PDA

Դիտել ողջ տարբերակը : Հուշեր «Նախկիններից»

electrical_storm
15.02.2007, 20:36
Ժո՛ղ, ի՞նչ եք կարծում, երբ բաժանվում ես ընկերուհուց/ընկերուհուց, ու նա դառնումա "Бывшая(ый)", արժի ասենք նրանից մնացած ինչ-որ բաներ՝ ասենք նրա նվիրած բան,ֆոտո և այլն պահել մի տեղ դարակներում,թե՞ պետքա ջնջել իսպառ կյանքից,մանավանդ՝ եթե ասենք մի քիչ վատ ձևով եք բաժանվել:
Ձեզ դուր կգա՞ր,եթե իմանայիք,որ ձեր կողակիցը նման բան անումա կամ ասենք լավով են բաժանվել,շարունակումա շփվել "Бывшая(ый)"-ի հետ:
Մեկ էլ ի՞նչ եք կարծում սխա՞լա արդեն խորը հարաբերությունների ժամանակ ասենք խոսակցության ժամանակ մի դեպք հիշեք "Бывшая(ый)", -ի հետ կապված ու պատմել ներկա կողակցին: Ձեզ նման բանը դուր կգա՞ր:

netspider
16.02.2007, 10:01
Սկսեմ նրանից, որ երիտասարդ ես ԴԵՌ շատ ես սիրահարվելու ու հիասթափվելու, ու դու ինքդ ես զգալու վոր տարեց տարի փոխվումա մտածելակերպտ: Գիտես, այդքան էլ մեծ դեր չի խաղում թե ինչպես եք բաժանվել կարևորը թե ինչու էք բաժանվել:
Հիշել թե ոչ՞ ինչու չէ կարելի հիշել ու աշխատել սովորել ինչ որ մի նոր բան անցածյալից… իսկ հուշերը "լավ թե վատ "դրանք շատ քաղցր:

Ցանկանում եմ բոլորին ԱՆԿԵՂԾ ՍԵՐ…………

Ուլուանա
16.02.2007, 14:19
Ժո՛ղ, ի՞նչ եք կարծում, երբ բաժանվում ես ընկերուհուց/ընկերուհուց, ու նա դառնումա "Бывшая(ый)", արժի ասենք նրանից մնացած ինչ-որ բաներ՝ ասենք նրա նվիրած բան,ֆոտո և այլն պահել մի տեղ դարակներում, թե՞ պետքա ջնջել իսպառ կյանքից, մանավանդ՝ եթե ասենք մի քիչ վատ ձևով եք բաժանվել:
Անկախ նրանից, թե ինչ ձևով եք բաժանվել, համարում եմ, որ նախկինում սիրելի մարդուց հուշեր պահելը միանգամայն բնական երևույթ է, և դրա մեջ ոչ մի վատ բան չեմ տեսնում։ Այդպիսի հուշերը (իրեղեն նկատի ունեմ) միտումնավոր կերպով վերացնելու մեջ ընդհանրապես իմաստ չեմ տեսնում։ Անձամբ ինձ համար կարևոր է ցանկացած հուշ, սիրում եմ պահել այդպիսի բաները, ամեն դեպքում դրանք քո կյանքի պատմությունն են, և ինչ-որ տեղ նաև կյանքիդ որոշակի ժամանակահատվածի խորհրդանիշն են, ինչու՞ ջնջես դրանք։ ;)

Ձեզ դուր կգա՞ր,եթե իմանայիք,որ ձեր կողակիցը նման բան անումա կամ ասենք լավով են բաժանվել,շարունակումա շփվել "Бывшая(ый)"-ի հետ:
Լրիվ նորմալ եմ վերաբերվում կողակցի՝ իր "Бывшая"-ի հետ կապված իրեղեն հուշերի պահպանմանը, եթե գիտեմ, որ դրանք նրա համար այժմ միայն հուշ են, ուրիշ ոչինչ։ Իսկ ինչ վերաբերում է "Бывшая"-ի հետ նրա շփմանը, ապա դա էլ կախված է հանգամանքներից։

Մեկ էլ ի՞նչ եք կարծում սխա՞լա արդեն խորը հարաբերությունների ժամանակ ասենք խոսակցության ժամանակ մի դեպք հիշեք "Бывшая(ый)", -ի հետ կապված ու պատմել ներկա կողակցին: Ձեզ նման բանը դուր կգա՞ր:
Առիթի դեպքում նման բաներ և ասում եմ, և լսում, ու լրիվ նորմալ եմ վերաբերվում այդ երևույթին, որովհետև բնական է։ Ընդհակառակը՝ իմ կարծիքով, արհեստական կլիներ, եթե տվյալ պահին հիշեինք "Бывшая(ый)"-ի հետ կապված ինչ-որ դեպք, բայց չասեինք՝ միայն վախենալով զուգընկերոջ ռեակցիայից։ :think

Cassiopeia
16.02.2007, 14:54
Համամիտ եմ Անահիտի խոսքերի հետ, որ բաժանման ձևը երբեք չպետք է առիթ լինի ազատվելու հին հիշողություններից… Ախր մենակ պետք է վերհիշել անցած օրերը, ու տեսնել, որ մինչ բաժանումը ինչքան լավ պահեր եք ապրել միասին: Ճիշտ է, բաժանումը ցավ է պատճառում, բայց ցավը ժամանակի ընթացքում բթանում է, ապա լիովին վերանում: Եվ մնում են միայն հուշերը, ջերմ հուշերը… որոնց մասին մտածելիս զգում ես նոստալգիա, կարոտախտ հին օրերի հանդեպ, որոնք այլևս հետ չես վերադարձնի: Իսկ եթե դրանցից ազատվենք մոռանալու համար… չէ որ այդ "Бывшая(ый)"-ի հետ անցել ենք որոշակի փողոցներով, ամեն անգամ որոնցով անցնելիս պիտի հիշվի հինը…
Պետք չէ արմատախիլ անել հինը, պետք է նորը կառուցել հիմնվելով նախկին սխալների վրա, պետք է ամեն անգամ աչքի առաջ ունենալ հինը, որպեսզի սխալները չկրկնվի:

Մանոն
16.02.2007, 15:24
Իսկ ինձ թվում է այդ հուշ-իրերը ոչինչ չարժեն, եթե նրանց նվիրողները պահված չեն քո սրտում…Ուզում եմ ասել, կարևոր չէ թե դուք պահել եք որևէ մեկից որևէ իր, եթե այդ մեկը հիշողություն չի թողել Ձեր հոգում: Դա պարզապես դառնում է ոչինչ չնշանակող մի բան՝ դրված մի անկյունում : Բայց անգամ եթե պահվի, այդտեղ վատ բան չեմ տեսնում: Ինչ վերաբերվում է խոր ու լուրջ հարաբերությունների դեպքում «նախորդից» որևէ դեպք պատմելուն, դա կախված է ներկայի մարդու զարգացածության աստիճանից: Եթե լավ եք ճանաչում նրան, ուրեմն մտավախություն չունեք, հակառակ դեպքում՝ Ձեր պատմածները կարող են անկանխատեսելի հետևանքներ ունենալ: :B

Tumbler
16.02.2007, 17:14
Նայած հետը ոնցես բաջանվել կարելիա հետը շարունակել շպվել, բայց ընդհանրապես բաջանվելուց հետո մի բան են չի ելի հետը ոնցոր չուզենաս շպվել, ոչ տե վատ բան ես մտածում դրա համար, այլ ուխակի չի ձքում.:think

Array
16.02.2007, 17:27
Ինձ թվում է`այդքան ել անկարևոր չէ,թե ինչից եք,բաժանվել,բայց ասենք,եթե պարզապես մի օր հասկացել եք,որ իրար համար չեք ուվերջ(եթե արտառոց ոչինչ չի պատահել),ապա կարծում եմ,չի կարելի մարդուն,որին մի ժամանակ գուցե և սիրել ես,ընդհանրապես մոռանալ:Եվ կարծում եմ` սխալ է համարել,որ,եթե բաժանվել եք, ինքն այլևս ոչ մի արժեք չպետք է քեզ համար ներկայացնի:

Tumbler
16.02.2007, 17:33

Դե եթե իրար համար չեն ինչու՞ են սկսել հանդիպել.:think ;)

Ուլուանա
16.02.2007, 17:37
Դե եթե իրար համար չեն ինչու՞ են սկսել հանդիպել.:think ;)
Դա արդեն բոլորովին ուրիշ հարց է և այս թեմայի հետ կապ չունի։ Եկեք թեմայից չշեղվենք, լա՞վ։ ;)

StrangeLittleGirl
17.02.2007, 12:01
Ժո՛ղ, ի՞նչ եք կարծում, երբ բաժանվում ես ընկերուհուց/ընկերուհուց, ու նա դառնումա "Бывшая(ый)", արժի ասենք նրանից մնացած ինչ-որ բաներ՝ ասենք նրա նվիրած բան,ֆոտո և այլն պահել մի տեղ դարակներում,թե՞ պետքա ջնջել իսպառ կյանքից,մանավանդ՝ եթե ասենք մի քիչ վատ ձևով եք բաժանվել:
Ես մտածում եմ, որ եթե ջնջեի բոլոր հուշերը, ապա ես ստիպված կլինեի ջնջել նաև ինձ: Որքան էլ դառն են եղել մեր հարաբերությունները, որքան էլ մեծ դառնությամբ եմ հիշում, ես ոչ մի դեպքում չեմ պատրաստվում վերացնել հուշերը: Ախր հնարավոր էլ չէ… Պատռե՞լ այն լուսանկարները, որոնցում ես այնքա՜ն գեղեցիկ եմ: Վերացնե՞լ այն ձայնասկավառակները, որոնց երգերը ես այնքա՜ն շատ եմ սիրում, չնայած ամեն անգամ լսելիս դառնություն եմ զգում: Այրե՞լ այն օրագրերս, որոնց մեջ հենց իմ մասին է գրված… Չէ՛, ավելի լավ է այս դառնահամը բերանիս մեջ ապրեմ, քան այդ ամենը վերացնեմ:

CactuSoul
17.02.2007, 13:54
Ես իմ "Бывшый"-ներին շատ եմ սիրում:love …

Կարծում եմ՝ սրանով ամեն ինչ ասված է:P ;) :

Philosopher
17.02.2007, 14:00
Նախկին հարաբերությունները մարդու հարստությունն են, անկախ այն հանգամանքից, թե դրանք ինչպես կամ ինչով են ավարտվել, իսկ եթե մարդը դրանք չի ընկալում որպես հարստություն, ապա նա երբեք ձեռք չի բերի իրական հարստություն ապագայի ոչ մի հարաբերության մեջ։ Ավելին՝ մարդը, նրա գոյությունն ու գիտակցությունը հատկապես պատանի ու երիտասարդ տարիքում ձևավորվում են հենց նախկին սիրային հարաբերությունների ընթացքում ու ազդեցությամբ, ջնջել այդ հարաբերությունները ու դրանք մասին՝ ամբողջական կամ մասնակի հիշողությունները, նշանակում է մարդուն զրկել իր մարդկային անհատականությունից ու զրկել ապագա սիրո հնարավորությունից։

CactuSoul
17.02.2007, 14:13
Philosopher > Շնորհակալություն կոմպլիմենտի համար:D :P :) :
(Բայց ես էս ի՜նչ անհամեստ եմ:oy :D )

StrangeLittleGirl
18.02.2007, 17:31
Փաստորեն ես էլ եմ հարուստ մարդ :)

Malu
19.02.2007, 12:28
Է՜հ, դարդերս իրարով մի տվեք… չնայած չէ, անցած գնացածի համար պետք չէ երբեք զղջալ: Հիմա շատ ուրախ եմ, որ ոչինչ չի ստացվել անցյալում, քանի որ այժմ գտել եմ ավելի արժանի մեկին:)
Նախկին ընկերոջս հետ չի կարելի է ասել, թե լավ էինք բաժանվել, բայց քանի որ նա իմ առաջին սերն էր, չէի կարողանում նրա նկատմամբ ատելություն կամ չարություն տածել, և միշտ էլ լավ եմ վերաբերվել նրա զանգերին, նույնիսկ միասին դուրս ենք եկել, սրճել: Իհարկե դա երկար տևել չէր կարող, քանի որ նախկին զգացմունքները վաղ թե ուշ փորձում են վերականգնվել, իսկ քանի որ 2-իս կյանքում էլ արդեն նոր ուղեկիցներ էին հայտնվել, ապա բնակաբար այդ հարաբերությունը երկար "՛լավ" չէր կարող շարունակվել: Այնպես որ պետք էր բաժանվել որքան հնարավոր է շուտ:
Սակայն սիրով պահում եմ նրա տված նվերները: Ճիշտ է երբեմն, երբ նայում եմ նրանց վրա, մի փոքր տխուր հիշողություններ են արթնանում, սակայն պետք է ապրել ներկայով և ասել. «Ինչ լավ է, որ ես այժմ ունեմ շատ ավելի լավ մեկին:love , ու համոզված եմ, որ ես հենց նրա հետ երջանիկ կլինեմ, իսկ եթե անցյալում որևէ բան չի ստացվել, ապա ճիշտը դա էր, այլ կերպ լինել չէր էլ կարող…":

aniko
19.02.2007, 12:51
նա ասաց մոռացի նույնիսկ հուշերն իմ մասին, որովհետեվ եթե չես կարող սիրել, պետք էլ չի որ իմ մասին հիշես, :(
նրանից ինձ մնաց միայն այդ նախադասությունը

Philosopher
21.02.2007, 13:10
նա ասաց մոռացի նույնիսկ հուշերն իմ մասին, որովհետեվ եթե չես կարող սիրել, պետք էլ չի որ իմ մասին հիշես, :(
նրանից ինձ մնաց միայն այդ նախադասությունը
Եթե իսկապես սիրում էր, երբեք չի ցանկանա, որ մոռանաս իրեն, նույնիսկ եթե դու նրան չէիր սիրում: Նա կցանկանա, որ դու քո հետագա կյանքի և' ամենավատ, և' ամենալավ պահերին հենց իրեն հիշեիր ու մտածեիր. "իսկ ճի՞շտ էի ես...":

electrical_storm
20.03.2007, 22:19
Իոկ ի՞նչ եք զգում,երբ ասենք փողոցում տեսնում եք Бывшый-ին նոր ընկերոջ հետ: Ես ուզում եմ լեզու ցույց տալ ու ասել "գիտե՞ս ինչեր ենք արել մենք իրար հետ,երբ դու չկայիր",,,լոլ

Mesrop
22.03.2007, 06:39
հմ… բիվշի… իմ թուլությունն ա… :D
ես գժվում էի են մտքից, որ կարողա բիվշիիս տենամ ուրիշի հետ…
այն դեպքում, երբ ինքը ինձ սիրում էր, ես եի յան տվե…
բայց չգիտես ինչի, ահավոր խանդում էի…
լիքը ընգերուհի եմ փոխել, բայց դե առաջինը մնում ա առաջին…
մի մոմենդ սկսեցի ահավոր ձևերով զզվել… հետո… կապված քաղցր հուշերի հետ… սկսեցի ինքս ինձ սատկացնել…
էն դեպքում, երբ ինձ դեռ սիրում էր…:love
բայց… սենցթենենց չեմ զղջում որ յանեմ տվե… հմ…
հա, ճիշտեմ արե… օֆֆ… բալամ… մի խոսացրեք ինձ եդ թեմաներով… :cry
ասա թե ինչ ես քիթդ խոթում ինչ որ սիրո մեջ, գնա դաս արա… :(

John
22.03.2007, 17:37
Թեմայի վերնագրին նայելով մտածեցի, որ էս թեմայում գրառում անողներից ամեն մեկը որևէ դեպք կգրի կապված իրա Бывшая(ый)-ի հետ, բայց տենց բան չկար… փորձեցի վերհիշել իմ Бывшаяներին… շատ չեն եղել ու առանձնապես բաներ էլ չեմ հիշում նրանց մասին… մի քանիսին երևի գրեմ՝
1.Ռ.-իրանից լավ բան չեմ հիշում… պարզապես շփվում էինք… լավ չբաժանվեցինք… եթե իրա ախպոր նման հիմար լինեի՝ ստիպված կլինեի Ջոնի հնարքներից կիրառել…
2.Հ.-լավ աղջիկ էր… մինչև հիմա էլ երբեմն շփվում ենք… բայց դեռ երեխա էր մտածելակերպով…
3.Ա - :) անկախ ինձնից ժպտացի… իրան ամեն օր տեսնում եմ՝ մեր դպրոցից է… նույնիսկ չեմ բարևում էս վերջերս… շատ ավելի վատն էր, քան իրան պատկերացնում էի մինչև ծանոթանալը…
Իրանցից ոչ մեկի նկատմամբ հրապուրանքից ավելի մեծ զգացում չեմ ունեցել… ու այն էլ շատ արագ է անցել…
հույս ունեմ, որ շուտով կկլինի մեկը, ով եթե նույնիսկ երբևէ իմ Бывшая-ների շարքն անցնի՝ իրա մասին շա՜տ հաճելի հիշողություններ կունենամ…
Իսկ եթե հաշվի առնենք, որ մոտենում է ապրիլի 8-ը (հոկտեմբերի 8 + 6 ամիս), ապա հույսեր կարելի է փայփայել…

Firegirl777
23.03.2007, 18:48
Այպես կասեմ, գուցե այն հանգամանքը, որ առկայի հետ խոսում ես անցյալի մասին, փոքր ինչ հաճելի չէ, սակայն դա ապացուցում է, քո լիովին անկեղծ լինելը, ու ի դեպ հիմա իմ ընկերոջ հետ ես դրա մասին շատ եմ խոսում, նույնիսկ խորհուրդ հարցնում, ու նա էլ է ինձ պատմել իր անցալի մասին, դա շատ հետաքրրական է, եթե զույգերը իզուր ու առանց պատճառի իրար չեն խանդում, ու ամեն ուրիշի մասին ասված խոսքը թշնամաբար ընդունում, պատմելը ու զրուցելը անցյալի մասին նաև նպաստավոր է նրանով, որ ներկան տեսնելով անցյալի սխլները դա երբեք չի անի....
Համենայն դեպս սա իմ կարծիքն է, որը կիրառվել է իրականում ու հիանալի արդյունք է տվել

*K*A*T*U*
24.03.2007, 01:22
Ինձ դուր չի գա, երբ իմ մոտ խոսեն ուրիշ կնոջ հանդեպ ունեցած երբեմնի զգացմունքներից, թեկուզ դա անցյալում է. Ահավոր խանդոտ եմ :angry :) Ֆանտազիաս էլ սահմաններ չի ճանաչում ..ավելի լավ ա "սուս" :secret
Меньше знаешь - крепче спишь

