PDA

Դիտել ողջ տարբերակը : JAZZ - Հայկական Ջազ

հովարս
21.04.2011, 03:20
Այս բաժնում կարող ենք խոսել ջազի մասին:

Նորություն չի, բայց ասեմ, որ սովետական տարիներին խիստ արգելված էր ջազը, անգամ լսել չէր թույլատրվում, սակայն Հայաստանում այն (պետական մակարդակով) լայն տարածում ուներ: Բերեմ օրինակ Արտեմի Այվազյանի նվագախումբը և նրա ստեծագոծությունները:

Խնդրում եմ արտահայտվեք նաև ձեր կարծիքները և գիտելիքները:
Շնորհակալություն:

ՆանՍ
21.04.2011, 08:35
Շատ լավ թեմա է, սիրում եմ հայկական ջազ:love ու հատկապես սիրում եմ լսել Լևոն Մալխասյանի(Մալխաս) կատարումները:ok:love
http://youtu.be/IGGT1pWY1RA

հովարս
21.04.2011, 12:54
Շատ լավ թեմա է, սիրում եմ հայկական ջազ:love ու հատկապես սիրում եմ լսել Լևոն Մալխասյանի(Մալխաս) կատարումները:ok:love
http://youtu.be/IGGT1pWY1RA

Մենք շա՛տ լավ, շատ-շատ լա՛վ դեմքեր ունենք, ցավոք հովանավորողներ չունենք: Հայկական երժշտությունը (ոչ ռաբիզ) հարուստ էլեմենտներ ունի, որով կարող է զարմացննել և զարմացնում է երաժշտական աշխարհը:

Mark Pauler
21.04.2011, 15:07
Դե որ էսպիսի թեմա եք բացել ուզում եմ մի տաղանդավոր մարդու մասին ասեմ, հայկական ջազի հիմնադիրներից, “հայրերից” մեկի` Ստեփան Շաքարյանի: Նա հանճարեղ կոմպոզիտոր է և դաշնակահար, բայց ավաղ քիչ հայտնի:
Այս սիրողական տեսահոլովակում կարող եք լսեսլ նրա ջազային իմպրովիզներով հայկական երաժշտության կատարումներ`

http://www.youtube.com/watch?v=y0xTHqfKNLI&feature=related

Շատ քչերին է հայտնի, որ Ճանաչված պինգվինի մուլտի երգը նույնպես ինքն է գրել`

http://www.youtube.com/watch?v=_4IrybJlDRY

Շատ եմ սիրում Շաքարյանի կատարումները, ափսոս, որ ինտերնետում չկան նրա մենահամերգների նորմալ տեսանյութերը:

Տեղեկություններ նրա մասին`
Կոմպոզիտոր և դաշնակահար Ստեփան Շաքարյանը հայտնի է և հարգված ինչպես դասական, այնպես էլ` ջազային երաժշտության սիրահարների կողմից: Զուր չէ, որ նրա մասին ասում են, թե երկու սիրտ ունի. մեկը պատկանում է դասական երաժշտությանը, մյուսը` ջազային:

Երևանի կոնսերվատորիա ընդունվելուց հետո, Արամ Խաչատրյանի խորհրդով և հրավերով Շաքարյանը տեղափոխվում է մոսկովյան Գնեսինների անվան ինստիտուտ: Լինելով հայկական երաժշտության դասականի միակ աշխակերտը Հայաստանից` Ստեփան Շաքարյանը կարճ ժամանակում ձեռք բերեց տաղանդավոր և հեռանկարային կոմպոզիտորի և կատարողի համբավ:

Ավարտելով Լենինգրադի կոնսերվատորիան` արդեն ձևավորված կոմպոզիտոր և կատարող Շաքարյանը վերադառնում է Հայաստան, որտեղ սկսում է ակտիվորեն աշխատել` միանգամից լայն ճանաչման արժանանալով պրոֆեսիոնալների և լուրջ երաժշտության սիրահարների կողմից: Նա հեղինակ է բազմաթիվ սիմֆոնիկ, կամերային-գործիքային ստեղծագործությունների և բալետային երաժշտության: Շաքարյանի սիմֆոնիաները և կոնցերտները կատարել են և մինչ օրս կատարում են հայ և այլազգի բազմաթիվ կատարողներ:

Սակայն, դասական երաժշտությունը կազմում է նրա ստեղծագործական կյանքի մի մասը: Մյուսը մասը ջազն է: Նրա երաժշտության հարուստ, հարմոնիայի և ռիթմիկայի տեսանկյունից արտահայտիչ լեզուն կրում է ջազի ազդեցություն: Շաքարյանը, իրավամբ, կարող է համարվել հայկական ջազի հիմնադիրներից` “հայրերից” մեկը: Մշակույթի պալատին կից 60-ական թվականներին ստեղծելով իր առաջին խումբը` “Պատանեկություն” անունով` նա այլևս երբեք չբաժանվեց ջազից: Այսօրվա օրով կոմպոզիտորն իր հաշվին ունի հարյուրավոր ջազային կոմպոզիցիաներ, որոնք ներգրավված են հայկական տարբեր ջազային կոլեկտիվների նվագացանկերում և հաճախ հնչում են եթերում: Նրա ստեղծագործությունները կատարում է Հայաստանի պետական ջազ-նվագախումբը, Հանրային հեռուստառադիոընկերության էստրադային-ջազային նվագախումբը և մի շարք այլ կոլեկտիվներ, իսկ ամենավառ ստեղծագործություններից մեկը` “Բինգյոլից մինչև Կանզաս սիթի” դարձել է հայկական ջազի ստանդարտ:

Tig
21.04.2011, 16:29
Դե որ էսպիսի թեմա եք բացել ուզում եմ մի տաղանդավոր մարդու մասին ասեմ, հայկական ջազի հիմնադիրներից, “հայրերից” մեկի` Ստեփան Շաքարյանի: Նա հանճարեղ կոմպոզիտոր է և դաշնակահար, բայց ավաղ քիչ հայտնի:
......

Մի անգամ բախտ եմ ունեցել լսելու նրան՝ կենդանի կատարմամբ, Գաֆեսջյանի փոքրիկ համերգասրահում, կասկադի վերևը: Շատ հաճելի էր...:)
Ափսոս նոր գլխի ընկա, որ դա ինքն էր: Պատճառը հենց քո ասած նրա հայտնի չլինելն էր...

հովարս
21.04.2011, 18:00
Ցավալի փաստ է, որ մեր տաղանդներ այդպես էլ ''անհայտ'' են մնում: Ես Գերշվինին որպես կոմպոզիտոր շատ եմ սիրում, բայց մեր շատ կոմպոզիտորներ ոչնչով չեն զիջում: նրան ամբողջ աշխարհը գիտի, իսկ մեր հայերին՝ ոչոք Սովետի ժամանակ հասկանալի էր, Մոսկվան չէր թողնում, բայց հիմա հո կարելի՞ է: Ինչու՞ լրատվական միջոցները չեն օգտագործում այդ հարստությունը, փոխարենը թուքա-արաբական(ռաբիզ) երաժշտությունն էն գովազդում, ազերի բերանն էլ լեզու են դնում:
Ա. Այվազյան, Է. Հարությունյան, Գ. Գարանյան,Ա. Բաբաջանյան, Ռ. Ամիրխանյան, Ս. Շաքարյան, ... սրանք ''հիները'' բա ''նորերը՞''.....

Yevuk
21.04.2011, 22:20
Վերջապե՜ս մեկի մտքով անցավ ջազի մասին թեմա բացել:

Հայկական ջազը մեր ունեցած հրաշքներից մեկն ա, որը, ցավոք, այդքան էլ չի պրոպագանդվում այսօր: Մեր երաժիշտները իսկապես շատ տաղանդավոր ու ուժեղ են ջազի ասպարեզում ու ամերիկյան ջազմեններին գրեթե չեն զիջում:

Ստեփան Շաքարյանին ես էլ էի լսել Գաֆեսջյանի սրահում ու ցավալի էր, որ իր անունը համարյա ոչ ոք չգիտեր: :(

Ավելի երիտասարդներից գիտեմ "Art voices" - ին, "Կատուներ" -ին ու "Crossroads" - ին: Ճիշտ ա, "Crossroads" - ը ավելի բլյուզ խումբ ա, բայց երբեմն ջազ էլ ա նվագում: Առաջին անգամ իրենց լսեցի էս ամառվա «Ոսկե ծիրանի» շրջանակներում ջազ համերգների ժամանակ ու բառիս բուն իմաստով բերանս բաց էր մնացել հատկապես իրենց դաշնակահար Կարեն Մամիկոնյանի նվագից: YouTube - ում խմբի վիդեո չգտա, բայց գտա Կարեն Մամիկոնյանի մասնակցությամբ մի վիդեո Մալխաս ջազ ակումբում:

http://www.youtube.com/watch?v=WbcteqWqOMY

Mark Pauler
21.04.2011, 22:35
Երիտասարդ սերնդից ինձ Անիի կատարումն ա դուր գալիս` Արսենի ու իր խմբի նվագակցությամբ: Անին հրաշալի երգչուհի ա, իսկ երաժիշտները միանշանակ տաղանդավոր դեմքեր են:
Նրանք հեռու են մնում մեր շոու-բիզնեսի փտած իրականությունից ու ելույթ են ունենում հիմնականում ակումբներում: Նրանց երգացանկում հայկական ջազը փոքր, բայց կարևոր տեղ ա զբաղեցնում: Արսենն ու Անին երեքշաբթի օրերին ելույթ են ունենում "Պոպլավոկում": Իմ պես ջազ սիրողի համար` երեկոյան, աշխատանքից հետո, մի բաժակ սուրճ խմելով հիանալի երաժշտություն վայելելը գերազանց հանգիստ ա:

հովարս
22.04.2011, 01:04

Հետաքրքրեց, կարո՞ղ եք ներկայացնել Անիի կատարումներից որևե մի երգ :

Tig
22.04.2011, 08:48
.............. բայց գտա Կարեն Մամիկոնյանի մասնակցությամբ մի վիդեո Մալխաս ջազ ակումբում:

Կարեն Մամիկոնյանի կատարումը ինձ էլ ա շատ դուր գալիս: Տաղանդավոր տղայա: Չնայած ես նրան ուրիշ տեղ եմ լսել: VOX խմբի հետ էլ է նվագում: Գայան մի քանի ջազային կատարում ունի ու Կարենն էլ իր նվագակցությամբ ավելի ա գեղեցկացնում էդ կատարումները: Չհաշված ռոքայինները :)

Katka
22.04.2011, 10:37
Չեմ սիրում հայկական ջազ ու ճիշտն ասած չեմ հասկացել` ինչով ա առանձնահատուկ հայկական ջազը:

հովարս
22.04.2011, 12:30
Չեմ սիրում հայկական ջազ ու ճիշտն ասած չեմ հասկացել` ինչով ա առանձնահատուկ հայկական ջազը:

Հայկական երանգներով, իսկ եթե չեք սիրում ջազը, ոչինչ, ժամանակի հարց է. գուցե...

Mark Pauler
22.04.2011, 14:09
Հետաքրքրեց, կարո՞ղ եք ներկայացնել Անիի կատարումներից որևե մի երգ :

Հայկականն ջազի տարբերակ չգտա:

http://www.youtube.com/watch?v=m1y6ISbCscU&feature=related

Այս տեսահոլովակում կատարումը դասական ամերիկյան ջազ ա, բայց եթե ուշադիր լինեք Արսենի դաշնամուրային կատարման մեջ հայկական կայծ կգտնեք:

E-la Via
22.04.2011, 15:02
Դե, եթե խոսում ենք հայկական ջազի, նրա ներկայացուցիչների մասին, չենք կարող չխոսել նաև Տիգրան Հայասյանի` հայկական ջազի իմ ամենասիրելի ներկայացուցչի մասին :

Տիգրան Համասյանը ծնվել է 1987 թվականին` Գյումրիում: Դեռ վաղ տարիքից հետաքրքրություն է ցուցաբերել երաժշտության հանդեպ: Մանուկ հասկաից սկսել էի լսել և երգել The Beatles, Led Zeppelin, Queen: Այնուհետև սկսում է ավելի շատ ուշադրությունն դարձնել ջազին:

1997 թվականին տղայի ընտանիքը տեղափոխվում է Երևան և նա ջազով լրջորեն զբաղվելու հնարավորություն է ստանում: Հաճախում է Վահագն Հայրապետյանի մոտ դասընթացների:

2000 թվականին կայացած Երևանյան երկրորդ միջազգային ջազային փառատոնի ժամանակ Տիգրանի կատարումը լսում է ֆրանսիացի ջազային դաշնակահար, փառատոների կազմակերպիչ Ստեփան Կոչոյանը: Տպավորվում է նրա կատարումից ու որ հաջորդ տարի նրան հրավիրում է Ֆրանսիա` մի քանի փառատոների մասնակցելու համար:

Սկուսում է մասնակցել միջազգային մի շարք հեղինակավոր փառատոնների, տանում հաղթանակներ.

2003 թվականին մասնակցում է Փարիզի ջազային դաշնակահարների միջազգային մրցույթում և գրավում երրորդ տեղը
Jazz a Juan Revelations-2003 մրցույթում` առաջին մրցանակ,
Montreux Jazz Solo Piano Competition-2003 մրցույթում` առաջին մրցանակ 2005 թ. Մոսկվայի դաշնակահարների ջազային միջազգային մրցույթում` երրորդ մրցանակ
Մոնակոյի ջազային դաշնակահարների մրցույթում ` առաջին մրցանակ :

Առաջին ալբոմը ձայնագրվեց Լոս Անջելեսում, որը 2006 թ. գարնանը թողարկեց ֆրանսիական Nocturne Records ձայնագրման ընկերությունը:

Այնուհետև Տիգրանը սովորելու է մեկնում Ամերիկա: Այնտեղ` ուսումնառության մի քանի տարիներից հետո նրան էր սպասում իր գլխավոր հաղթանակը` առաջին տեղը դաշնակահարների Թելոնիուս Մոնկի(Thelonious Monk) անվան մրցույթում: Դրան հետևեցին ընդունելությունն ու համերգը Սպիտակ տանը, որտեղ մրցույթի հաղթողին և մասնակիցներին պատվեցին ԱՄՆ-ի նախագահ Ջորջ Բուշն ու նրա տիկինը:

2009 թվականին Տիգրանը պաշտոնական համերգներով այցելեց նաև Երևան: Նա դուետով հանդես եկավ ուդահար և վոկալիստ Դաֆեր Յուսեֆի(Dhafer Youssef) հետ:

Այսօր Տիգրանը նվագում է, ելույթներ ունենում իր խմբի և ջազի աստղերի հետ, ստեղծագործում է, ընդունելով հրավերներ` հանդես է գալիս մենահամերգներով և մասնակցում աշխարհի տարբեր երկրներում տեղի ունեցող փառատոներին:
Տիգրան Համասյանն ունի թողարկված չորս ալբոմ`

“World Passion” – 2006

“New Era”- 2007

“Red hail” – 2009

“A Fable”- 2010

Նրա պաշտոնական կայքն է www.tigranhamasyan.com

Նրա հարցազրույցները կարող եք կարդալ այստեղ

http://yerevan.ru/2011/01/12/tigran-hamasyan-interview/
http://armenianjazz.ru/?p=1076&lang=hy

Ինչպես նաև՝ նայել

http://www.youtube.com/watch?v=q_fLwSbRggQ&NR=1

Իմ ամենասիրելի նրա ստեղծագործությունները ու կատարումները սրանք են:

"Leaving Paris"

http://www.youtube.com/watch?v=3Im8jSBddfE&feature=player_embedded

Gypsyology

http://www.youtube.com/watch?v=5gPu46DTjQ8&feature=related

Ահա և Տիգրանի ու Արենիի մի շատ գեղեցիկ կատարում:

http://www.youtube.com/watch?v=UJDEwF2Szwc&feature=related

Հապա մի նայեք,թե պատանի Տիգրանը ինչպես է Պոպլովոկում նվագում: Հրաշք :love:

http://www.youtube.com/watch?v=i-YSTSo4eCo&feature=related

Շատ-շատ սիրեցի ու հավանեցի նրա "A Fable" ալբոմը: Չէ, դուք ուղղակի լսեք ;):

The Spinners

http://www.youtube.com/watch?v=qIySRgxqP_U&feature=player_embedded

http://www.youtube.com/watch?v=HhQPHRemfvo&feature=player_embedded

Դավիթ
22.04.2011, 16:00
Մի քիչ սխալ է ասված, որ սովետական տարիներին ջազը արգելված էր: Ավելի ճիշտ կլինի նշել մինչև 1950-1960 ականները:

Katka
22.04.2011, 16:32
Հայկական երանգներով, իսկ եթե չեք սիրում ջազը, ոչինչ, ժամանակի հարց է. գուցե...

Չէ, ջազ ես շատ-շատ եմ սիրում:) Ու հայ ջազմենների կատարմամբ էլ շատ եմ սիրում ջազ լսել: Տիգրան Համասյանն էլ հրաշք է, բայց հայկական երանգներով` որպես ջազի նոր ոճ, չեմ լսել կամ ծանոթ չեմ:)

Հայկականն ջազի տարբերակ չգտա:

http://www.youtube.com/watch?v=m1y6ISbCscU&feature=related

Այս տեսահոլովակում կատարումը դասական ամերիկյան ջազ ա, բայց եթե ուշադիր լինեք Արսենի դաշնամուրային կատարման մեջ հայկական կայծ կգտնեք:

Դասական ամերիկյան ջազ կոչելը էդքան էլ ճիշտ չի: Սիրուն կատարում է, բայց դասական ամերիկյան չի:oy

Գալաթեա
22.04.2011, 16:37
Հայկական ջազ կա՞ :'

Katka
22.04.2011, 16:42
Հետաքրքիր ջազային տարբերակ:

http://www.youtube.com/watch?v=Kf__w7q2y_w

Mark Pauler
22.04.2011, 20:13
Չէ, ջազ ես շատ-շատ եմ սիրում:) Ու հայ ջազմենների կատարմամբ էլ շատ եմ սիրում ջազ լսել: Տիգրան Համասյանն էլ հրաշք է, բայց հայկական երանգներով` որպես ջազի նոր ոճ, չեմ լսել կամ ծանոթ չեմ:)
Դասական ամերիկյան ջազ կոչելը էդքան էլ ճիշտ չի: Սիրուն կատարում է, բայց դասական ամերիկյան չի:oy

Հետաքրքիր է, ինչից որոշեցիր, որ այդ տարբերակը ամերիկյան ջազ չէր:

Հայկական ջազ կա՞ :'

Հայկական ջազ կա, ու այն նոր կամ հին ինչքանով կարելի է համարել` չգիտեմ, բայց առնվազն մի 60 տարվա պատմություն ունի: Ընդհանրապես ջազը շատ էթնիկ տարբերակներ ունի: Հայկական էլ առանձնանում ա ինչպես ռիթմերով, այնպես էլ կատարման որոշակի առանձնահատկություններով:
Գալաթեա, Կատկա, ես զրմանում եմ, որ դուք հայկական ջազի մասին չեք լսել:
Կարող ա ասեք, թե Տաթևիկ Հովհաննիսյանի մասին էլ չեք լսել??? Որ իրա հայական էթնիկ ջազ կատարումներին ծանոթ չեք???

http://www.youtube.com/watch?v=tINtMBEZbYs&feature=related

Դավիթ
22.04.2011, 21:22
Դե մեր համար է դա կոչվում Հայկական Ջազ, թե չե ինչ որ առանձին ջազային ուղղություն կամ ոճ մենք չենք տվել աշխարհին: Լավ, Տաթևիկը լավ է երգում և հրաշալի ձայն ունի, բայց համաձայնվեք, որ ինքը լավ հենված է Էլլայի վրա: Ամեն մի ազգ կարող է ավելացնի մի քանի երանգ ջազզին և կդառնա օրինակ Վրացական, Նենեցական, կամ ՈՒզբեկական ջազ: ՈՒղղակի մերն է ու սիրում ենք, դրա համար էլ կոչում ենք Հայկական ջազ: Ավելի ճիշտ կլիներ ասել` ջազ հայերի կատարմամբ, ինչպես այս տեսահոլովակում:

http://www.youtube.com/watch?v=q1Pf9KgOT3Y&feature=related

Mark Pauler
22.04.2011, 22:02
Դե մեր համար է դա կոչվում Հայկական Ջազ, թե չե ինչ որ առանձին ջազային ուղղություն կամ ոճ մենք չենք տվել աշխարհին: Լավ, Տաթևիկը լավ է երգում և հրաշալի ձայն ունի, բայց համաձայնվեք, որ ինքը լավ հենված է Էլլայի վրա: Ամեն մի ազգ կարող է ավելացնի մի քանի երանգ ջազզին և կդառնա օրինակ Վրացական, Նենեցական, կամ ՈՒզբեկական ջազ: ՈՒղղակի մերն է ու սիրում ենք, դրա համար էլ կոչում ենք Հայկական ջազ: Ավելի ճիշտ կլիներ ասել` ջազ հայերի կատարմամբ, ինչպես այս տեսահոլովակում:

Սխալվում ես մի հարցում: Էնպես չի, որ ուղղակի մերն ա սիրում ենք ու մեզումեզ "Հայակակն" բառը առջևից ավելացրել ենք, որ մեր ազգային գլուխգովանությունը ստեղ էլ ի ցույց դնենք: Հայկական ջազ կոչվածը տարբերվում ա, թե տակտերով, թե իմպրովիզների յուրահատկությամբ:

Դավիթ
22.04.2011, 22:12
Լավ, բայց որտեղ է դա նշված? Ինչ ոճ ունի Հայկական ջազը? Ասենք կա Աֆրո-Կուբինական/Լատին կամ Եվրոպական/ֆրանսիական ջազ, բացի դասական ջազ ից: Որտեղ է գրված մեր ջազի մասին, որպես մի նոր ուղղություն կամ դպրոց?

Mark Pauler
22.04.2011, 22:29
Եթե ուզում ես հայկական ջազի կատարումներ նշեմ, միայն Տաթևիկի Երգացանկը հերիք ա, որպես ապացույց:
Եթե ուղղակի ուզում ես ինչ-որ հոդված կարդաս, ապա ասեմ, որ ինտերնետում իսկապես շատ քիչ են տեղեկությունները, բայց այնուամենայնիվ կան - օրինակ սա` http://armjazz.net/history.html :

Դավիթ
22.04.2011, 22:43
Դե այդ կայքին ես ծանոթ եմ իհարկե: Համենայն դեպս, երրորդ դեմքից, չեզոք կողմից կարցիք չի լինի, թեև մի քանի փառատոննենք ունեցել Երևանում վերջի 20 տարվա ընթացքում:

http://en.wikipedia.org/wiki/List_of_jazz_genres

Ինչ ես կարծում, որն է մեր ջազը?

հովարս
22.04.2011, 23:29
Լավ, բայց որտեղ է դա նշված? Ինչ ոճ ունի Հայկական ջազը? Ասենք կա Աֆրո-Կուբինական/Լատին կամ Եվրոպական/ֆրանսիական ջազ, բացի դասական ջազ ից: Որտեղ է գրված մեր ջազի մասին, որպես մի նոր ուղղություն կամ դպրոց?

Հեթանոս ջան, հենց այդ ցավալի հարցի համար է այս բաժինը:...

Եթե մի երաժիշտ իր ազգի համն ու հոտն է դնում իր ստեծագործության մեջ այդ ստեծագործությունը դառնում է այդ ազգինը : Նայելով Տաթևիկին հիշեցի , ունեմ մի տեսահոլովակ ժապավենի վրա, Տաթևվիկը և Դոլինան մեկը ստուդիայից իսկ միուսը տանից հեռախոսով երգում են միասին: Ցավոք ձևերը չգիտեմ այստեղ ոնց մտցնեմ: ԵՒ քանի որ Տաթևվիկի մասին է խոսքը, ասեմ որ ինք ջազի ծննդավայրում ջազ է սովորեցնում անգամ սևերին:

Գեա
22.04.2011, 23:51
Սխալվում ես մի հարցում: Էնպես չի, որ ուղղակի մերն ա սիրում ենք ու մեզումեզ "Հայակակն" բառը առջևից ավելացրել ենք, որ մեր ազգային գլուխգովանությունը ստեղ էլ ի ցույց դնենք: Հայկական ջազ կոչվածը տարբերվում ա, թե տակտերով, թե իմպրովիզների յուրահատկությամբ:

ես կասեի նաև նուրբ , բայց ականջի համար լսելի հայկական խաղիկներով:Հա ի դեպ էթնո ջազ տերմինը աշխարհին է հայտնի:Ասենք Նինոն ջազային իմպրովիզով երգում է իրենց Սուլիկոն , և վրացական ֆոլկլորին ծանոթ բոլոր մարդիկ գիտեն , որ դա հենց վրացական է , Իսկ Տաթոն էլ Կոմիտաս է երգում, ու այնպես է երգում , որ ոչ թե վիրավորվում ես ,որ նման մեծության է "Կպել". այլ լսում ու հիանում ես :

Mark Pauler
23.04.2011, 00:38
http://en.wikipedia.org/wiki/List_of_jazz_genres

Ինչ ես կարծում, որն է մեր ջազը?

wikipedia-ի բաժինները ինֆորմացիայով պրոֆեսիոնալները չեն լցնում: Ես էլ կարող եմ հիմա մտնեմ ու ավելացնեմ "Հայկական ջազ"

5 րոպե անց...
Ու հենց նոր չալարեցի ու դա արեցի :)
Քո ուղարկած հղումը, որ հիմա նայես` կտեսնես, որ ցուցակում ավելացվել է "Armenian jazz".
Մոտ օրերս էլ որ ժամանակ ունենամ, դրա մասին ինֆորմացիա կլցնեմ:

Mark Pauler
23.04.2011, 00:43
Հեթանոս ջան, հենց այդ ցավալի հարցի համար է այս բաժինը:...

Եթե մի երաժիշտ իր ազգի համն ու հոտն է դնում իր ստեծագործության մեջ այդ ստեծագործությունը դառնում է այդ ազգինը : Նայելով Տաթևիկին հիշեցի , ունեմ մի տեսահոլովակ ժապավենի վրա, Տաթևվիկը և Դոլինան մեկը ստուդիայից իսկ միուսը տանից հեռախոսով երգում են միասին: Ցավոք ձևերը չգիտեմ այստեղ ոնց մտցնեմ: ԵՒ քանի որ Տաթևվիկի մասին է խոսքը, ասեմ որ ինք ջազի ծննդավայրում ջազ է սովորեցնում անգամ սևերին:

Տարիներ առաջ ես նայել եմ այդ հաղորդումը ուղիղ եթերով: Այդ հաղորդման ժամանակ նաև երաժիշտներ էին հրավիրված, որոնց մեջ կար նաև մի հայ քամանչա նվագող տարեց մարդ: Դուք մենակ տեսնեիք, ոնց էր քամանչայով ջազ նվագում` հրաշք էր: Դա էլ կա քո տեսանյութում???

Դավիթ
23.04.2011, 01:00
Մարկ ջան, սա էլ գավաթ գողանալ չի պետ.թանգարանից?:)

Եթե պետք է ավելի կոնկրետ ջազի կայքեր կգնանք: Էթնիկ ջազի մեջ նորմալ ա, բայց որպես Հայ ջազ, մենակ մեր սիրտն ա տաքացնում այս աշխարհում:)

Mark Pauler
23.04.2011, 01:10
Hetanos ջան, ախր ինչ կարիք կա ինֆորմացիա փնտրել կայքերում կամ չգիտեմ որտեղ:
Եթե դա քեզ էտքան լուրջ անհանգստացնում ա, հայկական ջազից հասկացող մի լավ մասնագետի դիմի, թող քեզ բացատրի դրա յուրահատկությունները, ավելի մանրամասն, չնայած եթե երաժշտական կրթություն չունես, դա կդառնա քո համար չինարենի պես մի բան:
Էն, որ աշխարհում մեծ տարածում չունի - հա համաձայն եմ: Փոքր ազգ ենք, Էթնո ջազի ուղղությունն էլ սպեցեֆիկ ա, ամեն մեկին դուր չի գալիս... Բայց դա չի նշանակում, որ չկա հայկական ջազ հասկացողություն:
Եթե ոչ ոք չգիտի որ ոմն Վալոդ միլիոնատեր ա, դա դեռ չի նշանակում, նա մի միլիոն չունի: :))

Դավիթ
23.04.2011, 02:32
Մարկ ջան, երևի վերջացնենք մեր բանավեճը: Ես երաժշտական կրտություն չունեմ, բայց ջազ անչափ շատ եմ լսում վերջի տարիներին և դեռ ոչ մի Պլեյյբոյ ջազ ֆեստիվալ և Լոնգ Բիչ ջազ ֆեստիվալ բաց չեմ թողել վերջի տարիներին, էլ չասած ակումբների հաճախորդության մասին:)

Ի դեպ, վճարովի անդամ եմ նաև 88.1 kkjz/kjazz կայքի:

http://www.jazzandblues.org/index.aspx

Katka
23.04.2011, 02:33
Հետաքրքիր է, ինչից որոշեցիր, որ այդ տարբերակը ամերիկյան ջազ չէր:
Ամերիկերեն էր երգում ու Summertime, բայց դասական ամերիկյան ջազից հեռու ա, կարծում եմ:) Սկզբում էդ աղջիկը, որ սկսում ա երգել հու, հուա-ով, նենց տպավորություն ա, որ հեսա Unbreak my heart ա երգելու, հետո, իհարկե, սիրուն ա կատարում ու Sade-ին ա հիշեցնում:
Ասենք, դասական "ամերիկյան" ջազից համեմատության համար`

http://www.youtube.com/watch?v=1j6avX7ebkM
Մըըըը

http://www.youtube.com/watch?v=MIDOEsQL7lA&feature=related

Գալաթեա, Կատկա, ես զրմանում եմ, որ դուք հայկական ջազի մասին չեք լսել:
Ես էլ եմ զարմանում:))

Կարող ա ասեք, թե Տաթևիկ Հովհաննիսյանի մասին էլ չեք լսել??? Որ իրա հայական էթնիկ ջազ կատարումներին ծանոթ չեք???

http://www.youtube.com/watch?v=tINtMBEZbYs&feature=related
Հավես ա կատարում::love

. Բայց դա չի նշանակում, որ չկա հայկական ջազ հասկացողություն:

Հասկանում ես` ինչումն ա խնդիրը: Կան ջազ կատարողներ հայ, բայց ասենք հարցը նրանում ա, որ դու լսում ես ասենք Մալխասի կատարումը`ինչ ես մտածում կամ զգում`այ սա հայավարի ջազ ա, սա հայկական ջազ ա, թե ասենք ջազ ա, որ հայ ա կատարում:
Էթնիկ ջազ կատարումներն էլ հավես են:

հովարս
01.05.2011, 00:50
http://www.youtube.com/watch?v=f1_YvvATGCM
http://youtu.be/vIFH5gsUpoE փոքրիկ հատվածներ հայկական ջազից

հովարս
02.05.2011, 01:51
Ժողովուրդ ջան էս սպառվեցի'ք, դե լավ լսեք սա http://youtu.be/HmtYsve-6TA և արտահայտվեք, մի քաշվեք, .....

հովարս
04.05.2011, 01:09
Այս դուդուկահարի մասին ինչ կասեք, http://youtu.be/xOjnPpPJ5NU Ջիվան չի, վատն էլ չի հը'

Jarre
04.05.2011, 10:28
Այս դուդուկահարի մասին ինչ կասեք, http://youtu.be/xOjnPpPJ5NU Ջիվան չի, վատն էլ չի հը'

Ասածս կտրուկ է հնչում, բայց իմ անձնական կարծիքով Վարդան Գրիգորյանը հազար հատ Ջիվան Գասպարյան արժի ;)
Ես էս մարդու շնորհիվ դուդուկի նոր հնարավորությունները տեսա ու գնահատեցի։ Սիրում եմ իրեն և ում կարողանում եմ տալիս եմ իր ձայնագրությունները, որ տեսնեն ու լսեն, թե դուդուկով ինչեր կարելի է անել։
Ի դեպ, Վարդանը Armenian Navy Band-ի անդամներից մեկն է։

ՆանՍ
04.05.2011, 11:59
Ժողովուրդ ջան էս սպառվեցի'ք, դե լավ լսեք սա http://youtu.be/HmtYsve-6TA և արտահայտվեք, մի քաշվեք, .....

Իմ ամենաամենասիրելի "Վաղարշապատի պար"-ը:love...Ջազային կատարմամբ ընտիր էր:hands

Mark Pauler
04.05.2011, 14:48
Այս դուդուկահարի մասին ինչ կասեք, http://youtu.be/xOjnPpPJ5NU Ջիվան չի, վատն էլ չի հը'

Շատ լավն ա!!!

հովարս
04.05.2011, 23:38
Ասածս կտրուկ է հնչում, բայց իմ անձնական կարծիքով Վարդան Գրիգորյանը հազար հատ Ջիվան Գասպարյան արժի ;)
Ես էս մարդու շնորհիվ դուդուկի նոր հնարավորությունները տեսա ու գնահատեցի։ Սիրում եմ իրեն և ում կարողանում եմ տալիս եմ իր ձայնագրությունները, որ տեսնեն ու լսեն, թե դուդուկով ինչեր կարելի է անել։
Ի դեպ, Վարդանը Armenian Navy Band-ի անդամներից մեկն է։

Քանի որ խոսք գնաց ARMENIAN NAVY BAND ից ներկայացնեմ մի փոքրիկ գործ ( http://youtu.be/2HSJ3wOKM4M ) , կներեք , ավելի ջազային ստեղծագործություն չգտա

Jarre
04.05.2011, 23:55
Քանի որ խոսք գնաց ARMENIAN NAVY BAND ից ներկայացնեմ մի փոքրիկ գործ ( http://youtu.be/2HSJ3wOKM4M ) , կներեք , ավելի ջազային ստեղծագործություն չգտա

հովարս, շնորհակալ եմ այս գեղեցիկ ստեղծագործությունը տեղադրելու համար։ Շատ գեղեցիկ գործ է։ Իմ ամենասիրածներից մեկն է։ Ես էլ երբ ազատ ժամանակ ունենամ կփորձեմ իրենց ջազային գործերից տեղադրել։

Էրեխեք, իսկ դուք երբևէ լսել եք Վահագ Հայրապետյանի տրիոյի մասին (Navy Band-ի ստեղնաշարային գործիքներ նվագողը)։ Ես իրենց համերգիներին եղել եմ։ Այ դա իսկական ջազ է ու շատ հզոր խումբ է ըստ իս։ Կփորձեմ գտնել ձայնագրությունները և տեղադրել։

Jarre
04.05.2011, 23:59
Հեսա գտա :P

Փող նվագողը տրիոյից չէ։ Բայց ընդհանուր պատկերացում կկազմեք։ Վայելեք։

http://www.youtube.com/watch?v=tgJQvEUqKWs

Jarre
05.05.2011, 00:02
Վահագ Հայրապետյան Տրիո

http://www.youtube.com/watch?v=fcmWGnf7Syo

հովարս
05.05.2011, 02:57
Չմոռանանք նաև «ԿԱՏՈՒՆԵՐ» ին

http://youtu.be/hGI3zIjvIKo http://www.youtube.com/watch?v=fqbcouYydv0&feature=player_detailpage#t=14s

հովարս
23.07.2011, 23:29
Ռադիկ գաբրիելյան

http://www.youtube.com/watch?v=QULhoTfobPs&feature=related

հովարս
24.07.2011, 02:12
Կարեն Գասպարյան տրիո

http://www.youtube.com/watch?v=OxTbLjo4uF8&feature=player_embedded#at=12

հովարս
30.07.2011, 01:53
http://www.youtube.com/watch?v=IfX46IqydSA&feature=related

հովարս
08.11.2011, 03:23
Անդրե Մանուկյան կվարտետ

http://www.youtube.com/watch?v=6vIAuySRKys

http://www.youtube.com/watch?v=ClmVIUolZKI&feature=related

հովարս
06.12.2011, 01:13
Հայկական ջազի երեկո

http://www.youtube.com/watch?v=6oBQV_iaP88

հովարս
07.12.2011, 18:00
Փոքրիկ տեղեկություններ.

http://www.armjazz.net/jazzark.html

հովարս
07.12.2011, 21:25
շարունակությունը

http://artbeat.ru/2011/12/06/kovcheg-dzhaza/

հովարս
30.03.2012, 05:15
http://www.youtube.com/watch?v=rBDLoiW4UGU

հովարս
18.04.2012, 12:39
Հայկական չի , բայց մերոք են:)
Աշոտ Պարունակյանի կվարտետը

http://www.youtube.com/watch?v=Jm219gpSWeY

Tig
28.06.2013, 15:25
http://www.youtube.com/watch?v=W794HBLyklg

Katka
08.02.2014, 17:55
:love , ախ, ինչ լավն է Պեթերսոնը, փայ-փայ:
http://www.youtube.com/watch?v=6tY_RE7tWzM