PDA

Դիտել ողջ տարբերակը : Եթե ունեք Google/Gmail-ի հաշիվ, խնդրում եմ կարդացեք և օգնեք



Ռուֆուս
14.04.2011, 13:53
Չնայած սրա մասին տարբեր թեմաներում արդեն գրվել է, սակայն լավ կլիներ առանձին թեմա էլ ունենալ, որպեսզի հնարավորինս չափ շատ մարդիկ կարդան և օգնեն:

Google-ի բազմաթիվ ծրագրեր և ծառայություններ ունեն ծրագրային խնդիրների, պրոբլեմների բաց համակարգ (Issue Tracking System), որտեղ օգտագործողները նշում են խնդիրը և քվեարկում դրա լուծման օգտին: Ներկայումս գոյություն ունեն մի քանի խնդիրներ, որոնք ուղղակիորեն կապված են Google-ի հայաֆիկացման հետ: Եթե ունեք Google-ի հաշիվ, ձեր քվեարկությամբ դուք նույնպես կարող եք նպաստել խնդիրների լուծմանը: Ինչքան շատ մարդ քվեարկի, այնքան մեծ կլինի հավանականությունը, որ Google-ը շուտափույթ կլուծի այս խնդիրները:

Ի՞նչ պետք է անել: Ընդամենը պետք է բացել համապատասխան խնդրի (issue) էջը, sign in լինել ձեր Google-ի հաշվով (եթե դա արված չէ) և սեղմել խնդրի վերնագրի կողքի աստղի վրա: Եթե աստղը դեղնեց, ուրեմն ձեր քվեն ընդունված է: Եթե աստղը ձեր մոտ արդեն դեղին է, նշանակում է, դուք արդեն քվեարկել եք այս խնդրի օգտին և այլևս ոչ մի բան անել պետք չէ: Issue-ի տակ մեկնաբանություն թողնելը պարտադիր չէ, սակայն ցանկության դեպքում կարող եք նաև մեկնաբանել: Նաև խնդրեք ձեր բոլոր ընկերներին, որպեսզի իրենք նույնպես քվեարկեն և նպաստեն այս խնդիրների լուծմանը:

Անդրոիդի խնդիրներ

Անդրոիդի խնդիր 4230 http://code.google.com/p/android/issues/detail?id=4230&sort=-stars&colspec=ID%20Type%20Status%20Owner%20Summary%20Stars
Անդրոիդը ներկա պահին ամենատարածված օպերացիոն սիստեմն է նախատեսված սմարթֆոնների համար: Դժբախտաբար Անդրոիդը ցույց չի տալիս հայկական տառատեսակները: Քվեարկելով այս խնդրի օգտին, դուք կնպաստեք, որպեսզի Google-ը շուտ լուծի այս խնդիրը և Անդրոիդի հետագա տարբերակներում ներառի հայկական տառեր: Տվյալ պահին այս խնդրի օգտին քվեարկել են 575 հոգի:

Անդրոիդի խնդիր 5925 http://code.google.com/p/android/issues/detail?id=5925&sort=-stars&colspec=ID%20Type%20Status%20Owner%20Summary%20Stars
Այս խնդիրը նույնպես կապված է հայերենի հետ: Եթե Անդրոիդի մեջ ներառվեն բոլոր Unicode նշանները, ապա հայերենի հետ կապված խնդիրը կլուծվի: Տվյալ պահին այս խնդրի օգտին քվեարկել են 513 հոգի:

Անդրոիդի խնդիր 8394 http://code.google.com/p/android/issues/detail?id=8394&q=georgian&sort=-stars&colspec=ID%20Type%20Status%20Owner%20Summary%20Stars
Եթե ուզում եք օգնել մեր վրացի բարեկամներին կարող եք քվեարկել նաև այս խնդրի օգտին: Վրացերեն տառերը նույնպես չեն երևում Անդրոիդում: Եթե Google-ը որոշի լուծել վրացերենի խնդիրը, ապա հավանաբար հայերենի խնդրին նույնպես կանդրադառնան: Տվյալ պահին այս խնդրի օգտին քվեարկել են 22 հոգի:

Google Maps-ի խնդիրներ

Խնդիր 750 http://code.google.com/p/google-mapmaker/issues/detail?id=750&q=armenian&colspec=ID%20Type%20Status%20Priority%20Summary%20Stars%20Internal
Ներկա պահին Google Mapmaker ծրագրում շատ լուրջ ծրագրային սխալ կա, ինչի պատճառով այլևս հնարավոր չէ Google Maps-ում հայերեն գրել: Բոլոր հայերեն տառերը save անելուց հետո վերածվում են չինական հիերոգլիֆների: Գուգլը ընդունել է խնդիրը, բայց մինչև հիմա այն չի լուծել: Տվյալ պահին այս խնդրի օգտին քվեարկել են 5 հոգի:

Խնդիր 231 http://code.google.com/p/google-mapmaker/issues/detail?id=231&q=armenian&colspec=ID%20Type%20Status%20Priority%20Summary%20Stars%20Internal
Այդքան էլ հրատապ խնդիր չէ, բայց քվեարկելը չէր խանգարի: Ընդամենը խնդրում ենք Google-ին, որ հայերենում փողոց, պողոտա, նրբանցք, փակուղի բառերը անհրաժեշտության դեպքում հապավի: Տվյալ պահին այս խնդրի օգտին քվեարկել են 56 հոգի:

Հնարավոր է, որ հետագայում նոր խնդիրներ ավելացվեն:

Խնդրում եմ հնարավորինս չափ տարածել այս հաղորդագրությունը:

tikopx
14.04.2011, 14:27
ժողովուրդ խի չենք ուզում միասին սաղ անել, Հայաստանում գոյություն ունի GTUG.am կայք, որը հենց զբաղվում է բոլոր գուգլի հարցերով, միացրեք ուժերը