Narinfinity
06.09.2008, 03:25
Ժո՛ղ, ի՞նչ եք կարծում, երբ բաժանվում ես ընկերուհուց/ընկերուհուց, ու նա դառնումա "Бывшая(ый)", արժի ասենք նրանից մնացած ինչ-որ բաներ՝ ասենք նրա նվիրած բան,ֆոտո և այլն պահել մի տեղ դարակներում,թե՞ պետքա ջնջել իսպառ կյանքից,մանավանդ՝ եթե ասենք մի քիչ վատ ձևով եք բաժանվել:
Ձեզ դուր կգա՞ր,եթե իմանայիք,որ ձեր կողակիցը նման բան անումա կամ ասենք լավով են բաժանվել,շարունակումա շփվել "Бывшая(ый)"-ի հետ:
Մեկ էլ ի՞նչ եք կարծում սխա՞լա արդեն խորը հարաբերությունների ժամանակ ասենք խոսակցության ժամանակ մի դեպք հիշեք "Бывшая(ый)", -ի հետ կապված ու պատմել ներկա կողակցին: Ձեզ նման բանը դուր կգա՞ր:

Նախկին ընկեր(ուհի) ասելով պետք չի մտածել թե դա արդեն քո կյանքին չի վերաբերվում , դա քո անցյալն ա, ու ինչ էլ որ եղած լինի, կախված դրա անցած ժամանակվա զգացողություններից, չպետք ա ասել ներկայում, կան բաներ, որոնք պետք է հետներս տանենք այն աշխարհ, ոչ ոքին էլ հաճելի չի լինի, երբ վաղեմի քո սիրելի զգացմունքները ի ցույց են դրվում հետո, քո համար ուրիշ մարդու մոտ, հո խաղալիք չի...
Քո կյանքի անձնական անցյալն ա ու պիտի մնա քո հետ միայն::angry

FutureMan
09.09.2008, 19:43
Էհհ, հուշերրր, լավ բաներ են: 12 տարի էր անցել, մեր բաժանվելուց, արդեն սկսել էի մոռանալ, ու հանդիպում ենք Պիտեռում շատ պատահական: Երկուս էլ վերացրել էինք բոլոր ֆոտոները, նվերները (երկուսս էլ ընտանիք ունենք :)) , բայց դե հիմա… Չէ, լավ բան է հիշողությունը :love

Երկնային
09.09.2008, 23:35
Ժո՛ղ, ի՞նչ եք կարծում, երբ բաժանվում ես ընկերուհուց/ընկերուհուց, ու նա դառնումա "Бывшая(ый)", արժի ասենք նրանից մնացած ինչ-որ բաներ՝ ասենք նրա նվիրած բան,ֆոտո և այլն պահել մի տեղ դարակներում,թե՞ պետքա ջնջել իսպառ կյանքից,մանավանդ՝ եթե ասենք մի քիչ վատ ձևով եք բաժանվել:
Ձեզ դուր կգա՞ր,եթե իմանայիք,որ ձեր կողակիցը նման բան անումա կամ ասենք լավով են բաժանվել,շարունակումա շփվել "Бывшая(ый)"-ի հետ:
Մեկ էլ ի՞նչ եք կարծում սխա՞լա արդեն խորը հարաբերությունների ժամանակ ասենք խոսակցության ժամանակ մի դեպք հիշեք "Бывшая(ый)", -ի հետ կապված ու պատմել ներկա կողակցին: Ձեզ նման բանը դուր կգա՞ր:

ես իմ «բիվշինրից» հիշատակ պահելու կամ պատմելու բան չունեմ, չեն եղել բիվշիներ… թե չէ անպայման մի լավ բան կասեի :D:D

հմմ… չիտեմ թե, ինչպես կվերաբերվեի, եթե ինձ պատմեին նախկիններից ինչ-որ բան… :think բայց դե հաստատ պատմություն չէի սարքի, կուրախանայի, որ մարդը հիշելու բան ունի գոնե… :D

հ.գ. «ցանցառելլո» վիճակ ա մոտս, կներեք…:D

Սամվել
09.09.2008, 23:44
ԻՆչ դաժան զգացմունքա երբ մեկին սիրում ես սիրում ես... բայց հետո հանգամանքների բերումով հույսդ կտրում ես... մեկ էլ մի քանի տարի հետո նորից հանդիպում ես ու զգում ես որ մեկա սիրում ես http://img.carnage.ru/i/sm/bang.gif

Narinfinity
22.09.2008, 08:27
ԻՆչ դաժան զգացմունքա երբ մեկին սիրում ես սիրում ես... բայց հետո հանգամանքների բերումով հույսդ կտրում ես... մեկ էլ մի քանի տարի հետո նորից հանդիպում ես ու զգում ես որ մեկա սիրում ես http://img.carnage.ru/i/sm/bang.gif

Դա ամենադաժան բանն է, որ մարդու հետ հաճախ է պատահում, երբ զգացմունքներն անպատասխան են, բայց պետք չէ տխրել, պետք է ուրախ լինել, որ նա գուցե առանց քեզ իրոք երջանիկ կարող է ապրել և այստեղ սեփական Ես-ը կարևոր չեմ համարում, քանի որ անկեղծ սիրելիս, նվիրվում ես անմնացորդ և անշահ...

Այս կյանքում կուզեմ ազատվել ձգող ուժերից Երկրի,
Թող տիեզերքում սավառնեմ խաղաղ ու մնամ թաքուն,
Մերթ բարձրում շողամ աստղի պես ուժգին,
Եվ շուտ հեռանամ դեպ եզերքներն անհուն...:think

impression
22.09.2008, 10:24
Իմ նախկինն ասեց՝ դու ինձ հետ խաղացիր, հոգնեցիր ու գնացիր, ես քո համար ոչինչ չէի նշանակում: Մի տարի հետո ծննդյանս օրը զանգեց ու ասեց, որ ինքն իրականում էդպես չէր մտածում, ուղղակի ասել էր, որ ցավ պատճառեր: Տեսնես մարդուն ինչու՞ է անհրաժեշտ ցավ պատճառել դիմացինին, չէ՞ որ սեփական ցավը դրանից չի մեղմանում...

