PDA

Դիտել ողջ տարբերակը : Արձակ. Խնուսի Չորս Մեղքերի Գավաթը

Mark Pauler
20.04.2011, 02:35
Երեխաներին, հղի կանաց և թույլ նյարդեր ունեցող ցանկացած մարդու, խորհուրդ եմ տալիս Չկարդալ:

Խնուսի Չորս Մեղքերի Գավաթը

Ես երկրաբան եմ: Մեկ ամիս առաջ, տաս օրով մի հետազոտական խմբով ուղևորվեցինք Արևմտյան Հայաստան: Մեր նպատակն էր նկարահանել տեսանյութ պատմական հայրենիքի մասին և ինչքան հնարավոր է շատ պատմաբանական և երկրաբանական տեղեկություններ հավաքել տարածաշրջանի մասին: Բացի ինձնից խմբում ներառված էին երկու պատմաբան և մի օպերատոր` իր պրոֆեսիոնալ նկարահանման սարքավորումներով:
Ուղևորությունն անցավ ինչպես և պլանավորել էինք: Ես ձեզ չեմ ծանրաբեռնի շրջագայության մանրամասներով, միայն կանդրադառնամ մի փոքրիկ դրվագի, որը կապ ունի այս պատմության հետ:
Մենք կայանատեղի էինք գցել Խնուս բերդաքաղաքի Բալու Քիթ կոչվող թաղամասի ավերակների մոտակայքում: Հոյակապ տեասրան էր: Մեր առջև Բյուրակն լեռներն էին, նրա ստորոտում քչքչում էր Արածանիի վտակ Խնուս գետը: Ու հենց այդ գետի ձորահովտի լանջերին էլ մեր շինարար պապերի արդար ձեռքով բազմել էր Խնուս բերդաքաղաքը, որից ցավոք միայն ավերակներ էին մնացել: Պատմաբան Արտեմը տեսնելով մեզանից հյուսիս գտնվող բլրակի վրայի ավերակները` ասաց.
- Ահա և մեր հայտի Պահապանաց վանքի փլատակները:
- Իսկ ինչո՞վ է հայտնի այդ եկեղեցին, - հարցրեցի ես:
- Նրանով, որ այս վանքի հոգևոր հայրերը նաև ռազմիկներ են եղել և ներխուժողների դեմ բոլոր պատերազմներում նրանք են
զորահավաք հայտարարել ու գլխավորել ձևավորված բանակը: Բացի դրանից տասերեքերորդ դարի պարսիկ պատմաբան Շահբազիի ձեռագրերում նշվում է, որ այստեղ է պահպանվել Չորս մեղքերի Գավաթը:
- Դա ի՞նչ է:
- Ըստ Շահբազիի, դա մի գավաթ էր, որի մեջ ջրի տեսքով հավաքվում էին մարդկային մեղքերը:
- Ու ի՞նչ է նշանակում դա:
- Չգիտեմ: Երբևիցե Դրա մասին այլ տեղեկությունների չեմ հանդիպել:
Այս կարճ զրույցից հետո, գավաթի մասին պատմությունը տպվեց իմ ուղեղում: Ի?նչ իմանայի, որ այն պիտի իր դերակատրումն ունենար իմ կյանքում և Ինչու? միայն իմ...
Մենք վերադարձանք Հայաստան: Տեսանյութը պատրաստելու ժամանակ պարզվեց, որ բավական նյութեր կարող ենք հավաքել նաև Մատենադարանից:
Խնուսի Չորս Մեղքերի Գավաթի մասին տեղեկություններ ձեռք բերելու անբացատրելի ցանկության պատճառով, ես էլ միացա մեր պատմաբաններին և նրանց հետ գնացի Մատենադարան:
Անձնակազմի օգնությամբ, երկար փնտրտուքներից հետո գտանք միայն մի քանի տող, որտեղ հիշատակվում էր այդ մասին: Ամիրդովլաթ Ամասիացու “Ախտապատին” կոչվող ձեռագրի թույների բաժնում, նրա հայտնաբերած ամենաուժեղ թույնի նկարագրությունից առաջ, որպես նախաբան գրված էր մի կարճ պատմություն: Ըստ նրա տեղեկությունների,1272 թվականի գարնանը Պահապանաց վանքի վանահայր Ներսեսը գողանում է Չորս Մեղքերի Գավաթը ու անհետ կորում: Երկու հարյուր տարի անց, Ամասիացու մոտ է գալիս մի խենթ երիտասարդ և ասելով, որ ինքը Պահապանաց վանքի վանահաայր Ներսեսն է, ուժեղ թույն է խնդրում իր տառապանքներին վերջ դնելու համար` փոխարենը առաջարկելով հին հայկական դեղաբույսերի մասին եզակի ձեռագիր:
Այդ տողերը կարդալուց հետո ես ամբողջությամբ տարվեցի գավաթի մասին մտքերով: Դա նման էր մոլուցքի: Կյանքս դարձել էր մի տեսակ անհետաքրքիր ու անգույն: Հաճախ ես ինձ բռնացնում էի այն մտքի վրա, որ նույնիսկ ուտելիս եմ երազում այդ չարաբաստիկ գավաթի մասին:
Երկու շաբաթ շարունակ ես քրքրեցի Մատենադարանի արխիվը, բայց ոչինչ չգտա ու հույսս վերջնականորեն կորցնելով, որոշեցի այլևս դրա մասին չմտածել:
Մի քանի օր անց, հանկարծ հայտնվեց Արտեմը և ուրախությունից փայլող աչքերով ասաց, որ մեզ թույլ են տվել օգտվել նաև Պատմության թանգարանի պահոցներից: Շուտով պարզվեց, որ մեր պատմաբաններին հետաքրքրող նյութերը գտնվում էին նկուղային հարկում: Ներքին պահոցի վերջին սենյակ մեզ թույլ տվեցին մտնել մեծ դժվարությամբ, և միայն մեր պատմաբանների թախանձագին խնդրանքից հետո տնօրենը անձամբ համաձայնվեց ուղեկցել այնտեղ:
Կարծում եմ, այն սենյակը ուր մենք մտանք ամենավերջում, վաղուց չէր բացվել: Այնտեղ կախված բազմաթիվ էլեկտրական լամպերից միայն մեկն էր աշխատում և իր թույլ լույսով սենյակի իրերին ավելի խորհրադվոր տեսք էր տալիս:
Ես թափառում էի մեծ սենյակում և նայում պահարանների վրա անկանոն շարված իրերին: Պահարանների մեծ մասի ապակիները բացակայում էին կամ ջարդված էին, իսկ փոշին անխնա քողարկել էր իրերից շատերը: Հեռավոր անկյունում դրված էր մի հին արկղ` ծածկված բրեզենտե կտորով: Երբ անցնում էի դրա կողքով կտորը սահեց և ընկավ հատակին: Բարձրացած փոշու ամպը շուտով ցրվեց և արկղի մեջ երևաց մի ոչ մեծ առարկա: Ես կռացա և ձեռքս վերցրի այն: Մոտենալով միակ վառվող լամպին ես քար կտրեցի զարմանքից: Դա մի ըմպնակ էր, որի վրա քանդակված չորս դեմքերը դուրս էին ցցված բաժակի կողային մասերից ու սահմռկեցուցիչ հայացքով վախ էին սփռում իրենց շուրջը:
Տնօրենը տեսնելով դեմքիս արտահայտությունը` արագ մոտեցավ ինձ, քթի տակ ինչ-որ բան փնթփնթալով վերցրեց այն ու դնելով նույն արկղի մեջ, ծածկեց նույն փոշոտ կտորով: Մեր պատմաբանները գտնվում էին սրահի մյուս ծայրում և ինչ-որ գրառումներ էին անում: Նրանք չնկատեցին, թե ինչ կատարվեց իմ հետ: Վերջապես ես վերականգնեցի իմ խոսելու և շարժվելու ընդունակությունը: Մոտեցա դեռ արկղի մոտ գտնվող տնօրենին և հարցրեցի.
- Դա Չորս Մեղքերի Գավա՞թն է:
- Դու որտեղի՞ց գիտես, -զարմացած հարցրեց տնօրենը:
- Կարդացել եմ նրա մասին Ամասիացու ձեռագրերում: Այն ինչպե՞ս է հայտնվել այստեղ:
- Երկրորդ Համաշխարհային Պատերազմից հետո այն գտել էին Հիտլերի միստիկ իրերի անձնական պահոցում: Այդ առիթով բրիտանացի քիչ հայտնի միստիկ գրող Բրեյլը գրել է մի վարկած, ըստ որի գերմանացիները պատերազմը տանուլ տվեցին հենց այս գավաթի պատճառով: Ըստ նրա պատմության, 1942 թվականի ամռանը Հիտլերի ուղարկած արշավախումբը, իրենց զինակից Թուրքիայի տարածքում, հայաթափ եղած Խնուս քաղաքի մոտ գտնվող բլուրներից մեկի քարանձավում գտնում է այս ըմպանակն ու այն գաղտնի տեղափոխում Բեռլին: Հիտլերը սկսում է զորքի առաջ ի ցույց դնել գավաթը, ու իր հիստերիկ նոպաների ժամանակ խմել նրա մեջ կուտակված հեղուկը, որ ոչ այլ ինչ էր, քան նրանց մեղքերից ծնված ուժը: Զինվորները դրանից հետո, թուլանում էին ու կորցնում մարտունակությունը, ու թեև Հիտլերը գիտակցում էր, բայց շարունակում էր դա անել, որովհետև անկարող էր հրաժարվել տրվող գերբնական ուժից: Ըստ այդ գրողի գավաթը մի օր հագեցավ մարդկային մեղքերից և այնտեղ դադարեց հեղուկ կուտակվել, բայց գերմանական զինվորները շարունակում էին թուլանալ ու նրանց շարքերում վախ էր սողոսկում: Իրականում սա սովորական գավաթ է` պատված անճոռնի դեմքերով, -քմծիծաղ տվեց տարեց տնօրենն ու շարունակեց,- Վաթսունական թվականներին այն բերեցին Հայաստան, որպես հայկական ծագում ունեցող թանգարանային նմուշ: Ութսունականներին կատարված երկարատև ուսումնասիրությունները պարզեցին, որ այն առնվազն չորս հազար տարեկան է: Մենք փորձեցինք այս նմուշը դնել համընդհանուր ցուցադրության, բայց շուտով հրաժարվեցինք այդ մտքից, քանի որ այն այցելուների մոտ առաջացնում էր բացասական, նույնիսկ վախի զգացողություններ:
- Կարելի է ևս մեկ անգամ տեսնել այդ գավաթը, - հարցրեցի ես:
- Նայիր, բայց զգուշությամբ կդնես տեղը:
- Լավ, - ասացի ես ու արագ հետ քաշելով ծածկոցը Չորս Մեղքերի Գավաթը վերցրեցի ձեռքերից մեջ:
Տնօրենը գնաց ընկերներիս մոտ և զրույցի բռնվեց նրանց հետ:
Այդ ընթացքում ես սկսեցի մանրակրկիտ ուսումնասիրել այն, հետո նստելով արկղի մոտ, ձևացրեցի թե վերջին անգամ ձեռքիս մեջ պտտելուց հետո գավաթը վերադարձրի իր տեղը, բայց իրականում բրեզենտե կտորով խնամքով փակելով արկղը` գավաթը շտապ դրեցի պայուսակիս մեջ:
Իմ կատարած գողությունը աննկատ մնաց: Հաշվի առնելով, որ այդ պահոցի դուռը կարող էր բացվել մեկ էլ տաս տարի անց, ես ինձ հանգիստ էի զգում, բայց թանգարանի շենքից դուրս գալուց հետո, անմիջապես հրաժեշտ տվեցի ընկերներիս ու վերադարձա տուն, որ կարողանամ մենակ մնալ այդ խորհրդավոր իրի հետ և մանրամասն ուսումնասիրել այն:
Արդեն վեց օր է, որ այն դրված էի իմ տան գրասեղանի վրա: Ես չեմ կարողանում աչքս կտրել նրանից: նույնիսկ աշխատանքի չեմ գնում:
Նկարագրեմ նրա տեսքը... Կամ ավելի լավ է հիմա նկարահանեմ այն իմ համակարգչի վեբ-կամերայով և ցույց տամ ձեզ: ինքներդ տեսեք: Տեսանյութի վերջում ուշադրություն դարձրեք հայկական “Եթեր” շաբաթաթերթին: Այն այս շաբաթվա է, այսինքն ինքներդ կարող եք համոզվել, որ Խնուսի Չորս Մեղքերի Գավաթը այս պահին գտնվում է ինձ մոտ:

http://www.youtube.com/watch?v=vz0bxjrYBMU

Շարունակելի...

Mark Pauler
20.04.2011, 02:40
Իհարկե տեսանյութը անորակ է` իմ կամերայի հին լինելու պատճառով, բայց դա ձեզ ցույց տալը պարտադիր էր, քանի որ Չորս Մեղքերի Գավաթը ինքը պահանջեց դա ինձանից: ինչպե՞ս: Հիմա պատմեմ նրա հետ անց կացրած իմ վերջին վեց օրերի մասին և կհասկանաք:
Թանգարանից տուն գալուց հետո ես այն խնամքով մաքրեցի, լվացեցի ու ազատելով գրասեղանս ավելորդ իրերից դրեցի այն դրա կենտրոնում: Երևի մոտ մի ժամ աչքս չէի կարողանում կտրել նրանից: Մեկ էլ այն սկսեց պտտվել իր առանցքի շուրջ ու երբ վերջապես կանգ առավ, գլուխներից մեկը սկսեց խոսել ինձ հետ.
- Մի կաթիլ կյանք տուր ինձ և ես քեզ կտամ դրա փոխարեն այն ինչ ուզում ես: Մի կաթիլ կյանք... Մի կաթիլ կյանք...
Այդ ընթացքում նրա գորշ գույնը դարձել էր շագանակագույն, իսկ ես ապուշի պես աչքերս չռել էի ու կպել աթոռին: Մի քանի րոպե անց խելքի եկա: Ամբողջ մարմինս պատված էր սառը քրտինքով: Գավաթը նորից գորշ գույն ուներ: Հաջորդ երեք օրերին գավաթը էլ չխոսեց ինձ հետ: Վերջապես ես սկսեցի համոզել ինքս ինձ, որ դա ընդամենը լսած պատմությունների տպավորություններից ծնված երևակայությանս խաղ էր, բայց այդ խռպոտ կոկրդային բառերը. “մի կաթիլ կյանք... մի կաթիլ կյանք” գլխիցս դուրս չէին գալիս:
Չորրորդ օրվա առավոտն էր բացվում, իսկ ես կորցրել էի քունս: Լուսաբացին մտքովս մի բան անցավ. “Իսկ ինչ կլինի, եթե մի կաթիլ արյուն կաթեցնեմ գավաթի մեջ?”: Մտքիցս ոգևորված վեր թռա տեղից, վազեցի խոհանոց ու վերցնելով իմ ունեցած ամենասուր դանակը վերադարձա գրասեղանի մոտ: Մատիս վրա փոքր կտրվածք արեցի ու հոսող արյունից մի քանի կաթիլ կաթացրեցի գավաթի մեջ:
Նրա գույնը անմիջապես փոխվեց ու դարձավ շագանակագույն: Գավաթը սկսեց պտտվել իր առանցքի շուրջ և կանգնելով նույն դեմքի ուղղությամբ ասաց.
- Շնորհակալ եմ քեզանից Մարատ: Շնորհակալ եմ, որ կյանք տվեցիր: Փոխարենը ինձնից կարող ես ուզել կյանքի անթիվ օրեր կամ անսպառ հարստություն:
Ես կորցրեցի գիտակցությունս...
Ուշքի եկա եղբորս թաց ձեռքի թեթև ապտակներից: Արդեն երեկո էր: Եղբայրս շփոթված ու վախեցած էր: Շուտով եկավ նաև Շտապ Օգնությունը: Բժշկի երկար-բարակ հարցուփորձին ի պատասխան, ես քթիս տակ մռթմռթացի, թե կեսօրին երկար ժամանակ մնացել եմ արևի տակ ու ինչ-որ սրսկումից հետո, գլուխս մի կերպ ազատեցի նրանցից:
Եղբայրս մի երկու ժամ քարոզ կարդաց գլխիս, որ ուշադիր լինեմ առողջությանս նկատմամբ, հետո իրար հետ ընթրեցինք ու համոզվելով, որ ինձ բավականին լավ եմ զգում` գնաց:
Երբ մենակ մնացի, անմիջապես մտա աշխատասենյակ, արդեն առանց վախ զգալու: Չորս Մեղքերի Գավաթը շագանակագույն էր: Նրա դեմքերից մեկը դատարկ հայացքով նայում էր դռան ուղղությամբ` կարծես սպասելով ինձ: Երբ ես մտա սենյակ նա սկսեց խոսել.
- Ինչպե՞ս ես քեզ զգում:
- Լավ,- հանգիստ պատասխանեցի ես:
- Ես քո փոխարեն որոշում եմ կայացրել, տալ քեզ հարստություն թե? կյանքի օրեր:
- Ու ի՞նչ ես ընտրել:
- Կյանքի օրեր:
- Որքա՞ն:
- Այնքան, որքան ինքդ կցանկանաս:
- Այդ ինչպե՞ս:
- Երբ ինձ տեսնում է որևէ մահկանացու, նրա ճակատագիրը կապվում է իմ հետ: Ես վերցնում եմ բոլոր այն մեղքերը, որոնք նա կգործի այդուհետ: Մեղքերն էլ իրենց հետ բերում են այդ մարդուց պոկած կյանքի օրեր: Դու կարող ես խմել իմ մեջ կուտակված կյանքի ջուրը, իսկ ինձ կմնան` նրա գործած մեղքերը:
- Իսկ քանի՞ օր կունենամ ամեն մեղքի դիմաց:
- Դա կախված է մեղքի տեսակից: Սա անտարբերության մեղքի իմ դեմքն է, - ասաց նա և կատարեց քառորդ պտույտ,- երբ այս դեմքս տեսած մարդը անտարբեր կանցնի ուրիշի դժբախտության կողքով, իմ ներսում կկուտակվի մեկ օրվա կյանքի ջուր: Սա իմ ստի դեմքն է, - ասաց նա ու էլի կատարեց քառորդ պտույտ, - իսկ այս դեմքս տեսած մարդը, երբ կխաբի, կախված այդ ստի մեղքի աստիճանից, իմ մեջ կկուտակվի մեկից մինչև տաս օրվա կյանքի բաժնի ջուր, - կատարելով ևս քառորդ պտույտ նա ասաց, - սա իմ դավաճանության մեղքի դեմքն է: Այստեղ կկուտակվի տասից մինչև քառասուն օրվա կյանքի ջուր և ի վերջո իմ գլխավոր դեմքը, -ասաց նա ու նորից պտտվելով` շրջվեց իր գլխավոր դեմքով դեպի ինձ, - ես կարող եմ քեզ տալ կյանքի անթիվ օրեր, որոնք կծնվեն մարդկային թուլության վախից: իսկ այդ վախը անսպառ է:
- Իսկ ի՞նչ կպատահի այն մարդկանց հետ, ովքեր կտեսնեն քեզ:
- Նրանց կյանքի օրերը կպակասեն, իրենց ապրելու համար նախատեսված ժամանակից, այն չափով, որքան մեղք կգործեն կամ էլ մեղքի վախ կզգան:
Ես սեղանի վրայից վերցրեցի Չորս Մեղքերի Գավաթն ու տեսա, որ նրա մեջ արդեն կուտակված մի կում ջուր կա: Երևի հարազատ եղբորս զգացած վախից ու այս մի քանի ժամերի ընթացքում կատարած մեղքերից էր կուտակվել:
Ես խմեցի այդ մի կում ջուրը և երբ գավաթը հեռացրի իմ շուրթերից, նա ինձ ասաց.
- Իսկ հիմա ժամանակն է, որ ինձ ցուցադրես աշխարհին: Ես մեղքերի սով եմ զգում, իսկ քեզ պետք են կյանքի անթիվ օրեր:
Հաջորդ երկու օրերի ընթացքում ես այս պատմությունն էի գրում, և զրուցում գավաթի դեմքերի հետ: Նրանք իրենց հազարավոր տարիների փորձով կիսվում էին ինձ հետ:
Հիմա հասկացա՞ք, թե ինչի համար էր այս տեսանյութը, որտեղ Դուք տեսաք Խնուսի Չորս Մեղքերի Գավաթը:

Դավիթ
20.04.2011, 03:40
Անչափ հետաքրքիր էր գրված, և նույնիսկ անցյալ "Սարսափ" մրցույթին կարող էիք մասնակցել:

Փաստորեն, Հայաստանի Պետական Թանգարանի պահոցից գողություն արեցիք?:)

Ես իհարկե այդպիսի բաների չեմ հավատում և կուզենայի տեսնել գավաթի զրույցը ձեր հետ տեսահոլովակի վրա, բայց ասեմ, որ հաճույքով կարդացի ձեր շարադրածը:

Եթե դեմ չեք, ես այս նյութը կտեղադրեմ նաև Հայլանդի "Միայն Հայերեն" բաժնում:

E-la Via
20.04.2011, 06:29
Mark Pauler, հենց միայն պատմվածքի համար Ձեզ հարկավոր է կախաղան հանել, իսկ տեսանյութի համար՝ այրել:
Ինչպես եք համարձակվում այսպես խաղալ մարդկանց թույլ նյարդերի հետ :angry:angry:angry???

Լավ, իսկ եթե լուրջ՝ ԱՊՐԵՍ … Լավն էր, հետաքրքիր մտահաղացում, որը ինձ սկսզբից մինչև վերջ լարվածության մեջ պահեց…
Անտարբերություն, սուտ, դավաճանություն ու մարդկային թուլություններից ծնված վախի մեղքեր… Չէ, աչքիս դու անմահացար :think…
Շարունակիր այսպես զարմացնել ;):

Lion
20.04.2011, 07:26
Հիմա հասկացա՞ք, թե ինչի համար էր այս տեսանյութը, որտեղ Դուք տեսաք Խնուսի Չորս Մեղքերի Գավաթը:

Լավն էր, ժամանակակից հայ գրականության մեջ շատ հազվադեպ հանդիպող ոճ է - ի դեպ, ես գավաթը առայժմ չեմ տեսել :)

impression
20.04.2011, 08:16
լավն էր, ափսոս, որ Սարսափին չես մասնակցել սրանով

Claudia Mori
20.04.2011, 08:17
Մարդկային մեղքերի վերաբերյալ իմ կարդացած լավագույն պատմվածքներից մեկը դարձավ...շնորհակալ եմ

Chilly
20.04.2011, 08:19
Էլի Մարկն իր ուրույն ոճով ու էքշընով :) Շնորհակալություն :)

Դեկադա
20.04.2011, 08:23
Մարկ քո կյանքը ավելացավ… բայց խմելով բոլորի կյանքը, ո՞նց ես մնացածի աչքերին նայելու...:)

My World My Space
20.04.2011, 08:46
Մարկ դու վերջն ես...... :)

Կլանված կարդացի, դեռ մի քանի տեղ էլ վերակարդացի ու տպավորություններս եմ դասավորում....

Հրաշալի էր, ինչպես միշտ ստանդարտներից դուրս....

Lem
20.04.2011, 10:14
Սարսափին անխոս կհաղթեր, բայց ուրախ եմ, որ այս պատմվածքն այնտեղ չի մասնակցել: :) Շնորհակալություն.... Եթե իհարկե սարսափեցնելու համար շնորհակալություն ասում են: :))
Ու հա, տեսանյութը վախեցա նայել:

Yellow Raven
20.04.2011, 11:57
Երևի արդեն բաժակը ամբողջովին լցված լինի:))
Ապրես սչ ստանդարտ պատմվածքի համար:) Շատ կարևոր էր, որ պատմվածքում կարողանաս փաստերը համոզիչ դարձնել ընթերցողի համար, ինչն իմ կարծիքով հիանալի ես արել:)

Գալաթեա
20.04.2011, 12:03
Տեսանյութը ճիշտն ասած թռնելով նայեցի, նենց որ դժվար առանձնապես օգուտ տված լինեմ մեղքերի պահով :) բայց գործը լավն էր իսկապես, ապրես, Մարկ:

Հ. Գ. Մարատին էլ կարոտել էի :)

Freeman
20.04.2011, 12:05
Լավն էր,ինչպես նաև քո նախորդ գործերը,բայց տեսանյութում «Եթեր» շաբաթաթերթի պահը կարելի էր ավելի լավ սարքել

Դեկադա
20.04.2011, 12:07
Լավն էր,ինչպես նաև քո նախորդ գործերը,բայց տեսանյութում «Եթեր» շաբաթաթերթի պահը կարելի էր ավելի լավ սարքել

Իսկ ինձ թվում ա, որ թերթի առկայությունը զուտ ընդգծել ա մեղքը: Հետևի ֆոնի նկարը նայեք: Էտպես ա՞ Մարկ:

Mark Pauler
20.04.2011, 12:07
Անչափ հետաքրքիր էր գրված, և նույնիսկ անցյալ "Սարսափ" մրցույթին կարող էիք մասնակցել:

Փաստորեն, Հայաստանի Պետական Թանգարանի պահոցից գողություն արեցիք?:)

Ես իհարկե այդպիսի բաների չեմ հավատում և կուզենայի տեսնել գավաթի զրույցը ձեր հետ տեսահոլովակի վրա, բայց ասեմ, որ հաճույքով կարդացի ձեր շարադրածը:

Եթե դեմ չեք, ես այս նյութը կտեղադրեմ նաև Հայլանդի "Միայն Հայերեն" բաժնում:

"Սարսափ" մրցույթին ուղղակի չհասցրեցի մասնակցել:
Ճիշտ ա գողություն եմ արել, բայց դե ով լիներ իմ փոխարեն ու չէր անի:
Հայլանդի մասին չգիտեմ ինչ ասեմ... Եթե հաշվի առնենք, որ էսօր քնից արթնացա, որովհետև ներքևի հարևանը մեր դուռն էր աղմուկով ծեծում: Վեր կացա ու տեսա ամբողջ հատակը ջուր ա... Ծորակները ստուգեցի` նորմալ փակ էին,մեկ էլ նայեցի գավաթի կողմն ու...
ինձ էտքան ջուր պետք չի ժողովուրդ, քիչ մեղք գործեք էլի:

impression
20.04.2011, 12:11

լավ էր, դեռ կերպարի մեջ ես :)

Mark Pauler
20.04.2011, 12:15
Mark Pauler, հենց միայն պատմվածքի համար Ձեզ հարկավոր է կախաղան հանել, իսկ տեսանյութի համար՝ այրել :

Կախաղանից հետո, աջ ոտս էլ ջարդի, նոր կայրես :D:D:D

Mark Pauler
20.04.2011, 12:18
Մարկ քո կյանքը ավելացավ… բայց խմելով բոլորի կյանքը, ո՞նց ես մնացածի աչքերին նայելու...:)

Ասեմ իմանաս` ես ակումբից ոչ մեկի աչքերին էլ դեռ չեմ նայել: Բայց որ պետք լինի, մի կերպ կնայեմ :))

Chilly
20.04.2011, 12:20
Ասեմ իմանաս` ես ակումբից ոչ մեկի աչքերին էլ դեռ չեմ նայել: Բայց որ պետք լինի, մի կերպ կնայեմ :))

չես կարող ասել :)) մենք ամենուր ենք...

Mark Pauler
20.04.2011, 12:22
Լավն էր, ժամանակակից հայ գրականության մեջ շատ հազվադեպ հանդիպող ոճ է - ի դեպ, ես գավաթը առայժմ չեմ տեսել :)

Պատմաբան ես չէ Լիոն??? Դրա համար էլ չես նայել տեսանյութը: Ոնց էլ չլինի էտ գավաթի մասին լսած կլինեիր...

E-la Via
20.04.2011, 12:24
Կախաղանից հետո, աջ ոտս էլ ջարդի, նոր կայրես :D:D:D

Դե էդ կետի մասին չէի մոռացել, ուղղակի ասեցի ակումբցնիներին միանգամից էդ աստիճանի իմ դաժանությամբ շոկի մեջ չգցեմ էլի: Վերջապես էդքան աշխատել եմ way-ի իմիջի վրա :-D:

Լավ, նորից կարդացի ու ուզում եմ ասել, որ իրոք լավն ա, կաևելի ա մի քանի մանրուք շտկել ու թողնել, որ hetanos-ը հայլենդում տեղադրի:

Դեկադա
20.04.2011, 12:26

Ես կարդալուց, առավել ևս նայելուց հետո սպանելու անհագ ցանկություն ունեի/մ/::D

Mark Pauler
20.04.2011, 12:28
Լավն էր,ինչպես նաև քո նախորդ գործերը,բայց տեսանյութում «Եթեր» շաբաթաթերթի պահը կարելի էր ավելի լավ սարքել

Իսկ ինձ թվում ա, որ թերթի առկայությունը զուտ ընդգծել ա մեղքը: Հետևի ֆոնի նկարը նայեք: Էտպես ա՞ Մարկ:

Ես մեղավոր չեմ "Եթերի" գլխզվոր էջի նկարի համար: Ուղղակի էդ պահին դա էր ձեռքիս տակ:

Mark Pauler
20.04.2011, 12:30
Ես կարդալուց, առավել ևս նայելուց հետո սպանելու անհագ ցանկություն ունեի/մ/::D

Դեկադա, էտ քո սպանելու անհագ ցանկության պատճառով ա Գավաթը շատրվանի պես ջուր քցում??? :D:D:D

E-la Via
20.04.2011, 12:32
Ես կարդալուց, առավել ևս նայելուց հետո սպանելու անհագ ցանկություն ունեի/մ/::D

Բա որ ասում եմ... հապա նայի, թե մեր մեջ ինչ ցանկություններ ա արթնացնում: Դու էլ քո թեկուզև լավ պատմվածքն էլ, Mark Pauler: Մյուս անգամ ակումբում նման պատմություններով չհայտվնես, թե չէ կիմանաս ինչ է նշանակում ակումբցու աչքերին նայելը :angry…

Mark Pauler
20.04.2011, 12:35
չես կարող ասել :)) մենք ամենուր ենք...

Էս ավելի վախենալու էր, քան որևէ Գավաթ :))

Freeman
20.04.2011, 12:50
Մարկ,Էդ բաժակը տար թափի,քանի իմ մեղքերի պատճառով չես խեղդվել :))

Mark Pauler
20.04.2011, 12:58
Մարկ,Էդ բաժակը տար թափի,քանի իմ մեղքերի պատճառով չես խեղդվել :))

Հեսա մի հատ 10 տոնայանոց բաք եմ դնում: Կհավաքեմ մեջը ու կսկսեմ ծախել էդ ջրից:D:D:D

Chilly
20.04.2011, 13:32
Էս ավելի վախենալու էր, քան որևէ Գավաթ :))

Վաբշե, էս թեմայի տակի քոմենթները պատմվածքից ավելի վախենալու են:))

Ռուֆուս
20.04.2011, 15:29
Գրո՜ղը քեզ տանի, Մարկ :D :D :D Մեր օրերի հաշվի՞ն պիտի ապրես :))

Պատմվածքը շատ լավն էր, միտք՝ խիստ օրիգինալ, կարդալուց իրոք որ մեծ բավականություն ստացա:

Մենակ թե խնդրում եմ նախքան ստեղծագործությունը տեղադրելը մի փոքր սրբագրի, որովհետև բավականին շատ տառասխալներ ու վրիպակներ կային :) Ափսոս ա, երբ սենց լավ ստեղծագործությունները անմշակ են լինում:

Mark Pauler
20.04.2011, 17:30
Գրո՜ղը քեզ տանի, Մարկ :D :D :D Մեր օրերի հաշվի՞ն պիտի ապրես :)) .........:

Դուք էլ մեղքեր մի գործեք:
Ռուֆուս, Դժվար ա առանց մեղք գործելու ապրել???;)
Ինձ իզուր ես անիծում` դրանից բան չի փոխվի :P
......

Մենակ թե խնդրում եմ նախքան ստեղծագործությունը տեղադրելը մի փոքր սրբագրի, որովհետև...
Մի պրոֆեսիոնալ, որ ընկերական առաջարկեր խմբագրել ու սրբագրել` չէի հրաժարվի :)

Ռուֆուս
20.04.2011, 18:09
Դուք էլ մեղքեր մի գործեք:
Ռուֆուս, Դժվար ա առանց մեղք գործելու ապրել???;)
Ինձ իզուր ես անիծում` դրանից բան չի փոխվի :P
......

Չնեղանաս անեծքներիս պատճառով, ես էլ էի մտել դերի մեջ :)) Համ էլ ես անմեղ արարած եմ, իմ արածը շատ շատ մի պուտ ջուր լինի :D

Մի պրոֆեսիոնալ, որ ընկերական առաջարկեր խմբագրել ու սրբագրել` չէի հրաժարվի :)

Կարող ես հետո խմբագրված օրինակը ուղարկել բաժնի մոդերատորին, առաջին գրառման տեքստը կփոխի :)

Ռուֆուս
20.04.2011, 18:50
Մի հատ էլ օֆֆթոփի կարգով :))

Նոր մտքովս անցավ, որ սա հայ ժամանակակից գրականության մեջ 2-րդ 3D գրական ստեղծագործությունն ա Անինայի Ֆիայից հետո :D Ֆիան սաունդթրիքով էր, իսկ սա տեսանյութով :))

Վատ չի, Մարկ, արդեն սկսել ես ժամանակակից հայ արվեստի «մեծությունների» հետ ոտք գցել :D

Ուլուանա
20.04.2011, 18:52
Պատմվածքի մասին իմացա way-ի, ապա՝ Դեկադայի անկապօրագրային գրառումներից։ Մտածեցի՝ եթե մարդիկ էնքան են տպավորվել, որ դրա մասին նույնիսկ «Անկապում» են գրել, ուրեմն երևի արժե կարդալ։ Մտա էստեղ, կարդացի կարծիքները, ավելի ու ավելի հետաքրքրեց, ինչքան հասկացա՝ ինտերակտիվ պատմվածք է :)), հա՞, եթե, իհարկե, էդպիսի բան լինում է :unsure։ Չնայած վախենալու հավես չունեմ, բայց դե էսքան հետաքրքիր կարծիքներից հետո արդեն անհնար է չկարդալը։ Ընտիր գովազդ եք արել, ժող, ապրեք :))։ Կկարդամ շուտով։

Գեա
20.04.2011, 19:19
Այդ անտեր գավաթը հրեն Մարկի սեղանին դրված է:Ես էլ ասում եմ այս մարդուն ինչ է պատահել, արդեն երկու օր է այդ այլանդակությունից չի բաժանվում:Երկու օր առաջ , ուշաթափվեց, սրտաճաք եղա:Մի կերպ ուշքի բերելուց հետո գլխին մի քիչ քարոզ կարդացի, որ իրեն լավ պահի :Այսօր առավոտը մտա ակումբ ու առաջին բանը , որ աչքիս ընկավ, այդ պատվածքն էր:Նոր հասկացա ուշաթափության պատճառը:(դրան նայեք, ինձ էլ պատմվածքում եղբայր է դարձրել)Գիտեք ինչ եմ արել:Տաքսի եմ վերցրել ու գնացել Պատմության Թանգարան :Տնօրենին ասացի `այսպես ,այսպես,եկեք Ձեր եղ ու բրինձը մեր տնից տարեք:Մի այլ կերպ բարկացավ ու դեմքը մի տեսակ նմանվեց բաժակի դեմքերից ամենասարսափելիին: Դա ինձ վախեցրեց ու մեջս կասկած ընկավ , թե սա էլ կապ ունի բաժակի հետ: Մեկ էլ աչքիս ընկավ , որ հոգեբուժարան է զանգում:Չգիտեմ, ոնց կարողացա այդտեղից դուրս թռնել:Լույսի արագությամբ տուն վերադարձա ու ի~նչ տեսնեմ .ամբողջ տունը ջրի մեջ կորած է:Որոշեցի բաժակից ազատվել:Յոթերորդ հարկից ներքև շպրտեցի , բայց մի բան էի մոռացել , ախր չորս հազար տարեկան բաժակը ապակուց չէր կարող լինել, էդ անտերը պողպատ էր կամ դրա նման մի բան :Չկոտրվեց:Բայց հենց ասֆալտին խփվեց, ոնց որ երկինքը պատռվեր:Մի աղմուկ աղաղակ ընկավ ,դրան ինչքան գիտեմ ամպրոպ են ասում ու տեղատարափ անձրև սկսվեց:Ստիպված տուն բերեցի ու դեռ ներողություն էլ խնդրեցի իր հանդեպ դաժան վերաբերմունքի համար:Հիմա այսքան գրածիս իմաստն ինչ է :Խնդրում եմ մեղք չգործեք :Թե չէ Մարկի կյանքը երկարում է , բայց իմը մի այլ կարգի դժոխք է դարձել:
:D:D

Ռուֆուս
20.04.2011, 19:28
Փաստորեն էս եղանակային վայրիվերումների մեղավորը Մարկն ա, հա՞ :o Կախե՜լ դրան :անգռըվհուկայրողսմայլիկ

Lion
20.04.2011, 19:31
Լավն էր, ժամանակակից հայ գրականության մեջ շատ հազվադեպ հանդիպող ոճ է - ի դեպ, ես գավաթը առայժմ չեմ տեսել :)

Հետաքրքիր է... սա այն ֆորումային հազվադեպ պատմվածքներից էր, որ ինձ դրդեց երկրորդ անգամ իր մասին գրել: Դա նշանակում է, որ ես մտածել եմ իր մասին, իսկ դա, իմ չափանիշներով, նշանակում է, որ այն լավն է: Այս պատմվածքի մեջ շատ դուրս եկավ նաև իր իրական-ռեալիստիկ բնույթը - ես որ ես եմ, էսքան պատմություն գիտե, չեմ կարող վստահությամբ ասել, որ պատմվածքի "պատմական հիմք"-ը հորինած է - իսկ դա, անկասկած, մեծ արժեք է տալիս պատմվածքին :)

E-la Via
20.04.2011, 19:46
Mark Pauler, հենց միայն պատմվածքի համար Ձեզ հարկավոր է կախաղան հանել, իսկ տեսանյութի համար՝ այրել:
Ինչպես եք համարձակվում այսպես խաղալ մարդկանց թույլ նյարդերի հետ :angry:angry:angry???

Ռուֆուս
Փաստորեն էս եղանակային վայրիվերումների մեղավորը Մարկն ա, հա՞ Կախե՜լ դրան :անգռըվհուկայրողսմայլիկ

Ռուֆուս, բա ինչ էի ասում հենց էն սկզբից :D??? Չլսեցիք, թողեցիք երկինք պայթեցնի նոր եք համոզվում???

Մարկ, գիտեմ, որ շուտ վախեցողներից չես, բայց դե բարի խորհուրդ՝ գոնե որոշ ժամանանկով Ակումբում էլ մի երևա :

Դեկադա
20.04.2011, 20:44
Ռուֆուս, բա ինչ էի ասում հենց էն սկզբից :D??? Չլսեցիք, թողեցիք երկինք պայթեցնի նոր եք համոզվում???

Մարկ, գիտեմ, որ շուտ վախեցողներից չես, բայց դե բարի խորհուրդ՝ գոնե որոշ ժամանանկով Ակումբում էլ մի երևա :

Վեյ ջան Մարկը վախեցող չի/ կարծում եմ/, բայց տեսար սաղ Հայաստանը ինչ օրի ա… հենա լուրերը անընդհատ ասում են, որ խուճապի մի մատնվեք:Քիչ մեղք գործեք ու փոշու ամպը կհեռանա ձեզնից:Հիմա հուսանք, բաքում հավաքված ջուրը, որ անձրևի տեսքով թափվեց մեր գլխին կսրբի կտանի մեր մեղքերը…

Yellow Raven
20.04.2011, 21:15
Մարկ ջան, էսօրվա բարձրացած փոշին ի՞նչ կապ ուներ բաժակիդ հետ:o

Mark Pauler
20.04.2011, 23:20
Մարկ ջան, էսօրվա բարձրացած փոշին ի՞նչ կապ ուներ բաժակիդ հետ:o

Չեմ ասի: Այ ստեղ իսկականից տեղին ա էս արտահայտությունը`շատ բան իմանաք, շուտ կծերանաք http://s19.rimg.info/099d33d498124ca5e54b41bffd57d92c.gif (http://smajliki.ru/smilie-1238327175.html)

Chuk
20.04.2011, 23:34
Գործը կենդանի էր, ապրեցնող էր, կլանիչ էր: Դուրս եկավ: «Ինտերակտիվությունը» էֆեկտիվ էր :)

Մարկ, կերպարից դուրս հարց, գավաթը դու՞ ես սարքել: Դա էլ դուրս եկավ:

Mark Pauler
20.04.2011, 23:45
Գործը կենդանի էր, ապրեցնող էր, կլանիչ էր: Դուրս եկավ: «Ինտերակտիվությունը» էֆեկտիվ էր :)

Մարկ, կերպարից դուրս հարց, գավաթը դու՞ ես սարքել: Դա էլ դուրս եկավ:

Քանի որ բանը հասավ արդեն կոնկրետ հարցի, ասեմ. հա գավաթը ինքս եմ սարքել: Բացի դրանից Պատմական բոլոր դեմքերն ու դեպքերը մտացածին էին: Խնուս գավառի, բերդաքաղաքի ու թաղամասի նկարագրությունները իրական են, բայց այնտեղ չկա Պահապանաց վանք: Ամիրդովլաթ Ամասիացին ունի "Ախտապատին" գիրք, որտեղ իրականում չկա թույների մասին բաժին: Չկա նաև բրիտանացի Բրեյլ միստիկ գրող ու էլի այդպիսի լիքը բաներ :)

Lem
21.04.2011, 01:00
Հատուկ շնորհակալություն պարզաբանումների համար, ինձ նման նրբենագույն էակն իսկապես ազդվել էր: Երեւի անգամ տեսանյութը կնայեմ: Բայց առավոտյան, ամեն դեպքում… :))
01-99 հիշեցի.
- Հիմա մեքենայի տակ չե՞ս ընկել:
- Այ մարդ ասինք չէ, էլի:
- Վայ քո տունը շինվի…

Չէ, բայց զիլ էր... Ինտերնետում վաղուց չէի զարմացել... Ու լեղաճաք եղել: :))

Բարեկամ
21.04.2011, 08:02
Անտարբերությունը մե՞ղք է…

impression
21.04.2011, 09:04
Անտարբերությունը մե՞ղք է…

Ինձ թվում ա մնացած մահացու մեղքերից շատերը, եթե ոչ բոլորը, ծնվում/սերում են հենց անտարբերությունից

Բարեկամ
21.04.2011, 09:29
Ինձ թվում ա մնացած մահացու մեղքերից շատերը, եթե ոչ բոլորը, ծնվում/սերում են հենց անտարբերությունից

Անտարբերությունն ավելի հաճախ հետևանք է:

impression
21.04.2011, 09:50
Անտարբերությունն ավելի հաճախ հետևանք է:

համամիտ չեմ,հետևանք ա անտարբերությունից բխած ամեն ինչը

Գալաթեա
21.04.2011, 11:48
Քանի որ բանը հասավ արդեն կոնկրետ հարցի, ասեմ. հա գավաթը ինքս եմ սարքել: Բացի դրանից Պատմական բոլոր դեմքերն ու դեպքերը մտացածին էին: Խնուս գավառի, բերդաքաղաքի ու թաղամասի նկարագրությունները իրական են, բայց այնտեղ չկա Պահապանաց վանք: Ամիրդովլաթ Ամասիացին ունի "Ախտապատին" գիրք, որտեղ իրականում չկա թույների մասին բաժին: Չկա նաև բրիտանացի Բրեյլ միստիկ գրող ու էլի այդպիսի լիքը բաներ :)

Ու մեկ էլ գավաթը գերմաներեն չգիտի չէ՞, որ Հիտլերի հետ խոսեր :D

ՆանՍ
21.04.2011, 12:34
Բրա՜վո, Մա՛րկ, անչափ դուր եկավ...:hands Մտածում եմ՝ եթե դու դերասան լինեիր, շատ հաջող ու տիպիկ կմարմնավորեիր չարի կերպարներ՝ իրականում լինելով շատ լավ ու բարի անձնավորություն, քանի որ քո էության մեջ կա հանդիսատեսին կլանելու ու համոզելու մեծ կարողություն ...

Mark Pauler
21.04.2011, 12:36
Անտարբերությունը մե՞ղք է…

Անտարբերությունը միանշանակ մեխք է: Դա մարդկային մեծագույն հանցանքներից է, որ ծնվում է, երբ առաջին անգամ խիղճդ լռեցնում ես ու աճելով ներսում` ստիպում է ոչ միայն անտարբեր լիներ մարդկանց տառապանքների նկատմամբ, այլ նաև սեփական գործած մեղքերիդ համար ինքնարդարացման պատճառներ է գտնում:

Mark Pauler
21.04.2011, 14:10
Ու մեկ էլ գավաթը գերմաներեն չգիտի չէ՞, որ Հիտլերի հետ խոսեր :D

Զատո Հիտլերը լավ հայերեն գիտեր: Դրա համար էլ սաղ ասում էին` "Հայ Հիտլեր" :D

Բարեկամ
21.04.2011, 15:54
Անտարբերությունը միանշանակ մեխք է: Դա մարդկային մեծագույն հանցանքներից է, որ ծնվում է, երբ առաջին անգամ խիղճդ լռեցնում ես ու աճելով ներսում` ստիպում է ոչ միայն անտարբեր լիներ մարդկանց տառապանքների նկատմամբ, այլ նաև սեփական գործած մեղքերիդ համար ինքնարդարացման պատճառներ է գտնում:

Դա միակողմանի տեսակետ է: Անտարբերությունը ոչ միայն խիղճը լռեցնելու համար է: Այն կարող է լռեցնել նաև բացասական կրքերի հոսքը, որի դեպքում անտարբերությունը դառնում է փրկություն: Դրան հաջորդում է հանգիստն ու մտահայությունը: Բաներ կան, որոնց նկատմամբ անտարբերությունը միակ ելքն է խուսափելու հենց նշածդ մարդկային տառապանքներից:

Տեղ կա` անտարբերությունը խիստ ցանկալի մաղթանք կլիներ:

Բարեկամ
21.04.2011, 16:48
Ավելի առարկայական`
- Անտարբերությունը կրքոտ, անիմաստ վեճի դեպքում փրկում է բարեկամությունը:
- Անտարբերությունը քո դեմ ուղղված տենդենցիոն բացասական վերաբերմունքի կամ գործողությունների նկատմամբ, մատնում է վերջիններիս լավագույն դեպքում անհեթեթության:
- Անտարբերությունը սադրանքի, զրպարտության, բամբասանքի նկատմամբ, լավագույն զենքն է վերջիններիս դեմ:
- Անտարբերությունը ուտելիքի նկատմամբ կանխում է որկրամոլությունը:
- Անտարբերությունը խաղամոլության նկատմամբ փրկում է գրպանը:
- Անտարբերությունը նյութի նկատմամբ ավելի շատ էներգիա և տեղ է թողնում հոգևոր հարստացման համար:

Ու էլի շատ բաներ...

Tig
21.04.2011, 16:54

Կարծում եմ տվյալ պատմվածքի կոնտեքստում քո ներկայացրած անտարբերությունի չի որ դիտարկվում է որպես մեղք:
Ցանկացած բան կարելի է դիտարկել տարբեր տեսանկյուններից և դրանից կախված տարբեր եզրահանգումների հասնել:
Կարծում եմ ճիշտ գաղափար ես առաջ քաշում, որ անտարբերությունը ևս հարաբերական է ;)

Բարեկամ
21.04.2011, 16:58

Պատմվածքում պարզապես անտարբերությունը նշվել էր որպես մեղք` առանց բնորոշելու թե հատկապես ո'ր անտարբերությունը:
Մի այլմոլորակային կամ լուսնից նոր իջած մեկը որ կարդա` սխալ տեղեկատվություն կստանա մեր աշխարհի իրերի դրության մասին :))
Իսկ հարաբերական կամ բազմիմաստ երևույթները որպես մեղք, այն էլ մահացու, միանշանակ որակել երևի չարժե:

Mark Pauler
21.04.2011, 17:01
Ավելի առարկայական`
- Անտարբերությունը կրքոտ, անիմաստ վեճի դեպքում փրկում է բարեկամությունը:
- Անտարբերությունը քո դեմ ուղղված տենդենցիոն բացասական վերաբերմունքի կամ գործողությունների նկատմամբ, մատնում է վերջիններիս լավագույն դեպքում անհեթեթության:
- Անտարբերությունը սադրանքի, զրպարտության, բամբասանքի նկատմամբ, լավագույն զենքն է վերջիններիս դեմ:
- Անտարբերությունը ուտելիքի նկատմամբ կանխում է որկրամոլությունը:
- Անտարբերությունը խաղամոլության նկատմամբ փրկում է գրպանը:
- Անտարբերությունը նյութի նկատմամբ ավելի շատ էներգիա և տեղ է թողնում հոգևոր հարստացման համար:

Ու էլի շատ բաներ...

Գրածիդ հետ լիովին համամիտ եմ, բայց ախր պատմվացքում խոսքը գնում էր ուրիշի դժբախտության հանդեպ անտարբեր լինելուն:
Երբ մարդը կարողանում է մեկ ուրիշի դժբախտության նկատմամբ մնալ անտարբեր, դա արդեն լրիվ ուրիշ որակ ա տալիս իրեն: Ու ոչ միայն իրեն, այլ նաև դա նորմալ համարող հասարակությանը:
Ստեղ մի թեմա ունեի ժամանակին բացած` "Հանցավոր անտարբերություն" (http://www.akumb.am/showthread.php/58216-%D5%80%D5%A1%D5%B6%D6%81%D5%A1%D5%BE%D5%B8%D6%80-%D5%A1%D5%B6%D5%BF%D5%A1%D6%80%D5%A2%D5%A5%D6%80%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%B8%D6%82%D5%B6)` մոտավորապես դրա մասին ա խոսքը գնում պատմվածքում:

Mark Pauler
21.04.2011, 17:04
Պատմվածքում պարզապես անտարբերությունը նշվել էր որպես մեղք` առանց բնորոշելու թե հատկապես ո'ր անտարբերությունը:
Մի այլմոլորակային կամ լուսնից նոր իջած մեկը որ կարդա` սխալ տեղեկատվություն կստանա մեր աշխարհի իրերի դրության մասին :))
Իսկ հարաբերական կամ բազմիմաստ երևույթները որպես մեղք, այն էլ մահացու, միանշանակ որակել երևի չարժե:

Պատմվացքում բառացի գրված է` "... երբ այս դեմքս տեսած մարդը անտարբեր կանցնի ուրիշի դժբախտության կողքով, իմ ներսում կկուտակվի ...."

Բարեկամ
21.04.2011, 17:04
Գրածիդ հետ լիովին համամիտ եմ, բայց ախր պատմվացքում խոսքը գնում էր ուրիշի դժբախտության հանդեպ անտարբեր լինելուն:
Երբ մարդը կարողանում է մեկ ուրիշի դժբախտության նկատմամբ մնալ անտարբեր, դա արդեն լրիվ ուրիշ որակ ա տալիս իրեն: Ու ոչ միայն իրեն, այլ նաև դա նորմալ համարող հասարակությանը:
Ստեղ մի թեմա ունեի ժամանակին բացած` "Հանցավոր անտարբերություն" (http://www.akumb.am/showthread.php/58216-%D5%80%D5%A1%D5%B6%D6%81%D5%A1%D5%BE%D5%B8%D6%80-%D5%A1%D5%B6%D5%BF%D5%A1%D6%80%D5%A2%D5%A5%D6%80%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%B8%D6%82%D5%B6)` մոտավորապես դրա մասին ա խոսքը գնում պատմվածքում:

Ճիշտ ես, Մարկ, նոր նայեցի` անմիջապես պարզաբանել էիր ո'ր անտարբերության մասին է խոսքը:
Բայց այնուամենայնիվ, նոր մտածում էի` օրինակ` յոթ մահացու մեղքերից և ոչ մեկը հարաբերական չէ…

Բարեկամ
21.04.2011, 17:06
Ճիշտ ես, Մարկ, նոր նայեցի` անմիջապես պարզաբանել էիր ո'ր անտարբերության մասին է խոսքը:
Բայց այնուամենայնիվ, նոր մտածում էի` օրինակ` յոթ մահացու մեղքերից և ոչ մեկը հարաբերական չէ…

..ու հետևաբար նշածդ անտարբերությունը կորակեի որպես ավելի շատ թուլություն կամ թերություն, բայց ոչ մահացու մեղք:

Mark Pauler
21.04.2011, 17:11
Ճիշտ ես, Մարկ, նոր նայեցի` անմիջապես պարզաբանել էիր ո'ր անտարբերության մասին է խոսքը:
Բայց այնուամենայնիվ, նոր մտածում էի` օրինակ` յոթ մահացու մեղքերից և ոչ մեկը հարաբերական չէ…

Ընդհանրապես կրոնը իր մեջ շատ ա վիճելի հարցեր պարունակում: Եթե ինչ-որ մեկը ուզենա ուղղակի հակաճառել, հաստատ կկարողանա նույնիսկ մահացու յոթ մեղքերի մեջ գտնել հակաճառելու պատճառներ: Օրինակ շնանալը ըստ մեր կրոնի, ցանկացած ոչ ամուսնական սեռական հարաբերություններն են համարվում, բայց մենք բոլորս էլ դրան այլ կերպ ենք նայում, նույնիսկ մեծամասնությունը սիրո առկայության դեպքում սեքսը նորմալ են համարում, թեկուզ առանց ամուսնական կապերի... Վիճելի է ցանկացած իդեալոգիա:

Mark Pauler
21.04.2011, 17:13
..ու հետևաբար նշածդ անտարբերությունը կորակեի որպես ավելի շատ թուլություն կամ թերություն, բայց ոչ մահացու մեղք:

Մի օրվա կյանքի ժամանակը մահացու չի :))

Բարեկամ
21.04.2011, 17:13
Ընդհանրապես կրոնը իր մեջ շատ ա վիճելի հարցեր պարունակում: Եթե ինչ-որ մեկը ուզենա ուղղակի հակաճառել, հաստատ կկարողանա նույնիսկ մահացու յոթ մեղքերի մեջ գտնել հակաճառելու պատճառներ: Օրինակ շնանալը ըստ մեր կրոնի, ցանկացած ոչ ամուսնական սեռական հարաբերություններն են համարվում, բայց մենք բոլորս էլ դրան այլ կերպ ենք նայում, նույնիսկ մեծամասնությունը սիրո առկայության դեպքում սեքսը նորմալ են համարում, թեկուզ առանց ամուսնական կապերի... Վիճելի է ցանկացած իդեալոգիա:

Շնանալը յոթ մահացու մեղքերի մեջ չէ, այն տասը պատվիրաններից մեկն է:

Mark Pauler
21.04.2011, 17:17
Շնանալը յոթ մահացու մեղքերի մեջ չէ, այն տասը պատվիրաններից մեկն է:

Երևի - ես կրոնի մեջ առանձնապես չկամ: Բայց որ յոթ մահացու մեղքերը հիմա թվարկես, մի լավ քեզ կհակաճառեմ :))

Բարեկամ
21.04.2011, 17:18
Երևի - ես կրոնի մեջ առանձնապես չկամ: Բայց որ յոթ մահացու մեղքերը հիմա թվարկես, մի լավ քեզ կհակաճառեմ :))

http://ru.wikipedia.org/wiki/%D0%A1%D0%BC%D0%B5%D1%80%D1%82%D0%BD%D1%8B%D0%B9_%D0%B3%D1%80%D0%B5%D1%85

հակաճառի ;)

Mark Pauler
21.04.2011, 17:33
ԳՈՌՈԶՈՒԹՅՈՒՆ (ամբարտավանություն, անչափ հպարտություն, անգլ. pride, vanity) սեփական ուժերին չափազանց վստահություն, ինչը հակասություն է առաջացնում Աստծո մեծության հետ: Համարվում է, որ մյուս բոլոր մեղքերը ծագում են այս մեղքից:
ՆԱԽԱՆՁ (անգլ. envy) ուրիշի հատկությունների, կարգավիճակի, հնարավորությունների և ընդունակությունների ցանականալը: Համարվում է տասը պատվիրանների ուղիղ խախտում:
ՑԱՍՈՒՄ (բարկություն, անգլ. anger, wrath) սիրոն հակադրվող անհամաձայնության, վրդովմունքի ուժեղ զգացում:
ԾՈՒԼՈՒԹՅՈՒՆ, ԸՆԿՃՎԱԾՈՒԹՅՈՒՆ (անգլ. sloth, sadness) ֆիզիկական և հոգևոր աշխատանքից խուսափում:
ԱԳԱՀՈՒԹՅՈՒՆ, ԺԼԱՏՈՒԹՅՈՒՆ (անգլ. greed) նյութական հարստության անհագ ցանկություն, որի պարագայում արհամարհվում է հոգևոր հարստությունը:
ՈՐԿՐԱՄՈԼՈՒԹՅՈՒՆ (անգլ. gluttony) անհագ ցանկություն ինչ-որ բան օգտագործել չափից ավելի:
ՏԱՐՓԱՆՔ (կիրք, ցանկասիրություն, անգլ. lust) մարմնական հաճույքների անհագ ցանկություն:

Սկսեմ այնտեղից որ "տարփանքն" ու "շնացումը" համարյա նույն բաներն են:
Գոռոզությունն ու նախանձը էնքան հարաբերական հասկացողություններ են, որ դրանք հաճախ միակ շարծիչ ուժն են լինում մարդուն առաջ տանելու հարցում:
Ցասումը կամ բարկությունը ընդհանրապես չեմ հասկանում ինչի համար ա մահացու մեղք, որովհետև շատ նորմալ հոգեվիճակ ա ու առանց դրա չի լինում:
Ծուլությունն ու ընկճվածությունը նույնպես չեմ հասկանում: Փաստորեն ըստ էս կետերի պիտի գերմարդ լինես, զուրկ մարդկային հատկություններից, որ փրկվես...

Չեմ ուզում շարունակեմ, բայց համաձայնվի որ իսկապես ստեղ շատ են վիճելի հարցերը: Այնքան շատ են, որ Վատիկանն արդի դարաշրջանի պահանջներին համապատասխանեցնելու նպատակով թարմացրել է «յոթ մահացու մեղքերի» ցանկը:
Փաստորեն յոթ մահացու մեղքերն էլ են ճկուն :))

Բարեկամ
21.04.2011, 17:39

Ինձ թվում է՝ դրանք հասկանալու ձևերն են ճկուն:
Չեմ ուզում վիճել, բայց ցուցակի հետ համաձայն եմ /թեև հայերեն թարգմանություններիդ հետ համաձայն չեմ :)) /
Հատկապես հետաքրքիր էր acedia (уныние) -ն որ մեղք է: Արժե այս ուղղությամբ մտածել...

Mark Pauler
21.04.2011, 17:40
Որկրամոլության մասին էլ ասեմ:
Ով կարա որոշի չաղ, ճարպոտ մարդը ուղակի շատ ուտելով մեղք ա գործել, թե ունի հորմոնալ խանգարում ու ընդամնը հիվանդ ա?

Բարեկամ
21.04.2011, 17:41
Ինձ թվում է՝ դրանք հասկանալու ձևերն են ճկուն:
Չեմ ուզում վիճել, բայց ցուցակի հետ համաձայն եմ /թեև հայերեն թարգմանություններիդ հետ համաձայն չեմ :)) /
Հատկապես հետաքրքիր էր acedia (уныние) -ն որ մեղք է: Արժե այս ուղղությամբ մտածել...

Եվ մի բան հաշվի առ. ի՞նչ է նշանակում մահացու մեղք: Բացատրության մեջ ասում է՝ այն, ինչ տանում է հոգու կործանման: Նշածդ հատկություններն իրոք տանում են դեպի անկում:

Բարեկամ
21.04.2011, 17:42
Որկրամոլության մասին էլ ասեմ:
Ով կարա որոշի չաղ, ճարպոտ մարդը ուղակի շատ ուտելով մեղք ա գործել, թե ունի հորմոնալ խանգարում ու ընդամնը հիվանդ ա?

Որկրամոլությունը մարդու ֆիզիկական քաշը չի, այլ կրքոտ շատակերությունը: Որկրամոլներ կան, որոնք լավ էլ նիհար են

Mark Pauler
21.04.2011, 17:53
Եվ մի բան հաշվի առ. ի՞նչ է նշանակում մահացու մեղք: Բացատրության մեջ ասում է՝ այն, ինչ տանում է հոգու կործանման: Նշածդ հատկություններն իրոք տանում են դեպի անկում:

Հաշվի առնում եմ, նույնիսկ համամիտ եմ, բայց որ ցանկության դեպքում կարելի է բանավիճել ու հակաճառել դա էլ է փաստ:
Իմ ասածը այն է, որ գոյություն չունի միանշանակ ճշմարիտ իդեալոգիա: Ախր էտ նույն իդեալոգիաներից ելնելով` խաչակրաց արշավանքներ ու սպանդեր կազմակերպվեցին,

Որկրամոլությունը մարդու ֆիզիկական քաշը չի, այլ կրքոտ շատակերությունը: Որկրամոլներ կան, որոնք լավ էլ նիհար են

ինկվիզիցիան հենց ֆիզիկական քաշը հաշվի առնելով մարդկանց տանջանքների մատնեց, որպես որկրամոլ...

Mark Pauler
21.04.2011, 17:55
Բարեկամ, հեսա ինձ ու քեզ օֆթոփելու համար տուգանելու են - էս գրառումները հեչ կապ չունեն թեմայի հետ :))

Բարեկամ
21.04.2011, 17:56
Հաշվի առնում եմ, նույնիսկ համամիտ եմ, բայց որ ցանկության դեպքում կարելի է բանավիճել ու հակաճառել դա էլ է փաստ:
Իմ ասածը այն է, որ գոյություն չունի միանշանակ ճշմարիտ իդեալոգիա: Ախր էտ նույն իդեալոգիաներից ելնելով` խաչակրաց արշավանքներ ու սպանդեր կազմակերպվեցին,

ինկվիզիցիան հենց ֆիզիկական քաշը հաշվի առնելով մարդկանց տանջանքների մատնեց, որպես որկրամոլ...

դե, ինկվիզիցիան ինձ համար ճիշտն ասած հեղինակություն չի :)) Իսկ այն, որ ամեն ինչ էլ կարելի է ճկուն շահարկել, համաձայն եմ:
Պարզապես յուրաքանչյուրը հավատում է նրան, ինչին հավատում է:

Բարեկամ
21.04.2011, 17:57
Բարեկամ, հեսա ինձ ու քեզ օֆթոփելու համար տուգանելու են - էս գրառումները հեչ կապ չունեն թեմայի հետ :))

Իմ կարծիքով՝ կապ ունեն, բայց եթե տուգանեն, ես կաշխատեմ ցուցաբերել անտարբերություն` ամենաբարի նկատառումներով :))

just a dream
21.04.2011, 21:44
Ամեն անգամ գալիս եմ ակումբ ու նորից ու նորից համոզվում - ինչ լավ արեցի, որ գրանցվեցի էստեղ...
ԱՊՐԵՍ ՇԱՏ Mark Pauler!!! Ջրի նմնան շատ.... :)

Yellow Raven
21.04.2011, 22:51
ինկվիզիցիան հենց ֆիզիկական քաշը հաշվի առնելով մարդկանց տանջանքների մատնեց, որպես որկրամոլ...

Ինկվիզիցիան միջնադարյան համընդհանուր տուպոյության գագաթնակետն էր:

Smokie
07.12.2011, 20:35
Աաաաաաաաաաա հա-հաաաաաաաաաա:lol
Վերջը ես էլ կարդացի ու մինչեւ չհասա երրորդ էջի վերջին մեկնաբանություններին չհանգստացա::D
Ճիշտն ասած ինձ մոտ ընդհանրապես վախի զգացում չառաջացավ, անգամ զարմացած էի, որ բոլորը սարսափ էին համարում այս ստեղծագործությունը: Ինձ համար սա միստիկա էր ավելի շուտ, ես զարմացած էի իսկ ավելի շատ... բարկացած: Բարկացած էի, որ մարդ գողանում է ոչ միայն թանգարանային նմուշը, այլեւ մարդկանց կյանքերը::)) Կարդում եմ ու մտածում, «Մարկը ընդունակ ա՞ նման բաների ու դեռ դրանից հետո բոլորին հայտարարի»:

Վերջն էր::))

Alphaone
21.09.2013, 04:01
Mark Pauler, երկրորդ գործդ եմ կարդում, արդեն ֆանատ եմ, լավ իմաստով, էն աննորմալներից չէ, որ կուռքին շունչ քաշել էլ չեն թողնում :D Իսկ գավաթն ուղղակի հրաշք էր, կյանքդ ջրի նման երկար լինի :))

E-la Via
21.09.2013, 12:29
Mark Pauler, երկրորդ գործդ եմ կարդում, արդեն ֆանատ եմ, լավ իմաստով, էն աննորմալներից չէ, որ կուռքին շունչ քաշել էլ չեն թողնում :D Իսկ գավաթն ուղղակի հրաշք էր, կյանքդ ջրի նման երկար լինի :))

Alphaone, կարդա նաև «Փորձությունը», « Փրկագինը», «Հոգեբանական ծուղակը»: Հաստատ չես փոշմանի ;):

Alphaone
21.09.2013, 13:48
Դեռ մենակ սա ու Փոսն եմ կարդացել, եթե էս երկուսի չափ լավն են, բացառվում է փոշմանեմ :)