PDA

Դիտել ողջ տարբերակը : «Արևածագ» բնապահպանական փառատոն



Tanamasi
12.04.2011, 15:07
Ապրիլի 17-ին Մաշտոցի այգում տեղի կունենա «Արևածագ» բնապահպանական փառատոնը։ Այգին գտնվում է Մաշտոցի պողոտայի և Արամի փողոցի հատման կետում՝ Չարենցի տուն-թանգարանի հարևանությամբ։

Այգում առավոտից մինչ երեկո կազմակերպվելու են տարբեր խաղեր, մրցույթներ, հնչելու է կենդանի երաժշտություն, լինելու են ազգային պարեր, որոնք կանցկացնի ԿԱՐԻՆ ազգագրական երգի-պարի համույթը։ Փառատոնը կեզրափակվի երեկոյան թեյախմությամբ։

Բոլոր ցանկացողներին և հետաքրքրվողներին հրավիրում ենք մասնակցել փառատոնին։ Մրցույթների և այլ միջոցառումների անհրաժեշտ պարագաները կտրամադրվեն անվճար։
Սպասվում են նաև փոքիկ անակնկալներ։
Տոնական տրամադրություն։
Փուչիկներ։
Հաճելի ժամանց։

Համեցե՛ք «Արևածագ» փառատոնին, և մեզ հետ անցկացրեք գեղեցիկ և հաճելի օր։



Օրակարգ
13:00 Բացման արարողություն
13:10 Նկարչական մրցույթ երեխաների համար (կավիճներով)
13:30 Գրաֆիտիի մրցույթ (մասնակցության համար նախօրոք գրանցվել՝ գրելով հետևյալ էլ. հասցեին. [email protected])
Խաղեր երեխաների համար (օղակ, գնդակ, պարան, պլաստիրին)
Նկարչական մրցույթ
14:00 Օրիգամի պատրաստելու արվեստը
15.00 ԿԱՐԻՆ ազգագրական երգի-պարի համույթ
15:30 Հեծանիվ քշելու դասընթաց
16:00 Մնջախաղ
Երաժշտություն. կարող եք գալ ձեր կիթառով
17:00 Փառատոնի փակումը երեկոյան թեյախմությամբ





Վերակենդանացնենք Մաշտոցի այգին
Գտե՛ք մեզ Ֆեյսբուք սոցիալական կայքում. http://www.facebook.com/login/setashome.php?ref=genlogin#!/pages/Վերակենդանացնենք-Մաշտոցի-այգին/182778418426388

yerevanci
12.04.2011, 16:09
իսկ փառատոնի նպատակը ո՞րն է, որովհետև ինչպես տեսնում եմ ծրագրում ոչ մի բնապահպանական միջոցառում չկա

ՀԳ: հասկանալի է, որ նկարները կամ գրաֆիտները կլինեն այդ համատեքստում

Նաիրուհի
12.04.2011, 20:13
իսկ փառատոնի նպատակը ո՞րն է, որովհետև ինչպես տեսնում եմ ծրագրում ոչ մի բնապահպանական միջոցառում չկա

ՀԳ: հասկանալի է, որ նկարները կամ գրաֆիտները կլինեն այդ համատեքստում

yerevanci ջան, ինչքան գիտեմ՝ կազմակերպիչներն ուզում են փրկել ու վերակենդանացնել Մաշտոցի այգին։ Քաղաքացիական նախաձեռնություն է։ Մարտի 27-ին էլ թեյախմություն-ֆլեշմոբ էին կամակերպել։ Հավես անցավ... :love

Վերակենդանացնենք Մաշտոցի այգին

Tanamasi
12.04.2011, 21:09
Երևանից ջան, հա Նաիրուհին ճիշտ ա, փառատոնից մեկ օր առաջ՝ շաբաթ օրը այգին մաքրելու ենք և բարեկարգենք։ Հիմանական նպատակը այգու բարձիթողի վիճակի վրա ուշադրություն դարձնելն է ու ցույց տալը, որ դա շատ հավես տեղ ա, որը կարելի է «լցնել»։

Ի դեպ, շաբաթ օրվա մաքրությունը իրականացնելու ենք քաղաքապետարանի շաբաթօրյակի շրջանակներում, և ցանկացողները կարող են գալ ժամը տասին Մաշտոցի այգի մեր հետ միասին մաքրելու ։))) ձեռնոցները և տոպրակները մենք ենք տրամադրում։