PDA

Դիտել ողջ տարբերակը : 100+1 Անելիք



~Anna~
16.04.2011, 02:58
Խնդրում եմ օգնեք ցուցակ կազմել որը բաղկացած կլինի 101 անելիքներից: Այլ կերպ ասած "bucket list," կազմում եմ ցուցակ ու սկսում իրագործել մինչ մահ:
Տարբեր հետաքրքրություններ ունեմ և ուրախ կլինեմ հաշվի առնել ձեր բոլոր տարբերակները:
Իմ օրինակներից...
1. Սովորել սերտակի
2.Լինել Սուրբ Ղազար կղզում
3.Գնալ օտար լեզվով համերգ
4.Բարեգործություն մանկատան համար
5. UNESCO-ի ցուցակից 3 տեղ լինել և այլն.

Արէա
16.04.2011, 09:44
1. Ոտքերի տակ մոմեր վառելով դանդաղ սատկացնել բոլոր նրանց, ովքեր թեկուզ ամենաչնչին չափով կչարաշահեն իրենց դիրքը, սկսած երթուղայինի վարորդից, որևէ հաստատության պահակից, ինչ որ եսիմինչային հեղինակությունից, վերջացրած ոստիկաններով, նախարարներով ու ամենատարբեր վզի հաստություն ունեցող պաշտոնյաներով: Այլ կարևոր անելիք առայժմ չեմ տեսնում:

Freeman
16.04.2011, 09:55
1. Ոտքերի տակ մոմեր վառելով դանդաղ սատկացնել բոլոր նրանց, ովքեր թեկուզ ամենաչնչին չափով կչարաշահեն իրենց դիրքը, սկսած երթուղայինի վարորդից, որևէ հաստատության պահակից, ինչ որ եսիմինչային հեղինակությունից, վերջացրած ոստիկաններով, նախարարներով ու ամենատարբեր վզի հաստություն ունեցող պաշտոնյաներով: Այլ կարևոր անելիք առայժմ չեմ տեսնում:

Իսկ ինչպե՞ս ես պատրաստվում դա իրագործել


1. Դառնալ նորմալ բժիշկ
Մնացածը՝հետո

Արէա
16.04.2011, 10:04
Իսկ ինչպե՞ս ես պատրաստվում դա իրագործել

:( երազում եմ ուղղակի :(

Shah
16.04.2011, 11:00
-անձնական սամալյոտով շուրջերկրյա ճանապարհորդություն, պարբերաբար պառաշյուտով թռնելով

-սպիտակ տան պատի տակ հոգալ բնական կարիքները

-անմարդաբնակ կղզում երկուսով անցկացնել անմոռաց գիշեր

-թանկանոց շամպայնի վաննայի մեջ աղջիկների հետ...

-արագության ռեկորդ ամերիկայի չգիտեմ որ անապատում

-ուռել վայրի ցեղերի վոժդի հետ

-ալյասկայում ձնկնորսություն անել գոնե մի անգամ



ժամանակի սղության պատճառով վերջակետ չեմ դնում, կշարունակեմ հետո

Հայկօ
17.04.2011, 00:18
100 բան, որ իսկական տղամարդը պիտի անպայման անի իր կյանքում (http://www.akumb.am/showthread.php/53540-100-%D5%A2%D5%A1%D5%B6-%D5%B8%D6%80-%D5%AB%D5%BD%D5%AF%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6-%D5%BF%D5%B2%D5%A1%D5%B4%D5%A1%D6%80%D5%A4%D5%A8-%D5%BA%D5%AB%D5%BF%D5%AB-%D5%A1%D5%B6%D5%BA%D5%A1%D5%B5%D5%B4%D5%A1%D5%B6-%D5%A1%D5%B6%D5%AB-%D5%AB%D6%80-%D5%AF%D5%B5%D5%A1%D5%B6%D6%84%D5%B8%D6%82%D5%B4)

~Anna~
17.04.2011, 01:23
Անկեղծ ասած ես իրոք ցուցակ եմ կազմում ու 76րդ կետին եմ հասել: Ակնկալում եմ լուրջ առաջարկներ:

Կներեք, բայց եթե կարելի է մի քիչ այլ բնույթի օրինակներ նշեք որ աղջկան էլ վայել լինեն:

Հայկօ
17.04.2011, 01:37
Անկեղծ ասած ես իրոք ցուցակ եմ կազմում ու 76րդ կետին եմ հասել: Ակնկալում եմ լուրջ առաջարկներ:

Կներեք, բայց եթե կարելի է մի քիչ այլ բնույթի օրինակներ նշեք որ աղջկան էլ վայել լինեն:

Ճիշտն ասած՝ մի քիչ դժվար ա քո փոխարեն որոշել, թե դու ինչ ես ուզում, ~Anna~ ջան, էլ չասած որ լրիվ սխալ ա թե՛ բարոյական ու թե՛ տրամաբական տեսանկյուններից :):

~Anna~
17.04.2011, 11:36
Ճիշտն ասած՝ մի քիչ դժվար ա քո փոխարեն որոշել, թե դու ինչ ես ուզում, ~Anna~ ջան, էլ չասած որ լրիվ սխալ ա թե՛ բարոյական ու թե՛ տրամաբական տեսանկյուններից :

Չեմ խնդրում իմ փոխարեն որոշեք, պարզապես հույս ունեի խորհրդի կարգով ձեր անձնական փորձից մի բան կասեիք: ՄԻ գուցե ինչ որ արտասովոր, հետաքրքիր բան եք արել որ հիշարժան է և խորհուրդ կտաք ուրիշներն էլ անեն:
Օրինակ ես բարձրացել եմ Նյու Յորքի Empire State Building-ի 108րդ հարկը և հնարավորության դեպքում խորհուրդ կտայի ցանկացած մարդու Նյու Յորքում լինելու դեպքում անպայման տեսնեն քաղաքը տվյալ կետից: ՈՒրիշ մեկը Հայաստանում գտել է ծաղիկ որ միայն գիշերն է բացվում ու գոնե մեկ անգամ արժի տեսնել:

Kiss
17.04.2011, 17:56
Իսկ ինչպե՞ս ես պատրաստվում դա իրագործել


1. Դառնալ նորմալ բժիշկ
Մնացածը՝հետո

1. Դառնալ նորմալ բժկուհի
Մնացածը՝հետո

Sagittarius
17.04.2011, 18:28
Այցելել Եվրոպայի ամենամեծ ստրիպկլուբը, խմել ինչքան կարող եք, վերջում հետ տալ մերկապարուհու վրա, կարցնել վերնաշապիկը և դրամապանակը, դուրս շպրտվել ակումբից :hands

Իսկ հիմա աղջիկների համար՝
Այցելել Ամստերդամ... չէ էս մեկը չէ, այցելել Համբուրգ,...հմմ, էս մեկն էլ չէ, այցելել Վենեցիա, ձեր կյանքի կեսի հետ գոնդոլայով շրջել քաղաքով: Էէէէ, աղջիկներ, էս ինչ տխուր կյանքն ունեք :(

~Anna~
18.04.2011, 01:17
Բացի մեր ապագա բժիշկներից բոլորի մտքին նույն բանն է: :|

Ստացվում է եթե խմելու, մերկ մարմիներ տեսնելու հետ սեր չունենք ուրեմն տխուր կյանք ունենք:

Կյանքում ուրիշ հաճույքներ էլ կան: :roll

Ապե Ջան
18.04.2011, 02:15
է հա կան… բայց խմելն ու (էգեղենը :D) ուրի՜շ թեմայա:

~Anna~
18.04.2011, 09:25
Ալկոհոլ սիրող ակումբցիների բանակում ևս մի նոր զորակոչիկ:
Կեցցե հայոց երիտասարդությունը, ուռաաաաա:|

Kiss
18.04.2011, 18:10
~Anna~ ջան չէ ինչի ա տխուր կյանք, դա էլ իր հետաքրությունը ունի;)

Հայկօ
18.04.2011, 18:41
Խնդրում եմ արբենալը չշփոթել հառռռփելու հետ, սեքսն էլ՝ պոռնոյի :)):

Sagittarius
18.04.2011, 20:52
Խնդրում եմ արբենալը չշփոթել հառռռփելու հետ, սեքսն էլ՝ պոռնոյի :)):

ճիշտ է, հառռռռռփելը և պոռնոն բարձրակարգ արվեստ են, իսկ էն երկուսը սկսնակների համար են:P

Դավիթ
18.04.2011, 21:56
Ես վերջապես որոշեցի այս օգոստոսին գնալ Ստուռգիս, Հարաֆային Դակոտա, մոտո հավաքույթի: Ամեն տարի խոսք եմ տալիս ինձ, բայց միշտ մի բան լինում ա վերջում: Ելոստոնով էլ հետ ենք գալու, 2200 (3540km) 7 օրում:

~Anna~
18.04.2011, 23:41
Միայն Ելոոստոնը տեսնելու համար էլ արժի գնալ: Ես էլ Ելոստոնում լինելը կավելացնեմ իմ ցուցակի մեջ: Եթե Յոսեմիթիում չեք եղել խորհուրդ կտայի գնալ: Մոտո հավաքույթ դժվար լինի, բայց մի քանի ջրվեժներ կան::ok

erexa
18.04.2011, 23:48
Իսկ հիմա աղջիկների համար՝
Այցելել Ամստերդամ... չէ էս մեկը չէ, այցելել Համբուրգ,...հմմ, էս մեկն էլ չէ, այցելել Վենեցիա, ձեր կյանքի կեսի հետ գոնդոլայով շրջել քաղաքով: Էէէէ, աղջիկներ, էս ինչ տխուր կյանքն ունեք :(

Ո՞վ ասեց թե՛ տխուր կյանք ունենք, Ամստերդամ եղել ենք, կիսամերկ աղջիկներ տեսել ենք, մեկից էլ լավ առաջարկը ստացել ենք: :D Որ կողքից նայող յուրաքանչյուր տղա մեզ կնախանձեր: :D

Դավիթ
18.04.2011, 23:53
Յոսեմիթի և Կինգս քենյոն եղել եմ մի քանի անգամ: ժամանակին, որ ֆոտո գործ էի սովորում, Անսել Ադամսի Յոսեմիթիի նկարներն էինք միշտ ուսումնասիրում:

Գեթիսբուրգ էլ գրի ցուցակումդ: Ասում են գիշերով, կոնֆեդերականների ուրվականներն են թափառում դաշտով մեկ:)

~Anna~
19.04.2011, 00:43
Ո՞վ ասեց թե՛ տխուր կյանք ունենք, Ամստերդամ եղել ենք, կիսամերկ աղջիկներ տեսել ենք, մեկից էլ լավ առաջարկը ստացել ենք: :D Որ կողքից նայող յուրաքանչյուր տղա մեզ կնախանձեր: :D

Ոչինչ , թող մտածեն տխուր է որ նախանձելու առիթ չլինի:B


Գեթիսբուրգ էլ գրի ցուցակումդ: Ասում են գիշերով, կոնֆեդերականների ուրվականներն են թափառում դաշտով մեկ
Կարել է home mobile-ով գնալ ու հենց ներսում գիշերել: Մեկ էլ Փենսիլվենիա նահանգում շատ սիրուն քարանձավներ կան: http://www.pacaves.com/
Օրինակ Փեն քարանձավի նավը Օդիսեյ ֆիլմից մի հատվածի է նման, երբ նավով մտնում են ժայռերի մեջ::love

CactuSoul
17.06.2020, 16:32
ivy, հիշում էի ախր, որ սենց թեմա պիտի եղած լինի: ))

ivy
24.02.2024, 21:56
ivy, հիշում էի ախր, որ սենց թեմա պիտի եղած լինի: ))

Փաստորեն մի 4 տարի առաջ էլ եմ էսպիսի թեմա փնտրել :))

Մի խոսքով՝ գտա:
Ով ինչ բաքեթ լիսթ ունի (կամ չունի), հետաքրքիր կլիներ կարդալ: