PDA

Դիտել ողջ տարբերակը : Բնական ռեսուրսների պահպանում «save water» ծրագրի միջոցով



Guest
28.04.2011, 11:48
http://www.facebook.com/pages/Save-Water/212322488795711

Ջուրը ավելի խնայողաբար օգտագործելու համար մշակվել է մի ծրագիր: Եթե այն դուր գա ձեզ կարող եք 'Like' անել մեր facebook-ի էջում:

Սպասում ենք նաև ձեր առաջարկների:

ԳԱՂԱՓԱՐԻ ՆԿԱՐԱԳԻՐ

Մեր հիմնական նպատակն է գտնել ևս մեկ միջոց խմելու քաղցրահամ ջրի խնայողության համար՝ օգտագործելով տեղեկատվական տեխնոլոգիաների հնարավորությունները: Շատ սպառողներ գիտեն երկրագնդի այս խնդրի մասին, սակայն ոչինչ չեն ձեռնարկում, մյուսներն էլ պարզապես տեղյակ չեն: Մեր նպատակն է ինտերակտիվ ծրագրի միջոցով տեղեկացնել և դրդել սպառողներին ջուրն ավելի գիտակցված (խնայողաբար) օգտագործել: Առաջին անգամ մշակվել է թեսթ-ծրագիր բջջային հեռախոսների համար, որի օգնությամբ սպառողը տեղեկանում է իր օգտագործած ջրի քանակի մասին և այն օգնում է սպառողին էլ ավելի խնայող լինել` ժամանակ առ ժամանակ առաջարկներ և հիշեցումներ կատարելով: Ծրագիրն առավելագույնս պարզ և մատչելի է, ինչպես նաև` դյուրին իր օգտագործման մեջ: Արտաքուստ այն թեսթ է, որը լրացնելուց հետո մարդը տեղեկացվում է, թե ինչ տեսակ սպառող և տնտեսող է ինքը հանդիսանում: Սկզբնական տվյալները մուտքագրելուց հետո ծրագիրը սպառողին ջուրը խնայելու միջոցներ է առաջարկում, ինչպես նաև պարբերաբար հիշեցնում` կատարել դրանք: Ծրագիրը նաև հաշվիչ է, որը թեսթի արդյունքների հիման վրա տեղեկացնում է, թե ինչքան ջրի խնայողություն է կատարվել սպառողի կողմից և դեռ ինչքան կարող է կատարվել: Մուտքային տվյալների մեջ սպառողը կարող է նշել, թե որտեղից է տեղեկացել այս ծրագրի մասին: Եթե աղբյուրն հանդիսանում է մեկ այլ օգտագործող, ապա ծրագիրը աղբյուր-օգտագործողին իր խնայած ջրի հաշվարկներից զատ ցույց է տալիս նաև իր միջոցով ծրագրին տեղեկացված օգտագործողների խնայած ջրի քանակը:
Մրցակցության հետևանքով ծրագրի օգտագործումը կդառնա ավելի հետաքրքիր, իսկ ակտիվ բնապահպանների օգնությամբ կարճ ժամանակում այն մեծ տարածում կգտնի: Եվ եթե այս ծրագրի միջոցով մարդիկ սկսեն ավելի խնայողաբար օգտագործել ջուրը, ապա մենք ինքնաբերաբար կնպաստենք քաղցրահամ խմելու ջրի խնդրի մասնակի լուծմանը:


ԾՐԱԳՐԱՅԻՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՆԿԱՐԱԳԻՐ

Օգտագործողը մեր ծրագիրը ներմուծում է իր հեռախոս և ներմուծումն ավարտելուց անմիջապես հետո պատասխանում է մի շարք հարցերի: Ըստ հարցերի պատասխանների ծրագիրը պատկերացում է կազմում, թե օգտագործողն ինչպես է ծախսում քաղցրահամ խմելու ջուրը և սկսում է նրան առաջարկել ջուրն ավելի խնայողաբար օգտագործելու միջոցներ, նաև նշում է թե ինչ քանակությամբ ջուր կխնայի օգտագործողը այս կամ այն առաջարկը ընդունելու դեպքում: Ծրագիրը ջուրը խնայելու ավելի քան 110 միջոց գիտի, սակայն օգտագործողը ստիպված չէ միանգամից պատասխանել բոլոր հարցերին: Հարց-պատասխան ընթացքը կարող է դադարեցվել ցանկացած պահի և շարունակվել օգտագործողին հարմար ժամանակ: Ծրագիրը նաև հետաքրքրաշարժ է նրանով, որ այն պարբերաբար տեղեկացնում է, թե ինչ քանակությամբ քաղցրահամ խմելու ջուր է խնայել օգտագործողը ծրագրի առաջարկներն ընդունելուց հետո: Օրինակ` ծրագիրը հարցնում է օգտագործողին <<Փակում եք արդյոք Դուք ծորակը ատամները լվանալիս>>, եթե օգտագործողը պատասխանել է <<Ոչ>>, ապա նրան առաջարկվում է ամեն անգամ ատամները լվանալիս ծորակը փակել և նշվում, թե ինչքան ջուր կխնայի նա: Եթե օգտագործողը ընդունում է այդ առաջարկը, ապա ծրագիրը սկսում է հաշվել նրա խնայած ջրի քանակ սկսած առաջարկի ընդունման օրից և պարբերաբար տեղեկացնում է: Օգտագործողին ոգևորելու համար ծրագիրը նաև սահմանում է վիրտուալ մրացանակներ 1տոննա խնայած ջրի համար, 10 տոննա, 100 և այլն: Օգտագործողին հնարավորություն է տրվում ինտերնետի միջոցով սոց. կայքերում կիսվել իր առաջընթացներով, շահած մրցանակներով և այլն: Սա ստեղծում է թեթև մրցակցություն օգտագործողների միջև, ինչն ավելի մեծ խթան է հանդիսանում ծրագիրն օգտագործելու համար:
Իհարկե ծրագրի հաշվարկները մոտավոր են, դրանք միջին հաշվարկներ են, չէ որ մեր նպատակն է ջրի խնայողությունը, այլ ոչ թե այդ խնայողության ճշգրիտ հաշվարկը:
Ծրագրի առավելություններն են.
այն նախատեսված է ձեռքի հեռախոսների համար, այն պարզ է իր օգտագործման մեջ և հետևաբար կարող է ընդգրկել օգտագործողների բոլոր տարիքային խմբերը, մի օգտագործողը հեշտությամբ կարող է փոխանցել ծրագիրը նոր օգտագործողի: