PDA

Դիտել ողջ տարբերակը : IE 10



Պոզիտրոն
13.04.2011, 19:19
Internet Explorer 9-ի թողարկումից կարճ ժամանակ անց Microsoft-ը ներկայացրել է դիտարկչի 10-րդ տարբերակը: Այն արդեն կարելի է բեռնել Internet Explorer-ի պաշտոնական կայքից:

Նոր տարբերակն ավելի արագ է աշխատում Direct X սարքային արագացման շնորհիվ, սակայն համատեղելի է միայն Windows 7-ի հետ: Դիտարկչի մշակումը սկսվել է երեք շաբաթ առաջ: Microsoft-ի ներկայացուցչի խոսքով՝ ամեն 8-12 շաբաթը մեկ կթողարկվի նոր փորձնական տարբերակ:

Դիտարկչի վերջնական տարբերակը կներառվի Windows 8 ՕՀ-ում, որի թողարկումը սպասվում է 2012թ.: Բեռնել IE 10-ը կարող եք այստեղից (http://ie.microsoft.com/testdrive/):
Աղբյուր (http://pcnews.am/world/it/micro/1935-ie10.html)

tikopx
13.04.2011, 19:25
խորհուրդ կտամ սա նայեք, իրանց բլոգնա, մանրամասն կիմանաք ամեն ինչ http://blogs.msdn.com/b/ie/

Universe
13.04.2011, 20:38
Ես քաշեցի (բեռնել նկատի ունեմ) ու հիմա չեմ հասկանում էսինչա տեղի ունենում, մի հատ էլ իկոնկա ավելացավ, վրան ինչ որ սլաքա... ու մենակ թեստ դրայվի էջնա բերում: Հիմա սա որպես բրուոզեր որ օգտագործելու չի, ինչ մի ուրախացանք...

tikopx
13.04.2011, 20:51
Ես քաշեցի (բեռնել նկատի ունեմ) ու հիմա չեմ հասկանում էսինչա տեղի ունենում, մի հատ էլ իկոնկա ավելացավ, վրան ինչ որ սլաքա... ու մենակ թեստ դրայվի էջնա բերում: Հիմա սա որպես բրուոզեր որ օգտագործելու չի, ինչ մի ուրախացանք...

եսի ցուցադրական տարբերակնա, եսի բետա էլ չի սկի:Ուղղակի են տված լինկով կարդաիր

Artyom
13.04.2011, 21:18
Էս ինչ էր իբր? Իզուր էլ քաշեցի::blin

0david0
13.04.2011, 21:19
Ես քաշեցի (բեռնել նկատի ունեմ) ու հիմա չեմ հասկանում էսինչա տեղի ունենում, մի հատ էլ իկոնկա ավելացավ, վրան ինչ որ սլաքա... ու մենակ թեստ դրայվի էջնա բերում: Հիմա սա որպես բրուոզեր որ օգտագործելու չի, ինչ մի ուրախացանք...

Դու հլը ԻԵ9-ը օգտագործի, նոր մի տարի հետո կանցնես ԻԵ10-ին, իսկ սայտ բացելու համար մտի Փեյջ>Օփեն...

0david0
13.04.2011, 21:21
Էս ինչ էր իբր? Իզուր էլ քաշեցի::blin

Ինտերնետ Էքսպլորեր 10-րդ վերսիայի նախնական տարբերակը :))