PDA

Դիտել ողջ տարբերակը : Արմեն Այվազյան & Հայկ Դեմոյան



Lion
17.04.2011, 11:09
Սփյուռքահայ ընկերներիցս մեկը երեկ իմ ուշադրությունը հրավիրեց վերջին ամսվա ընթացքում ոչ անհայտ պարոնայք Արմեն Այվազյանի և Հայկ Դեմոյանի միջև ծավալված միջնորդավորված բանավեճին: Ես մի թեթև ծանոթացա նյութերին (կողմերի փաստարկներին), բայց առայժմ վերջնական կարծիք դեռևս չունեմ, պետք են լրացուցիչ ուսումնասիրություններ: Հետաքրքիր կլիներ լսել նաև ակումբցիների տեսակետները...

Lion
17.04.2011, 11:09
Խոսքը վերաբերվում է Հայկ Դեմոյանի հետևյալ հոդվածին (http://www.genocide-museum.am/arm/g_brief_12.php), որն էլ հանդիսացել է վեճի առարկա:


Ղարաբաղը և Թուրքիայի ցեղասպանական փորձերը

10.03.2011

Պատմության ընթացքում առնվազն երեք անգամ Թուրքիան փորձել և մինչ օրս փորձում է իրականացնել ցեղասպանական գործողություններ` Ղարաբաղի հայ բնակչության լիակատար բնաջնջման կամ բռնագաղթի ուղղությամբ: Հայաստանին նախապայմաններ առաջադրելու Թուրքիայի ներկայիս դիրքորոշումը, ներառյալ Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման հարցում ճնշումներ գործադրելու քաղաքականությունը և Հայաստանից ցանկալի զիջումներ ստանալու ձգտումը, պատմական համատեքստի տեսանկյունից շատ արդիական է թվում և հղումները պատմական փաստերին, այս տեսանկյունից օգնում են լույս սփռել Ղարաբաղյան հարցի շուրջ «թուրքական ռազմավարության» ակունքների վրա:

Առաջին փորձ

Օսմանյան կայսրության սահմանների ընդլայնումը Կովկասի ուղղությամբ սկսվեց տասնվեցերորդ դարից: Թուրքական զորքերը դեպի Կասպից ծովի ափերը տանող ճանապարհին բազմիցս բախվեցին Արցախի (Ղարաբաղի) հայերի համառ դիմադրությանը և բազմիցս պարտություն կրեցին արցախահայերի կազմակերպված դիմադրությունից: 1725 թվականին սուլթան Ահմեդ III-ը (1703-1730) հայերին բնաջնջելու հատուկ ֆեթվա (հրաման) արձակեց օսմանցիներին հաջող դիմադրություն կազմակերպած հայերի դեմ՝ հրամայելով սպանել բոլորին` մեղադրելով ռուսներին Կովկաս բերելու և օսմանցիների մուտքը դեպի Բաքու շրջափակելու համար: Ղարաբաղում հայերի կողմից գերի վերցված Սալեհ փաշայի վկայությունները խոսուն փաստ է դնում թուրքական սուլթանի` Ղարաբաղի հայերին գլխովին բնաջնջելու նպատակադրության մասին: Սալեհ փաշան խոստովանում է. «Սուլթանը հրամայել է բնաջնջել հայերին և ղզլբաշներին (շիաներ – Հ.Դ.), քանի որ ռուսաց ցարի զորքերը զավթել են Կասպից ծովի այդ ափը և մենք ստիպված ենք հարձակվել նրանց վրա: Մենք պետք է հեռացնենք հայերին, ովքեր կարծես սեպ լինեն մեր միջև: Մենք պետք է ոչնչացնենք մեր ուղու վրա հայտնված ցանկացած խոչընդոտ և բացենք ճանապարհը: Չլինեիք դուք` հայերդ, մենք վաղուց արդեն ոտք դրած կլինեինք հնուց ի վեր մեզ պատկանող Դերբենտ և Բաքու»: 18-րդ դարի այս փաստաթղթում մենք տեսնում ենք հայերի հանդեպ թրքական մոտեցման ծագումնաբանությունը, որոնց հետագայում Թուրքիան կմեղադրվի Ստամբուլի և թրքական Արևելքի միջև անմիջական կապը խափանելու մեջ: Կորցնելով հազարավոր զինվորներ և փաշաներ` ձախողվեց Ղարաբաղը միացնելու և օսմանյան ուժերն այնտեղ տեղավորելու սուլթանի և նրա դաշնակիցների փորձերը: Արցախահայերի դեմ Օսմանյան ցեղասպանության առաջին փորձը հաջողություն չունեցավ, բայց դա դեռ սկիզբն էր…

Երկրորդ փորձ

Ղարաբաղի հայ բնակչության ոչնչացման երկրորդ փորձը տեղի ունեցավ Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում օսմանյան զորքերի կովկասյան տարածաշրջան ներխուժելուց հետո, երբ թրքական աջակցությամբ ստեղծվեց արհեստածին մի պետություն, որին երիտթուրքերը կնքեցին «Ադրբեջան» անվամբ: Այն հյուսիսային Իրանի նահանգներից մեկի անունն էր և հեռահար նպատակ կար վերջինս կցել նորաստեղծ Ադրբեջանի հանրապետությանը: Բայց սա թրքական պետություններ ստեղծելու օսմանյան նախագծի միակ օրինակը չէր: Սրան հաջորդեցին «Արազի հանրապետության» և «Հարավ-արևելյան կովկասյան ժողովրդավարական հանրապետության» հռչակումը, որպես քայլ` թրքական էքսպանսիային նպաստելու համար (նմանօրինակ քաղաքականության ժամանակակից օրինակ է 1974 թվականին թուրքական զորքերի ափհանումը Հյուսիսային Կիպրոսում և Հյուսիսային Կիպրոսի թուրքական հանրապետության ստեղծումը): Օսմանյան բանակի կովկասյան արշավն ավարտվեց Բաքու քաղաքի գրավումով և 1918 թվականի սեպտեմբերի 15-ին քաղաքում մնացած հայ բնակչության դեմ իրագործված դաժան կոտորածներով: Բաքուն գրավելուց հետո Օսմանյան ուժերը նոր ռազմարշավ սկսեցին, այս անգամ «խաղաղեցնելու» հայաբնակ Ղարաբաղը: Օսմանյան կայսրության ռազմական նախարար Էնվեր փաշան, ով 1915 թվականի Հայոց ցեղասպանության գլխավոր իրագործողներից մեկն էր, հրամայեց իր զարմիկին` Ադրբեջանում թուրքական զորքերի հրամանատար Նուրի փաշային, «մաքրել Ադրբեջանը ռուսներից և հայերից` ապահովելու թուրքական տարածքային շարունակականությունը համար»: Այս հրամանից մեկ շաբաթ անց Թուրքիան ընդունեց իր պարտությունն Առաջին համաշխարհային պատերազմում: Օսմանյան բանակը իր վերջին պարտությունը Առաջին համաշխարհային պատերազմում կրեց հենց Ղարաբաղում, երբ դարանակալած հայ գյուղացիները հարձակվեցին Հադրութի շրջանի գյուղերի դեմ պատժիչ արշավ իրականացնող օսմանյան բանակի զորաջոկատի վրա և կոտորեցին մոտ չորս հարյուր թուրք զինվոր: Առաջին համաշխարհային պատերազմի ավարտը և Թուրքիայի նահանջը ձախողեց ցեղասպանության երկրորդ փորձը: Ավելի ուշ, ի հետևանք բոլշևիկյան և քեմալական համաձայնության, 1921 թվականին Ղարաբաղը բռնակցվեց Սովետական Ադրբեջանին:

Երրորդ փորձ

Չէի ցանկանա պնդել, որ ցեղասպանության երրորդ փորձը Ղարաբաղի հայերի բնաջնջման ուղղակի քաղաքականություն էր Թուրքիայի կողմից, սակայն Անկարայի լիակատար աջակցությունն Ադրբեջանին, վերջինիս կողմից մարդկության դեմ հանցագործությունների իրականացման և հայ բնակչության արտաքսման փորձերը թույլ են տալիս պնդելու, որ Թուրքիան, ուղղակիորեն, ներգրավված էր Ղարաբաղում հայերի դեմ նոր ցեղասպանություն իրագործելու փորձի մեջ: Բավական է միայն ասել, որ թուրքական կանոնավոր բանակի հարյուրավոր զինվորներ և սպաներ, ներառյալ տասը գեներալ, ներգրավված էին հայկական ինքնապաշտպանական ուժերի դեմ իրականացվող ռազմական գործողություններում: Կրկին Թուրքիան դարձավ պարտված կողմ, այս անգամ Ադրբեջանի հետ միասին` դառնալով Բաքվի ստորացուցիչ պարտությունների պասիվ դիտորդը:

Հիմնվելով վերոհիշյալ փաստերի և արձանա-գրությունների վրա` կարող ենք պնդել, որ 1. Թուրքիան կանգնած է Ղարաբաղյան հարցի առաջացման հիմքում, երբ ստեղծեց ադրբեջանական պետությունը և փորձեց բռնակցել հայաբնակ տարածքը վերջինիս: 2. Բացահայտորեն աջակցելով Ադրբեջանին` Թուրքիան դարձավ Ղարաբաղյան հիմնախնդրի կողմերից մեկը:

Ղարաբաղյան հիմահարցում թուրքական միջամտությունն ու Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի դեմ մղվող պատերազմում Ադրբեջանին ցուցաբերած աջակցությունը Թուրքիային վերածեց ավելի շատ հիմնախնդրի, քան թե դրա հանգուցալուծման մասը: Թուրքիայի ներգրավվածությունը հակամարտության ոլորտում ներառում է հետևյալ բաղադրիչները` ռազմական միջամտության սպառնալիք, զինուժի ցուցադրություն, Հայաստանի նկատմամբ էներգետիկ և տրանսպորտային շրջափակում, ռազմական աջակցություն Ադրբեջանին, հակահայկական կոալիցիայի ձևավորմանն ու Հայաստանի տեղեկատվական մեկուսացմանն ուղղված նախաձեռնությունների մշակում և իրականացում, միջազգային կազմակերպություններում ադրբեջանական շահերի բարձրաձայնում:

Մշտական ռազմական սպառնալիքներն ու լարվածություն առաջացնելու փորձերը, Հայաստանին տարածաշրջանային ու միջազգային քաղաքակա-նության մեջ շրջափակելու փորձերը ուղղակի սպառնալիք ստեղծեցին Հայաստանի և Ղարաբաղի համար: Հենվելով վերոհիշյալ փաստերի վրա, կարող ենք պնդել, որ Ղարաբաղյան հարցի կարգավորման վերաբերյալ թուրքական մոտեցումները (պատմական և ժամանակակից) որոշ առումով Ղարաբաղը վերածեցին թրքական ցեղասպանությունների իրականացման փորձադաշտի սուլթանական, երիտթուրքականների և քեմալականների/հանրապետականների կողմից: Ավելին, Օսմանյան Թուրքիայի կողմից ստեղծված ադրբեջանական պետությունը ժառանգեց ժողովրդագրական ինժեներիայի թուրքական կոդը, այսինքն` ցանկացած ազգային կամ փոքրամասնությանը վերաբերող խնդիր բռնի արտաքսման կամ զանգվածային սպանությունների միջոցով լուծելու եղանակը` այսպիսով ճանապարհ հարթելով «անվտանգ և ապահով» ազգային պետության ստեղծման համար: Թուրքիայի և Ադրբեջանի ազգային պետությունները ձևավորվել են ժողովուրդների բնաջնջումների ու բռնաճնշումների արդյունքում, և ապագայում այս հանգամանքները լուրջ հետևանքներ են ունենալու երկու պետությունների համար:

Եռակի ցեղասպանական փորձերը արցախահայության դեմ և Թուրքիայի պարտությունների փաստը պետք է որ պարզ ուղերձ հանդիսանա Անկարայի համար. Թուրքիան պետք է ընդունի հայերի և «Pax Ottomanica»-ի շատ ուրիշ ազգերի դեմ իրագործած ցեղասպանությունները, իսկ սեփական պատմության վերաշարադրումն անհրաժեշտությունը բխում է սեփական պատմության ու հիշողության հետ «զրոյական խնդիրներ» ունենալու հրամայականից, քանզի Realpolitik-ը լուծում չի հանդիսանում երկրի ներկայիս ազգային ու պետական ինքնությունների ճգնաժամերի հաղթահարման համար:

Այս պարագայում Թուրքիայի համար այլընտրանք չկա:

[1] Армяно-русские отношения, Ереван. 1967, том. II, часть II, документ 315.
[2] FO 371/3388, file 1396, no. 173495, the Director of Military intelligence’s no. B. I/565 (M.I.2), secret to the Under Secretary of State for Foreign Affairs, dated 18 Oct. 1918 see Jacob Landau. Pan-Turkism. From Irredentism to Cooperation. London, 1995. P. 55.
[3] Гайк Демоян. Турция и Карабахской конфликт. Ереван, 2005

Հայկ Դեմոյան

Moonwalker
17.04.2011, 11:11
Սփյուռքահայ ընկերներիցս մեկը երեկ իմ ուշադրությունը հրավիրեց վերջին ամսվա ընթացքում ոչ անհայտ պարոնայք Արմեն Այվազյանի և Հայկ Դեմոյանի միջև ծավալված միջնորդավորված բանավեճին: Ես մի թեթև ծանոթացա նյութերին (կողմերի փաստարկներին), բայց առայժմ վերջնական կարծիք դեռևս չունեմ, պետք են լրացուցիչ ուսումնասիրություններ: Հետաքրքիր կլիներ լսել նաև ակումբցիների տեսակետները...

