PDA

Դիտել ողջ տարբերակը : Պոեզիա. Աննե Մարի



Աշոտ Երկաթ
22.04.2011, 17:18
51918
* * *
Ես հեռանում եմ աշխարհից
անդարձ`
չտրտնջալով ինձ չընդունելու
ձեր իրավունքից։

Ես հեռանում եմ` արցունքն աչքերիս,
սրտիս մեջ պահած ամեն մի կսկիծ.
Ինձ հեռու-հեռվում
մի լույս է ձգում,
մի պայծառ արև
այրում է հոգիս:

Ես հեռանում եմ
ամբոխից տկար`
փոշոտ ճաղերից
դուրս պրծնելով,
չեմ էլ ափսոսում,
որ ես էլ ձեզ պես
և՛ տեր եմ եղել
և՛ հաճախ`
ծառա:
Ես հեռանում եմ
չգիտեմ թե ուր`
որ հեռուներում ինձ կորցնելու.
սրտումս, իրոք,
էլ չկա ո՛չ հուր,
ո՛չ էլ սիրո շող:
Այս կյանքն ապրելու
փափագս է զուր ...
Ես արդեն վաղուց
համակերպվել եմ իմ
ցավերի հետ`
դառնալով մի բուռ,
հոգնաբեկ հոգիս
հալվող մոմի պես հանգել է իսպառ,
լռել անցյալի լուռ հուշերի մեջ։

Ես հեռանում եմ`
առանց հպվելու
անգամ քո սավերին
Այս պաղ ներկայում,
վտիտ այս հոգին
ցավ չի ցանկացել անգամ թշնամուն,
ո՜ւր մնաց հանկարծ
թե
քեզ խռովեր,
Երբ չկար հստակ ոչ մի պատասխան,
բայց թաքուն
որքա՜ն, որքա՜ն եմ ուզել
լինել քո կողքին
առանց այլևայլ
ձևականության,
այնպես,
ինչպես կամ։
Թե լույս եմ տվել
ու աստղացել,
Բայց և չեմ բացել
դռները հոգուս.
Դու հո լավ գիտես`
ով ասես կանցներ այդ լույսի միջով
ու կթալաներ`
առանց խղճալու,
Իսկ նվաղ հոգիս
բարեհաճությամբ
կբարձանա՞ ր վեր ...

Մտքերից տկար,
նաև ու հուսաբեկ`
գլուխս ծանր կթեքվեր ուսիս,
իսկ սառը քամին ժպիաս կառներ,
կտաներ հեռու,
Ցավը կցնցեր ուսերս տկար
ու անկապ խոսքերն իրար հետևից
կդարձնեին ինձ
մի խենթ խելագար
Եվ, անտարակույս,
ես կդառնայի
կեղծ սիրո գերին։

Քավ լիցի,
Տե՛ր իմ:
Արդյոք որքանո՞վ կարդարացվեի
բայց չէ,
ես գիտեմ պաշտել
լոկ մեկին:
Եթե ուզում եք,
փակեք դռները,
Ես խելագար չեմ,
այդ աշխարհն Է խուլ:

Տեսնես այդ եր՞ բ էր
իմ հույսը մարել,
Թողել իևձ մենակ
անտակ ցավի հետ։

Տե՛ս, որ չեմ հպվում անգամ
քո ստվերին.
Ես հեռանում եմ
աշխարհից անդարձ
Ու չեմ բողոքում
չապրածս կյանքի
արժեքների դեմ,
որոնք չունեցա
իմ կամքից անկախ:

Բայց կարծում էի
միամտությամբ`
ձուլվել կարող եմ հզոր գիշերին`
շքեղ,
բայց մոայլ
այդ գերհսկային,
Ու եթե անգամ լռեմ խռովքով,
հոգին իմ անկյանք
կսփոփեն նրանք:
Ես կարոտ էի
լուրջ ընկերակցի:
Արդյոք իմ հոգու լո՞ւյսն էր պակասել.
ի՞նչ իմանայի:
Բայց, այնուհանդերձ, մի` փորձեք ժխտել
ուժը խավարի։

Ու թե կգռռամ
ողջ աշխարհով մեկ,
Թող ոչ մի գիտուն
չփորձի պարզել
ցավը մարդկային,
Թողե՛ք, որ ապրեն
նրանք յուրովի,
սիրո-վշտերի անվերջ բախումով,
իրենց իսկ ճշտի
ճիշտ վերլուծությամբ։

... Ձեզ համար սխալ
իմ հաստատությամբ,
Ինձ համար գտած
իմ փոքրիկ ճշտով
ես հեռանում եմ,

Ավա՜ղ,
մեկ անգամ ևս
ետ չդառնալու
ակնկալիքով...

Աշոտ Երկաթ
22.04.2011, 17:29
* * *
Ես քեզ լույս եմ բերում,
ոչ թե
խավար,
Ես քեզ հույս եմ բերում,
ոչ
վհատում,
Ես քեզ գորովանք եմ տալու,
ոչ

ափսոսանք:
Ես քեզ մեծարում եմ
կրկին,
Դու`
ինձ
արհամարհում,

Բայց ո՞վ ասաց,
թե քեզ
իրավունք եմ տալու…

Աշոտ Երկաթ
22.04.2011, 17:35
* * *
Ուզես-չուզես,
ես եմ,
Ուզես-չուզես,
դու ես,
Ուզես-չուզես
մենք
ենք`
Նույն խմորից շաղված
ու
շաղախված,
ու դու
Աստված չես,
որ մեզ կիսես,
ուզես
կամ էլ
չուզես...

Աշոտ Երկաթ
22.04.2011, 17:36
* * *
Օ՜հ, սե՛ր իմ
հպարտ,
ես չէի լինի,
եթե չբախվեր
իմ ճամփան քոնին,
Չէին հորինվի երգեր
Անհամար,
Ոչ էլ մեղեդի`
շուրջս տարածվող,
Ես չէի տեսնի
աշխարհն իր չքնաղ
հմայքների մեջ,
արևով լեցուն,
Ծաղկունքով ծփան
մի անմահություն
չէր չոքի դեմս,
Անգամ մեղմ
քամին
չէր հպվի
այտիս...
Չէր տա ինձ քնքշանք,
չէր մաղվի անձրևն
աչքերիս հոգնած,
չէր լցվի սիրտu
մի անուշ
կարոտ,
և չէի փորձի
ինքս ինձ ճշտել,
Թե իրակա՞ն
է
այս կյանքը, իրոք,
թե՞ ճափիդ փռվող
մի գժված
ցնորք։
Ափի մեջ հալվող
ամպի մեկ ծվեն,
Վարդագույն շիկնանք`
հոգու մեջ այրվող։
Օ՜, սե՛ր իմ
չքնաղ,
Ես ժամանակն եմ
ինձանով դարձնում
անվերջանալի
սիրո պատմությամբ
ու չեմ
խենթանում...

Օրհնված կյանքիս
գերագույն նվեր
Քամին է խշշում,
սուրում սրտիս մեջ,
Անձրևն է կաթում
հենց իմ ափի մեջ,
Զով հովն է
իջնում դալուկ
դաշտերին,
Ծովից փչում է
անուշ մեղեդին
Ու կոհակները
ալիք առ
ալիք
ափին են զարնվում
և իրենց նազուն
թևեր վրա
Գիրկն իրենց առնում,
օրորում են
ինձ...

Մինչ քուն կմտնեմ`
ժպիտն
աչքերիս...

Աշոտ Երկաթ
22.04.2011, 17:37
* * *

Պատուհանիս տակով
խենթ քամին է սուրում,
Հրճվանքով թաքուն
զարնվում հոգուս լարին,
Թափառում եմ երկար
անշուք փողոցներով,
փորձում մարդկանց դեմքին
գտնել ժպիտ
բարի...
Ես էլ քամու նման
փոթորկում եմ մի պահ,
Կարծում` այդ հուզմունքով
ժամանակն եմ շրջում
սխալների:
Ա՜խ, այդ անգութ քամին
ինձ մենակ է թողնում,
Հետո` կորցնում հեռու
ավազներում
անապատի...

Աշոտ Երկաթ
22.04.2011, 17:38
Կարող եմ ասել
ոչ ճոռոմաբար,
այլ վերից տրվող
ինքնա-գնահատման
այն
իրավունքով,
որով սխալվել
հաստատ չեմ կարող.
և հաստատաբար
խոստովանում եմ`
Ամպերից ճեղքող
մի փոքրիկ շողքեմ,
Քո իսկ հաստատմամբ
ես եմ իրավամբ,
թերևս հաճախ`
թյուր-իմացաբար,
որից հրճվում եմ
ես անկեղծորեն.
Գուցե այստե՞ղ է
կյանքի
հաճույքը:
Կարող եմ ասել`
խենթ մի անցորդ եմ,
որն այնքա՜ն անկեղծ
մնում է հաճախ
կյանքին սիրահար,
ու այդ ամենում
ես-ն է ողողվում
լույսի մեջ հսկա`
տալով լուսափայլ
այն աստվածային ոգուն,
որով հագել ենք
մարմինն այս տկար:
Եվ, կհավատա՞ս,
չեմ կարող չասել`
Այդ ես եմ,
ես եմ,
Գուցե միակը հենց իմ
կերպարի մեջ,
Միևնույն պահին`
շատ սովորական,
ինչպես ամեն ոք
այս երկրի վրա
կարող է լինել:
Եվ Աստվածն ինքը,
տե՛ս, կգոհանա,
որ անձնապաշտ
չեմ,
կարևորել եմ
ոչ նյութը
դատարկ,
այլ ոգեղենը,
և գիտե՞ս` ինչու.
այնտեղ կա թռիչք
և
ազատություն,
որում ժամանակ
ու սահման չկա:
Ծիծաղելի՞ է:
Իսկ գուցե ասես`
ով է սահմանել
տվյալ շրջանին
համապատասխան
Զարգացման աստիճան,
և որ
կարող ես
քայլել
դարին համաքայլ:
Ես նյութապաշտ չեմ
Բարեբախտաբար,
և ո՞վ է ասում,
որ երջանիկ չեմ.
ես երջանկության
զուտ անհատական
ու կանոնավոր
սահմանումն ունեմ:
Գուցե հավատաս,
որ այն հաճո է
բոլորիս Աստծուն,
Քանզի վերից է տրվել
քեզ
և
ինձ:

–Կյանքի աստիճանները
լպրծուն էին.
Գերադասեցի ես կողքով
անցնել
այդ
ներկայացման,
որով զատվեցի
բոլոր նրանցից
ովքեր կառչեցին
իրենց իսկ խղճից
ծնված ճիվաղին,
չգիտես ինչու
դրանում տեսան
ամենայն բերկրանք,
կուրացած սրտով,
կուրացած
ոգով
նրանք
վեր ելան,
որպեսզի նորից
իրենց իսկ ձեռքով
իրենց ստեղծած
որոգայթն ընկնեն,
Իսկ հենց այդ պահին
կգտնվեր մեկը,
որ անկեղծորեն,
սրտանց աղոթեր,
որ նրանք
իրենց նամակներին
չդառնան գերի,
այլ վերածնվեն և ազնվորեն
իրենց ճշգրիտ ծնունդը
տոնեն
հավիտենական,

Մինչ անկեղծորեն
կխոստովանեմ՝
Ով եմ
Աստծուց
դուրս:

Աշոտ Երկաթ
22.04.2011, 17:41
* * *
Ի՞նչ ցանեցի մաքուր սրտով,
Ի՞նչ եմ քաղում արցունքոտված.
Սրտիս վերքին չկա դարման,
Թե՞ հանգչում եմ
կամաց-կամաց...

Աշոտ Երկաթ
22.04.2011, 18:43
* * *
Դու անվերջ կրկնում ես`
Ե́ս եմ,
Քեզ սիրողն ու պաշտողը
Ես́ եմ,
Հավատն է սուտ քո հանդեպ`
Դու չես.
Լեզեուն չէ,
աչքերն են ասում`
ես` եմ…

Աշոտ Երկաթ
22.04.2011, 18:55
* * *
Ես արդեն վաղուց
Էլ ես չեմ,
Ծովի փրփուր եմ,
էլ ալիք չեմ
Առվակի ջուր եմ,
էլ
Հորդան չեմ,
Աշնան քամի եմ,
էլ ամպրոպ չեմ
Աննշմար ժայռ եմ,
էլ
Հրաբուխ չեմ,
Իզուր,
ախ,
իզուր,
Որ ես,
էլ ես չեմ:

Աշոտ Երկաթ
22.04.2011, 19:06
* * *

Արթմնի այս հուշերից
Հոգիս ցավով է տնքում,
Էլ չեմ հուզվում
խենթի պես,
Չեմ սավառնում
երկնքում,
Կյանքը այնպիսի
դաս տվեց,
Որ
Մեխվել եմ…
իմ մեղքում:

Աշոտ Երկաթ
22.04.2011, 19:18
* * *

Ես օրվա բաղադրույթը չէ,
որ հունցում եմ`
շաղախելով ձեռքերիս մեջ,
և հետ ել
որ չիմանամ,
թե ի՞նչ անեմ:
Ինձ պարզից էլ պարզ
Մի միտք է անվերջ տանջում.
Աշխարհ եկած հյուրընկալիս
մասին,
Թէ ի՞նչ անեմ:
Իսկ հետ էլ
«ինչո՞ւ»-ները.
Ինչպեսն է ճիշտ…
Ախ թեկուզ հյուր,
այնպես անեմ,
Երբ գնալու իմ հերն էլ գա`
չվռնդեն:
Ու որ,
Իրոք,
Պատահակն չեր
Իմ այցը:

Աշոտ Երկաթ
22.04.2011, 20:27
* * *

Լույսն ու խավարը
Հանգիստ չեն տալիս,
Մարդկային կերպն են
քարտեզագրում,
Երանի կյանքը բավարար լինի`
մաքրագործվելով
Հրաժեշտ տալու…

Աշոտ Երկաթ
24.04.2011, 11:07
* * *

Նորից կգա իրիկուն
լուռ ու
անխռով,
Կդադարեն ձայները,
մութ
կթևածի,
Լուսամփոփի լույսի տակ
կլռենք երկար,
Եվ աշխարհը մեր Հոգում
Անուշ
կլացի…

Աշոտ Երկաթ
24.04.2011, 11:28
***
Կյանքիս բոլոր էջերը
դատարկ մնացին
Ձեռքս դիպավ Թերթերին
ու
սարսռեցի:
Արցունք Հոսեց սրտիցս.
Ո՟մ նզովեցի…
Ինչո՟ւ Հանկարծ ինձ լքյալ
մենակ զգացի:
Ո՟ւմ փնտրեցի իմ ներսում,
ո՟ւմ հավատացի:
Ի՟նչ հույզերով խենթացա,
ի՟նչ ամբարեցի…
Ասես գտա՟ քեզ նորից,
թե`
թորցրեցի:
Կյանքից բոլոր թերթերը
Քամին պոկեց
ու
տարավ,
Եվ այս դատարկ աշխարհում
Հոգիս մնաց միշտ ծարավ…

Աշոտ Երկաթ
26.04.2011, 21:19
* * *
Օգնի́ր ինձ, Մայրա́մ,
օգնի́ր, որ ապրեմ
այս որը խրթին:

Օգնի́ր ինձ, Մայրա́մ,
ես շատ եմ ցավել:
Շուրջս քահոս է,
Ես` անզոր
մի կին:

Օգնի́ր ինձ, Մայրա́մ,
Տե́ս, որ հիվանդ եմ,
գոնե այս որը
մնա́
իմ կողքին:

Աշոտ Երկաթ
26.04.2011, 21:24
* * *
Հույզի մի ցողիկ եմ.
Շաղվել եմ լույսիտ:

Վաղանցիկ շողիկ եմ.
Արևն է ուսիտ:

Ո՞ւմ տվիր ժպիտդ
Ես`
Փխրուն
հուսիկ…

Աշոտ Երկաթ
27.04.2011, 11:59
* * *

Սրտիս խորքում մի գեղեցիկ
լույս է վառվել,
Ցողոտ, շաղոտ օրերիս մեջ
մի գեղեցիկ
հույս է վառվել,
Կյանքս անցնող պիրկ քամու մեջ
մի հպանցիկ հուր է առել,
ասես սերը
յուրօրինակ այս անձի մեջ
նորովի է
վերընձյուղվել:

Աշոտ Երկաթ
27.04.2011, 20:57
***
Ծաղիկի պես թերթեր եմ
տալիս,
Հավքի պես առնում
թևեր
Լազուրում փռվում եմ
կամաց`
Մնալով անմասն
ու
հեզ

Աշոտ Երկաթ
28.04.2011, 11:59
***
Այս գիշեր է́լ
առավել
ցավով եմ լի,
Մեռնող հույսով,
ախ-ով եմ լի:
Սրտիս տաքուկ անկյունն ասես
խռովքով
ու
վախով է լի,
Կյանքս` անդարձ,
երազահար,
սիրով է լի:
Այս գարունքով
ես խենթացած`
Հավատում եմ,
որ
ի վերջո
լավ կլինի…

Աշոտ Երկաթ
28.04.2011, 17:23
* * *
Երկնակամարում
ամպի ծվեն եմ,
Երկնքի մովից մի շիթ
աստղահետք
Շրջե́́́́́́́́́́́́́́́́́́́́́́́́́́́՛ք իմ էջը.
լիուլի ցավ եմ...
Թողե՛ք այսուհետ,
որ ապրեմ
ձեզ հետ...

Աշոտ Երկաթ
29.04.2011, 12:53
Բարևն Ասծունն է,
սակայն, սիրելիս,
քեզ չեմ բարևում,
Քանզի չեմ ուզում
Հանդիպումների
ոչ վերջ,
ոչ սկիզբ:
Քանզի ինձ Հետ ես
դու ամենուրեք,
Դու ամենուրեք
ստվերս ես դարձել,
Ու կյանքիս բոլոր
դժվար պահերին,
Երբ շուռ եմ գալիս
այրող ցավերից,
Ձեռքիդ շոյանքն եմ
զգում մազերիս,
Որից ես լալիս,
իսկ դու
մեղմորեն
փայփայում ես ինձ:
Ախ մեծ ես,
Մեծս:
Թող որ պապանձվեմ,
ամաչեմ նույնիսկ
նայել աչքերիդ,
Ու դողամ սաստիկ,
կուչ գալով մեղմիկ,
քեզ Հանգիստ,
ցածրիկ
շշնջամ խռիվ.
Ո՞նց ենք ապրելու
Հալածված անվերջ,
այս խեղճ
մարդոց մեջ,
այս
չար մարդոց մեջ
Ես տուն եմ գալու,
Դուռը
Չփակես:

Աշոտ Երկաթ
29.04.2011, 16:31
* * *
Հոգուց պոկված կարոտ
առնեմ,
Գարունքի մեջ՝
սիրո կրակ:
Կյանքս անդարձ քեզ նվիրեմ,
որ անհունում
հավերժանաս...

