Դիտել ողջ տարբերակը : Արձակ. Ստեղծագործական մրցույթ. «Քաջ Նազարն ու Ձախորդ Փանոսը»
Մեկնարկում է գրական նոր մրցույթ. փորձենք մեր ուժերն այս ասպարեզում:
Կան ստեղծագործություններ, որոնց ծանոթ ենք բոլորս, դեռ մանկուց լսել կամ կարդացել ենք դրանք, բայց այդ նույնը կարող ենք պատմել այլ ձևով՝ յուրովի: Այս մրցույթին մասնակցելու համար պետք է գրել կա՛մ «Քաջ Նազար», կա՛մ «Ձախորդ Փանոս» հեքիաթը Ձեր ձևով, Ձեր տարբերակով, Ձեր մեկնաբանությամբ: Ստեղծագործությունները պետք է լինեն արձակ, սակայն չկա ժանրային սահմանափակում. Ձեր մեկնությամբ հեքիաթները կարող են դառնալ կոմեդիա, դրամա, սարսափ, ֆանտաստիկա, կամ էլ, մնան մանկական հեքիաթ:
Կանոններ
Ստեղծագործությունը պետք է լինի արձակ, հայերեն ու մեքենագրված լինի հայատառ:
Ստեղծագործությունը պետք է նամակագրական համակարգով (PM) ուղարկեք ինձ, վերնագրում գրելով «Մասնակցություն գրական մրցույթին»: Եթե ստեղծագործությունը երկար է ու դժվար PM-ով ուղարկելը, ապա նույն PM-ով ինձնից կարող եք ճշտել իմ email հասցեն ու ուղարկել այդ հասցեով, այդ թվում՝ օրինակ *.doc ֆորմատով:
Ստեղծագործությունը կարող եք ուղարկել մինչև հաջորդ կիրակի օրվա (01.05.2011) ավարտը՝ 24:00-ն:
Մայիսի 2-ին ստացված ստեղծագործությունները՝ առանց հեղինակների անունները նշելու կտեղադրվեն թեմայում քննարկման ու քվեարկության համար:
Ստեղծագործությունն ինձ ուղարկելուց հետո չեք կարող ինձ խնդրել այն չտեղադրել կամ Ձեր անունը չհրապարակել, որովհետև այն ստանալու պահից համարելու եմ, որ ստեղծագործությունը ու ստեղծագործողը մասնակցելու են մրցույթին:
Յուրաքանչյուր ակումբցի կարող է ուղարկել մեկից ավելի տարբերակ:
Քննարկման ու քվեարկության ժամկետներն ու պայմանները կհայտարարվեն ստեղծագործությունները տեղադրելիս:
Քաջ Նազարը հայ ժողովրդական բանահյուսության ու գեղարվեստական գրականության հերոսներից մեկն է, որի կերպարն աչքի է ընկնում երգիծական մեծ ուժով:
Ներկայացնում է պատահականության, դիպվածի, հանգամանքների բերումով և միջավայրի հանդուրժողականության հետևանքով հասարակական դիրքի, պաշտոնի, հարստության ու գահի տեր դարձած բախտախնդիր մարդուն: Քաջ Նազարի հոգեբանության մեջ դրսևորվում են ժամանակի սոցիալ-քաղաքական հարաբերությունները՝ արտաքնապես պարզունակ անրադարձումներով, բայց խորքում՝ ընդհանրացված ու դիպուկ: Ժողովուրդը ծիծաղելով պատմում է թույլ, հիմար, ամբարտավան մարդու մասին, որը առաջնորդ է կարգվում խելոքների վրա՝ հենց խելոքների կամքով: Ու թեև հեքիաթի վերջում գահազրկվում է, բայց ենթադրել է տալիս նորանոր Քաջ Նազարների ծնունդը: Նմանատիպ կերպարային արտահայտություններ կան նաև աշխարհի այլ ժողովուրդների բանահյուսություններում:
Հայ գրականության մեջ այս թեման հաճախ է շոշափվել: ХХ դարին Գարեգին Սրվանձտյանը (http://hy.wikipedia.org/wiki/Գարեգին_Սրվանձտյան) Քաջ Նազարի կերպարը դարձրեց իր «Դժիկոն» հեքիաթի կենտրոնը, հետագայում Հովհաննես Թումանյանը (http://hy.wikipedia.org/wiki/Հովհաննես_Թումանյան), Ավետիք Իսահակյանը (http://hy.wikipedia.org/wiki/Ավետիք_Իսահակյան), Համաստեղը (http://hy.wikipedia.org/wiki/Համաստեղ), Դերենիկ Դեմիրճյանը (http://hy.wikipedia.org/wiki/Դերենիկ_Դեմիրճյան), Ստեփան Զորյանը (http://hy.wikipedia.org/wiki/Ստեփան_Զորյան), Սիպիլը (http://hy.wikipedia.org/wiki/Սիպիլ), Վեսպերը (http://hy.wikipedia.org/wiki/Վեսպեր), Մկրտիչ Սարգսյանը, Ժիրայր Ավետիսյանը (http://hy.wikipedia.org/wiki/Ժիրայր_Նորայրի_Ավետիսյան) և ուրիշներ հեքիաթի սյուժեի հիման վրա գրեցին պատմվածք, կատակերգություն, հեքիաթ-վեպ, չափածո հեքիաթ և այլն:
Թեման ժամանակի ընթացքում ներառել է նոր գծեր, սյուժետային ճյուղավորումներ, երբեմն հեռանալով ժողովրդական հեքիաթի հենքից, բայց չկտրվելով նրանից: Քաջ Նազարի կերպարի մշակումը հայ գրականությունը հարստացրել է համամարդկային հնչեղություն ունեցող ստեղծագործություններով: Հատկանշական է Դերենիկ Դեմիրճյանի «Քաջ Նազար» կատակերգությունը, որը հայկական երգիծանքի կատարելություններից է, երկար տարիներ եղել է Գ. Սունդուկյանի անվան թատրոնի խաղացանկում, կինոնկարահանվել (1940), ռադիոբեմականացվել:
Մ. Մելքոնյան
Աղբյուր՝ Հայկական Սովետական Հանրագիտարան
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
Մրցութային նյութերն ուղարկելու համար մնացել է
մեկ շաբաթից
քիչ ավելի ժամանակ
Ռոբերտ Քոչարյան: Ծնվել է 1954 թվականի օգոստոսի 31-ին, Լեռնային Ղարաբաղի Ստեփանակերտ քաղաքում։ Միջնակարգ դպրոցն ավարտել է Ստեփանակերտում։ 1972-1974 ծառայել է խորհրդային բանակում։ 1982-ին գերազանցության դիպլոմով ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի էլեկտրատեխնիկական ֆակուլտետը։
Աշխատանքային գործունեությունը սկսել է 1971-ին՝ Ստեփանակերտի էլեկտրատեխնիկական գործարանում։ Եղել է հավաքող-փականագործ, ապա՝ ինժեներ-մեխանիկ։ 1980-ից տարբեր պաշտոններ է զբաղեցրել Լեռնային Ղարաբաղի կոմերիտական և կուսակցական մարմիններում։ 1989 և 1990 թթ. ընտրվել է Հայաստանի Գերագույն խորհրդի պատգամավոր, ապա Գերագույն խորհրդի նախագահության անդամ։ 1991թ. ընտրվել է ԼՂՀ առաջին գումարման Գերագույն խորհրդի պատգամավոր։
Նախագահը երդման պահին
1988 թ. փետրվարից եղել է Արցախյան շարժման քաղաքական առաջնորդներից։ Անդամակցել է«Կռունկ» կազմակերպությանը, որի լուծարումից հետո հիմնադրել և գլխավորել է «Միացում» կազմակերպությունը։ Առաջիններից է եղել, որ ստանձնել է Լեռնային Ղարաբաղի անվտանգության և պաշտպանության համակարգի ձևավորման պատասխանատվությունը։
1992 թ. օգոստոսին, երբ ադրբեջանական բանակը բռնազավթել էր ԼՂՀ տարածքի կեսը, Ռ. Քոչարյանը ստանձնել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Պաշտպանության պետական կոմիտեի նախագահի և ԼՂՀ վարչապետի պաշտոնը։ Բոլոր ուժերի կենտրոնացումն ու Արցախն ազատագրելու վճռական կամքը կարճ ժամանակում հնարավոր են դարձրել բեկումը ռազմական գործողություններում։
1994 թ. դեկտեմբերի 24-ին՝ ԼՂՀ Գերագույն խորհրդի որոշմամբ, իսկ 1996թ. նոյեմբերին՝ համաժողովրդական ընտրություններով, Ռոբերտ Քոչարյանն ընտրվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահ։
1997 թ. մարտի 20-ին Ռոբերտ Քոչարյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության վարչապետ։
1998 թ. մարտի 30-ին արտահերթ նախագահական ընտրություններում Ռոբերտ Քոչարյանն ընտրվել է Հայաստանի Հանրապետության Նախագահ։
2003 թ. մարտի 5-ին Ռոբերտ Քոչարյանը վերընտրվել է Հայաստանի Հանրապետության Նախագահի պաշտոնում և պաշտոնավարել մինչև 2008 թիվը։
2009-ից` «Սիստեմա» ԲՖԿ (ՌԴ) անկախ տնօրեն։
Տիրապետում է ռուսերեն և անգլերեն լեզուներին։
Ամուսնացած է, ունի երեք զավակ և երեք թոռնիկ։
----
Աղբյուր՝ Վիքիփեդիա (http://hy.wikipedia.org/wiki/%D5%8C%D5%B8%D5%A2%D5%A5%D6%80%D5%BF_%D5%94%D5%B8%D5%B9%D5%A1%D6%80%D5%B5%D5%A1%D5%B6)
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
Մրցութային նյութերն ուղարկելու համար մնացել է
6 օր
Ժամանակով մի աղքատ մարդ է լինում, անունը Փանոս: Ինքը մի բարի մարդ է լինում, բայց ինչ գործ որ բռնում է՝ ձախ է գնում: Դրա համար էլ անունը դնում են Ձախորդ Փանոս:
Հովհաննես Թումանյան
http://www.youtube.com/watch?v=5HFBIPvdYwg&feature=player_embedded
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
Մրցութային նյութերն ուղարկելու համար մնացել է
5 օր
և մեկ ժամ
http://www.youtube.com/watch?v=5rbUH_iVjYw
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
Մրցութային նյութերն ուղարկելու համար մնացել է
4 օր
Լինում է, չի լինում մի խեղճ մարդ՝ անունը Նազար։ Էս Նազարը մի անշնորհք ու ալարկոտ մարդ է լինում, Է՜նքան էլ վախկոտ, է՜նքան էլ վախկոտ, որ մենակ ոտը ոտի առաջ չէր դնիլ, թեկուզ սպանեիր։ Օրը մինչև իրիկուն կնկա կողքը կտրած՝ նրա հետ դուրս գնալիս դուրս էր գնում, տուն գալիս՝ տուն գալի։ Դրա համար էլ անունը դնում են Վախկոտ Նազար։
Հովհաննես Թումանյան
http://www.youtube.com/watch?v=WV8KST5mlsw
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
Մրցութային նյութերն ուղարկելու համար մնացել է
3 օր
դեռ մի բան էլ ավելի քիչ
Հեքիաթները միշտ եղել ու մնում են ոգեշնչման աղբյուր: Բազում են մոտիվները, որոնց հիման վրա տարբեր ստեղծագործողներ կերտել են արվեստ: Հիշենք թեկուզ կարմիր գլխարկին, որի վրա գրվել են բազում հեքիաթներ, նկարվել մուլտեր, ֆիլմեր, նկարներ, կերտվել են կերպարներ, ստեղծվել են հումորներ և այլն: Թումանյանի հեքիաթներն ու իր կերպարներն էլ շատերին են ոգեշնչել, գրվել են դրանց այլ մեկնությամբ գործեր, նորից ֆիլմեր ու մուլտեր նկարահանվել, թատերական բեմադրություններ ստեղվլ և այլն: Թումանյանի ոգշնչումից զերծ չեմ մնացել անգամ ես՝ նվաստս (http://www.akumb.am/showthread.php/9321-9.-%D5%93%D5%A1%D5%B6%D5%B8%D5%BD%D5%AB-%D5%BE%D5%A5%D6%80%D5%BB%D5%AB%D5%B6-%D5%B1%D5%A1%D5%AD%D5%B8%D6%80%D5%A4%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%B8%D6%82%D5%B6%D5%A8):
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
Մրցութային նյութերն ուղարկելու համար մնացել է
2 օր
դեռ մի բան էլ ավելի քիչ
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
Մրցութային նյութերն ուղարկելու համար մնացել է
1 օր
դեռ մի բան էլ ավելի քիչ
Ակումբցիներից մեկը նամակ է գրել: Գրել է, որ Ձախորդ Փանոսի մոտիվներով հեքիաթ է գրել: Գրել է հիմնարկում, ձայնագրել է ֆլեշ քարտի վրա, որ բերի տուն, տանն էլ ուղղի, սրբագրի, խմբագրի, նոր ուղարկի: Բայց ճամփին կորցրել է ֆլեշը: Ասում է՝ եկա տուն, տեսա չկա: Մտածել է, թե ջհանդամը, մեկ ա ֆլեշը հին էր, ինքն էլ նորն էր ուզում: Մեջն էլ ուրիշ կարևոր բան չկար: Էնպես որ ոչինչ, հաջորդ օրը հիմնարկից նորից կվերցնի ֆայլը, կամ էնդեղ կստուգի ու կուղարկի ինձ, հետո էլ իր համար նոր ֆլեշ կառնի: Բայց գնացել է գործի, համակարգիչը միացրել է, իսկ էդ անտերը չի միացել: Իրենց ադմինին է կանչել, սա նայել է, ու ասել, որ կոշտ սկավառակը վարի ա գնացել: Թե ինչի՞, չգիտի: Հիմա էս մեր կողմից շատ սիրված ակումբցին ինձ նամակ է գրել, ասում է, որ նորից է գրում հեքիաթը: Բայց վախենում է, որ ժամկետի ընթացքում չհասցնի, հարցնում է՝ չե՞մ կարող ժամկետը մի քիչ երկարացնել:
Է ես էլ կարդում եմ ու մտածում. Ա՛յ մարդ, դու Ձախորդ Փանոսի մոտիվներով հեքիա՞թ ես գրում, թե՞ ինքդ Ձախորդ Փանոսն ես, որ կաս :))
Ժամկետները չեն փոփոխվում: Կներես :oy
ՇՏԱՊԵՔ
Մրցութային նյութերն ուղարկելու համար մնացել է
7 ժամից քիչ ավելի
- Թո՛ղ ժողովրդիս ականջին նստի թագավորական հրամանքս ու կամքս: Այսուհետև թող կա՛րգ լինի: Արևը ցերեկո՛վ դուրս գա, գիշերն էլ՝ կորչի՛, գնա՛:
- Ակու՛նք իմաստնության:
- Սարերը դաշտերից բա՛րձր լինեն: Ստուգելու եմ, հա՜:
- Ստուգելու՛ է:
- Գետերն էլ թող երկու ափ ունենան՝ ա՛ջ... ու ձա՛խ:
- Արդա՛ր որոշում:
- Ժամերն էլ թող մեկը մյուսին հաջորդեն: Հանկարծ ավել առաջ չընկնեն, հա՜:
- Կա՛մքը թագավորի:
- Էս մրցույթն էլ ուղիղ 12-ին ավարտվի, հանկա՛րծ չուշացնեք:
- Հրամա՛նքդ ի կատար:
- Ուրեմն ինչքա՞ն մնաց:
- 4 ժամ, արքա՛:
- Ապրե՜ս...
Ընդամենը մի 20 րոպե է մնացել, դե շտապե՛ք էլի, պռալավի չտանք մրցույթը :(
Արդարացված համարելով նախորդ մրցույթների քվեարկության ժամկետներն ու պայմանները նորից դրանք ենք կիրառում:
Այսպիսով.
Քվեարկության պայմանները
Ստեղծագործությունները տեղադրվում են առանց հեղինակների նշման, «Տարբերակ N. Ստեղծագործության վերնագիր» վերնագրով, որոնք էլ լինելու են քվեարկության ընտրության կետերը,
Քվեարկությունը տևելու է 4 օր,
Ստեղծագործությունների հեղինակները կարող են քվեարկել նաև սեփական տարբերակի օգտին՝ գուշակության փուլում իրենց վրայից կասկածը հանելու տակտիկական նկատառումով, սակայն արդյունքների վերջնական ամփոփման ժամանակ այդ ձայները չեն հաշվելու,
Քվեարկության 4 օրերի ընթացքում կարելի է թե՛ քննարկել ստեղծագործությունները, թե՛ փորձել գուշակել հեղինակներին,
Ստեղծագործության հեղինակներն ինքնաբացահայտվելու իրավունք չունեն,
Քվեարկությունը բազմակի է, կարելի է քվեարկել մեկից ավելի հավանած տարբերակների օգտին, սակայն դա պետք է արվի միաժամանակ: Գրառման տեսքով քվեները չեն հաշվելու,
«Ոչ մեկը չհավանեցի» կետ հարցման մեջ չկա: Այդպիսի կետ ընտրել ցանկանալու դեպքում կարելի է պարզապես չքվեարկել ու թեմայում՝ գրառման տեսքով, ներկայացնել կարծիքը,
Քվեարկությունը բաց է, բոլորը տեսնելու են, թե ով որ տարբերակի օգտին է քվեարկել,
4 օր անց, քվեարկության ավարտից հետո թեման կբացվի քննարկումների համար:
ԿՈՉ ԵՄ ԱՆՈՒՄ
Քվեարկելիս հաշվի առնել, թե ստեղծագործությունն առանձին, ստեղծագործական մրցույթի համատեքստից դուրս ինչքանով է արժեքավոր, առանձին կյանք կարող է ունենալ:
Տարբերակ 1.
Բախտիյար Նազարը
Մեր օրերում: Երևան, Կենտրոն, էլիտար շենք, վերջին հարկ:
- Նազաաաաաա~ր, վե'ր կաց, էն նիստից կուշանաաաա~ս:
Նազարի կնգա ձայնի հետևից, ձայնի արագությամբ, խոհանոցից դուրս սուրաց ձվածեղի թավեն: Պտույտ գործեց ճաշասրահում, անցավ կռնատ աղջկա մարմարե արձանիկի կողքով ու մտվավ նջնասենյակ: Նույն վարկյանին Նազարը մահճակալի տակից հանեց Թուր Կեծակին ու մի հարվածով երկու կես արեց թավեն: Հետո շոշափելով վերմակի տակից գտավ թղթի մեջ փաթաթված հեռակառավարման վահանակը: Բացեց թուղթը, մի քանի անգամ նայեց մեկ թղթին, մեկ վահանակին. «Ըհըըըն, էս էլ բարլուսի կնոպկեն»: Նազարը ոչ մի կերպ չէր կարողանում հիշել վահանակի բոլոր կոճակների նշանակությունն ու տեղերը: Ու ինչի՞ էին վահանակի վրա անիմաստ սիմվոլներ գրել, որոնք, բացի հարևան Փանոսից, ոչ մեկը չէր հասկանում. «Տերդ մեռնի գիտություն, մի կարմիր կնոպկեն առվոտները բարլուս ա աշխատում, իրիկունները` բարի գիշեր»: Կարմիր կոճակի իմաստը Նազարն ու կինը մի քանի օրից ինքնուրույն գլխի ընկնան: Բայց մնացած կոճակների համար, հեռուստացույց գնելու օրը, հարևան Փանոսը նրանց էր նվիրել ԹՈՒՂԹԸ, որը աչքի լույսի պես պահում էին, ու որի մեջ, ամեն գիշեր, քնելուց առաջ, Նազարը փաթաթում էր վահանակը: Թղթի վրա կոճակների մեծ մասի կողքը գրված էր «Ձեռք չտալ», ու Նազարն ու կինը սրբորեն կատարում էին Փանոսի պատվիրանը: Փանոսը գրագետ մարդ էր, նա քաղաք Նազարից շուտ էր եկել:
http://www.freeimagehosting.net/uploads/da538f8059.jpg
Քսան տարի առաջ: Կռասնոկիռպիչնի շրջան, գյուղ Միջին Սառնաղբյուր:
- Նազաաաաաա~ր, վե'ր կաց, վադավոզն էկաաաա~վ, կուշանաաաա~ս:
Թե ինչի էր գյուղը միջին, գիտեին բոլորը: Նազարենց գյուղը Վերին Խնձորաշատի ու Ներքին Կաղամբաշենի մեջտեղում էր: Բայց թե ինչ էր Սառնաղբյուր, ոչ մեկը չգիտեր: Գյուղում ջուր չկար, ու շաբաթը երեք անգամ գյուղ ջուրը բերում էին ջրատար մեքենայով: Միջին Սառնաղբյուրը միջին չափի էլ գյուղ էր` 83 ծուխ:
Նազարը տեղից վեր թռավ, արագ վերցրեց դռան առաջ դրած երկու դույլը, ու վազեց գյուղամեջ: Գիտեր գլխին գալիքը, եթե այսօր էր չհասցներ ջուր բերել տուն: Համագյուղացիներն արդեն երկար շարքով կանգնած էին ջրատարի առաջ:
- Նազար, արի', մի' վախի, քու տունը շեն, քեզ էլ ջուր կհասնի, էսօր քոթակ չես ուտի:
Նազարը, ծանր տնքալով, քաշ էր տալիս դույլերը տուն. «Սենց չի լինի, էս գյուղի ջրի հարցը պիտի ես լուծեմ»:
- Կնի'կ, որոշել եմ:
- Էս անգամ ի՞նչ ես որոշել, հողերս գլուխդ:
- Պիտի գնամ: Գնաաաա~մ, տեսնեմ որտեղ շատ ջուր կաաա~, ընդեղի ջուրը կտրեեեեե~մ, բերեմ մեր գյուղ:
Արդեն դատարկ դույը սլացավ Նազարի ուղղությամբ:
- Գնա, գնաաաա~, քալագյոզ, դու սկի տնից գոմ ես վախենում մթանը գնաս, ջրի հետևից մինչև ու՞ր ես գնալու:
Դույլն էր մեղավոր, թե ծարավը, Նազարը ինքն էլ չհասկացավ, բայց հաջորդ պահին արդեն գյուղից դուրս էր: Մի ժամ էլ վախից դողալով, ծանր հեևալով, րոպեն մեկ հետ նայելով քայլեց գյուղից հյուսիս ընկած սարի կողմը, ու հանկարծ հետևից ձայն լսեց.
- Նազար, էս ու՞ր – ոսկե ձկնիկն էր` ժայռի վրա նստած: Միջին Սառնաղբյուրում բոլորն էլ գիտեին, որ իրենցն կողմերում ոսկե ձկնիկը շաաաատ վաղուց ժայռի տակ էր ապրում:
- Գնում եմ աշխարհի ջուրը կտրեմ, բերեմ մեր գյուղ, ձկնիկ ջան: Սեցն չի լինի: Մի հատ քո վիճակն էլ նայի:
- Ա’յ տղա, մի տարի առաջ ձեր գյուղի Որսկանն էլ գնաց: Ասեց գնում ա աշխարհը գրավի: Խորհուրդ տվեցի, մի նամակ էլ գրեցի իմ անունից աշխարհի հզորներին, որ տղուն լավ նայեն: Արի քեզ էլ օգնեմ: Առ էս նամակը, կտաս իմ անունից Որսկանին:
Ոսկե ձկնիկը ծափ տվեց ու նույն վարկյանին Նազարի ձեռքին հայտնվեց սպիտակ ծրարը, ոսկե կնիքով, վրան էլ գրված “Որսկանին: Ջրի գործով”:
- Այ դու շատ սաղ լինես, ձկնիկ ջան: Որը ջուրը գյուղ բերեցի, քո համար առանձին ավազան եմ սարքելու: Լող տուր ինչքան սիրտդ կուզի:
http://www.freeimagehosting.net/uploads/024ecbeb0f.jpg
Ութ տարի առաջ: Մայիսի 28: Երևան, նախագահի նստավայր:
- Հայաստանի Հանրապետության անկախության տոնի օրը, ինձ համար մեծ պատիվ է ազգային հերոս ու մեծ բարերար Նազարի ու նրա սերունդների պահպանությանը հանձնել Թուր Կեծակին: Իմ համագյուղացի Նազարը որ չլիներ, մենք էսօր ազգովի ծարավից մեռել էինք:
Մեր օրերում: Երևան, Կենտրոն, էլիտար շենքի բակ:
- Մաշինեն լվացե՞լ ես:
- Հա բա ոնց, շեֆ ջան:
- Բա խի՞ ա միջիցը էլի թիրիքի հոտ գալիս, արա:
- Շեֆ ջան, օրը իրեք անգամ լվանում եմ, չորս հատ յոլկա եմ կախել, չի կտրվում անտեր հոտը:
- Էտ գերմանացիք գոմու՞մ են ավտո սարքում: Էս տարի արդեն չորրորդ ավտոն ենք փոխում, էտ անտեր հոտը սաղի միջիցը գալիս ա:
- Ինչ ասեմ, շեֆ ջան, արի սա թափենք, ճապոնականը առնենք:
Նիստերի դահլիճում կառավարման վահանակի երեք կոճակների տեղերը Նազարը սովորեց հենց առաջին օրը: Բայց ամենից շատ սիրում էր երրորդ կոճակը` «Ձեռնպահ»: Նազարը ձեռնպահ էր սեղմում նույնիսկ երբ հարևան պատգամավորները բացակա լինելիս նրան խնդրում էին իրենց տեղը կողմ կամ դեմ սեղմել: «Սրանք խելք չունեն: Ես որ չլինեի, իրանց դեմ ու կողմով հիմա փորձանքի էին հասել: Այ մարդ, կողմ ու դեմս որն ա, մի բուռ ազգ ենք, հո բաժան բաժան չենք լինելու»:
Նիստերի դահլիճից դուրս լրագրողները անհամբեր սպասում էին Նազարին:
- Պարո'ն Նազար, լուրեր կան, որ ջուրը հուլիսի 1-ից նորից թանկացնելու եք:
- Աղջիկ ջաաաան, ամեն հիմար լուրի մի հավատացեք: Ես ասել եմ, էլի եմ ասում, ջուրը թանկացել ա աղբյուրի մոտ, Նորվեգիայում: Ես հո մեղավոր չեմ, որ ջրի միջազգային գինը բարձրանում ա: Մի հատ դրան գումարի բերել ստեղ հասցնելը, մաքսազերծելը (Նազարը շատ էր սիրում էս բառը, որը վերջերս էր սովորել), շշալցնելը, տես ուր ա հասնում: Բայց մենք նախագահի հետ խորհրդակցել ենք էս հարցով, կարող ա փոխվենք Նոր Զելանդիայի վրա: Ընդեղ Նորվեգիայից դեռ էժան ա:
- Իսկ մեր երկրի ջրամբարներն ի՞նչ եղան, ինչի՞ բոլոր խողովակները ամամոնտաժվեցին:
- Ես դրա հետ կապ չունեմ: Էտ հարցով Փանոսն ա զբաղվում: Բայց գիտեմ, որ իրանք էլ են նախագահի հետ խորհրդակցել, ու տնտեսապես ավելի նպատակահարմար էր (Նազարը էս արտահայտությունն էլ էր վերջերս սովորել) մեր ջրամբարներում դելֆին պահելը: Աշխարհում դելֆինի պակաս կա, աղջիկ ջան, ես հո դա ձեզ չեմ ասելու, դուք գիտե'ք: Բա մրցակցություն ա, համաշխարհային շուկայա ..... ես հո ձեզ չեմ սովորացնելու:
- Բայց ....
- Էլ ինչ բայց .... ես շտապում են, կներեք – Նազարն արդեն բարկանում էր: Արագ դուրս եկավ շենքից ու նստեց մեքենան:
«Մարդ չեն, մարդ չեն: Սրանց աշխարհի ծերից բեր ջուր հասցրու, մեկ ա գոհ չեն լինի: Բայց էլի Փառք Ատծո: Էն Փանոսի բախտը համա չբերեց: Ձախորդը երկու անգամ փորձեց, բայց դեպուտատ չդառավ: Գրագետ Ձկնավանցի: Էս ջրի գործն էլ աչքիս Փանոսի գլխին ա կոտրվելու:»
Փանոսն իրոք ձախորդ էր, քանի որ ծնվել էր ոչ Միջին Սառնաղբյուրում, ոչ էլ նույնիսկ Կռասնոկիռպիչնի շրջանում: Ձկնավանցի էր, Նովողամիշ շրջանի (այժմ Պատվասեր):
Մեր օրերում: Ազգանվիրյաց շրջան (նախկին Կռասնոկիռպիչնի), գյուղ Միջին Սառնաղբյուր:
Գյուղամիջի Սուրբ Նազար եկեղեցու բակում հավաքված ծերունիները տոնում էին Վարդավառը: Ամեն մեկի ձեռքին մեկ լիտրանոց ջրի շիշ կար: Իսկ եկեղեցու պատի տակ անթիվ անհամար ջրով լիքը շշեր էին դրված: Միջին Սառնաղբյուրում շշով ջուըր ձրի էր բաժանվում գյուղացիներին` ով որքան կուզեր: Խմի ու տրաքվի, ու ջրոցի խաղա ինչքն սիրտդ կուզի: Միջին Սառնաղբյուրի յոթ ծուխ բնակչությունը, յոթ պառավ ու վեց բիձա. (բլրի տակի տան պառավի բախտը չէր բերել, բիձեն մնացածից շուտ գնաց), տոնում էր ու օրհնում Նազարին: Իսկ բակի կենտրոնում դրված տաս լիտրանոց ապակյա տարրայում (սա գյուղի ամենամեծ տարրան էր) երջանիկ լող էր տալիս Ոսկե Ձկնիկը:
Երկնքից երեք խնձոր ընկավ: Մեկը Բախտիյար Նազարի ձեռքը, որ կծելով անուշ անի: Մեկը Թուր Կեծակիի ուղիղ ծերին, որ մահճակալի տակ էր, ու մենակ թավա կիսելու համար էր օգտագործվում: Մեկն էլ ժողովրդի գլխին, որ Նազարի ջուրն էր խելոք խմում ու ու ամեն խմելուց օրհնում էր Նազարին:
Տարբերակ 2.
Ձախ Փանոսը
Ժուկով ժամանակով ապրում էր տխուր մի մարդ, անունը՝ Ձախ Փանոս: Ու թեև նրա անկողնու կողքին Ձախ Հարութի մեծ նկարն էր՝ իբրև ձախության հաջողակ խորհրդանիշ, վրան էլ անձամբ մակագրված. «Ձախ լինելը շատ լավ բան է», բայց միևնույն է Փանոսին դա քիչ էր ոգևորում, ու նրա դարդին դարման չէր անում: Իսկ Ձախ էր Փանոսն այն պարզ պատճառով, որ նրա բռնած գործը միշտ թարս էր գնում, ու նրա մինն էլ էրկուս չէր դառնում:
Փանոսի ունեցածն իր մի զույգ եզն էր՝ Դարչոն ու Խարչոն՝ իրենց կնիկ էրեխեքով, հին ճռճռան սելն ու պապական քոռ կացինը:
Իր ձախորդությունն իբր քիչ էր, մի հատ էլ կինն իրեն հանգիստ չէր տալիս՝ ամբողջ օրը վրան փնթփնթալով.
- Թաղե՜մ բոյդ, էլի քեզ գործից դուրս են արե՞լ: Այ քիքիր, քեզ կոտորում էիր, որ կթվոր դառնաս, է բա դառնայի՜ր: Մի պտուկ բռնելն ի՞նչ էր, որ դու էսքա՜ն տարում չսովորեցիր...
Ու Փանոսի գլխին քարեկարկուտ էր գալիս:
Հա, Փանոսը չէր կարողացել կթվոր դառնալ, ոչ էլ հացթուխ ու դարբին: Նրա ձեռքից բան չէր գալիս, անգամ հարազատ եզներն աշխատում էին հետը գործ չբռնել:
- Եղբայր, դու ինձնից հեռու մնա, թե չէ թարս քացի կտամ,- ամեն անգամ հանգիստ զգուշացնում էր Դարչոն:
Իսկ Խարչոն սկսում էր վրա-վրա խաչակնքվել ու գրպանից աղոթագիրքը հանել, երբ Փանոսի ստվերը հայտնվում էր գոմում:
Փանոսը ոչ ընկեր ուներ, ոչ բարեկամ: Բոլորը խուսափում էին նրանից, որ հանկարծ ձախորդության վարակն իրենց էլ չկպչի: Նույնիսկ հարևանները նրան տեսնելիս սկսում էին օձիքները կծել՝ իբր թե չարիքն իրենց տնից-տեղից հեռու պահելու համար:
Ասում են՝ Փանոսի վրա սաղ-սալամաթ տեղ չկար: Բոլոր ոսկորները թքած-կպցրած էին, այնքան էր ջարդուխուրդ եղել: Իրենց գյուղի բժիշկը երբ քաղաքում նիստ ու ժողովի էր գնում, Փանոսին էլ հետն էր տանում՝ բժիշկներին թամաշայի: Թե տեսեք, տեսեք, ինչ նմուշներ կան բնության մեջ:
Փանոսի աչքերը միշտ տխուր էին, հայացքը՝ մոլորված: Արդեն մի քանի անգամ փորձել էր կյանքի հետ հարցերը լուծել, բայց ոչ մի անգամ գործը գլուխ չէր եկել. ձախորդությունն ամեն տեղ էր ձախորդություն:
Ամեն գիշեր Ձախն իր բախտն էր կամաց լացում՝ վերմակի տակ կուչ եկած, որ կինը հանկարծ չլսի ու տապչկան գլխին չտա:
- Ա՜խ, ա՜խ, ա՜խ, - ցածր հառաչում էր նա, ու դառը արցունքը հոսում էր աչքերից:
...
Օրերից մի օր Փանոսի ականջին ծիտը լուր է բերում, որ իր մանկության դայակը, ով վաղուց ապրում էր յոթ սար-յոթ ձոր էն կողմ, որոշել է այցելության գալ իրենց գյուղ:
Փանոսն այդ բանը որ իմանում է, ուրախանում, աշխարհով մեկ է լինում: Նրա սիրելի դայակն էլ, որ ժամանակին գյուղի որբ էրեխոցն էր տիրություն անում, տարիքի հետ մասնագիտությունը փոխել էր ու հիմա գուշակություններով էր զբաղվում, նավս հանում, թուղթուգիր քանդում, ձեռքի հետ էլ միջնորդություն անում՝ խալխի տղանց համար օջախի լավ պահած աղջկերք ճարում, իր ապրուստը հոգում:
Ծտի ասածն ասած էր:
Հաջորդ իսկ օրը գյուղի դարուփոսը լցվում է հեծանվի ճռճռոցով, որի վրա կպցրած մեծ անձրևանոցի տակ նստած էր խոշորոմարմին մի կին՝ փափախ հիշեցնող գըզ-բըզ մազերով, մի փութ հուլունք-մատանիներով ու գետինն ավլող երկարածավալ հագուստով: Նա օրոր-շորոր պտտացնում էր հեծանվի անիվները ու քթի տակ իր սիրած երգն ասում.
- Թագվորի մեր դո՜ւս արի
Տես, թե ինչեր ե՜նք բերել
Թագվորի մեր դո՜ւս արի
Քե լվացք անող ե՜նք բերել
Սոլեր շտկող ե՜նք բերել
Ճախրակ անող ե՜նք բերել
Քե գլուխ դմփող ե՜նք բերել...
Փանոսն այդ օրը հատուկ լողացել էր, ածիլվել՝ ռեխն ու չանը օխտը տեղից կտրելով, տրեխները պլպլացրել, դեռ պապուց մնացած թազա շորերը հագել, ու հա ականջը ձենին սպասում էր, թե երբ պիտի իր դայակը հայտնվի գյուղում, որ գնա ընկնի գիրկը:
- Ը'հ, չունենա'մ քեզ,- նրան նայելով՝ չոռ էր քաշում կինը:
Բայց այդ օրը Փանոսին ոչինչ տխրեցնել չէր կարող:
Ու մեկ էլ կինն այն է տեսնում, որ իր մարդը, լսելով հեծանվի անիվների ճռճռոցը, գլուխը կորցրած դուրս է թռնում տնիցը:
- Ծծմա՜յր,- ճչում է Փանոսն ու ընկնում իր դայակի ոտքերը:
- Փանո՜ս ջան,- բացականչում է իր դարն ապրած Պոպինսն ու հեծանվից վար ցատկելով՝ փարվում իր սանիկին:
Իրար գրկված ու անցած-գնացած օրերը հիշելով՝ Ծծմայրն ու Փանոսը գնում, մի աղբրի մոտ նստում են, սկսում խոսք-խորաթա անել:
- Շատ դառը բաներ եմ լսել քո մասին, Փանոս ջան:
- Է՜հ,- հառաչում է Ձախը:
Ու նստում է, իր ձախորդ կյանքը մեկ առ մեկ պատմում:
- Բախտս մի հատ նայի, մերիկ ջան, տեսնեմ՝ ինչքան պիտի էսպես ձախորդ մնամ:
- Աչքիս վրա, Փանոս ջան,- ասում է Ծծմայրն ու հսկա մազերի միջից մի կալոդ կարտ հանում:
Կարտը շատ թարս է բացվում:
- Քոռանամ ես, Փանոս ջան: Հեչ լավ բան դուրս չեկավ: Էգուց կնիկդ քեզ ուղարկելու է անտառ՝ փետի: Թե գնացիր, էդ օրն ևեթ քո քելեխի ձենը կիմանանք:
Ասում է թե չէ, իր աժդահա մարմնով վեր է կենում, կանգնում Փանոսի գլխավերևում:
- Էս թարսությունը ե՞րբ սկսվեց, սրա սկիզբը ո՞վ դրեց, դու հաջողակ, ժիր ճիժ էիր:
Փանոսը գլուխը կախում է՝ չիմանալով, թե ինչ ասի: Բայց մտքի մեջ ուրախանում է, որ վաղը վերջապես կազատվի իր տխուր կյանքից:
- Էսպես չի լինի... Ես քեզ հետս կտանեմ, կողքս կապրես, կօգնեմ, էս փորձանքից դուրս կգաս:
- Չէ,- հառաչում է Փանոսը,- ինձ փրկություն չկա՜...
...
Հաջորդ օրը, ինչպես գուշակել էր Ծծմայրը, Փանոսի կինը կացինը տալիս է մարդու ձեռքը, ուղարկում փետի:
- Կգնաս անտառ ու առանց վառելիքի աչքիս չերևաս,- ասում է ու բոթում, տնից դուրս քցում, հետևից էլ դուռը շրխկոցով փակում:
Փանոսը հանում է իր սայլը, Դարչոյին ու Խարչոյին լծում, կացինը քցում շալակը ու հայ դա՝ անտառ:
- Փանոս, քանի ես բարի եմ, էս սելը հետ թեքի,- ճամփին ձեն է տալիս Դարչոն:
Խարչոն էլ շան պես դողալով՝ հանում, վզին է քցում կնունքի խաչը ու աղերսում.
- Աստված սիրես, մեզ տուն դարձրու, ընտանիքի տեր մարդ ենք...
Բայց Ձախն իր ճամփեն թեքողը չէր:
Հասնում են անտառ թե չէ, Փանոսը աչք է ածում, մի հսկա ծառ գտնում, սայլը տանում է, կանգնեցնում տակը:
Խարչոյի ոտները վախից ծալվում են.
- Էս փորձանքից թե ազատվեցինք, Գվիդոնիկիս մատաղ կանեմ...
Դարչոն էլ թե.
- Հանգիստ, եղբայր, մենք վայթեմ էսօր շանսատակ լինենք, բայց դե ընկերովի մահը հարսանիք է: Տաշի՜...
Ու սկսում է տրնգի պարել՝ անվրդով աչքերով ու եզ հայացքով, ինչպես մի ժամանակ պարել էր Խարչոյի հարսանիքին:
Մինչ այդ Փանոսը, մի աչքը կկոցելով, կացինով նշան է բռնում, որ սկսի ծառը կտրել:
- Փանոս, դու էդքան բանը չանե՜ս,- ձենը գլուխն է քցում Խարչոն:
- Չվախենաս, եզո ջան, էսա ծառը սիրուն տաշեմ, ընկնի ուղիղ սելի վրա,- կասկածելի ծիծաղով պատասխանում է Փանոսը:
- Թո՜ւ,- պարելը դադարեցնում է Դարչոն ու մունաթով նայում տիրոջը,- բայց դու ինչ հարամ գյադա դուրս էկար:
Թը՜խկ...
- Աաաաա՜,- սարսափահար ճչում է Խարչոն ու չիշիկ անում ծնկներին:
Թրը՜խկ...
Դարչոն կպցնում է սիգարետը:
Դը՜խկ...
- Ձախորդ օրե՜ր... ձմռան նման... կուգաաա՜ն ու կերթաաա՜ն...- հեկեկալով սկսում է երգել Խարչոն:
- Հիմար երգ,- իր մուխն է քաշում Դարչոն:
Փանոս դու Փանոս: Խելառ կամիկաձեի նման աչքերը կրակ կտրած՝ խփում է ու խփում:
- Էսա, էսա, քիչ մնաց,- քթի տակ մրթմրթում է նա՝ հիշելով Ծծմոր գուշակությունն ու հուսալով, որ ծառը կըկնի վրան, ինքն իր դարդից կազատվի:
- Փանոս,- սիգարետը ոտքով տրորելով՝ ձեն է տալիս Դարչոն,- եղբայր, մի բան ասեմ, շատ չնեղվես, բայց դու էդ ծառը մեր վրա ես կտրում, ոչ թե քո:
Փանոսի կացինը օդում սառում է: Խարչոն ուշագնաց ընկնում է մեջքի վրա՝ տոտոխներն օդում ձիգ-ձիգ տնկած: Այդ միջոցին ծառը սկսում է վտանգավոր ճռճռալ... Ու թեքվել եզների վրա: Բայց նրանց ճզմելու փոխարեն, հենվում է մի պինդ ուսի:
- Փանոս տղա, քեզ ասեցի՝ չգնաս անտառ,- ծառը մի կողմ քցելով և մազերի դըզն ու բըզն ուղղելով՝ ասում է ժամանակին վրա հասած Ծծմայրը:
Հետո ձեռքը տնկում է իր սանիկի կողմը:
- Կացինը:
Փանոսը մեղավոր հայացքով կացինը տալիս է դայակին:
- Այ տղա, դու հո փորձա՞նք չես:
- Չէ, մորքուր ջան, տեղով ղսմաթ է,- վրա է բերում Դարչոն:
Փանոսը նստում է կտրած ծառի կոճղին, գլուխն առնում ափերի մեջ:
- Չկա՜ պրծում, չկա՜...
Ծծմայրը մազերի դեզից մի սրվակ է հանում, մեջի եղած-չեղածը լցնում Խարչոյի բերանը: Սա, հետևի աջ ոտքը դողացնելով, սկսում է ուշքի գալ:
- Վեր կացեք, վեր, ձեզ տանեմ տուն:
Եզներով սայլը կապում է իր հեծանվի հետևից, Փանոսին էլ նստեցնում գրկին ու քշում նրանց տուն:
Իսկ այդ միջոցին տանը Փանոսին էր սպասում լաչառ կինը՝ գրտնակը ձեռքին:
Նրան անփայտ տեսնելով՝ մեծ աղմուկ է բարձրացնում ու քիչ է մնում հարձակվի, խեղճ Փանոսի վերջը տա, բայց հանդիպում է Ծծմոր խոժոռ հայացքին:
- Ախչի, ի՞նչ ես ձենդ գլուխդ քցել: Հլը էդ գրտնակն էլ քեզ պահի: Սրա գլխին սկսեսուր է պակասում, գիտես:
Ու Փանոսի կնգա պորտը մի լավ տեղն է դնում:
- Որբ տղա՞ ես գտել, անաստված,- շարունակում է զայրանալ Ծծմայրը:
- Ինչ շատ է նեղում,- գանգատվում է Փանոսը՝ աչքերը լցնելով:
- Կա չկա, Փանոս ջան, քո ամեն ձախորդությունը հենց էստեղից էլ գալիս է՝ էս անպետք կին արմատից: Դու վեր կաց, հետս արի, ես քո համար մի լավ աղջիկ ունեմ աչքիս առաջը:
Փանոսի կինը որ լսում է «լավ աղջկա» մասին, սփրթնում է:
Շփշփալով սուփռա-սեղան է գցում, Փանոսի դայակի համար մի լավ հյուրասիրություն սարքում, որ նրա սիրտը շահի, ամբողջ գյուղով մեկ իրեն խայտառակ չանի:
Ծծմայրն էլ ծուռ նստում, շիտակ խոսում է:
- Լավ իմանաս, էսօրվանից Փանոսիս պիտի շահես-պահես:
Ու իր կյանքի մեծ փորձից ընտանեկան դասեր է տալիս կռվարար կնոջը:
Հերթը հասնում է Փանոսին դաս տալուն: Սրա ձեռքից բռնում է, տանում գոմ: Դարչոյին ու Խարչոյին մի-մի հատ նավսահանության զեղչի քարտ է տալիս ու իր Ձախ սանիկին բարեհաջող անցկացնում նրանց կնանոց մոտ:
- Հիմա քեզ ամեն ինչ կարգին կսովորացնեմ,- ասում է Ծծմայրն ու անցնում կթվորության դասերին:
Փանոսը սկսում է ուշադիր լսել:
Ծծմայրն իր գլխի մազափնջից մի ոլորած թուղթ է հանում, բացում ու դնում Փանոսի առաջ.
- Էս «տարրական կանոնները» հո գիտե՞ս: «Կով կթելուց առաջ պետք է ձեռքերը մաքրել, դույլի վրա մարլյա գցել, կովի կուրծքը տաք ջրով լվանալ, սրբիչով չորացնել...»,- կարդում է դայակն ու Փանոսի քթի առաջ էդ թուղթը պատռում,- մոռացի: Չկա էդպիսի բան, էս գործի մեջ կարևորը քնքշանքն է: Թե չէ մարլյա, սրբիչ, ֆլան-ֆստան... Սուտ բաներ են:
Ու իր սանիկին սովորեցնում է ոնց ու ինչ: Մի քանի օրում Փանոսը սկսում է կարգին կով կթել: Էլ թող մե՜կը փորձեր ասել, թե նա պտուկ բռնել չգիտի:
Դարչոյի ու Խարչոյի կնանիքն էլ այնքան գոհ են մնում, որ իրենց տղամարդկանց ամեն օր Փանոսի գովքն են անում: Սրանք էլ կամաց-կամաց սկսում են Փանոսին սիրել ու հետը ախպերություն անել:
Փանոսի կինն էլ, Ծծմոր դաստիրակության տակ քիչ-քիչ մեղմանում է, սկսում իր Ձախին փնովելու փոխարեն նրան թև ու թիկունք լինել: Եվ արի ու տես, Փանոսի գործերը սկսում են լավանալ:
Ծծմայրը մի քանի օր էլ է մնում սանիկի կողքին, հետո նստում է իր հեծանիվը, վրայի մեծ զոնտը բացում ու մարմանդ քշելով՝ գնում իր թաղերը՝ յոթ սար-յոթ ձոր էն կողմ:
Փանոսի օջախն էլ ինչքան կռվից ու հայհոյանքից հեռու է մնում, այնքան նրա ձախորդությունը պակասում է:
Այդպես իր կնոջ հետ հաշտ ու համերաշխ ապրելով՝ Ձախ Փանոսը ժամանակի հետ դառնում է հաջողակ և բախտավոր մի մարդ: Ու արդեն քնելուց առաջ ոգևորությամբ է նայում Հարութի նկարին:
Մյուս անգամ գյուղ այցելելիս Ծծմայրը հետը մի մեծ զամբյուղ խնձոր է բերում:
Խնձորներից մեկը թող հասնի մեր Փանոսին, մյուսը՝ նրա կնոջը, երրորդը՝ եզ Դարչոյին, մնացածն էլ՝ Խարչոյին, որ կազդուրվի ու ամեն անգամ վախից մեջքի վրա չընկնի՝ տոտոխներն օդում ձիգ-ձիգ տնկելով:
Տարբերակ 3.
Քաջ Նազարը մեր օրերում
- ՈՒստիա՜ն, ա՜յ կնիկ, տուն թող, յա:
- Ռադ էլի, հիմարի մեկը, էսօրվանից տուն չես մտնելու, մինչև ես չզգամ, որ դու իսկական տղամարդ ես, թե չէ քո նման փալասը իմ ինչի՞ն ա պետք, հողեմ գլուխս, ո՞նց սրա հետ ամուսնացա ես:
Նազարի ու ՈՒստիանի ամենօրյա հերթապահ խոսակցությունն էր: Ինչպես ամեն օր, Նազարը մի բան կնոջ սրտով չեր արել, դրսևորելով նաև վախկոտություն ու տղամարդուն ոչ վայել պահվածք, ու ՈՒստիանը կրկին չեր ցանկանում գիշերվա այդ ժամին նրան թողնել տուն: Սովորաբար Նազարի մի ժամանոց աղիողորմ զռռոցից հետո կնոջ խիղճը տանջում էր ու նա իրեն դեմ գնալով, ի վերջո նրան ներս էր թողնում, բայց այսօր ՈՒստիանն անդրդվելի էր:
Զգալով, որ լացի մեկ ժամանոց սովորական դոզան այսօր օգուտ չի տալիս, Նազարը հասկացավ, որ գոնե ամենաքիչը այս գիշերը նա պետք է անցկացնի աստղազարդ երկնքի ընկերակցությամբ ու շրջվեց, որ գնա մի կողմ, բայց չդիմացավ, ու մի պահ թեքվելով դեպի դռան կողմը, բղավեց.
- Էդ չ՞ես, այ անաղուհաց, մարդուդ դուրսն ես թողնում, թաղեմ հորդ, ո՞նց չեր ասել, թե ինչ լաչառ լրբի ա ինձ կնության տալիս:
Այս ասելով, Նազարը, կարծես զգալով կնոջ պատասխան գործողությունները, գլուխը լավ կախեց ու վազեց մի կողմ: Ու նա չսխալվեց հերթական անգամ: Նրա խոսքերից գազազած կինը վայրկյանական բացելով տան դիմացի պատուհանը, կացինը շպրտեց Նազարի ուղղությամբ: Նազարը գլուխը կախել էր, ու բավականաչափ հեռացել, դրա համար նրան ոչինչ չեղավ, բացի այդ կնոջ շպրտած կացնի թռիչքի ուժը միանգամից անցավ ու կացինը տնից մի երեք մետր հեռավորության վրա շրխկած գետնին: Հարևանությանը այնքա՜ն ծանոթ տեսարան էր այս, որ նրանք արդեն ուշադրություն էլ չեին դարձնում, թողնելով, որ կացինը գետնին այդպես ընկած մնա այնքան ժամանակ, մինչև ՈՒստիանը դուրս չգա ու չվերցնի:
Նազարը, շարունակելով հայհոյել կնոջը, արդեն հասել և մտել էր գյուղի հարևանությամբ սփռված անտառը ու քթի տակ ինքն իրեն խոսում էր.
- Էս ի՞նչ պատիժ ա, այ մարդ, բռնեմ քարվան կտրե՜մ, ի՞նչ անեմ, որ դրա ռեխը փակեմ, գոնե մի օր ինձանից գոհ մնա: Ախար ես ու՜ր, քարվան կտրողն ու՜ր, ճանճ լինի, մի զարկով հազար հատ սպանեմ, հպարտանամ, թե չէ քարվա՜ն, մարվա՜ն: Օ՜ֆ, լավ է, սպասի մի հատ փափուկ ու անվտանգ տեղ գտնեմ, էսօր էստեղ մրափեմ, վաղը կգնամ, կընդունի ներս արդեն երևի:
Այսպես խոսում էր ինքն իրեն, երբ հանկարծ կանգնեց ինչ – որ պինդ բանի վրա: Մի պահ սիրտը վախից տրաքեց: Կարծեց, թե ոտքերի տակ չնայելով առաջ ընթանալով, միամիտ լխճել է ինչ-որ մի անտառային կենդանու թաթը, ու որ հենց հիմա ցավից արթնացած այդ կենդանին իրենով կապահովի իր ուշացած ընթրիքը: Այդպես վախեցած մի քանի վայրկյան սպասեց, ու, կարծես հասկանալով, որ իրեն հոշոտելու համար կենդանու վայրկյանական ռեակցիան ուշանում է, սիրտ հավաքեց ու նայեց ոտքերի տակ: Լխճածը իրեն համար ինչ-որ անհասկանալի մի սարք էր, որը երբեք մինչ այդ կյանքում չեր տեսել: Այն կարծես փոքրիկ եգիպտական բուրգ լիներ, վերևից սուր ծայրով, որի մեջտեղում կար մի կարմիր կոճակ, նախատեսված սեղման համար, իսկ անմիջապես կոճակի տակ երեք – երեք հատով իրար տակ երեք շարքով 1 – 9 թվերն ու ամենատակը, բոլորից առանձին, նաև 0 թիվը:
- Է՞ս ինչ ա, այ մարդ, չլինի էդ անաստվածի ծուղակներից ա ինձ համար, - բղավեց Նազարն ու մտածելով, որ “վերջապես տղամարդ ես, չ՞է, հլա մի վերցրու ձեռքդ, տես սա ինչ հրաշք ա”, սիրտ արեց ու վերցրեց այդ անբացատրելի իրը ձեռքը:
Մի քանի անգամ ձեռքերի մեջ այս ու այն կողմ պտտեցրեց այդ իրը ու վերջապես նրա պայծառ մտքին հասավ, որ կարելի է սեղմել կոճակը:
“Է լավ է, - մտածեց նա, - բա որ սեղմեմ ու տեղն ու տեղը մեռնե՞մ”: Բայց մի վայրկյան անց նոր միտք անցավ նրա գլխով՝ “չէ, սպասի սեղմեմ, ինչ լինում է, թող լինի, ավելի լավ ա սենց սատկեմ, քան թե վաղ թե ուշ էն ջադուն վերջս տա”… ու սեղմեց: Ոչինչ չեղավ: Նորից սեղմեց, կրկին ոչինչ չեղավ: Հիվանդի նման սկսեց սեղմել այդ կոճակը, բայց ոչինչ չեր լինում ամեն անգամ, մինչև որ այդ օրը չգիտես ինչ կերպ ուղեղի պայծառացում ստացած Նազարը գլխի չնկավ սեղմել նաև թվերը: Սեղմեց 65, ապա կոճակը: Որից հետո տեղի ունեցավ անբացատրելին: Մի վայրկյանի ընթացքում նրա աչքից անհետացավ անտառն ու նա հայտնվեց մի մե՜ծ շքախմբի կողքին, որի առջևից հպարտ իր նժույգի վրա նստած, հանգիստ ընթանում էր շքախմբի ղեկավարը: Նազարը հասցրեց լսել Տրդատ Ա, Հռոմ, Թագադրում, Անկախ Հայաստան բացականչությունները շքախմբի շարքերից, երբ այդ պահին շքախմբի վերջին շարքով գնացող զինվորներից մեկը իր վահանով հասցրեց Նազարի գլխին ու անպատվելով կարգադրեց ճանապարհից մի կողմ գնալ, որ արքայի շքախմբին չխանգարի:
Նազարը, վախկոտ շան նման հնազանդվելով, արդեն գլխի ընկած, թե ինչ է կատարվել, մի կողմ քաշվեց:
- Ես ժամանակի մեքենա եմ գտել, հ՜ա, հ՜ա, հ՜ա, - բղավեց նա, ու մինչև նրա բղավոցից կատաղած ու շքախմբի իր շարքից շեղվելով, զինվորներից մեկը կգար նրա ուղղությամբ, որ մի լավ դաս տա նրան, սա արագ սեղմեց 640 ու հետո սեղմեց կարմիր կոճակը:Վայրկյան անց նա արդեն փոշմանել էր, որ այդ թիվն է սեղմվել, որովհետև հայտնվել էր մի վայրում, ուր հետաքրքիր զգեստներով ու գլխաշորերով մարդիկ, նժույգների վրա նստած, կոտորում էին քաղաքի բնակչությանը: Նազարն իհարկե չհասկացավ, թե ուր է ընկել: Դվինն էր, որը գրավվում էր առաջին անգամ Հայաստանի վրա արշաված արաբների կողմից:
Այս ամենն իհարկե Նազարին դուր չեկավ, ու նա հնարավորինս արագ, որ հիմա էլ մի բանով գլխին հարված չստանա, սեղմեց ինչ որ մի քառանիշ թիվ, առանց նայելու, ապա կարմիր կոճակը:
Նազարը վայրկյանական հայտնվեց ինչ-որ խրամատում: Ամեն կողմից լսվում էին կրակոցներ: Նազարն իհարկե գլխի չեր ընկել, բայց նա հայտնվել էր 1994 թվականում, Ղարաբաղյան պատերազմում: Նա փորձեց արագ ազատվել նաև այս վայրից, բայց մի քանի անգամ հավաքելով որևէ տարեթիվ ու սեղմելով կարմիր կոճակը, ոչնչի չհասավ, սարքը ուղղակի չեր աշխատում: Իսկ տասներորդ անգամ թիվ հավաքելուց ու կարմիր կոճակը սեղմելուց հետո, սարքը ընդհանրապես անբացատրելի ձևով անհետացավ նրա ձեռքերից: Խուճապի մատնված Նազարը նստեց խրամատում ու սկսեց իրեն հատուկ ձևով զռռալ, երբ կողքից լսվեց մարտիկներից մեկի ձայնը.
- Ի՞նչ ես վախկոտ երեխայի պես լաց լինում, տխմար, երբ կողքիդ թշնամու գնդակից ընկերներդ են մահանում: Հապա մի վերցրու այս հրացանն ու անցիր գործի:
Այս ասելով, մարտիկը նրան մի հրացան նետեց: Նազարը, վերցնելով հրացանը, շրջվեց, ու չլսելու տալով իրեն հրացան նետած մարտիկի կանգնելու պահանջները, խրամատով դեպի վեր վազեց, որ ինչքան հնարավոր է հեռու լինի այդ զինվորից:
Կարիք չկա շարունակելու մեկնաբանելու այնտեղ ընթացող դեպքերը: Ընթերցողը արդեն կհասկանա, որ վախկոտ Նազարը, անբացատրելի կերպով զրկվելով ժամանակի մեքենայից, հայտնվել էր պատերազմում ու հաշտվել այն մտքի հետ, որ այլևս չի կարող տեղաշարժվել ժամանակի մեջ: Նազարը, ինչպես արդեն հասկանալի է, ոչ մի քաջարի գործողությամբ աչքի չնկավ, անընդհատ միայն ու միայն պատսպարվելով ամեն հնարավոր ձևերով, որ պահպանի իր անպետք կյանքը, մինչդեռ զինակիցները հասան երկրամասի ազատագրմանն ու թշնամու բանակի հետ զինադադարի կնքմանը, իսկ այդ քաջերից շա՜տ շատերը, իրենց արյունը թափելով հայրենի հողի համար, տվին իրենց կյանքն այդ մարտադաշտերում ու չվերադարձան տուն:
Պատերազմն ավարտվեց: Նազարը հայտնվեց Երևանում: Նա, թեև նապաստակից էլ վախկոտ էր, բայց ինչես արդեն հասկացել ենք, մեկ – մեկ ունենում էր մտքի պայծառեցումներ: Վախկոտ էր, բայց խելացի: Հասկացել էր, թե իր հետ ինչ է կատարվել ու գիտակցելով, որ չի կարող վերադառնալ իր ժամանակները, փորձել էր հարմարվել ներկա ժամանակի պայմաններին, ու դրսևորելով իրեն հատուկ խորամանկություն, իր բնավորության մշտական ուղեկից վախկոտության հետ հասել էր նրան, որ վստահություն էր ներշնչել անմիտ ազգի մեջ ու առաջադրվելով նախագահական ընտրություններում, ընտրվել Հանրապետության Նախագահ:
Եվ ահա եկել էր այն օրը, երբ Նազարը պետք է հանդիսավոր երդում տար երդման արարողության ժամանակ, ինչը, դե իհարկե, պետք է հեռարձակվեր հեռուստատեսությամբ, որ իրեն ընտրած ազգը տեսնի Ղարաբաղյան պատերազմի “քաջ ազատամարտիկի” ու “ազգի հերոսի”՝ երկրի նախագահ հռչակվելը:
Եվ ահա, երբ Նազարն արդեն արտասանում էր երդման բառերը, իրեն ուղղված բազում աչքերի մեջ նշմարեց զույգ աչքեր, որոնց ոչ մի դեպքում, ոչ մի հանգամանքով չեր կարող շփոթել: ՈՒստիանն էր: Մի պահ ընդհատելով երդման տեքստի արտասանումը, Նազարը մտածեց՝ “Յաա, էս անեծքը ստեղ ի՞նչ ա անում, ո՞նց ա հայտվնել ստեղ, էլի ժամանակի մեքենա ա գտել, ինչ ա: Հեսա սաղ փչացնելու ա”: Չեր սխալվել վերջին միտքը արտահայտելիս, ու նաև նրանում, որ ՈՒստիանը նույնպես գտել էր ժամանակի մեքենան, որը Նազարի կողմից երեք անգամ արդյունավետ օգտագործվելուց հետո սպառել էր իր լիմիտն ու անհետացել նրա ձեռքերից, կրկին հայտնվելով նույն վայրում, որտեղ նրան գտել էր Նազարը: Կինն էլ, վերջ ի վերջո դուրս գալով դուրսը թողնված ամուսնուն գտնելու, անտառում գտել էր այն ու միանգամից հասկացել, թե դա ինչ է: Երջանիկ պատահականությամբ նա նույնպես հայտնվել էր մեր օրերում, ու վաղուց գտել Նազարին: Բայց չեր ցանկացել խանգարել նրան, տեսնելու համար, թե իր վախկոտ, բայց չափազանց բախտավոր ամուսինն ուր կհասնի: Ամբոխի միջից տեսնելով, որ ամուսնու աչքերն իրեն են ուղղված, նա հասկացավ, որ Նազարն իրեն նկատել է, ու նաև, որ պահը եկավ: Այնպես արագ, որ ոչ ոք չհասցրեց նրան նկատի, նա վազեց դեպի Նազարը, ու ծոցից հանելով մեզ արդեն ծանոթ կացինը, այն սուր մասով դեպի ներքև բռնելով, փայտե բռնակի հատվածով, հայհոյանքներ տեղալով, սկսեց հարվածել ամուսնուն, որը բոլորին բղավում էր, որ դա իր կինն է, ու պետք չէ նրան ձեռք տալ, քանի որ ինքը նրան կարգի կբերի: Ահա թե ինչու ոչ ոք ՈՒստիանին չեր խանգարում, իսկ սա էլ իր հաշվեհարդարն էր տեսնում ամուսնու հաջողության հետ: Վերջապես, Նազարին մի լավ քոթակելով ու մի հայացք նետելով հավաքվածների հռհռացող դեպքերին, ՈՒստիանը իր զգեստի թաքստոցից հանեց ժամանակի մեքենան, որը դեռ նրա կողմից ժամանակի մեջ տեղափոխվելու վերջին մի հնարավարություն ուներ, ու հավաքելով իրենց տարեթիվը, որում նրանք ապրում էին, և որը, ի տարբերություն իր տխմար ամուսնու, նա հիշում էր, սեղմեց կարմիր կոճակն ու նրանք անհետացան, վերադառնալով իրենց ժամանակը:
Այստեղ էլ ավարտվեց մեր կիսապատմական, կիսակատակերգական, բայց մեծ մասմաբ լուրջ ու մտածելու տեղիք տվող հեքիաթը: Ես, որպես հեղինակ, կուզեմ ավելացնել միայն մի բան: Այն, որ այդ ժամանակի մեքենան մինչև այսօր էլ մեր երկրում է, քանի որ Ուստիանի երկրորդ փորձից հետո այն այդ կնոջ հետ միասին հանտվել էր մեր ժամանակում, մեր երկրում, իսկ երրորդ, վերջին փորձից հետո, որով նա իր տխմար ամուսնու հետ վերադարձավ իր ժամանակը, մեքենան մնաց մեզ հետ: Մնաց, ու սպասում է հերթական քաջ վախկոտին, որը այն օգտագործելով ի փառս իրեն, իր կյանքը կբարելավի այս անարդար աշխարհում…
Տարբերակ 4.
Փանոս - Խրոնիկա
Փանոսի հիմնադրման պրոցեսն իր բուռն ընթացքի մեջ էր: Ծնողները դեռ նոր էին ամուսնացել, ու գրեթե ոչինչ չունեին, դե ոնց որ հարկն ա, մի լուծ եզ էր, մի ձեռք տեղաշոր, կտուրը ծակ կիսատ-պռատ տուն ու տնամերձ երկու լավաշաչափ հողակտոր, որը դեռ քարերից էլ չէին մաքրել, ուր էր թե մի բան ցանեին, յոլա գնային: Մի խոսքով, հեչ երեխա ունենալու ժամանակը չէր: Բայց դե սիրուց խելագարված կարմրաթուշ գյուղացիներն էդքան խորանալու հավես չունեին, ու Փանոսի հիմնադրման պրոցեսն իր բուռն ընթացքի մեջ էր: Մայրը մտքում աղաչում էր` մենակ թե զգույշ լինի, մենակ թե զգույշ լինի, իսկ հայրը, որ որդուն պատրաստվում էր ժառանգել իր ազնիվ գեները, ամենապատասխանատու պահին հանկարծ մի առողջ ու սրտաբուխ փռշտոց արձակեց, լրիվ կորցրեց ինքնատիրապետումն, ու ահա, խնդրեմ, սկիզբ դրեց Փանոսի հետագա ճակատագրին:
Ինն ամիս, ինն օրն ու ինը ժամը վաղուց անցել էին, բայց Փանոսի մտքով էլ չէր անցնում լույս աշխարհ գալ: Ճարահատյալ կանչում են գյուղի հայտնի տատմորը, թե` աստված սիրես, արի տես ինչ ես անում: Տատմերը վռազ փեշերը հավաքում, սլանում է Փանոսենց տուն: Գալիս, թևերը քշտում, անցնում է գործի: Մեծ դժվարությամբ Փանոսը լույս աշխարհ է գալիս` պորտալարը ձեռքում պինդ բռնած: Մի կերպ պորտալարն ազատում են ձեռից ու կտրում: Հետագայում, Փանոսի կենսագիրներն էդ փաստը ներկայացնում են առողջապահության ազգային խորհուրդ, ուր և պարզվում է, որ Փանոսի բոլոր ձախորդությունները կապված էին էդ փաստի հետ, նա սեփական պորտալարն էնքան ամուր է ձեռքում սեղմած լինում մոր հղիության ընթացքում, որ գրեթե սնունդ չի ստանում, մնում է թերհաս ու տհաս: Բայց դե փառք աստծո, Փանոսը մի կերպ մեծանում է, գնում մանկապարտեզ, հետո` դպրոց:
Դպրոցում Փանոսը ուսուցիչների ուշադրության կենտրոնում էր միշտ, որովհետև աչքները թեքում էին թե չէ, մի փորձանք բերում էր թե իր, թե մնացածների գլխին: Հենց դպրոցում է, որ Փանոսին տալիս են Ձախորդ մականունը:
Մի օր վարժապետը որոշում է Փանոսին պատժել, որովհետև դասը սովորած չի լինում, ու նրան ստիպում է դասերից հետո մնալ դպրոցում, բակն ավլել-պլպլացնել, նոր գնալ տուն: Փանոս դու Փանոս, մի երկու անգամ ավելով ֆշտֆշտացնելուց հետո սիրտը ծխել է ուզում: Դե բակում հո չի ծխի, ամբողջ գյուղը գնում-գալիս է դպրոցի մոտով: Մտնում է ուսուցչանոց, մի մուխ քաշում, մեկ էլ աղմուկ է լսում, վախենում, չի իմանում ծխածոտն ուր պահի, գցում է ուսմասվարի դարակը: Կրակը հազիվ են հանգցնում, բայց մատյաններն էդպես էլ անհետ կորչում են` իրենց հետ տանելով Փանոսի ու ողջ գյուղի առաջադիմության մասին արձանագրությունները: Փանոսին 15 սուտկա են տալիս` գյուղապետարանի պադվալում` նախօրոք մոտից առգրավելով վառվող, կրող, ջրհեղեղ ու տպպահողմ առաջացնող ամեն ինչ:
Հենց գյուղապետարանի պադվալում էլ Փանոսի գլխին գալիս է հաջորդ փորձանքը` Կիկոս անունով: Մի քանի ժամ անիմաստ նստելուց, քիթը փորելուց ու հանածը պատին քսելուց ձանձրացած Փանոսը մեկ էլ պադվալի մութ անկյունում ինչ-որ բան, ավելի ճիշտ ինչ-որ մեկին է նշմարում: Ավելի ուշադիր նայելով` տեսնում է իր հասակի մի տղա` պոպոզ գդակը գլխին: Ծանոթանում են: Պարզվում է, որ տղայի անունը Կիկոս է, ու Փանոսն ու Կիկոսը դառնում են անբաժան ընկերներ: Մենակ թե, պադվալից դուրս գալուց հետո պարզվում է, որ Կիկոսին մենակ Փանոսն է տեսնում, ուրիշ ոչ ոք: Ինչքան որ Փանոսը տանը փորձում է Կիկոսին ծանոթացնել տնեցիների հետ, չի ստացվում, հայրն ու մայրը կտրականապես հրաժարվում են Կիկոսին տեսնել: Դեռ ավելին, խաչակնքում են ու աղոթքներ մրմնջում: Երբ Փանոսը շատ է համը հանում իր ու Կիկոսի հիմար արկածների մասին պատմություններով, մայրը տղային տանում է գյուղի տերտերի մոտ, որ Փանոսի միջից Կիկոս կոչվող չարքին քշի: Մայրը համոզված է լինում, որ որդու ձախորդությունների ողջ մեղավորը Կիկոսն է որ կա: Քահանան լսում է պատմությունն, ու բացում եկեղեցու մատյանը: Պարզվում է, որ Կիկոսը մանուկ հասակում ծառից վեր է ընկել, դեմ առել քարին ու մահկանացուն կնքել: Փանոսի տեսիլքները քշելու լավագույն միջոցն էն թվերին քոթակն էր: Հայր սուրբն իր սրբազան գոտիով էնքան էր մշակում ճիշտ ուղուց շեղվածի հետույքը, որ մեղանչողը հարազատ մորն էլ էր պատրաստ ուրանալ, մենակ թե իրեն հանգիստ թողնեն:
Դրանից հետո փանոսն ու Կիկոսը թաքուն էին հանդիպում: Փանոսը տանն աշխատում էր Կիկոսից չպատմել: Նա որոշում է, որ Կիկոսի հետ իր կապի մասին լավ կլինի ոչ ոք չիմանա, ու ծնողների սիրտը շահելու համար փորձում է օգնել օրվա հացը վաստակել:
Փանոսի հայրը գյուղի չոբանն էր, տարվա կեսը սարերում էր` ոչխարների ու կովերի հետ, մյուս կեսն էլ իրենց տանը փեչի կողքին նստած չիբուխ էր քաշում: Փանոսը հոր հետ բարձրանում է սար, որ անմասն չմնա չոբանության նուրբ գաղտնիքներից: Ոչխարներն ու կովերը միանգամից սիրում են Փանոսին, որովհետև նա ամենադեմոկրատ չոբանն էր, որ երբևէ եղել էր նրանց կյանքում: Միակ չոբանն էր, որ լուծել էր հազարամյակների խնդիրը, այն է` այնպես անել, որ ոչխարները գոհ լինեն, գայլերն էլ` կուշտ: Փանոսն իր համար պառկում էր ծառի շվաքին, բերնին մի խոտ դնում ու զրուցում Կիկոսի հետ կամ մրափում, իսկ ոչխարներն ազատ էին անել սրտների ուզածը: Իսկ ոչխարների ուզածը շատ բան չէր` հեռանալ մինչև դիմացի սարի անտառի խորքերը, ուր դեռ մարդու ոտ չէր դիպել, ու արածել կուսական խոտը: Երկու ամսից Փանոսը քոռուփոշման հետ է գնում գյուղ, առանց կով ու ոչխարի: Գյուղացիք կատաղում են, բայց խնայում են Փանոսի նուրբ հոգեկանն ու էլ գյուղապետարանի պադվալ չեն գցում: Տանում են անտառ, ոտները կապում, բրախում, գալիս: Ողջ իմաստն էն էր, որ Փանոսը կյանքը փրկելու համար պետք է գլխի ընկներ ոտքերի կապը քանդել, ու հասնել տուն: Գյուղում վստահ էին, որ նա էդքան գլխին զոռ տվողը չի: Երեք օրից Փանոսը սողեսող հասնում է գյուղ` ցեխի մեջ կորած, բայց ոտների կապը` տեղում:
Անցնում է որոշ ժամանակ, գալիս է Փանոսին պսակելու ժամանակը: Դրա մասին գլխի են ընկնում, երբ Փանոսը շատ է սկսում քնած ժամանակ փռշտալ: Ծնողները, որ արդեն բավականին տարիքով էին, տեղները չեն գտնում, օր ու գիշեր միտք են անում, թե ոնց անեն, որ իրենց որդու համար մի կարգին, ու ամենակարևորը` խելքը գլխին աղջիկ ճարեն, որ իրենց անփառունակ ժառանգին ընտանիքի տեր դարձնի: Բայց դե ում կգտնես, որ պատուհաս տղայիդ հետ կյանքը կապել ուզենա: Գցում-բռնում ու որոշում են, որ հարսնացուն պիտի կողքի գյուղից լինի, որ Փանոսի փառքին ու ճանաչմանն անտեղյակ լինի, գնան գլուխը յուղեն, բերեն իրենց հարս: Էդպես էլ անում են: Փանոսի ծնողները գնում են կողքի գյուղ, մի աղջիկ գտնում, բերում իրենց որդուն կնիկ: Գյուղացիք յոթ օր յոթը գիշեր հարսանիք են անում, Փանոսին պսակում, բայց Փանոսը չի մասնակցում սեփական հարսանիքին, որովհետև մի շաբաթ առաջ Կիկոսի հետ բարձրացած է լինում կտուր, որ կաթող մասերը նորոգեն, էն էլ` երկուսի ոտքերն էլ սոթ է տալիս, երկուսով ընկնում անդազահան են լինում, բայց ավելի շատ` Կիկոսը, որ Փանոսի աչքի առաջ իր կյանքում երկրորդ անգամ մահկանացուն է կնքում գլուխը քարին դեմ առնելով, ընդմիշտ ազատում է ընկերոջն իր ներկայությունից, բայց դե հարսանիքի ընթացքում Փանոսը տանը պառկած է լինում` ողբալով իր կոտրված կողերն ու միակ ընկերոջ մահը:
Փանոսի հետամուսնական կյանքը նկարագրել է նրա կենսագիրներից Հովհաննես Թումանյանը` բաց չթողնելով ոչ մի կարևոր մանրուք, էնպես որ այսքանով ավարտված համարենք Փանոսի ջահել տարիների խրոնիկան:
Տարբերակ 5.
Ձախորդ Փանոսը
Ճիշտ է, թե սուտ, հեքիաթ է, թե լուրջ, ո՞վ գիտե, բայց ասում են, որ մի ժամանակ, մի գյուղում, ապրում էր մի մարդ, անունը Փանոս: Փանոո՜ս, ա՛յ թե մարդ եմ ասել հաաա՜, էնքա՜ն բարի էր, ընե՜նց մի հոգի ուներ, որ լսողի հոգին կփառավորվի: Բայց բախտ չուներ... ինչ գործ որ բռնում էր, ձախ էր գնում:( ու բոլորն իրան ասում էին Ձախորդ Փանոս: Ասում են խելք է՛լ չուներ::think Աղքատ փայտահատ էր, լավ չէր ապրում: Բայց իր գործը լավ գիտեր, հասկանում էր ծառերի լեզուն, կարող էր ժամերով նստել անտառում, երկաար հիանալ ծառերով, լսել նրանց խշխշոցը: Վերջում էլ կմոտենար նրանցից մեկին, կնայեր, ձեռքով կշոյեր ու կասեր:
- Դե՛ ախպեր ջան, տեսնենք ի՞նչ ես ինձ տալու:
Գյուղացիները Փանոսին շատ էին սիրում, բոլորը իր հետ լավ էին:
- Փանոս ջան, ախպեր ջան, սիրտդ միշտ տենց լեն մնա, ընկերներդ էլ միշտ կողքիդ լինեն::friends:
Իսկ իրա ամենալավ ընկերը՝ Կիկոսն էր: Կարգին տղա էր Կիկոսը՝ ջահել, բոյով-բուսաթով, աշխույժ, թռվռան, չարաճճի, կենսուրախ, գյուղում հայտնի էր որպես Թառլան Կիկոս: Կիկոսի սիրած զբաղմունքը՝ ծառ բարձրանալն էր: Մի խոսքով եթե Կիկոսի ու Փանոսի միջեւ ընդհանուր բան կար՝ դա սերն էր ծառերի նկատմամբ, բայց նրանք միշտ իրար հետ լավ լեզու էին գտնում: Ոչ-մեկ, երբեք նրանց վիճելուց չէր տեսել::)
Մի անգամ Փանոսը էլի եզները լծած գնաց անտառը, ծառ կտրելու: Հոգնած էր էդ օրը, տրամադրությունն էլ տեղը չէր, տանը շատ գործ էր արել ու ինչպես միշտ բախտը չէր բերել: Գնաց անտառ, հոգնած նստեց կոճղին, սկսեց նայել ծառերին ու միտք անել:
- Մարդու գլխին է՞լ մի օրվա մեջ էսքան փորձանք գա, էս ի՞նչ կրակի մեջ ընկա: Դե արի ու էս վիճակում ծառ կտրի ու յեքա գերանը բարձրացրու, դիր սելին::noti
Փանոսը տխուր նայեց սելին, եզները հանգիստ որոճում էին, ասես ամեն-ինչ լավ էր, հանկարծ Փանոսի մտքով անցավ:
- Այ մարդ, իսկ եթե սելը դնեմ ծառի տակը՞, թող հենց ծառը կտրելուց ընկնի մեջը::yahoo
Ասելն ու անելը մեկ եղավ: Ընտրեց մոտակա ամենամեծ ու ամենահաստ ծառը, սելը տարավ ծառի տակ ու գործի անցավ: Զարկեց, հա՛ զարկեց, մինչեւ ծառը շուռ եկավ ու...
- Իյաաա՜:o...- գլուխը քորելով, տեղում շվարած մնաց Փանոսը՝ նայելով ջարդված սելին ու խեղճ եզներին, - սենց էլ բա՞ն կլնի, բա հիմա ես ի՞նչ անեմ::cry
Ի՞նչ պիտի աներ, կացինը վերցնում է, գնում տուն: Ճանապարհին անցնում էր մի լճի կողքով, նայում է, տեսնում էդ լճում բադեր են լողում: Էստեղ Փանոսի ախորժակը բացվում է:
- Լավ, գոնե մի բադ կուտենք էսօր,:nyam- ասում ա ու ձեռքի կացինը շպրտում բադերի կողմը: Բադերը ճղճղալով, ցրվում են շուրջ բոլորը, կացինն էլ... դե արի ու հանի ջրից::( Փանոսը մտավ ջուրը, երկար ման եկավ կացինը, չէ՛, չկա ու չկա: Ճարն ի՞նչ, մրսած, սառած, դողդողալով դուրս եկավ ջրի միջից... ա՜յ քեզ բաան... ախր շորերը հենց էստեղ էր դրել, լճի ափին... բա էս ո՞նց կլնի::think
- Ի՞նչ պիտի անեմ, սպասեմ մութն ընկնի, գնամ Կիկոսից մի-քիչ շոր վերցնեմ,- մտածում ա Փանոսը: Էդպես էլ անում ա:
Թարսի պես էդ օրը Կիկոսենց տանը քեֆ էր, ժողովուրդ էր հավաքվել, Փանոսը մի փոքր բացեց դուռը, ուզեց բոլորից աննկատ կանչի Կիկոսին, հյուրերից մեկը կարծեց Կիկոսենց շունն ա, ձեռի ոսկորը շպրտեց դռան կողմը, խփեց ուղիղ Փանոսի աչքին:
- Վաա՜խ,- գոռում ա Փանոսն ու դուրս փախնում, շներն էլ էս ձենի վրա գալիս են, հո՜ չեն հարձակվել, հո՜ չեն կծում, հյուրերն էլ մյուս կողմից դուրս թափվեցին, հարայ են տալիս, գոռում, գոչում:
- Սատանա աաա՜, բռնի՜ հա բռնի՜:
Խեղճ Փանոսը մի կերպ դուրս պրծավ սրանց ձեռքից, փախավ անտառ ու էլ հետ չեկավ:
Էդ օրից գյուղում էլ ոչ ոք Փանոսին չտեսավ, երկար փնտրեցին, Փանոսը չկա ու չկա: Մենակ շորերը գտան մի ավազակի մոտ, գնացին լիճը, ձեն են տալիս:
- Փանոո՜ս, ա՜յ Փանոոս:
Փանոսը չկա: Վճռեցին, որ խեղճ Փանոսը խեղդվել ա: Գյուղացիներով հավաքվեցին, Փանոսի քելեխը տվեցին, հիշեցին ու գովեցին: Կինն էլ մի ամսից Փանոսին մոռանում ա, ուրիշ մարդ ա ուզում, հետը պսակվում, գնում:
Ճիշտ է թե սուտ, հեքիաթ է թե լուրջ, բայց պատմում են, որ ժամանակով մի բարի մարդ է եղել՝ Ձախորդ Փանոսը: Ժողովուրդը լսել է նրա մասին ու սիրել նրան::)
Իսկ թե հետո ինչ եղավ Կիկոսին, դա արդեն ուրիշ հեքիաթից է:
Տարբերակ 6
Ձախորդ Փանոսը. մաս 2
(սկիզբը` Հովհաննես Թումանյանի հեքիաթում)
Մեր Փանոսը գնում է, գնում: Շատ է գնում թե քիչ` շատն ու քիչն էլ ինքը գիտի: Լույսը չբացված` մի աղբյուր է տեսնում: Բարձր, ամբողջությամբ մարմարից, իսկ վրան ոսկե տառերով ինչ-որ բաներ են գրված, որոնք շողշողում են մթնշաղում: Խմում է Փանոսը այդ անմահական ջուրը, մաքրում է մարմնի արյուն-քրտինքը և ամեն կերպ փորձում է վերծանել այդ պուլպուլակի գրությունը:
-Թու՛, մեր հայոց լեզվի դասատուի ինչն եմ ասել…
Նայում է, նայում, ու չի կշտանում: Եվ հանկարծ հիշում է, որ սոված է: Իսկ ձեռքի տակ ոչինչ չկար: Խեղճ Փանոս… Սոված, անօգնական, սկսում է օգնություն կանչել: Կանչում է կանչում, ինքն էլ գիտակցելով, որ այս կիսամթում ոչ ոք իրեն օգնության չի հասնի: Անցնում են ժամերը, և ոչ ոք չի երևում: Առավոտյան կողմ անտառը խորասուզված էր թռչունների ներդաշնակ երաժշտության մեջ, և ժամանակ առ ժամանակ լսվում էին Փանոսի հուսահատ նախամարդկային ճիչերն ու ոռնոցները, որոնց երբեմն արձագանքում էր նաև սոված փորը: Նույնիսկ աղվեսները, գայլերը, արջերը և մնացած վայրի գազաններն էին վախենում բներից դուրս գալ: Կամաց-կամաց այդ ճիչերը դադարում են, և Փանոսը, այլևս չդիմանալով, բերանքսիվայր ընկնում է հողի վրա ու քնում:
Կեսօրին մի կուզիկ, անլվա, չեչոտ պառավ անցնում է այդ կողմերով` ձեռքին մի մեծ զամբյուղ: Տեսնում է մերկ Փանոսին ու խենթանում: Զամբյուղից վիրակապ է հանում, ներքնաշորեր, կապկպում է Փանոսի վերքերը, հագցնում նրան, փաթաթում ծածկոցով և տուն տանում: Ամբողջ օրը կերակրում է, լողացնում, հարդարում, իսկ երեկոյան կողմ պառկեցնում է ննջարանում…
-Ես հիմա կգամ…-Էրոտիկ ձայնով փակում է սենյակի դուռը և չքվում: Փանոսը հասկանում է իր գլխի գալիքը: Փորձում է աննկատ փախչել: Սողոսկում է անկողնուց, հասնում դռանը, քաշում է բռնակից, իսկ դուռը չի բացվում: Խորամանկ պառավը կողպել էր այն: Մի քանի րոպե անց պառավը վերջապես բացում է դուռը և սարսափած ձայնով շշնջում.
-Մարդս գալիս ա կամանդիրովկից, մտի անկողնու տակ, շու՛տ…
Փանոսը սողալով մտնում է կիսափտած անկողնու տակ և շունչը պահած սպասում ճակատագրի հերթական դաժան քայլին: Ամուսինը մտնում է սենյակ, հոտոտում է շուրջը և գոհացած փռվում անկողնում: Այնքան գեր է լինում, որ ներքնակը ծանրության տակ իջնում է և կճխլեր Փանոսի երկար քիթը, եթե Փանոսը ժամանակին գլուխը չթեքեր: Թեքում է գլուխը և ինչ է տեսնում… Մի զույգ սապոգ, իսկ սապոգների կողքին` իր գուլպաները… Իր սիրելի գազարագույն գուլպաները… Իրենց հարազատ բույրով, կրունկների վրայի զույգ անցքերով, դուրս պրծած ռետինե թելերով և ծանոթ մակագրությամբ` “MADE IN TIFLIS”, որից իհարկե Փանոսը գլուխ չէր հանում: Պառավը անջատում է լույսը և մտահոգված հեռանում սենյակից: Իսկ ամուսինը քնում է և սկսում է ուժգին խռմփացնել: Շատ հոգնած էր:
Շուտով մութն ընկնում է: Փանոսը վախենում է ինքն էլ քնի, քանի որ նա նույնպես խռմփացնում էր:
***
-Մոսի՞, վե՛ր կաց, վե՛ր…
-Սարո՛… Էս ո՞րտեղ ենք… Ժամը քանի՞սն ա…
-Դատելով աստղերի դիրքից` դեռ լույսը չի բացվել:
-Ինչ օրի ենք ընկել…
-Էս ծառը քիչ էր մնում մեջքս ջարդեր…
-Ես ողջ եմ, բայց երևի էլ երեխա չեմ ունենա…
-Տո հիմա՛ր, քեզ 10 տարի առաջ են կռտել, մոռացել ե՞ս…
-Հա էլի… Հիշողությունս կորցրել եմ…
-Ես էլ: Երեկվա կերածս էլ չեմ հիշում…
-Բա հիմա ի՞նչ ենք անելու…
-Պարզից էլ պարզ… Մեջքդ բարձրացրու, ծառը շուռ տուր… Իմը վարի ա գնացել… Էս ինչ փորձանք էր…
Մոսին տանջանքների գնով բարձրացնում է մեջքը, և ծառը տեղի է տալիս: Բայց ինչպես պետք է գտնեին տան ճամփան, եզները չգիտեին: Հիշողությունները կորցրել էին:
-Ախպեր ջան, էս մութ գիշերով ո՞նց ենք տուն դառնալու… Որ Փանոսը հարցնի որտեղ էիք, ի՞նչ ենք պատասխանելու…
-Կասենք կտրածդ ծառը խփել ա գլխներիս, հիշողություններս կորցրել ենք, ոչ մի բան չենք հիշում: Արի ավելի լավ ա տան ճամփեն գտնենք, գոնե մինչև առավոտ տեղ հասնենք:
-Ես գտա… Փանոսի ծիծակների հետքերը տենում ե՞ս: Դրանց միջոցով հեշտ կլինի:
Երկու եզները, սիամական երկվորյակների պես իրար միացված, քարշ տալով դատարկ սայլը, զննելով իրենց առջև ընկած հետքերը, քայլում են, քայլում: Հանկարծ տեսնում են, որ լճի մոտ ծիծակների հետքերը անհետանում են, առաջ են գալիս սապոգի հետքեր: Սարոյի միտքը փայլատակում է.
-Հասկացա՛: Փանոսը լիճ ա մտել, լճում սապոգներ ա գտել, դրանցով ա տուն գնացել,-հիացմունքով բացականչում է նա:
Քայլում են սապոգների հետքերով, իսկ հետքերը տանում են ու տանում… Լուսաբացին մի խրճիթ են տեսնում:
-Մոսի, սա Նոյեմզարի տունն ա… Էս ինչ կայֆեր ա արել Փանոսը սաղ գիշեր… Դուռը չծեծես, արի պատուհանից նայենք:
-Հա… Կամաց քայլի, ակները չճռռան…
Նայում են պատուհանից, իսկ նրանց տեսադաշտը փակում է վարագույրը:
-Մոսի, Նոյեմզարը ամուսնացած ա, Փանոսը մոտը երկար չէր մնա: Ուրեմն հետևի դռնից փախել ա:
Սարոն չէր սխալվում: Իրոք, տան հակառակ կողմից, որտեղ մի ցածրիկ դուռ կար, սապոգի հետքերը նորից էին ի հայտ գալիս: Տանջահար եզները շատ էին հոգնել: Արածում են, քնում մինչև ուշ երեկո: Մութն ընկնելուն պես արթնանում են և շարունակում ճանապարհը:
***
Կեսգիշերին ևս մեկ խրճիթ են տեսնում:
-Յախք…
-Ի՞նչ յախք…
-Մոսի, սա էն ջադու Ծովխաթունի տունն ա: Թու՛…
Պտտվում են տան շուրջը, իսկ հետքերը չեն շարունակվում: Վճռում են, որ Փանոսը տանից դուրս չի եկել:
-Վայ Փանոս, Փանոս, թաղեմ ճաշակդ…
-Ի՞նչ անենք…
-Կանչենք… Ուրիշ ճար չկա… Ամոթ չի անում…
-Փանո՛ս…-ձայնում է Մոսին:
Տանտերը զարթնում է քնից: Փանոսը ճանաչում է իր եզների ձայները, որոնք գալիս էին պատուհանի տակից:
-Փանո՛ս…-հնչում է ավելի ուժգին:
Տանտերը վեր է թռչում տեղից: Փանոսը վերջապես ուղղում է ծռված գլուխը և գոհացած տնքոց հանում… Տանտերը լսում է, որ անկողնու տակ ինչ-որ մեկը կա: Քշտում է թևերը:
-Պառավս ալաբուլա էր երևում... Դու՛րս արի տակից… Ճաշակդ քեզ ուտի…
Փանոսը կծկվում է վախից…
-Դուրս արի, թե չէ հրես կացինս սրած գնամ բերեմ… Կարդացել ե՞ս Հովհաննես Թումանյանի պատմությունը…
Տեսնելով, որ բան դուրս չի գալիս, գնում է կացինը բերելու: Փանոսը առանց հապաղելու վերցնում է իր հարազատ գուլպաները, բացում է պատուհանը և ցատկում դուրս… Իր բախտից ընկնում է ուղիղ սայլի մեջ: Մինչ տանտերը կացինը սրած կմտներ ննջասենյակ և կմոտենար պատուհանին, եզները արդեն հեռացել էին: Սլանում են դեպի տուն: Ճանապարհին անցնում են այն աղբյուրի կողքով, որից Փանոսը ջուր էր խմել: Հազիվ կարող են շունչ քաշել: Փանոսը իջնում է, փաթաթվում է եզներին, լվացվում է աղբյուրից, մի քանի կում խմում և հարցնում.
-Սարո, էս ի՞նչ ա գրված էս պուլպուլակին: Սա իմ կյանքը փրկել ա:
Սարոն գիրկապ է անում արտահայտությունը.
-Ան-հաղթ հե-րոս քա-ջըն Նա-զար, որ մին զար-կի ջար-դի հա-զար…
Մեր հերոսը գլուխ է տալիս և ասում.
-Փառք ու պարծանք քեզ դարեդար, Ո՜վ Քաջ Նազար…
Տարբերակ 7.
Դև Զոհակի Վրեժը
Լուրն լսելու պես դև Զոհակը բարձրացրեց սև գլուխը լուսնին ու երկար սահմռկեցուցիչ ոռնոց արձակեց: Վատ լուր բերողներին սպանում են: Եթե նա հետևեր ավանդույթին, յոթանասունյոթ տանջալի մահանալու միջոցները հերիք չէին լինի լուրը բերած ծառային: Բայց Զոհակի աչքերի առջևում սևացաց էր, և վախեցաց ծառան ժամանակ ունեցավ գլխիկորույս դուրս նետվել արքայական սենյակից:
Դեռևս երեք տարի առաջ նա յոթ դև եղբայրների հպարտ հայրն էր, և իր տղաները ահուսարսափի մեջ էին պահում երկիրը: Բայց ժամանակները փոխվում են: Տղաների դիակները մեկը մյուսի վրա շարած են, գլուխները նիզակների վրա դիմավորում են հյուրերին, իսկ հպարտ հերոսը նստած է երբեմնի դևական ամրոցում:
Նազար: Ով կմտածեր, որ կավից ստեղծած մարդու մեջ այդքան հուրուկրակ կլինի: Ով էր մտածում, որ կավից ստեղծածը կբոցավառի իր նմանների սրտերը, բանակ կհավաքի ու կջարդի դևերին, մեկին մյուսի հետևից: Ով կմտածեր, որ իր կրտսերի հասարակ ավազակագրոհը կբերի նման հետևանքների: Այսօր Նազարը սպանեց առաջնեկին: Հետո դուրս կտրեց դևական սիրտը ու կերավ արյունահարբ բանակի առջև: Նազարը լավ գիտեր, որ թշնամու սիրտը փոխանցում է պարտվածի ուժը հաղթողին:
Ուստիան, անիծյալ լինի քո անունը: Հասարակ կին: Տեսնողները պատմում են` ոչնչով աչքի չընկնող, հասարակ գյուղացի կին: Ավազակագրոհի զոհ, դժբախտ պատահար: Երբ հեռու երկրներից վերադարձած Նազարը իմացավ կնոջ մահվան մասին, սգո մեջ հեռացավ սարերը: Պատմում են, խելքը կորցրած Նազարը խոսում էր արջերի, ծառերի, երկնքի հետ: Ինչ որ բաներ պատմում, հարցեր տալիս: Գյուղացիները խղճում էին, կերակրում: Իսկ հետո Գիժ Նազարը վերադարձավ մարդկանց մոտ: Հետն էլ փալասի կտոր իջացրեց: Գրագետներն կարդացին` վրան արյունով գրած էր` ''Անհաղթ երկնքի տակ'':
Գնաց Կրտսերի ամրոցի մոտ, նստեց դարպասի առջև: Մոտեցած պահակների գլուխներն ջարդեց, ասում են սեփական անզեն ձեռքերով: Մեկին հետ ուղարկեց Կրտսերի մոտ` մարտահրավեր փոխանցելու: Կրտսերը երբեք մեծ խելքով աչքի չէր ընկնում, ու մարտահրավերն ընդունեց: Մարդ Նազարին դեռ հնարավոր էր թվաքանակով խեղդել, շրջապատել, նիզակների վրա հանել` որպես դաս մնացածին: Կրտսերի սիրտը կերած, մարդու տեսքը պահպանած, ներքուստ մասամբ դև դարձած Նազարին` անհնար:
Կրտսերին սպանեց արագ, մեկ հարվածից: Մնացածի հետ այդքան գթասիրտ չէր: Առաջին հաղթանակից հետո Նազարը հրով ու սրով անցավ երկրով` մարդկանց հավաքելով, բանակ զինելով, ու հաղթելով: Մեկը մյուսի հետևից` յոթ սիրտ: Վերջինը` մի քանի օր առաջ: Առաջնեկի բանակից մեկ հոգու ուղարկեց Զոհակի մոտ, լուրը հասցնելու, իսկ մնացածին... Գերիներ Նազարին պետք չէին: Առաջնեկին երկար էր սպանում, շատ երկար: Սկզբից կտրեց լեզուն, ականջները, քիթը, հանեց ատամներն: Հետո ձեռքերն ու ոտքերը: Աչքերը հանեց վերջում, ուզում էր, որ իր զոհը ամեն ինչ տեսնի:
Երբ սգո մշուշը հետ նահանջեց, Զոհակը սկսեց մտորել: Վաղ թե ուշ, Նազարը գալու է: Զոհակից ուժեղ, յոթ դևերի թունավոր արյամբ լի, գալու է սպանի, ու Առաջնեկի բախտը Զոհակին չափից թեթև կթվա: Պետք է փախնել, թագնվել երկրի տակ, Ահրիմանի ծոցում: Փախնել, թագնվել, սպասել: Սպասել երկար, պետք եղած դեպքում` հազարամյակներ: Ուղարկել սուրհանդակներ մնացած եղբայր դևերին, հասցնել լուրը, որ մարդիկ արդեն գիտեն, որ դևերն էլ են մահկանացու, որ դևերն էլ են ցավ զգում, որ դևերի արյունն էլ է կարմիր: Թագնվել պետք է բոլորով: Մարդկային հիշողությունը կարճ է, իսկ կյանքը` ավելի կարճ: Պետք է մոռանան դևերին:
Նազարը անմահ չէ: Վաղ թե ուշ կմեռնի` կամ երբեմնի համախոհների ձեռքից, կամ ծերությունից: Կփոխվեն սերունդներ: Նազարի մասին հեքիաթներ կպատմեն` սկզբից ճշմարիտ, հերոսական, իսկ մի երկու-երեք հազար տարուց, աղավաղելով եղածը` երգիծական: Զոհակը անձամբ դիվական մոգությամբ կստեղծի այդ հեքիաթները: Դա կլինի նրա վերջին անեծքը Նազարին: Հերոսներին կհիշեն կամ կմոռանան: Նազարին ոչ հիշելու են, ոչ մոռանալու: Հորինելու են նոր Նազար` խղճուկ, մազալու, Ուստիանի ոտքի տակից չհելնող: Ու ամեն անգամ երբ Զոհակին հասնեն նոր հեքիաթների արձագանքները, Զոհակի սիրտը լցվելու է սկզբից սգով մեռած յոթ տղաների համար, իսկ հետո ուրախությամբ` ի կատար ածած դաժանագույն վրեժխնդրության մտքից:
Առջևում դեռ մեկ ամբողջ գիշեր կար` հեքիաթների սերմերը դեպի հեռավոր ապագա ուղարկելու: Իսկ առավոտյան արևը կգտնի ընդամենը դատարկ ամրոց ու հիշողություններ երկրի երեսին ապրող դևերի մասին:
Բարի ընթերցում, հետաքրքիր քննարկումներ ու լավ ժամանց եմ ցանկանում :)
impression
01.05.2011, 23:27
դեռ որ ինձ երկու գործ դուր եկան, որոնց շնորհակալություն եմ տվել
աչքիս էս մի մրցույթն էն մեկի պես բոց չի լինելու...
դեռ որ ինձ երկու գործ դուր եկան, որոնց շնորհակալություն եմ տվել
աչքիս էս մի մրցույթն էն մեկի պես բոց չի լինելու...
Իսկ լրի՞վ ես կարդացել, թե՞ դեռ մենակ էդ երկուսը :))
impression
01.05.2011, 23:34
Իսկ լրի՞վ ես կարդացել, թե՞ դեռ մենակ էդ երկուսը :))
Չուկ, սև փիառն էլ ա փիառ :D մի խանգարի :D
Ինձ թվում ա` գիտեմ, թե վերջինի հեղինակը ով ա, բայց չեմ ասի: :unsure
Claudia Mori
02.05.2011, 00:23
2-րդ եւ 4-րդ տարբերակներին եմ քվեարկել, Փանոսներին ավելի շատ հավանեցի ;) Մերի Պոպինսը վերջն էր :hands
Սկսենք դատափետումը. :))
1. Բախտիյար Նազարը
Չեմ կարող ասել ինչքանով ա լավը կամ վատը, քանի դեռ մյուսները չեմ կարդացել: Հանուն արդարության նշեմ, որ մեջը լիքը հաջողված հումորներ կային, օրինակ «կռնատ աղջկա արձանը», հեռակառավարման վահանակը, ավտոյի թրիքի հոտն ու կախած յոլկաները և այլն: Մի խոսքով կախված մյուս պատմվածքների լավ կամ վատ լինելուց, հետո կորոշեմ, արժի՞ սրա օգտին քվեարկել: Բայց համոզված եմ, որ սրա հեղինակը կարար շատ ավելի լավ գրել :)
2. Ձախ Փանոսը
Աաաա, ինչ լավն էր, շատ ընտիր հումորով, հավես պատմվածք էր, կարող ա սխալվեմ, բայց Այվիական համուհոտ առա :) Քվեարկելու եմ անպայման :) Հեղինակին՝ հարգանքներ :)
3. Քաջ Նազարը մեր օրերում
Էս «կիսապատմական» գործը բնավ «կիսակատակերգական» չէր, դուրս չեկավ, ահավոր անկապ էր ու ծիծաղելի մասեր ընդհանրապես չկային: Ժամանակի մեքենայի պահով կարելի էր ավելի ծիծաղելի բան գրել, բայց ցավոք հեղինակի մոտ ոչ մի բան չէր ստացվել :(
impression
02.05.2011, 10:49
բարի մարդիկ, մեկն ինձ կբացատրի 5րդ տարբերակի իմաստը?
4. Փանոս - Խրոնիկա
Լավն էր, հատկապես փռշտոցները :D :D :D Երկրորդ տարբերակին ահագին զիջում է, բայց ընդհանուր առմամբ թեթև էր ու համով:
բարի մարդիկ, մեկն ինձ կբացատրի 5րդ տարբերակի իմաստը?
Որ կարդայիր, հո չէիր հարցնի: :))
Հինգերորդն ու վեցերորդը իրար հետ կապ չունեցող տարբերակներ են: Վեցերորդի ՄԱՍ ԵՐԿՐՈՐԴ-ը հինգերորդ տարբերակին չի վերաբերվում, այլ Թումանյանի օրիգինալ ստեղծագործությանը: :))
impression
02.05.2011, 10:54
կարդացել եմ, ու հասկացել էի, որ կապ չուներ 6ի հետ
ուղղակի նույն բանը, ավելի պրոֆեսիոնալ ու առանց Կիկոսի արդեն Թումանյանի մոտ կար կարծեմ թե
կարդացել եմ, ու հասկացել էի, որ կապ չուներ 6ի հետ
ուղղակի նույն բանը, ավելի պրոֆեսիոնալ ու առանց Կիկոսի արդեն Թումանյանի մոտ կար կարծեմ թե
Բայց հո սմայլիկները չկային :))
impression
02.05.2011, 10:58
Բայց հո սմայլիկները չկային :))
:D :hands հա, սմայլիկների խաթր արժեր ստեղծագործել
5. Ձախորդ Փանոսը
Անհաջող պլագիատ Թումանյանից: Ձախորդ Փանոսի 7-րդ դասարանցու կողմից գրված չստացված փոխադրություն: Շուտ եմ ասել, նեղանալ չկա: Ավելի լավ ա մրցույթին ընդհանրապես չմասնակցել, քան թե մասնակցել սրանով: :)
6. Ձախորդ Փանոսը. մաս 2
Որոշ հումորային դրվագներ կային, բայց ընդհանուր առմամբ անհաջող էր ու անկապ:
2. Ձախ Փանոսը
Աաաա, ինչ լավն էր, շատ ընտիր հումորով, հավես պատմվածք էր, կարող ա սխալվեմ, բայց Այվիական համուհոտ առա :) Քվեարկելու եմ անպայման :) Հեղինակին՝ հարգանքներ :)
Ոնց եմ ուրախանում, որ ամեն մրցույթում Ռուֆը ինչ տարբերակ որ շատ ա հավանում, միանգամից մտածում ա, թե ես եմ գրել: :))
Հ. Գ. Բայց էս երկրորդ տարբերակը լուրջ շատ լավն ա: :)
7. Դև Զոհակի Վրեժը
Ինձ զարմացրեց էս ստեղծագործության տակ շարած շնորհակալություններն ու քվեարկած ձայները :8 Կարո՞ղ ա ես մի բան չեմ հասկացել, բայց ախր էդքան ձայների ընդհանրապես արժանի չէր... Անկապ պատմվածք է:
Քվեարկել եմ երկրորդի ու չորրորդի համար, անկեղծ ուզում եմ, որ երկրորդը հաղթի, իսկ չորրորդը երկրորդ հորիզոնականում հայտնվի :)
Իսկ մրցույթը համարում եմ հաջողված, ահագին զվարճացրեց :))
Ոնց եմ ուրախանում, որ ամեն մրցույթում Ռուֆը ինչ տարբերակ որ շատ ա հավանում, միանգամից մտածում ա, թե ես եմ գրել: :))
Հ. Գ. Բայց էս երկրորդ տարբերակը լուրջ շատ լավն ա: :)
Դե էլ մի ձևեր թափի :D 99% համոզված եմ, որ դու ես գրել, 1% էլ, որ Հայկօն ա :)) Ախր լրիվ դու ես, ծերից ծեր, թե հումորը, թե անունները, թե էն մանր դետալները :)) Նախապես շնորհավորում եմ հաղթանակի կապակցությամբ :D
impression
02.05.2011, 11:24
Ռուֆուսը հաստատեց իմ երեկվա ասածը :) բայց դե իրականում կայֆ մրցույթ ա, շատ եմ ուրախանում
Rammstein
02.05.2011, 11:24
Ինձ ոչ մեկը դուր չեկավ, բացարձակապես: :}
Մենակ մի քիչ չորրորդը դուր եկավ: :esim
Հ.Գ. Երրորդի հեղինակը թող ինձնից չնեղանա, բայց պիտի ասեմ: Եթե ստեղծագործության մեջ մի հետաքրքիր բան թեկուզ կար, ապա ամբողջ տպավորությունը փչացրեց անգրագետ գրված տեքստը:
E-la Via
02.05.2011, 12:51
Դե, չգիտեմ, թե որքանով է ճիշտ այսպես ասել, բայց դե ավելի շատ սպասելիքներ ունեի:
Կխոսեմ միայն հավանածս տարբերակներ իմասին, իսկ մնացածի մասին Ռուֆուսը լավ էլ ասեց:
Դուր եկավ երկրորդ տարբերակը: Հումորով, լավ շարադրված… Էն ծառահատման ժամանակ մի լաաավ ծիծաղել եմ :D, ապրի հեղինակը :hands: Բայց դե կարելի էր մի այլ լուծումով ավարտ գրել:
Նաև հետաքրքիր է յոթերերդ տարբերակը: Ամեն դեպքում մտահաղացումը վատը չէր: Բայց քվեարկելու եմ միայն երկրորդի օգտնի:
Ինձ էլ դուր եկավ 2-րդ տարբերակը, որի համար էլ քվեարկել եմ::)
1-ինն էլ էր լավը, հատկապես առաջին մասերը դուրս եկան::)
Ինձ ոչ մեկը դուր չեկավ, բացարձակապես: :}
Մենակ մի քիչ չորրորդը դուր եկավ: :esim
Հ.Գ. Երրորդի հեղինակը թող ինձնից չնեղանա, բայց պիտի ասեմ: Եթե ստեղծագործության մեջ մի հետաքրքիր բան թեկուզ կար, ապա ամբողջ տպավորությունը փչացրեց անգրագետ գրված տեքստը:
Համենայն դեպս, Հովհաննես Թումանյանի մշակումներն ավելի լավն են, չէ՞:))
Ինձ էլ դուր եկավ 5-րդ տարբերակը, որի համար էլ քվեարկել եմ::)
Չլինի՞ դու ես հեղինակը :))
Չլինի՞ դու ես հեղինակը :))
Վա՛յ, ուզում էի ասել 2-րդը::oy
ժողովու՜րդ, դե արագ կարդացեք, որ սկսենք քլնգելը, սենց հետաքրքիր չի :(
Yellow Raven
02.05.2011, 17:38
Որ քլնգեմ, մի քիչ շատ եմ քլնգելու, իսկ ես բարի եմ:angel
Առաջին տարբերակը լավն էր, հենց արկածներ հիշեցնող... Հեղինակը ահագին աշխատել էր վրան, ապրի:) Բայց կարար և ավելի լավը լիներ...
Երկրորդը լավագույնն էր մրցույթում))) Կերպարների հրաշալի համադրություն ու ծիծաղ առաջացնող բառապաշար :))
Չորրորդը ոչինչ ոճի ստեղծագործություն էր, համենայն դեպս վերևի երկուսն ավելի գրավիչ էին իմ համար...
Մնացածի մասին էլ առանձնապես չարտահայտվեմ(թե չէ քլնգելու եմ :)) )...
Ռուֆուսի հետ յոթերորդի պահով լրիվ համաձայն եմ:)
Մի խոսքով առաջին տեղ պետքա գրավի միանշանակ երկրորդը, իսկ երկրորդ տեղ` առաջինը (c) Վահիկ :))
Ի դեպ Deuce Bigalow European Gigalo դեբիլագույն ֆիլմը ո՞վ ա տեսել :)) Չորրորդի փռշտոցները էդ կինոյի Չեռնոբիլի զոհ աղջկա փռշտոցը ոնց որ լիներ :D :D :D Յա՜խք :[
Ուլուանա
02.05.2011, 18:08
Նախ ասեմ, որ զարմացած եմ մի բանից։ Ուրեմն սկզբում ես էլ էի մտածում մասնակցել մրցույթին, ու ընթացքում ահագին մտահղացումներ ունեի, որոնք գրի էի առել, որ օգտագործեի, բայց չարաճճի տղուկս ժամանակ չթողեց, որ նստեմ, գրեմ, իսկ երբ կարդացի մրցույթի տարբերակները, պարզվեց՝ իմ մտահղացումներից շատերն օգտագործվել են արդեն :o :)) Նախ ես էլ էի որոշել խորանալ Փանոսի մանկության ու ծնվելու հանգամանքների մեջ ու էնտեղ բացահայտել նրա ձախորդության սերմերը, հետո Փանոսը պիտի թուղթուգիր քանդող բախտագուշակի հետ հանդիպեր, ու վերջինս նրա դարդին դարման աներ։ Կիկոսին էլ պիտի ներմուծեի հեքիաթ, ինչպես նաև մի երկու այլ հեքիաթների հերոսների :)), ինչպես որ իմ «Անհայտ դեպքեր հայտնի հեքիաթաստղերի կյանքից» (http://www.akumb.am/showthread.php/25605-Անհայտ-դեպքեր-հանրահայտ-հեքիաթաստղերի-կյանքից-(հեքիաթներ)) հեքիաթում էի արել մի քանի տարի առաջ։ Երկնքից էլ երեք խնձոր պիտի ընկներ, ուղղակի իմ հեքիաթում պիտի մեկը Փանոսի գլխին ընկներ, բայց առանց լուրջ հետևանքների :D։ Հա, հեքիաթս երջանիկ ավարտ էր ունենալու :aha։
Լավ, շատ խորացա չգրված տարբերակների մեջ, հիմա գրվածների մասին կարծիքս գրեմ։
Ամենաշատը հավանեցի երկրորդ ու չորրորդ տարբերակները, որոնց օգտին էլ քվեարկել եմ։ Երկուսն էլ շատ հաջող, համով–հոտով, հումորով հեքիաթներ են :ok։ Նույնիսկ չգիտեմ՝ որ մեկը կուզենայի, որ հաղթեր։ Ուրախ կլինեի, եթե հավասար ձայներ հավաքեին :))։ Համոզված եմ, որ երկրորդի հեղինակն ivy–ն է, չորրորդինը՝ impression–ը։ Հատկապես չորրորդի հարցում ավելի քան համոզված եմ, որովհետև ոչ մի կերպ չեմ պատկերացնում, որ դա կարող էր impression–ից բացի, ուրիշ մարդ գրած լինել. ախր impression–ությունն ուղղակի կաթում է վրայից :)), ինչպես որ ivy–ությունը՝ չորրորդ տարբերակի վրայից :))։ Ու Ռուֆուսի հետ լրիվ համաձայն եմ այվիական հումորի, անունների ու էն մանր–մունր դետալների հետ կապված :P։ Բացի դրանից, այվիական էր նաև էդ դժբախտ պատմությունն էդքան լավատեսորեն ավարտելը :)։ Ինքը միշտ հոգում է, որ իր բոլոր հերոսների կյանքերն ի վերջո կարգին դասավորվեն։ Համ էլ դե Այվին հեքիաթ գրելու էսպիսի կրեատիվ հնարավորությունը հո բաց չէ՞ր թողնի ;)։
ժողովու՜րդ, դե արագ կարդացեք, որ սկսենք քլնգելը, սենց հետաքրքիր չի :(
Էկա քլնգելու :))
Տարբերակ 1. Բախտիյար Նազարը
Նենց հավեսով, մաքուր, ճիշտ, տեղը-տեղին, մանրամասն, նկարներով, բազմադրվագանի գրված ա, որ նույնիսկ ամաչում եմ, որ բան չեմ հասկացել... Զգացվում ա, որ մի հավես բան ա ուզել ասել հեղինակը, ու շատ գրագետ, կարգին տիպ ա գրողը, բայց իմ ուղեղի ծալքերին էս գործը չի հասել: Թե ինչի մասին էր, տենց էլ չհասկացա... :unsure
Տարբերակ 2. Ձախ Փանոսը
Հավեսն էր շատ՝ թե կերպարները, թե լեզուն, թե սյուժեն: :)) Նույնիսկ ափսոսեցի, որ ես չեմ հեղինակը... :(
Բայց ախր «խարչոն» ապուրի տեսակ ա, ոչ թե եզի անուն: :))
Տարբերակ 3. Քաջ Նազարը մեր օրերում
Էս գրողը էնքա՜ն ջանքեր ա թափել՝ մանրամասն բացատրելու ժամանակի մեքենայի ֆունկցիան... Բայց լավ կլիներ էդ ջանքերը օգտագործեր պատմվածքը ավելի բովանդակալից դարձնելու համար:
Տարբերակ 4. Փանոս - Խրոնիկա
Լավն էր: :)) Փռշտոցով, կիկոսային դիվահարությամբ ու ամեն ինչով: :)) Մեջի մի վրիպակն էլ շատ եմ հավանել. «պտտահողմ»-ի փոխարեն՝ «տպպահողմ»: Հաստատ գրողը տպել շատ ա սիրում ու լավ փոթորիկներ ա անում իր գրածներով: :D
Տարբերակ 5. Ձախորդ Փանոսը
Սմայլիկներն ու մի քանի կողմնակի բառ որ հանենք, կդառնա Թումանյանի «Ձախորդ Փանոսը», նույնիսկ մեջը անհասկանալիորեն խառնված Կիկոսը չի փրկում իրավիճակը: :'
Տարբերակ 6. Ձախորդ Փանոսը. մաս 2
Էդքան էլ հաջող չի ստացվել... Մի քիչ որ ավելի լավ մտածվեր, երևի կարգին կատակերգական հեքիաթ կլիներ, իսկ էսպես՝ եսիմ...
Տարբերակ 7. Դև Զոհակի Վրեժը
Սա ինչ մութ ու դիվային պատմություն էր: :)) Չեմ հավանել, բայց դե վատ չի գրված: :)
Ընդհանուր առմամբ, մի քիչ տխրել եմ էս նախագծից, որովհետև կարծում էի՝ ավելի շատ հեղինակներ կմասնակցեն, որոնք կարող էին հավես հեքիաթներ գրել: Օրինակ՝ Ուլուանան: Ես մտածում էի՝ ինքն էլ կգրի, որովհետև ահագին ոգևորված էր նախագծի քննարկման ժամանակ: Բայց դե չկա էստեղ: Ու էլի ուրիշներ... :(
Մի քանի քար էլ ես շպրտեմ, եթե թույլ տաք: :))
Իմ կարծիքով, տվյալ մրցույթը չի հաջողվել: Դրա պատճառներից մեկը հեքիաթների անհաջող ընտրությունն է. նրանցում առկա թեմաները այնքան ծեծված ու համատարած են, որ դժվար է ստեղծել որևէ բան, որը չափազանց նման չի լինի արդեն գոյություն ունեցող նյութին: «Սուտլիկ որսկանը» կամ «Մի կաթիլ մեղրը» ստեղծագործելու ավելի մեծ հնարավորություններ կթողնեին: Անձամբ փորձել եմ կազմել «Ձախորդ Փանոսի» իմ տարբերակը: Հասնելով որոշ կետի, սկսեցի հորինել հնարավոր շարունակություններ, բայց բոլորն էլ ակնհայտ, բանալ և անհետաքրքիր թվացին ինձ, դրա պատճառով որոշեցի՝ չմասնակցեմ:
Քվեարկության արդյունքներն էլ են հետաքրքիր. պարզվում է, ընթերցողին ավելի շատ գրավում է կոպտավուն հումորը՝ կանացի լաչառության տարրերով: :think Սկսեմ:
1. Բախտիյար Նազարը: Բախտիարը գրվում է առանց յ-ի, եթե յ-ն հատուկ է մտցված, պարզ չէ՝ ինչ նպատակով, և ընդհանրապես պարզ չէ, թե ինչ իմաստով է գործածված այդ բառը: Ձայնավորների քառա- կամ հնգապատկումը՝ տիլդայի ավելացմամբ (բացականչական նշանի փոխարեն), տհաճ և դժվարընթեռնելի է. կարելի էր խնդրել Չուկին՝ փոխարինի տիլդաները: Արհեստական տեքստը, տրիվիալ զուգահեռները քաղաքական գործիչների հետ, հումորի կենցաղայնությունը, այս տարբերակը դարձնում են ոչ գրավիչ:
2. Ձախ Փանոսը: Ուզում եմ նկատել, որ Հովհաննես Թումանյանի հեքիաթում Փանոսի հետ կատարված իրադարձությունները՝ միաժամանակ ծիծաղելի և ողբերգական, շատ հավանական են թվում ընթերցողին, մինչդեռ այս տարբերակի հեղինակը հեռացել է հեքիաթի ոգուց, ավելացնելով արհեստական դետալներ՝ ինչպիսիք են խաչակնքվող կամ ծխող եզները, հեծանվող ճանապարհորդող ծծմայրը, և այլն: Ընդհանուր առմամբ հումորային էֆեկտը ստեղծվել է ոչ թե հավանական իրադարձությունները անհավանական կոնտեքստում ներկայացնելուց, այլ կողմնակի զարդարանքի միջոցով (լինի դա կենցաղային խոսակցություն, թե զավեշտական, արհեստական պատկեր): Նշված հանգամանքները զրկում են նաև այս տարբերակը գրավչությունից:
3. Քաջ Նազարը մեր օրերում: Կրկին՝ տրիվիալ զուգահեռներ, այս անգամ ռազմական-քաղաքական գործիչների հետ: Ճնշող արհեստականություն՝ սկզբնական տարբերակի նկատմամբ: Նույն մտքի (այն է՝ պատերազմական գործողություններին չմասնակցած անձանց կողմից գովասանքի, արտոնությունների և պաշտոնների արժանանալու անարդարությունը) անընդհատ կրկնությունը համանման օրինակների միջոցով, տեքստը դարձնում են ձանձրալի:
(շարունակելի)
Ուլուանա
02.05.2011, 18:38
Հիմա մնացածի մասին՝ հերթով։
Առաջին տարբերակ։ ընդհանուր առմամբ, կարծում եմ, որ «Քաջ Նազարի» ժամանակակից տարբերակը գրելը մի քիչ անշնորհակալ գործ է, որովհետև դժվար է անկանխատեսելի ու նորովի գրելը։ Ներկայիս իշխանությունների հետ Նազարի կերպարը կապելը առաջին բանն է, որ կանցնի ցանկացած մարդու մտքով։ Դրա համար էլ զարմանալի չէ, որ փանոսային տարբերակներն ավելի հաջող են ստացվել մրցույթում։ Կոնկրետ էս գործը, ինչպես Ռուֆուսը նկատեց, չնայած տեղ–տեղ հաջողված հումորի դրսևորումներին, կոնկրետ ինձ համար առանձնապես հետաքրքիր չէր։
Երրորդ տարբերակ։ Թեև սրա մեջ էլ տեղ–տեղ հաջող հումորներ կային, բայց ընդհանուր առմամբ հաջողված չէր։ Նախ ժամանակի մեքենայի գաղափարը բավական անհետաքրքիր ձևով էր կիրառված, կարելի էր ավելի իմաստալից ձևով օգտագործել էդ գաղափարը։ Բացի դրանից, հեքիաթում չափից դուրս շատ էին հեղինակի անձնական մեկնաբանություններն ու կարծիքը. դա պիտի թողնվեր ընթերցողին։
Հինգերորդ տարբերակ։ Արդեն ասվեց էն մասին, որ էս տարբերակը ոչ մի նորություն չէր պարունակում դասական տարբերակի համեմատ, այլ ընդամենը դրա անհաջող փոխադրությունն էր։ Ու նույնիսկ Կիկոսի ներմուծումը չփրկեց դրանից, քանի որ արհեստական էր, թռուցիկ ու ոչ մի նոր իմաստ չտվեց հեքիաթին։ Շարադրանքն էլ, բացի թույլ լինելուց, բավական անմշակ ու սխալներով լի։ Հատկապես ներվայնացնում էր «է» և «ա» օժանդակ բայերի հերթագայությունը։ Էնպիսի տպավորություն էր, որ արագ–արագ շարադրելուց հետո հեղինակը երկրորդ անգամ չի կարդացել իր գրածը, հակառակ դեպքում պիտի որ նկատած լիներ էդ քաոսը։ Էլ չեմ ասում, որ պատմությունը մեկ ներկա ժամանակով էր շարադրված, մեկ՝ անցյալ, ընդ որում նույն հատվածի մեջ կարող էին ներկան ու անցյալն իրար հաջորդել։ Նման անփութությունն արդեն հերիք է, որ պատմվածքին լուրջ չվերաբերվես։ Որպես մխիթարանք՝ ասեմ, որ սրանում էլ որոշ հումորային պահեր կային, որ ժպտացրին։
Վեցերորդ տարբերակ։ – Սա էլ ոչնչով աչքի չընկնող տարբերակ էր։ Խոսակցությունները շատ էին ու ձգձգված։ Ճիշտ է, կարող էին շատ լինել, բայց հաջող, եթե ավելի համով–հոտով գրված լինեին։ Ընդհանուր պատմվածքը մի տեսակ տեմպից ընկած էր։ Բայց, չնայած ամեն ինչին, սա էլ է տեղ–տեղ ժպտացրել։
Յոթերորդ տարբերակ։ Էս տարբերակից բան չհասկացա։ Ի՞նչ կապ ուներ նշված հեքիաթների հետ։ Լրիվ ազատ–անկախ ստեղծագործություն էր։ Բայց առնվազն ինձ համար նույնիսկ որպես առանձին ստեղծագործություն՝ հետաքրքիր չէր։ Չգիտեմ, հնարավոր է, որ լավ չեմ հասկացել իմաստը, քանի որ կարդացել եմ հենց Նազարի կամ Փանոսի մասին հեքիաթի ակնկալիքով ու չեմ կարողացել գնահատել որպես այլ պատմություն։ Ամեն դեպքում զոռով եմ կարդացել։ Մի քիչ սարսափ գրելու կիսահաջողված փորձ էր հիշեցնում։
Ճիշտն ասած՝ ես էլ եմ զարմացած էս տարբերակի ստացած ձայների քանակից։
Ինչևէ, մրցույթն էս անգամ էլ հաջողվել, իմ կարծիքով։ Ընդհանուր առմամբ շատ հետաքրքիր էր կարդալը :)։
Արս, բնավ համաձայն չեմ քո քննադատությունների հետ :)) Հատկապես սրա.
Քվեարկության արդյունքներն էլ են հետաքրքիր. պարզվում է, ընթերցողին ավելի շատ գրավում է կոպտավուն հումորը՝ կանացի լաչառության տարրերով: :think Սկսեմ:
ու սրա.
2. Ձախ Փանոսը: Ուզում եմ նկատել, որ Հովհաննես Թումանյանի հեքիաթում Փանոսի հետ կատարված իրադարձությունները՝ միաժամանակ ծիծաղելի և ողբերգական, շատ հավանական են թվում ընթերցողին, մինչդեռ այս տարբերակի հեղինակը հեռացել է հեքիաթի ոգուց, ավելացնելով արհեստական դետալներ՝ ինչպիսիք են խաչակնքվող կամ ծխող եզները, հեծանվող ճանապարհորդող ծծմայրը, և այլն: Ընդհանուր առմամբ հումորային էֆեկտը ստեղծվել է ոչ թե հավանական իրադարձությունները անհավանական կոնտեքստում ներկայացնելուց, այլ կողմնակի զարդարանքի միջոցով (լինի դա կենցաղային խոսակցություն, թե զավեշտական, արհեստական պատկեր): Նշված հանգամանքները զրկում են նաև այս տարբերակը գրավչությունից:
4. Փանոս - Խրոնիկա: Երբ մտածում էի որևէ տարբերակ առաջարկելու մասին, մտածում էի շարունակել Փանոսի պատմությունը: Հետո մտածեցի, որ նախորդել կամ շարունակելը չի համապատասխանում մրցույթի պայմաններին, քանի որ պայմանը հեքիաթը վերարտադրելն է: Փաստորեն, այդպես չէր: Հետաքրքիր տարբերակ է, որում զգալիորեն պահպանված է բարի-միամիտ-հիմար մարդու կերպարը, արհեստական տարրերը քիչ են (Կիկոսային հալյուցինացիան մի քիչ արհեստական է, բայց ներդաշնակ լուծում է գտնում տեր հոր կողմից ծեծվելու դրվագում): Հավանաբար, միակը, որի օգտին կքվեարկեմ:
5. Ձախորդ Փանոսը: Տարբերակի հեղինակը կամ չի հասկացել մրցույթի պայմանները, կամ նպատակ է ունեցել ձեռք առնել ընթերցողին:
6. Ձախորդ Փանոսը. մաս 2: Այս անկողնա-գուլպայա-հոլիվուդյան տարբերակը չափազանց արհեստական է և նախատեսված հումորի սահմանափակ զգացում (գռեհկության սահմանից ոչ շատ հեռու) ունեցող ընթերցողի համար, իմ կարծիքով:
Շնորհակալություն եմ հայտնում բոլոր մասնակիցներին և կազմակերպիչներին՝ ծախսած ժամանակի համար: Իմ կողմից մեկ ձայն՝ չորրորդ տարբերակի օգտին:
Արս, բնավ համաձայն չեմ քո քննադատությունների հետ :)) Հատկապես սրա.
ու սրա.
Կարելի՞ է ավելի հանգամանորեն, խնդրեմ: :))
Ուլուանա
02.05.2011, 18:47
ժողովու՜րդ, դե արագ կարդացեք, որ սկսենք քլնգելը, սենց հետաքրքիր չի :(
Հայկ, բայց չեմ հասկանում, թե քլնգելուդ համար ինչիդ ա պետք, որ բոլորը կարդացած լինեն։ Ուրիշների կարդացած չլինելու հանգամանքն ինչո՞վ ա խանգարում քո քլնգելուն :))։
Ուլուանա
02.05.2011, 18:50
Մի քանի քար էլ ես շպրտեմ, եթե թույլ տաք: :))
Իմ կարծիքով, տվյալ մրցույթը չի հաջողվել: Դրա պատճառներից մեկը հեքիաթների անհաջող ընտրությունն է. նրանցում առկա թեմաները այնքան ծեծված ու համատարած են, որ դժվար է ստեղծել որևէ բան, որը չափազանց նման չի լինի արդեն գոյություն ունեցող նյութին: «Սուտլիկ որսկանը» կամ «Մի կաթիլ մեղրը» ստեղծագործելու ավելի մեծ հնարավորություններ կթողնեին:
Ես էլ եմ կարծում, որ հեքիաթները մի քիչ անհաջող էին ընտրված՝ հաշվի առնելով ծեծվածությունը, հատկապես «Քաջ Նազարը»։ Բայց, ճիշտն ասած, քո նշած երկու հեքիաթների հետ կապված էլ եմ նույն կարծիքին :oy։
Վեցերորդ տարբերակ։ Էս տարբերակից բան չհասկացա։ Ի՞նչ կապ ուներ նշված հեքիաթների հետ։ Լրիվ ազատ–անկախ ստեղծագործություն էր։ Բայց առնվազն ինձ համար նույնիսկ որպես առանձին ստեղծագործություն՝ հետաքրքիր չէր։ Չգիտեմ, հնարավոր է, որ լավ չեմ հասկացել իմաստը, քանի որ կարդացել եմ հենց Նազարի կամ Փանոսի մասին հեքիաթի ակնկալիքով ու չեմ կարողացել գնահատել որպես այլ պատմություն։ Ամեն դեպքում զոռով եմ կարդացել։ Մի քիչ սարսափ գրելու կիսահաջողված փորձ էր հիշեցնում։
Ճիշտն ասած՝ ես էլ եմ զարմացած էս տարբերակի ստացած ձայների քանակից։
Ան, սա 7-րդ տարբերակն ա, իսկ 6-ի մասին կարծիք չես գրել :)) 7-րդը ես էլ չհասկացա, նույնիսկ մտածում եմ, որ քվեարկությունը ԽԾԲ-ով ա եղել :))
Ես էլ եմ կարծում, որ հեքիաթները մի քիչ անհաջող էին ընտրված՝ հաշվի առնելով ծեծվածությունը, հատկապես «Քաջ Նազարը»։ Բայց, ճիշտն ասած, քո նշած երկու հեքիաթների հետ կապված էլ եմ նույն կարծիքին :oy։
«Սուտլիկ որսկանի» դեպքում ազատությունը շատ մեծ է, ինչ սուտ խելքիդ գա, կարող ես փչել: «Մի կաթիլ մեղրում» էլ կարելի է հետաքրքիր իրադարձությունների շարան հորինել ու շատ չկապել սկզբնական տարբերակի հետ:
Կարելի՞ է ավելի հանգամանորեն, խնդրեմ: :))
Դե էն, որ շատ բառացի ես հասկացել նախագծի պահանջները: Մասնավորապես հեչ պարտադիր չէր, որ ստեղծագործությունները հենց Թումանյանական ոճով լինեին:
Ուլուանա
02.05.2011, 19:10
Ան, սա 7-րդ տարբերակն ա, իսկ 6-ի մասին կարծիք չես գրել :)) 7-րդը ես էլ չհասկացա, նույնիսկ մտածում եմ, որ քվեարկությունը ԽԾԲ-ով ա եղել :))
Վայ... Չեմ նկատել, ներողություն :oy։ Հիմա ուղղեմ սխալս (մեջը կավելացնեմ միանգամից)։
Վերջին տարբերակը մի քանի անգամ քլնգվեց, բայց ասեմ, որ էպիկական շեղումը դուրս շատ եկավ: Իսկ ավարտը, իմ կարծիքով, ամենաուժեղն էր:
Իմ 2-րդ ֆավորիտն է:
Իսկ ես նկատեցի, որ ոչինչ չեմ գրել 7-րդի մասին: :))
Հա, բավականին հետաքրքիր շեղում էր ու դևն էլ որպես зацепка օգտագործելը հետաքրքիր հնարք էր: Հիմա, որ երկրորդ անգամ եմ կարդում, մտածում եմ, որ կարելի էր սրա օգտին էլ քվեարկել, քանի որ առանձնանում է մնացածներից իր մտահղացմամբ ու շարադրված է առանց ավելորդ պաճուճանքների: Դե, հիմա արդեն ուշ է: :think
Համենայն դեպս, հաշվեք «կարդացողի սիմպատիաների» անվանակարգում՝ 1 ձայն իմ կողմից:
Հ.Գ. Թաքնվել բառը գրվում է ք-ով:
Բայց սկսեցի ափսոսել, որ 7-րդին ձայն չեմ տվել, հա: :(
Բայց ախր 7-րդը բացարձակապես ոչ մի կապ չունի Քաջ Նազարի հետ: Եթե էդ պատմվածքում Նազարի անունը փոխեինք դնեինք Վշտադեմ Ասպետ Դոն Կիխոտ Լա Մանչացի, ամեն ինչ տեղը կընկներ: Իսկ սենց նախագծի հետ ոչ մի կապ չունեցող պատմվածք ա, թեկուզ և լավ ա գրված:
romanista
02.05.2011, 21:02
Նոր կարդացի բոլորը, վերջացրեցի, ու մի երկու բան էլ ես գրեմ)
1 տարբերակ - ընդհանրապես չհասկացա էս հեքիաթի իմաստը, որտեղի՞ց ա գալիս, ու՞ր ա գնում) է հա, ջրի պահով նեղված Նազարը հետո դառնում ա դեպուտատ ու ջուրը թանկով տալիս ա ազգին, հետ՞ո... վերնագրից էլ արդեն երևում ա էս ստեղծագործության ռաբիզությունը, ինչը ինձ դուր չեկավ... ռաբիզության հատկանիշ են հանդիսանում նաև ակումբում "Ինչպիսի՞ն կլինի քյառթուի համակարգիչը" թեմայի հիման վրա մտածված քյառթու կնոպկեքով հեռակառավարման վահանակի նկարը ու անգրագետ ոսկե ձկնիկի նկարը: Սա արձակ ստեղծագործությունների մրցույթ ա, հեղինակը պետք է կարողանա գրավել իր տեքստով, ոչ թե տեքստի "թևի տակ խփած" անկապ նկարներով... դուրս չեկավ:
2 տարբերակ - եղած ստեղծագործություններից ամենահաջողվածն էր: Հումորը տեղը, եզների անունների վրա էլ երկար ծիծաղել եմ) մենակ թե էդ եզների չափազանց մարդանման ապրելակերպի ու գործողությունների նկարագրման պահով, հեղինակը կարգին պերեբարշիտ :) ա արել)
3 տարբերակ - եղածներից երևի թե միակը, որտեղ հեղինակը փորձել է համադրել լուրջը կատակի հետ, զուգահեռներ անցկացնելով թումանյանական հեքիաթի հերոսների կյանքի, հայոց պատմության որոշ դրվագների ու ներկայիս հայաստանյան քաղաքական իրավիճակների միջև: Բայց հեղինակը կարող էր Ղարաբաղյան պատերազմից հետո մինչև Նազարի նախագահ դառնալը, այդ ժամանակահատվածում ընկած դեպքերը մի քիչ ավելի մանրամասն նկարագրել)
4 տարբերակ - եթե այս պատմության շարունակությունը հենց Թումանյանի հեքիաթն ա, ի՞նչ կապ ուներ այս պատմությունը առաջին պարբերությունում նկարագրված փռշտոցախառը սեռական ակտի (էն ժամանակներում սեքս չկար, մոռացել ե՞ք :D) ու 15 սուտկով պադվալում բանտարկվելու պահը... այս պատմության մեջ ճիշտը միայն վերնագիրն էր, - խրոնիկա))
5 տարբերակ - Թումանյանի հեքիաթի անհաջող քոփիփասթ, որի առանց էդ էլ չեղած տեսքը գցում են տեքստում առկա լիքը սմայլիկները (կարդա 1-ին տարբերակում առկա նկարների մասին գրածս))
6 տարբերակ - ինձ թվում ա, այս ստեղծագործությունն ու տարբերակ 4 - ը գրել ա նույն մարդը, սկզբում գրել ա մի ամբողջական պատմվածք, հետո բաժանել երկու մասի ու այդպես ներկայացրել մրցույթին: Տարբերակ 4-ում նկարագրվում է Թումանյանի հեքիաթից առաջ Փանոսի կյանքը, իսկ այստեղ արդեն Թումանյանի հեքիաթի գրեթե ավարտից հեղինակը սյուժեն զարգացրել է իր տարբերակով, բացի դրանից երկուսում էլ առկա է ընդհանրապես թե Նազարի, ու թե Փանոսի հետ կապ չունեցող Կիկոսը... որպես առանձին ստեղծագործություն, նշեմ, որ մենակ դուրս եկավ գուլպաների մեյդ ին թիֆլիս գրությունը :)
7 տարբերակ - լրիվ անիմաստ, արագ - արագ խզբզած տեքստ, էնքան որ այս ստեղծագործությունը հասցնի մասնակցել մրցույթին: Մի խումբ ներվ քայքայող տառասխալներ: Մի խոսքով մասնակիցներից ամենաանհաջող տարբերակը, ու ինձ համար զարմանալի է, թե ինչպես կարող է այս տարբերակը հավաքել 6 ձայն) երևի հեղինակի կողմից կիրառվել է "Ծանոթի ձայն" տարբերակը, ու հեղինակը անձնական հաղորդագրությունների միջոցով իրեն ծանոթ ակումբցիներին խնդրել է քվեարկել իր ստեղծագործության օգտին: Միայն այսպես, այլ կերպ ես չեմ կարող բացատրել այս անմտությանը տրված 6 ձայնը)
Քվեարկում եմ 2-րդի օգտին, որը, թեև էլի մի եսիմ ինչ չի, բայց եղածներից ամենահաջողվածն ա ;)
Ներողություն)) Կիկոսն օգտագործվել ա, որպես պերսոնաժ ոչ թե 4-ում ու 6-ում, այլ 4-ում ու 5-ում, ինչը ինձ տեղիք ա տալիս մտածելու, որ արդեն այս երեք ստեղծագործություններն են գրված նույն մարդու կողմից))
Moonwalker
02.05.2011, 22:00
Մի խոսքով մասնակիցներից ամենաանհաջող տարբերակը, ու ինձ համար զարմանալի է, թե ինչպես կարող է այս տարբերակը հավաքել 6 ձայն) երևի հեղինակի կողմից կիրառվել է "Ծանոթի ձայն" տարբերակը, ու հեղինակը անձնական հաղորդագրությունների միջոցով իրեն ծանոթ ակումբցիներին խնդրել է քվեարկել իր ստեղծագործության օգտին:
Չպատճառաբանված ու սուբյեկտիվ կասկածներ: Մեկը ես (մեկն էլ, ասենք, Գագոն) քվեարկել եմ, որովհետև գործը դուր է եկել: Ու գաղափար անգամ չունեմ, թե ով է հեղինակը::esim
Բայց ախր 7-րդը բացարձակապես ոչ մի կապ չունի Քաջ Նազարի հետ: Եթե էդ պատմվածքում Նազարի անունը փոխեինք դնեինք Վշտադեմ Ասպետ Դոն Կիխոտ Լա Մանչացի, ամեն ինչ տեղը կընկներ: Իսկ սենց նախագծի հետ ոչ մի կապ չունեցող պատմվածք ա, թեկուզ և լավ ա գրված:
Բոլոր կանոնները չեմ կարդացել, բայց պարտադիր պետք էր Թումանյանական ոճով լինե՞ր կամ պարտադիր հումորային մեջբերումներ՝ պուլտ, ավտո, աթարի հոտ: Ըստ իս հեղինակը իր ուրույն ձևով է մոտեցել մրցույթին, անկեղծ ասած մնացած տարբերակներում ոնց որ հավեսով դնեին ու հեքիաթը տաս ականջ լսելուց հետո գրեինՕ_Օ իսկ վերջինում հավես շունչ կար՝ օրիգինալ ու հետաքրքիր: Ու կարծում եմ նախագծի հետ կապ ուներ, ուղղակի իր լրջությամբ մնացածից տարբերվում էր, ըստ իս: :)
Բայց ախր 7-րդը բացարձակապես ոչ մի կապ չունի Քաջ Նազարի հետ: Եթե էդ պատմվածքում Նազարի անունը փոխեինք դնեինք Վշտադեմ Ասպետ Դոն Կիխոտ Լա Մանչացի, ամեն ինչ տեղը կընկներ: Իսկ սենց նախագծի հետ ոչ մի կապ չունեցող պատմվածք ա, թեկուզ և լավ ա գրված:
Սրանով դու հաստատում ես այն փաստը, որ այս տարբերակն այն հազվագյուտներից մեկն էր, որը կարող է գոյություն ունենալ «մրցույթից դուրս, իր կյանքով» (Չուկի խոսքերով ասած), ինչը միայն ավելացնում է նրա արժեքը: Վշտադեմ բառը քո վերնագրի մեջ խոսում է այն մասին, որ դու (և ընթերցողների ու հեղինակների մեծամասնությունը) տեսել է Թումանյանի այս հեքիաթների մշակումը միայն հումորային տարբերակով, որը, սակայն, ամենաակնհայտ ու ստանդարտ լուծումներից է: 7-րդ տարբերակը շատ լավ էլ կապ ունի Նազարի հետ. հեղինակն ամեն ինչ ցույց է տվել դևի տեսանկյունից, արել է դա հմտորեն, հավաստիացի կերպով՝ հարազատ մնալով Թումանանյան ոգուն, չի դիմել արհեստական հավելումների կամ կենցաղային պրոզայիկ տեսարանների վերարտադրմանը: Կասկած է մտցրել սկզբնական հեքիաթի «ճշմարտացիության» մեջ: Դու ինչպե՞ս կնայեիր Նազարի պատմությանը դևի աչքերով:
7 տարբերակ - լրիվ անիմաստ, արագ - արագ խզբզած տեքստ, էնքան որ այս ստեղծագործությունը հասցնի մասնակցել մրցույթին: Մի խումբ ներվ քայքայող տառասխալներ:
Չե՞ք ասի, թե որոնք են այդ «մի խումբ» սխալները: Ես միայն մեկը նկատեցի՝ թաքնվելը:
Մի խոսքով մասնակիցներից ամենաանհաջող տարբերակը, ու ինձ համար զարմանալի է, թե ինչպես կարող է այս տարբերակը հավաքել 6 ձայն)
Ներողություն, իհարկե, բայց մի ընթերցող, որին դուր է գալիս 6-րդ տարբերակի գուլպաների վրա «մեյդ ին Թիֆլիս» գրությունը, անշուշտ, չի կարող հասկանալ 7-րդ տարբերակի արժեքն ու հետաքրքրությունը: ԻՄՀԿ:
Դրա պատճառներից մեկը հեքիաթների անհաջող ընտրությունն է. նրանցում առկա թեմաները այնքան ծեծված ու համատարած են, որ դժվար է ստեղծել որևէ բան, որը չափազանց նման չի լինի արդեն գոյություն ունեցող նյութին: «Սուտլիկ որսկանը» կամ «Մի կաթիլ մեղրը» ստեղծագործելու ավելի մեծ հնարավորություններ կթողնեին: Անձամբ փորձել եմ կազմել «Ձախորդ Փանոսի» իմ տարբերակը: Հասնելով որոշ կետի, սկսեցի հորինել հնարավոր շարունակություններ, բայց բոլորն էլ ակնհայտ, բանալ և անհետաքրքիր թվացին ինձ, դրա պատճառով որոշեցի՝ չմասնակցեմ:
Դժվար ա, չէ՞, ուղղակի խոստովանել, որ ֆանտազիադ չի հերիքել :)) «Անհաջո՜ղ ընտրություն» :beee
Ինչպես նախորդ մրցույթում, այնպես էլ էս մեկում երեք տարբերակ հավանել եմ: Թե որոնք, կասեմ հետո: Ըստ այդմ գտնում եմ, որ թեև մրցույթը լավագույններից չստացվեց, բայց հաջողվեց: Շնորհակալ եմ բոլոր մասնակիցներին՝ ուղարկած տարբերակների համար:
Բայց ասեմ, որ իմ ակնկալիքներն էլ չարդարացան :( Որոշ նյութերի ու մասնակիցների էի սպասում, ի հավելումն եղածի, որ չեղան :)
հ.գ. Արս, իրականում չեմ վիճում, որ գուցե և անհաջող գործեր եմ ընտրել: Միակը չես, որ նման կարծիք ունես: Բայց միաժամանակ մեկ վայրկյան անգամ չեմ կասկածում, որ այլ հեքիաթներ ընտրած լինելու դեպքում էլի կլինեին մարդիկ, ովքեր կհամարեին անհաջող ընտրություն: Համոզված եմ, որ երկու հեքիաթներն էլ իրականում տարբեր ուղղություններով ստեղծագործելու ազատություն տալիս են, ինչը ապացուցվում է նաև մրցութային նյութերով:
Կարդացի, ճիշտն ասած՝ մի կերպ:
Հիմա, էս պահին դժվար ա կարդացածներս իրարից առանձնացնել... իսկապես աչքի ընկնող ոչինչ չկար: Փոքր ժամանակվանից լսած, կարդացած, տեսած, բեմադրած ու հնարավոր ամեն ինչ արած նույն պատմությունները դժվար ա մի հատ էլ վրա-վրա կարդալ, հատկապես եթե լավ գրված չեն:
Գուցե պատճառն էն ա, որ հեքիաթը որպես ստեղծագորություն ինձ չի գրավել ու շարունակում ա չգրավել, բայց առանձին-առանձին մանրամասն, սիրածս ձևով վերլուծություն երևի չանեմ...համենայն դեպս ոչ հիմա: Փորձեմ կարճ:
Առաջին՝ մի հատ կինո կա, կախարդական պուլտի մասին, սկիզբը ոնց որ էդ լիներ: Վատ չէր գրված:
Երկրորդ՝ չափից դուրս շատ էր փորձած հումորի շնորհիվ հետաքրքիր դարձնել...Զադորնովի ելույթը ոնց որ լիներ...էն որ ասում ա՝ շունչներդ պահեք հեսա խնդալուց մեռնելու եք:
Երրորդ...որն էր.. հա, էն ժամանակի մեքենան, շատ թույլ էր:
Չորրորդ՝ շարադրանքը լավն էր, գրագետ: Հումորը չափավոր էր, տեղին:
Հինգը՝ խեղճ Թումանյան
Վեցը՝ աննկարագրելի անհաջող ու գռեհիկ:
Յոթ՝ էս մեկն էլ ոնց որ էն մի հատ Ալեքսանդր Գորդոն կա է, ռուս հայտնի гробокапатель, որ սաղ պատմական փաստերը սուտ ա հանում, էս մեկն էդ էր:
Ուֆ չգիտեմ...
Չեմ քվեարկելու: Անցյալ անգամվա քվեարկածս ու դրան հաջորդած ինսինուացիաներն ինձ լրիվ հերիք էին :)
Հեղինակներին էլ չեմ ուզում գուշակել... թող հեքիաթասերները զբաղվեն :)
Դժվար ա, չէ՞, ուղղակի խոստովանել, որ ֆանտազիադ չի հերիքել :)) «Անհաջո՜ղ ընտրություն» :beee
Դե, անուղղակիորեն խոստովանել եմ, ասելով, որ ինչքան տարբերակ հորինեցի՝ պրիմիտիվ ու ստանդարտ էին: Հիմա հրապարակավ խոստովանում եմ, որ այո՛, ցավոք, երևակայությունս, չհերիքեց: :(
Համոզված եմ, որ երկու հեքիաթներն էլ իրականում տարբեր ուղղություններով ստեղծագործելու ազատություն տալիս են, ինչը ապացուցվում է նաև մրցութային նյութերով:
7-ից 5-ը կատակերգություն էին (այս կամ այն չափով), դու դա կոչում ես բազմազանությո՞ւն: :think
romanista
02.05.2011, 23:43
Չե՞ք ասի, թե որոնք են այդ «մի խումբ» սխալները: Ես միայն մեկը նկատեցի՝ թաքնվելը:
հա, ու մի հարյուր անգամ)
Ներողություն, իհարկե, բայց մի ընթերցող, որին դուր է գալիս 6-րդ տարբերակի գուլպաների վրա «մեյդ ին Թիֆլիս» գրությունը, անշուշտ, չի կարող հասկանալ 7-րդ տարբերակի արժեքն ու հետաքրքրությունը: ԻՄՀԿ:
էդ գրությունը ինձ դուր է եկել, որպես հումոր, իսկ 7-րդ տարբերակը, ըստ իս, ոչ մի արժեք էլ չունի: Մարդիկ տարբեր են մտածում:
Նաիրուհի
03.05.2011, 02:14
Փորձեմ հիշողությամբ խոսել հենց առաջին օրը կարդացածս տարբերակների մասին։
Առաջինը դուր եկավ երևի հենց առաջինը լինելու համար։ Կարծեմ ars83-ն էր դիտողություն արել, թե բախտիար բառն առանց յ-ի պիտի լինի։ Ըստ իս՝ էստեղ յ-ն միտումնավոր էր ավելացված, ասենք՝ բախտի յար-բախտի սիրելի իմաստով ;) (երևակայությանս զոռ տվեցի, էլի;)(համ էլ չասեք՝ յարը սիրելին չի, ընկերն է. էդ ես էլ գիտեմ :) ))
Որոշ հումորային դետալներ լավն էին, նկարներ ավելացնելու մտահղացումն էլ. ամեն դեպքում տարբերվելու, ուշադրություն գրավելու բավական արդյունավետ միջոց էր։
Երկրորդը դուրս եկավ, բայց որոշ բացառություններով։ Բախտագուշակ դայակի մտահղացումը լավն էր, իրագործումը՝ էնքան էլ չէ։ Շատ հավանեցի դայակի՝ ուսով տապալվող ծառը պահելու տեսարանը :hands, դուր չեկավ Փանոսին մի քանի օրում լավ կթվոր դարձնելը, եզների՝ իրենց կանանց խոսքով նրա նկատմամբ վերաբերմունքը փոխելը։ Մնացածն էնքան էլ լավ չեմ հիշում...:(
Մյուսները քիչ առաջ կարդացի։
Երրորդը անհամ էր, նաև՝ շատ վատ ու չփոխկապակցված շարադրանքով։ Հետաքրքիր մտահղացում կար՝ ժամանակի մեքենան, բայց սեփական (երևի) միտքը հեղինակը չէր կարողացել լավ օգտագործել։ Քաղաքական երանգ առաջինի մեջ էլ կար, բայց սա շատ ավելի անհաջող էր։ Չէր ստացվել հատկապես Արցախյան պատերազմի ժամանակ Նազարի պահվածքի պատկերումը։ Ընդհանրապես սկիզբը մի փոքր տանելի էր, բայց էդ քառանիշ թիվը սեղմելուց հետո զարգացումները չափազանց արհեստական էին. երևում էր, որ հեղինակը հատուկ էդ մասին համար է ամբողջ գործը գրել՝ անպայման ցանկանալով որոշ մտքեր արտահայտել, ու արտահայտել է՝ առանց հաշվի առնելու ստեղծագործության բնական զարգացումը։ Մի խոսքով՝ չափազանց արհեստական էր։
Չորրորդը ևս հավանածս տարբերակներից է։ Անտեսանելի Կիկոսի, հատկապես նրա երկրորդ մահվան գաղափարը շատ հավանեցի։ Նաև շատ լավ էր գրված։ Այս առումով չորրորդը երկու հավանածներցս մեկն էր։
Հինգերորդը... :esim
Վեցերորդի մեջ դուրս եկավ եզների հարության տեսարանը (Սարոն ու Մոսին :D ), բայց տարբերակն ընդհանուր առմամբ չհավանեցի։
Յոթերորդը... Շա՜տ լավն էր։ Սիրեցա... Ամենատարբերվողն ու անկանխատեսելին էր։ Ապրի´ հեղինակը։ Եթե որոշ տառասխալներ ու վրիպակներ չլինեին՝ բավական համոզված կպնդեի, որ Կլօրի մատը խառն է։ (Չնայած չեմ բացառում, որ դրանք էլ դիտմամբ արած լինի, որ կասկածն իր վրա չընկնի:)) )
Սկզբում որոշել էի 4 տարբերակի ձայն տալ (1-ին, 2-րդ, 4-րդ, 7-րդ), բայց մինչև հասա գրառմանս վերջին, հասկացա, որ միայն[ 7-րդի օգտին եմ ուզում քվեարկել։
Barekendan
03.05.2011, 02:45
Գաղափար չունեմ "Դև Զոհակի վրեժն" ով է գրել, բայց ասեմ,որ շատ տաղանդավոր է: Ի տարբերություն "տնական" հումորով լեցուն մյուս ստեղծագործությունների, այս մեկի օրիգինալությունը շատ դուրս եկավ: Իհարկե ոմանց կվախացնի որոշ դաժան դրվագներ, բայց էպոսների ու դիցաբանության սիրահարները նման բաների սովոր են: Դևի կրտսեր որդուն մարտի կանչելու պահը հատկապես դուրս եկավ: Հեկտորի ու Աքիլեսի մենամարտը աչքերիս առաջ բերեց:
Իսկ ուղղագրական սխալների մասին, միայն կասեմ,որ, ժողովուրդ ջան, եկեք կենտրոնանանք ստեղծագործությունների վրա: Պատմության մեջ լի են գրողներ, որոնք ուղղագրական սխալներով են գրել: Նույն Օսկար Ուայլդը իր խմբագրին միշտ նամակ էր ուղարկում նոր գրքի հետ, խնդրելով ուղղել բազում սխալները:
Claudia Mori
03.05.2011, 10:50
Ժողովուրդ ջան, ասեմ, որ իմ գործընկերներից երեքը ևս հավանել են 2–րդ տարբերակը, ես PR չեմ արել, ուղղակի տվել եմ, որ կարդան ու հետո հետևել եմ իրենց արձագանքին, երևի մի 5–6 տեղ ծիծաղի ուժեղ պայթյուն եմ արձանագրել, դե լրագրողական մեկնաբանություններն էլ չասեմ :)
Ըհը, վերջը ժամանակ գտա կարդալու: Քվեարկել եմ տարբերակ 3-ի օգտին, որը մնացածի համեմատ ինձ ամենաշատը դուր եկավ: Մինչև քվեարկությունը հատուկ չէի նայել դրա արդյունքները, ոչ էլ կարդացել էի քննարկումները, որ քվեարկեմ առանց որևէ ազդեցության:
Ճիշտն ասած չհասկացա տարբերակ 5-ի ու 7-ի իմաստը, մյուսներն էլ երևի թե ոչինչ...
Ամեն դեպքում, իմը երրորդն է :)
Ռուֆուսի անհաջող ենթադրությունը (http://www.akumb.am/showthread.php/60190-%D5%8D%D5%BF%D5%A5%D5%B2%D5%AE%D5%A1%D5%A3%D5%B8%D6%80%D5%AE%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6-%D5%B4%D6%80%D6%81%D5%B8%D6%82%D5%B5%D5%A9.-%C2%AB%D5%94%D5%A1%D5%BB-%D5%86%D5%A1%D5%A6%D5%A1%D6%80%D5%B6-%D5%B8%D6%82-%D5%81%D5%A1%D5%AD%D5%B8%D6%80%D5%A4-%D5%93%D5%A1%D5%B6%D5%B8%D5%BD%D5%A8%C2%BB?p=2228509&viewfull=1#post2228509) 7-րդ տարբերակի վերաբերյալ բերեց նրան, որ հիմա ընթերցողները սկսում են հատուկ նշել՝ գիտեին հեղինակների ով լինելը քվեարկելուց առաջ, թե ոչ: Ի՞նչ նշանակություն ունի դա: Ենթադրենք՝ ոմանք գիտեին (Չուկի դեպքում դա, օրինակ, անխուսափելի է, և ես, ճիշտն ասած, չեմ հասկանում, ինչու պետք է նրա նման օբյեկտիվ ընթերցողը չքվեարկի այս մրցույթների ժամանակ): Եվ ի՞նչ: Բոլորս էլ հասուն և օբյեկտիվ մարդիկ ենք, և չեմ կարծում, թե գնահատում ենք ստեղծագործությունները՝ ելնելով դրանց հեղինակների ով լինելուց: :esim
impression
03.05.2011, 12:00
ավելին, եթե կարևոր լինեին հեղինակները, էն ա ամեն մեկն իր անունից պոստ կաներ, էլ ինչի էր ուղարկում Չուկին ;)
Ռուֆուսի անհաջող ենթադրությունը (http://www.akumb.am/showthread.php/60190-%D5%8D%D5%BF%D5%A5%D5%B2%D5%AE%D5%A1%D5%A3%D5%B8%D6%80%D5%AE%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6-%D5%B4%D6%80%D6%81%D5%B8%D6%82%D5%B5%D5%A9.-%C2%AB%D5%94%D5%A1%D5%BB-%D5%86%D5%A1%D5%A6%D5%A1%D6%80%D5%B6-%D5%B8%D6%82-%D5%81%D5%A1%D5%AD%D5%B8%D6%80%D5%A4-%D5%93%D5%A1%D5%B6%D5%B8%D5%BD%D5%A8%C2%BB?p=2228509&viewfull=1#post2228509) 7-րդ տարբերակի վերաբերյալ բերեց նրան, որ հիմա ընթերցողները սկսում են հատուկ նշել՝ գիտեին հեղինակների ով լինելը քվեարկելուց առաջ, թե ոչ: Ի՞նչ նշանակություն ունի դա: Ենթադրենք՝ ոմանք գիտեին (Չուկի դեպքում դա, օրինակ, անխուսափելի է, և ես, ճիշտն ասած, չեմ հասկանում, ինչու պետք է նրա նման օբյեկտիվ ընթերցողը չքվեարկի այս մրցույթների ժամանակ): Եվ ի՞նչ: Բոլորս էլ հասուն և օբյեկտիվ մարդիկ ենք, և չեմ կարծում, թե գնահատում ենք ստեղծագործությունները՝ ելնելով դրանց հեղինակների ով լինելուց: :esim
Շնորհակալություն ինձ օբյեկտիվ համարելու համար, անկեղծ շնորհակալություն: Օգտվելով այդ գնահատականից հնչեցնեմ մի գնահատական:
Բոլոր, բացարձակապես ԲՈԼՈՐ մրցույթների ժամանակ եղել են քվեարկություններ՝ պայմանավորված անձով, որովհետև մշտապես եղել են հեղինակներ, ովքեր իրենց մտերիմներին ցույց են տվել սեփական ստեղծագործությունները: Անուններ չեմ ասում, որովհետև ապացույց չունենալով դա տգեղ կլինի: Չնայած հասկանում եմ նաև, որ տգեղ է այսպես «օդի մեջ» այս դիտարկում անելս, որը բազում ենթադրությունների ու խոսակցությունների հիմք կարող է դառնալ:
Այդ դեպքում ինչու՞ եմ գրում այդ մասին: Ուղղակի ուզում եմ ասել, որ իմ դիտարկումները ցույց են տալիս, որ նման քվեները ոչ մի կերպ չեն ազդում ընդհանուրի պատկերի վրա: Իհարկե շատ ավելի լավ կլիներ, որ եթե «փակ ու գաղտնի» է, մինչև վերջին կաթիլն այդպես լիներ, բայց եթե որոշ հեղինակներ իրենց ամենամտերիմներին (շատ քիչ քանակով մարդկանց) ասում, ցույց են տալիս իրենց տարբերակները, քվեարկության արդյունքների վրա գլոբալ առումով դա չի ազդում: Սակայն եթե մի օր նկատեմ, որ սկսում է ազդել, որ մոտենում է «լցոնման» տիպի երևույթին, միանշանակ կմիջամտեմ: Բայց համոզված եմ, որ ակումբցի ստեղծագործողների պարագայում նման վատ հեռանկար մեզ ուղղակի չի սպառնում :)
impression
03.05.2011, 13:47
էլի մնում եմ առաջին օրվա կարծիքին, որ լավն են մենակ իմ նշած երկուսը, բայց դրանցից առավել լավը տարբերակ երկրորդն եմ համարում, դրա համար կքվեարկեմ մենակ երկրորդի օգտին :)
Կարծում եմ, որ իրապես իր գործը խորը գիտակցող հեղինակը պետք է, ընդհակառակը, ձգտի գաղտնի պահել իր անձը նման դեպքերում, որ ուղղակի լսի կարծիք, առանց ավելորդ սեթևեթանքների: Ես, հաստատ, այդպես կանեի :) Ինչևէ, շատ հնարավոր է, որ սխալվեմ, բայց թույլ տամ ինձ ասել, որ, հնարավոր է, երրորդի հեղինակը Malxas-ն է, 7-ինն էլ`Ռայդեռը: Սա այնպես, ուղղակի որպես ենթադրություն...
Լիոն ջան, Մալխասը վերջին անգամ ապրիլի 16-ին է Ակումբում եղել, իսկ Ռայադերը՝ մարտի 17-ին: Ենթադրություններդ լրիվ անհիմն են :))
Կարծում եմ, որ իրապես իր գործը խորը գիտակցող հեղինակը պետք է, ընդհակառակը, ձգտի գաղտնի պահել իր անձը նման դեպքերում, որ ուղղակի լսի կարծիք, առանց ավելորդ սեթևեթանքների:..
Լրիվ համաձայն եմ:)
Ես իհարկե չեմ պնդում, բայց, հետաքրքիր է, օրինակ մաիլով չէին կարող իրենց գրվածքներն ուղարկել Chuk-ին :think Գրողը տանի, հաշվի առնելով "0"-ները, պատկերացնում եմ, թե հիմա իրենց ոնց են զգում 5-ի ու 6-ի հեղինակները... Ի դեպ, էլի ենթադրությունների շարքից - 2-ի հեղինակը հո Տացուն չի?
Մինչև 4-րդնեմկարդացել,դեռ ոչ մեկից գոհ չեմ:Կարծում եմ հեղինակները կարող էին ահագին շեղվել(Չուկն էլ ամեն անգամ ժամկետը հայտարարելուց հասկացնում էր),բայց քիչ էին աշխատել դրա վրա ու Արթուրի արկածների նման էր ստացվել:Միքիչ դուրս եկան առաջինն ու երրորդը՝զուգահեռներ էին տարված քաղաքականության հետ:
Դեռ քվեարկելու արժանի գործ չեմ տեսել:
Լրիվ կարդացի,մեջներիցմիքիչ վերջինը դուրս եկավ:(
ժողովուրդ 5րդ-ի հեղինակը` Smokie-ն է - սմայլիկները մատնում են :))
Եկել եմ ասելու՝ շնորհակալ եմ բոլոր ստեղծագործողներին: Իմ կարծիքով թեման ավելի դժվար էր, քան՝ օրինակ նախորդը, սահմանափակումների տեսանկյունից: Նշված հերոսները՝ Նազարն ու Փանոսը, արդեն իսկ կատագերգական տարրեր են պարունակում իրենց մեջ, չափազանց դժվար է օգտագործել այս հերոսներին եւ ստանալ զգացմունքային հեքիաթներ, որոնցում շեշտը հումորի վրա չէ: Փաստորեն, արդեն իսկ բավականին մեծ չդրված սահմանափակում կար թեմայի վրա, եւ, անկեղծորեն, ինքս ավելի քիչ տարբերակների էի սպասում: Ուրախ եմ քանակի համար, ուրախ եմ բոլոր այս փորձերի համար (թե ում մոտ որքանով է ստացվել՝ ամեն մեկս մեր կարծիքն ունենք)...
Ոչ-ոքի չեմ առանձնացնում, քանի որ չկար որեւէ մեկը, որ սկզբից մինչեւ վերջ հիացներ կամ հակառակը: Երբ պատկերացնում եմ այս 7 հոգուն՝ հեքիաթներ գրել-ջնջելիս, քննադատելու ցանկությունս մեռնում է, գուշակելունն էլ չի ծնվել անգամ:
Հատուկ շնորհակալություն 1-ին հեղինակին՝ կռնատ աղջկա արձանիկի համար, 2-րդին՝ Դարչոյի ու Խարչոյի կնանիքի գոհ մնալու փաստի համար, 3-րդին՝ ամբողջ շիլաշփոթի համար, 4-րդին՝ դեմոկրատ չոբանի, 5-րդին՝ Փանոսի կնկանն անմարդ չթողնելու ազնիվ ձգտման, 6-րդին՝ Փանոսին ուղիղ սայլի մեջ շպրտելու համար, ինչը վերջինիս համար չլսված հաջողություն է, եւ 7-րդին՝ օրիգինալության համար:
Ձայնս տալիս եմ 8-րդին՝ նրան, ով գրեց ու հաջողությամբ կորցրեց ամբողջը (հույս ունեմ թեմային ավելի քան հավատարիմ այս մասնակիցն էլ կբացահայտվի՝ իր երիցս կորստյալ աշխատանքով): :))
Ձայնս տալիս եմ 8-րդին՝ նրան, ով գրեց ու հաջողությամբ կորցրեց ամբողջը (հույս ունեմ թեմային ավելի քան հավատարիմ այս մասնակիցն էլ կբացահայտվի՝ իր երիցս կորստյալ աշխատանքով): :))
Լավ հիշեցրիր, այդ ակումբցուն ուզում եմ ասել, որ ինքը իր ստեղծագործությունը կարող է տեղադրել քվեարկության ժամկետն ավարտվելուց հետո՝ արտամրցութային կարգով :)
Վստահ եմ, որ շատերին կհետաքրքրի իր գրածը, իսկ անպայման մրցույթին մասնակցելը կարծում եմ գերնպատակ չէ: Չարժի, որ կորի մտքի արգասիքը :)
ժողովուրդ 5րդ-ի հեղինակը` Smokie-ն է - սմայլիկները մատնում են :))
Երբ ես կարդացի հինգերորդը, մտքովս անցավ, որ էս սմայլիկների պատճառով կարող ա սխալմամբ ի՛նձ կասկածեն::))
Իմ կարծիքով ամենահաջողված տարբերակը 7-րդն էր, ասեմ ինչու.
1. Նախ վերնագիրը. երբ դեռ չէի կարդացել ոչ մեկը, ու միայն հարցման մեջ վերնագրերն էի տեսել, արդեն անհամբեր սպասում էի, թե երբ եմ հասնելու վերջինին: Օրիգինալ ու հետաքրքիր, թեմայի պարտադրանքներից հաջողությամբ խուսանաված վերնագիր:
2. Հումորը (կամ ավելի ճիշտ դրա բացակայությունը). թեմայի անուղղակի պարտադրանքներից մեկն էլ հումորային ժանրն էր, միակ տարբերակը, որի հեղինակը կարողացել էր անտեսել դա ու միևնույն ժամանակ մնալ թեմայի մեջ, վերջինն էր:
3. Հետաքրքիր շարադրանք, գեղեցիկ պատկերներ, առասպելա-դիցաբանական անկանխատեսելի մոտեցում:
Սկզբում մտածում էի թեման միայն հեքիաթների վերարտադրությունն է, հետո հասկացա, որ կարելի էր գրել և հեքիաթի սկիզբը, և շարունակությունը, "Դև Զոհակի վրեժը" բավականին հաջող, ու ինքնատիպ սկիզբ էր "Քաջ Նազարի" համար, եթե սա հաշվի առնեի կքվեարկեի միայն վերջինի օգտին, 2-րդի և 4-րդի օգտին քվեարկել եմ միայն հումորի համար, իակ որպես ստեղծագործություն ամենահաջողվածը վերջինն էր:
...երբ դեռ չէի կարդացել ոչ մեկը, ու միայն հարցման մեջ վերնագրերն էի տեսել, արդեն անհամբեր սպասում էի, թե երբ եմ հասնելու վերջինին:
Ու ի՞նչն էր քեզ խանգարում վերջից սկսել: :))
Տարբերակ 1-ին
Նազարի կնգա ձայնի հետևից, ձայնի արագությամբ, խոհանոցից դուրս սուրաց ձվածեղի թավեն
Կնգա-սուրաց նույն նախադասության մեջ, բայց ուժեղ ա նաև այն որ սուրում է ոչ թե թավան, այլ թավան: Մի խոսքով, կներեք, էս անգամ որոշել եմ մինչև վերջ չստիպեմ ինձ կարդալ, որ կետից կանգնեցի, էդ կետից էլ լավը չի:
Տարբերակ 2-րդ
Փանոսն այդ օրը հատուկ լողացել էր, ածիլվել՝ ռեխն ու չանը օխտը տեղից կտրելով, տրեխները պլպլացրել, դեռ պապուց մնացած թազա շորերը հագել, ու հա ականջը ձենին սպասում էր, թե երբ պիտի իր դայակը հայտնվի գյուղում, որ գնա ընկնի գիրկը: Չեմ հասկանում այ, ժողովորդ, էս ինչի՞ եք սենց անկապ բարբառն ու գրականը խառնում, կամ մեկով գրեք, կամ մյուսով, կամ էլ պետք ա զուտ հեքիաթի կոլորիտ ստեղծելու համար շատ նուրբ օգտագործվեն բարբառային տարրերը, թե չէ սենց մի հետի՝ ռեխ:))
Էս մեկը մինչև վերջ կարդացի, չգիտեմ՝ ով է, բայց նենց գրող-մրող մեկն է հեղինակը, որովհետև զգացվում ա, որ լավ ա գրում, ու իմաստը դուրս շատ եկավ, որ հաջողություն ունենալու համար կողքը լավ, շնորհքով կնիկ ա պետք, բայց դե օբշի տշած էր էլի, ոչ թե գրած, դրա համար սրա օգտին չեմ քվեարկի, որ հեղինակը չքմծիծաղի, թե ես տշել եմ, Շինարարը հիացած քվեարկել ա:P
Տարբերակ 3-րդ
Լխճածը իրեն համար
Ոչ թե իրեն համար, այլ իր համար, դե խոսքի մի սխալ, որ ցույց տամ, որ ուշադիր եմ կարդացել, չնայած չի դրդում ուշադիր լինելու:
Այստեղ էլ ավարտվեց մեր կիսապատմական, կիսակատակերգական, բայց մեծ մասմաբ լուրջ ու մտածելու տեղիք տվող հեքիաթը:
Էդքան էլ չէ;)
Լավը չէր, թռնելով եմ կարդացել: Ու ընդհանրապես համաձայն չեմ էն մտքի հետ, թե Նազարի մասին ամեն ինչ ասված ա, եսիմ, մարդու մտքին տեղ լինի, էնքան կարող ա զարգացնի էս թեմա: Երբ ինստիտուտում գրականության դասախոսը Թումանյան էր ատմում վերջում ասաց. «Ընկերներ, Նազարն այսօր էլ բազմած է գահին», ու իրոք այդպես էր, իսկ այսօր չենք կարո՞ղ էդ միտքը ասել, իհարկե, կարող ենք: Քանի գնում, համոզվում եմ, որ էս մի շաբաթյա մրցույթներից եսիմինչ գլուխգործոցներ պետք չի ակնկալվել, օրինակ նույն երկրորդ տարբերակի հեղինակը, համոզված եմ, ի վիճակի ա ընտիր գործ գրելու, եթե ասենք իմանար, որ այդ գործը պետք է հրատարակվի հեղինակավոր ամսագրում ու լուրջ հոնորար ա ստանալու դրա համար, բայց եթե հրատարակիչը չհավանեց, չի հրատարակվի:))
Տարբերակ 4-րդ
Էս էլ չէր լավը, իմ կարծիքով:
Տարբերակ 5-րդ
Փոխադրությու՞ն էր:)) Էս Կիկոսից ի՞նչ եք կպել, Կիկոս տուտ պռիչո՞մ, շատ էլ, որ Թումանյանն ա գրել: Համենայն դեպս, կարդացվում էր, սմայլիկներն էլ իրենց դերն ունեցան:)
Տարբերակ 6-րդ
Սրանից վափշե բան չհասկացա:8
Տարբերակ 7-րդ
Բայց Զոհակի աչքերի առջևում սևացաց էր, և վախեցաց
Ոչ թե -աց, այլ -ած պետք է լինի:
Նազար: Ով կմտածեր, որ կավից ստեղծած մարդու մեջ այդքան հուրուկրակ կլինի: Ով էր մտածում, որ կավից ստեղծածը կբոցավառի իր նմանների սրտերը, բանակ կհավաքի ու կջարդի դևերին, մեկին մյուսի հետևից: Ով կմտածեր, որ իր կրտսերի հասարակ ավազակագրոհը կբերի նման հետևանքների: Այսօր Նազարը սպանեց առաջնեկին: Հետո դուրս կտրեց դևական սիրտը ու կերավ արյունահարբ բանակի առջև: Նազարը լավ գիտեր, որ թշնամու սիրտը փոխանցում է պարտվածի ուժը հաղթողին:
Ուստիան, անիծյալ լինի քո անունը: Հասարակ կին: Տեսնողները պատմում են` ոչնչով աչքի չընկնող, հասարակ գյուղացի կին: Ավազակագրոհի զոհ, դժբախտ պատահար: Երբ հեռու երկրներից վերադարձած Նազարը իմացավ կնոջ մահվան մասին, սգո մեջ հեռացավ սարերը: Պատմում են, խելքը կորցրած Նազարը խոսում էր արջերի, ծառերի, երկնքի հետ: Ինչ որ բաներ պատմում, հարցեր տալիս: Գյուղացիները խղճում էին, կերակրում: Իսկ հետո Գիժ Նազարը վերադարձավ մարդկանց մոտ: Հետն էլ փալասի կտոր իջացրեց: Գրագետներն կարդացին` վրան արյունով գրած էր` ''Անհաղթ երկնքի տակ'':
Էս մասը ոնց որ դպրոցական գրականության դասագրքերի էն հատվածներից լինի, որ կերպարների վերլուծությունն ա տրվում՝ Վարդան և վարդանաք, հետո Վասակ և Վասակյայք:))
Մի խոսքով, ավելի շուտ ոնց որ ոչ թե ստեղծագործություն լինի, այլ ստեղծագործության դպրոցական մակարդակի վերլուծություն խիստ սովետաբույր ոգով գրված, դե ոնց որ մենք դպրոցում էինք անցնում:)) Ենթադրում եմ, որ հեղինակը գրականության բարձր դասարանների դասագրքերի ջերմ երկրպագու է: Որպես ստեղծագործություն, խայտառակ թույլ էր, բայց գրագետ տղայ ա գրողը, կամ էլ աղջիկ, ինչ-որ աց-ածը էական չի:)
Փոշմանեցի, որոշեցի վսյո տակի քվեարկեմ բոլորին, բացի երկրորդից, որովհետև ինքը իրոք կարար լավ գործ գրել, ու գլխառադ ա արել, չնայած էլի միակ տարբերակն ա, որ հաճույքով եմ կարդացել, 2-րդի հեղինակ, հուսով եմ՝ ինձ չես ատի:))
impression
04.05.2011, 22:59
Շինարար, ոնց որ դու ստեղի ըմբոստ պատանյակը լինես, ամեն ինչին դեմ ա, ինքն էլ խաբար չի ինչին ա կողմ, բայց ամեն դեպքում ամեն ինչին ձայն ա տալիս
է հետո?
Տարբերակ 2-ի Դարչո և Խարչո դուետը և տարբերակ 4-ի Փանոսի կերպարը՝ հատկապես նրա վարքը Կիկոսին հանդիպելիս, ինձ համար կազմում են ՄԵԿ շատ գեղեցիկ ու կատարյալին մոտ ստեղծագործություն։ Շնորհակալություն այդ երկուսի հեղինակներին։
Նաև ուզում եմ սրտանց շնորհակալություն հայտնել մյուս տարբերակների հեղինակներին ու վստահեցնել, որ ամեն դեպքում մրցույթը արդյունավետ եղավ, քանի որ սեփական սխալները, թույլ կողմերը և ստեղծագործական տաղանդ չունենալը հասկանալը ևս կարելի է համարել արդյունք։
Մերսիներ :)
ՀԳ՝ 4-ը ավելի շատ եմ հավանել ու կարդալու ընթացքում անդադար ծիծաղացել եմ։ Ամենաշատը դա եմ հավանել։
Շինարար, ոնց որ դու ստեղի ըմբոստ պատանյակը լինես, ամեն ինչին դեմ ա, ինքն էլ խաբար չի ինչին ա կողմ, բայց ամեն դեպքում ամեն ինչին ձայն ա տալիս
է հետո?
Ես բոլորին ձայն տվեցի, որովհետև ի վերջո մարդիկ նեղություն են քաշել, գրել են, որ մեկը ես կարդամ, իսկ կողմ եմ, որ օրինակ 2-րդի հեղինակը ավելի լավ գրեր, ազնվությամբ չգիտեմ՝ ով ա, բայց գրածից երևում էր, որ ուզեր, կարար ամենաքիչը 10 անգամ լավ գրեր, չուզելու համար ձայն չեմ տվել:) կարամ սխալված լինեմ: Ըմբոստ պատանյակի համար շնորհակալություն:))
Հիմա որ բոլորը սկսեն Շինարարի նման չհավանած տարբերակներին ձայն տալ, «հաճույքով կարդացածներին»՝ չէ, ինչ հետաքրքիր արդյունքներ կլինեն. չնայած ով գիտի, կարող ա մինչև էդ էլ բոլորը էդպես են քվեարկել, դրա համար լավագույն տարբերակները մնացել են նվազագույն ձայներով: :))
Հա, միանշանակ գիտեմ 7-րդն ով ա գրել: Ուղղակի իմացել եմ, որ մասնակցում էր մրցույթին: Բայց չեմ իմացել կոնկրետ որն ա: Բոլորը աչքի տակ եմ անցկացրել ու շատ հեշտ գուշակել, թե որ մեկն ա: -_- Ու հավանել եմ: Խիստ հավանել եմ: Դրա համար էլ քվեարկել եմ: Վերջապես, նույնիսկ էդ մարդու հետ ընդհանուր առմամբ շփվում եմ գլխավորապես նրա համար, որ իրա մտքերը, աշխարհայացքը ու գաղափարները դուրս խիստ գալիս են: Խնդի՞ր կա, ընկեր Ռուֆուս և այլք: Ու ոչ մեկ չփորձի կոռուպցիայի մեջ մեղադրել, խնդրեմ, որովհետև դա այդպես չի: -_-
Հա, միանշանակ գիտեմ 7-րդն ով ա գրել:
Հլը ասա, մենք էլ իմանանք, ստեղ բամբասելը թույլատրելի ա: ;)
Հիմա որ բոլորը սկսեն Շինարարի նման չհավանած տարբերակներին ձայն տալ, «հաճույքով կարդացածներին»՝ չէ, ինչ հետաքրքիր արդյունքներ կլինեն. չնայած ով գիտի, կարող ա մինչև էդ էլ բոլորը էդպես են քվեարկել, դրա համար լավագույն տարբերակները մնացել են նվազագույն ձայներով: :))
Այվի, իրան հասնում էր, լավ եմ արել, բա ինչ-որ կերպ չպատժե՞մ, որ մարդը ծուլացել ա, հլա թող պարզվի՝ ով ա, եթե իրոք արժանի մարդ դուրս եկավ, մի հատ էլ բացասական վարկանիշ եմ տալու:P
Այվի, իրան հասնում էր, լավ եմ արել, բա ինչ-որ կերպ չպատժե՞մ, որ մարդը ծուլացել ա, հլա թող պարզվի՝ ով ա, եթե իրոք արժանի մարդ դուրս եկավ, մի հատ էլ բացասական վարկանիշ եմ տալու:P
Իսկ ասենք ինչի՞ց ես վերցրել, որ մնացած վեցը պատժվելու արժանի գրողներ չեն, ու իրանց թափը հենց էնքան էր, ինչքանի որ գրել են: :))
Հլը ասա, մենք էլ իմանանք, ստեղ բամբասելը թույլատրելի ա: ;)
:) Երբ որ քվեարկության արդյունքները բացվեն, էդ ժամանակ էլ իմացեք:
impression
04.05.2011, 23:12
Շինարար ջան, աշխատասիրության, տաղանդի ու վարկանիշների միջև բալանսն ես պահպանում? :))
Իսկ ասենք ինչի՞ց ես վերցրել, որ մնացած վեցը պատժվելու արժանի գրողներ չեն, ու իրանց թափը հենց էնքան էր, ինչքանի որ գրել են: :))
Համենայն դեպս էդ աստիճան ոչ մեկի գրածում գլխառադը չէր զգացվում, ուղղակի թույլ էին գրված, կարող ա իրականում լավ էլ գրող-մրողներ են, բայց էս թեման էդքան են էդ պահին կարողացել գրել, նույնիսկ գուցե իրենք իրենց գրածով հիացած էլ լինեն, ինձ դուր չեկան բայց:esim
Հիմա որ բոլորը սկսեն Շինարարի նման չհավանած տարբերակներին ձայն տալ, «հաճույքով կարդացածներին»՝ չէ, ինչ հետաքրքիր արդյունքներ կլինեն. չնայած ով գիտի, կարող ա մինչև էդ էլ բոլորը էդպես են քվեարկել, դրա համար լավագույն տարբերակները մնացել են նվազագույն ձայներով: :))
Ես էլ եմ ուզում բոլորին ձեն տամ, թե չէ ամեն անգամ ստիպված եմ լինում կնոպկայի վրա սեղմեմ, նոր էջ բացվի, որ տեսնեմ, թե քանի հոգի ա քվեարկել :cry
Էս մի մրցույթին դեռ լաց չէի եղել, չէ՞ :))
:) Երբ որ քվեարկության արդյունքները բացվեն, էդ ժամանակ էլ իմացեք:
Հատուկ շնորհակալություն այս պատասխանի համար :)
Շինարար ջան, աշխատասիրության, տաղանդի ու վարկանիշների միջև բալանսն ես պահպանում? :))
Ուղղակի անկեղծ կարդալուս զուգահեռ արտահայտեցի զգացմունքներս գրառման մեջ, ու զգացմունքներիս համապատասխան քվեարկեցի, իսկ դուք սկսեցիք ինձ դատափետել:( Բայց ես չեմ տրվի այսուհետ էլ հասարակության հալածանքներին և միշտ քաջաբար կարտահայտեմ իմ կարծիքը:)) Համ էլ քանի առիթ եղավ, սենց իրար հետ 2 բառ փոխանակեցինք, ասեմ. քո մանրապատումներին կարոտել եմ:)
Ուլուանա
05.05.2011, 01:21
Ժող, կարո՞ղ ա՝ յոթերորդի հեղինակը Leo Negri–ն ա... :think
Նաիրուհի
05.05.2011, 01:32
Հա, ի դեպ, հենց առաջին գրառման առաջին տողերը կարդալիս մի ձայն ինձ ներսից ասաց, որ :secret այդ տարբերակի հեղինակը MWMS-ն է։
Հով, կներես, եթե դու չես, բայց ես դեռ էդ մտքին եմ...
Ընդամենը մի 12 ժամից քվեարկությունն ավարտվում է,
իսկ ԴՈՒ՛
դեռ չես քվեարկել :(
CactuSoul
05.05.2011, 11:20
Ընդամենը մի 12 ժամից քվեարկությունն ավարտվում է,
իսկ ԴՈՒ՛
դեռ չես քվեարկել :(
Լավ եմ արել:oy
Ախր ոչ մեկը առանձնապես դուրս չի եկել, ո՞նց քվեարկեմ:(:
Moonwalker
05.05.2011, 11:25
Ընդամենը մի 12 ժամից քվեարկությունն ավարտվում է,
իսկ ԴՈՒ՛
դեռ չես քվեարկել :(
Չուկը՝ մոտավորապես նման դեմքով:))
http://s53.radikal.ru/i142/1102/7a/9a731d825e87.jpg
[YOU], բայց հանաքը դեն, դու՞ ինչի չես քվեարկել :' :think
Moonwalker
05.05.2011, 11:44
[YOU], բայց հանաքը դեն, դու՞ ինչի չես քվեարկել :' :think
Արտակ ջան, լավ չես նայել: Քվեարկել եմ շատ վաղուց 2-րդ ու վերջին տարբերակների օգտին: Բայց ըստ էության հիմա զղջում եմ: 7-րդի հանդեպ ծավալված հակափիառից հետո քվեարկելու դեպքում կքվեարկեի միայն ու միայն վերջինի օգտին: Ու հենց քո նշած՝ մրցույթի կոնտեքստից դուրս ունենալիք կյանքի հնարավորության դիտարկմամբ: Սպասում եմ արդյունքներին, որ գոնե վիրտուալում սեղմեմ «Դև Զոհակի Վրեժի» հեղինակի ձեռքը::)
[YOU], բայց հանաքը դեն, դու՞ ինչի չես քվեարկել :' :think
Չուկ դու դեմք ես :lol
Էլի քո գլուխգործոց տրույկներն ես կիրառում :))
[YOU]-ն քվեարկել ա :P
[YOU]-ն քվեարկել ա :P
Այո:aha
Ես քվեարկել եմ, իսկ այ օրինակ [YOU]ն չի քվեարկել :beee
[YOU], բայց հանաքը դեն, դու՞ ինչի չես քվեարկել :' :think
Դե քանի որ ամեն մարդ գրառման մեջ իր անունն է տեսնում, ես իմ տեղը պատասխանեմ. չեմ կարդացել , որ քվեարկեմ.
Ես էլ ասեմ՝ էս ինչ մի պոպուլյարնի դեմք եմ դառել: :D Սաղ ինձ են քննարկում: :D
Ես քվեարկել եմ, իսկ այ օրինակ [YOU]ն չի քվեարկել :beee
Ահա, Հայկը ճիշտ է ասում [YOU]-ն չի քվեարկել։
Այ [YOU] ջան, քվեարկի պրծնենք, էլի յաաաա :angry
CactuSoul
05.05.2011, 12:21
Ամենայն հավանականությամբ առաջինը MWMS-ի հեղինակածն է, վերջինը՝ Leo Negri-ինը:
2-րդը ահագին վարպետությամբ էր գրված, համեմատաբար լավագույնն էր, բայց սյուժետաիմաստային տեսանկյունից էլի էն չէր մի տեսակ: Այսինքն էնպիսին էր, որ կարդալու ընթացքում հավես ա, բայց վերջացնելուց հետո ազդեցությունը շուտ անցավ, չգիտեմ:8:
7-րդի միտքը յուրահատուկ էր, բայց այնքան էլ լավ չէր իրականացված:
Մի խոսքով, հիմա ինձ չեմ կարողանում տրամադրել երկրորդ անգամ կարդալ (ոչ մեկը), իսկ դա երևի թե նշանակում է, որ բարոյական իրավունք չունեմ քվեարկել որևէ մեկի օգտին:
Բոլոր հեղինակներին ու Chuk-ին շնորհակալություն:), կներեք, որ չեմ քվեարկում:
lovedavis
05.05.2011, 12:41
:o ինչպիսի բուռն կրքեր իմ անվան շուրջ!!! Ինձ էսքանից հետո երևի մնում ա մի բան, գլուխս կախել, կարմրել ու սուսուփուս գնալ քվեարկելու: Հա՞: Բայց չէ է, չեմ քվեարկելու, որովհետև 7 գրվածքներից միայն 7-րդն եմ կարդացել: Այն էլ մի պատճառով` որովհետև ամենաքննարկվածն էր: Մնացածը կարդալու ժամանակ չկա, իսկ միայն 7-րդը կարդացած լինելով քվեարկելն էլ մի տեսակ անարդար է: :oy
My World My Space
05.05.2011, 12:49
Ինձ նենց հետաքրքիր ա, ինչի՞ց որոշվեց, որ եթե չեմ քվեարկել, ուրեմն մեկնումեկի հեղինակը ես եմ..... :)
Չքվեարկելս մի պարզ պատճառ ունի՝ չեմ կարդացել..... :ներողս
Բոլորն նրանց, ով մտածում է, որ որևէ մեկի հեղինակը ես եմ, թող քվեարկի հենց դրա օգտին.... ;) :))
Oն, հառաջ, բարեկամներս......
Ինպես Չուկը նշեց քիչ ա մնացել:
[YOU], բայց հանաքը դեն, դու՞ ինչի չես քվեարկել :' :think
:)) Ես դեմ չէի լինի հիմա չքվեարկած լինելուն, քանի որ այդ դեպքում հնարավորություն կունենայի ընտրել երկու տարբերակ՝ 4-րդը և 7-րդը, ներկայիս միայն 4-րդի փոխարեն:
:D Վայ, էս ինչ լավ տագ էր: Ես էլ կարծում եմ, թե Չուկն ինձ ա դիմել, բայց Moonwalker-ն ա պատասխանել, զարմանում եմ: Հլը ավելին, Jarre-ը ջղայնացած դեմքով ինձ ա նայում՝ մի բան, որ երբեք չեմ տեսել նախկինում: :)
Claudia Mori
05.05.2011, 13:22
[YOU], բայց հանաքը դեն, դու՞ ինչի չես քվեարկել :' :think
:unsure:':think Այ քեզ բան, ո՞նց չեմ քվեարկել, հենց քվեարկության առաջին օրը, երկու տարբերակների օգտին՝ 2–րդ և 4–րդ
Jarre–ին ու Ռուֆուս–ին :beee
Claudia Mori
05.05.2011, 13:49
:D Ինչ դեմք եք բայց, 4 անգամ մեջբերել եք Сhuk-ի ինձ հասցեագրված տողերը :D
:D Վայ, էս ինչ լավ տագ էր: Ես էլ կարծում եմ, թե Չուկն ինձ ա դիմել, բայց Moonwalker-ն ա պատասխանել, զարմանում եմ: Հլը ավելին, Jarre-ը ջղայնացած դեմքով ինձ ա նայում՝ մի բան, որ երբեք չեմ տեսել նախկինում: :)
Նույնն էլ ես եմ մտածում :))
:D Ինչ դեմք եք բայց, 6 անգամ մեջբերել եք Сhuk-ի ինձ հասցեագրված տողերը :D
Ու միաժամանակ նաև իմ անունն են մեջբերել ...հրաշք են, է հրաշք :)
Էս են Հայելի մուլծիկն էղավ ... "բանսարկու ա, բանսարկու.... , մարդակեր գազան ա, ում ասես կուտի :D
Փաստորեն ես բավական շուստռի եմ :D Գրեցի, որ ես հենց առաջին օրն եմ քվեարկել, ու անմիջապես ջնջեցի :))
Ամենախոխման գիտե՞ք որն ա:
Բարեկամ-ի համար` ինչ լոգին եղած մտնի, ինչ չէ, նույնն ա լինելու :D
CactuSoul
05.05.2011, 14:12
[you] ջան, իրականում նորություն չի, որ Chuk-ը քո հանդեպ հատուկ վերաբերմունք ունի, դա նույնիսկ տարիների պատմություն ունի (http://www.akumb.am/showthread.php/43897-%D5%80%D5%A1%D5%BF%D5%B8%D6%82%D5%AF-%D6%84%D5%A5%D5%A6-%D5%B0%D5%A1%D5%B4%D5%A1%D6%80);):
Ու էսքանից հետո, եթե չես ուզում մի լավ մարդու սիրտ կոտրել, ապա ինձնից քեզ խորհուրդ՝ կարդա ստեղծագործություններն ու քվեարկիր:B:
Խոստովանեմ, որ ավելի շատ նպատակ ունեի քվեարկությանը խթանել, այլ ոչ թե օֆտոպին :oy
Claudia Mori
05.05.2011, 14:18
:hands այսօրվա լուրջ ու ոդիսական հարցազրույցներից հետո, ինչ հավես էր ծիծաղից աթոռից ընկնել:D
Հ.Գ.Չեք էլ ամաչում :think:D
Խոստովանեմ, որ ավելի շատ նպատակ ունեի քվեարկությանը խթանել, այլ ոչ թե օֆտոպին :oy
Տիպդ չմեռնի - մի պահ մտածեցի, ասեցի էս իմ օպոզիցիոն բարեկամը էս ինչ հանկարծակի սիրով է բռնկվել իմ համեստ անձնավորության նկատմամբ - լավ էր, ժամանակին հիշեցի, [YOU]-ն տեգի մասին...
Mark Pauler
05.05.2011, 16:47
[you] ջան, իրականում նորություն չի, որ Chuk-ը քո հանդեպ հատուկ վերաբերմունք ունի, դա նույնիսկ տարիների պատմություն ունի (http://www.akumb.am/showthread.php/43897-%D5%80%D5%A1%D5%BF%D5%B8%D6%82%D5%AF-%D6%84%D5%A5%D5%A6-%D5%B0%D5%A1%D5%B4%D5%A1%D6%80);):
Ու էսքանից հետո, եթե չես ուզում մի լավ մարդու սիրտ կոտրել, ապա ինձնից քեզ խորհուրդ՝ կարդա ստեղծագործություններն ու քվեարկիր:B:
Էտ տարիների պատմությունը կարա շոկի մեջ քցի, որ առաջին անգամ ես մտնում ու չես հասկանում թե ինչ ա կատարվում: Բարեկամական տեգը թշնամական լիցքեր ա տալիս...
Քեզ թվում ա սաղ հավաքված քեզ են ձեռ առնում...
ՈՒ սենց մտքեր են առաջացնում՝ "Կնիիիիիկ, թուրս բեր գնամ էս լուսնյակ գիշերով Ակումբը կտրեմ գամ...":
Լուչշե քվեարկեմ, քանի Չուկը գլխներիս նոր օյին չի դրել :)
[YOU], բայց հանաքը դեն, դու՞ ինչի չես քվեարկել :' :think
Ինչ լինի չլինի ես եմ մեղավոր չէ՞: Համ էլ սեփական տարբերակի օգտին քվեարկել չկա, դրա համար էլ իզուր ուրիշի ձայն չեմ տալիս: :beee
Հ.Գ. Բոլոր ջան, ես չեմ կարդացել թեման, չգիտեմ ինչի՞ ա իմ մասին խոսակցություն գնացել: Խոստանում եմ երեկոյան կարդալ ու հստակ պատասխանել բոլորիդ:
:'
:blin
:o
Լավ եմ արել, որ չեմ քվեարկել. բոլոր հեղինակները իրենց ստեղծագործությունների միջոցով սեփական կարծիքներն են փորձել պարտադրել, իսկ դա իմ սկեպտիցիզմի պրիզմայի միջով անցնելու ոչ մի հնարավորություն չունի: :beee
:aaa աաա, Չուկ, ատում եմ քեզ :D Փաստորեն ստեղ ինչ-որ տրյուկ էր հա՞, ամեն մեկն իրա նիկն ա տեսնում, ես էլ միամիտ լոռեցու պես եկել արդարանում եմ :cry
romanista
05.05.2011, 20:12
:D Ժողովուրդ, էս ի՞նչ ա)) խ՞ի ա հարյուր հոգի իմ անունից պատասխանում, ու ամեն մեկը տարբեր երանգավորումներով)) ես քվեարկել եմ տարբերակ 2-ի օգտին)) էլ ներվեր մի կերեք իմ անունից պատասխանելով, թե չէ Թուր Կեծակին որ հանեցի)))))))
փաստորեն ես լրիվ միամիտ լոռեցի եմ)))) ես էլ ասում եմ խի են սաղ իմ տեղը խոսում))))))
Էտ տարիների պատմությունը կարա շոկի մեջ քցի, որ առաջին անգամ ես մտնում ու չես հասկանում թե ինչ ա կատարվում: Բարեկամական տեգը թշնամական լիցքեր ա տալիս...
Քեզ թվում ա սաղ հավաքված քեզ են ձեռ առնում...
ՈՒ սենց մտքեր են առաջացնում՝ "Կնիիիիիկ, թուրս բեր գնամ էս լուսնյակ գիշերով Ակումբը կտրեմ գամ...":
Լուչշե քվեարկեմ, քանի Չուկը գլխներիս նոր օյին չի դրել :)
երեխեք մեկա չեմ հասկացել,եթե էդքան պետքա կքվեարկեմ,բայց...ինչ էր էս ամեն ինչը Mark Pauler-ը ճիշտա ասում,ես դրա համար եմ իրա գրածը մեջ բերել,ի՞նչ տեստ էր Չուկ,հեսա բոլորը էլի կատակներ կանեն,ու էլի ոչինչ չեմ հասկանա,կասես ինչա՞ եղել...Ինչ որ մեկին նեղացրել եմ,որ տենց թեմա էիք բացել,ինչ որ դաս էիք տալիս,էդ իմ մասին էր,ինչքան գիտեմ ակումբում մենակ ես եմ Մեմե,ու ես Կանանց Հիասթափություններ թեմայում ոչինչ չեմ գրառել,չգտա էլ էդ թեման...
VisTolog
05.05.2011, 20:41
:D:D:D
Ուֆ::))
Եկա ասեմ, որ չեմ քվեարկելու. ու ընդհանրապես, ես առաջին անգամ մտա էս թեման::beee
just a dream
05.05.2011, 21:54
:yahoo հասցրեցի!!!!!!!!!!!!
ու էստեղ ես սուսում եմ :8
Ուլուանա
05.05.2011, 22:29
Ամենախոխման գիտե՞ք որն ա:
Բարեկամ-ի համար` ինչ լոգին եղած մտնի, ինչ չէ, նույնն ա լինելու :D
Իսկ ես սկզբում լոգին չեղած էի կարդում էս թեման ու մտածում էի՝ էս ի՞նչ են սաղ իրար խառնվել, էն մարդն ընդամենը գրել ա՝ բարեկամս, ինչի՞ ա ամեն մեկը տենց համոզված, որ Չուկի թիվ մեկ բարեկամը հենց ինքն ա :))։
Իսկ ես սկզբում լոգին չեղած էի կարդում էս թեման ու մտածում էի՝ էս ի՞նչ են սաղ իրար խառնվել, էն մարդն ընդամենը գրել ա՝ բարեկամս, ինչի՞ ա ամեն մեկը տենց համոզված, որ Չուկի թիվ մեկ բարեկամը հենց ինքն ա :))։
Իմ մոտ էլ առաջինն էդ միտքն էր, առանց լոգին էի մտած, բայց ես էս տրյուկի մասին գիտեի ուրիշ տեղից, դրա համար լոգին լինելուց արդեն գիտեի գլխիս գալիքը :)
Չուկ, դե ասա, քո արած ֆոկուսը քեզ դուր էկա՞վ :D
Yellow Raven
05.05.2011, 22:40
Չնայած բան չմնաց, բայց ասեմ` վերջինը Skeptic-նա գրել իմ անմեղ կարծիքով:))
Ուլուանա
05.05.2011, 22:50
Իմ մոտ էլ առաջինն էդ միտքն էր, առանց լոգին էի մտած, բայց ես էս տրյուկի մասին գիտեի ուրիշ տեղից, դրա համար լոգին լինելուց արդեն գիտեի գլխիս գալիքը :)
Չուկ, դե ասա, քո արած ֆոկուսը քեզ դուր էկա՞վ :D
Ժամանակին ես էլ գիտեի, բայց դե պահի տակ մոռացել էի :))։
Քվեարկել եմ 2-րդ ի օգտին: Հիմա մի քիչ հոգնած եմ, հավես չունեմ գովելու-երկինք հանելու, բայց լրիվ արժանի ա գովվելու-երկինք հանվելու:
Մնացածներից կառանձնացնեմ մենակ յոթերորդը՝ ուրիշ բան գրելու փորձի համար: Փորձը անհաջող էր, իմ համեստ կարծիքով:
....Հետաքրքիր ա սարքած, հեղինակին՝ ԲԲԲԲԲԲ ՌՌՌՌՌՌ ԱԱԱԱԱԱ ՎՎՎՎՎՎ ՈՈՈՈՈՈ՜՜՜՜՜՜՜՜՜՜՜՜՜՜՜՜՜՜՜՜՜՜՜՜՜՜՜՜
Այսպիսով քվեարկությունն ավարտվել է, քվեարկությանը մասնակցել են 37 հոգի: Ներկայացնեմ մեր հեղինակներին :)
Տարբերակ 1. Բախտիյար Նազարը - Տրիբուն (http://www.akumb.am/member.php/13474-Տրիբուն)
Տարբերակ 2. Ձախ Փանոսը - ivy (http://www.akumb.am/member.php/135-ivy)
Տարբերակ 3. Քաջ Նազարը մեր օրերում - romanista (http://www.akumb.am/member.php/23824-romanista)
Տարբերակ 4. Փանոս - Խրոնիկա - impression (http://www.akumb.am/member.php/5134-impression)
Տարբերակ 5. Ձախորդ Փանոսը - Smokie (http://www.akumb.am/member.php/23050-Smokie)
Տարբերակ 6. Ձախորդ Փանոսը. մաս 2 - H.a.y.k.o. (http://www.akumb.am/member.php/277-H.a.y.k.o.)
Տարբերակ 7. Դև Զոհակի Վրեժը - Leo Negri (http://www.akumb.am/member.php/23227-Leo-Negri)
Քվեարկության պայմանների համաձայն չի հաշվում երկրորդ տարբերակի օգտին եղած քվեներից մեկը, քանի որ հեղինակի քվեն է, բայց դա ընդհանուր պատկերի վրա չի ազդում:
Տեղերը բաշխվում են հետևյալ կերպ.
1. Ձախ Փանոսը - ivy (http://www.akumb.am/member.php/135-ivy), 21 քվե
2. Փանոս - Խրոնիկա - impression (http://www.akumb.am/member.php/5134-impression), 14 քվե
3. Դև Զոհակի Վրեժը - Leo Negri (http://www.akumb.am/member.php/23227-Leo-Negri), 10 քվե
4. Բախտիյար Նազարը - Տրիբուն (http://www.akumb.am/member.php/13474-Տրիբուն), 5 քվե
5. Քաջ Նազարը մեր օրերում - romanista (http://www.akumb.am/member.php/23824-romanista), 4 քվե
6. Ձախորդ Փանոսը - Smokie (http://www.akumb.am/member.php/23050-Smokie) և Ձախորդ Փանոսը. մաս 2 - H.a.y.k.o. (http://www.akumb.am/member.php/277-H.a.y.k.o.), 2-ական քվե
Շնորհավորում եմ ivy-ն՝ համոզիչ հաղթանակի համար, impression-ին ու Leo Negri-ին պատվավոր երկրորդ և երրորդ տեղերը զբաղեցնելու համար :)
Շնորհակալ եմ բոլոր մասնակիցներին՝ ուղարկած տարբերակների, հաճելի ժամանցի համար :)
Ապրե՛ք, բոլորդ :)
Դե ես կասկած էլ չունեի, որ 2-րդի հեղինակը ivy-ն ա ու հենց ինքն էլ հաղթելու ա իր ֆիրմեննի հեքիաթով :love
Ռիփ ջան, շնորհավո՜ր :)
Նաև շնորհակալություն երկրորդ, երրորդ, չորրորդ, հինգերորդ և վեցերորդ տեղերը գրաված մասնակիցներին, շատ ուրախ մրցույթ էր :)
Մեկ էլ կներեք խառնակչիությանս համար :))
Yellow Raven
05.05.2011, 23:32
Ապրես, ivy, շնորհավոր:)
Հետո էլ ասումա չեմ մասնակցել:P:))
Մնացածդ էլ ապրեք մասնակցելու համար, հետաքրքիր էր:)
Ուլուանա
05.05.2011, 23:54
Ապրես, ivy, շնորհավոր:)
Հետո էլ ասումա չեմ մասնակցել:P:))
Հա, ու հետն էլ ափսոսում, որ էդ տարբերակն ինքը չի գրել, չէ՞ :D։
Շնորհավոր, Ռիփ :)։
impression–ն էլի երկրորդ տեղ ընկավ :(։ Ես հույս ունեի, որ առաջին տեղը կկիսեին :))։ Ախր շատ լավն էր իր տարբերակը։ Եթե անվանակարգերով լիներ, ես ivy–ինը կդնեի «ամենահամով», իսկ impression–ինը՝ «ամենահումորային» անվանակարգերում :)։ Մի խոսքով՝ իրեն էլ եմ շնորհավորում՝ ամենահումորային տարբերակը գրելու համար :P։ Հա, ու համ էլ, ի տարբերություն մնացած տարբերակների, շատ կոմպակտ էր՝ առանց որևէ ավելորդության։ Էս ինչ ուշացած գովեստներ եմ անում :))։ Արխ նենց էլ չի, որ նոր եմ հեղինակին բացահայտել, դրա համար։ Հենց սկզբից էլ իրեն ու ivy–ին գուշակել էի։ Փաստորեն, երեք հեղինակի էի գուշակել, երեքին էլ՝ ճիշտ :yahoo։
Ուլուանա
06.05.2011, 00:04
Հա, մոռացա ասել. H.a.y.k.o.՞, մտքովս չէր անցնում, որ կարող ա մասնակցած լինես։ Քեզնից շատ ավելի լավ հեքիաթ էի սպասում։ Էնքան չես գրել, ֆորմից ընկել ես, այ տղա :(։ Հիշու՞մ ես՝ ջահել վախտ ինչ հեքիաթներ էիր գրում :roll :))։ Բայց շարունակի գրել, էլի ֆորմի մեջ կմտնես։ Ես քո գրածները սիրում եմ :love։
Յոթը լավն ա: Հում ա, բայց լավն ա:
Leo Negri
06.05.2011, 03:58
Մի էրկու խոսք էդքան հակասական հույզեր առաջացրած պատմվածքի վերաբերյալ:
Քննադատների մասին. Ինչպես կասեր Չեխովը իրան բնորոշ սև հումորով` եթե քննադատներիս լսեի, վաղուց պետքա փողոցում սատկած պառկած լինեի:
Պատմվածքի մասին. Ինքը իրոք գրվելա կես ժամվա մեջ: Տենց վարժություն կա` կես ժամվա մեջ գրել 500 բառանոց պատմվածք, որը ունենա սկզբնամաս, կոնֆլիկտ, ֆինալ: Վարժությունը օգտագործվումա արհեստական սթրեսային պայմաններում երևակայությունը մարզելու համար:
Տառասխալների մասին. մեղա մեղա, խմբագրողը հեռախոսը չէր վերցնում: 10 անգամ Ավե Մարիա կկարդամ, 10 անգամ Շմա Իսրայել, որ մեղքս քավեմ: Քավելուց հետո կմխիթարվեմ նրանով, որ Հեմինգուեյը ավելի բեթար տառասխալներ էր անում:
Զոհակի մասին. Ինքը պատմվածք էկավ Շահնամեից: Շահնամեում ինքը կիսադև-կիսամարդ Ահրիմանին պաշտող արքայա: Հերոսներից մեկը Զոհակի ջարդը տալիսա ու շղթայում Դեմավենդ լեռան տակ: Իմ մոտ Զոհակը մի քիչ ավելի հեռատես գտնվեց ու ժամանակին փախավ` չսպասելով հերոսի գալուն:
Սիրտ ուտելու մասին. տարածված հավատալիքա որոշ պրիմիտիվ /ու ոչ էդքան/ մշակույթներում: Էդ թեմայով խորհուրդ կտամ "Ravenous" կոչվող հիասքանչ կինոնկարը:
Դրոշակի մասին` վրայի գրածը անխնա թխածա Էյջի Յոշիկավայի "Միյամոտո Մուսաշի" պատմավեպից: Ընդեղ ավելի ճապոնական ոճով էր` անհաղթ արևի տակ:
Սյուժեի մասին. Ըստ ինձ բավականին հաջող ստացվեց տրիքսթերական արքետիպիկ սյուժեն փոխել էպիկի, իհարկե եթե հաշվենք 500 բառանոց/կեսժամանոց ինքնասանձահարումը: Սյուժեի մեջ նաև ներառվածա էն միտքը, որ հրեշ հաղթողը ինքնա հրեշ դառնում:
Ընդհանուր մռայլության մասին` ինքը գրվելա խիստ մռայլ երաժշտության տակ: Ով երբևէ Blood Omen-ի առաջին կլասսիկ մասը խաղացելա` կհասկանա:
http://www.youtube.com/watch?v=asLODfGPmXo
Խարդախության մասին. պարոնայք ինձ խարդախության մեջ կասկածողներ, ստիպված եմ հիասթափեցնել: Էն փաստը, որ ինչ որ բան ձեզ դուր չի էկել, դեռ չի նշանակում, որ բոլոր մնացածին էլ պիտի դուր չգա: Ձայները ստացված չեն խնդրանքների, մեծ դրամական կաշառքների և/կամ ծանր մարմնական վնասվածքների սպառնալիքների հետևանքով: Քվեարկած մարդկանցից անձամբ գիտեմ 4 հոգու, իրանցից մենակ երկուսը գիտեին, որ որոշել եմ մասնակցել` նախնապես չիմանալով, հենց որ պատմվածքնա իմը: Նենց որ ստիպված եմ նշել, որ այն, ինչպիսին դուք տեսնում են աշխարհը, ավելի շատ բանա ասում ձեր քան թե աշխարհի մասին:
Ում պատմվածքը դուր էկավ` ուրախ եմ, որ դուր էկավ: Եթե գոնե մի քանի մարդու դուրա էկել, երևի իզուր չի գրած:
Երևի էսքանը: Վերադառնամ դիպլոմային գրելուն:
Claudia Mori
06.05.2011, 07:41
Ուխ:yahoo
Ճիշտն ասած ես թեմայի պահանջը հասկացել էի, որպես փոխադրություն::oy
Ինչեւէ, լավ նախագիծ էր, հաջող ստեղծագործություններ էին, շնորհավորհանքներս ivy-ին եւ շնորհակալություն բոլորին::)
Դատարկություն
06.05.2011, 10:00
Եկա ասեմ, միամիտ լոռեցիներին բան չասեք, հլը որ մենակ դուք եք խաբվել և ոչ մի միամիտ լոռեցի:))
impression
06.05.2011, 11:27
գրող-ուրացող? :)) շնորհավոր
Ապրեք էրեխեք,. որ կարողանում եք գրել էն, ինչ ինձ մոտ չի ստացվում:
Այվ, Լիլ, շնորհավոր :)
Տրիբուն ձյաս, դու էլ ապրես, պրոգրես նա լիցո ;)
Մերսի Չուկին, մյուս մասնակիցներին, քննարկողներին, քննադատողներին ու քվեարկողներին: :)
Ապրի Լիլը, որ գլուխս չի ջարդում՝ իրեն անձամբ խաբելու համար: :)) Ու համ էլ տենց հավես հեքիաթի համար: :)
Նոր տեսա, որ Շինարարը ինձ իսկականից բացասական վարկանիշ է տվել՝ գլխառադի համար: :blin :D
Այ տղա, ես գլխառադ չեմ արել. էդքան կարող եմ, էդքան եմ գրել, նույնիսկ նորածին բալիկիս պատճառ չեմ բերի: :)) Չես հավատում, բացի էն «Հեքիաթներ ոչ երեխաների համար» (http://www.akumb.am/showthread.php/16782) թեման նայի, բոլոր հեքիաթներս էլ էդ տեսակի են (ամենաառաջինը չհաշված):
Բացասական վարկանիշ... Դեմք ես դու, հա: :))
Մերսի Չուկին, մյուս մասնակիցներին, քննարկողներին, քննադատողներին ու քվեարկողներին: :)
Ապրի Լիլը, որ գլուխս չի ջարդում՝ իրեն անձամբ խաբելու համար: :)) Ու համ էլ տենց հավես հեքիաթի համար: :)
Նոր տեսա, որ Շինարարը ինձ իսկականից բացասական վարկանիշ է տվել՝ գլխառադի համար: :blin :D
Այ տղա, ես գլխառադ չեմ արել. էդքան կարող եմ, էդքան եմ գրել, նույնիսկ նորածին բալիկիս պատճառ չեմ բերի: :)) Չես հավատում, բացի էն «Հեքիաթներ ոչ երեխաների համար» (http://www.akumb.am/showthread.php/16782) թեման նայի, բոլոր հեքիաթներս էլ էդ տեսակի են (ամենաառաջինը չհաշված):
Բացասական վարկանիշ... Դեմք ես դու, հա: :))
Ivy ջան, ուղղակի բացասակնները գլխիդ գալովի էին էս անգամ, բա որ ես իբր դրական էի տալիս, պարզվեց բացասական եմ տվել քեզ, ինչքան տառապեցի :D
Է՜հ, էս անգամ էլ չկարողացա բոլոր ստեղծագործությունները մինչև վերջ կարդայի.աչքերս ցավում էին...Էս վերջերս էնքան երկար եք գրում...3.5 հատ հեքիաթ կարողացա կարդայի, բայց ամենաշատը էն վեջի կեսը դուրս եկավ(Խրոնիկան):hands,ալարում եմ կարդամ, Impression ջան, վերջը ասա ի՞նչ եղավ:D
impression
06.05.2011, 13:08
Է՜հ, էս անգամ էլ չկարողացա բոլոր ստեղծագործությունները մինչև վերջ կարդայի.աչքերս ցավում էին...Էս վերջերս , էնքան երկար եք գրում...3.5 հատ հեքիաթ կարողացա կարդայի, բայց ամենաշատը էն վեջի կեսը դուրս եկավ(Խրոնիկան):hands,ալարում եմ կարդամ, Impression ջան, վերջը ասա ի՞նչ եղավ:D
փռշտաց :D :D :D
փռշտաց :D :D :D
Էս վերջին բառն ե՞ս գրել:D
impression
06.05.2011, 13:23
Էս վերջին բառն ե՞ս գրել:D
չէ, հիմնական գաղափարը :D
հիմա ոնց պատմեմ, եթե դու կարդալ չես ուզում
զանգի, պատմեմ :D :D
չէ, հիմնական գաղափարը :D
հիմա ոնց պատմեմ, եթե դու կարդալ չես ուզում
զանգի, պատմեմ :D :D
Եթե պատմելը փռշտոցին ա վերաբերվում, տեղ առանց հանդիպում գործը գլուխ չի գա: :)
impression
06.05.2011, 13:28
Եթե պատմելը փռշտոցին ա վերաբերվում, տեղ առանց հանդիպում գործը գլուխ չի գա: :)
Ուստիան, դու սուս :))
չէ, հիմնական գաղափարը :D
հիմա ոնց պատմեմ, եթե դու կարդալ չես ուզում
զանգի, պատմեմ :D :D
Հա՞, ասում եմ՝ չբռնե՞մ փռշտամ... էհ, զանգեմ:D:D
CactuSoul
06.05.2011, 14:15
Ժող, բայց էս փռշտոցների պատմությունից հետո պատկերացնում ե՞ք մեզ՝ «Քաջ Նազար» մուլտը նայելուց:)).
(ՈՒՍՏԻԱՆ) - Վա՜յ, Նազար-Նազար, հերիք չի տունը պատ չունի, հլա տանտերն էլ ուրիշի հե՜տ ա պսակվում, հա՞՜:
(ՆԱԶԱՐ)- Այ կնի՜կ, քաշվի-գնա՜, կփռշտա՛մ:
(ՈՒՍՏԻԱՆ) - Բա-բա-բա-բա, փռշտա՛:
(ՆԱԶԱՐ, Սաքոյին) - Ինչ ես ասում, փռշտա՞մ:
(ՍԱՔՈ) - Կնիկդ ա՞:
(ՆԱԶԱՐ) - Հա:
(ՍԱՔՈ) - …Ի՛րեք:
:oy:D
Մերսի Չուկին, մյուս մասնակիցներին, քննարկողներին, քննադատողներին ու քվեարկողներին: :)
Ապրի Լիլը, որ գլուխս չի ջարդում՝ իրեն անձամբ խաբելու համար: :)) Ու համ էլ տենց հավես հեքիաթի համար: :)
Նոր տեսա, որ Շինարարը ինձ իսկականից բացասական վարկանիշ է տվել՝ գլխառադի համար: :blin :D
Այ տղա, ես գլխառադ չեմ արել. էդքան կարող եմ, էդքան եմ գրել, նույնիսկ նորածին բալիկիս պատճառ չեմ բերի: :)) Չես հավատում, բացի էն «Հեքիաթներ ոչ երեխաների համար» (http://www.akumb.am/showthread.php/16782) թեման նայի, բոլոր հեքիաթներս էլ էդ տեսակի են (ամենաառաջինը չհաշված):
Բացասական վարկանիշ... Դեմք ես դու, հա: :))
Ուղղակի վախեցա՝ բացասական չտամ, նեղանաս:oy
Շնորհավորում եմ Այվի ջան:) Արդեն շնորհավորել էի, բայց էդ գրառումս դիտարկվել ա ոչ կոռեկտ մասեր ունեցող ու ջնջվել, քանի առիթ եղավ ևս մի կոռեկտ հատված էստեղ փրկեմ. Ես մոտավորապես գրել էի նաև մասնակիցներից Հայկոյի հանդեպ առանձնահատուկ գորովանք եմ տածում, Հայկ ջան:hi
Արդեն շնորհավորել էի, բայց էդ գրառումս դիտարկվել ա ոչ կոռեկտ մասեր ունեցող ու ջնջվել
Զրպարտություն :beee
Գրառումը ջնջվել է ոչ թե կոռեկտ չլինելու պատճառով, այլ հնարավոր կոնֆլիկտայնության պատճառով:
romanista
07.05.2011, 10:37
Ինձ համար նորություն էր այսպիսի մրցույթին մասնակցելը և գրել արձակ ստեղծագործություն, քանի որ ինքս միայն բանաստեղծություններ եմ գրում) ինքս ինձ համար իմ գրածը, առաջինը լինելու համար համարում եմ ինչ որ չափով հաջողված: Ես հեքիաթը հասկանում եմ ոչ թե որպես միայն մանկական հետաքրքիր զվարճալի պատմություն, այլ նաև որպես ուսուցողական ստեղծագործություն, որից ոչ միայն երեխաները, այլ նաև մեծերը կարող են բան սովորել: Դրա համար էլ իմ տարբերակը գրելիս փորձեցի կանգ չառնել զուտ հումորի վրա, չնայած թե Փանոսը, և թե Նազարը օրիգինալ տարբերակներում հումորային հեքիաթներ են, այլ փորձեցի հնարավոր չափով հումորը համատեղել լուրջ (տվյալ դեպքում մերօրյա քաղաքական) մտքերի և հայոց պատմության որոշ դրվագների հետ... թե ինչքանով հաջողվեց, վկայում են տարբերակիս ստացած 4 քվեները: ՈՒրախ եմ, որ առաջին մասնակցությամբ վերջին տեղը չբռնեցի, չնայած կարևորը տեղը չի իհարկե :)
Ինչ վերաբերում է սյուժեյին, ապա համամիտ եմ քննադատներից մեկի կարծիքին, որ չեմ կարողացել 1994 թիվ Նազարին հասցնելուց հետո նույն տեմպով շարունակել գրածս: Այո, որովհետև հիմնական մտքերը, որոնք ուզում էի արտահայտել պատերազմի դրվագից սկսած, արտահայտել եմ, իսկ եթե փորձեի երկխոսություններ ավելացնել, էլ չեմ ասում հումոր մտցնել հեքիաթիս վերջում, էլ ավելի կանհամանար))
Հ.Գ. Չուկ, էդ "Բարեկամ"-ին կարելի ա գլխից խփել))))) սաղիս խառնեց իրար, իհարկե ոչ առանց քո մասնակցության :)
[YOU], բայց հանաքը դեն, դու՞ ինչի չես քվեարկել :' :think
Ես խաբար չեմ եղել, որ սենց մրցույթ ա եղել :o
Ապրեք էրեխեք,. որ կարողանում եք գրել էն, ինչ ինձ մոտ չի ստացվում:
Այվ, Լիլ, շնորհավոր :)
Տրիբուն ձյաս, դու էլ ապրես, պրոգրես նա լիցո ;)
Ես ոնց որ Հայաստանը Եվրոտեսիլում ;) Չորրդր տեղը խփել եմ վրես, ման եմ գալիս: :D Մենակ իմ սփյուռքահայ բարեկամներն են ինձ հասկանում ու իմ օգտին քվերակում :oy
Ու դու իզուր ինձ հույս մի տուր, էլ սենց ղալաթ անող չկա:
Փաստորեն, էս արդեն քննարկել եք, քվեարկել եք, ու մի հատ ձեն էլ չեք հանել :D Սենց եք անում, որ մենք` սկսնակ գրողներս, հուշտ ենք լինում :D Մի հատ ԲՈ, բոլորին ...
Չուկ ջան, որ ամեն ամիս մի հատ սենց մրցույթ լինի, բոլորին կմասնակցեմ: Ու եթե բոլորի կարծիքները ուշադիր կարդամ, մի քսան տարուց ես էլ գրող կդառնամ` արդեն հարուստ գրական ժառանգությամբ :D Ու այդ ժամանակ միայն կգնահատվեն իմ առաջին գլուխգործոցները: Կարա՞նք քսան տարի հետո մի հատ էլ էս նույն ստեղծագործությունները քվերարկության դնենք: Ես հաստատ կհաղթեմ :D
Ամեն դեպքում, շնորհակալություն կարծիքների համար: Գալոյին արդեն ասել եմ, էլ սենց ղալաթ անող չկա: :P
Հա, ու բախտիյարի "յ"-ն հատուկ էր գրված: Ուղղակի սիրում եմ էտ անունը հենց այդ ձևով գրել՝ "բախտի յար, բախտի սիրած, բախտի ընգերուի, բախտի քիփ, բախտի կնիկ, բախտի ապագա երեխաների մայր/հայր " իմաստներով: