PDA

Դիտել ողջ տարբերակը : Արձակ. Հովհաննես Իշխանյան

StrangeLittleGirl
26.04.2011, 01:17
Լույս է տեսել ժամանակակից հայ գրող Հովհաննես Իշխանյանի «Ուվալնյատի օրը» պատմվածքների ժողովածուն:

Շնորհանդեսը տեղի կունենա մայիսի 6-ին՝ ժամը 17:00-19:00 Բյուրոկրատ խանութում և նույն օրը 20:00-22:00 Ուլիխանյան ակումբում:

Ասում են` մահվան հրեշտակը, որ գալիս է մարդու մոտ` նրա մարմինը հոգուց բաժանելու համար, ամբողջովին ծածկված է աչքերով: Ասում են նաև, որ այդքան շատ աչքերը հրեշտակի համար չեն, ով ամեն ինչ տեսել է երկնքում: Լինում է այնպես, որ մահվան հրեշտակը` գալով հոգու հետևից, համոզվում է, որ շատ վաղ է եկել, որ մարդու համար դեռ չի եկել կյանքը թողնելու ժամանակը: Նա չի դիպչում մարդուն և չի երևում նրան, բայց նրան լքելուց առաջ թողնում է իր անթիվ աչքերից ևս երկու աչք:
Հովհաննես Իշխանյանի պատմվածքների հերոսները կյանքին նայում են սխալ ժամանակ եկած մահվան հրեշտակի պարգևած հավելյալ աչքերով: Հայտնի էլ չի` այն, ինչին հերոսները նայում են, կյա՞նքն է, թե՞ մահը, բանա՞կը, թե՞ քաղաքացիական կյանքը: Հստակ պատասխան չկա:
Սեդա Շեկոյան

Malxas
02.08.2011, 23:40
Իշխանյան ազգանունով մեկը կար: Ցավոք անունը չեմ հիշում: Ինչ որ հանրահայտ Իշխանյանի որդին էր: Բուկինիստում ինձ ասացին, որ հեղինակին կանչել են և բերած բոլոր գրքերը ետ են վերադարձրել, որովհետև ցենզուրաից դուրս բառեր են եղել մեջը...
Հուսով եմ սա այդ Իշխանյանը չէ: ;)

impression
02.08.2011, 23:57
Հենց ինքն ա
բայց էդ նույն բուկինիստ կոչվածում լիքը Բուկովսկի կա, որ եթե բացած լինեին, լեղաճաք կլիներ իրանց ցենզուրան
այ ասա ձեր ցենզուրան ձեր գլխին կպնի, անգրագետներ, մի երկու հատ ոչ նորմատիվ բառ են տեսնում` ասում են ցենզից դուրս ա, բայց որ ֆիա-միաներ /տենց էր անունը?/ մեր ուղեղն անթաքույց ու առանց ամաչելու էն բանից են անում, բայց` "վեհի մեջ", էդ նորմալ ա
զզվում եմ բուկինիստից, անգրագետներից, երեսպաշտներից, դպրոցից ու սոխից

Chuk
03.08.2011, 00:03
Տենց էլ չառա :angry

Ժող, դեռ կա՞ վաճառքում:

impression
03.08.2011, 00:04
էրեխեքն ինչ-որ ակցիա էին մտածել, չգիտեմ` անում են թե չէ, եթե անում են, ուրեմն երիտասարդականի անցումում հարցրեք

Malxas
03.08.2011, 00:35
Հենց ինքն ա
բայց էդ նույն բուկինիստ կոչվածում լիքը Բուկովսկի կա, որ եթե բացած լինեին, լեղաճաք կլիներ իրանց ցենզուրան
այ ասա ձեր ցենզուրան ձեր գլխին կպնի, անգրագետներ, մի երկու հատ ոչ նորմատիվ բառ են տեսնում` ասում են ցենզից դուրս ա, բայց որ ֆիա-միաներ /տենց էր անունը?/ մեր ուղեղն անթաքույց ու առանց ամաչելու էն բանից են անում, բայց` "վեհի մեջ", էդ նորմալ ա
զզվում եմ բուկինիստից, անգրագետներից, երեսպաշտներից, դպրոցից ու սոխից

Ամեն դեպքում ցենզուրայից դուրս բառերի տեղը գրականության մեջ չէ: Դրա անհրաժեշտությունը պարզապես չկա: Թեմաներից մեկում նշել եմ սկզբունքը: Եթե գրողը ցանկանում է ներկայացնել հերոսին, ով ցենզուրաից դուրս բառեր է օգտագործում, պետք է այդպիսի տպավորություն ստեղծի և ոչ թէ փողոցային բառերը նույնությամբ թխի: Սա իմ կարծիքն է:

impression
03.08.2011, 00:39
ու ոնց էդքանը տենց էլ չհասկացան Քինգը, Պալանիկը, Բուկովսկին, Շուկշինը... երևի իրենք գրականություն չեն, կամ երևի մեզ ավելի հարմար ա տենց մտածել

Malxas
03.08.2011, 00:44
ու ոնց էդքանը տենց էլ չհասկացան Քինգը, Պալանիկը, Բուկովսկին, Շուկշինը... երևի իրենք գրականություն չեն, կամ երևի մեզ ավելի հարմար ա տենց մտածել

Ես արտահայտեցի իմ կարծիքը: Գռեհիկ արտահայտվելու ձևը միայն գրականության մեջ չէ, որ անընդունելի եմ համարում: Առօրյաում ևս այն մտքի տգեղ դրսևորում է:

Malxas
03.08.2011, 12:22
ու ոնց էդքանը տենց էլ չհասկացան Քինգը, Պալանիկը, Բուկովսկին, Շուկշինը... երևի իրենք գրականություն չեն, կամ երևի մեզ ավելի հարմար ա տենց մտածել

Շատ ավելի մեծ գրողներ ու շատ ավելի մեծաքանակ գրողներ դրա հակառակն են հասկացել:

Chuk
03.08.2011, 13:49
Ես արտահայտեցի իմ կարծիքը: Գռեհիկ արտահայտվելու ձևը միայն գրականության մեջ չէ, որ անընդունելի եմ համարում: Առօրյաում ևս այն մտքի տգեղ դրսևորում է:
Ես էլ կողմ չեմ գրականության մեջ հայհոյախոսության ներմուծումից:
Բայց պետք է կարողանալ հստակ տարանջատել հայհոյանքի կիրառումը գռեհկաբանությունից:
Պետք է հստակ տարանջատել ըստ անհրաժեշտության ու տեղին հայհոյանքի օգտագործումը ուղղակի, ձևական, ստիպողաբար գրականության մեջ մտցնելուց:

Մի երևույթ է, երբ տվյալ խոսքին, ստեղծագործությանը, ասելիքին սազում է հայհոյանքը, մեկ այլ բան է, երբ հայհոյանքը գրում են «կռուտոյ» ու «ժամանակակից» երևալու համար: Էս երկուսը պետք է հստակ տարանջատել:

Ես Հովոյի էս գիրքը չեմ կարդացել (չնայած երևի դրանում տեղ գտած որոշ գործեր կարդացել եմ), բայց կարծում եմ, որ ինքը ըստ անհրաժեշտության ու տեղին է օգտագործել:
Ու ընդհանրապես խորհուրդ եմ տալիս որևէ ստեղծագործության մասին կարծիք չկազմել առանց կարդալու կամ գոնե ծանոթանալու:

Malxas
03.08.2011, 14:43

Հասկացա ասածդ: Համաձայն եմ քո սկզբունքի հետ , բայց ո՞վ է հստակ սահմանելու հայհոյանքի ու գռեհկաբանության սահմանը: Դա շատ կարևոր է;
Մի անգամ էլ կրկնեմ կարծիքս; Վարպետ գրողը կարող է օարզապես տպավորություն ստեղծել, որ իր հերոսը հայհայում է:
Չպետք է նաև մոռանանք, որ մենք հայ ենք, իսկ հայհոյանքը հարիր չէ մեր ազգին ինչպես ռուսներին կամ վրացիներին, որոնց կյանքի հետ այդ հայհոյանքը միաձուլված է: Կարծում եմ հայ տղամարդկանցից շատերը չեն հայհոյում կանանց ներկայությամբ, իսկ երբ պատահմամբ հայհոյում են՝ շտապում են ներողություն խնդրել: Ուրեմն ինչո՞ւ հայհոյանք ներմուծել գրականություն, երբ դրա կարիքը առանձնապես չկա: Չէ՞ որ այդ գրականությունը նաև մեր կանանց և երեխաների համար է: Իսկ գրականությունը սովորեցնող և դաստիարակող պետք է լինի:
Առիթ եմ ունեցել կարդալու Վանո Սիրադեղյանի «Հիլդա, աննկուն տատիկ» պատմվածքը: Իմ կարծիքով գրված է վարպետորեն, բայց ես չհասկացա, թե ինչու գրողը լինելով հայ և խոսելով հայրենասիրությունից ու այլ բարձր բաներից, պատմում է մի բանի մասին, որն անհրաժեշտ չէ այս ազգին: Ոչ մի դեպքում անհրաժեշտ չէ:

Հուսով եմ կարողացա հասկանալի ձևով ներկայացնել իմ տեսանկյունը:

Գրքի մասին ոչ մի կարծիք չունեմ: Ցավոք դժվար երբևէ ունենամ, քանի որ շատ գրքեր դեռ հերթի եմ դրել, որ կարդամ: Ես միայն ընդհանուր սկզբունքի մասին եմ խոսել: Եթե նախորդ գրառման մեջ պարզ չեմ գրել՝ ուրեմն սրանով ճշտեցի:

Chuk
03.08.2011, 14:49
Հասկացա ասածդ: Համաձայն եմ քո սկզբունքի հետ , բայց ո՞վ է հստակ սահմանելու հայհոյանքի ու գռեհկաբանության սահմանը: Դա շատ կարևոր է;
Գրականությունը սահման չի ճանաչում, իսկ նման դեպքերում այդ սահմանը որոշողները հեղինակն ու ընթերցողներն: Ընթերցողները, ոչ թե չընթերցողները:

Կրկնում եմ. ես էլ չեմ ողջունում գրականության մեջ հայհոյանքներն ու նաև, ասենք, ժարգոնը: Բայց կան գործեր, որոնցում, կարդալուց հետո, տեղին եմ համարում:

Գրքի մասին ոչ մի կարծիք չունեմ: Ցավոք դժվար երբևէ ունենամ, քանի որ շատ գրքեր դեռ հերթի եմ դրել, որ կարդամ: Ես միայն ընդհանուր սկզբունքի մասին եմ խոսել: Եթե նախորդ գրառման մեջ պարզ չեմ գրել՝ ուրեմն սրանով ճշտեցի:
Կարծում եմ, որ սա կոնկրետ գրքի նվիրված թեմա է: Իսկ ընդհանուր սկզբունքի, գրականության մեջ հայհոյանքների օգտագործման մասին առանձին թեմա ունենք: Ու նաև կարծում եմ, որ այսուհանդերձ կոնկրետ գրքի մասին էիր գրել՝ ցիտելով ուրիշին:

impression
03.08.2011, 18:44
Մի անգամ էլ կրկնեմ կարծիքս; Վարպետ գրողը կարող է օարզապես տպավորություն ստեղծել, որ իր հերոսը հայհայում է:
Չպետք է նաև մոռանանք, որ մենք հայ ենք, իսկ հայհոյանքը հարիր չէ մեր ազգին ինչպես ռուսներին կամ վրացիներին, որոնց կյանքի հետ այդ հայհոյանքը միաձուլված է:

ասենք ոնց? սիրելի ընթերցող, այստեղ իմ գլխավոր հերոսն իրեն թույլ է տալիս յոթ հարկանի հայհոյանք, բայց քանի որ հնարավոր է, որ ընթերցողները կանայք էլ լինեն, կոչ եմ անում ձեր երևակայությանն ու պասիվ բառապաշարին` ամբողջացնելու այն բացը, որ ես` հեղինակս, հասկանալի պատճառներով ինձ թույլ չեմ կարող տալ: Նոր գլխի ընկա, որ ընթերցողը /աստված չանի/ գուցե հայ լինի, իսկ հայերին հարիր չէ հայհոյանք կարդալ կամ անգամ մտածել...

ՍԱՐՍԱՓ

impression
03.08.2011, 18:48
Շատ ավելի մեծ գրողներ ու շատ ավելի մեծաքանակ գրողներ դրա հակառակն են հասկացել:

հա, բայց ի տարբերություն քեզ, ես նրանց գոյությունը չեմ բացառում
ես չեմ ասում Տերյանը գրող չի, որտև չի հայհոյում, պարզ չի ասածս?

Chuk
03.08.2011, 19:19
ասենք ոնց? սիրելի ընթերցող, այստեղ իմ գլխավոր հերոսն իրեն թույլ է տալիս յոթ հարկանի հայհոյանք, բայց քանի որ հնարավոր է, որ ընթերցողները կանայք էլ լինեն, կոչ եմ անում ձեր երևակայությանն ու պասիվ բառապաշարին` ամբողջացնելու այն բացը, որ ես` հեղինակս, հասկանալի պատճառներով ինձ թույլ չեմ կարող տալ: Նոր գլխի ընկա, որ ընթերցողը /աստված չանի/ գուցե հայ լինի, իսկ հայերին հարիր չէ հայհոյանք կարդալ կամ անգամ մտածել...

ՍԱՐՍԱՓ
Լիլ, իրականում իսկապես շատ դեպքերում կարելի ա առանց քֆուրի յոլա գնալ... ոչ միայն յոլա գնալ, այլև անհրաժեշտ ինֆորմացիան փոխանցել: Ուղղակի չէի ուզի էս թեմայում սա գրեի, որտև կարծում եմ, որ ամեն դեպքում Հովոյի ստեղծագործություններում էդ դեպքերը չկան:

Բայց տեղեր կան, երբ հեղինակի գրած քֆուրը կարելի ա փոխարինել ընդամենը միջավայրի համապատասխան նկարագրության պայմաններում գրված «Ես քու՛...»-ով, ու նույն էֆեկտը ստանալ: Գուցե մի բան էլ ավելին: Միջավայրի նկարագրություն ասելով նկատի չունեմ «Արագածի պսակաձև գագաթը չէր երևում: Նա դեռ պատած էր ձյունի պես ճերմակ մշուշով, որպես մի ամոթխած հարսիկ, որ սքողում է յուր դեմքը անթափանցիկ շղարշով» տիպի նկարագրությունները, այլ ասենք էդ խոսքերն ասողի բոքսի հարվածից տափակած քիթը, կիսասպիտակ չորս օրվա թրաշն ու սուրճի՝ չորս օր չլվացած բաժակի մեջ հանգցրած սիգարետը:

Ուղղակի նորից եմ շեշտում, սա էն դեպքերում, երբ քֆուրներն ինքնանպատակ են դրվում: Կան դեպքեր, որոնցում դրանց կիրառումն ուղղակի անհրաժեշտություն ա դառնում:

impression
03.08.2011, 19:26
իհարկե, Չուկ, համամիտ եմ, բայց կան մարդիկ, ովքեր ժխտում են հայհոյանքի ներկայությունը գրականության մեջ, որտև գրականությունը արվեստ ա, ինքը պիտի վեհ լինի
իրականում ծայրահեղականը ես չեմ, տենց ասողն ա, որտև ես էն էլ եմ կարդում, էն մեկն էլ, ու ոչ մեկին չեմ ասում` սա գրականություն չի, սա հային հարիր չի
իմ մոտ նենց տպավորություն ա, թե հայերը երկնքից իջած հրեշտակներ են, տենց չի, ժող, զարթնեք, մենք գոմիկներ էլ ունենք, ՁԻԱՀ վարակակիրներ էլ, մանկապիղծներ էլ, նարկոմաններ էլ
մենք նորմալ ենք, մենք հատուկ չենք, մենք սովորական ենք, հաշտվեք էլի դրա հետ

Chuk
03.08.2011, 19:30
իրականում ծայրահեղականը ես չեմ, տենց ասողն ա
Համաձայն եմ Լիլ ջան, ես հակառակը չեմ էլ ասել :)

StrangeLittleGirl
22.03.2012, 17:22
Տեսեք ուր ենք հասել

Ռազմական ոստիկանությունն ընդդեմ «Ուվալնյատի օրը» գրքի

Այն, որ ռազմական ոստիկանությունը, պաշտպանության նախարարության ձեռը բռնած, հետապնդումներ է սկսել ընկերոջս՝ Հովհաննես Իշխանյանի նկատմամբ իր «Ուվալնյատի օրը» գրքի համար, շատերը հասցրել են իմանալ:

Մեղադրանքները, որ իրեն ներկայացրել են Ռազմական ոստիկանության քննչական բաժնում, մեկը մյուսից անհեթեթ են ու բացարձակ հեռու են իրավաբանական եզրերից՝ «իրականության խեղաթյուրում», «աղջիկների նկատմամբ վատ վերաբերմունք», որովհետև պատմվածքի հերոսներից մեկն անվայել բառեր է ասում իգական սեռի ներկայացուցիչներին (հարցաքննության ժամանակ Հովոն հակադարձել է՝ Աբու-Լալա Մահարին կարդացեք): Գումարած, իհարկե, բարոյախոսական մտքի գոհարներ՝ «մայրերին վիրավորելու» մեղադրանք (սա ոնց են մտածել՝ չեմ հասկանում) և, ի վերջո, «զինված ուժերը վիրավորելու» (16 պատմվածքներից երկուսի նյութը բանակն է) մասին:

Բայց, արի ու տես, որ, չնայած մեղադրանքների անհեթեթությանն ու զավեշտալիությանը, ամեն ինչ այնքան էլ ծիծաղելի չէ ու վաղն առավոտյան Հովհաննեսը պետք է ներկայանա արդեն Կենտրոնի գլխավոր քննչական բաժին, գումարած՝ մշակույթի նախարարության համապատասխան բաժինը գրքի (որտեղ պատկերներ բնավ չկան) պոռնոգրաֆիա լինել-չլինելու եզրակացությունը պետք է ուղարկի ռազմական ոստիկանություն: Թե ինչ տեսակ մեքենայությունների միջոցով է հնարավոր տեքստային ստեղծագործությունը խցկել 263-րդ հոդվածի տակ, չեմ կարող պատկերացնել (հոդվածը վերաբերում է պատկերային տեղեկատվությանը), բայց նման համակարգից ամեն ինչ սպասելի է:

Այս ամենը իշխանական համակարգի հերթական կամայականություն-քմահաճույքի մասին չէ, ոչ էլ պարզապես գրքի նկատմամբ ծայրահեղ անհանդուրժողականության հերթական օրինակ (ինչպես գրքերի հարկավելացման դեպքում): Սա Հովհաննես Իշխանյանի (ցանկացած մեկի) ազատությունների՝ խոսքի, թե կուզեք՝ ստեղծագերծելու, ոտնահարման, կառավարական օղակների ու ուժային մարմինների տոտալիտար, կոռումպացված էության մասին է:

Պատրաստ եմ անել ամեն հնարավոր բան դիմադրելու համար համակարգի նմանօրինակ ռեպրեսիային, ներեցեք պաթետիկ տոնայնությունս և սխալներս:

Շնորհակալ կլինեմ ցանկացած արձագանքի և օգնության համար:

Վահե Բուդումյան

Claudia Mori
24.03.2012, 22:50
Գրաքննության փորձ. ոստիկանները կարդացել են «Ուվալնյատի օրը»

http://www.hra.am/i/up/lusankary Sona Barsexyani.jpg

Ժամանակակից գրող Հովհաննես Իշխանյանին Ռազմական և Երևանի կենտրոնական ոստիկանություն կանչելը, հարցաքննելը և նրա «Ուվալնյատի օրը» գրքի գրախանութներից վերանալը հայ գրողները գրաքննության դրսևորում են համարում:

24-ամյա Իշխանյանը «Ուվալնյատի օրը» (http://www.arteria.am/hy/1324657698)գիրքը հրատարակել է դեռ 2011թ. գարնանը՝ 300 տպաքնակով, որից 120-ն արդեն վաճառվել է: Այն ներառում է 16 պատմվածք, որոնցից երեքը գրված են բանակային թեմայով ու ամբողջությամբ մտացածին են: Պատմվածքները ներկայացնում են բանակային առօրյան, վարքն ու բարքը, կան նաև բաց տեսարանների նկարագրությամբ հատվածներ։

Գիրքը հրատարակվել է, «Բյուրոկրատ» գրախանութում շնորհանդես է կազմակերպվել, պատմվածքներն արտատպվել են տարբեր բլոգերում, բայց ՀՀ ռազմական ոստիկանության աշխատակիցները, կարծես այդ մասին իմացել են միայն 9 ամիս հետո ու որոշել են, որ պետք է հարցաքննության ենթարկեն դրանց հեղինակին:

Հարցաքննություններից հետո «Բյուրոկրատ» գրախանութը դադարել է գրքերը վաճառել՝ առանց որևէ պատճառաբանություն տալու: Այժմ գիրքը հասանելի է միայն «Արտբրիջ» սրճարան-գրախանութում, որի աշխատակիցը www.hra.am (http://www.hra.am/) –ին հաղորդեց, որ իրենք չեն պատրաստվում գիրքը վաճառքից հանել:

Իշխանյանին հեռախոսով Ռազմական ոստիկանություն են կանչել դեռ փետրվարի 26-ին՝ ասելով, որ փաստեր են ուզում ճշտել իր՝ «Ուվալնյատի օրը» գրքի մի քանի պատմվածքների վերաբերյալ:

Հովհաննես Իշխանյանը գնդապետ Խաչատրյանին պարզաբանել է, որ գրքում փաստեր չեն կարող լինել, քանի որ գրքի բովանդակությունն իրականությանը չի համապատասխանում և, այնուամենայնիվ, նաև գրավոր բացատրություն տվել ոստիկաններին:

Ռազմական ոստիկանության սպա, իրավաբան Անահիտ Եսայանըwww.armenianow.com (http://www.armenianow.com/) –ին հայտնել է, որ, ըստ իրենց, Իշխանյանի պատմվածքները խեղաթյուրում են իրականությունը, կոպիտ հայհոյանքները վարկաբեկում են ՀՀ զինված ուժերը, վիրավորում կրոնը, հայ մայրերին:

«Ես աղմուկ չբարձրացրեցի՝ մտածելով, որ էլ չեն կանչի ու ամեն ինչ կհարթվի, բայց իրենք չհանգստացան ու գործը տեղափոխեցին փաստորեն Երևանի ոստիկանության կենտրոնական բաժին, այնտեղից էլ կանչեցին ու գրեթե նույն հարցերը տվեցին, ես էլ նույն բաները գրեցի: Սկզբում բանակի հարցն էին բարձրացնում, հետո հասկացան, որ այդ առումով ոչ մի պատասխանատվության չեն կարող ենթարկել ինձ, հիմա էլ սկսել են ասել, թե իմ գործերը պոռնոգրաֆիկ տեսարաններ են պարունակում ու դիմել են ՀՀ մշակույթի նախարարություն, որ փորձաքննության ենթարկեն գործերս»,- մեզ պատմեց Իշխանյանը:

Միակ հոդվածը, որով կարող են քրեական գործ հարուցել երիտասարդ գրողի դեմ ՀՀ քրեական օրենսգրքի 263-րդ հոդվածն է, որը պոռնկագրական նյութեր կամ առարկաներ տարածողներին պատժում է տուգանքով կամ կալանքով՝ երկու ամիս ժամկետով կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով: Սակայն Իշխանյանի փաստաբան Ռոբերտ Ռևազյանի համոզմամբ՝այս հոդվածն էլ իրատեսական չէ, քանի որ այն չի տարածվում գրական ստեղծագործությունների վրա:

Ռևազյանի խոսքերը հաստատեց նաև ՀՀ Մշակույթի նախարարության «Մշակութային արժեքների փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Շողիկ Ասոյանը, ով www.hra.am (http://www.hra.am/) –ին հաղորդեց, որ մի քանի օր առաջ պատասխանել են ոստիկանությանը, որ Հայաստանում 75 տարվա վաղեմություն ունեցող գործերն են միայն փորձաքննության ենթարկվում ու իրենք նման գործառույթ չեն իրականացնում ժամանակակից գործերի առումով ՀՀ կառավարության 2011թ. թիվ 1471-Ն (https://www.e-gov.am/gov-decrees/item/20356/), 2005թ.-ի630-Ն (https://www.e-gov.am/gov-decrees/item/1693/) և 2004թ. 245-Ն (https://www.e-gov.am/gov-decrees/item/250/) որոշումների հիման վրա:

http://www.hra.am/i/up/Robert Revazyan.jpg

«Բացի այդ, անհասկանալի է՝ ինչու են առանց ծանուցագրի նրան կանչում հարցաքննության, եթե ինքը ոչ մեղադրյալ է, ոչ էլ կասկածյալ: Հարցաքննության օրը միայն տալիս են ծանուցագիր, որտեղ գրում են, թե չներկայանալու դեպքում կենթարկվեք հարկադիր բերման: Նրանք դրա իրավունքը ընդհանրապես չունեն իրավական տեսանկյունից»,- փաստում էՌոբերտ Ռևազյանը:

Իշխանյանը համոզված է, որ իրեն հետապնդում են, քանի որ անդրադարձել է բանակային թեմաների:Հայ ժամանակակից գրողները հանդես են եկել հայտարարությամբ (http://www.ipetitions.com/petition/hovhannes-ishkhanyan/?utm_source=facebook&utm_medium=social&utm_campaign=Petition) և ստորագրահավաք նախաձեռնել, որով սատարում են Իշխանյանին ու քննադատում են ոստիկանության պահվածքը: Ժամանակակից գրողներից Արմեն Օհանյանը մտավախություն ունի, որ քրեական գործ հարուցելու դեպքում այս հարցը կարող է դառնալ նախադեպային ու սպառնալիք լինել բոլոր գրողների համար:

«Հովհաննեսը, կարծում եմ, բավականին հաջողված գիրք է գրել, ու նման գրականությունը ողջունելի է՝ որպես այլընտրանքային գրականություն»,-www.hra.am–ին (http://www.hra.xn--am-8cd8b354v/) փոխանցեց Օհանյանը:

Գրողներից Մարինե Պետրոսյանը կարծում է, որ մտավախություն պետք է ունենան բոլոր գրողներն անկախ նրանից, թե ինչ ոճով են գրում:

«Նույն «Ուվալնյատի օրը» պատմվածքը մենք քննարկել ենք ու պարզել, որ ինքը գրում է մոգական ռեալիզմի ժանրով, այսինքն՝ պարզ է, որ այստեղ փաստացի տվյալներ չեն ու այդպես են գրում լատինամերիկյան գրողների մեծ մասը, ինչպես նաև՝ հայ ժամանակակից գրողների 90 տոկոսը: Այսինքն ի՞նչ, բոլորին քրեական պատասխանատվությա՞ն պետք է ենթարկեն»,- հարց է բարձրացնում Մ. Պետրոսյանը:

Իշխանյանը համոզված է, որ այսկերպ ոստիկանությունը հակառակ արդյունքը կքաղի, քանի որ գրողները կսկսեն հակառակվել ու ավելի շատ գրել այս թեմաներով:ՀՀ ոստիկանությունը դեռ լռում է. Հովհաննես Իշխանյանին էլ միայն ասել են, որ դեռ քրեական գործ հարուցված չէ: Այսինքն, չնայած նրան, որ իրավական տեսանկյունից հնարավոր էլ չէ գործ հարուցել, ոստիկանությունը դեռ չի բացառում դա:

Հովհ. Իշխանյանի լուսանկարը՝ Սոնա Բարսեղյանի

Աղբյուրը՝ http://www.hra.am/hy/point-of-view/2012/03/24/ishkhanyan

impression
25.03.2012, 00:07
չմոռանամ հիշեցնել, որ այս տարի Երևանը հայտարարված է գրքի համաշխարհային մայրաքաղաք, դե գնացեք քցվեք, ինչ ասեմ

Lion
27.03.2012, 21:02
Հետաքրքիր կլիներ տեսնել, թե «Ուվալնյատի օրը» շարքի հատկապես որ պատմվաքները կամ մասերն են ՌՈ արձագանքը հարուցել - սեփական կարծիք ունենալու համար, էլի :)

StrangeLittleGirl
05.04.2012, 01:05
Հետաքրքիր կլիներ տեսնել, թե «Ուվալնյատի օրը» շարքի հատկապես որ պատմվաքները կամ մասերն են ՌՈ արձագանքը հարուցել - սեփական կարծիք ունենալու համար, էլի :)
Ոնց որ հատկապես «Զինվորական երթ» պատմվածքն ա, բայց ոչ ոք հաստատ չգիտի:

Chilly
05.04.2012, 01:16
Բյուր դու էդ բոլոր պատմվածքները կարդացել ես ու էդ բոլորը քեզ դուր ե՞ն եկել: Անկեղծ

Lion
05.04.2012, 09:38
Ոնց որ հատկապես «Զինվորական երթ» պատմվածքն ա, բայց ոչ ոք հաստատ չգիտի:

Իսկ, գոնե ընդհանուր գծերով, էլի, ինչը դուրները չի եկել?

ivy
05.04.2012, 12:23
Աշնանը երբ Երևանում էին, առա «Ուվալնյատի օրը»: Հետս էլ Գերմանիա եմ բերել. սիրտս վկայում էր, որ դա մի օր համազգային արժեք է դառնալու: :))
Գիրքը դեռ Երևանում կարդացի. ուզում էի տեսնել, թե ոնց են գրում հայ ջահելները, համ էլ ես բոլոր Իշխանյանների հանդեպ հատուկ հետաքրքրություն ունեմ: :)

Վերևում Բյուրին ուղղված Մուշի հարցը ու տակը MWMS-ի շնորհակալությունը որ չլիներ, երևի չէի էլ գրի կարծիքս, բայց էդ հարցը ինձ ստիպեց զարմանքս արտահայտել: Դժվար եմ պատկերացնում, թե ոնց կարող է մարդ էդ գրքի մի կամ մի քանի պատմվածքին ծափ տալ, մյուսներին «յախկ» անել. բոլորն էլ նույն ֆորմատի են: Եթե մեկը չհավանես, մյուսներն էլ դուր չեն գա, և հավանաբար հակառակը՝ թե հավանեցիր, մինչև վերջ էլ հավանելու ես: Ժողովածուն մի ամբողջություն է. դժվար թե կարողանաս ասել՝ սա դուր եկավ, իսկ այ սա՝ չէ:

Իմ վերաբերմունքը գրքի հանդեպ միանշանակ չի: Մոտս ուժեղ գլխացավ սկսվեց կարդալու ընթացքում: Ուզում էի ինքս ինձ համար որոշել՝ սա աղբ է, թե մեծատառով ԳՈՐԾ ու չէի կարողանում մի պահ դադար տալ, որ խորանամ էդ մտքի մեջ, որովհետև սյուժեն կլանելով առաջ էր տանում...
Երևի մարդ պիտի նախապես որոշի իր համար՝ կարդում է նման ձևով գրված գործեր, թե դա իրենը չի ու մոտ չի գալու: Որովհետև կարդալուց հետո ինչքան էլ ուզենաս ասել՝ «սխր չի կարելի էսպես գրել», գոնե ինքդ քեզ խոստովանելու ես, որ հաճույք ես ստացել... Ու ներքին կոնֆլիկտի մեջ հայտնվես: :)
Գրելու ձևը... Հարցը միայն ոչ նորմատիվ բառապաշարը չի: Ամբողջը շարադրված է խոսակցական լեզվով, երբեմն՝ ուղղակի տնավարի, երբեմն՝ բացահայտ ժառգոնով: Դե հիմա դու որոշի՝ կարդալու ես, թե չէ:

Պատմվածքներում սյուժեն հոյակապ է զարգացված: Սկիզբը էնպիսի լուծումներով է գալիս կպնում վերջին, որ չես կարող չընդունել գրողի տաղանդը:
Իհարկե, ամբողջը հորինվածք է, բայց ակնհայտ է, որ այն Մարս մոլորակում չի ծնվել, այլ ստեղծվել է մեր իրականության հողի վրա: Հենց դա էլ հունից հանել է որոշ «համազգեստով» մարդկանց, որովհետև միջից իրականության հոտ է փչում, ավելի կոնկրետ՝ գարշահոտ:
Երևի առանց բացառության բոլոր կերպարները այլանդակություն են: Բայց ինչի՞ պիտի էդպես լիներ: Իսկ ինչո՞ւ ոչ: Հեղինակն էդպես է ուզել, էդպես է գրել: Ինքն է իր գրածի տերը: Հիմա թե ուրիշն ուզում է, թող արևի շողերի ու մեղուների անուշիկ բզզոցի մասին գրի: Իր գործն է:
Ու վերջին հաշվով, ինչպես գրքի վերջում նշել է Սեդա Շեկոյանը. «Հեղինակը չի ձգտում, որ իր գրականության հետ հաշվի նստեն, և գուցե դա իր ամենալավ հատկանիշն է»:

Ձայնալար
05.04.2012, 12:31
Լավ, վերջը ի՞նչ եղավ: Ինչքան հասկացա մի անգամ ա հարցաքննվել, այն էլ որ որպես կասկածյալ չէ՞: Հետո ճնշումներ, հետապնդումներ եղե՞լ են: Ուզում եմ հասկանալ ինչ ա ուզածները ու արդյո՞ք մի բան ուզում են:

ivy
05.04.2012, 12:44
Լավ, վերջը ի՞նչ եղավ: Ինչքան հասկացա մի անգամ ա հարցաքննվել, այն էլ որ որպես կասկածյալ չէ՞: Հետո ճնշումներ, հետապնդումներ եղե՞լ են: Ուզում եմ հասկանալ ինչ ա ուզածները ու արդյո՞ք մի բան ուզում են:

Ինչքան հասկացա, ուզում էին վրան գործ հարուցել պոռնոգրաֆիկ նյութեր տարածելու հոդվածով. քցել-բռնել էին, որ բանակին կպնող չարագործին պատժելու միակ տարբերակ դա է: Գիրքը ուղարկել էին կրթութայն նախարարություն՝ փորձաքննության, որ նրանք վկայեն՝ նյութը պոռնոգրաֆիկ է: Էն էլ նախարարությունը հայտարարեց, որ գրական արժեքները ենթակա չեն նման փորձաքննության:
Ու երևի դրանով էլ ամեն ինչ վերջանա:
Տակը մնաց Հովիկի ու իր գրքի փիարը: :)

Claudia Mori
07.04.2012, 12:51

Այվ ջան փորձաքննության մշակույթի նախարարություն են ուղարկել, կրթության չէ, ու դեռ հանգիստ են, այսինքն հարցաքննության չեն կանչել էլ, ու ինձ թվում է, որ էլ չի էլ լինի, քանի որ իրավական տեսանկյունից կպնելու տեղ չկա ;)

ivy
07.04.2012, 14:18

Կրթությա՞ն եմ գրել, գիտեի, որ մշակույթի նախարարություն են ուղարկել, վրիպել եմ. ուշք ու միտքս կրթության նախարարությունում աշխատելն ա: :))

StrangeLittleGirl
11.04.2012, 23:08
Բյուր դու էդ բոլոր պատմվածքները կարդացել ես ու էդ բոլորը քեզ դուր ե՞ն եկել: Անկեղծ
Բոլորը չէ: Որն էլ որ կարդացել եմ, հիմնականում դուրս եկել են: Ճիշտ ա` մեկ-մեկ լեզվով շատ ա չափն անցնում, բայց ամեն դեպքում ասելիք կա: Ու ընդհանրապես, էստեղ դուր գալ-չգալու կռիվ չի, այլ գրականության գոյության իրավունքի: Այսինքն, ստացվում ա, որ ինչը դուր չի գալիս ոստիկանությանը, պիտի գոյություն չունենա՞:

Արևածագ
14.04.2012, 09:28
Էս «փոթորիկը մի բաժակ ջրում» ինչո՞վ ավարտվեց: Բացի մի քանի գիրք ավել ծախելը, Եվրոպան գոնե իմացա՞վ, թե Հայաստանում ո՞նց են ուզում «հալածեն» գրողներին...
Դրամաշնորհ, քաղաքական աջակցություն և այլն...

StrangeLittleGirl
14.04.2012, 13:01
Էս «փոթորիկը մի բաժակ ջրում» ինչո՞վ ավարտվեց: Բացի մի քանի գիրք ավել ծախելը, Եվրոպան գոնե իմացա՞վ, թե Հայաստանում ո՞նց են ուզում «հալածեն» գրողներին...
Դրամաշնորհ, քաղաքական աջակցություն և այլն...
Դեռ չի ավարտվել, ոստիկանությունն անընդհատ նորանոր պատճառներ է փնտրում, տարբեր կառույցների դիմում փորձաքննության համար:

Չգիտեմ` Եվրոպայի մասը որպես հեգնանք հասկանամ, թե ոչ: Ամեն դեպքում, եվրոպական շատ թերթեր նույնպես անդրադարձել են այդ հարցին:

impression
14.04.2012, 14:10
հալածեն ինչի՞ էր չակերտներում
էլ հալածելը ո՞նց ա լինում «Ռուսաստան տեղ», պոզով, պոչո՞վ

ivy
14.04.2012, 14:29
Արևածագը ընդամենը «լավ» գրողների «հարգանքն» է արհատայտել «վատ» գրողների հանդեպ:
Դե որ չակերտ է, չակերտով խոսենք: :)

Ռուֆուս
14.04.2012, 15:26
Պրոֆեսիոնալ նախանձ ա երևի, գարնան, սիրո ու ծաղիկների մասին գրողն էլ ա մարդ, ինքն էլ ա ուզում «հալածվել»… :}

Claudia Mori
14.04.2012, 21:41
Դեռ չի ավարտվել, ոստիկանությունն անընդհատ նորանոր պատճառներ է փնտրում, տարբեր կառույցների դիմում փորձաքննության համար:

Չգիտեմ` Եվրոպայի մասը որպես հեգնանք հասկանամ, թե ոչ: Ամեն դեպքում, եվրոպական շատ թերթեր նույնպես անդրադարձել են այդ հարցին:

Բյուր, էլ ու՞մ են դիմել փորձաքննության համար

StrangeLittleGirl
14.04.2012, 23:40
Բյուր, էլ ու՞մ են դիմել փորձաքննության համար
Ժուռնալիստների միությանը ու ոչ միայն: Արդեն հաշիվս կորցրել եմ:

Ժուռնալիստների միության մասին ստեղ (http://www.aravot.am/2012/04/14/59320/)

Claudia Mori
15.04.2012, 09:27
Ժուռնալիստների միությանը ու ոչ միայն: Արդեն հաշիվս կորցրել եմ:

Ժուռնալիստների միության մասին ստեղ (http://www.aravot.am/2012/04/14/59320/)

Ասենք թե Ժուռնալիսների միությունը քննադատեր այս գործը, չնայած լրագրությունը ուր, գեղարվեստական ստեղծագործությունը ուր, մեկ է դա հիմք չէ, որ իրենք քրեական գործ սկսեն:)) Բայց քննչականից էլ չեն կանչել, չէ՞

StrangeLittleGirl
15.04.2012, 12:23

Հա, շատ ճիշտ ես: Փրփուրներից են կախվում:

Չէ, դեռ չեն կանչել, նյութեր են նախապատրաստում:

Ներսես_AM
27.04.2012, 12:55
Էս տխմարությունն էլ անցավ պատմության գիրկը: Բայց դե մի ամսից ավել մարդկանց ներվերը անիմաստ կերան:

Հովհաննես Իշխանյանին «Ուվալնյատի օրը» գրքի համար քրեորեն չեն հետապնդի

ՀՀ գլխավոր դատախազությունից Մարդու Իրավունքների Պաշտպան Կարեն Անդրեասյանի անունով ստացվել է պատասխան՝ Հովհաննես Իշխանյանի «Ուվալնյատի օրը» ժողովածուի վերաբերյալ:

Ստորև ներկայացնում ենք ՀՀ գլխավոր դատախազության գրությունը ՄԻՊ-ին:

«Հարգելի պարոն Անդրեասյան,
ՀՀ գլխավոր դատախազին հասցեագրված Ձեր 19.04.12թ. թիվ 01/11.1.4/1500-12 գրության կապակցությամբ հայտնում եմ, որ Հովհաննես Իշխանյանի վերաբերյալ ՀՀ պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանությունում նախապատրաստված նյութերը ՀՀ քր.դատ.օր-ի 191 գոդվածի կարգով ուղարկվել են ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Կենտրոնականի, այնուհետև Մաշտոցի բաժիններ, իսկ 30.03.12 ուղարկել են ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևան քաղաքի ՔՎ Մաշտոցի քննչական բաժին՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ «Ուվալնյատի օրը»ժողովածուն տպագրվել է Նառա Ստեփանյանի կողմից Երևան քաղաքի Շինարարների փողոցի 18 շենքի 71 բնակարանում:

ՀՀ պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության հետաքննության բաժնում նյութերի նախապատրաստման ընթացքում նշանակվել է մշակութաբանական փարձաքննություն վերը նշված գրքում պոռնկագրական նյութեր պարունակելու հանգամանքը պարզելու համար: Ըստ ՀՀ մշակույթի նախարության «Մշակութային արժեքների փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ից ստացված պատասխանի՝ հրատարակությունները, մասնավորապես տարբեր հեղինակների ստեղծագործությունների առանձին ժողովածուները, որոնք ունեն ստեղծման մինչև 75 տարվա վաղեմություն, ենթակա չեն փորձաքննության՝ ՀՀ կառավարության 2011թ. սեպտեմբերի 15-ի թիվ 1471-Ն որոշման 22-րդ կետով սահմանված շարժական մշակութային արժեքների փորձաքննության ոլորտները չեն ներառում տպագիր նյութերի բովանդակային փարձաքննության իրականացումը:

2012թ. ապրիլի 25-ին Մաշտոցի քննչական բաժնի քննիչ Ա. Մաիլյանը որոշում է կայացրել քրեական գործի հարուցումը մերժելու մասին Հովհաննես Իշխանյանի կողմից ՀՀ քր. օր-ի 263 հոդվածով նախատեսված պոռնկագրական նյութեր կամ առարկաներ ապօրինի տարածելու վերաբերյալ՝հանցագործության դեպքի բացակայության պատճառաբանությամբ, նրա և Նառա Վարդանյանի կողմից ՀՀ քր.օր-ի 188 հոդվածով նախատեսված ապօրինի ձեռնարկատիրութուն կատարելու վերաբերյալ՝ հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ»,-ասված է Գլխավոր դատախազության պատասխան նամակում:

http://1in.am/arm/armenia_right_77740.html

Շինարար
24.07.2012, 03:25
Էս աղմուկների վաղտ «Զինվորական երթ» պատմվածքը կարդացի: Էս տղան շատ լավ ա գրում, հարթ, հեշտ, թեթև: Ես սենց զզվելի բաներից զզվում եմ: Այսինքն, նենց չի, որ դա գրականություն չի կամ տենց չի կարելի գրել, կարելի է, բայց կարելի ա նաև տենց բաներից զզվել: Իմ իրավունքն ա: Բայց կարդացի: Արդեն ասացի՝ շատ լավ ա գրում, բայց իմ սիրելի գրողը չի դառնա, իր էլ ոչ մի գործ երևի էլ չեմ կարդա, եթե իհարկե մի հատ էլ սենց աղմուկ չլինի: Բայց էս ամենի հետ չեմ կարա չասեմ, որ բանակի լուսանկարչական ճշգրտության պատկեր էր տրված, ուրեմն՝ հարթ, հեշտ, թեթև ու ճիշտ: Էլ ի՞նչ ա պետք լավ ստեղծագործությանը. գտնել իրա ընթերցողին: Ռայադերը մի տեղ գրել էր շատ շուտ. «Լինել քաքի պոետ, ներեցեք, չեմ կարող», տպավորվել ա, լավ ա գրել, ես էլ քաքի ընթերցող չեմ կարող լինել, որքան էլ դա իրականության ամենաճշմարտացի պատկերումը լինի ու էդքան լավ գրված: Սենց, ոչի՞նչ, որ արտահայտվեցի: Իհարկե, սենց բաների համար մարդու հետևից ընկնելն անասունության վերջն ա:

Quyr Qery
24.07.2012, 13:57
Լրիվ չեմ կարդացել, բայց ինձ դուր է եկել, ու շատ: Նոր էր, թարմ էր, ճիշտ էր, ու համ էլ ուսի-պուսի-բարի գարնանային-ռոմանտիկ-եսիմ ինչ չէր: Դզեց:
Մեզ պակասում է մի քիչ ռեալ լինելը, շատ ենք արդեն սովորել, որ մենք, մեր ազգը, մեր բանակը, մեր ամեն ինչը վերջն է:

Արէա
24.07.2012, 14:58
Ես չեմ կարդացել, բայց արդեն պատկերացնում եմ իմաստն ու բովանդակությունը: Մի հարց ունեմ. որևէ մեկին հետաքրքի՞ր է իմ բանակային կյանքի մանրամասները, բանակային՝ փողոցային բառապաշարով պատմված: Ինձ, որևէ մեկինը հետաքրիր չէ: Մենք տղեքով որ հարբում ենք, մի քանի հատ սենց գիրք ենք պատմում իրար, սա նորմա՞լ է, սա գիրք ու վեպ է կոչվո՞ւմ:

Chuk
24.07.2012, 15:04

Չէ, փաստորեն ոչ միայն չես կարդացել, այլև չես պատկերացնում ;)
Լավ ու վատ գնահատական չեմ տալիս, ուղղակի ասում եմ, որ քո պատկերացրածը չի:

My World My Space
24.07.2012, 15:43
Ես չեմ կարդացել, բայց արդեն պատկերացնում եմ իմաստն ու բովանդակությունը: Մի հարց ունեմ. որևէ մեկին հետաքրքի՞ր է իմ բանակային կյանքի մանրամասները, բանակային՝ փողոցային բառապաշարով պատմված: Ինձ, որևէ մեկինը հետաքրիր չէ: Մենք տղեքով որ հարբում ենք, մի քանի հատ սենց գիրք ենք պատմում իրար, սա նորմա՞լ է, սա գիրք ու վեպ է կոչվո՞ւմ:

Արեա ջան քանի որ ակումբցիների մի բավական ստվար զանգված դա գրականություն ա համարում, այլ ոչ հայհոյախոսություն, ինձ թույլ կտամ մի փոքր հատված ստեղ տեղադրեմ... կարծում եմ դրանով Ակումբի կանոնադրությունը խախտած չեմ լինի, որովհետև մեծբերումս ժամանակակից հայ գրականությունից ա... Որոշ բառեր այնուամենայնիվ կաշխատեմ *-երով հնարավորինս քողարկել:

Հտաված «Զինվորական երթ» պատմվածքից

Մոդերատորական. Ուշադրությու՛ն, գրառման ծածկված հատվածը պարունակում է հայհոյանքներ:
Ղուկասը մեծ համբավ ուներ սպաների կանանց մոտ: Մինչև Ղուկոյի գալը սպաների կանայք բավարարվում էին ուրիշ սպաներից: Ղուկոն նորություն էր սպաների կանանց կյանքում և բոլոր կանայք ուրախությամբ քամակները դեմ էին տալիս Ղուկոյին: Այս ամենը շարունակվեց այնքան, մինչև մի օր գնդի հրետանու պետը տեսավ Ղուկոյին սպայական տանը:
- Ի՞նչ ես անում ստեղ, այ չաթլախ:
- Պարոն մայոր, գնդի հրամանատարի հրամանով էկել եմ իր կնոջից գնդի հրամանատարի իրերը վերցնեմ:
- Դե հիմա արի իմ սենյակ, իմ ոմտ էլ գործ կա:
Ու Ղուկոն մտավ հրետանու պետի սենյակ:
«Ասեց հանվի, պառկի, ու կ*իրը դեմ արեց: Կյանքումս իմինից բացի ուրիշը տեսած չկայի: Բայց ես կարեցա փախնել: Մի քանի օր հաց չէի ուտում. դրա պագոնավոր կամուֆլյաժ կ*իրը անընդհատ աչքիս դեմն էր: Մի օր որոշեցի, որ սրանից մուռս պիտի հանեմ: Իրա կնիկը նենց պտի ինձնից բավարարվի, որ մարդուն տանից դուրս անի: Գնացի իրանց տուն: Դուռը փշխփեցի: Կնիկը իմացավ, որ ես եմ, վազելով բացեց: Ես բռնեցի իրա մազերից, տարա գցեցի տեղերի վրա, էն տեղերի, որի վրա մարդը ինձ էր պառկացրել, ու սկսեցի բռնաբարել: Իրան դուր էր գալիս: Չոքեցի, դրեցի բերանը, մինչև կոկորդը խրեցի ու ընգա բեսամթ կայֆի տակ: Կյանքում ոչ մեկին վատություն անելու համար չէի ք*նել: Առաջին անգամն էր: Ու որ վերժի համար էի քունում, ավելի էի գրգռվում: Բայց էդ մոմենտին, երբ ուժե պտի թա*եի դրա կնգա բերանի մեջ, էդի ներս մտավ: Տեսավ ինձ տկլոր, հետո տեսավ կնգան չոքած, հետո տեսավ թե կնիկը ոնց ա ծծում, հետո ջոգեց որ իմ կ*իրն ա ծծում: Ու կանտուզիան խփեց գլխին: Վազելով վրես էկավ: Ես խնդրեցի նրան, որ գոնե թողնի վերջացնենք, բայց ինքը դաժան մարդ էր, չթողեց: Ինչքան ուժ ուներ բատինկայով մի քանի անգամ խփեց ձվերիս: Ես առաջին ուդառի ժամանակ թա*եցի, բայց ձվերս հետո պայթեցին: Ու վերջացավ իմ կնամոլական կյանքը, ու ընդհանրապես կյանքը, կլիրս ընգավ դեպրեսիայի մեջ. էլ հետս չէր շփվում: Իմ աղջիկ կապելու տաղանդն ինձ սպանեց: Ամ,են ինչ Հայկոյի մորից սկսվեց, նրա չհրաժարվելն ինձ սպանեց»:
Հրետանու պետը բաժանվեց կնոջից, որ գինը Ղուկոյի ձվերն էղան:
Ու էդպես իր ձվերը ձեռքին պահած Ղուկոն քայլում է 4-րդ շարքի վերջում:

Հ.Գ. եթե հետաքրքրեց, շարունակությունն այստեղ՝ http://issuu.com/newarteria/docs/uvalnyati_or_arteria/1

Հ.Հ.Գ. Եվս մեկ անգամ ներողություն....

Արէա
24.07.2012, 15:59
Արեա ջան քանի որ ակումբցիների մի բավական ստվար զանգված դա գրականություն ա համարում, այլ ոչ հայհոյախոսություն, ինձ թույլ կտամ մի փոքր հատված ստեղ տեղադրեմ... կարծում եմ դրանով Ակումբի կանոնադրությունը խախտած չեմ լինի, որովհետև մեծբերումս ժամանակակից հայ գրականությունից ա... Որոշ բառեր այնուամենայնիվ կաշխատեմ *-երով հնարավորինս քողարկել:

Հտաված «Զինվորական երթ» պատմվածքից

Հ.Գ. եթե հետաքրքրեց, շարունակությունն այստեղ՝ http://issuu.com/newarteria/docs/uvalnyati_or_arteria/1

Հ.Հ.Գ. Եվս մեկ անգամ ներողություն....