Աշոտ Երկաթ
30.04.2011, 13:24
* * *
Կիսաբաց դռան
շողքն եմ զգում,
Արևի ջերմը՝
երդիկից թափանցող
լույսն եմ ուզում,
Իրիկվա գովը:
Այս կյանքից նզովյալ,
սեր եմ ուզում…
Ես՝
Սիրո Զոհ

Աշոտ Երկաթ
30.04.2011, 17:38
***
Լռություն է տիրել հոգուս,
Ընկերացել
մթին տալով,
Լույս ստվերի խաղով կապել,
ձայն է տալիս:
Տեր՛, որքան էլ ցավոտ սրտիս
Ձերք ես մեկնում,
չէ՞ որ քնքուշ այս թույլ
սեռի թույլերից էլ
թույլ եմ,
Երբ ինձ կրկին ցավ են տալիս,
Այնուհանդեռձ
Քո լույսի մեջ
Ես անզոր եմ.....


Ինձ երբ՞ տեսար
արցունքվելիս:

Աշոտ Երկաթ
01.05.2011, 11:03
***
Ուր էլ տանի մեր ուղին,
Անապատից տուն դառնանք,
Ճամփին ոլոր ու մոլոր
Անմար սիրո երգ դառնանք:
Առուն կանչի կարկաչի,
Հույզով լցվենք քաղցրանանք,
.Հոգևորը մեր սրտի
Բուռ-բուռ շաղ տանք,
մաքրանանք,
Տիեզերքի անհունում
աստղի նման
վառ մնանք...

Աշոտ Երկաթ
01.05.2011, 22:09
* * *
Կեղծ կարոտիդ փշրանքնները
ինձ
պետք չեն:
Անպատասխան սիրո՞վ եմ լի,
ափսոսանքդ
ինձ պետք չէ:
խառնիխուռն այս ամբոխի մեջ
ինձ փնտրելը
էլ պետք չէ:
Ես վերստին ուժ եմ առել,
վերադարձդ
ինձ
պետք չէ:
Ահավասիկ կին եմ դարձել.
երեկն արդեն
այսոր
չէ:

Աշոտ Երկաթ
02.05.2011, 11:48
***
Բավ է,
երբ վերստին
խաղ է:
Ցավ է,
երբ շուրջդ
ունայն է:
Ինչ ասես
չտեսանք.
էս ել
Քո
Աշխա՞րհն է:

Աշոտ Երկաթ
02.05.2011, 19:03
* * *

Որբ, լքյալ ու սուտ
ունայնություն աստ.
Ունայնություն աստ՝
բանսարկու, բանսուտ:
Հեռևում անհուն ոգիս մոլեգնող
վերելք էր տենչում,
ոգու իղձ,
խոյանք…
Ապտակը սանձեց ամենայն փափագ…
– Ե~սս…–
որոտացի, ինչպես շանթածեծ:
Ո՞վ տվեց ինձ
հեծք,
կանչս անիծեց:
Լույսը իմ Տիրոջ թիկունքս այրեց:
– Ո~չչ…–
մոլեգնեցի,
կարծես խուլ մի խև,–
այս գոյամարտում
ես կմաքառեմ:
…Մութն ու լույսն այս հեզ
առաջ եմ բերում
խառնակ մտքերի
թվացյալ
երազ,
Երազների պարս կամ
երազահյուծ
ինքնահաստատման
խելահեղ պայքար,
խելառոտ կռիվ
կամ
գեշ եսություն:
Երկնավո՛ր
Տեր իմ,
Բովանդակ երկրի
բարքե՞րն են խրթին,
Ես էլ՝ մեղապարտ,
մեղսոտ
ու
չնչին.
Տե՛ս,
խարխափում եմ բութ խավարի մեջ:
Մի՛ թող ինձ մենակ
Այս խառնիճաղանջ ամբոխում լքյալ:
Ես,
որ պատրաստ եմ
Ուժիդ Զորությամբ
վերածնվելու ևս մեկ անգամ
Ճկվում եմ մտքի հրահեղ ճնշման
մոլեգին տապից,
Ու, այնուհանդերձ,
բաղձանքն է հոգուս,
նաև
նվաստիս
աղոթքանման աղերսը
առ
Քեզ.
Մի՛ տար ինձ գեհեն,
Թող գեհենածին խավարի մարդիկ
չկորչեն հավետ:
Երես մի՛ թեքիր,
Երկնի՛ր վերստին
կերպը մարդկային՝
Առաջնորդելով Քո վսեմաշուք
Տաճարը
Լույսի:
Տու՛ր իմաստություն
մեղքի անձավից ձերբազատվելու,
ներըմբռնելու
և չաղճատելու կրքի մոլուցքով
այն,
ինչ
ի վերուստ տրված է մարդուն:
Լույսը կրելով
հլու,
հնազանդ,
արժանավայել՝
Աղոթքով օրհնենք
Անձդ
Փառավոր,
Քանզի արդար ես
ու
խորախորհուրդ,
Այդ իսկ պատճառով՝ ոչ
ընկալելի
հեշտ ու
դյուրամարս:
Թող հրափրփուր մտքերը պարզվեն,
թող լինի ամառ,
ձմեռ,
թե
աշուն,
Սատանան հավերժ կապկանա «անահ»,
որ փառավորվի
Անձդ
վեհաշուք,
որ գարունը գա,
գարունը ծաղկի,
Ծաղկաթերթերին
շիշ-շիթ շաղ ցոլա
ու լուռ
չարցունքվի,
Ես-ը ինքնանա,
Անձն անձնավորվի,
բայց ոչ մտքերի բազմամեղ
շփման
այն խուլ
պայթյունից,
որից աշխարհը կարող է
շուռ գալ՝
նոր մոլորակներ
ի հայտ բերելով,
նաև, ինչոի՞ չէ,
այդ ափսե կոչված լուսարձակ
սարքում
տեղավորելով
վաղն ու
երեկը,
Այսօրն արտահերթ որ
բռնի ճամփա:
Ամենայն ուրեք,
ուր էլ որ տանի ուղին
վեր
թե
վար,
Ծունկի եմ գալիս
ու աղոթում եմ
Սուրբ
Հոգու
համար…
Եթե կուզեն, թող
ափսեանման որերը գժվեն,
ափեափ զարնվեն,
ուռչեն
կամ
հանգչեն…

Աշոտ Երկաթ
03.05.2011, 09:19
***
Այնքա՜ն սուտ այս կարգերի
մեջ.
Օրերս տարի են թվում:
Ամենքից խռովել եմ,
տես՛,
Ինձանից գլուխ չեմ հանում:
Մարդիկ ինչու՟մ են
բախտ պնտրում,
Աստվա՜ծ,
էսպես ու՟ր են գնում...

Աշոտ Երկաթ
03.05.2011, 19:56
***
Ծովին տալով ծաղկունքն է, տե՛ս,
տիեզերքից էլ անդին
Սփռում վարար սիրո հուզւմ,
լցնում այգին
սեր անգին:
Այս ի՜նչ անզուսպ պորթկում է,
Ո՜վ է կանգնել
իմ ճամփին...

Աշոտ Երկաթ
04.05.2011, 10:19
***
Տիրոջը

Լույսն է խեղվել հոգուս
Կորուսյալ իմ ճամփին,
Տե՛ր իմ,
Քո երկյուղն է պատել

Մոլորյալ այս անձին:

Աշոտ Երկաթ
04.05.2011, 18:49
* * *
Հոգուց պոկված կարոտ
առնեմ,
Գարունքի մեջ՝
սիրո կրակ:
Կյանքս անդարձ քեզ նվիրեմ,
որ անհունում
հավերժանաս…

Աշոտ Երկաթ
04.05.2011, 21:39
* * *
Ինչ՞ու հանկարծ դատարկվել եմ,
ինձնից ոչինչ չի մնացել,
Սրտիս դռները կողպել եմ,
քեզնից ոչինչ չի մնացել,
Լուսե օրս

մթագնել է,
Սիրուց ոչինչ չի մնացել,
Հույսը կքել,
արցունք դարձել,
Ձեռքիս
ոչինչ չի մնացել:

Աշոտ Երկաթ
05.05.2011, 10:32
***
Իսկ ինչո՞ւ ոչ ՝
Արցունքն էլ
իր
կենսաձևն ունի,
Սիրո,
մերժումի
Իր
վարքագիծը:
Երանի նրան
ով մաքրել գիտի
Հոգին կեղտոտող
մեղքերի բիծը:

Աշոտ Երկաթ
05.05.2011, 19:21
***
Ո՛չ աշխարհը ինձ հասկացավ,
Ո՛չ ես՝
նրան,
Ո՛չ իմ սերը ինձ հույս տվեց,
ո՛չ ես՝
նրան,
Ո՛չ իմ օրը ինձ կարոտեց,
ոչ ես՝
նրան:
Ո՞վ մեզ այսպես օտար
դարձրեց,
Էլ ու՞ր մնամ...

Իսկ միգուցե խոստովանե՞մ,
Որ մենակ եմ
առանց
նրանց...












՛

Աշոտ Երկաթ
06.05.2011, 10:01
***
Քո ժպիտն է սառել
իմ հայացքում,
Քո կարոտն է մարել
ու քեզնից է
վանում:
Օրը երազ դարձած,
ու՞ր է փախչում,
Եվ ինչի՞ց է հոգիս
դեռ
գոհանում...

Աշոտ Երկաթ
06.05.2011, 16:52
* * *
Թե այրվել եմ բոլոր սերերի
հուզումների մեջ,
քամուց բռնկվել, բոց առել
տապից,
դարձել
ինքնիշխան,
ինքնազոհ,
բայց
Զոհ,
դարձյալ չեմ ձգել հետընթաց հայացք,
չեմ եղել ժլատ՝
ինձնով անելով
թե՛ սեր,
թե՛ խնդում…
Լինելով հաճախ քավության
նոխազ՝
Չեմ կողպել դռներ՝
թափելով
ես
մաղձ:
Լուռ ամփոփվել եմ ինքս
իմ խցում՝
Չխաթարելով ո՛չ ոք,
ո՛չ նրա

անցյալն ու ներկան,
Չեմ խոցել սրտեր,
սփռել եմ շուրջս
սեր,
խնծիղ
վարդեր,
փորձել արարել լույսի բարակ շիթ`
նազենի,
շողշող,
Վերստին զուգել ամեն մի տարի`
դժնդակ դարի խորքերից ելնող,
արևազարդվել
արևով
բարի;
Չեմ առել մարջան
կամ
ապարանջան,
Թևաբախել եմ
հույսի,
հավատի
սահմանագլխում,
հղացել մտքեր`
վերընձյուղվելով
մի նոր Զգացման
խրթին,
խճճված
ենթամտքերով`
ենթատեքստում թողնելով
հենց
ինձ;
Տարածքի-լույսի սահմանագծի
կեղտ ու փոշու
մեջ
գոտեմարտելով
ոգու անցավոր
այս գոյին
ընդդեմ`
Ես հուր եմ վառել`
ևս մի անգամ
հավաստելով ինձ,
որ լույս էր իջել
մեր գլխի վրա:
Թող հոգվույս լինի այն սպեղանի…

Աշոտ Երկաթ
06.05.2011, 19:31
***
Հոգուց
պոկված կարոտ առնեմ,
Գարունքի մեջ՝
սիրո կրակ:
Կյանքս անդարձ քեզ նվիրեմ,
որ անհունում
հավերժանաս...

Աշոտ Երկաթ
07.05.2011, 10:04
* * *
Թիթեռների մի խումբ, ասես
Հոգուս խորքում խլրտալով,
Վրձնախաղով գույներ ներկում,
թռվռում է
ու
թռվռում:
Լուսե անուշ երազներն են
թևեր առել,
սավառնելով
քնքուշ հուր են
վառում
սիրո.
Ես երազն եմ քո
պատկերում՝
դարձնելով այն
կտավ մի նոր,
Որ աշխարհին աղաղակեմ.
-Իմ
Երազն ես
Դու
թևավոր:

Աշոտ Երկաթ
07.05.2011, 21:09
***
Լույսը բացվեց
տառապանքիս հետ մեկտեղ,
Արևն ասես ժպիտ բերեց
իմ հոգուն:
Որքան ցավեր մտագնեցին միտքս ,
տե՛ս,
Դարձյալ վերից հույսեր տվին
այս հոգուն:
Այդ երկինքն ի իմ ապավեն,
Դո՛ւ վաղօրոք սփոփեիր
խենթ
հոգուն...

Աշոտ Երկաթ
08.05.2011, 07:53
***
Դու քեզ ինձ նվեր տվիր,
Հուշ դարձար
ու
մնացիր,
Այս անտակ,
անսեր
երկրում,
Ու՞մ թողիր
ու
գնացիր:

Աշոտ Երկաթ
08.05.2011, 20:34
***
Օրս այնքան
հոգսով լեցուն
Քո պակասը
չզգացի.
Սիրտս այնքան
վերքով հեծուն,
Դարդ արեցի
ու
լացի:
Կյանքս անցած՝
թշվառ երազ.
Ի՞նչ հուշերով սգացի.
ասես
կաղնի
հողմից ընկած
Ես
անտունի
մնացի:

Աշոտ Երկաթ
09.05.2011, 07:36
***
Ես լույսի գերին եմ,
դու՝ իմ,
Աւևի շողիկն եմ,
դու՝ իմ,
Մի կին եմ ցողոտ
ու
շաղոտ,
Քեզ համար՝
Սիրո մի բագին:

Աշոտ Երկաթ
10.05.2011, 10:22
***
Հոգիս բեկված է այնպես.
դարդերս խորն են,
Սիրտս լցված է այնքան,
վերքերս բաց են,
Ո՞մ հավատամ կուրորեն,
Երբ սիրտս
թաց է:

Աշոտ Երկաթ
10.05.2011, 20:39
* * *
Ես արդեն եկել եմ,
Ես արդեն քեզ հեգել եմ,
Նազանքով լուռ հեծել եմ,
Տե՛ս, վաղուց տվայտել եմ,
Այսքանով ինձ փետտել եմ,
Եկել եմ,
Լռությամբ քեզ գգվել եմ,
Մտքերս ծամծմել եմ,
Եվ արդեն վերծանել եմ,
Ու ինձ,
տե՛ս, ծնել եմ,
Հավատով քեզ գրկել եմ,
Ու կրկին ընկրկել եմ,
Օրիցս լուռ փախել եմ,
Շրջանցել,
ինձ խաչել եմ:
Այս սիրով ինձ տանջել եմ:
Քեզ անվերջ երկնել եմ,
Ի վերջո…
երկնչել եմ:
Սպառել, սպառվել եմ,
Արցունքով լուռ հեղվել եմ
ու կարծես
սուս մարել եմ…
Էս ինչքա՛ն
ես
ապրել եմ:

Աշոտ Երկաթ
11.05.2011, 19:08
***
Միօրինակ այս կյանքի մեջ
ես մի քիչ
հույզ եմ դնում`
Համեմեմելով այն
սիրո հմայքներով:
Մի քիչ կարոտ,
որից մեղեդի է ծորում
անուշ
ու
երկնուղեշ.
Մի քիչ արցունք,
անձրև
Ու բնության հրաշք այս

պահը,
Որից ես արբել եմ
ու խենթացել
մի քիչ:
Երեկն իմն էր,
այսօրն` է'լ
առավել,
Էլ առավել ես
ես հարուստ եմ:
Թող ամենքին ասեմ,
Ահա`
իմ սրտի չափը
Դու ես:
Ինձնից մինչև՜ հույզը,
մինչև՜ հոգու խորքը
բերնեբերան
Սեր է.
և
Դու ես նրա
Տերը:
Ախ այս սուտ միջնորմը,

Ով՞ էր` հեղինակը:
Վաղն առավել ես քոնն եմ,
Իրոք որ
միտքը սահման չունի
և երազն է անուշ;


Մնայուն այս հույզը
բնութն է իմ
երկնել`
Հմայք տալով ու
ձև,
Տե'ս ,
այնքան էլ
չեմ շառագունել...

Աշոտ Երկաթ
12.05.2011, 20:26
***
Բանաստեղծի թրթիռով է հոգիս եռում
Ու անհունի երազներով
լուռ սավառնում
կապոյտ ծովում...
Գույններ վառում արևաշող,
հեռու-հեռվում
երգեր ձոնում սիրահմա.
Այդ լազուրում
թող մեղեդին
Թնդա
հիմա....

Աշոտ Երկաթ
14.05.2011, 07:18
***
Լույսի պես թրթռուն է
հոգիս,
Հավերժի մի մասն է
երևի:
Հավերժի այս պահին
հազա՜ր
երանի.
Կ՞ա մեկը, որ չուզի՝
հենց այսպես
լինի:

Աշոտ Երկաթ
15.05.2011, 08:18
***
Թե ո՞ւր կորան երազներս,
անձրև դարձան,
մաղվեցին.
Ա՜խ, սերերս ու՞մ մնացին,
փխրուն հոգիս
լքեցին.
Կյանքս անդարձ անցավ ,
գնաց,
Վա՜խ օրերս խամրեցին.
Մտքիս անկյանք մի հուշ
մնաց,
Սիրտս արցունքով
լցրին...

Աշոտ Երկաթ
16.05.2011, 08:02
***
Ես արդեն
վաղուց
էլ
ես չեմ
Ծովի փրփուր եմ,
էլ
ալիք
չեմ,
Առվակի ջուր եմ,
էլ
հորդան չեմ,
Աշնան քամի եմ,
էլ
ամպրոպ չեմ,
Աննշմար ժայռ եմ
էլ
հրաբուխ չեմ,
Իզուր,
ախ,
իզուր,
Որ ես ,

էլ
Ես չեմ:

Աշոտ Երկաթ
17.05.2011, 10:13
***
Վաղուց եմ դռներս բացել,
գնում ես,
բարով գնաս,
Սրտիցս վարդ ե պոկվել,
փռել եմ ճամփիդ.
գնում ես,
գնա:
Տկար է մարմինս, հոգիս,
Այդ սիրտս ե սիրով հյուսվել,
Վերցրու
ինչ որ ուզես,
Թող բարին քեզ հետ մնա:
Դռանս իզուր ես կանգնել,
Չեմ ասի`
ետ դարձիր
ու
տես.
Կարծում ես,
ինձ ոչինչ
չի՞ մնա:

Աշոտ Երկաթ
17.05.2011, 20:28
***
Տիրոջը


Աղոթքիս մեջ ես
լուսերես կանգնել,
Երգերիս մեջ ես
փառահեղ նստել,
Բյուրեղյա թասով
Քեզ ջուր եմ բերել,
Ուղին այս շաղոտ
Օրհնանքդ է վառել:

Աշոտ Երկաթ
18.05.2011, 06:38
***
Մայրս այնքան մոտ էր
ինձ
Ու շշնջոււմ էր անուշ,
Ասես երազ չեր դա
լոկ.
Սրտից ծորում էր կարոտ,
Հույզն էր վառվում կաթոգին...
մի օռ
Կլինեմ,
կլինեմ
Քեզ մոտ...

