PDA

Դիտել ողջ տարբերակը : Հայաստանի աշխարհագրական տեղանունները



yerevanci
13.04.2011, 23:12
Այս թեմայի շուրջ շատ նյութեր ունեմ ձեռքիս տակ, այնպես որ հինն ու նորը համադրելով Ձեր դատին կհանձնեմ ՀՀ տեղանունների դեռ անպատրաստ «բառարանը»: Կփորձեմ այս ամենը ներկայացնել ըստ այբեենական կարգի՝ սկսած Ա-ից: Եթե նկատեք, որ ինչ որ Ձեզ ծանոթ բան չի ընդգրկվել, խնդրում եմ արձագանքեք կամ եթե տեղեկատվություն ունեք, ապա տեղադրեք:

yerevanci
13.04.2011, 23:19
Աբաձոր - հանդ Կոտայքի մարզում, Արզնի-Շամիրամ ջրանցքի ձախափնյակում, Եղվարդ քաղաքից 4,5 կմ հվ-արմ.:
Աբեթ - լեռ (2061 մ) Սյունիքի մարզում, Զանգեզուրի լեռնահամակարգի հս. մասում, Շաղատ գետի աջափնյակում, Շաղատ գյուղից 1,5 կմ հվ.:
Աբո - լեռնագագաթ (1460 մ) Տավուշի մարզում, Գուգարաց լեռների արլ. անտառապատ ճյուղավորություններում, Սևքար գյուղից 6 կմ արմ.:
Ագռավաքար - լեռնագագաթ (3025 մ) Արագածոտնի մարզում, Արագած լեռան հվ-արմ. լանջին, Մեծաձոր գյուղից 8 կմ հս-արլ.:
Ագռավաքար - լեռնագագաթ (1983 մ) Սյունիքի մարզում, Զանգեզուրի լեռների արլ. փեշերին, Բռնակոթ գյուղից 1,5 կմ հվ.:
Ազատ - գետ Արարատի և Կոտայքի մարզերում, Արաքսի ձախ վտակը: Կազմավորվում է Գողթ և Ոսկեջուր գետերի միախառնումից: Երկարությունը` 40 կմ (Գառնի):
Ազատեկ - գետ Վայոց ձորի մարզում: Սկիզբ է առնում Վայքի լեռներից և Վայք քաղաքից 1 կմ հվ-արլ. ձախից միախառնվում է Արփային: Երկարությունը` 10 կմ:
Ազատի ջրամբար - ջրամբար Արարատի և Կոտայքի մարզերի սահմանագլխին, Ազատ գետի վրա: Ջրի ծավալը` 70 մլն մ 3: Ոռոգում է Երևանի մերձքաղաքային գոտու և Արարատի մարզի հողերը (7100 հա):
Ազնաքար - բլուր (942 մ) Տավուշի մարզում, Ոսկեպարի լեռնահամակարգում, Կոթի գյուղից 4 կմ հս-արլ.:

yerevanci
13.04.2011, 23:28
մեկ էլ կխնդրեմ ուշադրություն դարձնել այբենական կարգին, չնայած ես հնարավորինս ստուգել եմ