Մարկիզ
22.09.2008, 10:28
Էս երեխա հալիս եռակի բիվշի եմ՝ ես: :D
Կա՞ մեկը, ով որ քառակի ա :D
ու ավել::o

impression
10.06.2011, 14:18
մի հատ բիվշիյ ունեի, համբուրվելուց ծնոտը ռիթմիկ ճտտում էր` բերանի շարժումներին համահունչ, ես էլ մեռնում էի ծիծաղից :D
տենց մեր մոտ ոչինչ չստացվեց :))

VisTolog
10.06.2011, 14:53
Ժո՛ղ, ի՞նչ եք կարծում, երբ բաժանվում ես ընկերուհուց/ընկերուհուց, ու նա դառնումա "Бывшая(ый)", արժի ասենք նրանից մնացած ինչ-որ բաներ՝ ասենք նրա նվիրած բան,ֆոտո և այլն պահել մի տեղ դարակներում,թե՞ պետքա ջնջել իսպառ կյանքից,մանավանդ՝ եթե ասենք մի քիչ վատ ձևով եք բաժանվել:
Ձեզ դուր կգա՞ր,եթե իմանայիք,որ ձեր կողակիցը նման բան անումա կամ ասենք լավով են բաժանվել,շարունակումա շփվել "Бывшая(ый)"-ի հետ:
Մեկ էլ ի՞նչ եք կարծում սխա՞լա արդեն խորը հարաբերությունների ժամանակ ասենք խոսակցության ժամանակ մի դեպք հիշեք "Бывшая(ый)", -ի հետ կապված ու պատմել ներկա կողակցին: Ձեզ նման բանը դուր կգա՞ր:
ըըը երկու նկարա մնացել վերարկուիս գրպանը: Ամենայն հավանականությամբ ճմրթված: Ձմռանը հագնելուց էդ նկարները կտեսնեմ (երևի արդեն մոռացած էլ կլինեմ, որ 10 ամիս առաջ տենց նկար եմ դրել գրպանս): Այսես կոչված հուշը կամ կպահեմ, կամ էլ կգցեմ աղբամանը: Ամենայն հավանականւթյամբ երկրորդ տարբրակը կլինի:

Իսկ հուշերը հիշողության տեսքով լրիվ ինձ բավարար են:

Gayl
10.06.2011, 17:40

Եթե վստահ չես ինչ պետք է անես, արի մի փոքրիկ իրական պատմություն պատմեմ:
Տղան պետք է բանակ գնա և ընկերուհին իր նկարն է տալիս ընկերոջը , մոտ մեկ տարի անց ընկերուհին զանգում և ասում է որպեսզի նկար հետ վերադարձնի, որովհետև ուրիշին է սիրում, ընկերը մի խուրձ տարբեր աղջիկների նկարներ է հետ ուղղարկում և ասում. «մոռացել եմ, որ մեկն ես դու, քո նկարը ընտրի, իսկ մնացածը հետ ուղղարկի »:

John
21.07.2011, 23:54
Ես նրան իրոք սիրում էի… նա էլ ինձ… բայց ախր մենք 4-5 տարեկան էինք :D հիմա նա Կարատե-դո-եսիմինչի Ռուսաստանի չեմպիոնուհին է, նշանված է իր մարզչի հետ կարծեմ, իսկ ես… հա, ստեղ ԻՐԱՆՑ մասին ա գրվում)))

Sasha
28.07.2011, 12:48
Մի քանի օր առաջ ամենաառաջին ընկերուհուս տեսա փողոցում: Իրար նայեցինք, անցանք, կարծես չէինք ճանաչում, բայց աչքերը ճանաչեցին միմյանց:
Տասնհինգ տարեկան էինք էն ժամանակ, հիմա էլ նա շատ գեղեցիկ էր: Մի տեսակ կարոտեցի, երբ տեսա:

aerosmith
12.08.2011, 19:33
հմմմմմ.. ես թեման տեսա միանգամից հիշեցի մի բան, որը պահպանվել ա կլորիկիցս(դե տենց էի ասում :D, որովհետև թուշիկները լավն էին ) որ շատ էր սիրում "շուշա" կանֆետներ :D ու իրա պայուսակում են տատիկների նման միշշշշշտ անպակաս էին տարբեր տեսակի տենց կանֆետներ :D
մեկ էլ են, որ վակհենում էր մետրոյի ժետոնը քցելու ենննն նախկին զռթերից, որ կարողա կհփի.. ու միշտ ժետոնը քցելուց վնննգցնում էր դրանց արանքով :D

@Lika@
01.10.2011, 20:15
դեե :D եթե հաշվի առնենք որ միակ հըըընգերոջս հետ ընկերություն արել եմ մի ամիս ու տեսել եմ 2 անգամ,եթե կարելիա էլի էս ընկերություն անվանել ես բան չեմ հիշում :8:D ես հիշում եմ որ էտ ժամանակ շատ հետաքրքիր գիրք էի կարդում

VisTolog
01.10.2011, 20:29

Երևի օդնոյով էիք ընկերություն անում, կամ ավելի ճիշտ «ընկեր-ընկերուհի» խաղում::D

John
01.10.2011, 20:58
Երևի օդնոյով էիք ընկերություն անում, կամ ավելի ճիշտ «ընկեր-ընկերուհի» խաղում::D
ես լասեի հընգեր-հընգերուհի ;)

@Lika@
02.10.2011, 10:53
Երևի օդնոյով էիք ընկերություն անում, կամ ավելի ճիշտ «ընկեր-ընկերուհի» խաղում::D

նու չէ հեռախոսով,ես օդնոն տանել չեմ կարա:P մարդը զանգում ինքն իրան խոսում էր,ես տենց էլ չհասկացա մեր հըըընգերության իմաստը,բայց դե :B ավելի լավա սենց քան թե շատերի նման ողբալով հիշեմ:think

VisTolog
02.10.2011, 11:34
նու չէ հեռախոսով,ես օդնոն տանել չեմ կարա:P մարդը զանգում ինքն իրան խոսում էր,ես տենց էլ չհասկացա մեր հըըընգերության իմաստը,բայց դե :B ավելի լավա սենց քան թե շատերի նման ողբալով հիշեմ:think

Ինքն էր առաջարկել ընկերություն անել?

Ողբա, եթե դրանից քեզ թեթևացած կզգաս::D

melancholia
02.10.2011, 14:07
հետաքրքիր էր, ոմանք հումորով, ոմանք գեղեցիկ հուշերով.....բայց էս տղաները միշտ ինքոր թեթևությամբ ու քմծիծաղով են հիշում....երևի իրական սեր չեն զգացել նրանցից ոմանք
Դե ինչ ես էլ ասեմ իմ նախկինի մասին: Ամեն անգամ հիշելիս ցավ եմ զգում ու կարոտ, բայց չգիտեմ էլ դա սեր է մնացել? թե պարզապես գեղեցիկ հուշն է տանջում, հա ի դեպ, նրա նվիրած նվերը միշտ հետս է, բարի ժպիտով եմ կրում ու միշտ հոգեպես զգում ներկայությունը: Իսկ ներկաս....? Դա այլ է, իրական կյանք, ու...երբեմն հիշում ենք մեր նախկիններին, նա էլ պատմում է: Ի դեպ նրա նախկինը, իմ ընկերուհին է: Հետաքրքիր է կյանք ասածը: մեկը կորցնում է մեկը ` գտնում, բայց պետք է միշտ հարգել թե քո , թե դիմացինի զգացմունքը, եթե այն իրական է ու մաքուր սրտից է բխում, թեկուզ արդյունքը ցավոտ լինի:

@Lika@
04.10.2011, 19:53
Ինքն էր առաջարկել ընկերություն անել?

Ողբա, եթե դրանից քեզ թեթևացած կզգաս::D

դե հա ես հո չեի առաջարկելու :think չչէէէ էտ իմաստով չեմ ասում ուզում եմ ասեմ ավելի լավա սենց թեթեվ անիմաստ բան լինի քան թե ինչ որ կոտրված սիրրրտ,տերյանական կարրրոոտ :P

Աբելյան
08.12.2011, 18:37
Առաջինը Կածյան էր: Կրասնոդարից: Մի օրում խփնվեց վրես: Ես մտածում էի կայֆավատ ա ըլնում: Ախր ընդամենը մի նկար էր տեսել, էն որ պլավկիով էի: Հետո որ մի երկու օր չէի մտնում (նկատի ունեմ ICQ չէի մտնում), քֆուր-քյաֆարը կապում էր: Ես էլ ստիպված դառա գերի: Ես իրան երեխեք էի խոստացել: Իսկ ինքը սկի իմ երկիրը չգիտեր: Հուշում էի, որ սկսվում ա "А"-ով: Հայաստանի քարտեզը ցույց տվեցի, ասեց. "Азербайджан"::{
-обиделся((
-забыла(
-начинается на "А"
-абхазия...........б***ь...не забыла(
-опять обиделся(
-ну мась..я помнила..забыла(
-неужели не знаешь?((( рядом с Азербайджаном на букву "а". Я не хочу сказать(((
-осетия? (:o)
Վերջի օրերին կամաց-կամաց փորձում էի հասկացնեմ, որ ինտերնետով հնարավոր չի լուրջ հարաբերություններ կառուցել, իսկ ինքը ինձ խոստանում էր, որ մենք միասին կլնենք: Ամառային արձակուրդներից առաջ, երբ որ առանց կոմպ էր մնալու, ամեն օր մտնում հրաժեշտ էր տալի:
Only ‎(20.06.2010 22:08):
малыш...ты будешь по мне скучать???......я так не хочу отрываться от тебя.....я дышать без тебя не смогу...
Only ‎(20.06.2010 22:54):
малыш..я во тут вот так сижу....и мне так больно...я понимаю что я никому не нужна.....совсем никому.......я с тобой мне так легко...и ты так нереально далеко...я даже запах твой не чую....и мне так больно от этого....если мня не будет онлайн завтра....значит меня нет совсем.....я буду приходить к тебе с того света....буду обнимать тебя.....и буду наконец вся твоя......ладно...мне очень больно
Only ‎(21.06.2010 11:36):
малыш...я завтра попробую установить асю на телефон.....может получиться...каждый день быть с тобой...
Only ‎(17:59):
смотрю ты забил....я здесь была последний день...извини если что....я люблю етбя...
Ու վերջին օրով իրան հասկացրի, որ "վերջ": Խոստացավ որ կթույնի ինքն իրան, բայց մի քանի ամիս հետո գրեց: Նորմալ էր: Ինստիտուտ էր ընդունվել, թենիս էր պարապում, մի խոսքով, թույնը չէր ազդել::yahoo

Հայուհի
08.12.2011, 18:53
Բըվշիյ... խեխ... չգիտեմ ՝ էդ ինչա, ոչ տեսել եմ, ոչ լսել եմ, ոչ էլ հետը խոսացել եմ...

:o ես նոր գիտակցեցի, որ երբեք ընկեր չեմ ունեցել...

ու շատ էլ լավ ա, ինձ ավելորդ գլխացավանք պետք չի :8

Աբելյան
09.12.2011, 19:49
Երկրորդը Նաձյան էր: Ի դեպ երկար ժամանակ իրար անուն չգիտեինք: Զբաղվում էր նկարչությամբ, քուչի տղեքի հետ ֆուտբոլ խաղալով, մեկ էլ գժվում էր իմ համար: Հարցնում էի Բրեդ Փիթն ա սիրուն թե ես, ասում էր դու: Ինձ Մոսկվա էր կանչում: Ուզում էր հետս ամուսնանար: Կամաց-կամաց իմ վրա սիրահարվեց: Խանդում էր: Վկոնտակտե-ով ոչ մի աղջիկ չէր թողում ավելացնեի, իսկ եթե աղջիկները իրանք էին ընկերություն առաջարկում, պետք ա մերժեի ու վերջ: Ադնակլասնիկ երբ որ մտնում էի, զգում էր, դուրս էր հանում: Մի քանի անգամ էլ համոզեց որ Սկայպ մտնեմ հետը միկրաֆոնով խոսամ: Ըտեղ ես հայտնաբերեցի որ ռուսերեն խոսալ չգիտեմ: Հա, վերջում յան տվեց: Էդ վախտ էլ ես էի ահավոր կապված: Իրա ծնունդն էր մոտենում: Ես էլ 40 կիլանոց ռադիատրը քաշ տվեցի հանձնեցի, որ իսկական նվեր անեմ իրան: Էն էլ վերջում շատ համը հանեց: Ինքը ինձ խանդում էր, բայց ում հետ ասես գրվում էր: Ու էդ ընթացքում ուրիշի վրա էր սիրահարվել: Ու նաև պարզվեց ինքը ընդամենը 15 տարեկան էր: Մի խոսքով, դրանից հետո համոզվեցի, որ ինտերնետով սերը սուտ ա:

Tirim-tim
09.12.2011, 22:31
Երկրորդը Նաձյան էր:
Կածյա, Նաձյա, ․․․ ափսոս վերջ ես տվել ինտերնետ սիրավեպերին, հետաքրքիր պատմությունների շարան կլիներ :D

Աբելյան
09.12.2011, 23:25
5-րդը Սաշուլյան էր (Александра):

Tirim-tim
09.12.2011, 23:29
5-րդը Սաշուլյան էր (Адександра):
Մենակ թե չասես երրորդն ու չորրորդը Հայկուշն ու Վարդուշն էին

Աբելյան
09.12.2011, 23:31
Օլյան ու Լիլյան

Աբելյան
13.12.2011, 23:38
Սաշուլյան մեծացել ա մամայի խնամքով, իսկ պապային երևի չի էլ ճանաչում: Ապագա հոգեբան ա: Չափսերը մոտավորապես 170 սմ 70 կգ-ի վրա: Միշտ ժպտերես, սիրուն թշերով, վատ սովորություններ չունի: Ամեն օր հենց մտնում էի, առաջինն էր գրում.
-Ам :kiss
Իմացավ, որ Երևանից եմ, պատմեց, որ երևանցի ընկերուհի ունի, ու մի անգամ մեր մոտ եղել ա: Եթե իմանայի... Զգացվում էր որ մի տեսակ ուրիշ ձև էր սիրում: Նենց ջերմ էր, ոնց որ մի կտոր արև: Ինքն էլ մի քիչ կյաժոտ, մազերը տարածված: Բայց ես առաջվա միամիտը չէի: Մի քանի օրից էլ հարցնում ա.
-Ты меня лю? :kiss
Ասեցի, որ ինտերնետով սեր չկա, իսկ ընենց` շատ եմ սիրում: Բայց մի որոշ ժամանակ հետո, անհաջող հանգամանքի բերումով, թարգեցի: Խեղճը նենց էր տխրել: ICQ չէի մտնում քանի օր:
-Я соскучилась.:(
Ես էլ նույն բանն ասեցի, ինչ Կածյայի դեպքում:
-Я тебе нахрен не нужна. Давно понятно. Так, для развлечений.
Սրտիս դարդ եղավ: Հանգամանքից հետո նորից սկսեցի հետը շփվել: Զգացվեց, որ կապված էր, որովհետև միանգամից բարիշեց: Բայց երբ ВК-ում տեսա ուրիշին ուղղված ջերմ տողեր...:think Ռադ արեցի:
Չկայի մի ամիս, երկու ամիս... Հետո նորից ավելացրեցի, իսկ իրա ռեակցիան.
-:o
-Что? :kiss
-Пока
-Привет
-Пока
-Как ты?
-Пока
-Как спинка? (մեջքը ամիսներով ցավում էր)
-Пока
-Как погода? Не холодно по утрам когда на пары едешь?
-Пока
Մի շաբաթ մտնում ամեն օր գրում էի, իսկ ինքը պատասխանում էր. "пока", ասում էր որ ես դավաճան եմ, որ սուտասան եմ: Մի քանի օր վրա վրա "пока"-ից հետո ջղայնացա:
-Как дела афца?
---
-Свинья... Жирная...
-Спасибо
-Зая, ну...
-Нет, я не зая. Я жирная свинья, коза и овца.
---
Դրանից հետո ոչ մի գրածիս էլ չպատասխանեց: Ես ստատուսս գրեցի "Люблю тебя, жирная свинья!": Իսկ ինքը իգնոր քցեց:
Չնայած նորից բարիշել ենք ու պաշտոնապես բաժանվել, վերջնական, բայց նորից վատ եմ զգում էդ բառերի համար: Ու չնայած իգնորում եմ, բայց ամեն անգամ մտնելուց պաչիկ եմ ուղարկում:

Արէա
14.12.2011, 09:07
Ասեցի, որ ինտերնետով սեր չկա, իսկ ընենց` շատ եմ սիրում:

Էս թեմայում H.a.y.k.o.-ի գրառումները վերջն են:)

Բայց մի որոշ ժամանակ հետո, անհաջող հանգամանքի բերումով, թարգեցի:

:))

Tirim-tim
14.12.2011, 10:32
Էս թեմայում H.a.y.k.o.-ի գրառումները վերջն են:)

:))

Ահա, ու կարևորը ինտերնետ շփման, սիրահարվածության հսկայական փորձ ունի:
Սպասում ենք հաջորդ պատմությանը :D

VisTolog
15.12.2011, 00:53
ըըը երկու նկարա մնացել վերարկուիս գրպանը: Ամենայն հավանականությամբ ճմրթված: Ձմռանը հագնելուց էդ նկարները կտեսնեմ (երևի արդեն մոռացած էլ կլինեմ, որ 10 ամիս առաջ տենց նկար եմ դրել գրպանս): Այսես կոչված հուշը կամ կպահեմ, կամ էլ կգցեմ աղբամանը: Ամենայն հավանականւթյամբ երկրորդ տարբրակը կլինի:

Իսկ հուշերը հիշողության տեսքով լրիվ ինձ բավարար են:

Էսօր եկա տուն, տեսա նկարը սեղանինա դրված::)) Մամաս էր դասավորելուց գրպանը նայել ու հանել: Չգիտեմ խի նկարը մի հատ էր, բայց ես հիշում եմ որ երկու հատ պետքա լիներ::think

Էհ, շուտով մեկ տարին կլրանա...

Աբելյան
18.11.2012, 14:26
Ահա, ու կարևորը ինտերնետ շփման, սիրահարվածության հսկայական փորձ ունի:
Սպասում ենք հաջորդ պատմությանը :D
Դրանից հետո ինձ տարան բանակ, կտրելով բոլորից::) Թարսի պես ոչ մեկի հետ չհասցրեցի 9 ամիս հարաբերություն պահպանեի, թե չէ երեխա կունենայի, կազատվեի:

