Մուտք

Դիտել ողջ տարբերակը : Արմեն Մովսիսյան



Lusinamara
14.04.2011, 17:54
Ուզում եմ բացել այս հրաշալի երգով :):hands


http://www.youtube.com/watch?v=BPJZQc70TAY&feature=related

Լուսաբեր
14.04.2011, 17:59
Սիրում եմ շատ: Երկար լսել, բայց չեմ կարողանում, ինչպես և ոչ մի այլ երգչի:
«Նվիրում եմ» երգն եմ ուզում գտնեմ տեսահոլովակի տեսքով, էնպես ունեմ:

Սա էլ վայելեք :love

http://www.youtube.com/watch?v=2DQi7iL3CnA

Դատարկություն
14.04.2011, 19:14
:love Իրա երգերը շատ եմ սիրում, բայց էս երգը մի այլ կարգի ուրիշա :love շատ եմ լսում:love


http://www.youtube.com/watch?v=fG4nJKFKoOg&feature=related

Հայկօ
14.04.2011, 19:18
Երևի մենակ էս երգն եմ սիրում: Բայց շատ եմ սիրում:


http://www.youtube.com/watch?v=VIdWpcCcy3I

Lusinamara
15.04.2011, 17:52
Վեր կաց եղբայր իմ, ցավը կիսենք մեկտեղ....


http://www.youtube.com/watch?v=K0C1C26ckxU

Lion
17.04.2011, 11:58
Այս երգը շատ եմ սիրում - Մասիսը... ալեհեր :think Մեկ էլ, եթե կա, "Դատ" երգի կլիպը դրեք...:love

Դատ, որ մեկին,
Հանեց արդար մարտի...

Lusinamara
17.04.2011, 12:16
Ես այս երգից սկսեցի սիրել Ա.Մովսիսյանին...տասներկու տարեկան էի, երբ առաջին անգամ լսեցի...:):hands



http://www.youtube.com/watch?v=9-1Qob2hp9Q&NR=1

Մաեստրո
17.04.2011, 16:16
Արմեն Մովսիսյան ,,Արտագաղթ,,


http://www.youtube.com/watch?v=Ed8J14mc9I8&feature=player_embedded

Lion
17.04.2011, 16:46
Արմեն Մովսիսյան ,,Արտագաղթ,,


http://www.youtube.com/watch?v=Ed8J14mc9I8&feature=player_embedded

Բայց դու էլ գնացիր, Արմեն... էհհհհ:(

murmushka
17.04.2011, 17:11
Սիրում եմ շատ: Երկար լսել, բայց չեմ կարողանում, ինչպես և ոչ մի այլ երգչի:
«Նվիրում եմ» երգն եմ ուզում գտնեմ տեսահոլովակի տեսքով, էնպես ունեմ:



Լուս, ձեր օրինակով;) կներեք իմ վատ աշխատանքի համար, անձնական արխիվ էի սարքում, ուղղակի երգի համար տեղադրեցի

http://www.youtube.com/watch?v=LaB4j0UP07I&feature=youtube_gdata

Լուսաբեր
17.04.2011, 17:45
Ապրես :)
մեր հենց հարսանիքինա հնչել ես երգը :love Իսկը նման առիթների համարա:)

Մի քիչ կարճ էր ուղղակի

GinAni
01.07.2011, 18:13
վաաաաաաաաաաաաաաայ... ես Արմեն Մովսիսյանին շատ շատ եմ սիրում... երբ դեռ ինքը Հայաստանում էր, ես շատ պոքր էի, բայց իրա բոլոր համերգներին ներկա եմ եղել… հատկապես պիտի 2 երգ առանձնացնեմ իրա երգացանկից… "Արի ընկեր"-ը

http://www.youtube.com/watch?v=6XJ7RxQFYtc
և "փխրուն սերս"-ը որի վիդեոն ցավոք սրտի youtobe-ում չգտա ՉՉՉ

GinAni
09.07.2011, 15:16
Ձոն խելագարության // Արմեն Մովսիսյան


Խելագարին տվեք կրակ, և նա կայրի տունը Աստծո,
Սուտ խոսքերին` լույսի դիմակ, ու կփլվի տաճարն հուսո,
Խեղդված մարմնին կեղծ ողջություն, նա կկառչի չեղած ձեռքից,
Անկյանք քարին` հղիություն, ու կմեռնի հողը ցավից,
Օտար աստղին տվեք անուն, բայց կարոտը չի սպիանա
Երազներում տեսեք հեռուն, թե դա կօգնի ջնջել ներկան,
Դարերի մեջ ձգված դավին անվանեցեք լոկ պատմություն,
Մայրամուտի որբ արևին արյամբ կնքեք խաղաղություն,
Հետո մեռած հույսեր թաղեք հողի անկյանք անծիլ սրտում
Աստվածների տունը փնտրեք հուսո փլված տաճարներում
Խելագարին տվեք կրակ, և նա կայրի տունը Աստծո




էրեխեք ես երգը շատ-շատ եմ ուզում լսել . . . մենակ բառերն եմ կարդացել: Եթե ինչ-որ մեկտ գտնեք, շատ շնորահակալ կլինեմ ՃՃՃ

Նաիրուհի
09.07.2011, 17:36
Էս էլ էն երգը, որով առանձնացրել ու սիրել եմ Արմեն Մովսիսյանին։ Մեր գրասենյակում ամբողջ օրը միացրած էր... :love Նոստալժի՜... :( Մինչև հիմա էլ լսելիս ամեն բառն ապրում ու տեսնում եմ։



http://www.youtube.com/watch?v=DK_tYtRFolg


Արևն արդեն մոտեցել էր մայրամուտին,
Հրետանու ձայնը լսվում էր հեռվում,
Ու միայն վերքերը վիրավոր հողի
Հուշում էին, որ դեռ պատերազմ էր գնում:

Խրամատի մեջ մի պատանի զինվոր
Կարոտով նամակ էր գրում.
Նա հիշում էր տունը հայրենի`
Ծվարած հայոց լեռներում:

«Մի լացիր, իմ մայրիկ,
Սպասիր ինձ, և ես կգամ,
Ես քեզ շատ եմ սիրում,
Կարոտել եմ, իմ մայրիկ:

Ես հիշում եմ խոսքերը քո՝
Սիրել հողը մեր հայրենի,
Ես հիշում եմ արցունքները քո,
Երբ պատմում էիր ջարդերի մասին:

Ես հիշում եմ տունը մեր,
Մեր բակի բարդին ծերացած,
Ես հիշում եմ խոխոջն առվակի,
Ու մանկական խաղերս անցած»:

Ու լսվեց հրաման, մի որոտ դղրդաց,
Ծանր արկերի տակ հողը տնքաց,
Ձեռքին հրացան, նամակը ծոցում պահած՝
Տղան առաջ նետվեց ատամները սեղմած:

Պետք էր անցնել ընդամենը հարյուր,
Լոկ հարյուր քայլ հայրենի հողի,
Բայց ինչքան կարճ են քայլերը խաղաղ
Եվ ինչքան երկար դաշտում այս կռվի:

Ու հանկարծ կարծես լռեց ամեն ինչ,
Տղան հնձված հասկի պես ընկավ՝
Ձեռքերում սեղմած նամակը ծակված,
Հայացքը ուղղած կապույտ երկնքին:

Նա նայում էր կապույտ երկնքին,
Ու հիշում էր տունը հայրենի,
Ու բակի բարդին ծերացած,
Որի տակ մայրը կսպասի նամակին:

Արևն արդեն մոտեցել էր մայրամուտին,
Հրետանու ձայնը լսվում էր հեռվում,
Ու միայն մահամերձ ընկած հայորդին
Հայոց լեռների երգն էր երգում:

...Թռչեի մտքով տուն,
Ուր իմ մայրն էր արթուն...

Lusinamara
28.07.2011, 10:18
Ես քեզ ցանկանում եմ անլուսին գիշեր, որ ճրագ վառեմ պատուհանիդ տակ...


http://www.youtube.com/watch?v=xS8rOLZWOoU&feature=related

Lusinamara
01.10.2011, 00:43
Անձրև՜, մաղիր դեմքիս տաք զնգոցով, որ իմ սառած երակներում գարուն հոսի…


http://www.youtube.com/watch?v=a-zQ98ch1MU&feature=related

einnA
01.10.2011, 23:53
Երկար ճանապարհ, հոգնած, կիսաքուն վիճակ ... պատուհանից երկար սպասված տեսարանն է բացվում, երևում է Վանը, Վանա կապույտը... անխոս լռություն է ու լսվում է.

ուր ենք գնում այսօր մենք մեր մայր հողից... :sulel


http://www.youtube.com/watch?v=Ed8J14mc9I8&feature=BFa&list=ULQIq-GJmBSY0&lf=mfu_in_order

հրաշքություն :love

հ.գ. հատուկ Մաեստրոյի համար, չնայած դրել էր արդեն, բայց էս պահի նկարագրությունն ապրել ենք միասին :)