PDA

Դիտել ողջ տարբերակը : Դիմում Ամենայն Հայոց Կաթողիկոսին՝ ՍՄՍ հաղորդագրությունների վերաբ



Mono
20.04.2011, 13:50
11 ապրիլի, 2011թ.

Ն. Ս. Օ. Տ. Տ. Գարեգին Բ
Կաթողիկոս Ամենայն Հայոց
Վեհափառ Տեր,

Վերջին տարիներին, եկեղեցական կարևոր տոների առթիվ, Մայր Աթոռ Սբ. Էջմիածինը բջջային հեռախոսներին ուղարկում է տոնական խորհրդով հաղորդագրություններ: Ողջունելով Մայր Աթոռի այս նախաձեռնությունը, Ձերդ Սրբության ուշադրությանն ենք հանձնում այն իրողությունը, որ նոր սերնդի հեռախոսները, որոնցից օգտվում են տասնյակ հազարավոր հայորդիներ, հնարավորություն են ընձեռում կարդալ նաև հայատառ հաղորդագրություններ: Ուստի՝ խոնարհաբար դիմում ենք Ձերդ Սրբությանը, որ այսուհետ Մայր Աթոռի հաղորդագրությունները, լատինատառին զուգահեռ, լինեն նաև մեսրոպատառ:

http://www.lezu.am/?p=668

Եթե ֆեյսբուքում կաք լավ կլինի լինքով մտնեք լայք տաք այդ դիմումին

Նաև կայք է ստեղծվել որտեղ հավաքվում է հեռախոսների հայացման մեթոդները

http://hayatar.info/

Ռուֆուս
20.04.2011, 14:01
Ես ավելի լավ առաջարկ ունեմ :}


Ն. Ս. Օ. Տ. Տ. Գարեգին Բ
Կաթողիկոս Ամենայն Հայոց
Վեհափառ Տեր,

Հերիք ա ՍՊԱՄ ուղարկեք, հերիք եղավ, բոլ եղավ:

Monk
20.04.2011, 15:49
Մի տեսակ մոդա է դարձել տարբեր տեսակ նախաձեռնությունների տեսքով աղմուկ հանել համացանցում՝ սոցիալական ցանցերում խմբեր բացելով, բլոգներում ու ֆորումներում կոչեր ու հայտարարություններ անելով, ստորագրահավաքներով ու նման բաներով:
Ժողովուրդ ջան, էդքան ղալմաղալ անելու փոխարեն ուղղակի պետք է մի նամակ գրել Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգ ու վերջ: Մանավանդ որ եսիմ ինչ հարց էլ չի:

Դեկադա
20.04.2011, 15:55
Մի տեսակ մոդա է դարձել տարբեր տեսակ նախաձեռնությունների տեքով աղմուկ հանել համացանցում՝ սոցիալական ցանցերում խմբեր բացելով, բլոգներում ու ֆորումներում կոչեր ու հայտարարություններ անելով, ստորագրահավաքներով ու նման բաներով:
Ժողովուրդ ջան, էդքան ղալմաղալ անելու փոխարեն ուղղակի պետք է մի նամակ գրել Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգ ու վերջ: Մանավանդ որ եսիմ ինչ հարց էլ չի:

Մոնկ ջան, գիտես ինչ եմ նկատել… մինչև ղալմաղա չեն անում, հարցի վրա ուշադրություն դարձնող չի լինում:Իմ խորին համոզմամբ էս հարցում Մայր Աթոռը հայերենը պահպանելու համար պետք ա որ ինքը չսպասեր, մանավանդ եթե համակարգը կա կարծում եմ գիտակները կիմանային, որ հնարավոր ա հայերեն ուղարկել հաղորդագրությունները::):

Monk
20.04.2011, 16:03
Մոնկ ջան, գիտես ինչ եմ նկատել… մինչև ղալմաղա չեն անում, հարցի վրա ուշադրություն դարձնող չի լինում:Իմ խորին համոզմամբ էս հարցում Մայր Աթոռը հայերենը պահպանելու համար պետք ա որ ինքը չսպասեր, մանավանդ եթե համակարգը կա կարծում եմ գիտակները կիմանային, որ հնարավոր ա հայերեն ուղարկել հաղորդագրությունները::):
Գայանե ջան, սրա եղածն ի՞նչ է, որ մինչև ղալմաղալ չանեն, ուշադրություն չդարձվի: Իսկ սմս-ները Մայր Աթոռում չեն գրում, ուղղակի բջջային օպերատորների հետ որոշակի պայմանավորվածության արդյունքում օպերատորները ծանոցողական-շնորհավորական հաղորդագրություններ են ուղարկում իրենց բաժանորդներին: Տեքստն իհարկե Մայր Աթոռից են ստանում, բայց Մայր Աթոռը հո տրանսլիտով գրած չի՞ տալիս:

Ռուֆուս
20.04.2011, 16:05
Ժող, մի մոռացեք, որ հեռախոսների մեծ մասը գործարանային վիճակում ցույց չեն տալիս հայերեն տառերը ու շատ քչերը գիտեն, որ էդ հեռախոսների որոշ մասը կարելի է հայաֆիկացնել (ինչը բավականին բարդ գործընթաց է ու պահանջում է համապատասխան գիտելիքներ): Էնպես որ հեչ պետք չի մի հատ էլ հայերեն սմս ուղարկել, մանավանդ էն դեպքում, երբ մեծ մասի մոտ այն կուբիկներով ա երևալու: Ավելի լավ կլիներ նախևառաջ դիմեին բջջային օպերատորներին ու հեռախոս ներկրող ընկերություններին, որ իրենց ներկրած բոլոր հեռախոսները հայաֆիկացված կամ էլ գոնե հայերենի support-ով բերեն: Սրանից հետո նոր կարանք բողոքել սրան նրան, որ հայերեն տառերով սմս ուղարկեն:

Էստեղ հայերենի պահպանման ոչ մի խնդիր ես չեմ տեսնում: Հա տհաճ ա տրանսլիտ կարդալը (կապ չունի Վիվասելլը, Օրանժը, Բիլայնն ա ուղարկողը, թե Մայր Աթոռը), բայց քանի դեռ Հայաստանում օգտագործվող հեռախոսների գոնե կեսից ավելին հայերենը նորմալ ցույց չեն տալիս, պետք չի սրան նրան բողոքել տրանսլիտի համար:

Իսկ կոնկրետ նախաձեռնությունը այս պահին գնահատում եմ :bad ու անիմաստ

Լեո
20.04.2011, 20:02
Անձամբ ինձ էդ սմս-ները պետք չեն, ես հեռուսացույցով ստացված (եկեղեցու կողմից) շնորհավորանքից էլ եմ ինձ բավարարված զգում: Թող ինձ սմս չուղարկեն, էդ փողն ուղարկեն ծերանոց կամ մանկատուն:

My World My Space
20.04.2011, 22:51
ինձ դզում ա, երբ պատկերացնում եմ, որ ասենք Եհովայի ականատեսներն են էդ սմս-ներից ստանում ու պատասխանելու ձև չունեն, կամ էլ իմ հին բարեկամ պարսիկ Ահմեդը....:D

Mono
21.04.2011, 17:54
Ավելի լավ կլիներ նախևառաջ դիմեին բջջային օպերատորներին ու հեռախոս ներկրող ընկերություններին, որ իրենց ներկրած բոլոր հեռախոսները հայաֆիկացված կամ էլ գոնե հայերենի support-ով բերեն:

Իսկ ով պետք է դիմի՞
Պեություն ունենք ունի օրենք լեզվի մասին բայց չի հիշում
Եկեղեցին դարերով պահպանել է լեզուն բայց այսօր ինչ որ օպերատորներ են որոշում թե ինչ տառերով նա պետք է հաղորդվի իր ժողովրդի հետ։ Կարծում եմ որ լավ կլինի եկեղեցին հարցը դնի օպերատորների առաջ սուր ձևով

Քանի ամիս է Արմակադը իր ուժերով պայքարում է որ Անդրոիդում հայերեն տառերը դեֆոլտով լինեն
Իսկ Գուգլը բանի տեղ չի դնում Արմակադաի վրա
Իսկ եթե օպերատորները ՀՏՍ-ին ու մյուսներին ասեին ինձ տվեք հայատառ հեռախոսներ նրանք մեծ հաճույքով կանեին։

Հետաքրքի ազգ ենք , չենք ալարում մի տոննա լայքեր դնել քննադատող, պեսսմիստիկան, ինչի համար է ու եսիմ նման բաների վրա իսկ մի հատ ալարում ենք կոնկրետ հարցերին աջակցել։

Չեք ուզում աջակցել մի աջակցեք, բայց գոնե կոնստրուկտիֆ քննադատություն արեք ու մի խանգառեք հոռետեսությամբ։ Թե չէ հիմա ես էլ կարամ նստեմ ու սկսեմ քննադատել թե գիտեք էս ինչ անկապ ձևի եք թարգմանել էս ֆորումը հեչ չի դզում, սա հայերեն չի, սա ինչ բառեր են։

Մինչև դուք այստեղ նստած խոսում եք հայերենը համացանցում գտնվում է ամենահետին դիրքերում, օրինակ Վիքիփեդիայում

Mono
21.04.2011, 18:02
Ավելի լավ կլիներ նախևառաջ դիմեին բջջային օպերատորներին ու հեռախոս ներկրող ընկերություններին, որ իրենց ներկրած բոլոր հեռախոսները հայաֆիկացված կամ էլ գոնե հայերենի support-ով բերեն: Սրանից հետո նոր կարանք բողոքել սրան նրան, որ հայերեն տառերով սմս ուղարկեն:

օպերատորներին դիմեինք էլի մի պատճառ գտնեիր բողոքելու։

Ռուֆուս
21.04.2011, 18:27
Իսկ ով պետք է դիմի՞
Պեություն ունենք ունի օրենք լեզվի մասին բայց չի հիշում
Եկեղեցին դարերով պահպանել է լեզուն բայց այսօր ինչ որ օպերատորներ են որոշում թե ինչ տառերով նա պետք է հաղորդվի իր ժողովրդի հետ։ Կարծում եմ որ լավ կլինի եկեղեցին հարցը դնի օպերատորների առաջ սուր ձևով

Քանի ամիս է Արմակադը իր ուժերով պայքարում է որ Անդրոիդում հայերեն տառերը դեֆոլտով լինեն
Իսկ Գուգլը բանի տեղ չի դնում Արմակադաի վրա
Իսկ եթե օպերատորները ՀՏՍ-ին ու մյուսներին ասեին ինձ տվեք հայատառ հեռախոսներ նրանք մեծ հաճույքով կանեին։

Հետաքրքի ազգ ենք , չենք ալարում մի տոննա լայքեր դնել քննադատող, պեսսմիստիկան, ինչի համար է ու եսիմ նման բաների վրա իսկ մի հատ ալարում ենք կոնկրետ հարցերին աջակցել։

Չեք ուզում աջակցել մի աջակցեք, բայց գոնե կոնստրուկտիֆ քննադատություն արեք ու մի խանգառեք հոռետեսությամբ։ Թե չէ հիմա ես էլ կարամ նստեմ ու սկսեմ քննադատել թե գիտեք էս ինչ անկապ ձևի եք թարգմանել էս ֆորումը հեչ չի դզում, սա հայերեն չի, սա ինչ բառեր են։

Մինչև դուք այստեղ նստած խոսում եք հայերենը համացանցում գտնվում է ամենահետին դիրքերում, օրինակ Վիքիփեդիայում

Mono, իսկ ինչի՞ ես կարծում, որ հեռախոսների հայաֆիկացման հարցով Հայաստանում մենակ Արմակադն ու դուք եք զբաղվում: Ակումբում հեռախոսների հայաֆիկացման մասին բազմաթիվ թեմաներ կան, կարող ես ինքդ նայես, Ակումբցիներն էլ ինչքանով կարողացել են աջակցել ու օգնել են: Խնդրեմ.

Հայերեն Android հեռախոսներում (http://www.akumb.am/showthread.php/57103-%D5%80%D5%A1%D5%B5%D5%A5%D6%80%D5%A5%D5%B6-Android-%D5%B0%D5%A5%D5%BC%D5%A1%D5%AD%D5%B8%D5%BD%D5%B6%D5%A5%D6%80%D5%B8%D6%82%D5%B4)
NOKIA-ի հայաֆիկացում (http://www.akumb.am/showthread.php/47631-NOKIA-%D5%AB-%D5%B0%D5%A1%D5%B5%D5%A1%D6%86%D5%AB%D5%AF%D5%A1%D6%81%D5%B8%D6%82%D5%B4)
Հեռախոսների հայաֆիկացում (http://www.akumb.am/showthread.php/33649-%D5%80%D5%A5%D5%BC%D5%A1%D5%AD%D5%B8%D5%BD%D5%B6%D5%A5%D6%80%D5%AB-%D5%B0%D5%A1%D5%B5%D5%A1%D6%86%D5%AB%D5%AF%D5%A1%D6%81%D5%B8%D6%82%D5%B4)
Եթե ունեք Google/Gmail-ի հաշիվ, խնդրում եմ կարդացեք և օգնեք (http://www.akumb.am/showthread.php/60051-%D4%B5%D5%A9%D5%A5-%D5%B8%D6%82%D5%B6%D5%A5%D6%84-Google-Gmail-%D5%AB-%D5%B0%D5%A1%D5%B7%D5%AB%D5%BE-%D5%AD%D5%B6%D5%A4%D6%80%D5%B8%D6%82%D5%B4-%D5%A5%D5%B4-%D5%AF%D5%A1%D6%80%D5%A4%D5%A1%D6%81%D5%A5%D6%84-%D6%87-%D6%85%D5%A3%D5%B6%D5%A5%D6%84) և այլն:

Ես Ձեր կայքը նայել եմ ու ողջունում եմ կայքի գաղափարը: Բայց կոնկրետ նախաձեռնությանը՝ Կաթողիկոսին ուղղված նամակին լայք անելը համարում եմ անիմաստ: Վերևի գրառումներում Monk-ը ամեն ինչ բացատրեց: Ոչ թե Կաթողիկոսն է տոն օրերին արթնանում, հորանջելով իր iPhone-ի վրա sms հավաքում ու ուղարկում համայն աշխարհի հայությանը, այլ բջջային օպերատորներն են էդ sms-ը ուղարկում բաժանորդներին՝ Մայր Աթոռի անունից: Էնպես որ կաթողիկոսին բողոք նամակ ուղարկելու գաղափարը նույնն ա, ինչ նամակ հղելը Ռուսո թագավորին:

Հետո էլ տարվա կտրվածքով Մայր Աթոռից մաքսիմում 10 հատ տրանսլիտով sms ես ստանում, իսկ բջջային օպերատորից ամսեկան կտրվածքով ա գոնե էդքան գալիս: Եթե տրանսլիտի հարցը քեզ էդքան հուզում ա, ավելի հրատապ չի՞, որ նախևառաջ հենց բջջային օպերատորդ քեզ հայերեն տառերով sms ուղարկեր, ու հետո նոր անցնեինք Մայր Աթոռին, ՁԻԱՀ-ին, Սեռավարակներին ու նմանատիպ sms-ներ ուղարկող այլ կազմակերպություններին, որոնք ամսեկան մի հատ են ուղարկում կամ էլ էդ էլ չեն անում:

Ինչ վերաբերվում ա հայերենը support անող հեռախոսներին, ցավոք Հայաստանն էնքան ցածր պրիորիտետ ունի հեռախոս արտադրող ընկերությունների մոտ, որ իրենցից շատերի մտքով նույնիսկ չի էլ անցնում, որ հեռախոսները կարելի ա դրանք հայաֆիկացնել, նոր վաճառել Հայաստանում: Իսկ էստեղ հենց մեր հեռախոս ներկրող ընկերություններն ու բջջային օպերատորները պետք է շահագրգռված լինեն, որ հայերենով հեռախոսներ բերեն Հայաստան: Չնայած մյուս կողմից իրենց ինչի՞ն ա պետք ավելորդ ռեսուրս ու գումար ծախսել դրա վրա: Հայաստանը եղած չեղած Ռուսաստանի գաղութ ա, հենա ռուսերեն մենյուով հեռախոսները կբերեն, հայերն էլ ռուսերեն գիտեն, յոլա կտանի...

Իսկ ինչ վերաբերվում ա կոնկրետ Անդրոիդին, էստեղ հարցը մի քիչ ուրիշ ա: Անդրոիդում հայերեն ֆոնտեր վաղ թե ուշ կլինեն, մենակ մի փոքր պետք ա սպասենք: Հաշվի առ, որ մինչև 2.1 թե 2.2 վերսիան Անդրոիդը support չէր անում ոչ արաբերեն տառերը, ոչ էլ եբրայերենը, իսկ արաբերեն ու եբրայերեն օգտագործողների թիվը աշխարհում 150 միլիոնն անցնում ա: Ու քանի որ Անդրոիդի գլխավոր մրցակից iPhone-ը full unicode support ունի, Անդրոիդն էլ շուտով բոլոր լեզուները support կանի, որպեսզի իր հաճախորդներին չկորցնի: Վերջիվերջո Google-ը իրոք շատ մեծ ուշադրություն է դարձնում այն փաստին, որ իր բոլոր սերվիսներն ու ծրագրերը հասանելի լինեն աշխարհի գրեթե բոլոր լեզուներով: Ընդամենը մի փոքր պետք է սպասենք:

Chuk
21.04.2011, 23:49
Չեք ուզում աջակցել մի աջակցեք, բայց գոնե կոնստրուկտիֆ քննադատություն արեք ու մի խանգառեք հոռետեսությամբ։ Թե չէ հիմա ես էլ կարամ նստեմ ու սկսեմ քննադատել թե գիտեք էս ինչ անկապ ձևի եք թարգմանել էս ֆորումը հեչ չի դզում, սա հայերեն չի, սա ինչ բառեր են։
Չգիտեմ, թե այս թեմայի մասնակիցներն ինչ անմիջական կապ ունեին այս ֆորումի թարգմանության հետ, սակայն այս մասով ուզում եմ արձագանքել: Խնդրում եմ, եթե կան այս ֆորումի թարգմանության հետ կապված քննադատություններ, առաջարկներ, նկատված վրիպակներ, ապա դրանք անպայման, ժամանակ գտնելուն պես շարադրեք «Թարգմանության նկատված վրիպակներ (http://www.akumb.am/showthread.php/50784-%D4%B9%D5%A1%D6%80%D5%A3%D5%B4%D5%A1%D5%B6%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%A1%D5%B6-%D5%B6%D5%AF%D5%A1%D5%BF%D5%BE%D5%A1%D5%AE-%D5%BE%D6%80%D5%AB%D5%BA%D5%A1%D5%AF%D5%B6%D5%A5%D6%80)» թեմայում: Խոստանում եմ, որ թարգմանությունը հաջորդ անգամ վերանայել/սրբագրելուն պես անպայման հաշվի կառնեմ հնչած բոլոր կոնստրուկտիվ քննադատությունները: Դա կբխի իմ շահերից, կբխի այս ֆորումի շահերից, կբխի այս թարգմանությունը կիրառող մի շարք այլ ֆորումների շահերից, կբխի Ձեր շահերից, եթե իհարկե Ձեր շահերը համընկնում են հայերեն ինտերնետը զարգացնելու շահերին: Շնորհակալություն:


Թեմայի մասին: Ինձ նույնպես կոնկրետ այս նախաձեռնությունը չի գրավում, համաձայն եմ այս թեմայում հնչած կոնստրուկտիվ քննադատությանը, բայց խիստ դրական եմ վերաբերվում Արմակադ խմբի գործունեությանը, հիանում էնտուզիազմով, հավանում եմ նաև hayatar.info և lezu.am նախաձեռնությունները: Բայց կարծում եմ, որ պետք չէ պահանջել, որ մենք հիացմունքով ընդունենք այդ խմբերի ցանկացած նախաձեռնություն, ի վերջո յուրաքանչյուրս ունենք մեր տրամաբանությունը, մեր մոտեցումները: Անձամբ ես գտնում եմ, որ թիրախ խումբն այս նամակ-նախաձեռնությունում սխալ է ընտրված:

Mono
26.04.2011, 12:41
Հարգելի Չուկ

Ես ոչ մի քննադատություն չունեմ այս ֆորումի թարգմանության հետ կապված, միայն կարող եմ ողջունել, հատկապես որ դուք թարգմանությունը դրել եք բաց, ինչը հազվադեպ երևույթ է հայ իրականության մեջ։

Ինչ վերաբերվում է ակցիայի թիրախին ապա կարծում եմ որ մի քիչ տրամաբանենք կհասկանանք որ սա է ամենաճիշտ ուղին հայատառ սմսների ներդրման համար։
Ընդ որում մի մտածեք թե ինչ որ մեկը քնել զարթնել ու հենց այնպես որոշեց կաթողիկոսին դիմել։ Ընդ որում ուշադիր նայեք բառերին սա ԲՈՂՈՔ չի սա ԽՆԴՐԱՆՔ է կարծում եմ տարբերությունը պարզ է

Փաստարկներ
1․ Հայաստանում դեռ երկար չի լինելու հայատառ բջջայինների գերակշռություն
2․ Օպերատորներին դիմելը արդյունավետ չի, նախ որովհետև օտարներ են այնտեղ կառավարում, / ոնց որ Ռուսաստանի դեսպանին նամակ գրենք խնդրենք թե բացեք հայալեզու դպրոցներ / սա ուղղակի միամտություն է
3․ Մոտավորապես նույն պատճառով էլ անիմաստ է պետակա տյանների հետ հույս կապելը, քանի որ այնտեղ կան Սերգո Երիցյաններ ու Աշոծյաններ, վերևների մասին էլ չխոսամ

Ով է մնու՞մ։ Եկեղեցին որը ի պաշտոնե դարեր ի վրե պահել է տառերը

Ուղղակի Մոնքը թող ինձ ների , բայ երևի ինքը լավ չի պատկերացնում որ նույնիսկ եթե Կաթողիկոսը դիմի օպերատորներին ապա նրանք ՉԵՆ ԳՆԱ ընդառաջ վերը նշված պատճառներով։ Առանց հասարակության ԲԱՑ աջակցության Եկեղեցին չի կարող այս հարցը լուծել։ Ու այսպես դեռ երկար կմնա։

Այնպես որ մի նամակով /առանց աղմուկի / Կաթողիկոսին / վստահ եմ որ նման նամակներ եղել են նախկինում / այս հարցը դեռ երկար է այսպես մնալու։

Chuk
26.04.2011, 13:03
Հարգելի Մոնո, ուղղակի կարծում եմ, որ պետք է հասկանալ, որ այստեղ ոչ մեկը չի ուզում ու չի էլ խանգարում: Պարզապես կարող են մեր պատկերացումները տարբեր լինել կոնկրետ ակցիայի նկատմամբ ու մտահոգություններն այս թեմայում բարձրաձայնվել են:

Ձեր բռնած գործում հաջողություն եմ ցանկանում :)

Mono
26.04.2011, 13:40
Ձեր բռնած գործում հաջողություն եմ ցանկանում

Շնորհակալություն Չուկ,
-----

Նորից թող ների ինձ Մոնքը, իմ արտահայտվելաձևի համար։ Իմ ասածի իմաստը այն էր այս խնդիրը միայն տեխնիկական չի։ Եվ մի նամակով խնդիրը դժվար թե լուծվի։

Եթե միայն տեխնիկական խնդիր է այստեղ ապա ի՞նչն է խանգարում օպերատորների մեկ հաղորդագրության մեջ դնել հա՛մ լատինատառ հա՛մ հայատառ։ Հատկապես որ Եկեղեցու գրառումները երկար չեն։

Ռուֆուս
26.04.2011, 14:19
Եթե միայն տեխնիկական խնդիր է այստեղ ապա ի՞նչն է խանգարում օպերատորների մեկ հաղորդագրության մեջ դնել հա՛մ լատինատառ հա՛մ հայատառ։ Հատկապես որ Եկեղեցու գրառումները երկար չեն։

Ում ա պետք մեկ հաղորդագրության մեջ ունենալ համ լատինատառ համ էլ կուբիկներով հաղորդագրություն, մանավանդ երբ Հայաստանի բնակչության մեծ մասը նախնադարյան հեռախոսներ ա օգտագործում :)


Ողջունելով Մայր Աթոռի այս նախաձեռնությունը, Ձերդ Սրբության ուշադրությանն ենք հանձնում այն իրողությունը, որ նոր սերնդի հեռախոսները, որոնցից օգտվում են տասնյակ հազարավոր հայորդիներ, հնարավորություն են ընձեռում կարդալ նաև հայատառ հաղորդագրություններ:

Իսկ էս թիվը որտեղի՞ց եք ստացել :8 ԻՄՀԿ էդ հայորդիների թիվը պատռի տրաքի հազիվ 10.000-ի հասնի:

Ֆրեյա
26.04.2011, 17:17
Վերջապես բարձրաձայնվեց այս խնդիրը:

Ես կառաջարկեի, որ ՖԲ-ում խումբ բացվեր, կամ նամակ-խնդրանք ուղարկվեր Կաթողիկոսին, ու խնդրեինք այդ ՍՄՍ-ների ուղարկումը վերջ տրվեր:

Ավելի անկապ, անիմաստ, փողի անիմաստ վատնման տարբերակ չեմ պատկերացնում...

Նույնիսկ կոմերցիոն ընկերությունները հնարավորություն են տալիս subscription-ից դուրս գալ... Էս մարդիկ դա էլ թույլ չեն տալիս...
Ուզում ես, չես ուզում՝ քեզ պետք է սմս ուղարկենք... Անցաց կիրակի ժամը 9-ին սմս եկավ, արթնացա շատ ջղայնացած...