PDA

Դիտել ողջ տարբերակը : Սիրիր ընկերոջդ...



հովարս
30.04.2011, 21:10
Սիրիր ընկերոջդ ինչպես քո անձը:
Եկեք քննարկենք այս արտահայտությունը և պարզենք, թե ինչպես ենք հասկանում և ում ենք համարում մեր ընկերը:
խոստովանում եմ որ ես՝ ինքս դեռ չեմ ընկալել այս արտահայտության բուն իմաստը: Պատճառն այն է, որ մեր կյանքում « բարի սամարացիներ» չկան: խնդրում եմ արտահայտեք ձեր կարծիքը այս թեմայի շուրջ, որով ինձ օգնած կլինեք: Շնորհակալություն:

E-la Via
01.05.2011, 02:37
Սիրիր ընկերջդ ինչպես քո անձը???
Իսկ ինչպես ես սիրում քո անձը??? Քեզ ընդունում ես այնպիսին, ինչպիսին կաս??? Տեսնում ես քեզ բոլոր կողմերց??? Տեսնում ես եսասիրությունդ, նախանձդ, ատելությունդ, գոռոզությունդ, ճղճիմությունդ, ագահությունդ???
Մենք հաճախ տեսնում ենք միայն մեր լուսավոր կողմերը, իսկ մութը անտեսում ենք,հեռու վանում: Որովհետև, երբ տեսնում ենք, ինքներս մեզ դուր չենք գալիս, որովհետև հասկանում ենք, որ այն չենք, ինչպիսին կցանականյին մեզ տեսնել: Մեր մութ կողմը տեսնելու, դա խոստովանելու, դրա վրա աշխատելու, այն լուսավորելու փոխարեն, մենք մի հոր ենք փորում ու այդ ամենը այնտեղ լավ թաքցնում: Հետո էլ ասում, թե մեզ սիրում ենք: Իսկ միթե մեզ կիսատիս կարող ենք սիրել??? Միթե կարող ենք սիրել միայն մի մասը ու արհամարհել մյուսը??? Չէ, դա ինքնախաբեություն է: Կամ սիրում ես քեզ ամբողջությամբ, կամ չես սիրում:

Ու եթե քեզ ընդունես, սիրես աբողջությամբ, անպիսին, ինչպիսին կաս, կհասկանաս, որ դիմացինին էլ պետք է ընդունել ու սիրել իր բոլոր կողմերով; Որ դիմացինին չպետք է սիրել ինչ-որ բանի համար, այլ հենց իր ով լինելու համար: Երբ քեզ ես ընդունում, ընդունում ես նաև դիմացինին: Որովհետև հասկանում ես, որ նա չպետք է լինի այնպիսին, ինչպիսին դու ես ցանկանում ու պատկերացնում, ինչպես նաև դու չպետք է այդպիսին լինես:
Իմ հասկանալով՝ դա է իսկական ընդունումը, սերը: Սիրիր քեզ ու կսիրես ընկերոջդ: Սա իմ ամենասիրելի աստվածաշնչյան արտահայտություններից մեկն է: Դրանով այնքան բան է ասվում:
Իսկ սրանք ուղղակի խոսքեր չեն: Սա գրում եմ եմ իմ փորձից ու օրինակից ելնելով: