PDA

Դիտել ողջ տարբերակը : 50 տարի տիեզերքում ենք



Artgeo
12.04.2011, 15:30
Ուղիղ 50 տարի առաջ ապրիլի 12-ին առաջին անգամ մարդը հայտնվեց տիեզերքում: Երկար չի տևել այդ «զբոսաշրջությունը»՝ ընդամենը 1 ժամ 48 րոպե (06:07:00 UTC - 07:55:00 UTC): Այդ ընթացքում առաջին տիեզերագնաց Յուրի Գագարինը
http://upload.wikimedia.org/wikipedia/commons/c/cc/Gagarin_in_Sweden.jpg
«Վոստոկ -1» տիեզերանավով
http://teacherlink.ed.usu.edu/tlnasa/reference/ImagineDVD/Files/starchild/Images/StarChild/space_level2/vostok1_big.gif
երկրագնդի շուրջ մեկ պտույտ կատարեց:

Ի դեպ, մինչ օրս շարունակվում են Գագարինի անվան շուրջ ասեկոսները: Ասում են, որ տիեզերքում նա ասել է, որ տեսնում է Աստծուն, իսկ մահվան հետ կապված պաշտոնական տեսակետին շատերը չեն հավատում:

Ինչևիցե, իմ համեստ կարծիքով, տիեզերք «զբոսաշրջությունը» զուտ հետաքրքրասիրության հետ ա կապված: Չեմ հասկանում, ո՞ւմ ա պետք Մարսը, օրինակ: :think

Xent em
12.04.2011, 16:09
Գիտնականներինա պետք, որ ուսումնասիրեն...ու մեզ տեղեկացնեն...բայց մեզ ինչ...կիրակի օրը ռուսական հեռուստաալիքով ցույց էին տալիս "Битва за космоса" ֆիլմը,ես շատ հետաքրքրությամբ եմ նայել...որտեղ շատ տպավորիչ և մանրամասն նկարագրված էր Գագարինի առաջին թռիչքը դեպի տիեզերք...

Artgeo
12.04.2011, 16:19
Գիտնականներինա պետք, որ ուսումնասիրեն...ու մեզ տեղեկացնեն...բայց մեզ ինչ...կիրակի օրը ռուսական հեռուստաալիքով ցույց էին տալիս "Битва за космоса" ֆիլմը,ես շատ հետաքրքրությամբ եմ նայել...որտեղ շատ տպավորիչ և մանրամասն նկարագրված էր Գագարինի առաջին թռիչքը դեպի տիեզերք...
Հա, էդ ֆիլմը ես էլ եմ նայել, անցած տարի կարծեմ: Շատ ռոմանտիկ ա ցուցադրվում ամեն ինչ, ավելի գեղարվեստական ֆիլմ ա, քան փաստագրական: Կարծում եմ, իրականում ամեն ինչ այնքան էլ տենց չի եղել, բայց որոշակի պատկերացում տալիս է: Կարծում եմ, հիմա ավելի ճիշտ մարտավարություն ա: Հաշվի առնելով, որ դա համայն մարդկության համար է, պետությունները պիտի միավորվեն, ոչ թե պատերազմեն: Գոնե այդ հարցում:

Xent em
12.04.2011, 16:31
Հաշվի առնելով, որ դա համայն մարդկության համար է, պետությունները պիտի միավորվեն, ոչ թե պատերազմեն: Գոնե այդ հարցում:
համաձայն եմ...զարգանում ենք..զարգանում ենք...իսկ պատերազմը ինքը ցույցա տալիս որ երբեք էլ չեն զարգանա...

Ambrosine
12.04.2011, 18:18
ՄԱԿ-ը ապրիլի 12-ը հռչակել է որպես տիեզերք կատարած առաջին թոիչքի միջազգային օր

12.04.2011

http://www.mfa.am/misc/g_image.php?m=t&id=572

Միավորված ազգերի կազմակերպության կենտրոնատեղիում կայացել են քննարկումներ` նվիրված մարդու տիեզերք կատարած առաջին թռիչքին, որոնց ընթացքում Ռուսաստանի, Միացյալ Նահանգների, Եվրամիության, Ղազախստանի, Չինաստանի, Հնդկաստանի, Բրազիլիայի հետ մեկտեղ ելույթով հանդես է եկել նաեւ Հայաստանի պատվիրակությունը:

Գլխավոր ասամբլեայի պաշտոնական նիստի ընթացքում ՄԱԿ-ում ՀՀ դեսպան Կարեն Նազարյանը մասնավորապես անդրադարձել է 1961թ. Գագարինի հաջողված թռիչքի իրականացման հարցում ծագումով հայ գիտնականների, ինժեներների ունեցած մասնակցությանն ու ներդրմանը եւ ներկայացրել, ինչպես 5 տասնամյակներ առաջ այնպես էլ մեր օրերում, տիեզերական գիտության ու տեխնոլոգիաների ուսումնասիրմանն ուղղված հայ մասնագետների նվաճումները:

Ողջունելով ՄԱԿ-ի կողմից ապրիլի 12-ը տիեզերք կատարած առաջին թոիչքի միջազգային օր հռչակելու մասին բանաձեւի ընդունումը, դեսպան Նազարյանը հույս է հայտնել, որ անդամ երկրները կշարունակեն ու մեծապես կնպաստեն խաղաղ նպատակներով տիեզերքի հետազոտմանն ուղղված միջազգային ու տարածաշրջանային համագործակցության բոլոր ծրագրերն ու ջանքները:


http://www.mfa.am/hy/press-releases/item/2011/04/12/mak/