:o Ես սենց բան կյանքումս կարդացած չկամ, էս ի՞նչ ա ժողովուրդ, էս ի՞նչ զզվելի ապուշություն ա :o

Chuk
24.07.2012, 16:27
Քանի որ թեմայի սկզբում մի քանի գրառում էի արել՝ առանց գիրքը կարդացած լինելու, որոշեցի հիմա էլ գրել:

Ես էլ կողմ չեմ գրականության մեջ հայհոյախոսության ներմուծումից:
Բայց պետք է կարողանալ հստակ տարանջատել հայհոյանքի կիրառումը գռեհկաբանությունից:
Պետք է հստակ տարանջատել ըստ անհրաժեշտության ու տեղին հայհոյանքի օգտագործումը ուղղակի, ձևական, ստիպողաբար գրականության մեջ մտցնելուց:

Մի երևույթ է, երբ տվյալ խոսքին, ստեղծագործությանը, ասելիքին սազում է հայհոյանքը, մեկ այլ բան է, երբ հայհոյանքը գրում են «կռուտոյ» ու «ժամանակակից» երևալու համար: Էս երկուսը պետք է հստակ տարանջատել:

Ես Հովոյի էս գիրքը չեմ կարդացել (չնայած երևի դրանում տեղ գտած որոշ գործեր կարդացել եմ), բայց կարծում եմ, որ ինքը ըստ անհրաժեշտության ու տեղին է օգտագործել:
Ու ընդհանրապես խորհուրդ եմ տալիս որևէ ստեղծագործության մասին կարծիք չկազմել առանց կարդալու կամ գոնե ծանոթանալու:
Գիրքը առա, կարդացի ոչ լրիվ: Չկարդացի, որտև դուրս չեկավ: Ու էնքան ասելիքը չէր դուրս չեկողը, ինչքան ոճը: Ամեն դեպքում «Երթը» լրիվ կարդացի: Ու դրա մասին իմ կարծիքը հենց էս մեջբերածս գրառման համատեքստում ա, որովհետև իմ պատկերացմամբ հայհոյանքների գործածումը տեղին չէր, ձևական, իսկ տեղ-տեղ ստիպողաբար էր: Տպավորությունս էնպես էր, որ հաճախ Հովոն ինքն իր համար էլ արհեստականորեն էր հայհոյանքները խցկում: Ցավում եմ, որ իմ տպավորությամբ Հովոյի գրածը առավել շատ «կռուտոյ» ու «ժամանակակից» երևալու համար ա: Ցավում եմ, որովհետև Հովոն տաղանդավոր ա, թեթև գրիչ ունի ու լավ ֆանտազիա:

Գրականությունը սահման չի ճանաչում, իսկ նման դեպքերում այդ սահմանը որոշողները հեղինակն ու ընթերցողներն: Ընթերցողները, ոչ թե չընթերցողները:

Կրկնում եմ. ես էլ չեմ ողջունում գրականության մեջ հայհոյանքներն ու նաև, ասենք, ժարգոնը: Բայց կան գործեր, որոնցում, կարդալուց հետո, տեղին եմ համարում:
Իմ կարծիքը ես որպես «դատավճիռ» չեմ գրում: Իմ կարծիքը հենց այս գրառմանս համատեքստում է: Ես, որպես ընթերցող, գտել եմ էն սահմանը, որից էն կողմն իմ համար գռեհկաբանություն ա: Այս գործը ես դասում եմ գռեհկաբանության սահմանին: Բայց ես նաև հասկանում եմ, որ ես չեմ թելադրողն ու որոշողը, ուրիշը կարող է այլ կերպ մտածի:

Բայց տեղեր կան, երբ հեղինակի գրած քֆուրը կարելի ա փոխարինել ընդամենը միջավայրի համապատասխան նկարագրության պայմաններում գրված «Ես քու՛...»-ով, ու նույն էֆեկտը ստանալ: Գուցե մի բան էլ ավելին: Միջավայրի նկարագրություն ասելով նկատի չունեմ «Արագածի պսակաձև գագաթը չէր երևում: Նա դեռ պատած էր ձյունի պես ճերմակ մշուշով, որպես մի ամոթխած հարսիկ, որ սքողում է յուր դեմքը անթափանցիկ շղարշով» տիպի նկարագրությունները, այլ ասենք էդ խոսքերն ասողի բոքսի հարվածից տափակած քիթը, կիսասպիտակ չորս օրվա թրաշն ու սուրճի՝ չորս օր չլվացած բաժակի մեջ հանգցրած սիգարետը:

Ուղղակի նորից եմ շեշտում, սա էն դեպքերում, երբ քֆուրներն ինքնանպատակ են դրվում: Կան դեպքեր, որոնցում դրանց կիրառումն ուղղակի անհրաժեշտություն ա դառնում:
Այս գրառման մասին էլ գրեմ: Կարծում եմ, որ «Երթի» ասելիքը կարելի էր փոխանցել առանց հայհոյախոսության կամ այդ աստիճանի հայհոյախոսության:

Շինարար
24.07.2012, 17:19
Ես չեմ կարդացել, բայց արդեն պատկերացնում եմ իմաստն ու բովանդակությունը: Մի հարց ունեմ. որևէ մեկին հետաքրքի՞ր է իմ բանակային կյանքի մանրամասները, բանակային՝ փողոցային բառապաշարով պատմված: Ինձ, որևէ մեկինը հետաքրիր չէ: Մենք տղեքով որ հարբում ենք, մի քանի հատ սենց գիրք ենք պատմում իրար, սա նորմա՞լ է, սա գիրք ու վեպ է կոչվո՞ւմ:

Չէ, Արեա, տենց չի: Ես որ ասում եմ` իրականության շատ ճիշտ արտացոլում ա, դա ասում եմ էդ բառի լայն իմաստով, ոչ թե բառացի, նենց չի, որ երկու հոգի իրար հետ քֆուրով խոսում են, մեր բանակի հայելին ա, ծուռ հայելի, որտեղ վատ կողմերը ընդգծված են երևում: Էլի եմ ասում, իրոք շատ ճիշտ, շատ լավ, տեքստի առումով ընտիր շարադրված, իմաստի առումով արդիական ստեղծագործություն ա, ուղղակի իմ ճաշակով չի:

Արէա
24.07.2012, 17:25

Վերևում, MWMS-ի տեղադրած հատվածը, որքա՞նով ա արտացոլում իրականությունը, դու տենց բան տեսե՞լ ես, կամ լսե՞լ ես, կամ ասենք հազարից մեկ նման դեպք կարող ա եղած լինի, դու ուզո՞ւմ ես լսել էդ դեպքի մասին, քեզ հետաքրքի՞ր ա, դա իրականության արտացոլո՞ւմ ա:

Շինարար
24.07.2012, 17:25
Կարծում եմ, որ «Երթի» ասելիքը կարելի էր փոխանցել առանց հայհոյախոսության կամ այդ աստիճանի հայհոյախոսության:

Ես ընդհանրապես չեմ պատկերացնում, որ նորմալ գրողը չկարողանա ցանկացած ասելիք առանց քֆուրի գրել: Գալաթեայի ստեղծագործություններից մեկից <անբարոյականի որդի> հայհոյանքը հիշեցի, ու էնքան բնական էր կարդացվում, ու հաստատ իր գրածը չէր թուլացնում: Բայց դե ով իրավունք ունի գրողին թույլ չտալ, որ հայհոյի, կարանք ուղղակի, չենք ուզում, չկարդանք:)

Գալաթեա
24.07.2012, 17:28

Ես ե՞րբ եմ տենց բան ասել :oy

Շինարար
24.07.2012, 17:33
Ես ե՞րբ եմ տենց բան ասել :oy

Դեդեկտիվ էր: Կփնտրեմ, կգտնեմ, հղումը կտամ, բայց շատ լավ տպավորվել ա:)

Շինարար
24.07.2012, 17:35
Վերևում, MWMS-ի տեղադրած հատվածը, որքա՞նով ա արտացոլում իրականությունը, դու տենց բան տեսե՞լ ես, կամ լսե՞լ ես, կամ ասենք հազարից մեկ նման դեպք կարող ա եղած լինի, դու ուզո՞ւմ ես լսել էդ դեպքի մասին, քեզ հետաքրքի՞ր ա, դա իրականության արտացոլո՞ւմ ա:

Արեա, ես էդ ստեղծագրծության մասին իմ վրաբերմունքն ասացի, ես տենց չեմ սիրում, իսկ գրականության մեջ իրականության արտացոլման ձևի մասին մեր պատկերացումները կարան տարբեր լինեն, ինձ համար դա հենց իրական էր, իրոք կարդում ես, ու տեսածիդ համեմատ խորթ չի:

Գալաթեա
24.07.2012, 17:36
Դեդեկտիվ էր: Կփնտրեմ, կգտնեմ, հղումը կտամ, բայց շատ լավ տպավորվել ա:)

Վայ, քեզ պե՞տք ա :)
Եթե չես հիշում, փնտրել չարժի, Շին ջան:

Արէա
24.07.2012, 17:52
Արեա, ես էդ ստեղծագրծության մասին իմ վրաբերմունքն ասացի, ես տենց չեմ սիրում, իսկ գրականության մեջ իրականության արտացոլման ձևի մասին մեր պատկերացումները կարան տարբեր լինեն, ինձ համար դա հենց իրական էր, իրոք կարդում ես, ու տեսածիդ համեմատ խորթ չի:

Բնականաբար տարբեր են լինելու, ու պետք էլ չի որ նույնը լինեն, բայց էս թեման, էս բառապաշարով, էս վիճակով զզվելի ա իմ համար: Վերևում ասեցի որ հարբած ժամանակ ընկերներով նման պատմություններ ենք պատմում իրար, ներողություն եմ խնդրում, ստել եմ, ես կյանքում նման բառերով նման պատմություն չեմ պատմել, ոչ էլ իմ ընկերներից եմ լսել, սա չի իրականությունը, սա իրականության արտացոլում չի, սա եսիմ ինչ ա, էս նույն կերպ դժվար ապրուստն են ասում իրականության արտացոլում, բայց եթե մի երկու նման դեպք կա, էդ չի նշանակում, որ դա ա իրականությունը, ես սենց իրականություն չեմ տեսել: Ու իմ պատկերացրած գրականությունն էլ էս չի, սենց գրականություն չի լինում:

Շինարար
24.07.2012, 18:00
Վայ, քեզ պե՞տք ա :)
Եթե չես հիշում, փնտրել չարժի, Շին ջան:

Ախր հաստատ հիշում եմ, հիմա իմ ենթադրած գործում փնտրեցի, չգտա, երևի ուշադիր չէի կամ էլ հիմա հոգնած եմ, մի քանի անգամ էլ դա օրինակ եմ բերել, հո՞ չի կարա իմ ֆանտազիան լինի, խայտառակ կլինեմ :oy:)

Գալաթեա
24.07.2012, 18:11
Բնականաբար տարբեր են լինելու, ու պետք էլ չի որ նույնը լինեն, բայց էս թեման, էս բառապաշարով, էս վիճակով զզվելի ա իմ համար: Վերևում ասեցի որ հարբած ժամանակ ընկերներով նման պատմություններ ենք պատմում իրար, ներողություն եմ խնդրում, ստել եմ, ես կյանքում նման բառերով նման պատմություն չեմ պատմել, ոչ էլ իմ ընկերներից եմ լսել, սա չի իրականությունը, սա իրականության արտացոլում չի, սա եսիմ ինչ ա, էս նույն կերպ դժվար ապրուստն են ասում իրականության արտացոլում, բայց եթե մի երկու նման դեպք կա, էդ չի նշանակում, որ դա ա իրականությունը, ես սենց իրականություն չեմ տեսել: Ու իմ պատկերացրած գրականությունն էլ էս չի, սենց գրականություն չի լինում:

Արէա ջան, չեմ կարծում, որ գտնվեն շատերը, որ մեջբերված հատվածը կարդան և հաճույքից նվաղեն՝ ընկղմվելով գրական հաճույքի օրորուն ալիքների մեջ:
Ու ի դեպ, շնորհակալություն Չուկին՝ հատվածը սփոյլերով դնելու համար, քանի որ սեփական ճիշտը ապացուցելու համար պարտադիր չի գտնել գործի ամենազզվելի հատվածը ու շպրտել ֆորում՝ ի տես բոլորի:

Ես համամիտ եմ, որ գրքում առկա են ավելորդ գռեհկաբանություններ, որոնք չլինելու դեպքում էլ բոլորս գիտենք, որ բանակ տեղը կլասիցիզմի թանգարան չի: Ու իսկապես տհաճ ա կարդալը:
Բայց մենք տարբերակ ունենք...մի քանի տող աչքի անցկացնել ու եթե չենք հավանում՝ գիրքը շպրտել մի կողմ:
Եթե քեզ համար դա ընդունելի բառապաշար ու իրականություն չի, մեկ ուրիշը կարա հավեսով կարդա:

Արէա
24.07.2012, 18:19

Համաձայն եմ Գալաթեա ջան: Դժվար ապրուստն էլ լիքը մարդ հավեսով նայում ա, բայց դժվար ապրուստը թյուրիմացություն ա չէ՞:

Հ.Գ. ես հո չեմ ասում վառենք գրքերն ու հեղինակին, թող ինչ ուզում ա գրի, ում էլ սա դուր ա գալիս թող կարդա, ինձնից գնում էր կարծիք հայտնել՝ հայտնեցի:

Գալաթեա
24.07.2012, 18:26

Դժվար Ապրուստը շատ ավելի բարդ ու ծանր դեպք ա... նա ամենահզոր զենքով ա մատուցվում՝ հեռուստատեսությամբ:
Ես էս վերջերս պարզել եմ, որ մարդիկ օրվա ժամերը սերիալների անուններով են ասում... "Դժվար Ապրուստից առաջ...Եղբայրներից հետո... Ես շատ Գիտեմ Ինչի ժամանակ: Այ դա սարսափ ա:
Ինչ վերաբերում ա Իշխանյանի գրքին՝ այն սերունդ դեգրադացնելու համար չափից դուրս փոքր տիրաժով ա տպվել:

impression
24.07.2012, 18:31
Իմ կարծիքով Իշխանյանն ունի ոճ, ունի շնորհք, ունի տաղանդ
այլ հարց ա, թե ինչի մասին ա ինքը գրում
ինքը ունի ասելիք, բայց քանի որ, մեր բոլորի նման, ապրում ա անթափանց պատերով կոլբայի մեջ, ստիպված ա գրել մենակ էն, ինչը կատարվում ա կոլբայի ներսում կամ էդ կատարվածներին տալ սեփական գնահատականը