Աբելյան
22.12.2013, 01:30
Կածյաների հարցում բախտավոր եմ:
Բանակում մի տարուց ավել ինտերնետ չէի մտնում, իսկ երբ որ հեռախոս սկսեցի պահել, սլավոնական աղջիկները սկսեցին ժամանակս թռցնել: Ու հատկապես ուկրաինուհիները:
Катя, 19 տարեկան, Դնեպրոպետրովսկ:
Հայաստանը շատ էր սիրում: Դրանով միանգամից աչքս մտավ: Անընդհատ հարցնում էր. "как будет по-армянски էսինչ-էնինչ", ու ես կամաց-կամաց սովորացնում էի: Դերանուններից սկսած, քֆուր-քյաֆարով վերջացրած մոտը ցուցակ ուներ: Իմացավ որ ծառայում եմ, խփնվեց: Անընդհատ նկարներ էր խնդրում անեմ-ուղարկեմ: Ուղարկում էի, ինձնով հիանում էր: Համարն էլ տվել էր, պահանջելու աստիճան խնդրում էր, որ զանգեմ խոսանք: Դե ես էլ ամաչում էի ասեի "дорого, сукО", գլուխս կախ զանգում էի, մի քանի 100 դրամ տրամադրում իմ սուղ միջոցներից: Առանց էն էլ իմ ռուսերենը ահավոր ակցենտով ա, ես էլ դանդաղ եմ ռուսերեն մտածում, բայց կամաց-կամաց վարժվում էի թարսի պես: Ու իրա դուրը դա շատ էր գալիս: Իմ դուրն էլ էր գալի, որ մեկ-մեկ առավոտները հաճելի ՍՄՍ-ներ էր ուղարկում: Ինքը միակն էր, որի հետ հարաբերությունները հասան հեռախոսայինի մակարդակի: Հետո որ կամբատը հեռախոսս վեկալավ, կապը կտրվավ: Իսկ հետո որ նոր հեռախոս վեկալա, արդեն հարաբերությունները սառած էին: Սառած ճաշը տաքացնել-ուտելը էն էֆեկտը չունի, ինչ որ նոր եփած ճաշն ուտելը::)

VisTolog
22.12.2013, 22:02
Էսօր եկա տուն, տեսա նկարը սեղանինա դրված::)) Մամաս էր դասավորելուց գրպանը նայել ու հանել: Չգիտեմ խի նկարը մի հատ էր, բայց ես հիշում եմ որ երկու հատ պետքա լիներ::think

Էհ, շուտով մեկ տարին կլրանա...
Եկա ասեմ, որ մեկ ա, առաջինը ուրիշ ա, դե ես էլ կենդանի-կենդանի սպասում եմ, որ մի օր իմ ուզածով կլնի սաղ: :))

ivy
23.12.2013, 00:28
Էս թեմայի անունը, որ «Հուշեր նախկիններից» լիներ, ինչ կլիներ որ :8

Chuk
23.12.2013, 00:34
Էս թեմայի անունը, որ «Հուշեր նախկիններից» լիներ, ինչ կլիներ որ :8

Մոդերատորական. լավ եղավ:

Mephistopheles
23.12.2013, 00:39
նախկին սիրածների մասին ա՞…

Աբելյան
03.01.2014, 01:03
Տարբեր ժամանակներ տարբեր մարդկանցից լսում էի. "ազերի կա, հազար հայ արժի": Ինչքան էլ ազգերի հավասարության կողմնակից էի, չէի հավատում:
Նրա հետ ծանոթացա 2011 թ. նոյեմբերի կեսերին, երբ որ մի քանի օրից պտի բանակ գնայի: Ազերուհի էր, հազար հայուհի արժեր:
Սաբինա Աբդուլլաևա, Դոնեցկ:
Ես դե թուլություն ունեմ թշերի հանդեպ: Ինքն էլ սիրուն թշերով, արևելյան գեղեցկությամբ, սև մազերով ու աչքերով աղջիկ էր: Սովորում էր Դոնեցկի բժշկական համալսարանում, կարդիոլոգիայի գծով: Այսինքն, դեբիլ չէր: Իմ հայ լինելը իրան անակընկալի չբերեց: Ավելին՝ ոչ մի նշանակություն չտվեց: Ինքը կյանքում Ադրբեջան ոտ չէր դրել, ոչ էլ մուսուլման էր: Ամբողջ կյանքը Ուկրաինայում ապրած աղջիկ էր: Իմացավ, որ մի քանի օրից բանակ պտի գնամ, տխրեց: Հույս հայտնեց, որ ինձ կտանեն հեռու տեղ: Ղարաբաղ էլ չէ՝ Ուկրաինա:
-зачем тебе та армия??((
-долг) обязанность. иначе ваши люди нападут))))))
-а вот это не смешно(((правда меня мало трогает война между нашими нациями...
-извини :*
-та ниче,я ж говорю мне все равно,я там жить не собираюсь)
Ու ինքը կամաց կամաց գրավում էր ինձ: Իրա պարզությամբ, շիտակությամբ, մեկ էլ, ռուսերեն ասած, ուղղագծությամբ (прямолинейность), որը երևում էր "а в постели тоже скромный??)" տիպի հարցերից: Հետո ես իրան գրավեցի, 2 գիշեր չէր կարում նորմալ քներ: Երբ որ 2 օր էր մնում իմ բանակ գնալուն, խնդրում էր, որ գնամ իրան հանդիպեմ, նոր բանակ գնամ::} Նախավերջի օրը պայմանավորվեցինք, որ եթե 2-3 տարուց գործերս հաջողվի, կգնամ կհանդիպենք: Հեռախոսի համարը գրեցի Լեռ Կամսարի գրքի կազմի ներսում, որ հետ գամ, զանգեմ:
-пиши мне))и не беспокойся,я буду с тобой*)))
-пока буду там, найдешь кого нибудь(( но все таки целую
-если приедешь,я его брошу)))))
Մի տարի հետո, երբ որ արձակուրդ եկա, արդեն Լեռ Կամսարի գիրքը չկար: Իսկ իրան գտա: Ինքն էլ շատ ջերմ արձագանքեց. "что было,то прошло))"
Երկու տարի հետո, երբ որ վերադարձա, Դոնեցկի մասին երազանքները մնացել էին անցյալում: Մեր հեքիաթային պլանները խորտակվեցին 2 տարվա փոշու, 1500 կիլոմետր ասֆալտի ու նյութական խնդիրների բեռի տակ:
Նոր Տարում հիշեցի, կարդացի մեր նամակագրությունը, շատ հուզիչ էր: Հիշեցի ոչ միայն իրան, այլև իմ բանակ գնալը::( Ինքն էլ ինձ հիշեց: Զրուցեցինք ոչ թե մեր ռոմանտիկ ու ոչ ռոմանտիկ ցանկությունների, այլ առօրյա խնդիրների շուրջ: Ուղղակի զրուցեցինք: Թե չէ ինչ եղել ա, արդեն անցել ա::(