Աշոտ Երկաթ
19.05.2011, 08:29
***
Լռել են
ոգու կանչ,
սիրո տենչ,
Վառվռուն մանկության ծիծաղ ու
կարկաչուն խնդում:
Մահացու է այս կեղծ լռությունը,
որը
պահն առել է գիրկն
ու տրորում է
մտքերի խաղն անկարգ:
Երեկն ու այսօրը հանգուցելով իրար՝
նա բերում է մտքի խառնաշփոթ,
խառանկ իրարանցում,
որոնք, օղակվելով իրար,
հրմշտուք են գցում՝
հեղելով հույզերի մի ողջ
պարս:
Շնչահեղձ եմ լինում,
Գլխապտույտն է ինձ խելքամաղ անում,
հոգիս բզկտում է ուժգին մի ցավ
խռովքի ու
ցասման:
Բերնեբերան հույզն է պատել վաքանցիկ
այս գոյին,
առանց որի
ես կա՞մ
թե՞ չէ...
[/CENTER]
[/CENTER]

Աշոտ Երկաթ
20.05.2011, 06:44
***
Վերադարձի ճամփան
փա՞կ է.
ե՛կ, առջևդ դուռս
բաց է:

Քեզ Աստված ներել է
վաքուց,
Չկարծես,
թե
սերը սուտ է...

Աշոտ Երկաթ
21.05.2011, 09:41
***
Առանց քեզ
չգիտեմ, թե
ով եմ:
Առանց քեզ
դու կասե՞ս, թե
ով եմ:
Կիսատ եմ,
լրիվ եմ,
այս եմ.
Քեզ հետ եմ,
քեզ հետ չեմ,
ես եմ....

Աշոտ Երկաթ
23.05.2011, 08:11
***
Թիթեռների մի խումբ. ասես
Հոգուս խորքում խլրտալով,
Վրձնախաղով գույններ ներկում,

թռվռում է
ու
թռվռում:
Լուսե անուշ երազներն են
թևեր առել,
սավառնելով
քնքուշ հուր են
վառում սիրո.
Ես երազն եմ քո
պատկեում՝
դարձնելով այն
կտավ մի նոր,
Որ աշխարհին աղաղակեմ.
- Իմ երազն ես
Դու թևավոր:

Աշոտ Երկաթ
24.05.2011, 07:54
ՀԻՍՈՒՍԻՆ


Ուղիդ արդար է,
իսկ միտքս՝
աղտոտ.
Լույսդ պայծռ Է.
Ճամփաս՝
խորդուբորդ:
Ինքդ
Հանճար ես,
Ես՝
աննշմար
շող:

Աշոտ Երկաթ
26.05.2011, 08:02
***
Ես,ա՛յ,

հորինված սերը
չեմ ուզում,
Իսկ է՛լ ավելի
սարքովի ու
կեղծ
ժպիտն է խղճուկ
նողկանքս բերում,
Ծիծաղն՝ առավել,
և էլ չեմ խոսում
կեցվացքի մասին:
Գերադասում եմ լինել
վայրենի,
քան հիմքը խարխուլ մի
կեղծ
շինություն...

Աշոտ Երկաթ
27.05.2011, 07:29
***
Թե այրվել եմ բոլոր սերերի
հուզումների մեջ,
քամուց բռնկվել,բոց առել
տապից,
դարձել
ինքնիշխան,
ինքնազոհ,
բայց
Զոհ,
Դարձյալ չեմ ձգել հետընթաց հայացք,
չեմ եղել ժլատ`
ինձնով անելով
թե' սեր,
թե' խնդում…
Լինելով հաճախ քավության
նոխազ`
չեմ կողպել դռներ`
թափելով
ես
մաղձ:
Լուռ ամփոփվել եմ ինքս
իմ խցում`
Չխաթարելով ո'չ քո,
ո'չ նրա
անցյայն ու ներկան,
Չեմ խոցել սրտեր,
սփռել եմ շուրջս
սեր,
խնծիղ,
վարդեր,
փորձել արարել լույսի բարակ շիթ`
նազենի,
շողշող,
Վերստին զուգել ամեն մի տարի`
դժնդակ դարի խորքերից ելնող,
արևազարդվել
արևով
բարի:
Չեմ առել մարջան
կամ
ապարանջան,
Թևաբախել եմ
հույսի,
հավատի
սահմանագլխում,
հղացել մտքեր`
վերընձյուղվելով
մի նոր Զգացման
խրթին,
խճճված
ենթամտքերով`
ենթատեքստում թողնելով
հենց
ինձ:
Տարացքի-լույսի սահմանագծի
կեղտ ու փոշու
մեջ
գոտեմարտելով
ոգու անցավոր
այս գոյին
ընդդեմ`
Ես հյուր եմ վառել`
ևս մի անգամ
հավաստելով ինձ,
որ լույս էր իջել
մեր գլխի վրա:
Թող հոգվույս լինի այն սպեղանի…

Աշոտ Երկաթ
28.05.2011, 20:29
***
Մի
անուշ գիշեր է հիմա,
Արցունքս է մեղմորեն ծորում,
Կրծքիս տակ ինչ-որ մի բան
խլրտում
ու հանդարտ լռում:
Մի պայծառ գիշեր է հիմա:
Դուրսը` ցուրտ:Ձմեռ է ու մահ:
Հոգուս մեջ կրակված մի հուշ
տանջում է,
կեղեքում անահ…
Մի լռիկ գիշեր է հիմա,
ՈՒշաթափ հոգնություն
կամ մահ,
Ողջակեզ սիրտս հուսահատ
Մխում է հավերժում ցմահ:
Գրկիս մեջ գիշեր է հիմա,
երկնքից աստղերը պայծառ
Ժպտալով աչքքվ են անում,
Հմայում սիրով անհատակ:
Մի դաժան գիշերէ հիմա,
Անառակ դևերով պատած.
Կապկանում
կան ու չկան,
Ցավ տալիս,
չքվում են հանկարծ:
Գիշեր է.
Ու մութ է,
Ախ սուտ է,
որ դրսում մի պարզկա գիշեր է,
որ շունչ կա
ու
օդը
գինով է...
Գիշեր է,
պարզապես
գիշեր է:

Աշոտ Երկաթ
29.05.2011, 21:16
***
Դու քեզ ինձ նվեր տվիր,
Հուշ դարձար
ու
մնացիր,
Այս անտակ,
անսեր
երկրում,
Ո՞ւմ թողիր
ու
գնացիր:

Աշոտ Երկաթ
30.05.2011, 09:20
***
Կյանքիս բոլոր էջերը
դատարկ մնացին,
Ձեռքս դիպավ թերթերին
ու
սառսռեցի:
Արցունք հոսեց սրտիցս,
Ու՞մ նզովեցի...
Ինչո՞ւ հանկարծ ինձ լքյյալ
մենակ զգացի:
Ու՞մ փնտրեցի իմ ներսում,
ու՞մ հավատացի:
Ի՞նչ հույզերով խենթացա,
ի՞նչ ամբարեցի...
Ասես գտա՞ քեզ նորից,
թ՝ե
կորցրեցի:
Կյանքիս բոլոր թերթերը
քամին պոկեց
ու
տարավ,
Եվ այս դատարկ աշխառհում
Հոգիս մնաց միշտ ծարավ...

Աշոտ Երկաթ
30.05.2011, 20:53
***
Ես այլևս չեմ տալիս
<<մի՞թե>> հարցը,
Ու այլևս ակնկալում
Արձագանքը:
Ես,
պարզապես
սպասում եմ:
Պարզից հեշտն ու
մատչելին
Ինձ հուզում են,
Օրերից մելամաղձիկ
ես հյուսում եմ
արևոտ,
լուսե
երկիր,
ինձ հուշում ես:
Այդ օտար, անկեզ
երկրում
Դու հիշում ես
ծիածան ու ծիրկաթին,
Ծիրկաթին, կամ
կաթն-ծիր
Մեզ` նշանտուք:
<<Մենք>>,
այլևս `
<<Դուք>>:
Տե'ս ակնկոր,
մինչ սրտում դող
աղջկա,
աղջնակի,
Այն երկակի
մի ընկալիր:
Ես
արբեցի:
Կոմիտասն հնչեց շատ
պարզ,
Բեթհովեն,
լուսնի սոնատ,
Լուսընծա
այս տառապանքը,
Լուսցող
ու լուսնկաթ:
Ծիրկաթին
կամ
կաթն-ծիր
Նշողել ու
շաղել է:
<<Մենք>>,
այլևս,
<<Դուք>>.
Մեր նշանտուք,
Մատնեմատ
կամ
հարսնեմատ,
Հարսենի մի մատանի,
Հարսնաղջիկ
այլևս
չիք:
Չեմ տալիս ես « մի՞թե>> հարցը,
այլ, և, իսկ,
Բայց և այնպես,
ապա,
թե`
ոչ…
Խմորվել ու
…օրել եմ,
Ես ինձնից,
Հիրավի...
հեռացել եմ:

Աշոտ Երկաթ
02.06.2011, 21:14
***
Եթե հանկարծ խաչված լինեմ`
անապատում լքյալ
ու խեղճ,
Լույսը հոգուս քեզ կթողնեմ
առանց տրտունջ
ու
առանց հևք:
Եթե անգամ թևաթափվեմ
անպատասխան սիրո բովում,
Դարձյալ երգն այս քեզ կձոնեմ
կապուտակ այս
երկնի մովում:
Եթե անգամ դաջվածք առնի
Սիրտս սիրո խառնարանում,
Լույս
աստղիկներ
քեզ կընծայեմ
Խառնաշփոթայս արանում:
Եթե անգամ ոտքերիս տակ
հողը փախչի,
Շղթայակապ ինձ դեն նետեն,
Հոգիս այնպես փխրուն
ու հեզ
Քեզ առհավետ
նվեր կանեմ:

Աշոտ Երկաթ
05.06.2011, 14:07
***
Ուզում եմ փախչել ամենքից հեռու,
Ըմբոշխնել սիրո վայելքներն անուշ,
Ու անտակ հույզի գգվանքների տակ
Ուզում եմ ճչլ բերկրանքից անափ`
Ամենայն ուրեք ես իմ տիրուհին,
Չկա առավել ել երջանիկ պահ.
Այս աստվածային վայելքից կամա
Ու թե ակամա
Աստղեր եմ սփռում սիրող զույգերին:
Տե'ս,
Ամենուրեք լույսով չեն շիկնել
և'
կան,
և'
չկան:
Ո՞ւր ես իմ Աստված,
Ի՞նչ ես ինձ տվե~լ...
Ի՞նչ լույս ես շաղել իմ հոգուն մոլոր
ու թափառական...
Կացե'ք,
դե, կացե'ք,
Մի քիչ շունչ քաշեմ:
Չլինի հանկարծ,
թե
խելագարվեմ
այս սիրագորով երջանկությունից:
Օ'հ, դու իմ օրհնյալ
երկիր մոլորակ
Իմն ես մշտապես:
Հավերժանման դու մի կաթ ցողիկ,
Ցողվել եմ արդեն քո շողերի տակ…
Գարուն է հարկավ,
աննման գարուն:
Այս ճամփան իմն է,
Ո՞ւր եք ինձ տանում:

Աշոտ Երկաթ
06.06.2011, 18:05
***
Այնպես անցար,
Ասես ոչինչ
Չէր խռովել քո հոգին,
Պահը հավերժի մաս դարձրիր,
Որ ամոքի
իմ հոգին:
Սակայն խոր էր ցավն առավել.
մոլորվել եմ անմեկին…
Գիշերն ո՞ւր կհանգրվանի
վետվետուն
ու խենթ
հոգին…

Աշոտ Երկաթ
07.06.2011, 18:19
***
Այս աշխարհից հեռանալուց
չեմ վախենում,
Թե որ ճամփին սխալմունքից
չեմ վարանում:
Զուր եմ կարծես
կյանքս վատնում
Ու լուրջ ոչինչ
չեմ ել անում.
Ի՞նչ եմ լռել
իմ վրանում…

Աշոտ Երկաթ
10.06.2011, 21:22
***
Լույսը բացվեց
տառապանքիս հետ մեկտեղ,
Արևն ասես ժպիտ բերեց
իմ հոգուն:
Որքան ցավեր մթագնեցին միտքս,
տե’ս,
Դարձյալ վերից հույսեր տվին
այս հոգուն:
Այդ երկինքն է իմ ապավեն,
Դո'ւ վաղօրոք սպոփեիր
խենթ
հոգուն…

Աշոտ Երկաթ
11.06.2011, 18:52
***
Ինչ որ բան կա,
որը հաճախ,
տե’ս, ծածկում եմ
Ի սեր այն լուռ,
թաքուն սիրո,
Որ բռնկվեց ինչպես
կայծ մի,
Խամրեց հետո
լուռ անուրջով:
ինչ որ բան կա,
որն այսքան շատ
տանջում,
Սակայն տալիս է մի
անուշ բերկրանք,
Որից ներքուստ շառագունում
ու ժպտում եմ կարոտանքով:
Ինչ որ բան կա,
որ ճչում եմ ինձանից դուրս,
փայփայելով մի նոր խաբկանք,
ու խռոված մի կողմ թեքվում:
Ինչ որ բան կա,
որին այնպես ես հավատում,
նոր աշխարհ եմ հայտնաբերում,
սեղմում կրծքիս
ու աղոթում:
Ինչ որ բան կա,
որ քաղցրիկ մանկան նման
Իր առաջին քայլերն անում
ու շվարած հարազատի քրքնջոցից
տեղում նստում`
գիտակցելով օրը լցրած
ուրախության բերկրանքն անհուն:
Ինչ որ բան կա,
որ թողնում եմ
ես անցյալին,
Իսկ գալիքը
հենց նոր կերտում`
Այս չորս պատի
անկյուններից մեկում չոքած
Ու`
դասալիք:
Ինչ որ բան կա,
որին դու Էլ չես հավատում:

Աշոտ Երկաթ
12.06.2011, 20:17
***
Կողքիս ես,
և սակայն ուզում եմ հավատամ,
ուզում եմ համոզես, ինձ համար
այնքան թանկ
Լինելդ:
Մատներով սանրեմ մազերդ
ու զգամ`
աննյութ չես,
որ
Դու ես:
Ուզում եմ Տեր զգաս
վաղանցիկ այս պահին,
Թող լինի ճշմարիտ ընկալում:
Ո'չ,
Ո'չ,
Չէ~:
Անցյալն ու ապագան
Թող հիմա դադարեն
գոյություն ուենալ…
Ընկալում ներկայի:
Ախ, գոհ եմ ես այնքան,
որ չեմ ճչում ցավից
երջանիկ այս պահի:
Ուրախությունն այս հպանցիկ
մթագնել է միտքս այնքան,
որ չեմ ուզում
Ո'չ առաջ գնալ,
Ոչ`
ետ:
Խաչուղինորն են հատվելով
խլվում,
Ձոնելով իմստը այս
կյանքի,
Որը մեզ է
կարծես թե
պատկանում:
Հաստատում ես,
փորձում` համոզել
լինելդ…
Երազն է տերունի բոց առել,
Ուրեմն
դու,
դո'ւ ես:
Եվ չկա խռովքի
գեթ նշույլ…
Իմ հոգում
ինչպես միշտ,
Գարո~ւն է…

Աշոտ Երկաթ
25.06.2011, 23:54
***
Ցավից մոլեգնում են
լոկ կորստի դեպքում,
Լոկ կորստի դեպքում
զգում կյանքն ավելի
Ցավով կուլ եմ տալիս
բաժակ լցված ցասում,
Ըմպում կարծես հողում թաղված
գինի:
Մրրկած սիրուց հարբած
երբեք այնքան չեմ կարոտել
Հեռվում կիզված իմ օրերն,
որքան
հիմի:
Այդ ամբողջի բաղադրույթը`
Տարի,
Միահեծան մեկ կյանք,
մեկ մարդու կյանք,
Բարի:
Ես դուրս եկել ժամ ու ժամանակից,
կապել, կապկպել եմ
ծիծաղն ու արցունքը,
Թախիծն այս լուռ,
բերկրանքը սին.
Գրել ու ջնջել եմ…
գրել,
Հավատացել,
Բոլոր սերերը
թաքուն ամբարել եմ,
Հետո
երկար խոսել
Ու խորհել եմ
ինձ հետ,
քեզ հետ,
Ձեզ հետ:
Չեմ սպասել քո գալուստին.
Մտքում խեղդել
զայրույթ
ու
խինդ,
Իսկ քո կողքին
ես չեմ եղել ինքս,
Վախով սպասել եմ մի նոր
ցավի,
Կարծես
հենց այդպես էլ
պետք է լինի:
Բյուր-բյուր անգամ
պատուհանն է ձգել,
Որի գոգին շողվել
շաղախվել եմ հուշի հևքին…
Չեմ շրջվել, ավա~ղ,
Ավա~ղ հենց այդպես էլ պետք է
լինի:
Դողերոցքն է պատել
ջղաձգված գոյիս:
Սիրո,
անջատումի
Հաշվեկշիռն եմ բերել
ի մի
Հարկավ կյանքն է մեր,
որ այդպես էլ
պետք է լինի:
Հեշտ է ասել հիմի,
որ դու
չգաս,
ու` որ չկաս.
Որ դու
չկաս,
Հենց այդպես էլ,
թող որ
լինի':

Աշոտ Երկաթ
06.07.2011, 02:46
***
Արշալուի հոգեթաթախ
զեփյուռի տակ
Ծաղկւնք է առել
գարունքը իր մեջ,
Բույրով է լցվել,
անուշ հորդում է,
Տե'ս, փթթել է
արբունքից նա հեզ:
Որքա~ն փառահեղ,
վեհաշուք տեսք է.
Ժպտում է մեղմիվ,
գեղաթով դյութում:
Հովում խշշում է
ու խլրտալով
ծիծաղ է սպռում
ողջ այգեստանում,
սրտերն էլցնում
սիրով լիուլի
գինով անելով:
Ա~խ, խինդն է ծփում
ու կակազավոր սիրտն իմ
խենթ հուզում,
իսկ երգը հոգուս,
տե'ս,
նազ է անում…
Ու խորախորհուրդ
այս կոպերի տակ
Կյանքն է իմ սիրով
կրկին մոլեգնում,
Այս սոխակների գեղգեղանքն անուշ
ինձ վերստին է
խելքամաղ անում...

