PDA

Դիտել ողջ տարբերակը : Քշիշտոֆ Կիեսլովսկի / Krzysztof Kieślowski



Ռուֆուս
18.04.2011, 13:47
http://upload.wikimedia.org/wikipedia/en/3/30/Krzysztof_Kie%C5%9Blowski.jpg

Քշիշտոֆ Կիեսլովսկին (1941-1996) լեհ կինոռեժիսոր ու սցենարիստ է, ով հանդիսանում է կինոմատոգրաֆի հանրահայտ լեհական դպրոցի ամենատաղանդավոր, ամենաազդեցիկ ու ամենահայտնի ներկայացուցիչներից մեկը: Կիեսլովկու ֆիլմերը մեծ ազդեցություն են թողել համաշխարհային կինոյի վրա, նրան գովաբանել են քննադատներ, նրանով հիացել ու ինչ-որ տեղ նույնիսկ նախանձել են հանրահայտ կինոռեժիսորներ (այդ թվում նաև Քվենտին Տարանտինոն ու Ստենլի Կուբրիկը), նրա ֆիլմերը արժանացել են բազմաթիվ մրցանակների: Կիեսլովսկին համարվում է 20-րդ դարի վերջի ամենատաղանդավոր ռեժիսորներից մեկը, կինոյի դպրոցներում նրա ֆիլմերը ներառվել են ուսումնական դասագրքերի մեջ:

Կիեսլովսկին իր գործունեության ժամանակ նկարահանել է բազմաթիվ վավերագրական, կարճամետրաժ ու մի շարք լիամետրաժ ֆիլմեր, այդ թվում՝

Սպին/The Scar (Blizna 1976)
Camera Buff (Amator 1979)
Կարճ աշխատանքային օր/Short Working Day (Krótki dzień pracy 1981)
Կույր շանս/Blind Chance (Przypadek 1981)
Առանց ավարտի/No End (Bez końca 1984)
Դեկալոգ/The Decalogue (Dekalog 1988)
Կարճ ֆիլմ սպանության մասին/A Short Film About Killing (Krótki film o zabijaniu 1988)
Կարճ ֆիլմ սիրո մասին/A Short Film About Love (Krótki film o miłości 1988)
Վերոնիկայի երկակի կյանքը/The Double Life of Véronique (La Double vie de Véronique/Podwójne życie Weroniki 1991)
Երեք գույն՝ կապույտ/Three Colors: Blue (Trois couleurs: Bleu/Trzy kolory: Niebieski 1993)
Երեք գույն՝ սպիտակ/Three Colors: White (Trois couleurs: Blanc/Trzy kolory: Biały 1994)
Երեք գույն՝ կարմիր/Three Colors: Red (Trois couleurs: Rouge/Trzy kolory: Czerwony 1994)

Ցավոք սրտի Կիեսլովսկու ավելի վաղ՝ լեհական շրջանի ֆիլմերին ծանոթ չեմ, բայց Դեկալոգից սկսած բոլոր ֆիլմերը դիտել եմ:

Կիեսլովսկու ֆիլմերում նկարահանվել են համաշխարհային մեծության աստղեր՝ Ժուլիետ Բինոշ, Իրեն Ժակոբ, Յեռժի Շտուր, Ժան Լուի Տրենտենյան, Ժուլի Դելպի և ուրիշներ: Կիեսլովսկու ֆիլմերում կա շատ հարուստ սիմվոլիզմ, ինքը շատ մեծ ուշադրություն է դարձնում գույներին ու բոլոր ֆիլմերում հնչում է «հանրահայտ» հոլանդացի կոմպոզիտոր Վան Դեն Բուդենմայերի ստեղծագործությունները, ում բոլոր ֆիլմերի հերոսները շատ են սիրում (իրականում նման կոմպոզիտոր գոյություն չունի, այն հորինովի կերպար է, իսկ Կիեսլովսկու ֆիլմերի երաժշտության հեղինակը Զբիգնև Պրեյսներն է):

Ռուֆուս
18.04.2011, 14:37
Դեկալոգ / The Decalogue



http://upload.wikimedia.org/wikipedia/en/thumb/8/87/Decalogueboxcover.jpg/220px-Decalogueboxcover.jpg


Լեհաստան, 1989
Ռեժիսոր՝ Քշիշտոֆ Կիեսլովսկի
Սցենարիստներ՝ Քշիշտոֆ Կիեսլովսկի, Քշիշտոֆ Պիեսիեվիչ
Կոմպոզիտոր՝ Զբիգնև Պրեյսներ
IMDB-ի միջին գնահատականը՝ 9.2/10 :good
RottenTomatoes-ի գնահատականը՝ 100% :good

Դեկալոգը այն հազվագյուտ ֆիլմերից է, որը RottenTomatoes-ում ունի կատարյալ 100%-անոց գնահատական: Դեկալոգը ֆիլմաշար է, որը բաղկացած է տասը 1 ժամանոց ֆիլմերից, որոնցից յուրաքանչյուրը նկարահարված է աստվածաշնչյան 10 պատվիրաններից մեկի հիման վրա: Ֆիլմի գործողությունները տեղի են ունենում Վարշավայի բնակելի շենքերից մեկում, ֆիլմերի գլխավոր հերոսները հայտնվում են մյուս ֆիլմերում՝ որպես սովորական անցորդներ կամ երկրորդական հերոսներ: Բացի դրանից բոլոր ֆիլմերում (բացի 10-րդից) կա անանուն մի հերոս, որը թերևս խորհրդանշում է աստծուն:

Մի խոսքով, անպայման նայեք, սա Կիեսլովսկու լավագույն աշխատանքն է: Ի դեպ շատ ծանր ֆիլմ է, որոշ էպոզոդներից հետո մի շաբաթ է պետք, որ ֆիլմի ազդեցությունը անցնի :)

impression
18.04.2011, 15:05
Ռուֆ, չհասկացա... քանի՞ ժամանոց

Ռուֆուս
18.04.2011, 15:09
Ռուֆ, չհասկացա... քանի՞ ժամանոց

Դեկալոգի ամեն ֆիլմը 1 ժամ է տևում, ընդհանուր՝ 10 ֆիլմ - 10 ժամ :) Դիսկն էլ մոտդ ա, ինչի՞ չես նայում :angry

Ընդ որում Դեկալոգի երկու ֆիլմ՝ Մի Սպանիր ու Մի շնացիր թեմատիկայով՝ Կիեսլովսկին հետագայում դարձրել է լիամետրաժ ֆիլմեր՝ Կարճ ֆիլմ սպանության մասին ու Կարճ ֆիլմ սիրո մասին վերնագրերով :)

impression
18.04.2011, 15:10
ախ դիսկը մոտս ա :hands
կայֆ, կնայեմ, խոստանում եմ

Yellow Raven
18.04.2011, 15:14
Ի՞նձ էլ կտաք, ես էլ նայեմ:oy

Ռուֆուս
18.04.2011, 16:08
Ի՞նձ էլ կտաք, ես էլ նայեմ:oy

Իմփրեշնին լավություն արա, Դեկալոգն ու Երեք Գույնը շուտ կնայի կտա :)) Իսկ Վերոնիկայի Երկակի կյանքը առանձին ունեմ, եթե հանդիպման գաս, կտամ :)

impression
18.04.2011, 16:13
Գույները նայել եմ, դուր չեն եկել, ինձ փխել չկա :oy
իսկ էն տասը ժամանոցը Նոր տարվա հանդիպմանը կբերեմ անպայման, էսա մատիս մի հատ խաչ անեմ...

Yellow Raven
18.04.2011, 16:16
Իմփրեշնին լավություն արա, Դեկալոգն ու Երեք Գույնը շուտ կնայի կտա :)) Իսկ Վերոնիկայի Երկակի կյանքը առանձին ունեմ, եթե հանդիպման գաս, կտամ :)

Ես հենց Դեկալոգն էի ուզում, մնացածը կամաց-կամաց կքաշեմ կնայեմ, իսկ 10 մաս քաշելու հավես չկա:))
Twin Peaks-ի ձեռը կրակն եմ ընկել առանց էդ էլ, էն թեմայում գրելուցդ հետո torrent-իս մեջա:))

Ռուֆուս
18.04.2011, 16:27
Վերոնիկայի Երկակի Կյանքը / La Double vie de Véronique / Podwójne życie Weroniki


http://upload.wikimedia.org/wikipedia/en/thumb/3/3c/La_double_vie_de_veronique_poster.jpg/220px-La_double_vie_de_veronique_poster.jpg

Լեհաստան, Ֆրանսիա, 1991
Ռեժիսոր՝ Քշիշտոֆ Կիեսլովսկի
Դերերում՝ Իրեն Ժակոբ, Ֆիլիպ Վոլտեր և ուրիշներ
Ժանրը՝ արտ-հաուս
Սցենարիստներ՝ Քշիշտոֆ Կիեսլովսկի, Քշիշտոֆ Պիեսիեվիչ
Կոմպոզիտոր՝ Զբիգնև Պրեյսներ
IMDB-ի միջին գնահատականը՝ 7.8/10
RottenTomatoes-ի գնահատականը՝ 85%
Շահած մրցանակները 4 մրցանակ Կաննի կինոփառատոնում, այդ թվում՝ լավագույն դերասանուհու համար (Իրեն Ժակոբ)

Վերոնիկայի երկակի կյանքը Կիեսլովսկու առաջին միջազգային ֆիլմն է, որը նկարահանվել է ֆրանսիական ստուդիաների աջակցությամբ: Ֆիլմի հերոսուհիները երկու երիտասարդ աղջիկներ են (երկուսի դերն Իրեն Ժակոբն է կատարում), մեկը՝ կենսախինդ լեհ Վերոնիկան է, ով օժտված լինելով հրաշալի ձայնով, իր կյանքի բոլոր հաճույքները զոհաբերում է հանուն երգչուհու կարիերայի: Ֆիլմի առաջին կլիմաքսը Վերոնիկայի գալա համերգն է, որը շատ անսպասելի ավարտ է ունենում:

Ֆիլմի երկրորդ հերոսուհին փոքր ինչ մելամաղձոտ ֆրանսուհի Վերոնիկն է, ով սիրահարվում է մարիոնետների թատրոնի դերասան ու մանկական գրքերի հեղինակ Ալեքսանդրին: Սրանից հետո Վերոնիկի կյանքը կտրուկ փոխվում է, նա անհայտ մարդկանցից անընդհատ փոքրիկ հուշումներ է ստանում, որոնք վերլուծելով նա գտնում է Ալեքսանդրին:

Ֆիլմը արտակարգ լավն է, եթե դիտել եք Ամելին, անպայման նայեք սա, Ամելին այս ֆիլմից շատ բան է վերցրել:

Ի դեպ ամերիկացի կինոռեժիսոր Քվենտին Տարանտինոն այնքան էր հավանել այս ֆիլմը, որ ասել էր, թե այս ֆիլմը արժանի է Կաննի Ոսկե արմավենու ճյուղին: Ճակատագրի հեգնանքով Ոսկե արմավենու ճյուղը բաժին ընկավ ոչ թե Կիեսլովսկուն, այլ Տարանտինոյի Pulp Fiction ֆիլմին :))

Ըստ Կիեսլովսկու մեկնաբանության ֆիլմի Վերոնիկաները խորհրդանշում են Լեհաստանն ու Ֆրանսիան:

Ռուֆուս
18.04.2011, 17:40
Երեք գույն. Տրիլոգիա / Three Colors: Trilogy


http://upload.wikimedia.org/wikipedia/en/thumb/7/76/Threecoloursposter.jpg/220px-Threecoloursposter.jpg

Երեք գույն. Կապույտ / Three Colors: Blue


http://upload.wikimedia.org/wikipedia/en/thumb/2/2c/Bluevidcov.jpg/220px-Bluevidcov.jpg

Լեհաստան, Ֆրանսիա, Շվեյցարիա 1993
Ռեժիսոր՝ Քշիշտոֆ Կիեսլովսկի
Դերերում՝ Ժուլիետ Բինոշ և ուրիշներ
Ժանրը՝ արտ-հաուս
Սցենարիստներ՝ Քշիշտոֆ Կիեսլովսկի, Քշիշտոֆ Պիեսիեվիչ
Կոմպոզիտոր՝ Զբիգնև Պրեյսներ
IMDB-ի միջին գնահատականը՝ 7.9/10
RottenTomatoes-ի գնահատականը՝ 100% :good


Երեք գույն. Սպիտակ / Three Colors: White


http://upload.wikimedia.org/wikipedia/en/d/dd/White_Poster.jpg

Լեհաստան, Ֆրանսիա, Շվեյցարիա 1994
Ռեժիսոր՝ Քշիշտոֆ Կիեսլովսկի
Դերերում՝ Զբիգնև Զամախովսկի, Ժուլի Դելպի և ուրիշներ
Ժանրը՝ արտ-հաուս
Սցենարիստներ՝ Քշիշտոֆ Կիեսլովսկի, Քշիշտոֆ Պիեսիեվիչ
Կոմպոզիտոր՝ Զբիգնև Պրեյսներ
IMDB-ի միջին գնահատականը՝ 7.7/10
RottenTomatoes-ի գնահատականը՝ 90%


Երեք գույն. Կարմիր / Three Colors: Red


http://upload.wikimedia.org/wikipedia/en/thumb/0/0a/Three_Colors-Red.jpg/220px-Three_Colors-Red.jpg

Լեհաստան, Ֆրանսիա, Շվեյցարիա 1994
Ռեժիսոր՝ Քշիշտոֆ Կիեսլովսկի
Դերերում՝ Իրեն Ժակոբ, Ժան Լուի Տրենտենյան և ուրիշներ
Ժանրը՝ արտ-հաուս
Սցենարիստներ՝ Քշիշտոֆ Կիեսլովսկի, Քշիշտոֆ Պիեսիեվիչ
Կոմպոզիտոր՝ Զբիգնև Պրեյսներ
IMDB-ի միջին գնահատականը՝ 8.1/10 :good
RottenTomatoes-ի գնահատականը՝ 100% :good

Երեք գույն տրիլոգիան խորհրդանշում է Ֆրանսիայի դրոշի գույները՝ կապույտ, սպիտակ, կարմիր: Բացի դրանից յուրաքանչյուր ֆիլմում արծարծվում է Ֆրանսիայի նշանաբառի գաղափարները՝ liberté, egalité, fraternité (ազատություն, հավասարություն, եղբայրություն): Կապույտը ազատության մասին է (ֆիլմի գլխավոր հերոսուհին ամուսնու ու դստեր մահվանից հետո որոշում է ամբողջովին փոխել իր կյանքը, ձերբազատվել անցյալը հիշեցնող ամեն ինչից ու ստեղծել նոր ապագա), սպիտակը՝ հավասարության մասին (ավելի կոնկրետ գենդերային հավասարության մասին, ֆիլմի գլխավոր հերոսները ամուսնալուծվելուց և իրար փոխադարձաբար վատություններ անելուց հետո հասկանում են, որ իրենք պետք է միասին լինեն), իսկ կարմիրը՝ եղբայրության մասին (ավելի կոնկրետ ընկերության ու պլատոնական սիրո մասին, ֆիլմի գլխավոր հերոսուհին՝ երիտասարդ ուսանողուհին, ով ազատ ժամանակ որպես մոդել է աշխատում, ծանոթանում ու ընկերանում է հասուն տարիք ունեցող մի տղամարդու հետ):

Լինելով ոճական ռեժիսոր Կիեսլովսկին կարևոր նշանակություն է տվել նաև ֆիլմերի սիմվոլիզմին և գույներին: Եթե ուշադիր դիտեք, ապա կնկատեք, որ Կապույտի բոլոր դրվագներում կապույտ գույնի առնվազն մեկ առարկա կա, նույնը վերաբերվում է նաև Սպիտակին ու Կարմիրին:

Չնայած ֆիլմերի մեջ կապը այդքան էլ չի զգացվում, սակայն խորհուրդ կտամ ֆիլմերը դիտել ճիշտ հերթականությամբ: Բացի նրանից որ երեք ֆիլմերի գլխավոր հերոսները հայտնվում են նաև մյուս ֆիլմերում որպես պատահական անցորդներ, Կարմիրի ամենավերջին դրվագում կտեսնեք, թե բացի ընդհանուր գաղափարից, էլ ինչն էր միավորում երեք ֆիլմերի հերոսներին:

Ինքը Կիեսլովսկին Կապույտն անվանել է անտի-տրագեդիա, Սպիտակը՝ անտի-կոմեդիա, իսկ կարմիրը՝ անտի-ռոմանտիկա:

Ֆիլմերը չափից դուրս լավն են, RottenTomatoes-ի 90-100%-անոց ռեյտինգները և IMDB-ի խիստ բարձր ռեյտինգները արդեն իսկ խոսում են ֆիլմի բարձր որակի մասին, կինոքննադատները գովեստի խոսքեր են շռայլել տրիլոգիայի օգտին ու ներառել են բոլոր ժամանակների լավագույն ֆիլմերի ցանկերում:

E-la Via
26.09.2011, 18:08
Վերոնիկայի Երկակի Կյանքը / La Double vie de Véronique / Podwójne życie Weroniki


http://upload.wikimedia.org/wikipedia/en/thumb/3/3c/La_double_vie_de_veronique_poster.jpg/220px-La_double_vie_de_veronique_poster.jpg

Լեհաստան, Ֆրանսիա, 1991
Ռեժիսոր՝ Քշիշտոֆ Կիեսլովսկի
Դերերում՝ Իրեն Ժակոբ, Ֆիլիպ Վոլտեր և ուրիշներ
Ժանրը՝ արտ-հաուս
Սցենարիստներ՝ Քշիշտոֆ Կիեսլովսկի, Քշիշտոֆ Պիեսիեվիչ
Կոմպոզիտոր՝ Զբիգնև Պրեյսներ
IMDB-ի միջին գնահատականը՝ 7.8/10
RottenTomatoes-ի գնահատականը՝ 85%
Շահած մրցանակները 4 մրցանակ Կաննի կինոփառատոնում, այդ թվում՝ լավագույն դերասանուհու համար (Իրեն Ժակոբ)

Վերոնիկայի երկակի կյանքը Կիեսլովսկու առաջին միջազգային ֆիլմն է, որը նկարահանվել է ֆրանսիական ստուդիաների աջակցությամբ: Ֆիլմի հերոսուհիները երկու երիտասարդ աղջիկներ են (երկուսի դերն Իրեն Ժակոբն է կատարում), մեկը՝ կենսախինդ լեհ Վերոնիկան է, ով օժտված լինելով հրաշալի ձայնով, իր կյանքի բոլոր հաճույքները զոհաբերում է հանուն երգչուհու կարիերայի: Ֆիլմի առաջին կլիմաքսը Վերոնիկայի գալա համերգն է, որը շատ անսպասելի ավարտ է ունենում:

Ֆիլմի երկրորդ հերոսուհին փոքր ինչ մելամաղձոտ ֆրանսուհի Վերոնիկն է, ով սիրահարվում է մարիոնետների թատրոնի դերասան ու մանկական գրքերի հեղինակ Ալեքսանդրին: Սրանից հետո Վերոնիկի կյանքը կտրուկ փոխվում է, նա անհայտ մարդկանցից անընդհատ փոքրիկ հուշումներ է ստանում, որոնք վերլուծելով նա գտնում է Ալեքսանդրին:

Ֆիլմը արտակարգ լավն է, եթե դիտել եք Ամելին, անպայման նայեք սա, Ամելին այս ֆիլմից շատ բան է վերցրել:

Ի դեպ ամերիկացի կինոռեժիսոր Քվենտին Տարանտինոն այնքան էր հավանել այս ֆիլմը, որ ասել էր, թե այս ֆիլմը արժանի է Կաննի Ոսկե արմավենու ճյուղին: Ճակատագրի հեգնանքով Ոսկե արմավենու ճյուղը բաժին ընկավ ոչ թե Կիեսլովսկուն, այլ Տարանտինոյի Pulp Fiction ֆիլմին :))

Ըստ Կիեսլովսկու մեկնաբանության ֆիլմի Վերոնիկաները խորհրդանշում են Լեհաստանն ու Ֆրանսիան:


Վերջապես նայեցի… Ռուֆուս, շատ շնորհակալ եմ խորհդի համար :hi :
Ֆիլմը շատ լավն ա , չէ, արտակարգ լավն ա: Կարծում եմ ևս մեկ անգամ, որ հաստատ կնայեմ: Իսկ ամբողջ ֆիլմի ընթացքում հնչող Պրեյսների երաժշտությունը սպանում թողում ա: Ահավոր ազդեցիկ ա:
Հաստատ Կիեսլովսկու մյուս ֆիլմերին էլ կծանոթանամ, էն էլ շուտով…

մարիօ
28.06.2014, 15:58
ՈՒզում եմ նայեմ, հեսա Տարկովսկուց պրծնեմ, էս բոլոր ֆիլմերը նայեմ: :think