Դիտել ողջ տարբերակը : Ինչի վրա եք անիմաստ տեղը ժամանակ վատնում?
Ես ժամանակի կորուս եմ համարում սերիալներ նայելը
Իսկ ես, անիմաստ ժամանակ եմ վատնում 3 ժամ խանութ կանգնելու վրա:angry
Անտիգոնե
01.05.2011, 12:15
1.Արթնանալուս վրա
2. Ճաշի վրա (5 րոպե ուտում եմ, իսկ մնացած 55 րոպեն մի կերպ սպանում)
3. Տրանսպորտում եմ շատ երկար ժամանակ անիմաստ անցկացնում
4. Երբեմն էլ երկար քնելուս վրա (10 և ավելի ժամ) :)
One_Way_Ticket
01.05.2011, 13:00
Իսկ ես, անիմաստ ժամանակ եմ վատնում 3 ժամ խանութ կանգնելու վրա:angry
Խանութ կանգնելը ո՞րն է։ :think
Իսկ ես, անիմաստ ժամանակ եմ վատնում 3 ժամ խանութ կանգնելու վրա:angry
Էդ անիմաստ չի :angry
Աշոտ Երկաթ
01.05.2011, 13:16
Արթնանալու
Բացի այն որ դժավրությամբ եմ արթնանում:oy,ինչպես էստեղից շատերը,նաև համակարգչի առաջ երբեմն մնում եմ այնքան ինչքան որ պետք չի,ու չեմ զգում, որ անիմաստա,ու ժամերս անցնում են:(
VisTolog
01.05.2011, 15:14
Մի քանի գրառում կարդացի, ու չհասկացա թե արթնանալու վրա ծախսվող անիմաստ ժամանակը որնա::8
Արթնանալու պրոցեսի վրա ես էլ:)
Ինստի վրա:))
Հ.Գ. Մի կարդա դու էլ, չեն ստիպում:)
Էս թեման կարդալու վրա :)
Բացի այն որ դժավրությամբ եմ արթնանում:oy,ինչպես էստեղից շատերը,նաև համակարգչի առաջ երբեմն մնում եմ այնքան ինչքան որ պետք չի,ու չեմ զգում, որ անիմաստա,ու ժամերս անցնում են:(
Մեմե ջան նենց լավ եմ քեզ հասկանում, մի մտացի;) , ինձ թվում է բոլորի մոտ էլ էդ խնդիրը կա, ուղղակի պետք է կարողանաս ինքդ քեզ ստիպել, կամ համոզել:ok:
լողանալու վրա, որը տևում է մոտավորապես 1 ժամ 20 րոպե:D
Ուլուանա
11.05.2011, 00:48
լողանալու վրա, որը տևում է մոտավորապես 1 ժամ 20 րոպե:D
Վայ, ինձ էլ թվում էր՝ ինձնից երկար լողացող չկա :))։ Ես մի ժամանակ մի ժամ էի լողանում։ Բայց վերջին տարիներին ահագին կրճատվել է՝ 30-40 րոպե :))։
Ժող, բայց ինձ թվում է՝ անիմաստ ասելով՝ տվյալ դեպքում պետք է հասկանալ ոչ թե էն բաները, որոնց վրա ստիպված ժամանակ ենք ծախսում, բայց չենք ուզում, այլ որ մեր հոժար կամքով ենք ծախսում, բայց միաժամանակ գիտակցում ենք, որ չարժե դրա վրա էդքան ժամանակ ծախսել։ Հեղինակը դա՞ չի նկատի ունեցել։
Ամանաշատ անիմաստ ծախսածս ժամանակը համակարգչի դիմաց անցկացրածս ժամանակն է։ Բացի դրանից, մտածելիս հաճախ անջատվում եմ ու բավական անիմաստ ուղղություններով միտքս ու երևակայությունս զարգացնում :{, հետո հանկարծ միանում եմ ու ներվայնանում ծախսածս անիմաստ ժամանակի պաճառով։ Ասածս, իհարկե, չի նշանակում, թե միշտ անիմաստ թեմաներով եմ մտորում :)), բայց երբեմն իսկապես անիմաստ է լինում։
Ժող, բայց ինձ թվում է՝ անիմաստ ասելով՝ տվյալ դեպքում պետք է հասկանալ ոչ թե էն բաները, որոնց վրա ստիպված ժամանակ ենք ծախսում, բայց չենք ուզում, այլ որ մեր հոժար կամքով ենք ծախսում, բայց միաժամանակ գիտակցում ենք, որ չարժե դրա վրա էդքան ժամանակ ծախսել։ Հեղինակը դա՞ չի նկատի ունեցել։
։
Այո-այո, հենց դա նկատի ունեի, բայց ոչինչ , թող էլի արտահայտվեն, դա էլ պակաս հետաքրքիր չի
Տվյալ դեպքում՝ Եվրոտեսիլ նայելու վրա:
Նաիրուհի
11.05.2011, 02:21
Անիմաստ մտածելու։ Կամ չմտածել փորձելու... :(
Ու ապրելու։
Sagittarius
11.05.2011, 02:33
Եվրատեսիլ թեմայում գրառումներ կատարելու վրա, մոտ երկու երեք գրառում արեցի, հիմա էլ դրա պատճառով էս գրառման վրա եմ անիմաստ ժամանակ վատնում
Ուշանալիս անիմաստ նեռվայն խոսելու, ջղայնանալու, ինքնամեղադրելու վրա:
Այսօր, օրինակ, ուշանալու մոտ 20 րոպեանոց պոտենցյալ ունենալով, քանի որ հեռախոսի համար կանգառից նորից տուն հասա, հետո կանգառում տրանսպորտին սպասելիս էլ ժամանակ վատնեցի, այնուամենայնիվ չնեղվեցի ու նույն հանդարտ տեմպով հասա գործի, դեռ դանդաղ քայլելով, ու պատկերացրեք, ուշացա 7-9 րոպե:
Թեյը մի քանի անգամ եռացնելու ու այդպես էլ չխմելու վրա:
Ինչքան ես եմ հասկանում, անիմաստ համարում եմ միայն թեկուզ անիմաստ արած բաների վրա ինքնաքննադատելու ու ներվայնանալու վրա ծախսված ժամանակը, մնացած անիմաստ մասը, թեկուզ մի քանի ժամ լողանալը, երանելի ժամերիս մեջ եմ հաշվում: Երազելու ու մտածելու ժամանակն էլ անիմաստ չի: Իսկ այ Եվրատեսիլի հասարակական բռնության հետևանքով 2 կատարում լսելու վրա 6 րոպե ծախսելս հաստատ անիմաստ եմ համարում::)
Firegirl777
11.05.2011, 10:34
Facebook-ի անկապ խաղերի, որոնցից չնապայած չեմ կարողանում պրծնեմ :(
Աշոտ Երկաթ
11.05.2011, 13:50
Մի քանի գրառում կարդացի, ու չհասկացա թե արթնանալու վրա ծախսվող անիմաստ ժամանակը որնա::8
տեղերի մեջ զարդուն պարկելը
Հ.Գ ես 2-4 ժամ
Ինտերնետում ոչինչ չանելով .... :(