PDA

Դիտել ողջ տարբերակը : Իմ ստեղծագործությունները



Aksel
10.07.2006, 22:30
Ամերիկյան Պորտապար

Ամերիկյան ազատ ոգին
Դեպ արևելք էր ճախրել,
Պորտապարի թակուհին
Անկարա էր ժամանել:

Պորտապարը Թուրքիաում
Գնահատում են, գիտե՛ն,
Իսկ Ամերիկայում
Որպես աստղ կնդունեն:

Նազանքով ու նզրանքով
Պարպրում էր բեմերին,
Ամերիկյան հմայքով
Պորտապարի թակուհին:

Նա իր գինը լավ գիտի,
Գիտի երբ ինչպես պարի,
Որ Թուրքերի դուրը գա
ԵՎ ունենա մեծ շուկա:

Bonita
11.07.2006, 00:05
Հազար ներողություն`ՍԱ ԻՆՉ Է? :o

Մասսագետ
11.07.2006, 00:09
Սա ամենայն հավանականությամբ դաշնակցական բանաստեղծություն է

Մելիք
11.07.2006, 09:58
Հետաքրքիր բնութագրում էր:) Ի դեպ Չարենցից մի ծանոթ ունեի, որ սրան անպայման "կոմունիստական" բանաստեղծություն կասեր::D

Արշակ
11.07.2006, 11:17
Դե լավ, ժողովուրդ, ի՞նչ եք միանգամից վրա տվել։ :sad
Aksel, բարի գալուստ մեր ակումբ :)

Մելիք
11.07.2006, 11:27
Ի միջի այլոց ես մի այլ տեղ կարդացել եմ Ակսելի գործերը, և ինձ դուր է եկել <սղոց>:)
Բարի գալուստ:

Aksel
11.07.2006, 22:25
Հազար ներողություն`ՍԱ ԻՆՉ Է? :o
Ըսիգ վախենալու բան է՛:hands

Aksel
11.07.2006, 22:30
Սա ամենայն հավանականությամբ դաշնակցական բանաստեղծություն է
Ընչի՞, Հնչակներին ի՞նչ է էղել օր, արդեն պարպել է՞ն;)

Aksel
11.07.2006, 22:34
Դե լավ, ժողովուրդ, ի՞նչ եք միանգամից վրա տվել։ :sad
Aksel, բարի գալուստ մեր ակումբ :)
Բարև Արշակ ջան :)

Aksel
11.07.2006, 22:52
Ի միջի այլոց ես մի այլ տեղ կարդացել եմ Ակսելի գործերը, և ինձ դուր է եկել <սղոց>:)
Բարի գալուստ:
Բարև Մելիք ջան, ուրախ եմ որ դուրդ եկել է,
Գիտե՞ս դեմքդ շատ ծանոթ է, նույնիսկ ձեռքդ հետ տանելու կարիք չկա, էդպես ավելի ճանաչելի էս:)
Իհարկ է եթե չեմ սխալվում;)

Aksel
11.07.2006, 22:58
Անգլիական հեքիաթ

Տուր ու դմփաց էր Բաղդատում,
Սարսաղ Սաքոյին էին դնքսում,
Գովազդի փող չեին խնայում,
Որ ասեն թե լավ են անում:

Բացադրում եին պատճառները,
Արդեն խոսում եին հավերը,
Որ մեծ վտանգ է մեզ սպառնում,
Սարսաղ Սաքոն ռունբ է սարգում:

Պետք է չեզոկացնե՜լ ռումբը,
Գոռում էր կռվճի խումբը,
Պետգ է ռմբակոծե՜լ ռումբը,
Գլխի ընկավ պարոն Տումբը:

Ու մեղադրեց Սաքոյին,
Թե զինել է թռչող խալին,
Որ անձամբ է խալին տեսել,
Ու մի նախշ էլ ինքն է գործել

Ու տեսել է մեծ քամակներ
ԵՎ այլ միջուկային զենքեր,
Որ էտ խալին պիտի տաներ:
Երբ Սաքիյին լաավ դնգստին,

Խալին ջնջոց սարգեցին,
Այստեղ հեքիաթն ավարտվեց,
Երկնքից երեք լար կախվեց,
Կանաչ,Կարմիր, ու կապույտ:

Կապու՜յտը ձգե՜ս, կպայթես,
Կարմիրը ձգե՜ս,Կթունավորվես,
Իսկ թե կանա՜չը ձգես,
Էշի ականջ կունենաս:

Մելիք
12.07.2006, 16:37
Բարև Մելիք ջան, ուրախ եմ որ դուրդ եկել է,
Գիտե՞ս դեմքդ շատ ծանոթ է, նույնիսկ ձեռքդ հետ տանելու կարիք չկա, էդպես ավելի ճանաչելի էս:)
Իհարկ է եթե չեմ սխալվում;)
Հնարավոր է որ չես սխալվում, բայց էդ դեպքում ինձ պիտի հիշեցնես:
Հա, մի հարց, ինչու? հենց "Աներիկյան Պորտապարով" մտար ֆորում:

Aksel
12.07.2006, 18:59
Հնարավոր է որ չես սխալվում, բայց էդ դեպքում ինձ պիտի հիշեցնես:
Հա, մի հարց, ինչու? հենց "Աներիկյան Պորտապարով" մտար ֆորում:

Եթե Տարտու քաղաքում ապրել էս ուրեմն չեմ սխալվում, եթե ոչ ուղղակի շատ նման էս:think

Իսկ ֆորում մտա ըստ սովորության, ես սովորաբար վերջին գործերս էմ դնում ֆորում, իսկ ,Ամերիկյան պորտապարը, վերջին գործս է ու հենց այս օրերի խոսք է, կարծում էմ պալիտիկայով խորանալու հարկ չկա, թող պալիտիկները խորանան պոեզիաով:

Ես ի՞նչ անեմ որ Շալախո չեն պարում:D

Aksel
14.07.2006, 05:52
«Փափուկ» թերթի լրաճչողը

«Փափուկ» թերթի թղթակիցը,
Մի փորձառու լրաճչող,
Ուզում էր, որ զրուցակիցը
Լինի դուդ և ունենա փող:

Նա իր գործը լավ գիտեր,
Հեյ գիտի պարոն դդեր,
Թե ուզում էք թուք ու մուր,
«Փափուկ» թերթից ունեք հյուր:

Գնաց մտավ մի մեծ շենք,
Ամենամեծ սենյակը,
Ու որպես իր միակ զենք,
Կրցքին սեղմած գրչակը:

Էդ սենյակում մարդ չկար,
Մի չաղլիկ ճանճ էր տզզում,
Լրաճչողը արդար
Սկսեց հարց ու գրառում:

- Դուք ինչու՞ էք այստեղ տզզում,
Ի՞նչն է ձեզ անհանգստացնում,
Ե՞րբ տզզում էք սենյակում
Ձեզ ո՞ր թերթով են խփում:

- Տզզ, տզզզ, տզզզ…
- Ի՞նչ է նշանակում տզզ:
- Տզզ, տզ-տզ, տզզզզզզզ::
- Պարզ է, ուրեմն Տ.Զ..Զ:

Տ.Զ..Զ:
Տնտեսական Զարգացումների Զավթիչ:
Ա՛յ քեզ լքտի կառավարի՜չ,
Դուք զավթում էք թե՞ զարգացնում,
Լսու՞մ էք ինձ, ձե՛զ եմ տզզում:

- Ու փորձառու լրաճչողը
լրացրեց հաճորդ տողը.
- ԵՎ այսպիսով, պարոն ճանճը
Դեռ չի ընկել սարդի չանչը:

- Ու շտապ վազեց լրաճչատուն,
Թռավ ուղիղ հրատարակճչություն,
Այնպես ճչաց, որ իր ձայնից
Ինքն էլ թռավ կանգնած տեղից:

Ու օդի մեջ տեսավ հեռուն,
Տեսավ բարին, ճշմարտություն,
Տեսավ հեռու կանաչ դաշտում
Մի վրդովված էշ էր զռում:

Մտքում կապվեց մի նոր հանգույց,
Հորինեց նոր հարցազրույց:

Ուլուանա
14.07.2006, 12:54
Էս վերջինն ինձ շատ դուր եկավ։ :hands :D
Բայց մի պահ ուզում էի տեղափոխել մի ուրիշ բաժին :P , հետո փոշմանեցի... :oy

Aksel
14.07.2006, 17:36
Էս վերջինն ինձ շատ դուր եկավ։ :hands :D
Բայց մի պահ ուզում էի տեղափոխել մի ուրիշ բաժին :P , հետո փոշմանեցի... :oy
Շատ ուրախ եմ Uluana, դա ինձ համար շատ կարևոր է, ես չեմ հավատում այն բանին, որ մարդ կարա գրի իր համար, սուտ է, մարդը գրելուց կիսվում է մինչև մերկանալու աստիճան...
:yahoo :bye
Շնարհակալ եմ, որ չես տեղափոխել ուրիշ բաժին, բաից շատ հետաքրքիր է ու՞ր պետք է տեղափոխեիր, ոչի՞չ, որ դուով եմ խոսում, ուղղակի արդեն ինձ մերոնցական եմ զգում, համել հարմար է::drinks

Ուլուանա
14.07.2006, 18:11
Շատ ուրախ եմ Uluana, դա ինձ համար շատ կարևոր է, ես չեմ հավատում այն բանին, որ մարդ կարա գրի իր համար, սուտ է, մարդը գրելուց կիսվում է մինչև մերկանալու աստիճան...
:yahoo :bye
Շնարհակալ եմ, որ չես տեղափոխել ուրիշ բաժին, բաից շատ հետաքրքիր է ու՞ր պետք է տեղափոխեիր, ոչի՞չ, որ դուով եմ խոսում, ուղղակի արդեն ինձ մերոնցական եմ զգում, համել հարմար է::drinks
Ճիշտ էլ անում ես։ ;) Դու արդեն մերոնքական ես, կարող ես չկասկածել։ :)
Իսկ թե որ բաժին էի ուզում տեղափոխել... չեմ ասի։ :P :D Լավ, արդեն կարևոր չի։ ;)

Lionne_en_Chasse
14.07.2006, 18:26
Aksel էս վերջինը իրոք լավն էր, այսօր քո "Татуированный сон "-ում էի կարդացել
Գիտեմ Uluana-ն ուր էր ուզում ուղարկել , :D բայց , որ ինքը չի ուզում ասի, ես էլ չեմ ասի :P
Հա , համ էլ բարի գալուստ: )

Aksel
14.07.2006, 19:58
Aksel էս վերջինը իրոք լավն էր, այսօր քո "Татуированный сон "-ում էի կարդացել
Գիտեմ Uluana-ն ուր էր ուզում ուղարկել , :D բայց , որ ինքը չի ուզում ասի, ես էլ չեմ ասի :P
Հա , համ էլ բարի գալուստ: )

Բարեվ Arm_Lionne ջան, շնորհակալ եմ, դե մենք հին ծանոթներ էնք, դու գիտես;)

Կասե՞ն թե՞ չե՛ն ասի, ա՛յս է խնդիրը,
Տանե՞լ գոռ բախտի պարսաքարերը
Թե՞ իջնեմ ուղիղ Վալոդի բուտկա պիվա խմելու:D :zagar

Uluana ջան ու՛ր ուզում էս տար, մենակ դիրեկտորի մոտ չտանես, մեր դպրոցի դիրեկտորը հատուկ ինձ համար երկաթից ցուցափայտ էր պահում:bl :}:hands

Մելիք
16.07.2006, 13:54
Եթե Տարտու քաղաքում ապրել էս ուրեմն չեմ սխալվում, եթե ոչ ուղղակի շատ նման էս:think
Aksel ջան ցավոք դեռ չեմ եղել էդ քաղաքում, բայց որ հրավիրես մի 2 շաբաթով կգամ;)

Aksel
16.07.2006, 16:17
Aksel ջան ցավոք դեռ չեմ եղել էդ քաղաքում, բայց որ հրավիրես մի 2 շաբաթով կգամ;)
Կորդինատներդ ուղղարկի akselvard@yahoo.com:hands

Aksel
17.07.2006, 21:18
Ուրեմն

Բարի լույս, բարի օր, բարի երեկո՜,
Հետո՞
Երկուշաբթի, երեքշաբթի չորեքշաբթի՜
Բա խի՞
Որովհետև կատուն դարան է մտել,
Ճի՛շտ է արել...
Օ՜՜ մարդկային ճշմարտություն:}

Aksel
18.08.2006, 22:49
Տխուրը հեշտ է,
Նույնիսկ երջանիկի համար,
Նույնիսկ խելագարի համար,
Իսկ եթե կիսախելագագա՞ր,
Անլու՛րջ սիրահար,
Անվ՛երջ երազող,
Վ՛իշտն առհամարող,
Զգալ երանություն հոգուդ ցավերից,
Ապրե՜լ,
Չգիտես ինչու՛ մեկին խայթել,
Որ չննջի իր խոհերի մեջ,
Վտանգավոր է, կխաբեն:
Խաբված հավատարիմ,
Խորթ ու մտերիմ...
Տարակուսանքնե՜ր իմ,
Արդեն տխուր է
Իսկ կյանքը տխուր չէ,
Անհասկանալի է:

Aksel
21.08.2006, 01:01
Շերեփուկները

Գլուխ, աչքեր, պոչ, բերան
Ու բոլորն իրար նման,
Իհարկ է մեծ ու փոքրիկ,
Ինչպես և տարբեր մարդիք:

Սակայն շերեփուկները
Շատ արագ են զարգանում,
Կորցնում են պոչերը
Ու թաթեր են ձեռք բերում:

Այդպես դառնում են գորտեր,
Տարպեր չափսի դոդոշներ,
Ինչքան շատ են գիրանում
Այնքան բարձր են կռկռում,
Բնակա՝ն երևույթ է:

Aksel
22.08.2006, 00:05
Շշուկներս ուրվական

Խոհերիդ մեջ իրիկնային
Եթե լսես շշուկներ,
Դա իմ ոգի՝ն է,
Որ թափառու՝մ է,
Ու որոնու՝մ է
Ու գտնու՜մ է քեզ,
Բայց դու նրանց չլսե՜ս,
Չհավատա՛ս շշուկներիս,
Շշուկների՛ս ուրվական,
Նրանք սա՛ռն են,
Առա՝նց իմ շնչի,
Որը զգում էիր երբևե...

