PDA

Դիտել ողջ տարբերակը : lyrics.4amnet.info



PoeT
16.02.2007, 07:34
Նոր նախագիծ 4amnet.info (http://www.4amnet.info)–ում:

http://lyrics.4amnet.info

Մոտավորապես 4500 կատարողներ, և 150-200.000 երգերի բառեր։
Խոստանում ենք, շուտով կայքում ներկայացնել նաև հայալեզու երգերի բառեր։

Mesrop
16.02.2007, 07:47
Վերջնես Վահ. Հալալա

Egern.net
16.02.2007, 15:59
Շատ լավ,
կօգտվենք....

http://4amnet.info/ էջի վրա "կայքը պարբերաբար թարմացվում է" փոքրատառով է սկսում: Չգիտեմ ինչի, աչքս ծակեց

PoeT
16.02.2007, 16:07
http://4amnet.info/ էջի վրա "կայքը պարբերաբար թարմացվում է" փոքրատառով է սկսում: Չգիտեմ ինչի, աչքս ծակեցՇնորհակալություն, անպայման կուղղենք :)

Amaru
16.02.2007, 17:30
Վահե, լսի... Լավ կլիներ՝ search տալու հնարավորություն լիներ... Կարողա մարդա, մենակ երգի անունը գիտի :oy

Մանե
16.02.2007, 20:14
Նոր նախագիծ 4amnet.info (http://www.4amnet.info)–ում:

http://lyrics.4amnet.info

Մոտավորապես 4500 կատարողներ, և 150-200.000 երգերի բառեր։
։

Ապրես,իրոք հետաքրքիր ա:) :hands

Խոստանում ենք, շուտով կայքում ներկայացնել նաև հայալեզու երգերի բառեր։
Հենց էդ էլ ուզում էի հարցնել,բայց արդեն ասեցիր:)

Arisol
16.02.2007, 20:44
Վահե ջան, լավն ա, դիզայնը դուրս եկավ շա՜տ : Ապլես :kiss :

Արամ
16.02.2007, 21:49
Made in Armenia by Vahe Hovhannisyan ( phpoet[at]yandex[dot]ru ) | 2007
Special thanks to Harut Martirosyan ( harut.martirosyan[at]gmail[dot]com ) for support.

PoeT
17.02.2007, 00:18
Made in Armenia by Vahe Hovhannisyan ( phpoet[at]yandex[dot]ru ) | 2007
Special thanks to Harut Martirosyan ( harut.martirosyan[at]gmail[dot]com ) for support.Հարգելիս, ինչ որ բան էիր ուզում ասե՞լ :8

Artgeo
17.02.2007, 10:47
Անկեղծ լավ ու պետքական նախագիծա, ինքս արդեն մի քանի հատ երգի բառեր եմ փնտրել ու տարօրինակ կերպով գտել եմ: Բայց մեկա կարմիր գույնը պակասում ա: Կարմիրը շատ եմ սիրում: Մեկ էլ ասել են արդեն Սեարչ էլ չի խանգարի:

Շնորհավորում եմ ու մաղթում եմ հաջողություն:

PoeT
17.02.2007, 10:50
Անկեղծ լավ ու պետքական նախագիծա, ինքս արդեն մի քանի հատ երգի բառեր եմ փնտրել ու տարօրինակ կերպով գտել եմ: Բայց մեկա կարմիր գույնը պակասում ա: Կարմիրը շատ եմ սիրում: Մեկ էլ ասել են արդեն Սեարչ էլ չի խանգարի:

Շնորհավորում եմ ու մաղթում եմ հաջողություն:
Շնորհակալություն
1. Բոլոր ERROR-ները, հատուկ քեզ համար կգրեմ կարմիր գույնով :)
2. Շուտով, կայքում նաև կլինի փնտրման, և երգեր ավելացնելու հնարավորություն։