My World My Space
24.07.2012, 18:39

Իմպ ջան էս թվարկածներդ դեռ բավարար չի որ իրա գիրքը լինի ժամանակակից հայ գրականություն:

Հայկօ
24.07.2012, 20:23
Կոլբայի պահը դուրըս եկավ։

Sent from my HTC Sensation

Արէա
24.07.2012, 20:24
Ինչ վերաբերում ա Իշխանյանի գրքին՝ այն սերունդ դեգրադացնելու համար չափից դուրս փոքր տիրաժով ա տպվել:

Մենք ենք մեր սարերի մեջ Շերենցը ասում ա. - Կներե՜ն, կասեն հանցանքը փոքր է, ու կներեն:
Խորիկն էլ նեղվում է թե.- Ոնց է փոքր է՜, որ մոլորված ոչխար է եկել, մոլորված եզ չի եկել, ուրեմն փո՞քր է:

keyboard
24.07.2012, 21:24
Բայց էն ինչ գրվածա, կարելիա ամեն օր լսել Երևանի այգիներում մի քիչ մութ ժամանակ, կարելիա դաժե մեր ազգային ժողովում լսել տենց բաներ, TV-ով ամեն օր ցույց են տալիս, լսում ենք,թերթերում կարդում ենք, էլի ինչ մասինա խոսքը, հիմա, որ էս մարդը ինչ կա իրականում էն էլ ներկայացրելա, էդ նշանակումա, որ դա անամոթությունա կամ ասենք խայտառակություն?
Դե եթե էդքան թասիբով ու էդքան խայտառակությունից վաղեցող ազգ ենք, եկեք ասեք թե ստեղ քանի աղջիկ, քանի տղա ու վաբշե քանի մարդ կա, որ էն ինչ գրածա չի հասկանում ու չգիտի դրանց իմաստը: Բա մեր թասիբով ազգի մարդիկ խի պտի քֆուր իմանան, խի պտի աղջիկը իմանա էդ տեքստում գրած բառեն ինչ են նշանակում:
Գիրքը գրվելա, ուզում ես կարդա, չէ մի կարդա, ով ա քեզ ստիպում?

Արէա
24.07.2012, 21:42

Ապեր արի էդ քֆուրները հլը մի կողմ դնենք (չնայած էն վիճակում չի, որ մի կողմ դնենք), էդ աֆիցերները սաղ շան թուլա՞ էին, աֆիցերների կնանիք էլ սաղ պուտանկա՞ էին, ու քամակները բաց Ղուկասի՞ն էին սպասում: Դու սենց բան պատկերացնո՞ւմ ես, սենց բան կա՞ մեր իրականությունում:

Իսկ էդ հեգնանքով գրվածիդ պահով զարմանում եմ, իմ կյանքի նպատակներից մեկը իմ հարազատ կանանց էս համատարած կեղտից հեռու պահելն ա, ու ոչ մի կերպ չեմ կարողանում հասկանալ, տղամարդը ոնց ա սենց բան գրում, իմանալով որ սա իր քույրը, իր մայրը կարդալու են, չի տեղավորվում իմ ուղեղի մեջ, հետամնաց եմ, ինչ եմ, չգիտեմ, բայց չեմ կարողանում հասկանալ:

keyboard
24.07.2012, 21:54

Մեր գնդի սպաների մեծամասնությանը կարելիա շան թուլա համարել, չնայած շունը կարգին կենդանիա, դրանք տականք են տզրուկ, որ ծծում են հենց իրենց ազգի,հենց իրենց երեխեքի տարիքի զինվոների արյունն ու հոգեբանորեն կզցնում են զինվորին, ինքնասիրությանը կպնելով ու զինվորին հայհոյելով:
Էն դիմելաձը, որ կար էդ հատվածում, էդ դիմելաձևով էին հենց մեր զորամասում դիմում սպաները զինվորներին:
Ինչի պիտի զինվորին դիմեն չա***խ, եթե զինվորին դիմելաձևը ՀՀ ԶՈՒ կանոնադրության մեջ սահմանվումա "պարոն շարքային":
Ու դու մի հատ աչքով անցացորու բանակում ծառայող, իրանց քուչում աբիժնիկ մնացացծ,կյանքում ինքնահաստավել չկարողացած դեղնակտուց սպաներին, ովքեր իրանց աստղերով ինքնահաստատվում են շարքային զինվորին անվանելով ....
Ով ծառայելա ու տենց չի, թող ինձ բացասական վարկանիշ տա,ամենայն անկեղծությամբ նկարը կտեղադրեմ, բոլոր քմենթներով:
Սպաների կնանիքանցից մեծամասնությունն էլ նկարագրածից հեռու չէր մնում ;)

Սպաներ կային, որ իրար կնիկ երեխա էին հայհոյում, հետո միասին խմում ու ուրախանում, բա դրանց ինչ անվանեմ, ասա անվանեմ:

Ես ոչինչ չեմ հեգնում հարգելիս, ես ինչ կա են եմ ասում: Ես վախում եմ, իմ կնոջ,մոր,քրոջս հետ մի քիչ ուշ ժամի փողոց դուրս գամ, որտև մի հատ լածիրակ կարա հեռախոսով խոսա ու կողերը չնայելով նենց բառեր ասի, որ ուզենաս գնաս իրա մորը բռնես ու իրա ասածից անես, որ իմանա, որ չի կարելի տենց արտահայտվել հասարակության մեջ:
Հիմա էս մարդը ներկայացրելա էն ինչ կա իրականում, դու էլի կարաս քո հարազատին հեռու պահես, բայց մեկա, էսօր տենց մեկը չկա, որ էդ բառերի իմաստը չիմանա, էլի եմ ասում ու իմ ու քո ուզելով չի,մենք 2 ով չենք կարա փախնենք դրանից, ես չեմ կարա մորս տանից դուրս չթողեմ կամ կնոջս կամ քրոջս ու ես չգիտեմ մի հատ վիժվածք իրանց կողքը իրան ոնց կպահի, հասկանում ես իմ ասածը?

Chuk
24.07.2012, 21:55
Իմպ ջան էս թվարկածներդ դեռ բավարար չի որ իրա գիրքը լինի ժամանակակից հայ գրականություն:
Հով ջան, քո ու լիքը ուրիշ մարդկանց կարծիքն էլ բավարար չի, որ իրա գիրքը չլինի ժամանակակից հայ գրականություն:

Արէա
24.07.2012, 22:24
Մեր գնդի սպաների մեծամասնությանը կարելիա շան թուլա համարել, չնայած շունը կարգին կենդանիա, դրանք տականք են տզրուկ, որ ծծում են հենց իրենց ազգի,հենց իրենց երեխեքի տարիքի զինվոների արյունն ու հոգեբանորեն կզցնում են զինվորին, ինքնասիրությանը կպնելով ու զինվորին հայհոյելով:
Էն դիմելաձը, որ կար էդ հատվածում, էդ դիմելաձևով էին հենց մեր զորամասում դիմում սպաները զինվորներին:
Ինչի պիտի զինվորին դիմեն չա***խ, եթե զինվորին դիմելաձևը ՀՀ ԶՈՒ կանոնադրության մեջ սահմանվումա "պարոն շարքային":
Ու դու մի հատ աչքով անցացորու բանակում ծառայող, իրանց քուչում աբիժնիկ մնացացծ,կյանքում ինքնահաստավել չկարողացած դեղնակտուց սպաներին, ովքեր իրանց աստղերով ինքնահաստատվում են շարքային զինվորին անվանելով ....
Ով ծառայելա ու տենց չի, թող ինձ բացասական վարկանիշ տա,ամենայն անկեղծությամբ նկարը կտեղադրեմ, բոլոր քմենթներով:
Սպաների կնանիքանցից մեծամասնությունն էլ նկարագրածից հեռու չէր մնում ;)

Սպաներ կային, որ իրար կնիկ երեխա էին հայհոյում, հետո միասին խմում ու ուրախանում, բա դրանց ինչ անվանեմ, ասա անվանեմ:

Իմ սպաները ինձնից մի երկու տարի էին մեծ, նորմալ տղեք էին, ես ուչեբկայի սերժանտ էի, սպաները ինձ հավասարի պես էին վերաբերվում: Խելոք, լավ զինվորները սիրում էին էդ տղեքին, բառադիները լավ էին քրֆում, դե արի որոշի էդ տղեքը լավ տղա էին թե չէ: Կանայք էլ նորմալ աղջիկներ էին, ինչի մասին ա խոսքը, չեմ կարողանում հասկանալ:

Ես ոչինչ չեմ հեգնում հարգելիս, ես ինչ կա են եմ ասում: Ես վախում եմ, իմ կնոջ,մոր,քրոջս հետ մի քիչ ուշ ժամի փողոց դուրս գամ, որտև մի հատ լածիրակ կարա հեռախոսով խոսա ու կողերը չնայելով նենց բառեր ասի, որ ուզենաս գնաս իրա մորը բռնես ու իրա ասածից անես, որ իմանա, որ չի կարելի տենց արտահայտվել հասարակության մեջ:
Հիմա էս մարդը ներկայացրելա էն ինչ կա իրականում, դու էլի կարաս քո հարազատին հեռու պահես, բայց մեկա, էսօր տենց մեկը չկա, որ էդ բառերի իմաստը չիմանա, էլի եմ ասում ու իմ ու քո ուզելով չի,մենք 2 ով չենք կարա փախնենք դրանից, ես չեմ կարա մորս տանից դուրս չթողեմ կամ կնոջս կամ քրոջս ու ես չգիտեմ մի հատ վիժվածք իրանց կողքը իրան ոնց կպահի, հասկանում ես իմ ասածը?

Հազար ապրես, բա ես էլ եմ նույն բանը անում, էս էլ չեմ ուզում որ իմ համար թանկ կանայք շփվեն էդ կեղտի հետ, փողոցում ինչ-որ չափով կարողանում եմ կանխել, բայց երբ էդ ամեն ինչն արդեն հեռուստատեսությունից, ինտերնետից, գրականությունից ա լցվում տունս, սիրտս տրաքում ա եղբայր: Ես սրա մասին եմ խոսում: Սա գրականություն չի, սա կեղտ ա, որից պետք ա հեռու մնալ:

Շինարար
24.07.2012, 22:31
Ապեր արի էդ քֆուրները հլը մի կողմ դնենք (չնայած էն վիճակում չի, որ մի կողմ դնենք), էդ աֆիցերները սաղ շան թուլա՞ էին, աֆիցերների կնանիք էլ սաղ պուտանկա՞ էին, ու քամակները բաց Ղուկասի՞ն էին սպասում: Դու սենց բան պատկերացնո՞ւմ ես, սենց բան կա՞ մեր իրականությունում:

Իսկ էդ հեգնանքով գրվածիդ պահով զարմանում եմ, իմ կյանքի նպատակներից մեկը իմ հարազատ կանանց էս համատարած կեղտից հեռու պահելն ա, ու ոչ մի կերպ չեմ կարողանում հասկանալ, տղամարդը ոնց ա սենց բան գրում, իմանալով որ սա իր քույրը, իր մայրը կարդալու են, չի տեղավորվում իմ ուղեղի մեջ, հետամնաց եմ, ինչ եմ, չգիտեմ, բայց չեմ կարողանում հասկանալ:
Արեա ջան, դու շատ լավ գրելու շնորհք ունես, իրոք: Ասենք, ով քննադատում ա, ամենքին չի կարելի ասել՝ դու քո ձևով գրի, որովհետև մարդը կարդում չի հավանում, արտահայտվում ա, իրավունք ունի, բայց քեզ ես ուզում եմ ասեմ՝ դու քո ձևով գրի, որովհետև լավ ես գրում: Ես միշտ նենց նեղվում եմ, որ գրելու շնորհք ունեցող մարդիկ իրանց գրելու շնորհքը սպառում են քննադատության վրա: Ես էլի եմ ասում՝ էսձև գիրք մեր բանակին հասնում էր, ես չէի կարա տենց բբան գրեմ, սկի կարդալ չեմ կարում տենց գրածը, բայց իրոք հասնում ա: Սա ստեղծագործություն ա, ստեղ լիքը գրոտեսկ կա, դա տարածված գրական պատկերավորման միջոց ա, որը լայնորեն կիրառում էր դեռ Ռաբլեն «Գարգանտյուա և Պանտագրյուելում», դու տեսնես մարդկության մեծագույն վեպերից մեկը համարվող էդ ստեղծագործության մեջ ինչքան քաք կա, լուրջ, բայց գիտե՞ս ինքը ինչ մեծ արժեք ա ներկայացնում նույնիսկ գեղարվետսական գրականությունից դուրս՝ որպես հասարակության զարգացման օրինաչափությունների ուսումնասիրման համար լավագույն սկզբբնաղբյուր: Ես համեմատություններ չեմ անում, ու էս գործը իմ սրտով չի, օրինակ ուղղակի բերեցի: Ինձ գրած քո պատասխաններից ինձ նենց թվում ա, թե քո կարծիքով ես էդ ամեն ինչի ջատագովն եմ, բայց դա իրավունք ունի գոյություն ունենալու, Արեա ջան: Ու ոնց որ ես էլ պատասխանելիս հեղինակի փոխարեն պաշտպանվելիս լինեմ: Դու ավելի լավ ա գրիր, նյարդերդ սենց բաների վրա մի փչացրու:

keyboard
24.07.2012, 22:35
Իմ սպաները ինձնից մի երկու տարի էին մեծ, նորմալ տղեք էին, ես ուչեբկայի սերժանտ էի, սպաները ինձ հավասարի պես էին վերաբերվում: Խելոք, լավ զինվորները սիրում էին էդ տղեքին, բառադիները լավ էին քրֆում, դե արի որոշի էդ տղեքը լավ տղա էին թե չէ: Կանայք էլ նորմալ աղջիկներ էին, ինչի մասին ա խոսքը, չեմ կարողանում հասկանալ:
Մեր տարբերությունն էնա, որ դու քեզնով ես չափում, ես` չէ:
Իմ համար ծառայությունը խաղուպարա եղել, նախ` տարիքով էի, սպանիերի տարիքի համարյա, հետո մեր ողջ ազգուտակը խառնել էին իրար և ես նենց տեղ էի, որ ԽԾԲ-ն, նենց էր աշխատում, որ ես կայի էդ գնդում թե չկայի, ոչմեկի համար կարևոր չէր, ինձ ոչմեկ չէր ասում ես ինչ անեմ, ոնց անեմ, ես էի իմ ծառայությունը, դե չէի շահագործում, բայց դե...
Բայց ախպեր, տենց չի էլի, բա էն, ով ծանոթ չուներ, բա էն, ով էլի իմ տարիքի էր, բայց բիթի չէր ու իրա տարիքի սպան իրան ջրի էր ուղարկում իրանից մի քանի տարի փոքրերի հետ նստած ժամանակ, բա նրանք ովքեր ուղղակի անհատականություն էին ու չէին ուզում "կոտրվեն",բա նրանք ովքեր ուղղակի ևձ չունեին խոսելու կամ արտահայտվելու, բա նրանք ում բռթում էին գելի բերան, որ իրանք չոր դուրս գային էդ իրավիճակից, բա նրանք ում ասում էին, որ պիտի վրեդ վեկալես էղածը, բա աֆիցեռների վրա հո խոսակցություն չի գա, բա նրանք, ովքեր օրերով վերակարգ էին կանգնում ուրիշների փոխարեն, հենց էդ աֆիցեռների իմացությամբ:
Լավ էլի ախպեր, էնքան բան կա ասելու, որ հիշում եմ հիասթափվում եմ:

Հազար ապրես, բա ես էլ եմ նույն բանը անում, էս էլ չեմ ուզում որ իմ համար թանկ կանայք շփվեն էդ կեղտի հետ, փողոցում ինչ-որ չափով կարողանում եմ կանխել, բայց երբ էդ ամեն ինչն արդեն հեռուստատեսությունից, ինտերնետից, գրականությունից ա լցվում տունս, սիրտս տրաքում ա եղբայր: Ես սրա մասին եմ խոսում: Սա գրականություն չի, սա կեղտ ա, որից պետք ա հեռու մնալ:
Հեռու մնալը շատ հեշտա, էս գիրքը չէս ունենում ու վերջ, բայց մեկա, էս գրքից չկարդան, հարևանիդ կնգան հասցրածներն էն լսելու, ձեր շենքի բակում խմաց իրանց որոշ հատվածները կորցրածների բարբաճուններն են լսելու, եղբայր, էսա մեր իրականությունը, չէս փախնելու ;)

Արէա
24.07.2012, 22:58
Մեր տարբերությունն էնա, որ դու քեզնով ես չափում, ես` չէ:
Իմ համար ծառայությունը խաղուպարա եղել, նախ` տարիքով էի, սպանիերի տարիքի համարյա, հետո մեր ողջ ազգուտակը խառնել էին իրար և ես նենց տեղ էի, որ ԽԾԲ-ն, նենց էր աշխատում, որ ես կայի էդ գնդում թե չկայի, ոչմեկի համար կարևոր չէր, ինձ ոչմեկ չէր ասում ես ինչ անեմ, ոնց անեմ, ես էի իմ ծառայությունը, դե չէի շահագործում, բայց դե...
Բայց ախպեր, տենց չի էլի, բա էն, ով ծանոթ չուներ, բա էն, ով էլի իմ տարիքի էր, բայց բիթի չէր ու իրա տարիքի սպան իրան ջրի էր ուղարկում իրանից մի քանի տարի փոքրերի հետ նստած ժամանակ, բա նրանք ովքեր ուղղակի անհատականություն էին ու չէին ուզում "կոտրվեն",բա նրանք ովքեր ուղղակի ևձ չունեին խոսելու կամ արտահայտվելու, բա նրանք ում բռթում էին գելի բերան, որ իրանք չոր դուրս գային էդ իրավիճակից, բա նրանք ում ասում էին, որ պիտի վրեդ վեկալես էղածը, բա աֆիցեռների վրա հո խոսակցություն չի գա, բա նրանք, ովքեր օրերով վերակարգ էին կանգնում ուրիշների փոխարեն, հենց էդ աֆիցեռների իմացությամբ:
Լավ էլի ախպեր, էնքան բան կա ասելու, որ հիշում եմ հիասթափվում եմ:

Չէ, միգուցե ես եմ լավ մարդկանց հանդիպել, գուցե ուրիշ տեղերում այլ կերպ ա, բայց մեկ ա, պատմվածքում նկարագրված իրավիճակը ոչ մի կերպ չեմ պատկերացնում, դա մեր իրականությունը չի:

Հեռու մնալը շատ հեշտա, էս գիրքը չէս ունենում ու վերջ, բայց մեկա, էս գրքից չկարդան, հարևանիդ կնգան հասցրածներն էն լսելու, ձեր շենքի բակում խմաց իրանց որոշ հատվածները կորցրածների բարբաճուններն են լսելու, եղբայր, էսա մեր իրականությունը, չէս փախնելու ;)

Փաստորեն կեղտ ա էլի :) մեր իրականությանից բեթար:

keyboard
24.07.2012, 23:04
Չէ, միգուցե ես եմ լավ մարդկանց հանդիպել, գուցե ուրիշ տեղերում այլ կերպ ա, բայց մեկ ա, պատմվածքում նկարագրված իրավիճակը ոչ մի կերպ չեմ պատկերացնում, դա մեր իրականությունը չի:

Շատ եմ ուզում ճիշտ լինես, ԲԱՅՑ...

Փաստորեն կեղտ ա էլի :) մեր իրականությանից բեթար:

Մեր իրականությունը դրանից բեթարա, ուղղակի դու չէս ուզում դա տեսնել, ես էլ քեզ շաաաաատ լավ եմ հասկանում հավատա:)

Chuk
24.07.2012, 23:17
Չէ, միգուցե ես եմ լավ մարդկանց հանդիպել, գուցե ուրիշ տեղերում այլ կերպ ա, բայց մեկ ա, պատմվածքում նկարագրված իրավիճակը ոչ մի կերպ չեմ պատկերացնում, դա մեր իրականությունը չի:
Ախր ինչի՞ պետք ա իրականությունը լինի: Հո վավերագրական գիրք չի՞: Հո պատմության գիրք չի՞:

Հորինված ա, կամ էլ եղածը մի այլ կարգի սրված գրած ա:

Սրված կարող ա լինի, որովհետև տավարի ցավ սպաներ էլ կան, սպաների լիրբ կանայք էլ կան: Բայց ո՞վ ասեց, որ պետք ա մեկին մեկ գրածի նման լիներ: Էդ ուրիշ հարթություն եք արդեն մտնում: Մոտավորապես նույն հարթությունը, որ հարթությունը որ ռազմականն էր մտել (իմ հասկանալով) Հովոյին հարցաքննության կանչելով :))

Արէա
24.07.2012, 23:27

Էս խոսակցությունը սկսվեց Շինարարի գրառումից, որում ասում էր, որ սա իրականության արտացոլում ա, ես էլ ուզում էի ցույց տալ, որ սա մեր իրականությունը չի, ինչքան էլ որ կեղտոտ ա ամեն ինչ, բայց էս աստիճանի չի, եթե անգամ սենց մի երկու դեպք կա, պետք չի դրանց մասին գիրք գրել, պետք չի դրանց մասին սերիալներ նկարել, առանց էդ էլ դրանք ահավոր ժիվուշի կենդանիներ են, առանց պրոպագանդայի էլ են յոլա գնում:
Ու մանավանդ էդ կեղտը, գրականության անվան տակ տարծելն ա սխալ: Թե չէ իրականություն, չիրականություն, էդ կապ չունի: Ես ինքս ֆանտաստիկայի սիրահար եմ, ու ինչքան իրականության հետ կապ չունենա գործը էնքան շատ եմ սիրում, բայց սա էդ դեպքը չի: Ստեղ իբր բանակային կյանքն ա նկարագրվում, զզվելի, փողոցային բառապաշարով, զզվելի թեմայով, ո՞ւմ համար ա, ինչի՞ ա գրվել, ո՞րն ա սրա իմաստը: Անիմաստ, զզվելի հիմարություն ա էլի :(

Chuk
24.07.2012, 23:38

Բռատ, մեր իրականությունը չի՝ բացարձակ նշանով: Բայց ինչ-որ մի բանի ներկայացում ա, էն ինչ մարդը տեսել ա, իրա ձևով, իր գույներով, իրա բառերով: Բառերով, որոնք մի քանի գրառում վերև գրել եմ, ես չընդունեցի ու համարեցի գռեհկության սահմանն անցած:

Իսկ պետք ա գրել, թե չէ, վիճելի ա: Մարդը կարիք ա տեսել գրելու, գրել ա: Ես ու դու էլ կարող ենք դրանից նողկալ, չհավանել, զզվել կամ ուրիշ բան: Բայց ես ու դու չենք որոշում, թե ով ինչ գրի: Մի բան փաստ ա. էս գիրքն իր ընթերցողն ունի: Ընդ որում ընթերցողի մեջ կարող ա «սերիալ նայող» (ուշադրություն, չակերտավոր եմ գրել, սերիալ նայելը պարտադիր չի, որ վատ բան լինի) մասսա էլ կա, բայց հաստատ կա նաև նորմալ գիտակից ընթերցող մասսա:

Իսկ դրա պատճառներից մեկն էլ կարող ա էն ա, որ էդ գիտակից ընթերցող մասան զզվել ա նյունյու-լյուլյու վիճակներից, էդ տիպի նոր գրականությունից ու ավելի սուր խոսք ա ուզում: Բայց որ ընդհանուր հայտարարի գանք, ասեմ, փորձենք համաձայնվել, ես էլ չէի ուզի որ մեր գրականության մեջ նոր խոսքը, սուր խոսքը էս ոճի լիներ:

My World My Space
25.07.2012, 01:22
Ի վերջո ՊՌ էր, արվեց, ու կարգին արվեց, էլ թոք շոուներ ու եսիմինչեր, էլ ստորագրահավաք ու լաց ու կոծ:
Մի բան հաստատ գիտեմ, մեզանից յուրաքանչյուրը եթե սենց բան գրեր, էդ ստորագրահավաքված «հայտնիները» մի բան էլ իրենք էին վրա տալու, թե հլա տեսեք սա գրելու բա՞ն ա, որ գրել ա: Էս «ժամանակակից գրականության» պատճառով դաժե հասցրին Փարաջանովին կպնեն, էն լրիվ անեկդոտային վիճակով, էն որ էրեխեքը խաղում են, մեկն ասում ա.
- Իմ պապան էսօր ինձ ավտոյա առել
մյուսը.
- Իսկ իմ պապան ինձ հեծանիվ ա առել,
երրորդը.
- Իսկ իմ պապան, իմ պապա՜ն, վա՜յ քաքեմ ձեր պապայի բաները...
Ստեղ էլ չգիտես ինչի ու համեմատության ի՞նչ եզրեր գտնելով Վիոլետը նույն պռոշ արած էրեխու պես հայտատարեց թե. «դե գնացեք, ձեր Փարաջանովն էլ գ***թ ա...»