Aksel
15.09.2006, 21:07
Դեմոկրատիաի պատը

Էս աշխարհը փքր է,
Մեր բագի չափ է,
Կամ մեր բագի պես մեծ է,
Ինչ որա է,
Մինչև դեմի պատն է:

Պատից էնկոմ էլ է աշխարհ,
Բայց ո՛չ բոլորի համար,
Այսինքն բոլորի համար,
Բոլորի՛, ով ունի դոլլար:

Պատից էն կոմ շուկա է,
Ասում են տերը հսկա է,
Մի ոտը առ է մյուսը ծախ,
Առնում ծախում է աջ ու ձախ,
Շատ հարուստ է ու անվախ,
Մենակ գլուխն է մի քիչ կախ:

Յոլդաշ Ալոն փիղ է գնել,
Խելացի բան է մտածել,
Փղի հետ փիղ է պարապում
Ու ինքն էլ է փող ձևանում,
Իմիջայլոց լավ է ստացվում,
Երբ կնճիթով է մտածում:

Շատ բաներ կան պատից այնկոմ,
Գարեջուր, ողի, վիսկի, ռոմ...
Պատից ենկոմ ամեն ինչ կա,
Ուզածիդ պես կայանք, ապագա:

Լսել էմ ,էդ պատը արդեն
Պիտի ընդմիշտ գլոբալացնեն
Ու բոլորս մեկի նման
Պատրաստվում ենք գլոբալացման:

Մեր բագն արդեն գլոբալ բագ է,
Մեր տրանսպորտը մի գլորակ է,
Մի գլորակ տասը վարորդ,
Էն էլ մեկը մեկից ձախորդ,
Այսինքն ո՛չ, ձախորդ չեն
Ուղղակի ուրիշ ճար չունեն,
Մեղավորը էդ պատն է
Ի՞նչ ասես, դեմոկրատիա է
Ուղղակի էդ ճամփան ազատ
Տանում է ուղիշղ դեպի պատ,
Ո՜վ հետևի գլորակի՛ն
Պիտի գնա ծեփվի պատին:

Ասում էմ էդ պատը քանդե՛մ
Ազատ, հպարդ շուկա հելնեմ,
Ու՞մ է պետք էդ ճամփան ազատ,
Որ տանում է դեպի պատ:
Որ տեսնես ու գիտենաս
Գլուխդ ո՛ր պատին տաս:

- Դե ի՞նչ արած թող լինի պատ
- Վերից խոսեց մի դեմոկրատ,
Էն Վաղոն է երկրորդ հարկի,
Վաղո պատուհանդ փակի՜,
Նստի մի օդապարիկ
Իջիր բագ, մեր հայրենիք:

Վաղոն եկավ նայեց պատին,
Նայեց խարաբ գլորակին,
Ասաց – Մեզ գլորակ պետք չէ,
Մեր բագը գլոՐբալ բագ չէ,
Մեզ պետք չէ գլոբալիզացիա,
Մեզ պետք է փլոգալոզացիա,
Պետք է պատը փլելիզացիա,
Կամ պատից թռնելիզացիա,
- Այ քեզ հիմարիզացիա,
Բա որ ընկնեսվարիզացիա,

Կամ պատն ինչո՞վ փլելիզացիա,
Ո՛չ մի խելամիտիզացիա,
Նախ պետք է մեխանիզացիա,
Չունենք բուլդոզերիզացիա,
Գոնե ասեիր դեմոկրատիա՛...
- Դեմոկրատիան միշտ կա ու կա՛
Պա՜տը վկաղ.՛

Ուլուանա
16.09.2006, 06:36
Կներեք, իսկ ի՞նչ է նշանակում «բագ»... :unsure :blin

Aksel
16.09.2006, 22:32
Կներեք, իսկ ի՞նչ է նշանակում «բագ»... :unsure :blin
Շնորհակալ էմ Uluana, եթե չասեիր իմ մտքով չեր էլ անցնի, որ բակը կ-ով է գրվում:)
Իսկ սխալները ոն՞ց ուղղեմ, խմբագրման կոճակը չի աշխատում:(

Artgeo
17.09.2006, 01:49
Մի անգամ էլ գրի առանց սխալների, կփոխենք ;) Հետագայում մինչև տեղադրելը, խնդրում ենք ստուգել

Aksel
17.09.2006, 03:38
Դեմոկրատիաի պատը

Էս աշխարհը փոքր է,
Մեր բակի չափ է,
Կամ մեր բակի պես մեծ է,
Ինչ որա է,
Մինչև դեմի պատն է:

Պատից էնկոմ էլ է աշխարհ,
Բայց ո՛չ բոլորի համար,
Այսինքն բոլորի համար,
Բոլորի՛, ով ունի դոլլար:

Պատից էնկոմ շուկա է,
Ասում են տերը հսկա է,
Մի ոտը առ է մյուսը ծախ,
Առնում ծախում է աջ ու ձախ,
Շատ հարուստ է ու անվախ,
Մենակ գլուխն է մի քիչ կախ:

Յոլդաշ Ալոն փիղ է գնել,
Խելացի բան է մտածել,
Փղի հետ փիղ է պարապում
Ու ինքն էլ է փիղ ձևանում,
Իմիջայլոց լավ է ստացվում,
Երբ կնճիթով է մտածում:

Շատ բաներ կան պատից էնկոմ,
Գարեջուր, ողի, վիսկի, ռոմ...
Պատից էնկոմ ամեն ինչ կա,
Ուզածիդ պես կյանք, ապագա:

Լսել էմ ,էդ պատը արդեն
Պիտի ընդմիշտ գլոբալացնեն
Ու բոլորս մեկի նման
Պատրաստվում ենք գլոբալացման:

Մեր բակն արդեն գլոբալ բակ է,
Մեր տրանսպորտը մի գլորակ է,
Մի գլորակ տասը վարորդ,
Էն էլ մեկը մեկից ձախորդ,
Այսինքն ո՛չ, ձախորդ չեն
Ուղղակի ուրիշ ճար չունեն,
Մեղավորը էդ պատն է,
Ի՞նչ ասես, դեմոկրատիա՛ է,
Ուղղակի էդ ճամփան ազատ
Տանում է ուղիղ դեպի պատ,
Ո՜վ հետևի գլորակի՛ն
Պիտի գնա ծեփվի պատին:

Ասում էմ էդ պատը քանդե՛մ
Ազատ, հպարդ շուկա հելնեմ,
Ու՞մ է պետք էդ ճամփան ազատ,
Որ տանում է դեպի պատ:
Որ տեսնես ու գիտենաս
Գլուխդ ո՛ր պատին տաս:

