PDA

Դիտել ողջ տարբերակը : Էլեկտրոնային գրքեր կարդալու սարքավորումներ (e-book reader)

Lusinamara
17.04.2011, 18:11
:hands:hands http://www.wexler.ru/home

http://filearchive.cnews.ru/img/zoom/2010/12/10/1134_0dc7d.jpg

http://www.dpro.ru/netcat_files/catalog/1_19668.jpg

http://filearchive.cnews.ru/img/zoom/2010/12/10/00000029961_06_db385.jpg

http://www.the-ebook.org/rus/wp-content/uploads/2011/01/wexler5001.jpg

Quyr Qery
17.04.2011, 19:04
Լուս մտա նայեցի... շատ լավն էին... բայց վատ է ,որ եստեղից գնել չենք կարող...

Lusinamara
17.04.2011, 23:34
Լուս մտա նայեցի... շատ լավն էին... բայց վատ է ,որ եստեղից գնել չենք կարող...

Դա միանշանակ չի,, հաստատ էստեղ էլ կլինեն նման գրքեր.. հետաքրքիր է ակումբցիներն ինչ են մտածում...ուզում եմ մի վիդեո տեղադրել սրանց հնարավորությունները տեսնելու/ցույց տալու/ համար...

http://www.youtube.com/watch?v=DvTTe3HWkFg&feature=relmfu

Sagittarius
17.04.2011, 23:55
հիմա թեման wexlerի մասի՞ն ա, թե ընդհանուր e-book readerների: Ոնց հասկացա wexlerը ընդամենը մի ֆիրմա է, ինչպես օրինակ Ամազոն Kindleը, կամ հենց նույն ձեր տեղադրած iRiverը:

Lusinamara
18.04.2011, 00:06
հիմա թեման wexlerի մասի՞ն ա, թե ընդհանուր e-book readerների: Ոնց հասկացա wexlerը ընդամենը մի ֆիրմա է, ինչպես օրինակ Ամազոն Kindleը, կամ հենց նույն ձեր տեղադրած iRiverը:

Խոսքը բոլոր e-book readerների մասին է... ուղղակի օրինակ էր wexlerը...

Sagittarius
20.04.2011, 23:36
Աշխարհի ամենահայտնի e-readerից է Kindleը, որը պատկանում է Amazon ընկերությանը.

http://upload.wikimedia.org/wikipedia/commons/0/00/Amazon_Kindle_3.JPG

Ուրեմն ընկերությունը այսօր Kindleատերերին ուրախ լուր հայտնեց.

Այս տարբա վերջից արդեն Kindleի միջոցով հնարավոր կլինի գրեքրը որոշակի ժամկետով փախ առնել, ինչպես գրադարանններում:

Սակայն կա նաև վատ լուր. ավադնական գրքեր տպագրող ընկերությունները ցցերով են ընդունել լուրը և ամեն կերպ խոչընդոտելու են, որպեսզի էլէկտրոնային գրադարանները իրենց ամբողջովին «ֆուկ» անեն: :)

Աղբյուր (http://www.ft.com/cms/s/0/b8c840c6-6b75-11e0-a53e-00144feab49a.html#axzz1K5o2s5Z4)

հ.գ. որպեսզի կարողանաք հոդվածը կարդալ, պետք է գրանցվեք

~Anna~
21.04.2011, 00:25
Երևի երկրորդ ամենահայտնին Barnes & Noble-ի NOOKն է: Ընկերուհուս նվիրեցինք և շատ գոհ է: Գունավոր է, ամսագրեր կարելի է կարդալ, ինտելեկտուալ խաղեր կան, երկար կարդալուց աչքերը չեն հոգնում..

http://www.barnesandnoble.com/nookcolor/?cds2Pid=35700#logo

http://assets.gearlive.com/blogimages/nook-color-2.jpg

Տրիբուն
26.06.2012, 12:19
Ունեցող ու օգտագործողներ կան ? Որը խորհուրդ կտակ գնել ?

Ռուֆուս
26.06.2012, 12:56
Մոդերատորական. Թեմայի վերնագիրը խմբագրվել է, քանի որ քննարկվում են տարբեր տեսակի սարքեր:

Lusinamara
26.06.2012, 13:04
Ունեցող ու օգտագործողներ կան ? Որը խորհուրդ կտակ գնել ?
Ես ունեմ:) հենց wexler-book.. Անցյալ տարի Մասկվայից խնդրեցի ուղարկել, հիմա տարուկես է օգտագործում եմ, շուրջ 200 գիրք ունեմ, այնպիսի գրքեր, որոնք գտնում եմ թվայնացված կամ ինքս եմ թվայնացնում:) Երբեք աչքերս չի ցավացել, անգամ` տրանսպորտում եմ կարդում ու քնելուց առաջ` երբ բոլոր լույսերն անջատված են:)) էլ չասեմ մյուս հնարավորությունների մասին:

Ներսես_AM
26.06.2012, 17:08
Իմ կարծիքով գունավոր էկրանով, նույնն է թե ԼՍԴ կամ ԼԵԴ էկրաններով սարքերը անիմաստ են, եթե իհարկե չես ուզում գիրք կարդալու ընթացքում Էնգրի Բըրդզ խաղաս‎։ :)) ՈՒ փաստացի նույնն է ինչ Նոթբուքից կարդաս, որը ահագին հոգնացնում է աչքերը‎։
E-Inkովներից տեսել եմ մի հատ Սոնի, ու Քինդլ: Այդ երկուսից միանշանակ Քինդլ:
Սոնին թերթելու ժամանակ բավականին դանդաղ էր, ու տառերն էլ մի տեսակ ոնց որ խորը լինեին էկրանի մեջ: Սոնին հայերեն սովորացնելու համար պիտի ռութ անես ու մեջը ֆոնտեր տեղադրես: Սոնիի միակ առավելությունը էն ա, որ Անդրոիդ ա ու կարող ես հավելյալ ծրագրեր մեջը գցելով պրակտիկորեն ցանկացած ֆորմատով գիրք կարդալ:
Հա ու իմ համար ամենակարևոր բաներից մեկը՝ E-Ink մի ամգամ լիցքավորում ես ու մի ամիս կարող ես կարդալ, իսկ նրանք ամեն երկու օրը մեկ պիտի լիցքավորես‎։

Տրիբուն
26.06.2012, 17:42

Ես էլ ոնց որ kindle-ի վրա կանգնում: Մի հատ տուպոյ հարց էլի - PDF կարդում են, չէ?

Տրիբուն
26.06.2012, 18:05
Պատվիրեցի, Kindle Touch: Ուրբաթ կբերեն, գիրք կկարդամ :D

http://g-ecx.images-amazon.com/images/G/01/kindle/tequila/dp/KT-slate-main-lg-hp._V148625831_.jpg

keyboard
26.06.2012, 18:43
Տրիբուն,եթե գաղտնիք չէ, գինը կարելի է իմանալ?

Տրիբուն
26.06.2012, 18:45
Տրիբուն,եթե գաղտնիք չէ, գինը կարելի է իմանալ?

Գաղտնիք չի, $165

Amazon-ը էս գներն ա տալիս kindle-ների համար: (http://www.amazon.com/gp/product/B005890G8O/ref=famstripe_kt3g) Բայց Հայաստան չի ուղարկում: E-bay-ում եթե գնես, (http://www.ebay.com/sch/iPads-Tablets-eBook-Readers-/171485/i.html?LH_ItemCondition=1000&_localstpos=&Product%2520Line=Kindle%2520Touch&_dmpt=US_Tablets&_clu=2&_stpos=&gbr=1&_fcid=13&Internet%2520Connectivity=Wi%252DFi&Type=eBook%2520Reader&_nkw=kindle+touch&rt=nc&LH_BIN=1)Հայաստան ուղարկելով կնստի մոտ 130$, բայց մի 3-4 շաբաթ պիտի սպասես:

keyboard
26.06.2012, 18:47
Գաղտնիք չի, $165
:o 45,000 ով եմ առել, մի ամիս չկա:
Հ.Գ.Չէ, հենց Հայաստանից եմ առել, ուղղակի պարզեցի, որ էդ գինը "միայն" ինձ համար էր, ոչ ընդհանուր::)

Lusinamara
26.06.2012, 21:02
:o 45,000 ով եմ առել, մի ամիս չկա:
Հ.Գ.Չէ, հենց Հայաստանից եմ առել, ուղղակի պարզեցի, որ էդ գինը "միայն" ինձ համար էր, ոչ ընդհանուր::)
Իսկ որտեղի՞ց,, եթե գովազդ կդիտվի, խնդրում եմ ինձ գրեք էլի:oy

Արէա
26.06.2012, 22:38
Իսկ որտեղի՞ց,, եթե գովազդ կդիտվի, խնդրում եմ ինձ գրեք էլի:oy

Ես էլ եմ ուզում իմանալ: Հայաստանում ո՞րտեղ են նման բաներ վաճառում, ժողովուրդ:

Աթեիստ
27.06.2012, 10:28
Ես ակամա գովազդ անեմ, ԼԱՆՍ-ում եմ տեսել AMAZON KINDLE 2 50000-ի կարգի, գիտեմ, որ գնել էին նաև 2-րդ Մասիվի Սլավիկի խանութից (խանութի անունը չգիտեմ)։

Նարե91
27.06.2012, 11:23
Ես ակամա գովազդ անեմ, ԼԱՆՍ-ում եմ տեսել AMAZON KINDLE 2 50000-ի կարգի, գիտեմ, որ գնել էին նաև 2-րդ Մասիվի Սլավիկի խանութից (խանութի անունը չգիտեմ)։
Հեսա http://www.lans.am/catalog/892.htm.... բայց չեմ հասկանում՝ ինչի՞ ա սենց թանկ:o հենա դրա տեղը նորմալ թաբլեթ կառնես :esim

Moonwalker
27.06.2012, 11:32
Հեսա http://www.lans.am/catalog/892.htm.... բայց չեմ հասկանում՝ ինչի՞ ա սենց թանկ:o հենա դրա տեղը նորմալ թաբլեթ կառնես :esim

Amazon-ի գինը 199$ ա, մի 30,000 էլ գին են մտել::pardon

Ինձ՝ touchscreen-hater-իս ավելի շատ էս մեկն ա (http://www.fastmarket.am/products.php?product=Kindle-3-Keyboard-6%22-Wi%252dFi%252b3G#) աչքով անում::love

keyboard
27.06.2012, 15:46
Ես էլ եմ ուզում իմանալ: Հայաստանում ո՞րտեղ են նման բաներ վաճառում, ժողովուրդ:
iphone.am-ից գովազդա թե չէ չգիտեմ, բայց այնտեղ էլ կա:

Sagittarius
27.06.2012, 15:54
:o 45,000 ով եմ առել, մի ամիս չկա:
Հ.Գ.Չէ, հենց Հայաստանից եմ առել, ուղղակի պարզեցի, որ էդ գինը "միայն" ինձ համար էր, ոչ ընդհանուր::)

Քոնը ոնց որ Touch չի եղել, սովորական Kindle

http://iphone.am/Default.aspx?CategoryID=1764&Page=0&ProductID=170762

keyboard
27.06.2012, 15:57
Քոնը ոնց որ Touch չի եղել, սովորական Kindle

http://iphone.am/Default.aspx?CategoryID=1764&Page=0&ProductID=170762

Touch ա ;)

Ռուֆուս
27.06.2012, 20:18
Ես էլ ոնց որ kindle-ի վրա կանգնում: Մի հատ տուպոյ հարց էլի - PDF կարդում են, չէ?

Եթե նույնիսկ չկարդա էլ, այ էս սայթի (http://www.2epub.com/) օգնությամբ կարող ես գրքերի ֆորմատը փոխել ու ցանկացած ֆորմատի դարձնել:

Ուլուանա
27.06.2012, 22:52
Եթե նույնիսկ չկարդա էլ, այ էս սայթի (http://www.2epub.com/) օգնությամբ կարող ես գրքերի ֆորմատը փոխել ու ցանկացած ֆորմատի դարձնել:
Բայց ուղղակի pdf լինելը դեռ բավական չի, պիտի հենց kindle–ին համապատասխան pdf լինի։ Դրա համար պետք ա ֆայլն իրանց ուղարկել ամազոնի ըքաունթիդ մեյլով, ու ավտոմատ հետ ա ուղարկվում հենց kindle–ի մեջ՝ համապատասխանացրած ֆորմատով։ Իսկ սովորական pdf–ով շատ մանր ա տեքստը ու մեծացնելու դեպքում տողերը գնում են էկրանից անդին։ Նույն ձևով կարող ես, ասենք, ցանկացած word ֆայլով ուղարկել, էլի kindle–ին համապատասխանեցված ֆորմատի pdf–ով կստանաս։

Իմն էլ ա Ամազոնի kindle–ից։ Չնայած շատ չեմ օգտագործել, բայց գոհ եմ։ Կարևոր առավելություն ա էն, որ էկրանը չի փայլում. ցանկացած անկյան տակ տեքստը երևում ա նույն հստակությամբ։

Ներսես_AM
27.06.2012, 23:50
Եթե նույնիսկ չկարդա էլ, այ էս սայթի (http://www.2epub.com/) օգնությամբ կարող ես գրքերի ֆորմատը փոխել ու ցանկացած ֆորմատի դարձնել:
Ռուֆ Քինդլը epub չի կարդում։

Ռուֆուս
27.06.2012, 23:52
Ռուֆ Քինդլը epub չի կարդում։

Հա, բայց .mobi կարդում ա, չէ՞: Էդ սայթը mobi էլ ա կոնվերտ անում:

Արշակ
28.06.2012, 00:31
Քանի որ արդեն մի քանի վաճառքի տարբերակներ նշվեց, ես էլ ասեմ.
վաճառում եմ լրիվ նոր՝ տուփը չբացած Kindle Touch E-Reader, գինը՝ 60.000 դրամ։
Մանրամասները ստեղ. http://www.list.am/item/1637172

Tirim-tim
01.07.2012, 23:02
Kindle4 Wi-Fi-ի ռուսիֆիկացում ո՞նց կարելի է անել, որևէ մեկը փորձել է՞: Մորաքրոջս համար առել եմ, էն էլ անգլերեն չգիտի, ուզում եմ ռուսերեն սարքեմ, որ հանկարծ Ամազոնից գրքեր չառնի սխալմամբ :)

Աննամառիա
01.07.2012, 23:05
Ով կարա ասի թե վոնց գտնեմ «Ռոմեո Ջյուլետը» ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

Tirim-tim
01.07.2012, 23:07
Բայց ուղղակի pdf լինելը դեռ բավական չի, պիտի հենց kindle–ին համապատասխան pdf լինի։ Դրա համար պետք ա ֆայլն իրանց ուղարկել ամազոնի ըքաունթիդ մեյլով, ու ավտոմատ հետ ա ուղարկվում հենց kindle–ի մեջ՝ համապատասխանացրած ֆորմատով։ Իսկ սովորական pdf–ով շատ մանր ա տեքստը ու մեծացնելու դեպքում տողերը գնում են էկրանից անդին։ Նույն ձևով կարող ես, ասենք, ցանկացած word ֆայլով ուղարկել, էլի kindle–ին համապատասխանեցված ֆորմատի pdf–ով կստանաս։

Իմն էլ ա Ամազոնի kindle–ից։ Չնայած շատ չեմ օգտագործել, բայց գոհ եմ։ Կարևոր առավելություն ա էն, որ էկրանը չի փայլում. ցանկացած անկյան տակ տեքստը երևում ա նույն հստակությամբ։

Կարող ե՞ք մի քիչ մանրամասնել:
1. PDF-ն ուղղակի պետք է ուղարկել Ամազոն, բայց կոնկրետ ի՞նչ մեյլի:
2. Հետո mobi ֆայլը կգամ իմ մեյլի՞ն, թե՞ ոնց:
3. Մի հարց էլ, եթե տոռենտով ներբեռնած պդֆ է, այսինքն էնքան էլ լեգալ չէ, խնդիրներ չեն առաջանա՞:

Tirim-tim
01.07.2012, 23:07
Ով կարա ասի թե վոնց գտնեմ «Ռոմեո Ջյուլետը» ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

Ի՞նչ լեզվով է պետք

keyboard
01.07.2012, 23:08
Ով կարա ասի թե վոնց գտնեմ «Ռոմեո Ջյուլետը» ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
Եթե PDF ովա պետք, ապա` ստեղից (http://www.google.am/url?sa=t&rct=j&q=&esrc=s&source=web&cd=1&ved=0CFIQFjAA&url=http%3A%2F%2Fwww.prosv.ru%2Febooks%2Flib%2F81_Shekspir%2FROMEO%2520I%2520DZhUL%2527%2527ETTA.pdf&ei=0Z_wT_CrFsfj4QTs0sTnDQ&usg=AFQjCNHj9haAmMapYw1ILaF1v9Sg354v_Q)

Աննամառիա
01.07.2012, 23:08
Հայերեն

Աննամառիա
01.07.2012, 23:10
չէ…

Tirim-tim
01.07.2012, 23:13
Հայերեն

Միգուցե և գոյություն ունի, բայց լաաաաավ թաքնված կլինի :)

Իսկ ընդհանրապես, ռուսերեն էլեկտրոնային գրքերի լավ սայթ սա է. http://flibusta.net/
Եթե անգլերեն նման սայթ էլ լիներ, երջանիկ կլինեի:

Ներսես_AM
01.07.2012, 23:15
Kindle4 Wi-Fi-ի ռուսիֆիկացում ո՞նց կարելի է անել, որևէ մեկը փորձել է՞: Մորաքրոջս համար առել եմ, էն էլ անգլերեն չգիտի, ուզում եմ ռուսերեն սարքեմ, որ հանկարծ Ամազոնից գրքեր չառնի սխալմամբ :)

http://www.the-ebook.org/forum/viewtopic.php?t=22087

Սա գտա, բայց ինքս չեմ փորձել: Ամեն դեպքում եթե ինչ որ բան սխալ գնա ձեր սարքի համար ես պատասխանատու չեմ :)

Աննամառիա
01.07.2012, 23:16
փաստորեն հայերեն չկա:(

Tirim-tim
01.07.2012, 23:18
http://www.the-ebook.org/forum/viewtopic.php?t=22087

Սա գտա, բայց ինքս չեմ փորձել: Ամեն դեպքում եթե ինչ որ բան սխալ գնա ձեր սարքի համար ես պատասխանատու չեմ :)

Կարդալով դժվար չի ոնց որ: Կարելի է փորձել, դժվար թե փչանա :) Շնորհակալությո'ւն

Ներսես_AM
01.07.2012, 23:25
սա ՈՉ Թաչ տարբերակի համար է, ամեն դեպքում խորհուրդ կտամ թեման սկզբից կարդալ, տեսնելու համար մարդիկ ի՞նչ պրոբլեմներ են ունեցել, ո՞նց են լուծել: Ու անպայման ստուգիր տեղադրված համակարգի տարբերակը ու տես որ թեմայում նենց մարդ գրած չլինի որ քո տարբերակի հետ խնդիրներ են եղել :)

Tirim-tim
01.07.2012, 23:27

օկ :)

Ներսես_AM
01.07.2012, 23:49
Կարող ե՞ք մի քիչ մանրամասնել:
1. PDF-ն ուղղակի պետք է ուղարկել Ամազոն, բայց կոնկրետ ի՞նչ մեյլի:
2. Հետո mobi ֆայլը կգամ իմ մեյլի՞ն, թե՞ ոնց:
3. Մի հարց էլ, եթե տոռենտով ներբեռնած պդֆ է, այսինքն էնքան էլ լեգալ չէ, խնդիրներ չեն առաջանա՞:

1. PDF պետք է ուղարկել ամազոնում Քինդլը գրանցելու ժամանակ ստացված փոստի հասցեին, օր․՝ [email protected]։ Ուղարկելուց առաջ այն հասցեն, որից ուղարկելու ես, օր․՝ [email protected], պետք է ավելացնել Ամազոնում՝ Your Account > Manage Your Kindle > Personal Document Settings > Approved Personal Document E-mail List. Հետո նամակի վերնագիրը պետք է դնել convert. (վերջի կետը պարտադիր), կցել ֆայլը և ուղարկել․ Մի քանի րոպեից ֆայլը ինքն իրեն կգա Քինդլի մեջ, իհարկե եթե ՎայՎույը միացրած է :)
2. Հարցը հանված է :P
3. Ես արել եմ, դեռ չեն բռնել :D

Բայց ասեմ որ միայն տեքստային ՊԴՖներն են համեմատաբար նորմալ կարդացվում։ Եթե պդֆի էջերը ուղղակի սքան արված նկարներ են համարյա անհույս է ինչ–որ կարդացվող բան ստանալը։ Այդ դեպքում պետք է սկզբում անցկացնել ՖայնՌիդերով, որպեսզի տեքստ դառնա, հետո նորից փորձել։

Ավելի լավ կլինի գտնել epub կամ fb2 տարբերակով, ու օգտվել Calibre ծրագրից։

Տրիբուն
02.07.2012, 01:06
փաստորեն հայերեն չկա:(

Kindle-ը կարդում ա ցանկացած txt ֆայլ, այդ թվում հայերեն, եթե unicod-ով ես save անում ..

Գալաթեա
02.07.2012, 01:19
Kindle-ը կարդում ա ցանկացած txt ֆայլ, այդ թվում հայերեն, եթե unicod-ով ես save անում ..

Հաստատում եմ:

Տրիբուն
04.07.2012, 23:55
Օգտակար բան ա

http://www.onlinekindleconverter.com/

Արէա
08.07.2012, 09:52
Ժող 3ջի ունեցող Kindle Touch-ը, սովորականից ինչո՞վ ա տարբերվում: Այսինքն ի՞նչ լրացուցիչ գործողություններ ա հնարավոր իրականացնել դրանով, ես մի քիչ լավ չեմ պատկերացնում 3ջի ցանցի դերը:

Ներսես_AM
08.07.2012, 13:15

Օգտագործվում է գիրք քաշելու համար։ Իմ կարծիքով անիմաստ բան ա։ Արևմուտքում մեջը քարտ ես դնում ու երկրների մեծ մասում առանց ռոումինգի կարող ես քինդլի խանութից օգտվել։ Բայց վայ-ֆայ ամեն տեղ էլ լիքն ա էլի :)

Ruby Rue
08.07.2012, 16:30
Էս Kindle Touch-ը շատ հարմար գործիք ա, նամանավանդ երբ գիրք հիմնականում երթուղայինում ես կարդում: ու ամենակարևորը աչքերդ ընդհանրապես չեն ցավում, հետն էլ մարկոցը մի ամիս «պահումա»… Ճիշտ է թղթի գրքին ոչ մի սարքավորում չի հասնի, բայց հարմարության տեսանկյունից e-bookն անփոխարինելի ա…
Իմ Kindle-ի անունը Սիլմարիլլ եմ դրել:love

Claudia Mori
24.07.2012, 11:25
Ես սիրահարվել եմ Kindle-իս :love

Ruby Rue
24.07.2012, 17:24
Ես սիրահարվել եմ Kindle-իս :love
Ո՜նց եմ քեզ հասկանում :love

Vahag75
09.12.2012, 09:29
Ով ա փորձել հայերեն PDF կադալ սովորացնել Kindle-ին?

Ներսես_AM
09.12.2012, 14:04
Ով ա փորձել հայերեն PDF կադալ սովորացնել Kindle-ին?

Եթե գիրքը յունիքոդ է, ապա կինդլ 3ից սկսած ի ծնե կարդում է

Անվերնագիր
05.01.2013, 15:39
Ակումբցիներ ո՞նց անեմ, որ Nook Simple touch-ը հայերեն բացի, հարցականներա ցույց տալիս...

Ներսես_AM
06.01.2013, 02:18
Ակումբցիներ ո՞նց անեմ, որ Nook Simple touch-ը հայերեն բացի, հարցականներա ցույց տալիս...

Մի քիչ նայեցի, կասե՞ս ծրագիրը որ տարբերակն ա։ 2.4, թե՞ 2․5։

StrangeLittleGirl
06.01.2013, 02:21
Եթե գիրքը յունիքոդ է, ապա կինդլ 3ից սկսած ի ծնե կարդում է

Ներս, չի կարդում :( այսինքն, pdf-ը սարքում եմ .mobi, ու չի կարդում: pdf-ը չեմ փորձել, բայց դե դա էլ հարմար չի քինդլով կարդալու համար

Ներսես_AM
06.01.2013, 02:23
Ներս, չի կարդում :( այսինքն, pdf-ը սարքում եմ .mobi, ու չի կարդում: pdf-ը չեմ փորձել, բայց դե դա էլ հարմար չի քինդլով կարդալու համար

Ո՞ր քինդլն ա։ Ինչո՞վ ես սարքել։ Ուղարկի pdf–ը բզբզեմ ։Ճ

StrangeLittleGirl
06.01.2013, 02:40
touch-ն ա: օնլայն մի քանի կոնվերտերով եմ փորձել, հետո էլ մեյլին ուղարկելու ու քինդլով կոնվերտ անելու տարբերակով եմ փորձել: նույն բանը, չի լինում ու չի լինում:

հասցե տուր, ուղարկեմ

Անվերնագիր
06.01.2013, 10:00
Մի քիչ նայեցի, կասե՞ս ծրագիրը որ տարբերակն ա։ 2.4, թե՞ 2․5։
Էտ ո՞րտեղ են նայում, մենակ գիտեմ որ <<Software version>> 1.1.0- ա

Deanwinch
05.02.2013, 10:43
Ժող ուզում եմ տենց մի եբուք գնել բայց անկեղծ չեմ ուզում շատ տանկ թաչ 3ջ պետք չի ինձ մենակ հերիքա որ կարողանամ գիրք կարդամ, կասեք այդպիսի մի եբուք որը կարելի է գնել ՀՀ մատչելի գնով

Universe
05.02.2013, 10:49
Հայաստանում խորհուրդ եմ տալիս գնել ebay-ից :) : Միևնույնա, ես կարծում եմ որ ավելի լավա 1- ամիս սպասել, քան կրկնակին վճարել:

Deanwinch
05.02.2013, 11:19
Հայաստանում խորհուրդ եմ տալիս գնել ebay-ից :) : Միևնույնա, ես կարծում եմ որ ավելի լավա 1- ամիս սպասել, քան կրկնակին վճարել:

Համաձայն եմ ուղակի ես ինքս չեմ կարողանում իբեյից գնել փայփալի հաշիվ չունեմ ինչպես նաև բանկային քարտ, այդ իսկ պատճառով ման եմ գալիս մեկին ով կգնի ինձ համար իբեյից, միջնորդ այսպես ասած

Universe
05.02.2013, 11:26

Ես կարող եմ օգնել: Կկատարես ընտրությունդ, հաշվեհամար կտամ, դու կփոխանցես, մյուս օրը /երբ նստած կլինի/ գնումը կկատարեմ ու քեզ օրդերը կուղարկեմ: Մնացածը՝ բնականաբար արդեն պատասխանատվությունը սելլերի վրա է:

Deanwinch
05.02.2013, 11:40
Իրոք կարող եք օգնել ՞ վայ իրոք շնորհակալ եմ, իսկ դուք վեբմանիի հաշիվ ունեք ՞ ես ուղարկեմ ձեզ վեբմանիի հաշվին, քանի որ իմ գումարները այնտեղ եմ պահում օնլայն խաղեր գնելու բջջայինների լիցքավորում եմ այլն, ուղակի քիչ գումար կա հաշվիս վրա մոտ ժամանակներս գումար կգցեմ… և եթե հնարավոր է կարող եք գրել ձեր հեռախոսահամարը և անունը ներքին նամակով գրել որպեսզի հետագայում ձեզ հետ հեռախոսով կապնվեմ ՞

John
05.02.2013, 12:23
Էս գործից հասկացող մարդիկ, արժի՞ ձեր կարծիքով: Ոնց հասկացա FedEx-ով են ուղարկելու, 5 աշխատանքային օրվա ընթացքում, գինը + ճանապարհածախսը մոտ 125 $ այսինքն 50,000 դրամ
http://www.ebay.com/itm/New-Amazon-Kindle-5-th-Generation-2012-6-eBook-Reader-Black-Wi-Fi-2GB-/261111322523?pt=US_Tablets&hash=item3ccb72979b

Universe
05.02.2013, 14:29
Իրոք կարող եք օգնել ՞ վայ իրոք շնորհակալ եմ, իսկ դուք վեբմանիի հաշիվ ունեք ՞ ես ուղարկեմ ձեզ վեբմանիի հաշվին, քանի որ իմ գումարները այնտեղ եմ պահում օնլայն խաղեր գնելու բջջայինների լիցքավորում եմ այլն, ուղակի քիչ գումար կա հաշվիս վրա մոտ ժամանակներս գումար կգցեմ… և եթե հնարավոր է կարող եք գրել ձեր հեռախոսահամարը և անունը ներքին նամակով գրել որպեսզի հետագայում ձեզ հետ հեռախոսով կապնվեմ ՞
Ես առաջարկում եմ հետևյալ տարբերակը:
1. Ձեզ տալիս եմ իմ հաշվեհամարը,
2. Դուք կատարում եք փոխանցում,
3. Գնում եք ապրանքը
--------------------------------------
ինձ ոչինչ անհրաժեշտ չի, ոչ ավել, ոչ պակաս ))) Եթե տվյալ հերթականությունը ձեզ հարմար է, խնդրեմ, կարող եք գրել Պմ ով:

lili5
06.09.2014, 19:50
խնդրում եմ օգնեք ինձ ճիշտ ընտրություն կատարել Էլեկտրոնային գրքեր կարդալու սարքավորում գնելու հարցում: Ո՞ր պարամետրերին է պետք ուշադրություն դարձնել, ինչպե՞ս տարբերել լավ որակի Էլեկտրոնային գրքեր կարդալու սարքավորումը:

StrangeLittleGirl
17.05.2015, 14:30
Ժող, պապայիս համար ուզում եմ ի-ռիդեր առնել, ինձ պետք ա նենցը, որ ռուսերեն ինտերֆեյս ունենա, ռուսերեն գրքերը կարդա ու լինի ի-ռիդեր, ոչ թե տաբլետ: Ի՞նչ խորհուրդ կտաք:

Աթեիստ
17.05.2015, 15:45
Ժող, պապայիս համար ուզում եմ ի-ռիդեր առնել, ինձ պետք ա նենցը, որ ռուսերեն ինտերֆեյս ունենա, ռուսերեն գրքերը կարդա ու լինի ի-ռիդեր, ոչ թե տաբլետ: Ի՞նչ խորհուրդ կտաք:

Ռուսականը

http://www.exler.ru/expromt/13-08-2013.htm

StrangeLittleGirl
17.05.2015, 15:47
Ռուսականը

http://www.exler.ru/expromt/13-08-2013.htm

Արտ, փորձե՞լ ես, լա՞վն ա:
Ինձ որ մնար, քինդլ կառնեի, ուղղակի պետք ա ինչ-որ ափդեյթներ անել, որ ռուսական ինտերֆեյսն աշխատի, իսկ պապաս հաստատ էդքան գլուխ չի հանի:

Աթեիստ
17.05.2015, 15:56
Չեմ փորձել, բայց Էքսլերին վստահում եմ:

Տրիբուն
17.05.2015, 16:12
Արտ, փորձե՞լ ես, լա՞վն ա:
Ինձ որ մնար, քինդլ կառնեի, ուղղակի պետք ա ինչ-որ ափդեյթներ անել, որ ռուսական ինտերֆեյսն աշխատի, իսկ պապաս հաստատ էդքան գլուխ չի հանի:

Իմ քինդլը ամեն ինչ էլ կարդում ա, անգլերեն էլ, ռուսերեն էլ, հայերեն էլ: Ինտերֆեյս էլ որպես այդպիսին սկզբունքորեն չկա - մի անգամ սեթթինգսներն անում ես, 10 րոպե կքաշի, ու վերջ, կարդացողը ինչ լեզվով, ոնց ուզում ա, կարդում ա: Ես քինդլին եմ վստահում - իմը արդեն չորս տարի ա առանց խնդիր աշխատում ա: Բայց աղջկաս մի պահ ինչ-որ գերմանականն առանք, մի քանի ամսից փչացավ ու ոչ մի ձև սարքել չէր լինում: Ստիպված նորից քինդլ առանք ու էլի, առանց խնդիր աշխատում ա:

StrangeLittleGirl
17.05.2015, 16:23
Ռուսականը

http://www.exler.ru/expromt/13-08-2013.htm

Իմ քինդլը ամեն ինչ էլ կարդում ա, անգլերեն էլ, ռուսերեն էլ, հայերեն էլ: Ինտերֆեյս էլ որպես այդպիսին սկզբունքորեն չկա - մի անգամ սեթթինգսներն անում ես, 10 րոպե կքաշի, ու վերջ, կարդացողը ինչ լեզվով, ոնց ուզում ա, կարդում ա: Ես քինդլին եմ վստահում - իմը արդեն չորս տարի ա առանց խնդիր աշխատում ա: Բայց աղջկաս մի պահ ինչ-որ գերմանականն առանք, մի քանի ամսից փչացավ ու ոչ մի ձև սարքել չէր լինում: Ստիպված նորից քինդլ առանք ու էլի, առանց խնդիր աշխատում ա:

Հա, ես էլ եմ քինդլին վստահում, իմն էլ ա քինդլ, երեք տարի ա օգտագործում եմ, բայց ոչ մի կերպ ռուսերեն ինտերֆեյսը չեմ կարում քաշեմ, չնայած ասում են՝ կա: Որ կարանամ, էդ էլ կանեմ: Իսկ քոնը քինդլի ո՞ր մոդելն ա:

Դատարկություն
17.05.2015, 17:14
Արտ, փորձե՞լ ես, լա՞վն ա:
Ինձ որ մնար, քինդլ կառնեի, ուղղակի պետք ա ինչ-որ ափդեյթներ անել, որ ռուսական ինտերֆեյսն աշխատի, իսկ պապաս հաստատ էդքան գլուխ չի հանի:
Բյուր, եթե նոր քինդլներից ես առնում, իրանց բոլորի մեջ վաղուց արդեն ռուսերեն ինտերֆեյս կա, քինդլի թարմանալն էլ ավտոմատ ա, ինչ որ հատուկ բան պետք չի անել: Քոնը երևի հին մոդելն ա, դրա համար չի թարմանում:

StrangeLittleGirl
17.05.2015, 17:38

Դավ, Ամազոնում նայում էի, ասում էր՝ թարմացումից հետո ա լինում ռուսերեն:
Իմ քինդլը թարմանում ա, բայց ռուսերենը չի հայտնվել: Դրա համար եմ մի քիչ անհանգիստ:

Ներսես_AM
17.05.2015, 17:51
Բյուր, եթե նոր քինդլներից ես առնում, իրանց բոլորի մեջ վաղուց արդեն ռուսերեն ինտերֆեյս կա, քինդլի թարմանալն էլ ավտոմատ ա, ինչ որ հատուկ բան պետք չի անել: Քոնը երևի հին մոդելն ա, դրա համար չի թարմանում:

Էդ Քինդլ Ֆայրների մեջ ոնց որ կա։ Է–Ինքերի մեջ ոնց որ թե չկա։

StrangeLittleGirl
17.05.2015, 17:52
Էդ Քինդլ Ֆայրների մեջ ոնց որ կա։ Է–Ինքերի մեջ ոնց որ թե չկա։

Ֆայրը թարսի պես ախմախ բան ա, տաբլետ ա, ոչ թե նորմալ ռիդեր:

Դատարկություն
17.05.2015, 18:21
Ֆայրը թարսի պես ախմախ բան ա, տաբլետ ա, ոչ թե նորմալ ռիդեր:
Ոնց կարող ա չլինել, եթե էն օրը որ ինձ հարցրեցիր, ես նայեցի իմ քինդլի մեջ ու կար: Իսկ քինդլը թարմացնելու համար միացնում ես վայֆայը, ինքը առանց ինչ-որ բան ասելու բեռնում է թարմացումը ու առաջարկում ռեստարտ լինել: Բյուր քո քինդլը ինչքան հիշում եմ հիներից ա չէ՞, դրա համար էլ չի լինում քոնի վրա: Իսկ paperwhite-ների ու նոր առանց լույս քինդլների վրա լինում է:

StrangeLittleGirl
17.05.2015, 18:35
Ռուսականը

http://www.exler.ru/expromt/13-08-2013.htm

Իմ քինդլը ամեն ինչ էլ կարդում ա, անգլերեն էլ, ռուսերեն էլ, հայերեն էլ: Ինտերֆեյս էլ որպես այդպիսին սկզբունքորեն չկա - մի անգամ սեթթինգսներն անում ես, 10 րոպե կքաշի, ու վերջ, կարդացողը ինչ լեզվով, ոնց ուզում ա, կարդում ա: Ես քինդլին եմ վստահում - իմը արդեն չորս տարի ա առանց խնդիր աշխատում ա: Բայց աղջկաս մի պահ ինչ-որ գերմանականն առանք, մի քանի ամսից փչացավ ու ոչ մի ձև սարքել չէր լինում: Ստիպված նորից քինդլ առանք ու էլի, առանց խնդիր աշխատում ա:

Բյուր, եթե նոր քինդլներից ես առնում, իրանց բոլորի մեջ վաղուց արդեն ռուսերեն ինտերֆեյս կա, քինդլի թարմանալն էլ ավտոմատ ա, ինչ որ հատուկ բան պետք չի անել: Քոնը երևի հին մոդելն ա, դրա համար չի թարմանում:

Էդ Քինդլ Ֆայրների մեջ ոնց որ կա։ Է–Ինքերի մեջ ոնց որ թե չկա։

Ոնց կարող ա չլինել, եթե էն օրը որ ինձ հարցրեցիր, ես նայեցի իմ քինդլի մեջ ու կար: Իսկ քինդլը թարմացնելու համար միացնում ես վայֆայը, ինքը առանց ինչ-որ բան ասելու բեռնում է թարմացումը ու առաջարկում ռեստարտ լինել: Բյուր քո քինդլը ինչքան հիշում եմ հիներից ա չէ՞, դրա համար էլ չի լինում քոնի վրա: Իսկ paperwhite-ների ու նոր առանց լույս քինդլների վրա լինում է:

Հեհե, նոր ռեսթարթ արեցի, լիքը թազա բաներ բերեց, բայց մեկ ա, ռուսերենը չհայտնվեց: Իմը թաչ ա, ֆայրից առաջ վերջին վերսիան էր վախտին: Հիմա ի՞նչ, արխային պատվիրե՞մ paperwhite: Մեկ էլ Ամազոնը երկու վերսիա ա առաջարկում paperwhite-ի, մի 30 դոլարի տարբերություն ա, մեկը ռեկլամներով ա, մյուսը՝ չէ: Շա՞տ ներվայնացնող են էդ ռեկլամները:

Արշակ
17.05.2015, 19:07
Մեկ էլ Ամազոնը երկու վերսիա ա առաջարկում paperwhite-ի, մի 30 դոլարի տարբերություն ա, մեկը ռեկլամներով ա, մյուսը՝ չէ: Շա՞տ ներվայնացնող են էդ ռեկլամները: Չէ, բոլորովին։ Մենակ անջատած վիճակում ա ռեկլամ դնում էկրանին հայտնի գրողների նկարների փոխարեն, մեկ էլ home–ում գրքերի ցուցակի տակը մոտ 1.5 սմ շերտով ռեկլամ ա, էդքան բան։ Մի խոսքով, ընդհանրապես չի խանգարում, անիմաստ ա դրա պատճառով 30$ ավել փող տալ։

StrangeLittleGirl
17.05.2015, 19:09
Չէ, բոլորովին։ Մենակ անջատած վիճակում ա ռեկլամ դնում էկրանին հայտնի գրողների նկարների փոխարեն, մեկ էլ home–ում գրքերի ցուցակի տակը մոտ 1.5 սմ շերտով ռեկլամ ա, էդքան բան։ Մի խոսքով, ընդհանրապես չի խանգարում, անիմաստ ա դրա պատճառով 30$ ավել փող տալ։

Մերսի :) Թռա պատվիրելու

Lusina
17.05.2015, 19:34
Հեհե, նոր ռեսթարթ արեցի, լիքը թազա բաներ բերեց, բայց մեկ ա, ռուսերենը չհայտնվեց: Իմը թաչ ա, ֆայրից առաջ վերջին վերսիան էր վախտին: Հիմա ի՞նչ, արխային պատվիրե՞մ paperwhite: Մեկ էլ Ամազոնը երկու վերսիա ա առաջարկում paperwhite-ի, մի 30 դոլարի տարբերություն ա, մեկը ռեկլամներով ա, մյուսը՝ չէ: Շա՞տ ներվայնացնող են էդ ռեկլամները:

Իմը paperwhite ա, լեզու փոխելու հնարավորություն կա, բայց ռուսերեն չկա տարբերակների մեջ.
Հ.Գ.Ավելացնել չեմ փորձել.

Դատարկություն
17.05.2015, 19:49
Հեհե, նոր ռեսթարթ արեցի, լիքը թազա բաներ բերեց, բայց մեկ ա, ռուսերենը չհայտնվեց: Իմը թաչ ա, ֆայրից առաջ վերջին վերսիան էր վախտին: Հիմա ի՞նչ, արխային պատվիրե՞մ paperwhite: Մեկ էլ Ամազոնը երկու վերսիա ա առաջարկում paperwhite-ի, մի 30 դոլարի տարբերություն ա, մեկը ռեկլամներով ա, մյուսը՝ չէ: Շա՞տ ներվայնացնող են էդ ռեկլամները:
Եվս մի փաստ անիմաստության կողմ: Կարող ես գնելուց հետո դիմել Ամազոնի սպասարկում, ասել, որ Հայաստանում իրենց ծառայությունները չեն գործում, իրենք անվճար անջատում են :)) Սա էլ քեզ նկար-ապացույց, հատուկ փոխեցի լեզուն ու նկարեցի:

http://i.imgur.com/P9NWcuyl.jpg

StrangeLittleGirl
17.05.2015, 19:53
Դատարկ, ցույց կտա՞ս քոնը կոնկրետ որ մոդելն ա (http://www.amazon.com/dp/B00I15SB16?ref=spks_0_0_2059590502&pf_rd_p=2059590502&pf_rd_m=ATVPDKIKX0DER&pf_rd_t=301&pf_rd_s=desktop-auto-sparkle&pf_rd_r=1X1SS3SH02C6A1HK5E09&pf_rd_i=kindle&qid=1431877931):

Դատարկություն
17.05.2015, 20:00

Իմը paperwhite-ն ա, Բյուր:

StrangeLittleGirl
17.05.2015, 20:04
Իմը paperwhite-ն ա, Բյուր:

Օկ :) Իսկ պատյան ունի՞

Դատարկություն
17.05.2015, 20:08
Օկ :) Իսկ պատյան ունի՞
Պատյան ունի, բայց ես էլի իմ փողերը խնայել եմ ու առել եմ չինական պատյան aliexpress-ից, մոտ մի 6-8 դոլարով:

StrangeLittleGirl
17.05.2015, 20:10
Պատյան ունի, բայց ես էլի իմ փողերը խնայել եմ ու առել եմ չինական պատյան aliexpress-ից, մոտ մի 6-8 դոլարով:
Ես իմի համար էդ կաշվից պատյանից չէի առել, Ամազոնն ուրիշ էլ ուներ, ու շատ գոհ եմ: Հիմա նայեցի, էլ չկա:

StrangeLittleGirl
17.05.2015, 20:15
Դատարկ, մի հարց էլ. որ ասում ա՝ built-in light, փաստորեն ինքն էն անլույսերից չի՞:

Դատարկություն
17.05.2015, 20:20
Դատարկ, մի հարց էլ. որ ասում ա՝ built-in light, փաստորեն ինքն էն անլույսերից չի՞:
Հա, Բյուր ջան, paperwhite-ը իրա մեջ լույս ունի, որը շատ լավ լույս ա:

StrangeLittleGirl
17.05.2015, 20:23
Հա, Բյուր ջան, paperwhite-ը իրա մեջ լույս ունի, որը շատ լավ լույս ա:

Իիիհ, գրքի էֆեկտը չի՞ փչացնում: :think
Էս անտեր Ամազոնն էլ ռեկլամներով տարբերակը չի ուզում Դանիա առաքի, տեսնեմ՝ ինչ եմ անում :))

Դատարկություն
17.05.2015, 20:26
Իիիհ, գրքի էֆեկտը չի՞ փչացնում: :think
Էս անտեր Ամազոնն էլ ռեկլամներով տարբերակը չի ուզում Դանիա առաքի, տեսնեմ՝ ինչ եմ անում :))
Ընդհանրապես: Լույս տեղերում անջատում ես կամ եթե չես էլ անջատում, արևի լույս ազդեցությամբ իր լուսավորությունը կորում է ու դառնում քինդլի սովորական էկրանից, իսկ մութ տեղերը միացնում ես ու դառնում է սպիտակ սիրուն էկրան, որը էլի պլանշետի էկրաններից տարբերվում է: Իսկ առաքման պահով, ես որ Հայաստան առաքեցի, էլի միայն առանց գովազդովը առաքեցին, գովազդովը միայն ԱՄՆ-ում են առաքում, ինչքան հիշում եմ:

Աթեիստ
17.05.2015, 22:18
Իիիհ, գրքի էֆեկտը չի՞ փչացնում: :think
Էս անտեր Ամազոնն էլ ռեկլամներով տարբերակը չի ուզում Դանիա առաքի, տեսնեմ՝ ինչ եմ անում :))

Էդ լույսը միացնում ես մենակ մութն ընկնելուց։ Անջատած վիճակում նույն կինդլն ա։

Malxas
17.05.2015, 22:30
Հայերեն էլ է՞ կարդում: Մինիմալ ինֆորմացիա կարող ես տալ քո քինդլի մասին: Ճիշտն ասած մտադիր եմ մի հատ գնել, բայց մոդելներից բան չեմ հասկանում: Մեկ էլ խնդրում եմ ասա ինչ ֆորմատներ է կարդում:

Իմ քինդլը ամեն ինչ էլ կարդում ա, անգլերեն էլ, ռուսերեն էլ, հայերեն էլ: Ինտերֆեյս էլ որպես այդպիսին սկզբունքորեն չկա - մի անգամ սեթթինգսներն անում ես, 10 րոպե կքաշի, ու վերջ, կարդացողը ինչ լեզվով, ոնց ուզում ա, կարդում ա: Ես քինդլին եմ վստահում - իմը արդեն չորս տարի ա առանց խնդիր աշխատում ա: Բայց աղջկաս մի պահ ինչ-որ գերմանականն առանք, մի քանի ամսից փչացավ ու ոչ մի ձև սարքել չէր լինում: Ստիպված նորից քինդլ առանք ու էլի, առանց խնդիր աշխատում ա:

StrangeLittleGirl
17.05.2015, 22:32
Հայերեն էլ է՞ կարդում: Մինիմալ ինֆորմացիա կարող ես տալ քո քինդլի մասին: Ճիշտն ասած մտադիր եմ մի հատ գնել, բայց մոդելներից բան չեմ հասկանում: Մեկ էլ խնդրում եմ ասա ինչ ֆորմատներ է կարդում:
Քինդլը մենակ .mobi ա կարդում, բայց դե դա խնդիր չի, շատ հեշտ մնացած ֆորմատները փոխարկվում են:

Տրիբուն
17.05.2015, 23:20
Հայերեն էլ է՞ կարդում: Մինիմալ ինֆորմացիա կարող ես տալ քո քինդլի մասին: Ճիշտն ասած մտադիր եմ մի հատ գնել, բայց մոդելներից բան չեմ հասկանում: Մեկ էլ խնդրում եմ ասա ինչ ֆորմատներ է կարդում:

Սկզբունքորեն ցանկացած լեզու էլ կարդում ա։ Վերցնում ես ցանկացած doc ֆայլ, save as ես անում որպես txt ֆայլ, ընթացքում encoding-ը դնում ես Unicode.

Իմը Բյուրինից ա, kindle touch ա։ Էրեխեքինը սովորական kindle ա, ու էլի ամեն ինչ կարդում են, doc, txt, mobi, azw: Ու հիմա ինտերնետում լիքը ձրի online converter-ներ կան, նենց որ դա առանձնապես խնդիր չի։

insider
17.05.2015, 23:23
Ընդհանրապես: Լույս տեղերում անջատում ես կամ եթե չես էլ անջատում, արևի լույս ազդեցությամբ իր լուսավորությունը կորում է ու դառնում քինդլի սովորական էկրանից, իսկ մութ տեղերը միացնում ես ու դառնում է սպիտակ սիրուն էկրան, որը էլի պլանշետի էկրաններից տարբերվում է: Իսկ առաքման պահով, ես որ Հայաստան առաքեցի, էլի միայն առանց գովազդովը առաքեցին, գովազդովը միայն ԱՄՆ-ում են առաքում, ինչքան հիշում եմ:

Ո՞նց, ամազոնից Հայաստան առաքում կա՞։ Խոսքս քինդլին ա վերաբերվում։

StrangeLittleGirl
17.05.2015, 23:33
Ո՞նց, ամազոնից Հայաստան առաքում կա՞։ Խոսքս քինդլին ա վերաբերվում։
Հա, քինդլ ու գրքեր առաքում են :)

insider
17.05.2015, 23:43
Հա, քինդլ ու գրքեր առաքում են :)

Իյաա, ես էլ գիտեի մենակ գրքեր ու դիսկեր։ Ա դե ասա քինդլն էլ են գիրք հաշվում էլի)։ Բյուր ջան, ո՞ր մոդելն էիր նայում։

StrangeLittleGirl
17.05.2015, 23:47
Իյաա, ես էլ գիտեի մենակ գրքեր ու դիսկեր։ Ա դե ասա քինդլն էլ են գիրք հաշվում էլի)։ Բյուր ջան, ո՞ր մոդելն էիր նայում։
paper white-ը

Տրիբուն
18.05.2015, 00:32
paper white-ը

Ինձ թվում ա, ամեն դեպքում white-ը լավը չի: Գրքի թերթը պիտի մի քիչ դեղնավուն-մոխրագույնոտ լինի, ոնց որ արդեն մեկը քեզանից առաջ կարդացած լինի, վրեն էլ մի երկու անգամ կոֆե թափած լինի: Համ էլ էտ տակից լույսը իմ վրա փիս ազդում ա: Բա անտերը քնելուց առաջ չմիացնես գլխիդ հետևի նաչնիկը, մի հատ ուժեղ-թույլը բռնես, մեջքդ լավ հարմարացնես բարձին, կարդաս-կարդաս, հետո էլ գիրքը ձեռդ աչքդ կպնի: Համ էլ ինձ թվում ա, որ ամեն դեպքում աչքերը կհոգնացնի էտ գրքից էկող լույսը:

Չնայած ունեցողները բոլորը գոհ են, ու կարող ա ես եմ նախանձություն անում, քանի որ իմը հին մոդել ա:

Աթեիստ
18.05.2015, 00:38

Անկյունում կոֆեի բաժակի տակի կլոր հետքը, փոշին ու, Էքսլերի ասած, մկների մեզի հոտը։

insider
18.05.2015, 00:46
Ինձ թվում ա, ամեն դեպքում white-ը լավը չի: Գրքի թերթը պիտի մի քիչ դեղնավուն-մոխրագույնոտ լինի, ոնց որ արդեն մեկը քեզանից առաջ կարդացած լինի, վրեն էլ մի երկու անգամ կոֆե թափած լինի: Համ էլ էտ տակից լույսը իմ վրա փիս ազդում ա: Բա անտերը քնելուց առաջ չմիացնես գլխիդ հետևի նաչնիկը, մի հատ ուժեղ-թույլը բռնես, մեջքդ լավ հարմարացնես բարձին, կարդաս-կարդաս, հետո էլ գիրքը ձեռդ աչքդ կպնի: Համ էլ ինձ թվում ա, որ ամեն դեպքում աչքերը կհոգնացնի էտ գրքից էկող լույսը:

Չնայած ունեցողները բոլորը գոհ են, ու կարող ա ես եմ նախանձություն անում, քանի որ իմը հին մոդել ա:

Տրիբուն ձյա, թերթի գույն փոխել երևի կլնի, ասենք՝ old book effect))) մնումա կոֆեն ու մնացած ատրիբուտները։ Բա ամենակարևորը՝ իսկական գրքի յուրահատուկ հոտը )
Բայց մի հատ լուրջ թերություն իրոք ունի՝ հոսանքի ադապտերը գնի մեջ չի մտնում...

Տրիբուն
18.05.2015, 00:47
Նոր նայում եմ, ինչ-որ նոր Kindle Voyage կա: Ինքը բարակ ա, 20 գրամ թեթև ա, ու թանկ ա... :D Մնացած սաղ աչքիս նույնն ա: Ու իբր դիսփլեյն ավելի լավն ա, բայց էտ մենակ մասնագետ ռոբոտն ա տարբերում՝ տիեզերական վակումի պայմաններում:

Հայկօ
18.05.2015, 04:55
Սովորական քյառթու Kindle Paperwhite-ից լավ բան էսօր չկա: Իմը դրանից ա, լիքը փնտրել, ընտրել ու կարդացել եմ, չեմ պատկերացնում, թե դրանից լավ ու հարմար ինչ կարող ա լինել: Voyage-ը անիմաստ թանկ ա:

StrangeLittleGirl
18.05.2015, 10:35
Թաչն ավելի քյառթու ա փաստորեն :)) Դրանից լավը չկա:

insider
21.05.2015, 15:23
Ես էլ որոշեցի Kindle Paperwhite պատվիրեմ: Բայց նախքան էդ մի երկու բան ա հետաքրքրում:
Հնարավո՞ր ա քինդլի մեջ տեղադրել հայերեն ստեղնաշար, որ հայերեն տեքստերում /յունիկոդով/ որոնում կարողանամ անեմ:

Նպատակը քինդլում որոշակի հայերեն տեքստերի ՊԴՖ կամ այլ ֆորմատի բազա ունենալն ա ու էդ տեքստերում հայերեն լեզվով արագ որոմում կատարելը:
Մեկ էլ Paperwhite-ը բրաուզեր էլ ունի՞:

StrangeLittleGirl
21.05.2015, 15:35

Ընդհանրապես քինդլում որոնում անել հնարավո՞ր ա :D ես մենակ բառարաններում եմ փորձել, գրքերում՝ չէ:

insider
21.05.2015, 22:04
Ընդհանրապես քինդլում որոնում անել հնարավո՞ր ա :D ես մենակ բառարաններում եմ փորձել, գրքերում՝ չէ:

Ասում էս տեքստում որոնել չկա՞։ Բայց դե պրիմիտիվ բան ա ... դժվար չլինի։ Իսկ բրաուզեր կա՞ Բյուր։

Զաքար
21.05.2015, 23:53
Ասում էս տեքստում որոնել չկա՞։ Բայց դե պրիմիտիվ բան ա ... դժվար չլինի։ Իսկ բրաուզեր կա՞ Բյուր։
Երկուսն էլ կա :)

insider
21.05.2015, 23:56
Երկուսն էլ կա :)

Իսկ հայերեն ստեղնաշար հնարավո՞ր ա տեղադրել։

Զաքար
21.05.2015, 23:59
Իսկ հայերեն ստեղնաշար հնարավո՞ր ա տեղադրել։
Այ դա չգիտեմ

Դատարկություն
22.05.2015, 15:42
Ես էլ որոշեցի Kindle Paperwhite պատվիրեմ: Բայց նախքան էդ մի երկու բան ա հետաքրքրում:
Հնարավո՞ր ա քինդլի մեջ տեղադրել հայերեն ստեղնաշար, որ հայերեն տեքստերում /յունիկոդով/ որոնում կարողանամ անեմ:

Նպատակը քինդլում որոշակի հայերեն տեքստերի ՊԴՖ կամ այլ ֆորմատի բազա ունենալն ա ու էդ տեքստերում հայերեն լեզվով արագ որոմում կատարելը:
Մեկ էլ Paperwhite-ը բրաուզեր էլ ունի՞:

Բարև, ոչ չկա, նախկին քինդլի վերսիաները, որոնց jailbreak անելը (կոտրելը) լավ մշակված էր և հնարավոր, ինչ-որ կերպ հնարավոր էր ստեղնաշարներ ու միջերեսի թարգմանություններ սարքել և տեղադրել քինդլի մեջ: Բայց հիմա դա անել հնարավոր չի: Կոնկրետ գրքում, ամբողջ գրադարանում, բառարանում ու ամեն ինչում որոնել էլ հնարավոր է:

Բրաուզեր ունի, շատ պարզ բաներ անել հնարավոր է:

Valentina
20.08.2015, 09:52
Kindle օգտագործեղներին հարց ունեմ․
Կասե՞ք ձեր գրքերը ինչքան ժամանակ են պահում լիցքավորումը։
Վերջերս եմ առել իմը, նկատում եմ որ օրական 30ր-ից մինչև 1 ժամ գիրք կարդալու դեպքում լիցքավորումը հերիքում է մոտ 9 օր։ Ինչքանով է դա նորմալ Kindle paperwhite-ի համա՞ր։

StrangeLittleGirl
20.08.2015, 10:37

Իմը touch ա: Եթե wifi-ն անջատում եմ ու շատ չեմ կարդում, մի ամիս մնում ա: Բայց wifi-ը միացնելու ու ինտենսիվ օգտագործելու դեպքում կարա մի երկու օրում նստի: Բայց 30ր-ից մի ժամը հեչ նորմալ չի անկախ ամեն ինչից:

Valentina
20.08.2015, 11:00
Wifi-ն էլ անջատած ա լինում իմ մոտ։
Ես էլ եմ մտածում, որ ամեն դեպքում քիչ ա պահում լիցքավորումը։ Հնարավոր ա՞ լրիվ նոր սարքը ուղղակի անորակ լինի։ Թե՞ կան ինչ որ կարգավորումներ, որոնց մասին ես չգիտեմ։

StrangeLittleGirl
20.08.2015, 11:08

Հնարավոր ա: Եթե Ամազոնից ես պատվիրել, գրի կամ զանգի իրանց ու բողոքի, պիտի որ նորն ուղարկեն: Իմի դեպքում էլ էր տենց էղել: Ստանալուց մի քանի օր հետո առանց որևէ բան անելու հանկարծակի էկրանը ճաքեց: Գրեցի իրանց, նորն ուղարկեցին սուսուփուս:

Valentina
20.08.2015, 11:11

Չէ ամազոնից չեմ առել, անհատից եմ գնել, բայց լրիվ նոր վիճակում, փակ տուփով։
Իմիջիայլոց սենց բան գտա
Turn off your wireless connection. Your Kindle uses more battery power when connected to a Wi-Fi or 3G network. To turn off your wireless connection, tap the Menu icon, tap Settings, and then select ON next to Airplane Mode.
Իմ մոտ սա Aiplave Mode-ը "is turned off", բայց ես որևէ wifi-ի չեմ կպնում։ Դա կարո՞ղ ա ամեն դեպքում էներգիա խլի։

StrangeLittleGirl
20.08.2015, 12:39

Իսկ անհատի համար գարանտիա-բան, տենց բաները հաշիվ չեն աչքիս: Չգիտեմ, ամեն դեպքում նույնիսկ միացած wifi-ով կես ժամ-մի ժամն իրոք աննորմալ ա: Քինդլի ամբողջ իմաստն էն ա, որ լիցքը երկար ա պահում:
Իսկ գուցե մինչև վերջ չե՞ս լիցքավորում: Ուշադիր էղե՞լ ես:

John
20.08.2015, 13:07

Բյուր, աչքիս սխալ ես հասկացել, ոչ թե կես ժամ - մի ժամ, այլ « օրը կես ժամ - մի ժամ օգտագործելու դեպքում՝ 9 օր»։

StrangeLittleGirl
20.08.2015, 13:19
Բյուր, աչքիս սխալ ես հասկացել, ոչ թե կես ժամ - մի ժամ, այլ « օրը կես ժամ - մի ժամ օգտագործելու դեպքում՝ 9 օր»։

Հա՜ :)) Էլի քիչ ա wifi-ն անջատած պահելու դեպքում, բայց կատաստրոֆիկ չի:

Հայկօ
20.08.2015, 13:25
Kindle օգտագործեղներին հարց ունեմ․
Կասե՞ք ձեր գրքերը ինչքան ժամանակ են պահում լիցքավորումը։
Վերջերս եմ առել իմը, նկատում եմ որ օրական 30ր-ից մինչև 1 ժամ գիրք կարդալու դեպքում լիցքավորումը հերիքում է մոտ 9 օր։ Ինչքանով է դա նորմալ Kindle paperwhite-ի համա՞ր։

Լույսը լրիվ անջատա՞ծ:

Valentina
20.08.2015, 13:40
Իսկ անհատի համար գարանտիա-բան, տենց բաները հաշիվ չեն աչքիս: Չգիտեմ, ամեն դեպքում նույնիսկ միացած wifi-ով կես ժամ-մի ժամն իրոք աննորմալ ա: Քինդլի ամբողջ իմաստն էն ա, որ լիցքը երկար ա պահում:
Իսկ գուցե մինչև վերջ չե՞ս լիցքավորում: Ուշադիր էղե՞լ ես:

Մինչև վերջ լիցքավորում եմ։ Լավ կփորձեմ "Airplane mode" -ը ON դնել։ Տեսնենք ինչ արդյունք կտա։
Շնորհակալություն արձագանքի համար։

Valentina
20.08.2015, 13:42
Հա՜ :)) Էլի քիչ ա wifi-ն անջատած պահելու դեպքում, բայց կատաստրոֆիկ չի:

Դե՜ շատ օգտագործողներից լսել եմ որ մի քանի շաբաթ պահում ա, դրա համար 9 օրն ինձ քիչ թվաց։

Լույսը լրիվ անջատա՞ծ:

Երբեմն լրիվ, իսկ միացնելու դեպքում 6-10 սանղակով։

CactuSoul
21.08.2015, 10:01
Երբեմն լրիվ, իսկ միացնելու դեպքում 6-10 սանղակով։

Ինչքան որ նկատել եմ, լույսը ահագին էներգիա է խլում:
Ինձ թվում է՝ խնդիր չկա Kindle-իդ հետ: Փորձիր Airplane mode-ը OFF-ով, լույսն էլ հնարավորինս մի միացրու, պիտի որ երկար դիմանա: Ի դեպ, ես գրեթե երբեք լույսը չեմ միացնում. լուսավոր տեղում այսպես թե այնպես երևում է, մթության մեջ էլ իր default թույլ լուսավորությունը լրիվ բավարար է, ավելին՝ ավել լուսավորվածությունը աչքերի վրա բացասաբար կազդի: Իսկ կարիքի դեպքում 1 կամ 2 եմ դնում, ոչ ավելի:

Valentina
21.08.2015, 11:04

Airplane mode-ը OFF-ով - Այսինքն Wireless-n անջատա՞ծ, էտ դեպքում հակառակը ասում էին ON ա պետք դնել։
Գիտեք ինչ եմ նկատել, լիցքավորել եմ 3 օր առաջ՝ ամբողջությամբ, հազիվ էտ օրերի ընթացքում կարդացած լինեմ 1 ժամ, լուսավորութունը 6-10, կամ լրիվ անջատած, էսօր առավոտյան նկատեցի որ մարտկոցը ցույց ա տալիս կեսից քիչ լիցքավորում։
Իմ կարծիքով ավելին պետք ա լիներ։
Կարո՞ղ եք ասել ձեր գիրքը ինչքան ա պահում լիցքավորում նման դեպքում։

CactuSoul
21.08.2015, 12:12
Airplane mode-ը OFF-ով - Այսինքն Wireless-n անջատա՞ծ, էտ դեպքում հակառակը ասում էին ON ա պետք դնել։
Հա, ճիշտ են ասում, ես եմ շփոթել, կներես։
Իսկ լիցքավորման խնդրի հետ կապված կարող եմ կասկածել լուսավորության վրա, գուցե դա է շատ էներգիա խլում։ Վստահ չեմ, որովհետև ինքս առանց լույսը միացնելու եմ կարդում, լուսավորումը միացնում եմ միայն այն դեպքում, երբ ուզում եմ մութ շքամուտքը լուսավորել :)) (Իմիջիայլոց, լավ էլ լուսավորում է, մանավանդ ամենաուժեղի տակ։)

CactuSoul
21.08.2015, 12:23
Մեկ էլ սենց բան գտա, միգուցե քո խնդիրն էլ է սրա հետ կապված․
Fixing Battery Life Problems on a Kindle Paperwhite (http://sangsara.net/2013/09/28/fixing-battery-life-problems-on-a-kindle-paperwhite/)

Կարճ ասած՝ մի անկապ տառակապակցություն փնտրիր, որ հաստատ հնարավոր չի գտնել ոչ մի գրքում, ու եթե արդյունքների մեջ բերեց “Books not yet indexed”, ապա ամենայն հավանականությամբ հենց դա ա խնդիրը։

CactuSoul
21.08.2015, 12:47
Հ․Գ․
Այստեղ ավելի մանրամասն նկարագրված է լուծումը․
Common Problems and Solutions for Your Kindle Paperwhite (http://http://www.dummies.com/how-to/content/common-problems-and-solutions-for-your-kindle-pape.html)

Valentina
21.08.2015, 14:02
Մեկ էլ սենց բան գտա, միգուցե քո խնդիրն էլ է սրա հետ կապված․
Fixing Battery Life Problems on a Kindle Paperwhite (http://sangsara.net/2013/09/28/fixing-battery-life-problems-on-a-kindle-paperwhite/)

Կարճ ասած՝ մի անկապ տառակապակցություն փնտրիր, որ հաստատ հնարավոր չի գտնել ոչ մի գրքում, ու եթե արդյունքների մեջ բերեց “Books not yet indexed”, ապա ամենայն հավանականությամբ հենց դա ա խնդիրը։

Հա indexing-ի հետ կապված խնդրի մասին էսօր ես էլ գտա, բայց պարզվում ա դա իմ մոտ նորմալ ա։
Շնորհակալ եմ, որ փնտրել ես :hi
Ամեն դեպքում խնդիրը դեռ կա :think Շատ տարբեր կարծիքներ կան, amazon-ի ֆորումներում էլի բողքում էին battery life-ից, շատերը լուծում դեռ չէին գտել, ասում են գրել ենք support-ին, ոչ մի կոնկրետ լուծում չեն առաջարկել։ Ինձ մնում ա ենթադրել, որ դա գործարանային խոտան ա:think
Իսկ դու հենց ամազոնից ես գնե՞լ, երկար ժամանակ ա՞ ինչ օգտագործում ես։

CactuSoul
21.08.2015, 14:50
Իսկ դու հենց ամազոնից ես գնե՞լ, երկար ժամանակ ա՞ ինչ օգտագործում ես։

Իմը եղբայրս է գնել ԱՄՆ֊ից, կոնկրետ չգիտեմ՝ որտեղից։ 2.5 տարի առաջ։

Ուլուանա
22.08.2015, 02:55
Airplane mode-ը OFF-ով - Այսինքն Wireless-n անջատա՞ծ, էտ դեպքում հակառակը ասում էին ON ա պետք դնել։
Ես ուշադրություն չեմ դարձրել, թե ինչքան ա պահում լիցքավորումը, բայց wireless–ի հետ կապված ասեմ, որ երբ արդեն լիցքավորումը պրծնելու վրա ա լինում, հաղորդագրություն ա գալիս, որ լիցքավորումը քիչ ա, ու երկարձգելու համար առաջարկում ա wireless–ը off դնել։ Դե, քինդլը որ նոր միացնում ես, wireless–ն ավտոմատ on ա լինում։

Նաիրուհի
22.08.2015, 18:32
Ես նոյեմբերին ԱՄՆ-ից քինդլ բերել տալու հնարավորություն ունեմ: Ոչ շատ թանկ, բայց որակով ի՞նչ խորհուրդ կտաք:

StrangeLittleGirl
22.08.2015, 18:37
Ես նոյեմբերին ԱՄՆ-ից քինդլ բերել տալու հնարավորություն ունեմ: Ոչ շատ թանկ, բայց որակով ի՞նչ խորհուրդ կտաք:
Եթե նկատի ունես՝ ի-ռիդեր, ուրեմն անպայման քինդլ: Ես երեք տարի ա թաչն եմ օգտագործում, շատ գոհ եմ, բայց թաչ էլ չեն արտադրում: Պապայիս paperwhite-ը նվիրեցի (էստեղից 100 դոլարով եմ առել, ԱՄՆ-ում կարծում եմ ավելի էժան կլինի), էլի ահագին գոհ ա:

Նաիրուհի
22.08.2015, 18:40
Եթե նկատի ունես՝ ի-ռիդեր, ուրեմն անպայման քինդլ: Ես երեք տարի ա թաչն եմ օգտագործում, շատ գոհ եմ, բայց թաչ էլ չեն արտադրում: Պապայիս paperwhite-ը նվիրեցի (էստեղից 100 դոլարով եմ առել, ԱՄՆ-ում կարծում եմ ավելի էժան կլինի), էլի ահագին գոհ ա:

դե հա, քինդլը քսերոքսի ու սանտավիկի նման բառ է, պարզ է, որ ի-ռիդեր նկատի ունեմ :))

Paperwhite-առաջին թեկնածու

Փոքրիկ շրջմոլիկ
04.12.2015, 18:00
Էս սարքերի գներից ու չափանիշներից բացարձակ տեղյակ չեմ.կօգնեք?

http://www.ebay.com/itm/Amazon-Kindle-Touch-Screen-6-7th-Gen-4GB-Wi-fi-eBook-eReader-2014-052007-/251715984022?hash=item3a9b711a96:g:c9cAAOSwcldUYypT

Էս արժի պատվիրել? Օրիգինալն ա?