Արէա
25.07.2012, 09:23
Թեքեյանինի էլ կպան, ու ահավոր զզվելի ձևով: Լրիվ ա կտցրել :( (ժամանակակից "գրողներից" մի քանիսին):

impression
25.07.2012, 09:43
ժամանակակից գիգանտ գրողներից մեկի՝ Չակ Պալանիկի գործերից մեկը, ընդ որում ամենահայտնին, նույնիսկ ավելի հաճախ ես գտնում սրչ անելուց, քան Մարտական Ակումբը, կորվում ա Աղիքներ: փոքր պատմվածք ա: մի հատ գտեք կարդացեք, ռուսերենով էլ կա, кишки, ու էլի լիքը նման գործեր կան, կարդացեք Բեգբեդերի "Էքստազիի տակ գրված պատմվածքներ" շարքը, կարդացեք Ստիվեն Քինգ, չնայած իհարկե, էդ գրողների գոյությունն էլ չի նշանակում, թե իրենց գործերը գրականություն են, շատ էլ որ ժամանակակից ամենահայտնիներն են

Claudia Mori
25.07.2012, 11:52
Անգլերեն գրքեր եմ վերջերս կարդում ու հասկանում եմ, որ մեր ժամանակակից գրողներից շատերը, այդ թվում նաև Հովհաննեսը, եթե անգլերեն թարգմանեն իրենց գործերը, շատ նորմալ գործեր կլինեն դրսի համար՝ նույնիսկ համեստ:)) Ժամանակին չեմ կարդացել նման գործեր, մինչև, որ չհասկացա, որ իրական կյանքը այն չէ, ինչ մենք ստեղծում ենք: Ինչքան էլ արարենք, սիրուն <<բանդիկներ>> դնենք, միայն լավը թողենք, վատը կուտակվելու է մի տեղ ու տրաքի: Միակ տարբերակը վատին տեղ տալն է, որ լավը չկործանվի: Դա հոգեբանության նման է. եթե մարդ իր մեջ խեղդում է բացասական զգացումները մի օր ընկնում է դեպրեսիայի մեջ: Ոչ մեկին ուղղված չէ այս խոսքը, բայց ով որ այս խոսքերի հետ համաձայն չէ, շատ հնարավոր է, որ այդ դեպրեսիայի ճանապարհին է գտնվում:

Մտածում եմ, որ նման գրականությունը պետք է լինի, որ մարդիկ գրեն, հովանան ու դա լրիվ ուրիշ բանի չվերածվի ապագայում: Ի դեպ հովանում է ոչ միայն գրողը, այլ նաև այն մարդը, ով ուզում է նման բաներ ասել, բայց միշտ զսպում է իր մեջ, քանի որ ամոթ է, չգիտեմ ինչ է: Իսկ մեր բանակում շատ տղաներ կան, որ այս գործը կարդալով ասում են՝ ուխա~յ: Ես չեմ ասում ուխայ, ես սա կարդում եմ, որ իմանամ ինչ է կատարվում իմ տեսակից դուրս, որ հասկանամ, թե մարդկանց հետ ինչպես պետք է գործ ունենալ: Ու եթե հազարից ավելի գիրք կարդացած տատիս պատահաբար վերցնում է Հովհաննեսի գիրքը սեղանիս վրայից ու կարդում հետո էլ իրեն ոչ բնորոշ աչքերով նայում է ինձ ու ասում՝ էս ի՞նչ է, ես դրանից էլ արդեն շատ բան եմ հասկանում: Մտածում եմ՝ տատ ջան, բա որ անգլերեն հասկանայիր: Չնայած տատիս մյուս տատիների համեմատ բավականին լայն մտահորիզոն ունի ու գոնե հարցնում է, թե սա ինչ է, ու հասկանում է, որ գիրք կարդալը նաև իմ գործն է՝ հոդված էի գրում :) Ի դեպ տատիս հայհոյանքներից չէր վատ զգացել այլ տարբեր տեսակի զզվելի բաներից, որոնք իմ կարծիքով հատուկ սենյակ ունեն, որի անունը զուգարան է:

Ամեն մարդ էլ, երբ զայրացած է մտքի մեջ ինչ հայհոյանք էլ ասես չի հնչեցնում: Մի ընկերուհի ունեի, որ հայհոյանքները փոխարինում էր ինչ-որ հատուկ բառերով՝ օրինակ ասում էր՝ Մաման Ծաղկաման :)) Իսկ պուճուրիկ եղբայրս, երբ փոքր ժամանակ չէր ուզում քնել ու զոռով ասում էին, քնի, պառկում էր տեղաշորի մեջ ու ծնողներին ասում էր՝

-Մամա՛, պապա՛:
-Ասա՛ Դավիթ ու շուտ քնի:
-Խիտի՛կ, բիտի՛կ :))

Chuk
25.07.2012, 12:01
ժամանակակից գիգանտ գրողներից մեկի՝ Չակ Պալանիկի գործերից մեկը, ընդ որում ամենահայտնին, նույնիսկ ավելի հաճախ ես գտնում սրչ անելուց, քան Մարտական Ակումբը, կորվում ա Աղիքներ: փոքր պատմվածք ա: մի հատ գտեք կարդացեք, ռուսերենով էլ կա, кишки, ու էլի լիքը նման գործեր կան, կարդացեք Բեգբեդերի "Էքստազիի տակ գրված պատմվածքներ" շարքը, կարդացեք Ստիվեն Քինգ, չնայած իհարկե, էդ գրողների գոյությունն էլ չի նշանակում, թե իրենց գործերը գրականություն են, շատ էլ որ ժամանակակից ամենահայտնիներն են
Լիլ ջան, ես իմ մասով էս գրածիդ պատասխանեմ: Ահավոր ներվայնանում էս կարգի փաստարկներից, որովհետև դրանք բերվում են աջ ու ձախ: Մինչդեռ նշածներիդ ու ասենք Հովոյի էս ստեղծագործության միակ նմանությունը հայհոյանքի առկայությունն է՝ երկուսում էլ:

Թեմայի սկզբում գրել եմ, նորից գրեմ: Այո՛, հայհոյանքը կարող է լինի տեղին ու համ ու հոտ տա ստեղծագործությանը, ասելիքին: Բայց էդ դեռ չի նշանակում, որ եթե հայհոյանք կա, ուրեմն ինքը լավ ստեղծագործություն ա (բնականաբար):

Դեռ մի կողմ թողնենք լեզվական առանձնահատկությունները ու իմ սուբյեկտիվ տեսակետը, որ հայերեն հայհոյանքն ավելի կոպիտ է հնչում ու դժվար է դա էնպես կիրառել, որ ձուլվի ստեղծագործությունդ, ավելորդ վեր-վեր չթռնի, չզռա ու չառանձնանա (դժվար է, բայց հնարավոր, օրինակ նույն Չարենցը հաջողացրել ա բավական գեղեցիկ կիրառել հայհոյանքը): Էս թեմայում գրածներից որևէ մեկի կարծիքը բացարձակ ճշմարտություն չի, ոչ էս կողմի, ոչ էն կողմի: Բայց շատերի սուբյեկտիվ ընկալմամբ այդ ստեղծագործության մեջ հայհոյանքը ավելորդ ու գռեհկանման է: Ուրիշների անունից չխոսեմ, իմ համար էդպես է: Ընդ որում գռեհիկ ոչ տեղին, որովհետև կարող է տեղ լինի, որտեղ գռեհիկն էլ է անհրաժեշտ:

Լիքը գրողներ կարող են լինել, որոնք հայհոյանքով հրաշալի գործեր ստեղծեն: Լիքը գրողներ էլ կարող է լինեն, որոնք առանց հայհոյանքի ապուշություն ու անգամ գռեհիկ բաներ ստեղծեն: Եթե քննարկում ենք կոնկրետ էս ստեղծագործությունը, ապա այլ գրողների անուն տալն ավելորդ է (իհարկե սա իմ մասով եմ ասում, որտև թեմայում մարդիկ կան, որ պնդում են, որ հայհոյանքն առկայությունն անկախ ամեն ինչից արդեն խոսում է ստեղծագործության որակի մասին):

Ես գիտեմ մի բան, դեպքերի մեծ մասում կարելի է հանգիստ յոլա գնալ առանց որևէ հայհոյանքի կիրառման: Իհարկե գրողն ինքն է ընտրում՝ յոլա գնա՞լ, թե՞ չգնալ: Բայց եթե չի գնում, ապա պետք է նաև հասկանալ, որ կլինեն մարդիկ, ովքեր դա չեն ընդունի, դրա պատճառով գործերը չեն հավանի, ու կբարձրաձայնեն: Խոսքս դեպքերի մեծ մասի մասին է, եթե հայհոյանքը կիրառվում ա տեղին, հրաշալի ձուլվում ա գրվածքին, ամբողջ էջի մեջից հենց դա չի աչքիդ զարնում ու դառնում ողջ ստեղծագործության առանցքը, չեմ կարծում, որ քննադատողները շատ կլինեն:

Malxas
25.07.2012, 13:36
Վերաթարմացնեմ իմ կարծիքը, որ գրել եմ թեմայի սկզբում: Հայհոյանքը անընդունելի եմ համարում գրականության մեջ` անկախ այն բանից որակյալ ստեղծագործություն է այդ, թե ոչ:
Կարդացի հատված Հովհաննես Իշխանյանի պատմվածքներից մեկից: Եթե մի կողմ դնենք հայհոյանքները, որոնց մասին արդեն այդքան շատ խոսվեց, գրելու ոճը և ընտրված փողոցային ժարգոնն ինձ մեղմ ասած դուր չեկան: Պետք է նշեմ նաև, որ իմ կարդացած հատվածում կար հետաքրքրություն առաջացնող տարր:

My World My Space
26.07.2012, 07:48
Իրականում Malxasi գրառմանը պատահական շնորհակալություն տվեցի, ու մի բան եմ ուզում ասեմ, կարծում եմ էս թեմայի շրջանակներում վերջինը:

Գրականությունը պիտի վուլգար ու այլանդակ չլինի, գրողը պիտի գրի էն, ինչը չի ամաչի ասել իր մոր ներկայությամբ:

ivy
26.07.2012, 09:40
Գրականությունը պիտի վուլգար ու այլանդակ չլինի, գրողը պիտի գրի էն, ինչը չի ամաչի ասել իր մոր ներկայությամբ:

Էն որ ասում են՝ միայն սմայլերից կազմված գրառում, հիմա իմն էր: :'

impression
26.07.2012, 10:32
Չուկ ջան, լրիվ նույն խոսակցությունն ունեցել էինք թեմայի սկզբում, ես քեզ հասկացել եմ, դու էլ ինձ էիր հասկացել
ես չեմ ասում, թե պետք ա հայհոյանքով գրել, բայց չեմ էլ ասում, թե հայհոյանքով գրված գործերը չեն կարող լինել լավ գրականություն
էսքան բան

մի բան էլ MWMS-ին ասեմ.
չեմ կարծում, թե Շերոն Սթուոնը խասյաթ ունի տանը առանց ներքնազգեստի հոր դիմաց նստելու ու ոտը ոտին գցելու, բայց հո գործ ա էդ կինոն

Արէա
26.07.2012, 10:36

Բայց դե Իշխանյանինը տենց գործ չի էլի, որ ոտները չռելը "գործ" լինելով արդարցվի :) ինչպես որ ամեն ոտը ոտին գցողը Շերոն Սթոուն չի:

My World My Space
26.07.2012, 11:42
Արեան ասեց, Իմփ։

My World My Space
26.07.2012, 11:51
Իմփ, ստեղ հարցն էն չի, որ հայհոյանքը վուլգարությունը գրականությունում տեղ չունի, հարցն էն ա, որ հայհոյանքներ ու վուլհարությունը գրականություն չեն։ Երբ որ մի նախադասության մեջ տարբեր ածականների օգնությամբ երեք անգամ գրվում ա **** բառը, դրանից էդ անդերը բարձրաճաշակ չի դառնում ու չի վերածվում գրական կերպարի։

Chuk
26.07.2012, 12:01
Չուկ ջան, լրիվ նույն խոսակցությունն ունեցել էինք թեմայի սկզբում, ես քեզ հասկացել եմ, դու էլ ինձ էիր հասկացել
ես չեմ ասում, թե պետք ա հայհոյանքով գրել, բայց չեմ էլ ասում, թե հայհոյանքով գրված գործերը չեն կարող լինել լավ գրականություն
էսքան բան

Ես իմ գրառումները վերընթերցել էի, քոնը չէ :oy

StrangeLittleGirl
26.07.2012, 15:06
Ի վերջո ՊՌ էր, արվեց, ու կարգին արվեց, էլ թոք շոուներ ու եսիմինչեր, էլ ստորագրահավաք ու լաց ու կոծ:
Մի բան հաստատ գիտեմ, մեզանից յուրաքանչյուրը եթե սենց բան գրեր, էդ ստորագրահավաքված «հայտնիները» մի բան էլ իրենք էին վրա տալու, թե հլա տեսեք սա գրելու բա՞ն ա, որ գրել ա: Էս «ժամանակակից գրականության» պատճառով դաժե հասցրին Փարաջանովին կպնեն, էն լրիվ անեկդոտային վիճակով, էն որ էրեխեքը խաղում են, մեկն ասում ա.
- Իմ պապան էսօր ինձ ավտոյա առել
մյուսը.
- Իսկ իմ պապան ինձ հեծանիվ ա առել,
երրորդը.
- Իսկ իմ պապան, իմ պապա՜ն, վա՜յ քաքեմ ձեր պապայի բաները...
Ստեղ էլ չգիտես ինչի ու համեմատության ի՞նչ եզրեր գտնելով Վիոլետը նույն պռոշ արած էրեխու պես հայտատարեց թե. «դե գնացեք, ձեր Փարաջանովն էլ գ***թ ա...»
մդաաաա... փաստորեն կան մարդիկ, որ մտածում են` էս ամենը փիառի համար ա արվել... մդաաա... MWMS, պիտի քեզ հրավիրեի մեր տուն էդ օրերին, նոր տեսնեիր` փիառը որն ա