PDA

Դիտել ողջ տարբերակը : Ինտերնետ P.R. քաղաքականություն ադրբեջան-Հայաստան www.killdim.com

WhiteSmoke{F}
26.04.2011, 00:46
Մինչդեռ ադրբեջանը ունի պետական հզոր ֆինանսավորում ուղղված քաղաքական P.R. ին ընդդեմ Հայաստանի և հայ ժողովրդի, հայազգի մի խումբ էնտուզիաստներ սեփական նախաձեռնությամբ ստեղծել են մուլտերի ֆիլմաշար՝ www.killdim.com կայքում, օգտագործելով իրական փաստեր + սուր միտք, դրանով իսկ ապացուցելով, որ սուր միտքը և անկեղծ պատրիոտիզմը շատ ավելի հզոր են քան կեղծ և անհիմն փաստեր հնարելու վրա ծախսված հսկայական նավթադոլլարները…

Sagittarius
26.04.2011, 00:54
մդա :think

tikopx
26.04.2011, 00:59

հա սրա մասին գիտեմ, նույնսիկ գիտեմ, որ բարեգործության շնորհիվա վերջի սերիան հանվել:Սաղ ինտերնտը եսա Հայկական:

Նաիրուհի
26.04.2011, 01:02
KillDim-ի մուլտերի համար գժվում եմ... :hands Սըբանում են... :yahoo

http://www.youtube.com/watch?v=w19stdWX-B4&feature=player_embedded

tikopx
26.04.2011, 01:23
Մինչդեռ ադրբեջանը ունի պետական հզոր ֆինանսավորում ուղղված քաղաքական P.R. ին ընդդեմ Հայաստանի և հայ ժողովրդի, հայազգի մի խումբ էնտուզիաստներ սեփական նախաձեռնությամբ ստեղծել են մուլտերի ֆիլմաշար՝ www.killdim.com կայքում, օգտագործելով իրական փաստեր + սուր միտք, դրանով իսկ ապացուցելով, որ սուր միտքը և անկեղծ պատրիոտիզմը շատ ավելի հզոր են քան կեղծ և անհիմն փաստեր հնարելու վրա ծախսված հսկայական նավթադոլլարները…

իսկ դուք գիտեք, որ որոշ բլոգներում գրում են, թե իբր սա թուրքերնեն անում ,.... եթե դուք եք ներկայացուցիչը հենց իրանց, ձեզ կտամ լինկ կկարդաք

Grieg
26.04.2011, 01:28
պատրիոտիզմ կլիներ եթե Հայաստանում տիրող ինչ որ մի խնդիր վերցնեին ու դրա մասին նկարեին /Թե հայաստանում պռոբլեմ չկա?/: Կումունիստական ոճի ագիտկաներ պատրաստելը չեմ կարծում պատրիոտիզմի նշանա

WhiteSmoke{F}
26.04.2011, 01:29
Անձամբ ճանաչում եմ հեղինակներին և վստահեցնում եմ, որ նրանք հայ են և ապրում են Հայաստանի Հանրապետության մայրաքաղաք Երևանում :)

Chuk
26.04.2011, 01:34
1. Ընդհանուր առմամբ հումորով են, մի անգամ նայվող են
2. Կան էժանագին (դիշովի) հումորի մասեր ու զզվելի տեսարաններ, որոնք պատիվ չեն բերում մուլտերին
3. Որպես հայրենասիրության դրսևորում ուղղակի չեմ կարող դիտարկել (անկախ նրանից հեղինակները հայրենասեր են, թե ոչ)
4. Որպես քաղաքական մեսիջներ կարելի ա 5 բալանոց համակարգում 1 գնահատել

Սուբյեկտիվ դիտանկյուն

Sagittarius
26.04.2011, 02:31
մդա :think

Մանրամասնեմ.

անիմացիոն պրոեկտի, որը մեր հասարակությունում որաշկի խնդիրներ լուծելուն ուղղված կլիներ՝ հիմնվելով սուր հումորի վրա, կարևորությունը միշտ նշել եմ, նույիսկ թեմա (http://www.akumb.am/showthread.php/58331-%C2%AB%D4%B1%D5%AF%D5%B8%D6%82%D5%B4%D5%A2%D5%A8-%D4%BF%D6%83%D5%B8%D5%AD%D5%AB-%D4%B1%D5%B7%D5%AD%D5%A1%D6%80%D5%B0%D5%A8%C2%BB-%D5%A1%D5%B6%D5%AB%D5%B4%D5%A1%D6%81%D5%AB%D5%B8%D5%B6-%D5%BA%D6%80%D5%B8%D5%A5%D5%AF%D5%BF?highlight=%D5%A1%D5%AF%D5%B8%D6%82%D5%B4%D5%A2%D5%A8+%D5%AF%D6%83%D5%B8%D5%AD%D5%AB) եմ բացել:

Կիլդիմը տեսել եմ, ասեմ, որ որպես անիմացիոն սերիա դուրս եկել ա, լավ աշխատանք ա իրականացվել.
- կերպարների վրա վատ չեն աշխատել,
- անիմացիայի որակը՝ իմ անփորձ աչքի համար վատը չի, լավ նայվում ա,
- հումորները բավականին խնդալու են
- տարատեսակ ձայները՝ ինչը ԻՀԿ ամիմացիոն պրոեկտի դեպքում շատ կարևոր ա, նույնպես հաջողված ա
- ֆանտազիայի պակաս էլ չկա,

բայց՝ այս ողջ բավականին լավ ինտելեկտուալ, ֆինանսական էլ չգիտեմ ինչ կարգի ռեսուսները անիմաստ վատնվել ա ասելիք չունեցող պրոյեկտի վրա. լրիվ իզուր՝ ցավալի կերպով: Ինձ, որպես Հայաստանի քաղաքացու, ինչի՞ն է պետք ադրբեջանցի զինվորը, իրա՝ ոչխար շինող լիները ինձ ինչո՞վ է ավելի կամ պակաս հայրենասեր սարքում. ես ինչու՞ պետք է էս ֆիլմից հետո իմ հայրենիքը ավելի սիրեմ: Արդբեջանակա՞ն P.R...... լավագույն պատասխանը ցանկացած P.R.ի հզոր Պետություն և հասարակություն, կամ գոնե ծայրահեղ դեպքում, եթե P.R.ը արտաքին աշխարհի համար է, ներկայացրեք մեր լավ արժեքները, իսկ իրանց բանակի պրոբլեմների մասին թող իրանք մտածեն:

Նման սուր հումորով շատ ներքին հարցերի կամ նույնիսկ համահայկական հարցերի կարող էիք անդրադառնալ, որոնք հնարով է և ձեր ջանքերի շնորհիվ լուծում ստանային:

Եթե իրոք հայրենասիրական մղումներով է այս պրոեկտը, մտածեք և բավականին լավ ռեսուրսները օգտագործեք ավելի իմաստալից գործում:

Իսկ սա, կներեք անկեծությանս համար, ուղեղների լվացում է՝ ատում և զզվում եմ նման բաներից:

WhiteSmoke{F}
27.04.2011, 18:12
Որոշ գրառումներ ընթերցելուց հետո, մոտս ցանկություն առաջացավ ուսուցողատեղեկատվական թեմա բացել ՊԱՏՐԻՈՏԻԶՄ և P.R. վերնագրերով, դրանց իրականացման, ոճային ու մոտեցումային ուղվածության ու տարբերությունների վերաբերյալ, սակայն ժամանակիս սղության պատճառով չեմ անդրադառնա դրանց:
Այնուամենայնիվ չեմ զլանա անդրադառնալ գրառումների հեղինակներից մեկի զավեշտալի անդրադարձին ( էթիկայի կանոններից դուրս գալով չեմ նշում անունը), որտեղ վերջինս մի քանի կետով գովերգում է պրոյեկտը: Գործածելով իր կողմից բավականին բարձր գնահատական ցուցաբերող բառեր, ինչպիսիք են լավ, բավականին խնդալու, որակյալ անիմացիա, հաջողված, առանց ֆանտազիայի պակասի, բավականին լավ ինտելեկտուալ, այս ամենից հետո նույն հեղինակի անձնական վերաբերմունքը իր իսկ դրական բառերով նկարագրված պրոjեկտին ատում, զզվում եմ նման բաներից:
Նաև վերջինիս անմեղ ու անբացատրելի հիասթափությունը, թե այս մուլտերը ոչ մի կերպ չեն ավելացնում իր հայրենասիրությունը՝ հետևաբար առաջ է քաշում դրանց իզուր լինելը: ( Մինչդեռ այս մուլտերը իր հայրենասիրությունը բարձրացնելու նպատակ չեն հետապնդում)… Երևի այս հայտարարության հեղինակը, հետևողականություն ցուցաբերելով իր մոտեցմանը, պետք է որ նաև իզուր համարի այն աշխատությունների կարևորությունը, որոնք թարգմանվում են, ասենք արաբերեն, ֆրանսերեն, իտալերեն, ճապոներեն… Չէ որ ո՛չ միայն վերջինս չի կարող ընթերցել :o այդ լեզուներով, այլև շատ շատերը չեն կարող: Հետևաբար չի ավելանում հայրենասիրությունը ու գործն իզուր է կատարված:
Որոշ գրառումներ ընթերցելուց հետո, ակամայից տպավորություն է ստեղծվում ու խափուսիկ հպարտություն, թե շրջապատված ես այսօրվա իրական Նժդեհներով, որոնք իրականում ու ավաղ փայլում են առավելապես կայքի շրջանակներում: Բայց միանգամից ժպիտ է առաջանում, քանի որ դա հիշեցնում է շատերիս կողմից դեռ մանկությունից սիրված, ու դեռ շատ ավելիների կողմից այդպես էլ չընկալված, իրականում հեչ էլ չմանկական << Մկների ժողով >> ը:
P.S. Զանգ կա, զանգ կախող չկա…

Chuk
27.04.2011, 18:26
WhiteSmoke{F}, թեման «քաղաքականություն»... ուշադրություն. «ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ» բաժնում բացվել էր մուլտաշարի նկատմամբ հիացական խոսքերի տարափի՞ համար, թե՞ որպեսզի յուրաքանչյուրը հայտնի իր տեսակետը սկսած մուլտի տեխնիկական կողմից, մինչև քաղաքականը ;)

Մովսես
27.04.2011, 18:45
Իմ կարծիքով շատ լավն են այս մուլտերը ու չեմ կարծում որ ստեղծվել են խիստ ազգայնական պատճառներով, ավելի ճիշտ ստեղծվել են թեթեվ զվարճախոսության համար:

Sagittarius
27.04.2011, 18:46
Որոշ գրառումներ ընթերցելուց հետո, մոտս ցանկություն առաջացավ ուսուցողատեղեկատվական թեմա բացել ՊԱՏՐԻՈՏԻԶՄ և P.R. վերնագրերով, դրանց իրականացման, ոճային ու մոտեցումային ուղվածության ու տարբերությունների վերաբերյալ, սակայն ժամանակիս սղության պատճառով չեմ անդրադառնա դրանց:
Այնուամենայնիվ չեմ զլանա անդրադառնալ գրառումների հեղինակներից մեկի զավեշտալի անդրադարձին ( էթիկայի կանոններից դուրս գալով չեմ նշում անունը),

լավն էր:)

որտեղ վերջինս մի քանի կետով գովերգում է պրոյեկտը: Գործածելով իր կողմից բավականին բարձր գնահատական ցուցաբերող բառեր, ինչպիսիք են լավ, բավականին խնդալու, որակյալ անիմացիա, հաջողված, առանց ֆանտազիայի պակասի, բավականին լավ ինտելեկտուալ, այս ամենից հետո նույն հեղինակի անձնական վերաբերմունքը իր իսկ դրական բառերով նկարագրված պրոjեկտին ատում, զզվում եմ նման բաներից:

Ժող. իրո՞ք, այսքան անհասկանալի եմ արտահայտվել :(

Նաև վերջինիս անմեղ ու անբացատրելի հիասթափությունը, թե այս մուլտերը ոչ մի կերպ չեն ավելացնում իր հայրենասիրությունը՝ հետևաբար առաջ է քաշում դրանց իզուր լինելը: ( Մինչդեռ այս մուլտերը իր հայրենասիրությունը բարձրացնելու նպատակ չեն հետապնդում)… Երևի այս հայտարարության հեղինակը, հետևողականություն ցուցաբերելով իր մոտեցմանը, պետք է որ նաև իզուր համարի այն աշխատությունների կարևորությունը, որոնք թարգմանվում են, ասենք արաբերեն, ֆրանսերեն, իտալերեն, ճապոներեն… Չէ որ ո՛չ միայն վերջինս չի կարող ընթերցել :o այդ լեզուներով, այլև շատ շատերը չեն կարող: Հետևաբար չի ավելանում հայրենասիրությունը ու գործն իզուր է կատարված:
Որոշ գրառումներ ընթերցելուց հետո, ակամայից տպավորություն է ստեղծվում ու խափուսիկ հպարտություն, թե շրջապատված ես այսօրվա իրական Նժդեհներով, որոնք իրականում ու ավաղ փայլում են առավելապես կայքի շրջանակներում: Բայց միանգամից ժպիտ է առաջանում, քանի որ դա հիշեցնում է շատերիս կողմից դեռ մանկությունից սիրված, ու դեռ շատ ավելիների կողմից այդպես էլ չընկալված, իրականում հեչ էլ չմանկական << Մկների ժողով >> ը:
P.S. Զանգ կա, զանգ կախող չկա…

Հարգելի WhiteSmoke{F}, դուք եք այստեղ տվյալ անիմացիոն ֆիլմանաշարը մեր դատին ներկայացրել, և ոչ թե ես՝ իմ կերպարը, կան նժդեհականության չափը: Ես որպես սպառող իմ թանկարժեք ժամանակից ծախսեցի և ձեզ իմ անկեղծ feedbackը ներկայացրեցի և դա արդեն ձեր գործն է, թե ինչպես օգտգործել այն: Մեր «պատրիոտիզմի» մակարդակը կամ կյանքի տարբեր ոլորտներում փայլատակությունների ուժգնությունը չափելու փոխարեն ներկայացնեիք այս պրոեկտի նպատակը /եթե այն հայրենասիրության հետ կապ չունի՝

Մինչդեռ այս մուլտերը իր հայրենասիրությունը բարձրացնելու նպատակ չեն հետապնդում

Overdose
15.05.2011, 22:25
Քննադատող ժողովուրդ, դուք տենց մի բան արեք, նոր հանգիստ խղճով քննադատեք: Լավ էլ աշխատել են մարդիկ: