PDA

Դիտել ողջ տարբերակը : Global East Rock Festival Batumi 2011



MetalFront
27.04.2011, 16:30
http://i215.photobucket.com/albums/cc110/aramazdmusic/poster.jpg

Վրաստանի Ազգային Ռոք Ասոցիացիան, “JAM! events” ընկերությունը և ուկրաինա-լեհական “Global Promotion” գործակալությունը ներկայացնում են տարածաշրջանի պատմության մեջ խոշորագույն միջազգային Ռոք Փառատոնը` “Global East Rock Festival Batumi 2011”:

Փառատոնը տեղի կունենա Վրաստանում, Սև Ծովի ափին գտնվող Բաթում կուրորտային քաղաքի “Անգիսա” ստադիոնում, հուլիսի 17-18:

Աննախադեպ միջոցառում!
Էքստրեմալ խմբեր շուրջ 14 երկրներից` Եվրոպա, Ասիա, Աֆրիկա, Կովկաս: Բացօթյա փառատոնի ընթացքում կտրվի նաև քեմփինգի հնարավորություն:

Արդեն հաստատված են փառատոնի 2 հեդլայներները` Sepultura – ն և Dark Tranquility – ն: Մոտ ապագայում կհայտարարվեն ևս 2-3 հեդլայներներ:

Հայաստանը կներկայացնի "DivahaR" խումբը:

Փառատոնի կազմակերպիչները հնարավորություն են տալիս Հայաստանի բոլոր ցանկացողներին միանալ մետալհեդների մեծ ընտանիքին և համալրել Ուկրաինայից, Էստոնիայից, Մոլդավիայից, Լեհաստանից, Թուրքիայից, Թունիսից և այլ երկրներից հյուրընկալվող բազմաթիվ մետալհեդների շարքերը:

Հայաստանում տոմսերը գնելու և տեղեկություններ ստանալու համար դիմեք Metalfront ընկերությանը:

Հեռախոս: + 374 95892919
Facebook: https://www.facebook.com/metalfront.manager

Փառատոնի պաշտոնական էջ` www.jam.ge
Facebook` http://www.facebook.com/pages/JAM-events/182863675094779