- Դե ի՞նչ արած թող լինի պատ
- Վերից խոսեց մի դեմոկրատ,
Էն Վաղոն է երկրորդ հարկի,
Վաղո պատուհանդ փակի՜,
Նստի մի օդապարիկ
Իջիր բակ, մեր հայրենիք:

Վաղոն եկավ նայեց պատին,
Նայեց խարաբ գլորակին,
Ասաց – Մեզ գլորակ պետք չէ՛,
Մեր բակը գլոՐբալ բակ չէ՛,
Մեզ պետք չէ՛ գլոբալիզացիա,
Մեզ պետք է փլոգալոզացիա՛,
Պետք է պատը փլելիզացիա՛,
Կամ պատից թռնելիզացիա՛,
- Ա՜յ քեզ հիմարիզացիա՜,
Բա՛ որ ընկնեսվարիզացիա,
Կամ պատն ինչո՞վ փլելիզացիա,
Ո՛չ մի խելամիտիզացիա,
Նախ պետք է մեխանիզացիա,
Չունենք բուլդոզերիզացիա,
Գոնե ասեիր դեմոկրատիա՛...
- Դեմոկրատիան միշտ կա ու կա՛
Պա՜տը վկա.՛

Aksel
19.10.2006, 21:56
Ուրեմն շուն է՝լ չէ

Գերմանիայում լավ շներ կան,
Գերմանական ավչառկաներ,
Նրանց կողքին Թալեաթ փաշան
Լավ շուն լինելու շանս չունե՛ր:

Թափառակա՜ն, անտե՜ր շու՛ն էր,
Վռնդե՛լ էին իր թաղից,
Շատ անլվա ու քոսոտ էր,
Վարագի բուն էր տեղից:

Ըստ հետևյալ վարկածի,
Որ վարագը չտարածվի,
Թեհլերյանը լուծեց հարցը,
Բռնե՛ց ու գյուլլե՛ց էդ շանը:

Թափառական շներին
Այժմ չեն գնդակահարում,
Ուստի շուն Թալեաթ փաշին
Ոմանք զոհ են համարում:

Բայց արի տես, որ նա զոհ չե,
Թեհլերյանն էլ մեղավոր չէ,
Դատարանն է դա որոշել,
Թեհլերյանը շուն չի՜ սպանել,
Ուրեմն Թալեաթը շուն է՝լ չէ,
Բորենի՛ է երևի...

Cassiopeia
19.10.2006, 22:00
Ուրեմն շուն է՝լ չէ Թալեաթ փաշան
Լավ շուն լինելու շանս չունե՛ր:
Թափառակա՜ն, անտե՜ր շու՛ն էր....

Մի ժամանակ մի շուն ունեինք, հովվի շուն էր, գելխեղդ, անունը Թալեաթ էինք դրել… Կարդացի ու հիշեցի մեր "վաղամեռիկ" շանը:D

StrangeLittleGirl
19.10.2006, 23:04
Գիտես, տափակ հումորդ սպանում է, բայց գաղափարներիդ հետ հեչ համաձայն չեմ:

Aksel
20.10.2006, 00:41
Գիտես, տափակ հումորդ սպանում է, բայց գաղափարներիդ հետ հեչ համաձայն չեմ:

Դե, որ հումորի գաղափարը ըմբռնելի է, տափակ թե կլոր, դա շատ ուրախալի է, իսկ որ գաղափարներիս հետ համաձայն չես դա ավելի հետաքրքիր է քան համաձայն լինելը, ուրեմն խոսելու բան ունենք դեռ :think

Aksel
20.10.2006, 00:45
Ուրեմն շուն է՝լ չէ Թալեաթ փաշան
Լավ շուն լինելու շանս չունե՛ր:
Թափառակա՜ն, անտե՜ր շու՛ն էր....

Մի ժամանակ մի շուն ունեինք, հովվի շուն էր, գելխեղդ, անունը Թալեաթ էինք դրել… Կարդացի ու հիշեցի մեր "վաղամեռիկ" շանը:D

Ախր էդ անունը ի՞նչ շան վրա դնես, որ չսատկի:D

Aksel
31.10.2006, 00:07
Դու ինձ նման էս

Դու ինձ նման էս,
Հե՝շտ էս լինում բարերար,
Երևի ինձ պե՝ս
Չգիտես ինչպե՝ս լենել չար:

Ու նայու՜մ էս.
Ու նայու՜մ եմ քեզ երկար,
Աշխարհի չափ էս,
Ընդհամենը մի նկար:
Գրողը տանի, սա իմ նկա՜րն էր, չէ՝ի նկատել.

Esmeralda
31.10.2006, 00:35
Հետաքրքիր է...........:8

Aksel
31.10.2006, 23:06
Հետաքրքիր է...........:8
Շնորհալալություն;)

Aksel
20.11.2006, 22:48
Մսագործները

Թուրք աշխատանքի կուսակցությունը
Մսագործներին ցույցի է հանել,
Կեցցե գիշատիչ ազատությունը
Ո՛վ - ու՛մ ուզենա, կարա հոշոտել:

StrangeLittleGirl
20.11.2006, 22:51
Aksel, դու դաշնակցակա՞ն ես

Aksel
22.11.2006, 01:26
Aksel, դու դաշնակցակա՞ն ես
Ո՛չ,կուսակցական չեմ:

Գոռ Ջան - Հայ
22.11.2006, 13:36
Ախր էդ անունը ի՞նչ շան վրա դնես, որ չսատկի:D
:D ԼԱվեք մտածում:hands

Aksel
10.03.2007, 00:04
Զրույց գարնան

Գարու՜ն, բարով էս գալիս:
Գարու՛ն, ինչու՞ էս լալիս,
Գուցե մերժված սե՞ր ունես,
Ու հետամու՞տ էս ինձ պես:

Ու սիրունիկ աղջկա պես
Խուսափում իմ հայացքից,
Ու ո՛չ մի ծաղիկ չունես,
Նոր էս ծնվում ձյուներից:

Թեև ուրախ էս, գարուն,
Ասա՛, բանը ինչու՞մն է,
Գուցե չե՞ս տեսել արյուն,
Գուցե քո վիշտը հի՞ն է:

Գիտեմ՝, գիտե՜մ իմ գարուն,
Որ դու կյանք էս արարում,
Լոք քո գրկում կա տաք ձյուն,
Ազատությու՜ն, ջերմությու՜ն:

Ա՛խ թե ես կարենայի՝,
Դուրյանի սա՜զն ունենայի,
Ես կերգեի քեզ համար,
Որ տևես երկա՜ր, երկար՜...

Արի գարուն, սիրահար,
Ու ինձ ձյուների հետ տար,
Գնանք գտնենք մի գալիք,
Մի սիրունիկ ձնծաղիկ:

Գալի՛ք, գալի՛ք ձնծաղիկ,
Այս աշխարքում անցողիկ,
Կյանքի, սիրո ակնթարթ,
Որ մնում է անաղարտ:

Aksel
29.03.2007, 14:28
Ազատության ստախոսություն


Ազատության շուկայում
Երկու իր է վաճառվում,
Հարմարավետ ճշմարտություն,
Հոգուտաբեր արդարություն:

Ի՛ր են, իրե՛ր իրակա՛ն,
Կպած կաշվից սեփական,
Հարմարավետ ճշմարտությում,
Հոգութաբեր արդարություն:

Ու քարոզնե՜ր, քարոզնե՜ր,
Վ՛այ փափաղ թռցնողներ,
Ո՞ւմ աչքերն էք կապում
Ու պոչերդ քողարկում:

Ստով սնում ստռկացնում,
Համբուրգեր էք բաժանում,
Ինքներդ ինչո՞վ էք սնվում,
Արյունո՞վ:::

29.3.2007

Aksel
26.04.2007, 20:59
Սերն ու գարին

Մի նժույգ ունեմ սանձարձակ,
Չգիտեմ ուր է ինձ տանում,
Ու մեր հետևից աղմուք, աղաղաք,
Փոշի՝, փօշու մեջ խորտակվող քաղաք:

Ձի՛ ջան, իմձ ու՞ր էս տանում.
- Քեզ նոր քաղաք եմ տանում,
Որտեղ գարին էժա՜ն է:
- Նժուգս հաշվենկա՜տ է:

ինչի՞ս է պետք էժա՛ն գարին,
Տար ինձ որ կա սերն ու բարին,
Ձին ինձ վրա խրխնջա՝ց.
- Այնտեղ ձրի՜ի՜ է գարին:

Ա՛խ դու ախո՞ռ էս գնում,
Դու ինձ ախո՞ռ էս տանում,
Ճամփեդ փոխի ավանա՜կ,
Ա՛ռ քեզ խոթան կողիդ տակ:

Իմ նժույգը զարմացավ
Ու քառատրոփ սլացավ,
Քամիներից սանձարձակ
Թռնում էր ուրիշ քաղաք:

Տեսնես էդ քաղաքում սե՞րն է էժան թե՞ գարին:

26.4.2007

Aksel
08.05.2007, 12:59
Որթ լորդը

Խնձորի մեջ մի հաստ որթ
Համարում էր իրեն լորդ,
Լորդը ամեն ինչ ուներ,
Ինչքա՜ն ուզենար կուտեր:

Ուլուանա
08.05.2007, 13:06
Որթ լորդը

Խնձորի մեջ մի հաստ որթ
Համարում էր իրեն լորդ,
Լորդը ամեն ինչ ուներ,
Ինչքա՜ն ուզենար կուտեր:

լավն էր, :ok միայն թե որդ, ոչ թե որթ։ Որթը խաղողի վազն է։ ;)

Aksel
08.05.2007, 13:57
լավն էր, :ok միայն թե որդ, ոչ թե որթ։ Որթը խաղողի վազն է։ ;)

Շնորհակալ եմ Ուլյանա:) ազնիվ խոսք, ախր ես էլ գիտեի, որ որթը խաղողի վազն է, բայց ի՞նչ օգուտ;)

Խնձորի մեջ մի հաստ որդ
Համարում էր իրեն լորդ,
Լորդը ամեն ինչ ուներ,
Ինչքա՜ն ուզենար կուտեր:

Aksel
16.05.2007, 10:53
Անցնում էս


Անցնում էս ո՛վ գեղեցիկ
Ու միակն էս լուսնի պես,
Վարդ էս, Հասմիկ, ձնծաղիկ,
Մի հարց ունեմ միայն քեզ:

- լսում եմ քեզ բանաստեղծ,
Հյուսիր հարցմունքդ խնդրեմ,
Խոստանում եմ, որ անկեղծ
Հարցիդ կպատասխանեմ:

- Ի՛նչ գեղեցիկ էս.
- Հարցդ լավ եմ հասկանում,
Բայց իզուր էս ինձ դիմում,
Բայց մի մոլորվի, գնա՝
Կուպեիդոնին հարցրա:

- Նա վորսո՛րդ է, դու՛ ասա,
Քիչ առաջ նրան տեսա,
Բայց նրա նետի համար
Սրտիս վրա տեղ չկար:

- Ուրեմն դու ստում էս
Ստում էս, սիրահար չես,
- Ե՞ս, չի կարող պատահի
- Դու՛, կպատահի՛:

- Հանուն ինչի՞ չգիտեմ,
Ինչու պիտի քեզ ստեմ,
Ո՞րն է իմաստն իմ ստի,
Էլ ո՞րն է իմաստը կյանքի:

- Կյանքի իմաստ, իմաստություն,
Չկա՛ նման հասկացություն,
Կա մի զգացմունք, մի գարուն,
Երբ նայես գեղեցկուհուն:

- Ու կրակն էս ընկնում՝,
Ասա՛, ինչու՞ չես ասում,
Ասա՛ ո՛վ դու գեղեցիկ,
Վարդ, Հասմիկ ու ձնծաղիկ:

- Ուրեմն պիտի այրվես,
Այրվես, որ ես տաքանամ,
Դու քո ցավով տապակվես
Իսկ ես անցնեմ ու գնամ:

Կա՛ց զրուցենք, մի՛ գնա՜,
Գոնե անու՜նդ ասա՛
- Մուսա՜ա՜ա՜

12.5.2007

Ուլուանա
16.05.2007, 11:20
Մտահղացումը բավական հետաքրքիր էր։ :ok Բայց բանաստեղծական առումով, կարծում եմ, թույլ էր... :think համ հանգերի տեսակետից, համ էլ մի տեսակ պարզունակ ձևով էր շարադրված, դե, արդեն ավանդական դարձած ուղղագրական և ընդհանրապես լեզվական սխալների մասին համեստորեն լռում եմ... :oy

Բայց ախր գաղափարն իրոք լավն է, կարելի է բանաստեղծությունդ մի հատ լրջորեն մշակել, շատ լավ բան կարող է ստացվել դրանից հետո։ :)

Ակսել, բայց արի մի քիչ գրագիտություն սովորիր, էլի, ախր գրողին վայել չի էդ կարգի լեզվական սխալներ անելը։ :{ Լուրջ եմ ասում, հեչ չե՞ս մտածել էդ ուղղությամբ... Արժե մտածել, լուրջ։ ;)

Aksel
16.05.2007, 20:24
Մտահղացումը բավական հետաքրքիր էր։ :ok Բայց բանաստեղծական առումով, կարծում եմ, թույլ էր... :think համ հանգերի տեսակետից, համ էլ մի տեսակ պարզունակ ձևով էր շարադրված, դե, արդեն ավանդական դարձած ուղղագրական և ընդհանրապես լեզվական սխալների մասին համեստորեն լռում եմ... :oy

Բայց ախր գաղափարն իրոք լավն է, կարելի է բանաստեղծությունդ մի հատ լրջորեն մշակել, շատ լավ բան կարող է ստացվել դրանից հետո։ :)

Ակսել, բայց արի մի քիչ գրագիտություն սովորիր, էլի, ախր գրողին վայել չի էդ կարգի լեզվական սխալներ անելը։ :{ Լուրջ եմ ասում, հեչ չե՞ս մտածել էդ ուղղությամբ... Արժե մտածել, լուրջ։ ;)

լեզվական սխալները տեսնում եմ, գուցե ոչ բոլորը բայց օրինակ, Կուպեիդոնին հարցրա - շատ թունդ բարբառային է, գռեհիկության աստիճան, բայց ենքան սովորական ու տեղին է հնչում, որ չեմ կարում չգրեմ:( թերևս երևի ալարկոդությունից էլ է, երևի մշակեմ, արժի;) Պարզունակության մասին էլ էս ճիշտ ասում, ես էլ նկատեցի, բայց որոշեցի որ թող մակսիմում պարզունակ լինի վերջաբանի հետ կոնտրաստը ավելի ցայտուն ու անսպասելի լինելու համար: Թերևս եթե այլաբանորեն ու խորը գրվեր չեր տուժի, ավելի լավ կլիներ, ուղղակի այն բանը, որ վերջի մի բառը ընթերցողին հանկարձակի է բերում, ամեն ինչ ջնջում է, մի բառով բոլորովին այլ միտք է ստանում խոսքը, բոլորովին այլ բանի մասին, էդ պարզունակությանը որոշեցի ուշադրություն չդարձնել, թերևս ընթեցողը գտնում է, որ իզուր: Բան չունեմ ասելու, իզուր...

Մի խոսքով ասած, Ուլիանա եթե ժամանակ ունենաս խմբագրես, ես էլ չեմ ալարի կմշակեմ:) ;)

Aksel
06.07.2007, 22:20
Բրիտանական իմպերիաի բերետը,
Որպես մահակ օգտագործվող կլարնետը,
Տեսնես ի՞նչ էր մտածում պոետը.
Եսի՛մ:

StrangeLittleGirl
07.07.2007, 00:37
Եսի՛մ:
Ես էլ իմ
Գոնե երևակայությունդ աշխատացնեիր, հորինեիր պոետի մտածածը… Թե չէ էսպես շատ անհրապույր է :(

Aksel
07.07.2007, 12:20
Ես էլ իմ
Գոնե երևակայությունդ աշխատացնեիր, հորինեիր պոետի մտածածը… Թե չէ էսպես շատ անհրապույր է :(

Շատ ճիշտ էս հասկացել, պոետի մտածածը հենց այդ մտածմունքների անհրապույրությունն էր:(

StrangeLittleGirl
07.07.2007, 12:25
Շատ ճիշտ էս հասկացել, պոետի մտածածը հենց այդ մտածմունքների անհրապույրությունն էր
Կարելի էր այդքանն ընդգրկել ստեղծագործության մեջ, ոչ թե ընթերցողին խաբել, ասել. «Եսի՞մ»:

Manumel
07.07.2007, 19:34
«Փափուկ» թերթի լրաճչողը

«Փափուկ» թերթի թղթակիցը,
Մի փորձառու լրաճչող,
Ուզում էր, որ զրուցակիցը
Լինի դուդ և ունենա փող:

Նա իր գործը լավ գիտեր,
Հեյ գիտի պարոն դդեր,
Թե ուզում էք թուք ու մուր,
«Փափուկ» թերթից ունեք հյուր:

Գնաց մտավ մի մեծ շենք,
Ամենամեծ սենյակը,
Ու որպես իր միակ զենք,
Կրցքին սեղմած գրչակը:

Էդ սենյակում մարդ չկար,
Մի չաղլիկ ճանճ էր տզզում,
Լրաճչողը արդար
Սկսեց հարց ու գրառում:

- Դուք ինչու՞ էք այստեղ տզզում,
Ի՞նչն է ձեզ անհանգստացնում,
Ե՞րբ տզզում էք սենյակում
Ձեզ ո՞ր թերթով են խփում:

- Տզզ, տզզզ, տզզզ…
- Ի՞նչ է նշանակում տզզ:
- Տզզ, տզ-տզ, տզզզզզզզ::
- Պարզ է, ուրեմն Տ.Զ..Զ:

Տ.Զ..Զ:
Տնտեսական Զարգացումների Զավթիչ:
Ա՛յ քեզ լքտի կառավարի՜չ,
Դուք զավթում էք թե՞ զարգացնում,
Լսու՞մ էք ինձ, ձե՛զ եմ տզզում:

- Ու փորձառու լրաճչողը
լրացրեց հաճորդ տողը.
- ԵՎ այսպիսով, պարոն ճանճը
Դեռ չի ընկել սարդի չանչը:

- Ու շտապ վազեց լրաճչատուն,
Թռավ ուղիղ հրատարակճչություն,
Այնպես ճչաց, որ իր ձայնից
Ինքն էլ թռավ կանգնած տեղից:

Ու օդի մեջ տեսավ հեռուն,
Տեսավ բարին, ճշմարտություն,
Տեսավ հեռու կանաչ դաշտում
Մի վրդովված էշ էր զռում:

Մտքում կապվեց մի նոր հանգույց,
Հորինեց նոր հարցազրույց:

Լավ էր, հումորը տեղն է:
Միտքդ էլ հասկացա::D

Aksel
08.07.2007, 14:11
Մեջբերում:

Շատ ճիշտ էս հասկացել, պոետի մտածածը հենց այդ մտածմունքների անհրապույրությունն էր

Կարելի էր այդքանն ընդգրկել ստեղծագործության մեջ, ոչ թե ընթերցողին խաբել, ասել. «Եսի՞մ»:

Դե եթե հավես չունի մտածելու ես ի՞նչ իմանամ ի՛նչ է մտածել


Լավ էր, հումորը տեղն է:
Միտքդ էլ հասկացա::D

Շնորհակալ եմ Manumel

Aksel
12.08.2007, 21:42
Հպա՛րտ է մայրը

Հեթանոսական տուրք է մասուցվում,
Հիշատակում են ընկած քաջերին,
Կյանք են արարում, երգում ու պարում,
Ցնծերգ է թառել Հայոց լեռներին:

Ու սեղան է, որ վերջ չունի,
Տղոնցն օղի, կանանց գինի,
Ընդունելի մատաղ լինի:

Լեռնեցիները մատաղ են տալիս,
Քրիստոնեական արարողությամբ,
Ընկած զինվորի մայրը չի լալիս,
Հպարտ է մայրը, բեղված օրհնությամբ:

Հպարտ է մայրը իր զավակներով,
Հպարտ է կյանքը անվախ պայքարով,
Հպարտ է Հայը Հայոց աշխարհով,
Հազարամյակներ հնչող երգերով:
Հպա՛րտ է մայրը:

5. օգոստոսի 2007թ.
Սահմանամերձ Կոթի գյուղ, Հայաստան:

rainbow
13.08.2007, 08:53
Շատ, շատ ոգեվորող էր......

Aksel
14.08.2007, 22:33
Շատ, շատ ոգեվորող էր......

Շնորհակալ եմ rainbow;)

Aksel
09.09.2007, 13:53
Ո՛չ ոչխարը


Մի մտածող մեր նոր դարում
Հոգնել էր կյանքի շուկայում,
Չեր ըմբռնում գովազդները,
Ու կակազում էին մտքերը:

Որոշել էր հանձնվել,
Էլ չեր ուզում մտածել,
Չգտնելով ո՛չ մի ճար,
Որոշեց դառնալ ոչխար:

ԵՎ այդ հարցով տակավին,
Դիմեց ծանոթ բժշկին,
- Մի բան արա ինձ համար,
Ուզում եմ դառնամ ոչխար:

-Ոչխար դառնալը հեշտ է,
Կոտոշ ճարելն է դժվար,
Կոտոշը դիֆիցիտ է,
Չունեմ նույնիսկ ինձ հաա՜հմաա՜հր:

- Էդ կոտոշի եղածն ի՞նչ է,
Մի զույգ կոտոշ էլ՝ չես ճարում,
- Է՜հհհհ, մի զույգը քիչ է, քի՛չ է,
Ոմանց տասը չի հերիքում:

- Տասը կոտոշն ի՞նչ են անում,
- Ի՛նչ որ դու էս ուզում անես,
Սրա-նրա կողն են բզում,
Իսկ քեզ չե՞ն բզել, չգիտե՞ս:

Գիտե՛ս, հեշտ չե ոչխար լինել,
Մկկալ ու խոտ արածել,
- Ի՛նչ դժվար է, կմկկամ,
Այդ մեկը որ հաստատ կարամ:

Ականջս համարակալ,
Ոչինչ պետք չե հասկանալ,
Տեղս միշտ կգիտենան,
Կունենամ իմ ապագան:

- Չէ՜, քեզանից բան դուրս չի գա,
Դու արդեն շատ էս խոսում,
Ոչխարը պետք է մկկա,
Երբ ինչ որ բան է ուզում:

09.09.2007թ.

Aksel
15.09.2007, 00:27
Միայն այսօր

Երկիրը նորից
Հեռանում է արևից,
Աշուն է արդեն,
Թռչունները կչվեն:
Եվ ուշ է արդեն
Երգել սերը խենթորեն,
Թող հույզերն անհեն
Տերևների պես ընկնեն,
Ու լինի անդոր,
Բայց միայն՝ այսօր:

15.09.2007

Aksel
11.11.2007, 00:36
Լուռ էր

Եկավ ու գնաց,
Մուսան էր, լուռ էր ու խոհեմ,
Մտքիցս կախված
Հանդարտ ճոճվող մի խոսք ունեմ:

Ճոճվում, ճոճվու՜մ է,
Ու իմ վրա ծիծաղու՞մ է,
Գանգս սպսում է,
Գայթակղվել, շիկանում է:

Ու մը՜-տա՜-ծու՜մ է:
Ու մեկը չկա, որ ասի,
Թե պատահում է,
Ուստի ինքս ինձ ասեցի.

Քեզ ո՞վ ասեց սիրահարվել,
Սուզվել ծովը հույզերի,
Ու փորձում էս հաղթահարել
Ձգողության ուժը երկրի:

Քո բախտը բերի՝
Չպառաված երիտասարդ,
Պղտոր ջրերի
Զոխլալ ալիք մի ակնթարթ:

Չե՛, իզուր էր,
Սա չեի ուզում ասած լինեի,
Մուսան լուռ էր,
Պիտի նրան լուռ լսեի:

10.11.2007

Aksel
01.12.2007, 17:19
Պարոն Եսեմորկամը

Նա շատ դժվար դերասան էր,
Բայց դերը հեշտ էր խաղում,
Լավ մշակված կեցվածք ուներ,
Ուժեղ էֆեկտ էր գործում:

Նա լու՛ռ էր ներկայանում,
Մերկացնելով ատամը,
Շատ ինքնատիպ էր ժպտում
Պարոն Եսեմորկամը:

Երբ գլուխն հետ էր թեքում,
Որ տեսնեն իր էությունը,
Շատ ճկուն էր պահպանում
Հավասարակշռությունը:

ԵՎ շնորհիվ հաստ վզի
Գլխի ձևը չեր տուժում,
Հ՛եյ Նիկոլա Սարկոզի
Տ՛ես արքան ո՛նց է քայլում:

01.12.2007.

Aksel
05.12.2007, 21:44
Մկան մտքինը

Իրենից գոհ, շախով-շուխով,
Կենդրոնական շքամուտքով,
Հին բազկաթոռի տակից
Մուկը հելավ իր ծակից:

Հպարտ նայեց չորս բոլորը
Վարագույրի հետևից,
Կտրուկ պոկեց գետնից փորը,
Դուրս եկավ ընդհատակից:

Անցավ սառնարանի մոտ.
- Գրո՛ղը տանի, ո՛չ մի հոտ,
Չէ՛ որ այստեղ երշի՜կ կա,
Ահա թե ինչու՛ էմ ես հակա՛:

Չեմ վախենում ո՛չ մեկից,
Ես խո՛սք ունեմ ասելու,
Հացամանը ինձանից
Արդյոք ու՞ր էք պահելու:

Հրես ելնեմ սեղանին
Ճշմարտությունն ասելու
Ու տե՛ս թե տան տիրուհին
Ո՛նց է վախից ճչալու:

լեզուն կապ է ընկնելու,
Թավալվելու է իմ դեմ,
Ես անչափ վախենալու
Պիտի տիրուհուն ներեմ:

Ելնեմ մտնեմ իմ ծակը
Կամ բազկաթոռի տակը
Ու տակից եմ ծակելու,
Աթոռն ի՛մն է լինելու:

ԵՎ ա՛յս ու հետ գիտեցե՛ք,
Ծակս էլ չսվաղե՜ք,
Կրծել, ծակելն ինձ համար
Միշտ եղել է խաղ ու պար:



05.12.2007

Ուլուանա
05.12.2007, 22:42
Յաման տիպն էր մուկը, հա՜։ :D Լավ էր, բայց, ինչպես միշտ, չհաշված տառասխալներն ու լեզվական այլ սխալները։ ;)

կենդրոնական – կենտրոնական

ա՛յս ու հետ – այսուհետ

Ի դեպ, մի անգամ հեռուստատեսությամբ լեզվի մասին հաղորդում էր, ու մի լեզվաբան ասում էր, որ «այսուհետ» ձևը սխալ է. պետք է լինի «այսուհետև» կամ «հետայսու»։ Բայց դե այս մեկը, ամեն դեպքում, ներելի սխալների թվին է պատկանում։

Մեկ էլ էս մասը մի քիչ լավ չհասկացա... :unsure

Ես անչափ վախենալու
Պիտի տիրուհուն ներեմ:
Էդ «վախենալու» բառն ինչի՞ն է վերաբերում։ :esim Մի տեսակ անկապ է... :8

Aksel
06.12.2007, 01:34
Յաման տիպն էր մուկը, հա՜։ :D Լավ էր, բայց, ինչպես միշտ, չհաշված տառասխալներն ու լեզվական այլ սխալները։ ;)

կենդրոնական – կենտրոնական

ա՛յս ու հետ – այսուհետ

Ի դեպ, մի անգամ հեռուստատեսությամբ լեզվի մասին հաղորդում էր, ու մի լեզվաբան ասում էր, որ «այսուհետ» ձևը սխալ է. պետք է լինի «այսուհետև» կամ «հետայսու»։ Բայց դե այս մեկը, ամեն դեպքում, ներելի սխալների թվին է պատկանում։

Մեկ էլ էս մասը մի քիչ լավ չհասկացա... :unsure

Էդ «վախենալու» բառն ինչի՞ն է վերաբերում։ :esim Մի տեսակ անկապ է... :8

Շնորհալա եմ Յուլիանա, սխալները հիմա կուղղեմ:) իսկ վախենալուն -ճիշտ էս նկատել ու լավ է որ ասեցիր, շատ օգնեցիր կողմնորոշվելու;)
Էդ բառը ես վերցրել եմ էսպես ասած ժողովրդական հումորից, մի ժամանակ Լեննականում մոդա էր, ասում էին - Ինչխել վախենալու՛ էս-, ուրեմն էդ խոսքը չի անցել ժողովրդի մեջ, այլապես կկռահեիր, որ ուզում եմ ասել մուկը մտածում է, որ ինքը շատ վախենխլու է, ասյինքն իրենից կարելի է վախենալ: Գիտե՛ս, կարծում եմ, որ շատ հարմար խոսելաձև է իրոնիան արտահայտելու համար, բայց եթե չի ընդունվում ուրեմն պետք է փոխել, կմտածեմ, սրա համար հատուկ շնորհակալություն;)

Լեզվաբանությունը իհարկ է ամենակարևոր գիտությունն է իսկ լեզվաբանի առաջարկը, կարծում եմ:think, կարող է հաստատել միայն ժողովորդը ու ժամանակը, ուրիշ դատավոր չկա;)

Ուլուանա
06.12.2007, 01:43
Շնորհալա եմ Յուլիանա, սխալները հիմա կուղղեմ:) իսկ վախենալուն -ճիշտ էս նկատել ու լավ է որ ասեցիր, շատ օգնեցիր կողմնորոշվելու;)
Էդ բառը ես վերցրել եմ էսպես ասած ժողովրդական հումորից, մի ժամանակ Լեննականում մոդա էր, ասում էին - Ինչխել վախենալու՛ էս-, ուրեմն էդ խոսքը չի անցել ժողովրդի մեջ, այլապես կկռահեիր, որ ուզում եմ ասել մուկը մտածում է, որ ինքը շատ վախենխլու է, ասյինքն իրենից կարելի է վախենալ: Գիտե՛ս, կարծում եմ, որ շատ հարմար խոսելաձև է իրոնիան արտահայտելու համար, բայց եթե չի ընդունվում ուրեմն պետք է փոխել, կմտածեմ, սրա համար հատուկ շնորհակալություն;)

Լեզվաբանությունը իհարկ է ամենակարևոր գիտությունն է իսկ լեզվաբանի առաջարկը, կարծում եմ:think, կարող է հաստատել միայն ժողովորդը ու ժամանակը, ուրիշ դատավոր չկա;)
Ոնց որ թե սխալ ես հասկացել... «Վախենալու» բառը ժողովրդի մեջ լավ էլ մտած է ու շատ գործածական է։ Հարցը դա չէ։ Ուղղակի քո գրած նախադասության մեջ մի տեսակ չի հասկացվում, թե որ բառին է վերաբերում, միտքը մի տեսակ հստակ չի, էլի։ Այ, եթե համապատասխան կետադրական նշաններ լինեին, կհասկացվեր, օրինակ, այսպես.

Ես՝ անչափ վախենալու,
Պիտի տիրուհուն ներեմ։

Հ. Գ. Մականունս ոչ թե Յուլիանա է, այլ Ուլուանա։ ;)

Aksel
06.12.2007, 02:08
Ոնց որ թե սխալ ես հասկացել... «Վախենալու» բառը ժողովրդի մեջ լավ էլ մտած է ու շատ գործածական է։ Հարցը դա չէ։ Ուղղակի քո գրած նախադասության մեջ մի տեսակ չի հասկացվում, թե որ բառին է վերաբերում, միտքը մի տեսակ հստակ չի, էլի։ Այ, եթե համապատասխան կետադրական նշաններ լինեին, կհասկացվեր, օրինակ, այսպես.

Ես՝ անչափ վախենալու,
Պիտի տիրուհուն ներեմ։

Հ. Գ. Մականունս ոչ թե Յուլիանա է, այլ Ուլուանա։ ;)

Եղավ Ուլուանա ջան, կներես, պատահում է:hands
Էս ինչ լավ բան ասեցիր, ուրեմն մնաց մի պրոբլեմ:), հիմա կետադրությունն էլ փոխեմ ու նորից տպեմ:
Շատ շնորհակալ եմ Ուլուանա :)

Մկան մտքինը

Իրենից գոհ, շախով-շուխով,
Կենտրոնական շքամուտքով,
Հին բազկաթոռի տակից
Մուկը հելավ իր ծակից:

Հպարտ նայեց չորս բոլորը
Վարագույրի հետևից,
Կտրուկ պոկեց գետնից փորը,
Դուրս եկավ ընդհատակից:

Անցավ սառնարանի մոտ.
- Գրո՛ղը տանի, ո՛չ մի հոտ,
Չէ՛ որ այստեղ երշի՜կ կա,
Ահա թե ինչու՛ էմ ես հակա՛:

Չեմ վախենում ո՛չ մեկից,
Ես խո՛սք ունեմ ասելու,
Հացամանը ինձանից
Արդյոք ու՞ր էք պահելու:

Հրես ելնեմ սեղանին
Ճշմարտությունն ասելու
Ու տե՛ս թե տան տիրուհին
Ո՛նց է վախից ճչալու:

լեզուն կապ է ընկնելու,
Թավալվելու է իմ դեմ,
Ես՝ անչափ վախենալու,
Պիտի տիրուհուն ներեմ:

Ելնեմ մտնեմ իմ ծակը
Կամ բազկաթոռի տակը
Ու տակից եմ ծակելու,
Աթոռն ի՛մն է լինելու:

ԵՎ ա՛յսուհետ գիտեցե՛ք,
Ծակս էլ չսվաղե՜ք,
Կրծել, ծակելն ինձ համար
Միշտ եղել է խաղ ու պար:



05.12.2007

Dayana
06.12.2007, 09:36
Ինչ լավ է :hands

Aksel
28.12.2007, 01:19
Ինչ լավ է :hands
Ուրախ եմ, որ դուրդ եկել է:)

Ավելացվել է 42 վայրկյան անց
Սպիտակ առավոտ



Ձյուն է եկել ու անդոր է,

Հանկարծակի լռություն,

Ու մի սպիտակ առավոտ է,

Մի գիշերվա պատմություն:


Գուցե դեռ չե՞մ արթնացել,

Աչքերս բա՞ց եմ քնել,

Ու սպիտակ է, լռություն,

Ու միապաղաղություն:

Գեղեցկություն,

Անտարբերություն,

Խաղաղություն,

Մաքրություն,

Սառնություն,

Ձյու՜ն:

Իակ հեռվում մի սպիտակ տանիք,

Գուցե այնտեղ ձյունե մարդի՞կ...



26.12.07