PDA

Դիտել ողջ տարբերակը : Ջեյկոբ Արմեն



Mark Pauler
29.04.2011, 00:24
Ձեզ եմ ուզում ներկայացնել հարվածային գործիքների վարպետ, թմբկահար` Ջեյկոբ Արմենին:
Սկսած վեց տարեկանից նա արդեն համարվել է պրոֆեսսիոնալ երաժիշտ: Այդ տարիքից արդեն նրա ելույթներին հետևում էր ողջ ԱՄՆ-ն:
Ջեյկոբ Արմենը ծնվել է երաժիշտների ընտանիքում: Նրա հայրը` Ալբերտ Արմենը, որպեսզի իր երեխան սկսի սիրել ջազային ռիթմերը և երաժշտությունը, նրա օրորոցում տեղադրում է ռադիո, որը միշտ միացված է լինում ջազային ալիքի վրա:
Ահա Ջեյկոբ Արմենի առաջին ելույթներից մեկը վեց տարեկան հասակում`


http://www.youtube.com/watch?v=I8cvKImVadE&feature=related

Այստեղ նա ինը տարեկան է`


http://www.youtube.com/watch?v=z-_wNsp7Wqo&feature=player_embedded

Հիմա նա աշխարհի լավագույն թմբկահարներից մեկն է համարվում:


http://www.youtube.com/watch?v=QtIUyPukSTM&feature=related

Տասներկու տարեկանում նա իր առաջին ալբոմը թողարկեց, որը կոչվում էր “Drum Fever”:
Երկրորդ ալբոմը կոչվում էր “Breakthrough” և ինչպես նշվում է նրա կայքում` www.jacobarmen.com -ում, շուտով նա պատրաստվում է թողարկել իր երրորդ ալբոմը:

Ներկայումս Ջեյկոբ Արմենը երեսուն տարեկան է: Նրա մասին շատ տեղեկություններ կան վեբ-կայքերում, սակայն ես ոչ մի տեղ չգտա նրա ազգային պատկանելիության մասին ինֆորմացիա: