PDA

Դիտել ողջ տարբերակը : Կայքի արգելափակում համացանցային դիտարկիչներում



_Հրաչ_
16.04.2011, 20:26
Վերջերս ինձ անհրաժեշտ էր մի կայք արգելափակել բոլոր (տարածված) դիտարկիչներում: Վերջապես գտա լուծում(ներ)ը:
Եվ այսպես՝ բոլոր նրանց համար, ում զայրացնում ա տանեցիների կողմից սոցիալական ցանցերի առջև ժամերով նստելու հանգամանքը, որի պատճառով մեր շատ սիրելի ակումբի անցուդարձին հետևելու համար մեզ քիչ ժամանակ է մնում: :))

Հերթով նկարագրեմ՝ ըստ դիտարկիչների:


Opera
Բացում ենք Menu --> Settings --> Preferences (նկար 1)

http://img97.imageshack.us/img97/940/nkar1.png

Դրանից հետո Advanced --> Content --> Blocked content (նկար 2)

http://img801.imageshack.us/img801/1878/nkar2.jpg

Ապա սեղմում ենք «Add...» կոճակը և մուտքագրում անցանկալի կայքի հասցեն (նկար 3) ու պատրաստ է:

http://img856.imageshack.us/img856/94/nkar3.jpg

_Հրաչ_
16.04.2011, 20:34
Google Chrome
Ներբեռնում և տեղակայում ենք Adblock (https://clients2.google.com/service/update2/crx?response=redirect&x=id%3Dgighmmpiobklfepjocnamgkkbiglidom%26uc%26lang%3Den-US&prod=chrome&prodversion=8.0.552.237) լրացումը, որից հետո դիտարկիչի հասցեի տողից աջ հայտնվում է արգելման նշան, որին անցանկալի կայքը բացած ժամանակ բացում ենք, տալիս «block an ad on this page» (նկար 4):

http://img851.imageshack.us/img851/1953/nkar4.jpg

Դրանից հետո բացում է նմանատիպ պատուհան՝ (նկար 5):

http://img33.imageshack.us/img33/2508/nkar5.jpg

Այստեղ դուք կարող եք ընտրել բացված էջի ցանկացած հատված՝ չցուցադրելու համար կամ կտտացնել ներքևի հղումի վրա և նշել ցուցակով բացված անցանկալի կայքի հղումը, Next Step ու վերջ (նկար 6) :)

http://img535.imageshack.us/img535/4234/nkar6.jpg

_Հրաչ_
16.04.2011, 20:37
Mozilla Firefox
Ներբեռնում և տեղակայում ենք BlockSite Addon (https://addons.mozilla.org/af/firefox/addon/blocksite/?src=collection&collection_id=81604761-0ff1-3477-3005-0d3c7aad1a28)-ը Mozilla Firefox-ի համար: Դրանից հետո բացում ենք Tools --> Addons (նկար 7):

http://img202.imageshack.us/img202/5513/nkar7.jpg

Բացված պատուհանում տալիս ենք Settings (նկար 8)

http://img687.imageshack.us/img687/9061/nkar8.jpg

ու բացված պատուհանում «Add» կոճակի օգնությամբ ավելացնում անցանկալի կայքերի անունները (նկար 9):

http://img651.imageshack.us/img651/9939/nkar9.jpg

_Հրաչ_
16.04.2011, 20:38
Internet Explorer (8)
Բացել Tools --> Internet Options --> Content --> Content Advisor Settings --> Approved sites --> Allow this site դաշտում մուտքագրել անցանկալի կայքի հասցեն ու տալ Never (նկարներ 10 և 11)

http://img862.imageshack.us/img862/5131/nkar10.jpg


http://img571.imageshack.us/img571/3602/nkar11.jpg

Lev
17.04.2011, 00:57
Ակումցիներ ջան իսկ ո՞նց կարելի ա odnoklassniki.ru-ի flash խաղերը փակել: Այսինքն տվյալ կայք մտնի, բայց adobe flash player-ով աշխատող ոչ մի բան չբացի (չբացի միայն տվյալ կայքում):

_Հրաչ_
17.04.2011, 10:47
Ակումցիներ ջան իսկ ո՞նց կարելի ա odnoklassniki.ru-ի flash խաղերը փակել: Այսինքն տվյալ կայք մտնի, բայց adobe flash player-ով աշխատող ոչ մի բան չբացի (չբացի միայն տվյալ կայքում):

Google Chrome-ի Adblock-ով կարող ես: Իսկ քեզ բոլո՞ր դիտարկիչներով է պետք:

Lev
17.04.2011, 14:58
Google Chrome-ի Adblock-ով կարող ես: Իսկ քեզ բոլո՞ր դիտարկիչներով է պետք:

Հա: ՈՒ եթե նոր դիտարկիչ էլ տեղադրվի դրանով էլ չբացի: Տենց բան ընդհանրապես հնարավո՞ր ա:

_Հրաչ_
17.04.2011, 18:10
Հա: ՈՒ եթե նոր դիտարկիչ էլ տեղադրվի դրանով էլ չբացի: Տենց բան ընդհանրապես հնարավո՞ր ա:

Նման հնարավորություն տալիս ա Adguard (http://letitbit.net/download/58194.5e0bb2afe3733ea9fb332cc21776/AdGuard.zip.html) ծրագիրը, որը ցավոք, միայն 30-օրյա փորձնական տարբերակով կա համացանցում: