PDA

Դիտել ողջ տարբերակը : Լրահոս



Tig
30.04.2011, 11:19
Վնասազերծվել է հանցավոր խումբ, որում եղել է ԿԳՆ աշխատակից, դասախոս և դպրոցի տնօրեն (http://tert.am/am/news/2011/04/30/kasharq/)
11:39 • 30.04.11

Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության ծառայողները վնասազերծել են հանցավոր խումբ, որի կազմում եղել են կրթության նախարարության աշխատակից, դասախոս, դպրոցի տնօրեն, նախկինում դատապարտված մի քաղաքացի, այլ անձինք:

Հանցավոր խմբի անդամ Համբարձում Ավոյանը, 2009 թ. աշխատելով ԿԳՆ հանրակրթության տեսչավորման բաժնի պետի տեղակալ՝ Երևանի ուկրաինական համալսարանի դասախոս Ռաֆիկ Մխիթարյանի և նախկինում մի քանի անգամ դատապարտված Սամվել Հովհաննիսյանի հետ պատրաստել և Էդգար Հարությունյանի միջոցով 3500 դոլարով Էդվարդ Եղնանյանին է վաճառել Երևանի պետական համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետի պետական նմուշի կեղծ դիպլոմ: Գործարքը կայացել է Հարությունյանի ընկերոջ` Սարգիս Չիչյանի տանը: Ներկա եղել և բաժին է ստացել նաև վերջինիս հայրը` Վաղարշակ Չիչյանը:

Ավոյանն ու Մխիթարյանը նույնատիպ դիպլոմ են պատրաստել նաև Վաղարշակ Չիչյանի որդի Սարգիս Չիչյանի համար:

Ավոյանն ու Հովհաննիսյանը պատրաստել և մի քաղաքացուհու 300 դոլարով վաճառել են Երևանի Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական ուսումնարանի կեղծ դիպլոմ:

Ավոյանի աշխատասենյակում հայտնաբերվել է ութամյա կրթության չորս լրացված վկայական, որոնք վերցրել էր Արմավիրի թիվ չորս միջնակարգ դպրոցի տնօրեն Սաշիկ Վարդանյանից` միջուկները փոխելու և Հովհաննիսյանի միջոցով վաճառելու մտադրությամբ:

Պարզվել է, որ դրանց հիման վրա էքստերն քննություն հանձնելու և ատեստատ տրամադրելու համար Վարդանյանը կաշառք է վերցրել վկայականներում անվանագրված աշակերտների ծնողներից:

Հայտնաբերվել են նաև կեղծ կնիքներ, որոնք առգրավվել են նշված կեղծ փաստաթղթերի հետ:

Նախապատրաստված նյութերն ուղարկվել են Ոստիկանության քննչական գլխավոր վարչություն։

Tert.am