Աշոտ Երկաթ
22.07.2011, 11:41
Որքա~ն հաճախ ես դու ինձ
ցավ տվել,
մեծամտացել,
Որ սիրո տերը
հենց ինքդ ես
դարձել:
Բայց պետք է որ քեզ
ես ցավով
ասեմ`
նույնքան հաճախ էլ
և կորցրել
ես,
Վերքն էլ առավել
սպիացել է.
Ջանքն անգամ զուր է…
Հետքեր մաքրելու
փորձը
իզուր է…

Աշոտ Երկաթ
15.08.2011, 17:57
***
Կյանքիս ապրած ամեն պահը
խենթություն է,
Սին հույսերի հսկայական
ձգված պարան,
Բութ սպասման մի
խառնարան,
Ասես սրտիս դաջված
խարան:
Սերս առան`
թողնելով ինձ
անօգնական,
Ու դարին եմ գլուխ տալիս,
Թեպետ մտքով`
ցավս լալիս.
Ինչ եմ ուզում
ես ինձանից...
Կյանքիս ապրած ամեն մի նոր
ակնթարթը
ցավ է տալիս.
Ա~յ քեզ կրակ,
տվայտելով էս ու~ր հասա,
ո~ր հողմերի,
քամու
գիրկը,
ու~մ խառնված`
առա հասակ.
Հույզի խորքում
այս անհատակ
ինչ թողեցի ինձանից`
ասա:
Գլխապատառ անցուդարձում
շվարեցի,
չհասկացա`
ինչ
ինձ հասավ.
Արցունքակալ ես թեքվեցի,
Սիրտս կարծես
մի բուռ դարձավ:
-էս աշխարհից ինչ կտանեմ,-
Հարց եմ տալիս
ինքս ինձ հաճախ,
Սիրտս ցավով թող բաց անեմ,
Խռովքով եմ,
ես իմ
Աստված...

StrangeLittleGirl
08.11.2011, 04:30
Էս ինչու՞ ոչ մի տեսակի քննարկում չկա: Մի քանի գործ կարդացի, Սևակոտ էր:

Աշոտ Երկաթ
12.11.2011, 10:25
* * *
Դարձյալ սիրտս խոցեցին,
ապտակ տվին ու անցան,
Ես խռովքով լցվեցի,
հեգնեցին ինձ
ու
անցան,
Այս ինչ անսեր աշխարհ է,
տրորեցին
ու
անցան,
Հոգիս կրկին տրտում է,
ում թողեցին
ու
անցան...

Աշոտ Երկաթ
23.12.2011, 23:59
***
Արթմնի այս հուշերից
հոգիս ցավով է տնքում,
էլ չեմ հուզվում
խենթի պես,
Չեմ սավառնում
երկնքում
Կյանքն այնպիսի
դաս տվեց,
Որ
մեխվել եմ...
իմ մեղքում:

Աշոտ Երկաթ
04.01.2012, 22:43
* * *
Տե ՜ս, օրերը խառնում ,
ժամից ձուլում
ժամաքանակ, ձուլվում ա կն թա ր թին,
դա ռն ո ւմ քանակ, Ամպ ր ո պ ո ւմ եմ նորեն անտակ,
Համա պար փակ,
Այ ս օրն է ինձ խաբում,
երկինքներից հառնու մ մի լուսածիր.
Ծրարում եմ ցողն էլ
առաքելով
երկիր:
Ես քո գոյն եմ օրհնո ւմ, ժամադրում իմին,
Ինձ անցյալից ձայն ո ւմ,
խառնում ա պա գայ ին,
Հունցում որպես խմոր,
Խմորվ ում եմ
լավին, վատին'.
Հեռվից արև կլլում,
Նհրսից թույլ լուսարձակ,
Առավոտից երեկոն եմ քամում,
ճզմում
անտակ
ու
անհատակ:
ես խրվել եմ ուզում
տարածքի մեջ ագահ,
Թոթափելով
ինձնից և ժամ, և ակնթարթ,
շղարշել եմ լուսին,
մայրամուտից շիկնել
իմ մատներն են հոգնել,
սիրտս դարձրել շավիղ,
Շառավիղ եմ ձգել
ես երդիկից ֊
տանիք:
Այս խելագար դարից
Խելագարվենք մի քիչ,
դիմախաղով տարվենք, ծամածռվենք,
ծռվենք,
՛Դարը դարով փոխենք,
տեղափոխվենք,
փոխվենք ,
Ժամից ձուլենք ժամաքանակ,
ձուլվենք պարփակ,
Համա պարփակ՛.
Համադրվենք,
դրվենք նույն երթուղու վրա...
ո'չ,
կասլանքնվել սլետք չէ,



Հարկավոր չի
բնավ՛.
Ես մտքիս եմ տալիս
ոգու թռիչք
Ո ւ բիրտ
դի մա կայ ում,
Նույն երթուղին շրջում,
Զուգորդում եմ քոնին
Համոզվելով ես, որ
Այս
երթը
Հերթ է,
Ես...
անգիտակ

Աշոտ Երկաթ
06.06.2012, 13:49
***

Սու՜ս աշխարհն է լռել իմ հոգում,
Խաղաղվել, ննջել, մտել անուշ քուն,
Ու ծվարել եմ գիշերվա զրկում։
Միտքս է դանդաղ փոթորկում հոգիս,
Ինձ խռովում է մերժված մի երազ,
Որքան էլ անհաս...
Միևնույն պահին
Քնքուշ կարոտ է հալվում իմ զրկում,
Մեղմորեն գգվում...
Ու որքան էլ որ
քեզ զարմանք թվա,
Ալեբախումն այդ գերում է հոգիս.
Դա համարելով երկնային

Պարգև՝
չեմ կարող չասել՝

Շնորհակալ եմ,
Տե՜ր։

Շնորհակալ եմ, Տե ր,
Որ ես,
վերջապես Քո իսկ Զորությամբ
Իրականություն վերադառնալով,
Սարսռուն քամու ու փոթորկի մեջ
Պահ մի երջանիկ
կամացուկ դարձա
ախուր խոհերին,
Եվ,
ո՜վ զարմանք բան,
Մի տաք ջերմություն ծորաց իմ ներսում։
Ես ինչպե՞ս չասեմ աղոթքներ՝ սիրուն,
Ինչպե՞ս չընկրկեմ...
Երբ, վարագույրն այս թանձր ու մռայլ
մի կողմ քաշելով,
լույսը վառեցիր
այս թափառական,
կորուսյալ հոգու,
Ես չւսսե՞մ
այնքա՜ն
մեծ ակնածանքով՝
Շնորհակալ եմ,

Տե՜ր։

Շնորհակալ եմ,
Տե՜ր,
Որ ինձ վերստին ճանաչել տվիր աշխարհիկ կյանքը՝ մեղսագործ ու սուտ,
Ու կյանքի տաղտուկ հորձանոււոներում զարմանքով լցրիր հոգիս ալեծուփ՝
Զգույշ բերելով պարզունակ մտքին, որ կյանքի
ունայն
հաճույքների մեջ մարդիկ քինոտ են, նախանձ, ոխակալ...
Սուտ է աշխարհը,
բյուր անգամ ափսոս
Ես-ն է մոլագար,
ինքնասեր իշխան,
որ,
հանկարծակի խղճուկ ու փխրուն մտքին տիրելով, սկիզբ է դնում
նզովյալ հոգու կեղծավոր գոյին և
ամենուրեք Հաստատում մի նոր քմահաճությամբ այդ մտացածին Մեծարգո
ես-ը՝
թյուր–
իմացաբար առաջ բերելով մի խառնաշփոթ
Քո
և

Քո
միջև։
Ա՜խ, այդ ապերախտ,
ինքնակամ արքան Կրկնում է մտքում
բազմաթիվ անգամ՝
Իմն է
և
իմ
մեջ,
ինձանում,
ինձնից...
Հոլովի՜ր, ինչպես սիրտդ կուզենա, այդ լարախաղաց դերանվանական դերասանուհուն, որ հետո դանդաղ քեզնից
մինչև
դու-ն
ու մինչև՜
նրանք քեզանով անես,
դնես վերջակետ։
Բայց
առերևույթ
չես էլ նկատում, որ միտքդ փուտ է, աղքատիկ, զազիր,
Քրքիջի արժան,
լպրծուն,
էժան.

Ցանկություն է սին...
Աշխարհն
անքնին
մեղքերով է լի,
Դու
համաձւս՞յն
չես։

Դու
համաձւս՞յն
չես։

Հույզն անգամ մաքուր այլաւիոխում են
առանց
այլևայլ տատանումների՝ աղավաղելով անդորրը հոգուդ, ծիծաղում վրադ լիաթոք ու
գոհ,
Առաքելություն անելու նման գոհւսնում անմիտ
փառասիրությամբ,
կարծես
աշխարհ են եկել անթաքույց հենց
դրա համար։
Կամքիցդ անկախ՝
նողկանք է պատում աշխարհի հանդեպ։
Երբ լույսը բացվի,
Քո դուռն եմ գալու,

Տե՛ր,
Որ Դու
ներես ինձ՝
այնքա՜՜ն նվաստիս,
Որ բյուր մարդոց մեջ
ու նրանց նման
լի սխալներով՝ դեռ հանդգնել է
մեծարել մարդուն հենց
Քո չափ. ների՜ր։
Միամտորեն աշխւսրհին նայել մանկան աչքերով՝ անարատ, մաքուր,
և
փոխարենը

և փոխարենը

անպատկառ, լպիրշ մերժում ստանալ...
Իսկ մսւքրությունդ
գործածեն քո դեմ,
Բայց և
չամաչեն...

Շնորհակալ եմ, Տե՜ր,
Որ կրկին անգամ ճանաչել տվիր մարդկային տաղտուկ ու խղճուկ
հոգին,
որ ազնվական է
համարում իրեն, բայց իրականում դատարկ է ու
սին։
Շնորհակալ եմ, Տե՜ր, որ դուռդ բացիր
մոլորյալ ու խենթ ծառայիդ առաջ, որ հավատում էր
վաղանցիկ կյանքի երջւսնկությւսնը,
ինքն իրեն խաբում...
Ա՜խ, որքա՜՜ն էին
սայթաքումները,
Եվ ինչու՞ հանկւսրծ մեծամտացա, թույլերից
թույլս
չկարողւսցա,
ի զորու չեղա հաղթելու նրան.
Այդ կապկանման
ճիվաղ սատանան շեղեց իմ
ճամփան։
Իսկ այս ի՞նչ ցավ է ճմլում իմ հոգին, երբ ամենուրեք
ինձ ես հետևում,
Ու եթե,
իրոք,
Ուշսւթւսփ գոյն այս նզովյւսլ լինի, դարձյալ չեմ կարող, չեմ կարող չասել՝
Շնորհակալ եմ, ՏեՀր,
որ աշխարհ բերիր կամոքդ մեծի և տվիր հնար այս կենսաձևին Քեզ
ճանաչելու։
Թո՜ւյլ տուր՝ մեղա գամ մեղքերիս համար, որ շատերի պես եղել եմ չնչին ավւսզւսհատիկ, միևնույն պահին՝ խելագար ու խեղճ...
Մաքրիր մեղքերից ու թող, որ ներս
գամ...
Շնորհակալ եմ,
Տե՜ր։

Աշոտ Երկաթ
18.09.2012, 15:27
https://www.facebook.com/AnneMariAnnaJanibekyan

Meme
18.09.2012, 18:34
* * *
Դարձյալ սիրտս խոցեցին,
ապտակ տվին ու անցան,
Ես խռովքով լցվեցի,
հեգնեցին ինձ
ու
անցան,
Այս ինչ անսեր աշխարհ է,
տրորեցին
ու
անցան,
Հոգիս կրկին տրտում է,
ում թողեցին
ու
անցան...



***
Արթմնի այս հուշերից
հոգիս ցավով է տնքում,
էլ չեմ հուզվում
խենթի պես,
Չեմ սավառնում
երկնքում
Կյանքն այնպիսի
դաս տվեց,
Որ
մեխվել եմ...
իմ մեղքում:


Էս ինչու՞ ոչ մի տեսակի քննարկում չկա: Մի քանի գործ կարդացի, Սևակոտ էր:


StrangeLittleGirl ջան, ես էլ զարմացա, որ մտա թեման ու տեա որ ոչ մի շնորհակալություն անգամ չկա, չնայած դեպքեր լինում են, երբ վարկանիշում են, ու շնորհակալություն չեն դնում, բայց կարծում եմ, սա էդ դեպքը չի....
Ասեմ, որ վաղուց ասեմ էս թեման չէի մտել, կարոտել էի էս տեսակ շնչին, ավելացնեմ, որ նշածներս նոր կարդացածներից ամենալավն են....
Շնորհակալ եմ ստեղծագործողից, որը ինչքան գիտեմ ու հիշում եմ Աշոտ Երկաթը չի, այլ հենց Աննե Մարին- որի անունով էլ հենց բացվել է թեման....
Հաճույքով կարդացի, քանի, որ տխրության ու էս տեսակ շնչի շատ կարոտել էի ......:)

Աշոտ Երկաթ
18.09.2012, 18:45
StrangeLittleGirl ջան, ես էլ զարմացա, որ մտա թեման ու տեա որ ոչ մի շնորհակալություն անգամ չկա, չնայած դեպքեր լինում են, երբ վարկանիշում են, ու շնորհակալություն չեն դնում, բայց կարծում եմ, սա էդ դեպքը չի....
Ասեմ, որ վաղուց ասեմ էս թեման չէի մտել, կարոտել էի էս տեսակ շնչին, ավելացնեմ, որ նշածներս նոր կարդացածներից ամենալավն են....
Շնորհակալ եմ ստեղծագործողից, որը ինչքան գիտեմ ու հիշում եմ Աշոտ Երկաթը չի, այլ հենց Աննե Մարին- որի անունով էլ հենց բացվել է թեման....
Հաճույքով կարդացի, քանի, որ տխրության ու էս տեսակ շնչի շատ կարոտել էի ......:)

Շնորհակալ եմ գնահատականի համար սա հորաքրոջս աշխատանքներն են աշխատանքները ես եմ տղադրում ինչքան գիտեմ տառասխալներ էլ կան կարծում եմ ներողամիտ կլինեք

Աշոտ Երկաթ
19.09.2012, 12:16
http://www.youtube.com/watch?v=BqtVmq3BzGg&feature=related

Աշոտ Երկաթ
21.09.2012, 21:01
http://www.youtube.com/watch?v=rUq4od6lcog&feature=relmfu

Աշոտ Երկաթ
08.07.2014, 20:09
https://www.youtube.com/watch?v=OGaEtnF4ZfY

Աշոտ Երկաթ
07.11.2014, 21:56
https://www.youtube.com/watch?v=OGaEtnF4ZfY

Աշոտ Երկաթ
07.11.2014, 21:57
https://www.youtube.com/watch?v=apHFy3vApOk

Աշոտ Երկաթ
07.11.2014, 21:58
https://www.youtube.com/watch?v=1nwF5bX3jSs

Աշոտ Երկաթ
22.03.2015, 21:39
***
Հույզի մի ցողիկ եմ.
Շաղվել եմ լույսիդ:
Վաղանցիկ շողիկ եմ.
Արևն է ուսիդ:
Ո՞ւմ տվիր ժպիտդ
Ես`
փխրուն
հուսիկ:

Աշոտ Երկաթ
22.03.2015, 21:44
https://www.youtube.com/watch?v=IVWWhVudI90

Աշոտ Երկաթ
04.04.2015, 13:04
Սիրտատոչոր մրմունջից խուլ
Արտասվում է իմ հոգին:
Մի տաքուկ դող սիրտս պատել,
Ցավ է տալիս անմեկին:
Ա՜խ, ում առջև սիրտս բանամ,
Ու դատարկվեմ լիովին,
Ու՞մ վստահեմ իմ գաղտնիքը,
Ո՞վ կկանգնի իմ կողքին:
Ամեն մեկը իր հոգսն ունի,
Վիշտն իր խորունկ,թախծագին,
Էլ ի՞նչ խղճով ցավն իմ բարդեմ
Մարդկանց հոգնած ուսերին:
Գնամ Աստծո դուռը նորեն,
Բացեմ սիրտը իմ մթին,
Նա հենց ինքը դարման կանի
Ու կամոքի իմ հոգին...
Աննե Մարի

Աշոտ Երկաթ
16.11.2016, 20:29
https://www.youtube.com/watch?v=9aIRdWZX9iY

Sambitbaba
16.11.2016, 21:32
https://www.youtube.com/watch?v=9aIRdWZX9iY

Լավն էր… Շնորհակալություն:

4:51-ում ասում է "Արթու՞ր"… Մի քանի անգամ փորձեցի այլ բան լսել՝ չստացվեց… Բայց չէ՞ որ վերջերում ասում է՝ "ես կին եմ…" (ես էլ, մեր մեջ ասած, այդ կարծիքին եմ, չնայած, նույնիսկ, ավատարին:) )

Բայց միևնույն է, լավն էր, մեծ հաճույքով լսեցի: Եվ, քանի որ լսելուց առաջ կարդացի բանաստեղծություններիդ առաջին երկու էջը, - նաև անակնկալի եկա, որ արձակ էր…

Բանաստեղծությունների մեջ էլ ահագին լավերը կան, բայց, կներես, բազմաթիվ տառասխալները նախ խանգարում են, և հետո, նույնիսկ մի տեսակ անցել են ներելի լինելու քանակական սահմանն ու վիրավորական են արդեն դարձել ընթերցողի համար… Քանզի դա արդեն նշանակում է մի բան. չհարգել ընթերցողիդ…

Ու մի բանի հետ էլ չեմ կարողանում հաշտվել. բանաստեղծություններդ հեչ չեն համապատասխանում Ավատարիդ… Ինձ համար, իհարկե: :)