PDA

Դիտել ողջ տարբերակը : Ինչպե՞ս կատարել Online գնումներ, որ լինի ապահով և վստահելի:

missarmogirl
14.04.2011, 21:50
Ցանկանում եմ կատարել գնումներ ինտերնետով, գիտեմ մի քանի կայքեր, որոնցից կարելի է կատարել գնումներ բավականին մատչելի գներով և այնպիսի իրեր, որ այստեղ չեմ գտնում : Սակայն հարցը կայանում է նրանում , թե ինչպես իմանալ կարելի է վստահել այս կամ այն կայքին, ինչպես անել , որ գնումները կատարվեն հնարավորինս ապահով: Օրինակ ինչ կայքերից խորհուրդ կտաք օգտվել? Կան մարդիկ , որ ծանոթ են Gmarket.com կայքին և կհայտնեն իրենց կարծիքը այդ կայքի մասին և մանրամասն կասեին ինչպես ճիշտ կատարել գնումներ այդտեղից :Կամ ուրիշ ինչ կայքերից խորհուրդ կտայիք օգտվել?:think;):B

ed2010
15.04.2011, 08:21
Խորհուրդ կտայի օգտվել http://www.ebay.com կայքից: Այս կայքում գործում է ռեյտինգային համակարգ, հեշտությամբ կարելի է տեսնել վաճառողի վարկանիշը, տվյալ ապրանքից քանի հատ է արդեն, գնորդների կողմից գրված մեկնաբանությունները և այլն:
Բացի այդ, այստեղ գնումները ապահովված են կայքի ադմինիստրացիայի կողմից, եթե ամեն ինչ կատարեք համաձայն կայքի կանոնների, պահպանեք ապրանքը չստանալու դեպքում բողոքարկման ժամկետները, գումարը կարող եք հետ ստանալ նույնիսկ այն դեպքում, եթե վաճառողը չի պատասխանում և չի պատրաստվում ապրանքը նորից ուղարկել կամ վերադարձնել գումարը:

Հ.Գ. Gmarket.com կայքին ծանոթ չեմ, բայց որքան որ հասկանում եմ, այն պատկանում է ebay-ին, հետևաբար հնարավոր է գործեն նույն մեխանիզմները:

missarmogirl
15.04.2011, 19:09

Այո, ես էլ որքանով հասկացա դա նույն E-bay-ին է պատկանում ուղակի ասիական տարբերակն է կարելի է փորձել

ed2010
15.04.2011, 20:59
Այո, ես էլ որքանով հասկացա դա նույն E-bay-ին է պատկանում ուղակի ասիական տարբերակն է կարելի է փորձել

Իսկ այդտեղ ապրանքներ կան որ ebay-ում չկան?

Արման1981
27.07.2011, 15:06
Պլանավորում եմ Չինաստանից հագուստ ներմուծել հիմնականում օնլայն խանութներից
Ովքեր փորձ ունեն այս բնագավառում?
Որ օնլայն խանութներն են այսօր վստահելի?Ծանոթ եք արդյոք wholesale-dress.net օնլայն խանութին