Առաջին անգամ եմ լսում բանավեճի մասին, մի քիչ կմանրամասնե՞ս::think

P.S. Երևի էս դեպքում &-ի փոխարեն vs պիտի գրեիր՝ versus (ընդդեմի իմաստով)::diablo

Կներես, չէի տեսել ավելացումդ, հիմա կարդամ կարծիքս ասեմ::oy

Lion
17.04.2011, 11:22
Հոդվածի քննադատությամբ (http://www.hetq.am/arm/news/261/) հանդես է եկել Գեւորգ Յազըճյանը.


Գիտական բարոյականության ու գիտության մեջ պատեհապաշտության մասին

12:06, 26 մարտի, 2011

Հ. Դեմոյանի «Ղարաբաղը եւ Թուրքիայի ցեղասպանական փորձերը» հոդվածի առթիվ

Գեւորգ Յազըճյան

Ս. թ. մարտի 10-ին ՀՀ ԳԱԱ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի (ՀՑԹԻ) էլեկտրոնային փոստով տարածվեց այդ հաստատության տնօրեն, պատմական գիտությունների թեկնածու Հայկ Դեմոյանի՝ «Ղարաբաղը եւ Թուրքիայի ցեղասպանական փորձերը» հոդվածը (հայերեն, ռուսերեն եւ անգլերեն տարբերակներով)։ Նույն օրն այդ հոդվածը հրապարակվեց ՀՑԹԻ-ի, ինչպես նաեւ Լոս Անջելոսի «Ասպարէզ» օրաթերթի կայքերում։

ՀՑԹԻ-ի` ակադեմիականության հավակնող, առավել եւս օտար լեզուներով հրապարակվող որեւէ հոդված պետք է համապատասխանի գիտական պատասխանատվության ու բարոյականության ամենախիստ պահանջներին, քանի որ այդ թանգարան-ինստիտուտը՝ իր անվան, կոչման եւ տեղադրության (Ծիծեռնակաբերդ) բերումով մեր պետության ու հանուր հայության համար ունի գերկարեւոր նշանակություն։ Ցավոք, աշխարհով մեկ տարածված, ծավալով ոչ մեծ այդ հոդվածը (հայկական տարբերակում՝ ընդամենը 949 բառ) շատ առումներով թերի է, ներառյալ պատմական փաստերի սխալ ներկայացումներ ու պատեհապաշտական մեկնաբանումներ, գիտական բարոյականության խախտումներ, չհիմնավորված եզրակացություններ, կեղծ-գիտականություն…

ԱՌԱՋԻՆ, գիտական չէ բուն հարցադրումը՝ Արցախում (Ղարաբաղ) թուրքերի ցեղասպանական փորձերի քննարկումը՝ Հայաստանի եւ հայ ժողովրդի նկատմամբ Բարձր Դռան վարած ընդհանուր քաղաքականությունից անջատ։ Մասնավորապես, հեղինակն անարդարացիորեն առանձնացնում է 1720-ական թվականներին Ղարաբաղի հայոց դիմադրությունը ճնշելու օսմանյան փորձերը` անտեսելով թուրքերի նույնական քաղաքականությունը հարեւան Սյունիքի, Երեւանի, հայկական այլ շրջանների ու բնակավայրերի դեմ։

Խառնափնթոր ու անհիմն է նաեւ Դեմոյանի հետեւյալ եզրակացությունը. «Ղարաբաղյան հարցի կարգավորման վերաբերյալ թուրքական մոտեցումները (պատմական եւ ժամանակակից) որոշ առումով Ղարաբաղը վերածեցին թրքական ցեղասպանությունների իրականացման փորձադաշտի սուլթանական, երիտթուրքականների եւ քեմալականների/հանրապետականների կողմից» (շարադրանքի լեզուն այսպես խառնակ է բնագրում – Գ. Յ.)։ Սակայն Ղարաբաղը չէր կարող լինել «թրքական ցեղասպանությունների իրականացման փորձադաշտ» թեկուզ միայն այն բանի շնորհիվ, որ խնդրո առարկա ժամանակահատվածներում (1720-ական, 1918-1921 եւ 1990-ական թվականներ) այնտեղ կային հայկական զինված ուժեր, որոնք, ինչպես ընդունում է ինքը Դեմոյանը, արդյունավետ դիմադրություն ցույց տվեցին օսմանյան ու ադրբեջանական զորքերին։ Ուստի, Ղարաբաղում թուրքական ցեղասպանական փորձերի անջատ դիտարկումը հակապատմական է՝ թելադրված ներկա պահին հարմարվելու ցանկությամբ։

Տարածաշրջանային ներկա իրավիճակից բխող մտածողությունը Դեմոյանին բերում է Հայաստանն ու Ղարաբաղն առանձին երկրներ ներկայացնելու քաղաքականապես սնանկ եւ հույժ վնասակար դիրքորոշման: Ահավասիկ դրա ապացույցները` վերցրած Դեմոյանի հոդվածից. «Ղարաբաղյան հիմնահարցում թուրքական միջամտությունն ու Լեռնային Ղարաբաղի եւ Հայաստանի դեմ մղվող պատերազմում Ադրբեջանին ցուցաբերած աջակցությունը…», «Հայաստանին տարածաշրջանային ու միջազգային քաղաքականության մեջ շրջափակելու փորձերը ուղղակի սպառնալիք ստեղծեցին Հայաստանի եւ Ղարաբաղի համար…»։

Մի՞թե ՀՑԹԻ-ի տնօրենը տեղյակ չէ, որ Ղարաբաղը Հայաստանի մաս է բոլոր առումներով` թե ազգաբանորեն, թե տնտեսապես, թե մշակութապես, թե լեզվական տեսակետից, թե պատմականորեն, թե, վերջապես, ռազմական առումով` դեռ չնշելով 1989 թ. դեկտեմբերի 1-ի վերամիավորման հռչակագիրը, որը մինչեւ օրս չեղյալ չի հայտարարվել։ Դեմոյանը չգիտե՞, որ Հայաստանը` իբրեւ հայոց հայրենիքը բնորոշող հասկացություն, ներառում է թե Հայաստանի Հանրապետությունը, թե Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը, նաեւ հարեւանների բռնագրաված հայկական տարածքները (ցավոք,«Հայաստան» եւ «Արցախ-Ղարաբաղ» հասկացությունները տարբերակողները չափազանց շատ են ՀՀ իշխանական վերնախավում ու նրանց սպասարկող պալատական «փորձագետների» լեգեոնում)։

Փաստորեն, Դեմոյանը, Ղարաբաղը որպես առանձին մի երկիր ներկայացնելով, կամա թե ակամա, կեղծ-պատմագիտական դրույթ է պաշտպանում եւ իբրեւ այդպիսին` հող է նախապատրաստում արտաքին ուժերի՝ սկզբից ԼՂՀ-ն ՀՀ-ից, իսկ արցախցիներին` ԼՂՀ տարածքից դուրս ապրող հայերից անջատելու, այնուհետեւ նրանց միմյանց հակադրելու վտանգավոր, ազգակործան ծրագրերի համար։

ԵՐԿՐՈՐԴ, Հ. Դեմոյանը կոպտորեն խախտում է գիտական բարոյականության տարրական նորմերը` լռության մատնելով քաղաքական գիտությունների դոկտոր Արմեն Այվազյանի՝ «1720-ական թթ. հայոց ապստամբությունը եւ ցեղասպանական ճնշամիջոցների ենթարկվելու վտանգը» (The Armenian Rebellion of the 1720s and the Threat of Genocidal Reprisal, Yerevan, 1997)անգլերեն մենագրությունը: Այդ աշխատության մեջ Ա.Այվազյանը, բազմալեզու սկզբնաղբյուրների եւ գիտական գրականության ծավալուն հիմքի վրա, հայ պատմագիտության մեջ առաջին անգամ առաջադրել եւ ապացուցել է այն վարկածը, որ Հայաստանի ամբողջ տարածքի վրա հայերին ի սպառ բնաջնջելու ծրագրերն ու գաղափարներն Օսմանյան կայսրության իշխող շրջանակներում սաղմնավորվել են հենց 1720-ական թվականներին։

Ի թիվս Այվազյանի նշած մի շարք այլ պատճառների` այդպիսի տրամադրություններն առաջացել են հատկապես այն կատաղի դիմադրությունից, որ հայերը ցույց տվեցին Արեւելյան Հայաստան ներխուժած օսմանյան բանակներին Արցախում, Սյունիքում, Երեւանում, Լոռիում եւ հայկական ազատագրական շարժման մի շարք այլ կենտրոններում։ Ըստ Այվազյանի` Օսմանյան կայսրության պետական քաղաքականությունն ի սկզբանե ուղեկցվել է ցեղասպան մտայնությամբ ու գաղափարախոսությամբ։ Այդ քաղաքականության իրագործմանը նպաստել են նաեւ հստակ մշակված մեխանիզմները, որոնցից մեկը ֆեթվան էր՝ կայսրության մուսուլման բարձրագույն հոգեւորականության կրոնաիրավական որոշումը։

Կարճ ասած՝ Այվազյանի մենագրության մեջ (որն, ի դեպ, վաղուց արդեն գիտական շրջանառության մեջ է մտել, բազմաթիվ գրախոսությունների արժանացել, նաեւ ամբողջությամբ զետեղվել համացանցում) քննության են ենթարկված շատ հարցեր ու հարցադրումներ, որոնց Դեմոյանն անդրադառնում է իր վերոնշյալ հոդվածում, այդ թվում՝ 1720-ական թվականներին Արցախում (եւ Սյունիքում) օսմանյան զորքերին պատճառված պարտություններն ու մարդկային կորուստները (Այվազյանի մենագրության էջ 4-20), հայերին ոչնչացնելու մտադրությունները (էջ 21-32), գերի ընկած օսմանցի զորահրամանատար Սալեհ փաշայի խոստովանությունը (էջ 39-40)։ Փաստորեն, Այվազյանի ամբողջ գիրքն առաջադրում եւ քննում է ճիշտ այն նույն խնդիրները, որոնց մասին գրում է Դեմոյանը: Վերջինս դրանք ներկայացնում է իբրեւ ի՛ր մտքի արգասիք` չհիշատակելով մինչ այդ արված աշխատանքը։

«Օսմանյան կայսրությունում բնաջնջման որոշումներ ընդունելն ու դրանք իրագործելը» ենթագլխում (էջ 33-36), հայ պատմագրության մեջ Այվազյանն առաջին անգամ ներկայացրել ու վերլուծել է 1720-ական թվականներին շիաների ու քրիստոնյաների ոչնչացման վերաբերյալ Օսմանյան կայսրության գերագույն մուֆթիի արձակած կրոնաիրավական որոշումները՝ ֆեթվաները, այնինչ Դեմոյանը, չհիշելով Այվազյանի գրքի մասին, գրում է. «1725 թվականին սուլթան Ահմեդ III-ը (1703-1730) հայերին բնաջնջելու հատուկ ֆեթվա (հրաման) արձակեց օսմանցիներին հաջող դիմադրություն կազմակերպած հայերի դեմ՝ հրամայելով սպանել բոլորին` մեղադրելով ռուսներին Կովկաս բերելու եւ օսմանցիների մուտքը դեպի Բաքու շրջափակելու համար»։

Այս ասելով՝ Դեմոյանը կրկնակի սխալ է անում. 1) սուլթանը չէր կարող ֆեթվա արձակել, քանի որ դա Օսմանյան կայսրության բարձրագույն հոգեւոր հեղինակության՝ շեյխ-ուլ-իսլամ տիտղոսը կրող մեծ մուֆթիի բացառիկ իրավասությունն էր։ Սուլթանը նրան էր դիմում պետական կարեւորություն ունեցող հարցերով, իսկ ֆեթվան իր արձակման պահից ինքնըստինքյան մտնում էր ուժի մեջ, եւ նույնիսկ սուլթանն իրավասու չէր դա չեղյալ հայտարարել։ 2) 1725 թ. հայերի ոչնչացման վերաբերյալ իբր արձակված հատուկ ֆեթվայի մասին պատմական տեղեկություններ չկան, գոնե առ այսօր չեն հայտնաբերվել։ Հայտնի են Կ. Պոլսում հրապարակված ընդամենը երկու նմանատիպ ֆեթվաներ՝ համապատասխանաբար 1723 եւ 1730 թվականներին, երկուսն էլ առաջին հերթին ուղղված Իրանի շիաների դեմ ու պակաս չափով՝ քրիստոնյաների դեմ (տես Այվազյանի նշված աշխատությունը, էջ 33-36)։

Հ. Դեմոյանը մեջբերում է Ղարաբաղում 1725 թ. գերված օսմանցի զորահրամանատար Սալեհ փաշայի` հարցաքննության ժամանակ արած հայտարարությունը, ուր նա հայտնում է հայերին ու շիաներին բնաջնջելու սուլթանի «հրամանի» մասին, որի արձակման ժամանակը, սակայն, չի հստակեցվում։ Հայ պատմաբանը, առավել եւս ՀՑԹԻ-ի նման պատասխանատու կառույցի ղեկավարը պարտավոր է իմանալ, որ սուլթանի հրամանը եւ ֆեթվան բոլորովին տարբեր բաներ են։ Ուշագրավն այն է սակայն, որ Սալեհ փաշայի խոստովանությունն ամբողջությամբ մեջբերված ու մեկնաբանված է նաեւ Այվազյանի նշված ուսումնասիրության մեջ (էջ 39-40)։ Այվազյանի գրքի հետ չափից շատ այս համընկնումները լուրջ մտորումների տեղիք են տալիս…

Արմեն Այվազյանը, վերլուծելով Սալեհ փաշայի տված ցուցմունքը, ընթերցողի ուշադրությունը հրավիրում է աշխարհառազմավարական «սեպի» այն դերին, որ կատարում էին Սյունիքում եւ Արցախում (ոչ միայն Արցախում, ինչպես գրում է Դեմոյանը՝ ելնելով ներկա քաղաքական իրադրությունից) կենտրոնացած հայկական զինված ուժերը. «Հայկական Սղնախներն ի վիճակի էին որեւէ պահի կտրելու օսմանյան զորքերի եւ արեւելյան Այսրկովկասի որոշ շրջանները ռազմակալած նրանց սուննի դաշնակիցների՝ կովկասցի լեռնականների միջեւ եղած հաղորդակցության կարեւոր ուղիներն ու այդպիսով իրական պատնեշ էին օսմանյան ծավալապաշտության դեմ» (էջ 39): Դեմոյանի մեկնաբանությունը նույնատիպ է. «18-րդ դարի այս փաստաթղթում մենք տեսնում ենք հայերի հանդեպ թրքական մոտեցման ծագումնաբանությունը, որոնց հետագայում Թուրքիան կմեղադրվի Ստամբուլի եւ թրքական Արեւելքի միջեւ անմիջական կապը խափանելու մեջ» (շարադրանքի լեզուն այսպես խառնակ է բնագրում,- Գ. Յ.)։

Այվազյանը չափազանց հետաքրքրական մի տեղեկություն էլ մեջբերում է մխիթարյան միաբան Եղիա վարդապետի` 1725 թ. մարտի 9-ին Կ. Պոլսից Մխիթար Սեբաստացուն հասցեագրած նամակից (էջ 28-29)։ Նամակում ասվում է. «Թագավորը (սուլթան Ահմեդ Գ-ը,- Գ. Յ.) կատաղած է հայերի վրա եւ բազմիցս ցանկացել է Պարսկաստանի դեպքերի պատճառով հայերին ի սպառ բնաջնջել, բայց մուֆթին հայերին բնաջնջելու ֆեթվա չի արձակել» [«թագաւորն տաղտկացեալ է ի հայոց եւ բազմիցս կամեցեալ է բնաւ զՀայս բնաջինջ առնել, բայց մուֆթին ոչ տուեալ է զհրաման առ ի բնաջինջ առնել զՀայս»]։ Այվազյանի նույն մենագրության մեջ նշված է, որ Ղարաբաղում հայերը գերի էին վերցրել Սալեհ փաշային 1725 թ. մարտի 3-4-ին (էջ 20, էջ 70, ծան. 72)։ Իսկ, ինչպես նշեցինք, Եղիա վարդապետի նամակը գրվել է 1725 թ. մարտի 9-ին, այսինքն՝ Սալեհ փաշայի հարցաքննության ժամանակ հայերին բնաջնջելու վերաբերյալ հատուկ ֆեթվա գոյություն չի ունեցել։ Այդուհանդերձ, 1720-ական թվականներին Արեւելյան Հայաստանի (ոչ միայն Ղարաբաղի) հարյուր հազարավոր հայեր ենթարկվեցին կոտորածի, բռնի տեղահանության եւ գերեվարության։

Lion
17.04.2011, 11:24
Կարծում եմ` ասվածը բավարար է, որ պարզ լինի, որ Հ. Դեմոյանը պարզապես պարտավոր էր հղում կատարել Արմեն Այվազյանի «1720-ական թթ. հայոց ապստամբությունը եւ ցեղասպանական ճնշամիջոցների ենթարկվելու վտանգը» մենագրությանը, քանի որ վերջինիս մեջ, ինչպես վերն արդեն նշվեց, առաջին անգամ բարձրացվել եւ մասնագիտորեն վերլուծվել են այն խնդիրները, որոնց Դեմոյանն անդրադառնում է իր մարտի 10-ի հոդվածում։ ՀՑԹԻ-ի տնօրենի՝ ուրիշի հեղինակային իրավունքի խախտման փաստի դիմաց՝ զավեշտալի է դիտվում ՀՑԹԻ-ի տարածած հետեւյալ եռալեզու ծանոթագրությունը. «Բոլոր իրավունքները պաշտպանված են: ՀՑԹԻ-ի կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է»:

Կարծում եմ, որ Հայաստանի Հանրապետության Գիտությունների ազգային ակադեմիայում պետք է լրջորեն զբաղվեն Հ. Դեմոյանի կողմից գիտական բարոյականության խախտման նշածս դեպքով, ինչպես նաեւ մեզանում տարածում գտած բոլոր նման դեպքերով։ Եթե մենք իրոք ուզում ենք, որ ՀՀ-ում գիտությունն ապագա ունենա, ապա գիտական բարոյականության բոլոր տեսակի խախտումներին պետք է տալ ամենախիստ ու անաչառ գնահատականները։ Հիշեցնենք, որ ընդամենը մեկ ամիս առաջ Գերմանիայի պաշտպանության նախարար Կարլ Թեոդոր ցու Գուտտենբերգին զրկեցին ինչպես իր պաշտոնից, այնպես էլ իր դոկտորական աստիճանից այն պատճառով, որ իր ավարտաճառում փոխառել էր հատվածներ տարբեր հրապարակումներից ու ելույթներից՝ առանց համապատասխան հղումներ անելու։ Գերմանական մամուլը այդ չկայացած գիտնականին անվանեց «պարոն Copy-Paste»…

ԵՐՐՈՐԴ, Հ. Դեմոյանի հոդվածի բոլոր երեք տարբերակները (հայերեն, ռուսերեն եւ անգլերեն) լիքն են մտքի, մեղմ ասած, անհաջող կառուցվածքներով ու լեզվաոճական սխալներով, որոնք անթույլատրելի են նույնիսկ ուսանողական ռեֆերատի համար։ Որպեսզի ասվածը չհնչի իբրեւ մերկապարանոց մեղադրանք, ստորեւ մի քանի նախադասություն մեջբերենք հոդվածի հայերեն տարբերակից` մեկնաբանությամբ հանդերձ (մեր սույն հրապարակման ռուսերեն տարբերակում բերված են նմանատիպ օրինակներ Դեմոյանի ռուսերեն շարադրանքից).

1. Հետեւյալ անմշակ ու թերի կետադրությամբ երկար նախադասության նույնիսկ մի քանի անգամ ընթերցումը թույլ չի տալիս հետեւել հեղինակի մտքին.

«Հայաստանին նախապայմաններ առաջադրելու Թուրքիայի ներկայիս դիրքորոշումը, ներառյալ Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման հարցում ճնշումներ գործադրելու քաղաքականությունը եւ Հայաստանից ցանկալի զիջումներ ստանալու ձգտումը, պատմական համատեքստի տեսանկյունից շատ արդիական է թվում եւ հղումները պատմական փաստերին, այս տեսանկյունից օգնում են լույս սփռել Ղարաբաղյան հարցի շուրջ «թուրքական ռազմավարության» ակունքների վրա»:

2. Լեզվաոճական առումով խառնափնթոր, նույնքան երկար հետեւյալ նախադասության մեջ երեք անգամ գործածվել է «փորձ» բառը, երկուական անգամ էլ՝ «կողմից» եւ «ուղղակի/ուղղակիորեն» բառերը.

«Չէի ցանկանա պնդել, որ ցեղասպանության երրորդ փորձը Ղարաբաղի հայերի բնաջնջման ուղղակի քաղաքականություն էր Թուրքիայի կողմից, սակայն Անկարայի լիակատար աջակցությունն Ադրբեջանին, վերջինիս կողմից մարդկության դեմ հանցագործությունների իրականացման եւ հայ բնակչության արտաքսման փորձերը թույլ են տալիս պնդելու, որ Թուրքիան, ուղղակիորեն, ներգրավված էր Ղարաբաղում հայերի դեմ նոր ցեղասպանություն իրագործելու փորձի մեջ»:

3. Հավանաբար, միայն Դեմոյանին ու նրա քաղաքական հովանավորներին է հայտնի, թե Թուրքիան ինչպես կարող էր առհասարակ Ղարաբաղյան հիմնահարցի (տեքստում՝ «դրա») «հանգուցալուծման մասը» լինել՝ ինչպես ուղղակի, այնպես էլ լեզվաիմաստային առումով.

«Ղարաբաղյան հիմահարցում թուրքական միջամտությունն ու Լեռնային Ղարաբաղի եւ Հայաստանի դեմ մղվող պատերազմում Ադրբեջանին ցուցաբերած աջակցությունը Թուրքիային վերածեց ավելի շատ հիմնախնդրի, քան թե դրա հանգուցալուծման մասը»:

4. ա) Դեմոյանը չարաշահում է հատուկ եզրույթների գործածումը («Pax Ottomanica», «զրոյական խնդիրներ», Realpolitik), բ) դարձյալ ընկնում է նույնաբանության մեջ՝ կրկնելով «սեփական պատմություն» արտահայտությունը, գ) անում է կոպիտ տառասխալ (պետք է լինի ոչ թե «վերաշարադրումն», այլ «վերաշարադրման»).

«Թուրքիան պետք է ընդունի հայերի եւ «Pax Ottomanica»-ի շատ ուրիշ ազգերի դեմ իրագործած ցեղասպանությունները, իսկ սեփական պատմության վերաշարադրումն անհրաժեշտությունը բխում է սեփական պատմության ու հիշողության հետ «զրոյական խնդիրներ» ունենալու հրամայականից, քանզի Realpolitik-ը լուծում չի հանդիսանում երկրի ներկայիս ազգային ու պետական ինքնությունների ճգնաժամերի հաղթահարման համար»:

5. Ստորեւ մեջբերված պարբերության առաջին նախադասության մեջ Դեմոյանը պնդում է, որ Թուրքիան գործոն մասնակցություն է ունեցել ղարաբաղյան պատերազմին, իսկ հաջորդ նախադասության մեջ այդ երկիրը ներկայացնում է որպես «պասիվ դիտորդ» (ի դեպ՝ հայերենում «պասիվ» բառի համարժեքը «կրավորականն» է)։ Երկրորդ նախադասության մեջ կրկնված է «դառնալ» բայը.

«…Թուրքական կանոնավոր բանակի հարյուրավոր զինվորներ եւ սպաներ, ներառյալ տասը գեներալ, ներգրավված էին հայկական ինքնապաշտպանական ուժերի դեմ իրականացվող ռազմական գործողություններում: Կրկին Թուրքիան դարձավ պարտված կողմ, այս անգամ Ադրբեջանի հետ միասին` դառնալով Բաքվի ստորացուցիչ պարտությունների պասիվ դիտորդը»:

«Հայկական ինքնապաշտպանական ուժերի դեմ իրականացվող ռազմական գործողություններում» ներգրավված թուրք գեներալների՝ Դեմոյանի նշած թիվը լուրջ կասկածների տեղիք է տալիս։ Պարզապես ադրբեջանական բանակի ընդհանուր թվաքանակը չէր բավարարի 10 թուրք գեներալի համար։ Ընթերցողին մնում է միայն տարակուսել, թե Դեմոյանը որտեղի՞ց է հայթայթել այդ բացահայտորեն չափազանցված թիվը։

Երկէջանի բաբելոնյան շարադրանքի արդյունքում, Դեմոյանը բնականաբար չէր կարող արդարացված եզրակացությունների հանգել։ Այսպես, նա, ի միջի այլոց, ամփոփում է.

«Թուրքիայի եւ Ադրբեջանի ազգային պետությունները ձեւավորվել են ժողովուրդների բնաջնջումների ու բռնաճնշումների արդյունքում, եւ ապագայում այս հանգամանքները լուրջ հետեւանքներ են ունենալու երկու պետությունների համար»:

Թուրքիան ազգային պետություն ներկայացնելուն վերաբերելով մեծ վերապահումով` անհնար է անմիջապես չառարկել Ադրբեջանի կապակցությամբ. այդ ե՞րբ այնտեղ հասցրին ազգային պետություն ստեղծել, երբ Ադրբեջանական Հանրապետության տարածքում բնակվող բազմաէթնիկ տարրերից դեռ նոր-նոր է ադրբեջանցի ազգ գոյանում: Մյուս կողմից, հեղինակը չի ճշտում՝ ե՞րբ եւ ի՞նչ «լուրջ հետեւանքներ» են ունենալու Թուրքիայի ու Ադրբեջանի համար նրանց իրագործած ցեղասպանությունները։ Ի հեճուկս Դեմոյանի՝ մենք ականատեսն ենք հակառակ իրականության. ցեղասպանություններն ունեցել են աղետալի հետեւանքներ այն ժողովուրդների համար, ում նկատմամբ դրանք իրագործվել են, եւ ոչ միշտ՝ այն պետությունների համար, որոնք դրանք իրագործել են։

Հայ ժողովուրդը երկար ժամանակ է, ինչ քաղում է քսաներորդ դարի առաջին ու տակավին անպատիժ մնացած ցեղասպանության դառը պտուղները` այսօր էլ դեռ գտնվելով կյանքի ու մահվան եզրագծին (բավարար է այն աղետալի փաստի արձանագրումը, որ ազգի թվաքանակի ավելի քան երկու երրորդն այսօր ապրում է հայկական գերիշխանությունից դուրս գտնվող երկրներում, ինչն ըստ էության նշանակում է ձուլում՝ «սպիտակ ջարդ»)։ Առանց հիմնավորման ճամարտակել Թուրքիայի եւ Ադրբեջանի գլխներին գալիք ինչ-որ անորոշ «լուրջ հետեւանքների» մասին ոչ այլ ինչ է, քան անլուրջ մոտեցում, ցանկալին իրականություն ներկայացնելու մանկական բարբաջանք, պատրանք, որոնք գիտության հետ որեւէ կապ չունեն։

Մի քանի խոսք եւս լեզվական անհարթությունների մասին, որոնք հարիր չեն նույնիսկ աշակերտին: Շարադրանքում առկա են օտարաբանություններ, ինչպես ռուսերենի любой բառի` արեւելահայերենին (վերջին տարիներին նաեւ վերջինիս միջոցով արեւմտահայերենին անցած) «ցանկացած» թարգմանություն-հիմարությունը, որ համազգային ախտի է վերածվել, եւ որից կարծես փրկություն չունենք (Դեմոյանը գործածում է, օրինակ, «ցանկացած խոչընդոտ» ցնդաբանությունը. խելքը գլխին ո՞ր մարդը խոչընդոտ կցանկանա), հայերեն համարժեքներ ունեցող օտար բառերի գործածումը (օրինակ` «էքսպանսիա»` «տարածում»-ի փոխարեն), հոգնակի գոյականներին եզակի բայեր կցելու տարրական սխալները («ձախողվեց … փորձերը», «փորձերը … հանդիսանա» եւ այլն), օտարաբանություն հուշող «կողմից» բառի անհարկի կիրառումը, եւ լեզվական բազմաթիվ այլ սխալներ: Պե՞տք է պր. Դեմոյանին ու բոլորին հիշեցնել, թե հայոց լեզվի անաղարտության պահպանումը օրենքով ամրագրված պարտավորություն է:

Ի դեպ, անհարթություններ ու սխալներ կան նաեւ հղման ընդամենը երեք աղբյուրների նշումներում: Հեղինակը իր իսկ հեղինակած «Турция и Карабахский конфликт» աշխատության անվան մեջ Карабахский-ն հիշատակում է Карабахской սխալ ձեւով: Այս սխալը առկա է խնդրո առարկա հոդվածի թե հայերեն եւ թե ռուսերեն շարադրանքների հղման աղբյուրներում, ինչը վկայում է, որ հեղինակը գերազանց է յուրացրել Copy-Paste տեխնոլոգիան… Ավելին՝ Դեմոյանի հոդվածում ինքն իր գրքի հրատարակության տարեթիվը (Турция и Карабахский конфликт в конце XX – начала XXI веков: историко-сравнительный анализ. – Ер.: Авторское издание, 2006) հետ է տարել ոչ ավել, ոչ պակաս՝ 11 տարով` 2006-ի փոխարեն նշելով 1995 թ.։ Ի՞նչ է սա՝ անփութությու՞ն, լուրջ հարցեր սեփական հիշողությա՞ն հետ, թե՞ կանխամտածված կեղծիք։

Վերջում նկատեմ, որ Դեմոյանը ճիշտ կաներ, եթե Թուրքիայի ցեղասպանական քաղաքականության մասին ելույթով հանդես գար փոքր-ինչ ավելի վաղ՝ «հայ-թուրքական հաշտության» «մեղրամսի» ժամանակաշրջանում։ Ի վերջո, Թուրքիան միայն «ներկայիս» չէ, որ ՀՀ-ին նախապայմաններ է առաջադրում, ինչպես փորձում է իր ընթերցողին հավատացնել Դեմոյանը: Այդ նախապայմանները հնչել են Թուրքիայի կողմից ՀՀ անկախությունը ճանաչելու վայրկյանից, ինչի ապացույցը այդ պետության` իր հարեւան ՀՀ-ի հետ դիվանագիտական հարաբերություններ չհաստատելու ռազմավարական հետեւողական դիրքորոշումն է: Ինչպես հայտնի է, Հայկ Դեմոյանը մեռելածին «ֆուտբոլային դիվանագիտության» մոլի ջատագովներից էր ու թերեւս միակ դիպլոմավոր հայ պատմաբանը, որը կողմ էր արտահայտվում պատմաբանների հայ-թուրքական հանձնաժողով ստեղծելու վերաբերյալ ՀՀ քաղաքական ղեկավարության ընդունած անխոհեմ որոշմանը։ Քաղաքականության մեջ` պատեհապաշտությունը երբեմն պարտադրյալ է, բայց գիտության մեջ` բոլոր պարագաներում անբարո է։

Հ. Գ. Վերեւը նշված լեզվական սայթաքումները հերիք չէին կարծես: Բացարձակապես անընդունելի է այն, որ ՀՑԹԻ-ի էլեկտրոնային լրատուն ունի միայն անգլերեն անվանում՝ Museum G-Brief, Electronic Periodical of the Armenian Genocide Museum & Institute, Yerevan, Armenia: Ո՞վ է իրավունք տվել ՀՑԹԻ-ի ղեկավարությանը` ոտնահարել ՀՀ Սահմանադրության 12-րդ` «լեզվական» հոդվածն ու «Լեզվի մասին» օրենքը, որի առաջին հոդվածը հայտարարում է, թե ՀՀ պետական լեզուն (կուզենայի որ շեշտված լիներ` պետական միակ լեզուն)` հայերենը, «սպասարկում է հանրապետության կյանքի ԲՈԼՈՐ ոլորտները» (մեծատառերը իմն են – Գ. Յ.): Բացի այդ՝ աշխարհով մեկ ցրվող այդ լրատուի՝ դարձյալ միայն անգլերենով ներկայացված հրատարակման տվյալների սյունակում ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիան ներկայացված է որպես ոչ թե ՀՑԹԻ-ի վերադաս կառույց, այլ` … ճիշտ հակառակը` ՀՑԹԻ-ին ենթակա հիմնարկություն, ահա այսպես՝ National Academy of Sciences of the Armenian Genocide Museum-Institute…

Հանրահայտ երգի նմանողությամբ էլ եզրափակենք` հենց այսպե՛ս էլ Հայոց ցեղասպանության ակադեմիական ինստիտուտ ենք ղեկավարում…

Գեւորգ Յազըճյան
(պատմ. գիտ. թեկնածու)
[email protected]

25 մարտի 2011 թ.
Երեւան

Lion
17.04.2011, 11:34
Ահա (http://www.hetq.am/arm/news/202/Գիտության_սանիտարները_կամ_անբուժելի_մեծամտության_վնասները) պ-ն Դեմոյանի արձագանքը քննադատությանը


Գիտության սանիտարները կամ անբուժելի մեծամտության վնասները

23:38, 12 ապրիլի, 2011

Հայկ Դեմոյան

Ցավակցական նոթեր Գևորգ Յազըճեանի «Գիտական բարոյականության ու գիտության մեջ պատեհապաշտության մասին» գրության շուրջ

Շատերը կարող են համաձայնել այն մտքի հետ, որ ոչ միայն մարդու դեմքը, այլև գրվածքների շարադրանքն ու ոճը հանդիսանում են նրա հոգեկան ներաշխարհի ու բարդույթների արտացոլանքը: Հոգեբան պետք չէ լինել հասկանալու համար, որ Գ. Յազըճեանի` մաղձի ու թույնի առատ պաշարով համեմված վերոհիշյալ գրությունը բնութագրում է հոգեկան լուրջ խնդիրներ ու բարդույթներ ունեցող անձի, ով առիթը բաց չի թողնում իր համախոհների հետ միասին և իրենց հատուկ ոճով տարբեր հեղինակությունների բաշից մազափունջ պոկելով` ստանալ հոգեթերապևտիկ կարևորություն ունեցող ինքնաբավարարում:

Գ. Յազըճեանը սիրում է գրել: Եվ դա ոչ միայն նրա համար, որ իր ազգանունը հենց նշանակում է «գրող»: Գրելը, տեղի ու անտեղի քննադատելը նրա տարերքն է: Ավելին, նա նույնիսկ հաշվում է գրվածքների բառերի քանակը: Մերօրյա գրասեր-գավառագիտունը, վերջերս իրեն հատուկ ժրաջանությամբ անդրադարձավ ՀՑԹԻ կայքէջում տեղադրված իմ հեղինակած «Ղարաբաղը եւ Թուրքիայի ցեղասպանական փորձերը» անգլերեն հոդվածի հայերեն թարգմանությանը` ցուցաբերելով նախանձելի մանրակրկիտություն: Գ. Յազըճեանը ոչ ավել ոչ պակաս ութ էջ էր տրամադրել մեկ ու կես էջի սահմաններում գրված իմ հոդված-թռուցիկը «հերձելու» համար:

Երկար սպասված ու նախապատրաստված խայթոցի մոլուցքն այնքան մեծ էր, որ այս անհանգիստ գրչակը չէր ցանկացել հասկանալ, որ

ա. թանգարանի էլեկտրոնային թռուցիկը գիտական հրապարակում չէ, այլ հակիրճ, մեկ ու կես էջի սահմաններում թեզերի տեսքով հրապարակվող լրատու, ուր սեղմ ներկայացվում են առանցքային հասկացություններ ու մեկնաբանություններ` մինչ դրանց մանրամասնումը գիտական ընդարձակ հրապարակումների միջոցով.

բ. հոդվածի ձևաչափի սահմաններում անհրաժեշտություն չկար մեկ ու կես էջը լցնել 18-րդ դարի հայոց պատմությամբ, օսմանյան հրովարտակների բովանդակային վերլուծությամբ ու Արմեն Այվազյանով, նամանավանդ, որ վերջինիս ներկայացված թեզերը ամփոփվում են 18-րդ դարով, իսկ հետագայում գրանցված փաստերի մասին, ի մասնավորի Էնվերի հրամանի, նրա և ոչ մի գրության մեջ հղում չկա: Այլ կերպ ասած` սեփական գիտելիքների պակասը Այվազյան-Յազըճեան երկյակը որոշել էր լրացնել այսպիսի պոռթկումով, որի դրդապատճառների մասին կխոսենք ստորև:

գ. Գ. Յազըճեանը, թերևս, Ա. Այվազյանի դրդմամբ կամ նրա հեղինակած հոդվածը ստորագրելով, ցուցաբերել է անհարկի շտապողականություն` հայտնվելով, մեղմ ասած, հիմար իրավիճակի մեջ, քանզի հրապարակային պաշտպանության ներկայացվող իմ դոկտորական ատենախոսության առաջին գլխում, որտեղից վերցված են վերոհիշյալ հոդվածի թեզերը, երկու հղում կա Ա. Այվազյանի 1997թ. անգլերեն աշխատությանը, իսկ աշխատանքի առաջաբանում նշվում է, որ «հայ հեղինակներից Ա. Այվազյանը անդրադարձ է կատարել այս հիմնախնդրին` վերլուծելով դրանք թրքական ցեղասպանական քաղաքականության լույսի ներքո»: Այս փաստը կարող են հաստատել այն հետազոտողները, ում հետ առիթ եմ ունեցել խոսել այդ մասին: Վերընթերցե́ք այս տողերը, պարո́ն Յազըճեան, եթե չեք գտնվում գիտակցության մթագնման մեջ կամ ձեզ չի պատել ինքնամոռացության հասցնող ատելության մոլուցքը: Հղումը Ա. Այվազյանի աշխատանքին արվել է մի կողմ թողնելով նրա մարդկային ու անհատական հատկանիշները` ելնելով միմիայն գիտական էթիկայի պահպանման պահանջներից:

Այլ կերպ ասած` բնավ կարիք չունեմ իմ անձի շուրջ հավելյալ ուշադրություն գրավելու համար տրվել ճղճիմ ու ավելորդ փառամոլությանը կամ ինձ վերագրել մտքեր ու թեզեր, որոնք վաղուց հրատարակվել են և ունեն հեղինակներ:

դ. Գիտության մեջ, որքանով ինձ հայտնի է, չկա գրված կամ չգրված որևէ օրենք, երբ վաղուց հրատարակված փաստաթղթին հղում պետք է տալ ավելի ուշ դրան անդրադարձած մեկ այլ գիտնականի աշխատանքից: Միգուցե հետայսու հայոց պատմիչների գործերին ևս կարտոնվի հղում տալ Ա. Այվազյանի գրությունների միջոցով, եթե նորին պայծառափայլությունը բարեհաճել է դրանց ևս անդրադառնալ: Այս առումով ձեր տխրահռչակ գրության մեջ ինձ ուղղված մեղադրանքներն ուղղակի ծիծաղելի են և հավելյալ մեկնաբանությունների կարիք չունեն:

ե. Ձեր պնդումները, թե այս հոդվածով ցանկացել եմ առանձնացնել Արցախն ու Հայաստանը, կամ էլ հայ ժողովրդի առանձին հատվածները Թուրքիայի կողմից ցեղասպանություն իրականացնելու ծրագրերի մեջ, լոկ վկայում են ձեր միջակ ինտելեկտուալ կարողությունների, ինչպես նաև հուզական աֆեկտի մեջ գտնվելու պատճառով սթափ տրամաբանելու անկարողության մասին: Ինչ վերաբերում է իմ քաղաքական հովանավորների մասին ձեր զարգացրած թեզին, ապա հակված եմ մտածելու, որ նման «բացահայտումները» միտված են կոծկելու էժանագին պոպուլիզմով ու ինքնահավանության մոլուցքով տառապող ձեր լյումպենացված խմբակի անարդյունավետ ու պարապ գործունեությունը:

զ. Իմ հրապարակման նպատակն էր սեղմ ներկայացնել արցախահայության դեմ թրքական տարբեր վարչակարգերի կողմից ցեղասպանական գործողությունների իրականացման փորձերի համեմատական վերլուծությունը: Առաջին թեզը հաստատելու համար հղում է տրվել 1967թ. հրատարակված «Հայ-ռուսական հարաբերությունները 18-րդ դարում» փաստաթղթերի ժողովածուին, երկրորդի դեպքում` 1995թ. հրատարակված Ջ. Լանդաուի «Պանթուրքիզմ. Իրեդենտիզմից համագործակցություն» աշխատությունը, իսկ երրորդի դեպքում` իմ հեղինակած «Թուրքիան և ղարաբաղյան հակամարտությունը. պատմա-համեմատական վերլուծություն» մենագրությանը, որի հրատարակման տարեթվի տեխնիկական վրիպակի շուրջ (2006թ.-ի փոխարեն նշվել էր 1995թ.) ձեր խորքային անդրադարձներն ու դավադրական տեսությունների շարանը բնորոշում է ձեր իրական մտադրությունները ու վերլուծելու կարողությունների սահմանափակվածությունը:

զ. Մեջբերում Գ. Յազըճեանի մտքի առկայծումներից. «Սակայն Ղարաբաղը չէր կարող լինել «թրքական ցեղասպանությունների իրականացման փորձադաշտ» թեկուզ միայն այն բանի շնորհիվ, որ խնդրո առարկա ժամանակահատվածներում (1720-ական, 1918-1921 և 1990-ական թվականներ) այնտեղ կային հայկական զինված ուժեր, որոնք, ինչպես ընդունում է ինքը Դեմոյանը, արդյունավետ դիմադրություն ցույց տվեցին օսմանյան ու ադրբեջանական զորքերին: Ուստի` Ղարաբաղում թուրքական ցեղասպանական փորձերի անջատ դիտարկումը հակապատմական է` թելադրված ներկա պահին հարմարվելու ցանկությամբ»: Պարոն Յազըճեան, ես սիրով կարժանացնեի ձեզ իմ համեստ գովասանքին, եթե կարողանայիք պարզաբանել այսպիսի «գոհարներ» շաղ տալու ձեր տրամաբանությունը և հընթացս ինքներդ ստուգեիք հայերեն գրագետ տեքստ շարադրելու ձեր կարողությունները:

է. Երկու տարի առաջ ինձ առաջին անգամ «պատվեցիք» «պալատական պատմաբան» տիտղոսով, որը պետք է խոստովանեմ, շատ բարձրացրեց իմ տրամադրությունը: Երբ պատեհ առիթ եղավ պարզաբանումներ ստանալ այդ առիթով, դուք ցուցաբերեցիք ձեզ հատուկ փոքրոգություն և անսկզբունքայնություն` կտրականապես հրաժարվելով ընդունելու ձեր իսկ կողմից հրապարակված և ստորագրված նյութի հեղինակությունը, ուր այդպիսի արտահայտություն կար: Այլ կերպ ասած` ձեզ հզոր եք զգում, երբ որևէ մեկին քննադատում և պարսավում եք հեռվից, սակայն վերածվում եք թուլակամ մի անձի` գրվածի ու ասվածի մասին հաշվետու լինելու ժամանակ: Եվս մեկ հավելյալ բնորոշիչ մարդկային, ի մասնավորի տղամարդկային ձեր տեսակի մասին պատկերացումներ կազմելու համար:

Հ.Գ. Ինձ շատ է հետաքրքրում, թե ինչու՞ իր դարակազմիկ գիտական ու մտավոր ժառանգությունը վտանգելու համար ինձ դատափետելու և հերթական ազգապահպան բացահայտումների համար հանդես չի գալիս հենց ինքը` այդ ժանրի սիրահար Ա. Այվազյանը, և այդպիսի կարևոր ու համազգային նշանակության գործը վստահել է Գ. Յազըճեանին` թաքնվելով նրա գրչի հետևում: Կարծես թե կռահում եմ թե ինչու…

Հ.Հ.Գ. Ու՞ր էիք դուք, պարոն Յազըճեան, և ինչու՞ էր լռում ձեր «բեղուն» գրիչը, երբ ձեր պաշտպանյալը 2008թ. սեպտեմբերին, թրքական մամուլին հղում տալով, հրապարակեց և ի լուր աշխարհի տարածեց ստահոդ մի լուր առ այն, թե իբր Հայաստան-Թուրքիա ֆուտբոլային խաղի ժամանակ անջատվել էր Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի գիշերային լուսավորությունը: Թրքական քարոզչության խայծը կուլ տալով` իրեն ռազմավարական հետազոտությունների կենտրոնի տնօրեն հորջորջող անձն արդյունքում վարկաբեկեց թե Հայաստանի Հանրապետությունը, և թե Ծիծեռնակաբերդը:

Փորձեմ կռահել: Միգուցե այդ ժամանակ հայրենասիրական ու ազգապահպան ձեր յուրահատուկ ու եզակի գենը գտնվում էր նիրհի ռեժիմի մեջ:

Այն ժամանակ մենք ձեռնպահ մնացիք Ա. Այվազյանի դավաճանական այս արարքը պատժելուց` թրքական կողմին հրճվանքի առիթ չտալու համար: Սակայն, ինչպես երևում է, տարիներ շարունակ քեն էր պահվել` անհաջող ժամանակ ու առիթ ընտրելով վտանգավոր այդ քայլն ու դրա հետևանքներն այս կերպ ու ձեր միջոցով կոծկելու համար:

Ձեր ճամարտակումները, պարոն Յազըճեան, որևէ առնչություն չունեն գիտության ու գիտական պարկեշտության հետ, քանզի ձեր ու ձեր նմանների «վաստակն» ու դրանց հետևանքները շատերին են հայտնի: Բաշիբոզուկային գործելաոճը շատերին է վանել մերժվածների ձեր խմբակից, որի հանդեպ կարող եմ տածել միմիայն խղճմտանքի զգացում և առաջնորդվել հռոմեական հայտնի սկզբունքով` «անցավորաց մասին կամ լավ, կամ ոչինչ»:

Տվյալ դեպքում նախընտրում եմ վերջինը:

02. 04. 2011

Lion
17.04.2011, 11:36
Ահա (http://www.hetq.am/arm/news/260/) արձագանք պ-ն Դեմոյանի պատասխանին.

Հրապարակավ արված «ափրցփրությունների» առիթով

14:49, 14 ապրիլի, 2011

Հայ ազգայնականների հայտարարությունը «գիտական խեղվածության» դեմ

Հայ ազգայնականների համախմբումը (ՀԱՀ) իր վճռական բողոքն է հայտնում ՀՀ իշխանություններին` ՀՀ ԳԱԱ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանի` պատմական գիտությունների թեկնածու, ՀԱՀ խորհրդի անդամ Գեւորգ Յազըճյանի նկատմամբ հրապարակավ արված «ափրցփրությունների» առիթով, եւ պահանջում է պատասխանատվության ենթարկել նրան:

ՀԱՀ խորհրդի անդամն իր «Գիտական բարոյականության ու գիտության մեջ պատեհապաշտության մասին» վերլուծական հոդվածով բանավեճի էր հրավիրել վերոնշյալ` «գիտական խեղվածությամբ» տառապող գիտնականին, ով սակայն, փախչելով գիտական բանավեճից, «հիվանդ» (իր պատասխան խոսքի բնորոշումներից մեկն է) բերանը բացել է փողոցային տղամարդուն եւ սուրճի բաժակին հետեող կնոջը վայել բառապաշար-անեծքներով…

«Գիտական խեղվածությամբ» տառապող Հ. Դեմոյանին էլ` առայժմ միայն կոչ ենք անում ներողություն խնդրելու, եւ գիտական բանավեճի մակարդակի անցնելու համար:

Եթե ՀՀ իշխանություններն իրենց «պալատական աշուղ-գիտնականին» կարգի չհրավիրեն, ապա մենք ստիպված ենք լինելու ինքներս դա անելու:

Հայ Ազգայնականների Համախմբման խորհուրդ

14.04.2011թ.

Lion
17.04.2011, 11:40
P.S. Երևի էս դեպքում &-ի փոխարեն vs պիտի գրեիր՝ versus (ընդդեմի իմաստով)::diablo

Չէ, հենց ուզում էի գրել " & ", այսինք "և", այլ ոչ թե "vs", քանի որ կարծում եմ, որ իրականում մեր գիտնականները պետք է համագործակցեն իրար հետ հանուն մեր ազգային շահերի պաշտպանության, այլ ոչ թե գզեն մեկ-մեկու: Ի դեպ, Դեմոյանը իր պատասխանը ակնհայտորեն շատ հուզված է գրել, հաշվի առնելով և ոճը, և դիմացինին "կպնելու" միտումները, և այն, որ նրա մոտ առկա է... երկու "զ" կետ.




զ. Իմ հրապարակման նպատակն էր սեղմ ներկայացնել արցախահայության դեմ թրքական տարբեր վարչակարգերի կողմից ցեղասպանական գործողությունների իրականացման փորձերի համեմատական վերլուծությունը: Առաջին թեզը հաստատելու համար հղում է տրվել 1967թ. հրատարակված «Հայ-ռուսական հարաբերությունները 18-րդ դարում» փաստաթղթերի ժողովածուին, երկրորդի դեպքում` 1995թ. հրատարակված Ջ. Լանդաուի «Պանթուրքիզմ. Իրեդենտիզմից համագործակցություն» աշխատությունը, իսկ երրորդի դեպքում` իմ հեղինակած «Թուրքիան և ղարաբաղյան հակամարտությունը. պատմա-համեմատական վերլուծություն» մենագրությանը, որի հրատարակման տարեթվի տեխնիկական վրիպակի շուրջ (2006թ.-ի փոխարեն նշվել էր 1995թ.) ձեր խորքային անդրադարձներն ու դավադրական տեսությունների շարանը բնորոշում է ձեր իրական մտադրությունները ու վերլուծելու կարողությունների սահմանափակվածությունը:

զ. Մեջբերում Գ. Յազըճեանի մտքի առկայծումներից. «Սակայն Ղարաբաղը չէր կարող լինել «թրքական ցեղասպանությունների իրականացման փորձադաշտ» թեկուզ միայն այն բանի շնորհիվ, որ խնդրո առարկա ժամանակահատվածներում (1720-ական, 1918-1921 և 1990-ական թվականներ) այնտեղ կային հայկական զինված ուժեր, որոնք, ինչպես ընդունում է ինքը Դեմոյանը, արդյունավետ դիմադրություն ցույց տվեցին օսմանյան ու ադրբեջանական զորքերին: Ուստի` Ղարաբաղում թուրքական ցեղասպանական փորձերի անջատ դիտարկումը հակապատմական է` թելադրված ներկա պահին հարմարվելու ցանկությամբ»: Պարոն Յազըճեան, ես սիրով կարժանացնեի ձեզ իմ համեստ գովասանքին, եթե կարողանայիք պարզաբանել այսպիսի «գոհարներ» շաղ տալու ձեր տրամաբանությունը և հընթացս ինքներդ ստուգեիք հայերեն գրագետ տեքստ շարադրելու ձեր կարողությունները:

Moonwalker
17.04.2011, 14:32
Ուֆ-ուֆ: Մարդու սիրտ կխառնի::[
Ոնց Մոնտեսքյոն կասեր, «փոթորիկ մի բաժակ ջրում»: Ներքին հաշիվների պարզումը մեր պատմության հիմնահարցային դրույթների շղարշի տակ միայն զզվանք է առաջացնում::{ Այվազյան-Յազըճյան տանդեմը ուղղակի անձնական խնդիրներն է փոխադրում պատմական ասպարեզ, բայց անկեղծ լինելու համար պիտի նշեմ, որ Դեմոյանի հոդվածն էլ «գլխառադի» տպավորություն էր թողնում: Չնայած փաստորեն հոդվածի էլ չէր հավանում, այլ ընդհամենը թռուցիկ էր, ոնց ասում է Դեմոյանի պատասխանը: Ամեն դեպքում կարծում եմ, Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հարգարժան տնօրենը պիտի հաշվի առած լիներ նման արձագանքի հնարավորությունը, մինչև գիտականորեն ու լեզվաբանորեն «թույլ» աշխատանք հանրությանը ներկայացնելը: Իսկ «Հայ Ազգայնականների Համախմբման խորհուրդ» հորջորջված կազմակերպության ցնդաբանական հայտարարությանը չեմ էլ ուզում անդրադառնալ:

Հ.Գ. Հետո էլ կասեն, տեղեկատվական պատերազմում տանուլ ենք տալիս, անիմաստ վեճերի համար էջեր մրոտելու փոխարեն ավելի լավ կլինի ամեն մեկն իր լուման ներդնի մեր ընդհանուր գանձանակը:

Lion
17.04.2011, 14:46
Ուֆ-ուֆ: Մարդու սիրտ կխառնի::[
Ոնց Մոնտեսքյոն կասեր, «փոթորիկ մի բաժակ ջրում»: Ներքին հաշիվների պարզումը մեր պատմության հիմնահարցային դրույթների շղարշի տակ միայն զզվանք է առաջացնում::{ Այվազյան-Յազըճյան տանդեմը ուղղակի անձնական խնդիրներն է փոխադրում պատմական ասպարեզ, բայց անկեղծ լինելու համար պիտի նշեմ, որ Դեմոյանի հոդվածն էլ «գլխառադի» տպավորություն էր թողնում: Չնայած փաստորեն հոդվածի էլ չէր հավանում, այլ ընդհամենը թռուցիկ էր, ոնց ասում է Դեմոյանի պատասխանը: Ամեն դեպքում կարծում եմ, Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հարգարժան տնօրենը պիտի հաշվի առած լիներ նման արձագանքի հնարավորությունը, մինչև գիտականորեն ու լեզվաբանորեն «թույլ» աշխատանք հանրությանը ներկայացնելը: Իսկ «Հայ Ազգայնականների Համախմբման խորհուրդ» հորջորջված կազմակերպության ցնդաբանական հայտարարությանը չեմ էլ ուզում անդրադառնալ:

Հ.Գ. Հետո էլ կասեն, տեղեկատվական պատերազմում տանուլ ենք տալիս, անիմաստ վեճերի համար էջեր մրոտելու փոխարեն ավելի լավ կլինի ամեն մեկն իր լուման ներդնի մեր ընդհանուր գանձանակը:

Համաձայն եմ, ինքս էլ վերևում այդ մասին էի գրել - այս պայքարը մեզ պատիվ չի բերում ու, չնայած Դեմոյանի մոտ "նախորդին չնկատելը" սիմպտոմիկ է, (http://www.akumb.am/showthread.php/12313-Հայ-ժողովրդի-ռազմական-Տարեգիրք?p=1931813&viewfull=1#post1931813) բայց այնուհանդերձ շարունակում եմ մնալ կարծիքին, որ Ցեղասպանության ճանաչման հարցում Դեմոյանը մեծ ավանդ է ներդնում: Միաժամանակ ասել եմ ու միշտ էլ կասեմ, որ Արմեն Այվազյանն էլ է հզոր գործ անում ու ինչ-ինչ, բայց այս երկու թևերի մեջ պատերազմը մեզ պետք չէ - առանց այդ էլ այնքան պատերազմելու տեղ կա:

Այժմ մի քանի խոսք ըստ էության: Իրոք, Դեմոյանի հոդվածը հապճեպ գրված, ավելի շուտ լավ ֆորումային պոստի մակարդակի մի բան է և այս առումով քննադատների խոսքերը որոշակիորեն տեղին են - և հայերենի անհարթությունները, և լեզվական խճողումները չեն զարդարում այն: Իր հերթին, սակայն, եթե հաշվի առնենք, որ հոդվածը այնքան էլ "հոդված չէ", այլ թեզ` կարելի է որոշակիորեն ներողամտությամբ վերաբերվել այդ ամենին, բայց մյուս կողմից էլ, եթե նայում ենք, թե ով է հեղինակը և ինչ սայթում է դրված, "մեղքը ծանրանում" է:

Ինչի հետ համաձայն չեմ:

Նախ համաձայն չեմ Դեմոյանի վրա նման կտրուկ հարձակմանը, նույնիսկ եթե ասվածը որոշակիորեն, ինչպես ասվեց վերևում, տեղին է: Արդեն ասվեց այս մասին: Իր հերթին ոչ պակաս համաձայն չեմ նաև Դեմոյանի անձնավորված հակահարձակմանը իր ընդդիմախոսների վրա - նման պահվածքը համարում եմ ոչ ճիշտ և անթույլատրելի: "Արիներ"-ի արձագանքն էլ երևի թե կտրուկ է և ընդհանրապես, այնպիսի տպավորություն ունեմ, որ այստեղ ուղղակի բացակայում է "ԲԱՐԻ ԿԱՄՔ"-ը - պետք է ուղղակի բարի կամք դրսևորել և բարեմտորեն փորձել ուղղել Դեմոյանի թերությունները կամ մատնացույց անել դրանք, իսկ Դեմոյանին էլ պետք չէ այդքան կտրուկ ու վիրավորախառն տոնով պատասխանել քննադատներին - ի վերջո ոչ-ոք ապահովագրված չէ սխալներից...

Moonwalker
17.04.2011, 15:33
Համաձայն եմ, ինքս էլ վերևում այդ մասին էի գրել - այս պայքարը մեզ պատիվ չի բերում ու, չնայած Դեմոյանի մոտ "նախորդին չնկատելը" սիմպտոմիկ է, (http://www.akumb.am/showthread.php/12313-Հայ-ժողովրդի-ռազմական-Տարեգիրք?p=1931813&viewfull=1#post1931813) բայց այնուհանդերձ շարունակում եմ մնալ կարծիքին, որ Ցեղասպանության ճանաչման հարցում Դեմոյանը մեծ ավանդ է ներդնում: Միաժամանակ ասել եմ ու միշտ էլ կասեմ, որ Արմեն Այվազյանն էլ է հզոր գործ անում ու ինչ-ինչ, բայց այս երկու թևերի մեջ պատերազմը մեզ պետք չէ - առանց այդ էլ այնքան պատերազմելու տեղ կա:

Ճիշտ ես Մհեր ջան, իմ ասածն էլ հենց էն էր, որ Դեմոյանին քննադատելուն ու ուղղելուն էլ ձև կա: Չնայած մարդկային միտքը գերակա արժեք է ու գրագողությունն իր անգամ անուղղակի դրսևորումներով անընդունելի է:


Այժմ մի քանի խոսք ըստ էության: Իրոք, Դեմոյանի հոդվածը հապճեպ գրված, ավելի շուտ լավ ֆորումային պոստի մակարդակի մի բան է և այս առումով քննադատների խոսքերը որոշակիորեն տեղին են - և հայերենի անհարթությունները, և լեզվական խճողումները չեն զարդարում այն: Իր հերթին, սակայն, եթե հաշվի առնենք, որ հոդվածը այնքան էլ "հոդված չէ", այլ թեզ` կարելի է որոշակիորեն ներողամտությամբ վերաբերվել այդ ամենին, բայց մյուս կողմից էլ, եթե նայում ենք, թե ով է հեղինակը և ինչ սայթում է դրված, "մեղքը ծանրանում" է:

Այնուամենայիվ կարծում եմ, որ լավ երաժիշտը լավ է նվագում ամեն դեպքում: Կարծում եմ նման դիրքի, պաշտոնի ու համբավի մարդը իրեն չի կարող թույլ տալ դեռ «հում» նյութը պատրաստիի տեղ «սաղացնել»: Հուսանք, որ նրանց հակասություները թշնամանքի չեն վերածվի:

Lion
17.04.2011, 15:56
Ինչքան իմ փորձն է ասում, այս մարդիկ արդեն բավականին երկար ժամանակով թշնամացել են :(

Poindexter
27.04.2011, 11:32
13:21, 18 ապրիլի, 2011 (http://www.hetq.am/arm/news/385/)

Բաց նամակ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին

Պատճեն՝
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հ. Աբրահամյանին
ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ Ռ. Մարտիրոսյանին
ՀՀ Պետական համալսարանի ռեկտոր Ա. Սիմոնյանին
ՀՀ սփյուռքի նախարար Հ. Հակոբյանին
ՀՀ առողջապահության նախարար Հ. Քուշկյանին
ՀՀ գլխավոր դատախազ Ա. Հովսեփյանին

2011 թ. մարտի 30-ին ՀՀ ԳԱԱ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի (ՀՑԹԻ) տնօրեն Հայկ Դեմոյանը, գտնվելով ԱՄՆ-ում, հարցազրույց տվեց «Վերադարձ» (Return to Armenia) հեռուստահաղորդման հեղինակ Հարութ Բռոնոզյանին։ Հազարավոր կալիֆոռնիաբնակ հայեր ապշահար ունկնդրեցին, թե ինչպես Հ. Դեմոյանը հաղորդման ուղիղ եթերն օգտագործեց՝ ցեխ շպրտելու համար բարի համբավ վայելող բազմաթիվ մարդկանց վրա։

Նախ, Դեմոյանը մերկապարանոց մեղադրանքների մի անհեթեթ շարան ներկայացրեց Հայաստանում ու Սփյուռքում հարգանք վայելող ճանաչված գիտնական, «Արարատ» ռազմավարագիտական կենտրոնի հիմնադիր տնօրեն, քաղաքագիտության դոկտոր Արմեն Այվազյանին՝ նրան անվանարկելով, ոչ ավել, ոչ պակաս, «խառնակիչ», «սնափառության մոլուցքով տառապող մարդ», «ոհմակի ղեկավար», «պետական հանցագործ»։ Դեմոյանի մատուցմամբ՝ Արմեն Այվազյանը «ստեղծել է մի գիշատիչ խումբ, որը նպատակ ունի հայության շրջանում տարբեր բաժանարար գծեր անցկացնել»։

ՀՑԹԻ-ի տնօրենի այս անհիմն և անզուսպ պոռթկումները պարզապես քստմնելի են։ Նույնչափ դատապարտելի են նրա վիրավորանքներն՝ ուղղված Ա. Այվազյանի բազմաթիվ հայրենաբնակ ու սփյուռքահայ գործընկերներին։ Մեզ՝ Այվազյանի երկարամյա գործընկերներին ու բարեկամներին, Դեմոյանը համարձակվեց, իր իսկ բառերով, «դիագնոզ» դնել` անվանելով «հոգեկան հիվանդներ», «գիշատիչ խումբ», «ոհմակ» և այլն։ Վստահեցնում ենք, որ եթե նա փոքր-ինչ ավելի երկար գտնվեր ԱՄՆ-ում, ապա դատական կարգով պատասխանատվություն տալուց չէր խուսափի։

Դեմոյանը երկիցս Այվազյանին մեղադրեց «պետական հանցագործություն» կատարելու՝ «և Ծիծեռնակաբերդը, և Հայաստանի Հանրապետությունը խայտառակելու» մեջ` միակ փաստարկ բերելով այն, թե իբր Ա. Այվազյանը, թուրքական մամուլի վրա հիմնվելով, առաջինն է հայտարարել, որ 2008 թ. սեպտեմբերի 6-ին` Թուրքիայի նախագահի Երևանում գտնվելու օրը՝ Հայաստան-Թուրքիա ֆուտբոլային հանդիպման ժամանակ, Ծիծեռնակաբերդի Հայոց եղեռնի հուշարձանի լույսերը մարվել են։

Սակայն, որքան էլ Դեմոյանը զբաղվի թուրքավայել ժխտողականությամբ, իրականությունն այն է, որ այդ օրը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի լույսերն իսկապես հանգած են եղել, ինչն էլ նկարահանել, արձանագրել ու վավերագրական ճշգրտությամբ հիմնավորել են «Երկիր մեդիա» հեռուստաընկերության թղթակիցներն իրենց «Եթե «հյուրընկալություն», ապա լիարժեք…» տեսահաղորդման մեջ (29.09.2011), որը զետեղված է նաև «Յութուբ» կայքի հետևյալ էջերում՝

http://www.youtube.com/watch?v=5ftbYEc4lE4&feature=player_embedded
http://www.youtube.com/watch?v=qukOXF--8zg&feature=player_embedded


Ահա ընդամենը մի քանի մեջբերում այդ հաղորդումից.

«…Խաղի ընթացքում, Ծիծեռնակաբերդի բարձունքում անցկացվող բողոքի ակցիան լուսաբանելու նպատակով, մեր նկարահանող խումբը շուրջ երկու ժամ ստիպված էր աշխատել կիսախավարում: Առաջինը, որ ուշադրություն էր գրավում, այն էր, որ այգու մնացած հատվածներն ավելի լավ էին լուսավորված, քան հուշարձանը: Ու եթե չլինեին հավաքվածների ձեռքի ջահերն ու մարզադաշտի մեծ լուսարձակներից Ծիծեռնակաբերդ հասնող լույսը, խավարն իրոք անանցանելի կլիներ:

…Ինչպես ասում են, մեր աչքերով տեսածին հավատալու համար ևս մեկ անգամ` երեկոյան նույն ժամին, այցելեցինք Ծիծեռնակաբերդ և համոզվեցինք, որ սեպտեմբերի 6-ի երեկոյան Եղեռնի հուշահամալիրի լուսավորությունը տարբերվում էր մնացած օրերից: Երկու տեսանյութերի համեմատությունը վկայում է, որ այդ օրն այգում վառվել են միայն լապտերները, իսկ հուշարձանը լուսավորելու համար այստեղ տեղադրված հզոր լուսարձակները չեն աշխատել:

…Այսպիսով, ձեռնպահ մնալով գնահատականներից` պարզապես կատարվածն ընկալենք ֆուտբոլային հանդիպմանն ընդառաջ ՀՖՖ տարբերանշանի փոփոխության համատեքստում` իբրև հյուրընկալության հերթական դրսևորում»:

Նույն այս հաղորդման ընթացքում «Երկիր մեդիան» ամենայն պատասխանատվությամբ հայտարարել է, որ պատրաստ է դատական կարգով պաշտպանելու իր նկարահանման ու եզրակացությունների ճշմարտացիությունը` կրկնելով իր այդ վճռականությունը ևս մեկ անգամ՝ հոկտեմբերի 9-ին՝ ««Ստվերում մնացած» ճշմարտությունը շուտով կլուսավորվի» հաղորդման ժամանակ։

Այսպիսով, գործ ունենք կատարված ցավալի իրողության հետ. 2008 թ. սեպտեմբերի 6-ին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի տարածքը զրկված է եղել սովորական լուսավորությունից։ Սակայն այդ դեպքում հարց է առաջանում. ինչո՞ւ է Դեմոյանը մոռացության մատնում «Երկիր մեդիա» հեռուստաընկերության նկարահանած վավերագրական կադրերն ու հաղորդումները, նրանց դատի տալու իր սպառնալիքները, այդ փաստի մասին հայկական մամուլում եղած բազմաթիվ այլ հրապարակումները։ Ինչո՞ւ նա «պետական հանցագործություն» չի որակում այդ փաստագրական նյութերի հրապարակումը, այլ փոխարենը զրպարտություններ ու վիրավորանքներ շռայլում միայն Ա. Այվազյանի հասցեին։

Որևէ տրամաբանության մեջ չտեղավորվող այս վարքագիծը կարող է ունենալ միայն մեկ բացատրություն. Դեմոյանին ինչ-որ ուժեր պատվիրել են վարկաբեկել Այվազյանի կերպարն ու Սփյուռքում վայելած հեղինակությունը, և նա փութաջանորեն կատարում է նրանց առաջադրանքը։

Ստանձնելով միաժամանակ պատմաբանի, քաղաքագետի, էթնոհոգեբանի, ռազմավարագետի, հոգեբույժի, դատախազի ու դատարանի դեր` Դեմոյանը ոչ միայն ի ցույց է դնում իր իրավական գրագիտության տարրական բացակայությունը, այլև իսկական գիտության հետ որևէ կապ չունենալը։ Նա նաև պատկերացում իսկ չունի, թե ռազմավարական նշանակության պետական հիմնարկի՝ ՀՑԹԻ-ի ղեկավարի պաշտոնը ինչպիսի պատասխանատվությամբ է իրեն օժտել։

Իրականությանը չի համապատասխանում ոչ Դեմոյանի այն պնդումը, թե Այվազյանն առանձին հոդված է գրել լույսերը մարելու փաստի մասին, ոչ էլ այն, թե նա քաղել է այդ տեղեկությունը թուրքական մամուլից։ Դեմոյանի բերած բոլոր պնդումներն ու փաստարկները բացահայտ կեղծիք են, այսինքն՝ գործ ունենք ստախոսության հետ։

Սակայն, պարզվում է, որ, բացի դրանից, նա նաև խնդիրներ ունի պրոֆեսիոնալ գիտական էթիկայի պահպանման ու պարկեշտության առումով։ Դրանում կարելի է համոզվել` կարդալով պատմական գիտությունների թեկնածու Գևորգ Յազըճյանի՝ «Գիտական բարոյականության ու գիտության մեջ պատեհապաշտության մասին (Հ. Դեմոյանի «Ղարաբաղը և Թուրքիայի ցեղասպանական փորձերը» հոդվածի առթիվ)» գրախոսությունը (Հետք.ամ, 26 մարտի 2011, «Ազգ», 9 ապրիլի 2011 թ., «Նոյյան տապան», 13 ապրիլի 2011)։

Նման բարոյական «պաշարով» կերպարի հայտնվելը գիտական ու պետական պատասխանատու դիրքում ինքնին վկայում է Հայրենիքում տիրող ծայրաստիճան անառողջ հասարակական միջավայրի մասին։ Դեմոյանին, ըստ երևույթին, թվում է, թե մոռացվել են նրա հակահայկական ելույթները, օրինակ, այն՝

- թե ինչպես, «Երկիր մեդիայի» թղթակիցների հավաստմամբ, «Դեմոյանը Գյուլի այցի օրը, հակառակ բոլոր արգելքներին, Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում վառված և «Հրազդան» մարզադաշտում երևացող ջահեր վառելու ակցիան բնութագրել էր իբրև վանդալիզմ» (««Ստվերում մնացած» ճշմարտությունը շուտով կլուսավորվի», «Երկիր մեդիա», 9.10.2008),

- թե ինչպես էր նա պաշտպանում թուրքական վաղեմի ծրագրի՝ հայ և թուրք պատմաբաններից բաղկացած հանձնաժողով ստեղծելու ծրագիրը,

- հնարավոր համարում Հայաստանի և Թուրքիայի` դաշնակից պետություններ դառնալը (www.regnum.ru/news/896314.html),

- կոչ անում «չքաղաքականացնել ցեղասպանության ճանաչումը» (http://www.arka.am/rus/politics/2008/09/13/11159.html),

- հայտարարում. «Որպես Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն և այդ ոլորտի փորձագետ` ես «ցեղասպանություն» բառի օգտագործման մեջ լուրջ վտանգ եմ տեսնում, քանի որ դա ձեռնածությունների առիթ է տալիս» (http://www.panarmenian.net/arm/politics/news/31015/),

- «Էկոնոմիստ» հանդեսին հայտնում, թե իբր Մուստաֆա Քեմալ Աթաթուրքը «Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ և նրանից հետո օսմանյան ուժերի զանգվածային կոտորածից փրկել է հարյուրավոր հայ կանանց և երեխաների» ("Kemal Ataturk, father of modern Turkey, rescued hundreds of Armenian women and children from mass slaughter by Ottoman forces during and after the first world war") (http://www.economist.com/node/12304946?story_id=E1_TNPDQJQG&CFID=161744713&CFTOKEN=30139637)։ Եվ ոչ մի խոսք չասաց այն մասին, որ Մուստաֆա Քեմալն իրականում հայ ժողովրդի գլխավոր դահիճներից էր, ում հրամանով Արևելյան Հայաստանում միայն ոչնչացվել են 200.000, Զմյուռնիայում՝ տասնյակ հազարավոր հայեր, չեղյալ է հայտարարվել Սևրի դաշնագիրը, ամրապնդվել են ցեղասպանության հետևանքները։

Դեմոյանի այս հայտարարություններն այլ կերպ չես անվանի, քան իսկական պետական և ազգային դավաճանություն։ Իսկ այսօր Դեմոյանը սկսել է հակաթուրքական ճառեր կարդալը…

Սակայն մեզ ամենից շատ անհանգստացնում է մեկ այլ երևույթ` այն, որ ՀՀ պետական պաշտոնյան, այն էլ Սփյուռքում, ընդգծված ինքնավստահությամբ երկու անգամ «պետական հանցագործ» հռչակեց վաստակ ունեցող հայաստանաբնակ գիտնականին և հասարակական գործչին՝ Արմեն Այվազյանին։ Սա ի՞նչ է՝ միայն Հ. Դեմոյանի հոգեկան անհավասարակշռության սանձարձակ դրսևորո՞ւմ, թե՞ նաև ՀՀ պետական որոշ շրջանակներում ծրագրված քաղաքական հալածանքների ծավալում Ա. Այվազյանի դեմ։

Այս հարցի պատասխանն ակնկալում ենք ստանալ Ձեզանից՝ Հ. Դեմոյանին հրապարակայնորեն կարգի հրավիրելու միջոցով։ Եթե Դեմոյանն աշխարհով մեկ զրպարտություն տարածելու ու մանկամտորեն դատախազական կեցվածք ընդունելու դիմաց չստանա պատշաճ գնահատական իր վերադաս պետական ու գիտական կառույցներից, ապա ստիպված կլինենք եզրակացնել, որ Հայաստանի Հանրապետության իշխանություններն այլևս ունակ չեն հանդուրժելու նույնիսկ ակադեմիական մտքի ազատությունը և որդեգրել են Ա. Այվազյանի դեմ քաղաքական հետապնդումների գործելաոճ` ընկալելով նրա բազմաթիվ պատճառաբանված քննադատական ուսումնասիրություններն ու ելույթները (մասնավորապես, հայ-թուրքական «հաշտեցման» ձախողված քաղաքականության վերաբերյալ) որպես «պետական հանցագործություն»։ Իսկ նոր 1937 թ., այն էլ գիտության բնագավառում, մենք երբեք չենք հանդուրժի։

Միհրան Կեհեյան, Լոնդոն
Ռիփսիկ Քիրամիջյան, Լոս Անջելես
Լաուրա Մելիքյան, բժշկական գիտությունների թեկնածու, Լոս Անջելես
Հարո Մհերյան, ֆիզմաթ գիտությունների դոկտոր, Լոս Անջելես
Համլետ Ներսեսյան, Լոս Անջելես
Բագրատ Նազարյան, Լոնդոն
Ստեփան Սարգսյան, Լոս Անջելես
Առլետ Վերդի, Լոս Անջելես

Հ.Գ. Սույն նամակը պատրաստ էր առաքման, երբ «Նոյյան տապան» լրատվական գործակալաթյան կայքում լույս տեսավ Հ. Դեմոյանի՝ Գևորգ Յազըճյանի գրախոսությանն ի պատասխան գրած «Գիտության սանիտարները կամ անբուժելի մեծամտության վնասները» զազրախոսությունը։ Այս գրության մեջ Դեմոյանը, փոխանակ գիտական բանավեճի էթիկան պահպանելով, պատասխանի իր ընդդիմախոսին՝ Գ. Յազըճյանին, վերջինիս հասցեին անպարկեշտ վիրավորանքների հեղեղ է տեղում ու կրկին դատախազական վեղար հագած, առանց որևէ հիմքի ու պատճառի, դարձյալ իրեն թույլ է տալիս շուռ գալ Ա. Այվազյանի դեմ, մեղադրելով նրան, ոչ ավել, ոչ պակաս, «դավաճանական արարքի» մեջ...

Lion
27.04.2011, 11:44
Ինչքան իմ փորձն է ասում, այս մարդիկ արդեն բավականին երկար ժամանակով թշնամացել են :(

Իրոք ճիշտ էի, երբ ասում էի, որ այս մարդկանց հարաբերությունները գործնականում անվերադարձ փչացած են: Ըստ երևույթին ամեն ինչ սկսվել է "լույսերի" էպիզոդից: Բայց հոդվածում արված հղումը Երկիր-մեդիային լուրջ մտորումների տեղիք է տալիս - լույսերն իրոք անջատվել է??!!

Զարմանալի է նաև սա:




Դեմոյանին, ըստ երևույթին, թվում է, թե մոռացվել են նրա հակահայկական ելույթները, օրինակ, այն՝

- թե ինչպես, «Երկիր մեդիայի» թղթակիցների հավաստմամբ, «Դեմոյանը Գյուլի այցի օրը, հակառակ բոլոր արգելքներին, Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում վառված և «Հրազդան» մարզադաշտում երևացող ջահեր վառելու ակցիան բնութագրել էր իբրև վանդալիզմ» (««Ստվերում մնացած» ճշմարտությունը շուտով կլուսավորվի», «Երկիր մեդիա», 9.10.2008),

- թե ինչպես էր նա պաշտպանում թուրքական վաղեմի ծրագրի՝ հայ և թուրք պատմաբաններից բաղկացած հանձնաժողով ստեղծելու ծրագիրը,

- հնարավոր համարում Հայաստանի և Թուրքիայի` դաշնակից պետություններ դառնալը (www.regnum.ru/news/896314.html),

- կոչ անում «չքաղաքականացնել ցեղասպանության ճանաչումը» (http://www.arka.am/rus/politics/2008/09/13/11159.html),

- հայտարարում. «Որպես Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն և այդ ոլորտի փորձագետ` ես «ցեղասպանություն» բառի օգտագործման մեջ լուրջ վտանգ եմ տեսնում, քանի որ դա ձեռնածությունների առիթ է տալիս» (http://www.panarmenian.net/arm/politics/news/31015/),

- «Էկոնոմիստ» հանդեսին հայտնում, թե իբր Մուստաֆա Քեմալ Աթաթուրքը «Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ և նրանից հետո օսմանյան ուժերի զանգվածային կոտորածից փրկել է հարյուրավոր հայ կանանց և երեխաների» ("Kemal Ataturk, father of modern Turkey, rescued hundreds of Armenian women and children from mass slaughter by Ottoman forces during and after the first world war") (http://www.economist.com/node/12304946?story_id=E1_TNPDQJQG&CFID=161744713&CFTOKEN=30139637)։ Եվ ոչ մի խոսք չասաց այն մասին, որ Մուստաֆա Քեմալն իրականում հայ ժողովրդի գլխավոր դահիճներից էր, ում հրամանով Արևելյան Հայաստանում միայն ոչնչացվել են 200.000, Զմյուռնիայում՝ տասնյակ հազարավոր հայեր, չեղյալ է հայտարարվել Սևրի դաշնագիրը, ամրապնդվել են ցեղասպանության հետևանքները։

Դեմոյանի այս հայտարարություններն այլ կերպ չես անվանի, քան իսկական պետական և ազգային դավաճանություն։ Իսկ այսօր Դեմոյանը սկսել է հակաթուրքական ճառեր կարդալը…

Հետաքրքիր կլիներ լսել պ-ն Դեմոյանի կարծիքը այս մասին:

Lion
25.05.2011, 09:09
Հայկ Դեմոյան-Արմեն Այվազյան վեճը նոր զարգացումներ է ունենալու. Դեմոյանը ցնցող բացահայտումներ է պատրաստել

Մայիս 02, 2011 | 16:32

ԳԱԱ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը պատրաստվում է դատարանում ցնցող բացահայտումներ անել «Արարատ» ռազմավարագիտական կենտրոնի հիմնադիր տնօրեն, քաղաքագիտության դոկտոր, Մատենադարանի ավագ գիտաշխատող Արմեն Այվազյանի վերաբերյալ: Այս մասին NEWS.am (http://news.am/arm/news/57810.html)-ի թղթակցին հայտնեց ինքը` Դեմոյանը, որի դեմ Արմեն Այվազյանը դատական հայց է ներկայացրել` իրեն զրպարտելու եւ վիրավորելու համար ու որպես փոխհատուցում պահանջում է ընդհանուր առմամբ 3 միլիոն դրամ:

«Ես դատական հայցին վերաբերում եմ այնպես, ինչպես նրա կողմից դատի տրված բոլոր «մեղադրյալները»: Զավեշտականն այն է, որ այս մարդը Ցեղասպանությունը ժխտելու փորձի համար 1 դրամ է ուզում, իսկ իր պատիվը վարկաբեկելու համար 3 միլիոն դրամ»,-նկատեց Դեմոյանը: Նա նշեց, որ Արմեն Այվազյանը, նախօրերք պատրաստված դոսյեյով, վաղուց էր պատրաստվում հարձակում գործել: Ըստ Դեմոյանի` Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի գոյությունը բերել է նրան, որ շատերը հայտնվել են լուսանցքում, ովքեր էլ փորձում են հարձակում գործել: Դեմոյանը բացատրեց իր դեմ ներկայացված դատական հայցի էությունը: Ըստ այդմ, մամուլում հրապարակվել է Գեւորգ Յազըճեանի «Գիտական բարոյականության ու գիտության մեջ պատեհապաշտության մասին» վերնագրով մեկուկես էջանոց հոդվածը, որում, ըստ Դեմոյանի անձնական բնույթի վիրավորանքներ են հասցեագրվել իրեն, մասնավորապես` ինքը մեղադրվում է գրագողության մեջ: Հոդվածը հրապարակվել է այն ժամանակ, երբ Դոմոյանը գտնվել է գործուղման մեջ: Վերջինս պատասխանել է այդ հոդվածին`այն համարելով «Ա. Այվազյանի դրդմամբ գրված»:

Դեմոյանի խոսքով` իրեն եւ Ցեղասպանություն թանգարան-ինստիտուտը վարկաբեկելու նպատակ ունեցող արշավը շարունակություն է ունեցել, այս անգամ` հեռուստատեսության մակարդակով. ԱՄՆ-ի «Վերադարձ» հեռուստահաղորդման ժամանակ, Դեմոյանի հասցեին հնչեցվել են հերթական վիրավորանքները: Դեմոյանը նույն հաղորդման միջոցով արձագանքել է իր հասցեին հնչեցված մեղադրանքներին:

«Առաջինը կարմիր գիծն իրենք են խախտել, եւ մենք ստիպված ենք արձագանքել իրեն»,-նկատեց Դեմոյանը: Նա նաեւ նշեց, որ չի պատրաստվում պատասխան հայցով հանդես գալ Այվազյանի դեմ: «Ես այնքան զբաղված եմ, որ չեմ կարող ճղճիմ բաների մեջ մտնել: Բացի այդ` ես չեմ կարող այդ մակարդակի մարդու մակարդակին իջնել, քանի որ գիտնականը միայն պետք է զբաղվի գիտական աշխատանքով, այլ ոչ թե մեկի մյուսի հետեւից ընկնելով իր համար հեղինակություն ստեղծի: Դատի տալն ու որեւէ մեկի դեմ ստորագրահավաք սկսելը իր սիրած ժանրն է, սակայն ինձ սա չի վախեցնում, ինչպես նաեւ չի վախեցնում իր դատական հայցը»,-նկատեց Դեմոյանը:

Հիշեցնենք, որ Արմեն Այվազյանը դատական հայցում խնդրում է Երեւանի Աջափնյակ եւ Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանին Հայկ Դեմոյանին պարտավորեցնել վճարել 1 մլն դրամ որպես իրեն հասցված վիրավորանքների դիմաց փոխհատուցում եւ 2 մլն դրամ` որպես փոխհատուցում հայցվորին զրպարտելու դիմաց: Հայցում նշվում է, որ վիրավորանքները հնչել են 2011 թվականի մարտի 30-ին ԱՄՆ-ի «Վերադարձ» հեռուստահաղորդման հեղինակ Հարութ Բռոնոզյանի հետ հարցազրույցի ժամանակ, ինչպես նաեւ ապրիլի 12-ին hetq.am կայքում հրապարակված հոդվածում, որը վերնագրված է «Գիտության սանիտարները կամ անբուժելի մեծամտության վնասները. Ցավակցական նոթեր Գեւորգ Յազըճեանի «Գիտական բարոյականության ու գիտության մեջ պատեհապաշտության մասին» գրության շուրջ»:

Ըստ հայցի` հաղորդման ընթացքում եւ հոդվածում Դեմոյանն Այվազյանին հասցրել է մի շարք վիրավորանքներ եւ զրպարտել է նրան՝ անվանելով «խառնակիչ», «սնափառության մոլուցքով տառապող մարդ», «ոհմակի ղեկավար», «պետական հանցագործ»:

http://news.am/arm/news/57810.html

Lion
25.11.2011, 23:41
«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #209, 19-11-2011 (http://azg.am/AM/2011111926)


ԴԱՏԱՐԱՆ

Տեղադրվել է` 2011-11-19 00:13:43 (GMT +04:00)


ՀԱՅԿ ԴԵՄՈՅԱՆԻ ԴԵՄ ԱՐՄԵՆ ԱՅՎԱԶՅԱՆԻ ՀԱՅՑՈՎ ԴԱՏԱՎՃԻՌԸ` ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 2-ԻՆ

ԳԵՎՈՐԳ ՅԱԶԸՃՅԱՆ

Երեկ Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում (դատավոր` Ռուբեն Ներսիսյան) շարունակվեց ՀՀ ԳԱԱ Հայոց ցեղասպանության թանգարան-ինսիտուտի տնօրեն, պատմական գիտությունների թեկնածու Հայկ Դեմոյանի դեմ «Արարատ» ռազմավարագիտական կենտրոնի տնօրեն, քաղաքագիտության դոկտոր Արմեն Այվազյանի հայցով դատաքննությունը: Հիշեցնենք, որ Այվազյանը Դեմոյանին մեղադրում է իր հասցեին վիրավորանքներ ու զրպարտություններ տարածելու համար եւ դատարանին է դիմել պատվի, արժանապատվության եւ գործարար համբավի պաշտպանության հայցով:

Նախորդ երկու նիստերում հնարավոր չէր եղել դիտել տեսանյութերը. առաջին դեպքում` տեսագրության խտասալիկի խոտանի, երկրորդում` դատարանի շենքի հոսանքազրկված լինելու պատճառով:

Երեկվա նիստում շարունակվեց նյութերի դատական հետազոտությունը: Սկզբում դիտվեց ԱՄՆ-ի «Վերադարձ» հեռուստածրագրով ս. թ. մարտի 30-ի հարցազրույցը Հ. Դեմոյանի հետ: Պատասխանելով մի հեռուստադիտողի հարցումին, Դեմոյանը Այվազյանին որակում է «խառնակիչ», որն «ստեղծել է մի գիշատիչ խումբ», «տառապում է սնափառության մոլուցքով», «գլխավորում է ոհմակ», «պետական հանցագործություն է իրականացրել», «կուտակել է թույն եւ մաղձ», «կուլ տվել թուրքական խայծը» եւ այլն: Այնուհետեւ դատարանում դիտվեց «Երկիր-Մեդիա» հեռուսատեսությամբ Արմեն Այվազյանի հարցազրույցը 2008 թ. աշնանը, որի սկզբում կար հեռուստաընկերության օպերատորների տեսագրած նյութը Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլի Երեւան այցի երեկոյան Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի լուսավորությունը անջատված լինելու մասին: Հարցազրույցում Այվազյանը հայտնում է, թե այդքան էլ կարեւորություն պետք չէ տալ այդ փաստին, այլ հարկավոր է հակահարված հասցնել ՀՀ եւ հայության նկատմամբ իր թշնամական քաղաքականությունը հետեւողականորեն շարունակող Թուրքիան դրական երանգներով ներկայացնող ՀՀ իշխանական քարոզչամեքենային, քանի որ այդպիսով բթացվում է հայության զգոնությունը: Տեսանյութի ավարտին, հեռուստաընկերության հարցավարը մեջբերում է ՀՑԹԻ ղեկավարության սպառնալիքը` զրպարտանք տարածելու համար «Երկիր-Մեդիային» դատարան կանչելու մասին, ու հավելում, թե հեռուստաընկերությունը պատրաստ է դատարանի դահլիճում ներկայացնել ողջ ճշմարտությունը: Հիշեցնենք, որ ՀՑԹԻ-ի տնօրեն Դեմոյանը չի իրականացրել իր սպառնալիքը:

Այնուհետեւ դատավոր Ներսիսյանը դիմեց կողմերին` հարցնելով լրացուցիչ նյութեր դատարանին տրամադրելու մասին: Հայցորդի շահերի պաշտպան փաստաբան Արթուր Գրիգորյանը միջնորդեց հետազոտելու նաեւ Դեմոյանի` Համացանցում տեղադրած «Գիտության սանիտարները...» գրությունը` ի պատասխան «Ազգ» թերթի ս. թ. ապրիլի 9-ի համարի հավելվածում Գեւորգ Յազըճյանի գրախոսության: Հ. Դեմոյանը, իր հերթին, դատարանին դիմեց հետազոտելու հուշահամալիրի լուսավորությունը հիշյալ օրվա գիշերը անջատված չլինելու մասին իր ղեկավարած կառույցի` ժամանակին տարածած հաղորդագրությունը` «սադրանքներին չտրվելու» հորդորով...

Դատավոր Ներսիսյանը հաջորդ նիստը նշանակեց դեկտեմբերի 2-ի ժ. 17-ին, նույն վայրում, հայտնելով, թե այդ նիստին հրապարակվելու է դատավճիռը:

Խմբ. կողմից- Կրկնելով նախապես կողմերին արած մեր հորդորըՙ մինչեւ նախատեսված նիստի կայանալը հասկացողության գալ միմյանց հետ եւ արտադատական լուծում գտնել, այսինքնՙ հաշտվել:

Lion
04.01.2012, 01:27
Գործ ԵԿԴ 1051(02)11
2011թվ.

Վ Ճ Ի Ռ
ՀԱՆՈւՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈւԹՅԱՆ

Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների
ընդհանուրիրավասության դատարանը
հետևյալ կազմով

Նախագահությամբ
դատավոր` Ռ. Ներսիսյանի
քարտուղարությամբ` Ս. Կիրակոսյանի
Կ. Մանուկյանի
մասնակցությամբ`
հայցվորի ներկայացուցիչ` Ա. Գրիգորյանի
պատասխանող` Հ. Դեմոյանի
պատասխանողի ներկայացուցիչ` Լ. Գրիգորյանի

Դատաքննությունը ավարտվել է 18.11.2011թ.։

2011թ. դեկտեմբերի 02-ին, դռնբաց դատական նիստում, դատարանում քննեց քաղաքացիական գործն ըստ հայցի Արմեն Այվազյանի ընդդեմ Հայկ Դեմոյանի` պատվի, արժանապատվության և գործարար համբավի պաշտպանության պահանջի մասին...

http://www.datalex.am/dl_case_view_page.php?caseType=2&courtID=0&caseID=14355223812277162

... Դատարանի պատճառաբանություններն ու հետևությունները.

Ուսումնասիրելով հայցադիումը, հետազոտելով ներկայացված բոլոր ապացույցները և դրանցից յուրաքանչյուրը, գնահատելով գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա հիմնված ներքին համոզմամբ, դատարանը գտավ, որ հայցը ենթակա է մերժման հետևյալ պատճառաբանությամբ.
Հայցվոր Արմեն Այվազյանը քաղաքագիտության դոկտոր է Մաշտոցի անվան Մատենադարանի երկարամյա ավագ գիտաշխատող «Արարատ» ռազմավարագիտական կենտրոնի հիմնադիր տնօրեն։
Պատասխանող Հայկ Դեմոյանը Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրենն է։
Ինչպես հայցվորը այնպես էլ պատասխանողը մտավորականներ են, Հայաստանում և Սփյուռքում ճանաչված ու հարգանք վայելող գիտնականներ են։
Հայցվորի և պատասխանողի միջև տևական ժամանակ ընթացել են միմյանց գործունեության վերաբերյալ հրապարակային վեճեր, հեռուստատեսությամբ և լրատվական միջոցներով կատարել են միմիանց գիտական գործունեության վերաբերյալ հրապարակային արտահայտություններ, մեկնաբանություններ, դրանցում ներկայացնելով իրենց կարծիք-դժգոհությունները, բողոքները։
Համաձայն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1 հոդվածի 1-ին կետի «Անձը, որի պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավը արատավորել են վիրավորանքի կամ զրպարտության միջոցով, կարող է դիմել դատարան` վիրավորանք հաuցրած կամ զրպարտություն կատարած անձի դեմ։»
Համաձայն նույն հոդվածի 3-րդ կետի «Uույն oրենսգրքի իմաստով` զրպարտությունը անձի վերաբերյալ այնպիսի փաստացի տվյալներ (statement of fact) հրապարակային ներկայացնելն է, որոնք չեն համապատաuխանում իրականությանը և արատավորում են նրա պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավը»:
Համաձայն նույն հոդվածի 5-րդ կետի 3-րդ ենթակետի «Uույն հոդվածի 3-րդ մասով նախատեuված փաստացի տվյալները հրապարակային ներկայացնելը չի համարվում զրպարտություն, եթե` այն բխում է զրպարտության ենթարկված անձի կամ նրա ներկայացուցչի հրապարակային ելույթից կամ պատաuխանից կամ նրանցից ելնող փաuտաթղթից»:
Տվյալ դեպքում դատարանը, գտնում է, որ հայցվորի կողմից միմյանց մեջ տևական ժամանակ ընթացող հրապարակային վեճերի առանձին դրվագը չի կարող ընդհանուր համատեքստից դուրս գնահատվել, որպես հայցվորի պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավը արատավորող վիրավորանք կամ զրպարտություն։
Ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 130-132 հոդվածներով դատարանը


Վ Ճ Ռ Ե Ց

Արմեն Այվազյանի հայցը ընդդեմ Հայկ Դեմոյանի` պատվի, արժանապատվության և գործարար համբավի պաշտպանության պահանջի մասին` մերժել։
Արմեն Այվազյանից հօգուտ պետական բյուջեի բռնագանձել 60.000 (վաթսուն հազար) ՀՀ դրամ որպես չվճարված պետական տուրք։
Մնացած մասով դատական ծախսերի հարցը համարել լուծված։
Վճիռը կարող է բողոքարկվել ՀՀ քաղաքացիական վերաքննիչ դատարանին հրապարակման պահից մեկ ամսվա ընթացքում և օրինական ուժի մեջ է մտնում հրապրակման պահից մեկ ամիս հետո։


Դատավոր՝ Ռ. Ներսիսյան

Հ.Գ. 04.01.2012 թ-ի վիճակով վճիռը չի ստացել օրինական ուժ:

My World My Space
04.01.2012, 03:25
Ե՞վ Լիոն, քո դիրքորոշո՞ւմը....

Lion
04.01.2012, 12:25
My World My Space ջան, դիրքորոշումս արդեն իսկ արտահայտել եմ այս թեմայում - կուզենայի, որ այս կռիվը չլիներ և այս երկու մասնագետներն էլ իրենց ջանքերն ուղղեին ոչ թե միմյանց դեմ պայքարելու, այլ մեր ազգի առաջ ծառացած բազում խնդիրների` իրենց մասով լուծմանը...