Amaru
17.02.2007, 14:49
Ավելացնելու մասին ուզում էի հարցնել :)
Դե կսպասեմ, ինքս արդեն մի երկու բան ուզում եմ ավելացնել... Պակի որոշ դիսկեր կարծեմ չկային... Ու մեկ էլ "NO IMAGE"-ը տենց էլ թողելու՞ ես:

PoeT
17.02.2007, 14:56
Ավելացնելու մասին ուզում էի հարցնել :)
Դե կսպասեմ, ինքս արդեն մի երկու բան ուզում եմ ավելացնել... Պակի որոշ դիսկեր կարծեմ չկային... Ու մեկ էլ "NO IMAGE"-ը տենց էլ թողելու՞ ես:Մոտ 2 շաբաթից հասնաելի կլինի կայքի նոր, վերամշակված տարբերակը, որտեղ կլինեն նաև ալբոմների նկարները։

Արամ
17.02.2007, 15:49
Հարգելիս, ինչ որ բան էիր ուզում ասե՞լ :8
Չնկատեցիր? Թե տենց ա պետք?

( phpoet[at]yandex[dot]ru )

harut.martirosyan[at]gmail[dot]com

PoeT
18.02.2007, 01:23
Չնկատեցիր? Թե տենց ա պետք?Աշխատիր հարցերդ հստակ ձևակերպել :think

phpoet[at]yandex[dot]ru, որպեՍԶի սպամերները սրանք որպես Էլ. փոստ չտեսնեն։

Chuk
18.02.2007, 01:33
Այն, ինչ ասացի բանավոր, ասեմ նաև գրավոր, համաձայն մեր «պայմանավորվածության»:

Շատ հավանեցի թե՛ գաղափարը, թե իրականացումը, թե՛ ձևավորումը:
Կեցցես, լավ նախագիծ է:

Բայց ավելացնեմ նաև դիտողություններս, կամ ավելի ճիշտ առաջարկներս.
1. Ցանկանում եմ հեղինակների ու խմբերի անունները տեսնել հայերեն տառերով (կայքի այցելուի ընտրությամբ կա՛մ հայերեն, կա՛մ անգլերեն);
2. Կայքի այցելուներին հնարավորություն տալ գրանցվել կայքում և «թարգմանել» իրենց հավանած ստեղծագործության բառերը: Այսինքն երբ համապատասխան ստեղծագործությունը բացվի, նրա օրիգինալ լեզվի ներքևում երևա նաև այդ երգի թարգմանությունը (բայց դա դուք չանեք), որպեսզի լեզվին չտիրապետող այցելուները նույնպես կարողանան հասկանալ ստեղծագործության բովանդակությունը:

Կարծեմ այսքանն էր, չէ՞:

PoeT
18.02.2007, 01:49
Շատ հավանեցի թե՛ գաղափարը, թե իրականացումը, թե՛ ձևավորումը:
Կեցցես, լավ նախագիծ է:Ինձ համար շատ արժեքավոր է քո կարծիքը։ Շնորհակալություն :)


Ցանկանում եմ հեղինակների ու խմբերի անունները տեսնել հայերեն տառերով (կայքի այցելուի ընտրությամբ կա՛մ հայերեն, կա՛մ անգլերեն);Դե իհարկե դժվար կլինի բոլոր երգիչների անունները հայերեն տառերով գրելը, բայց կարծում եմ այս ուղղությամբ կաշխատենք։


Կայքի այցելուներին հնարավորություն տալ գրանցվել կայքում և «թարգմանել» իրենց հավանած ստեղծագործության բառերը: Այսինքն երբ համապատասխան ստեղծագործությունը բացվի, նրա օրիգինալ լեզվի ներքևում երևա նաև այդ երգի թարգմանությունը (բայց դա դուք չանեք), որպեսզի լեզվին չտիրապետող այցելուները նույնպես կարողանան հասկանալ ստեղծագործության բովանդակությունը:Առաջարկը ընդունված է :) ։ Այցելուները կունենան, նաև երգերը թարգմանելու հնարավորություն