PDA

Դիտել ողջ տարբերակը : Բարբիզոնցիներ



ԿԳԴ
11.04.2011, 23:25
Այլ բնույթ ուներ նկարիչ-բարբիզոնցիների գեղանկարչությունը, ովքեր պատկերում էին Ֆրանսիայի գյուղական բնությունը և հաստատում ազգային իրատեսական բնանկերաները: Դիմելով անմիջականորեն իրենց հայրենիքի բնության առօրյա թեմաներին, այդ նկարիչներն սկսեցին պատկերել այն ամենը, ինչ տեսնում էին իրենց առջև, դաշտեր, անտառներ, գետակներ ու գյուղեր: Երկրում բազմաթիվ ուղևորությու կատարելուց հետո նրանք մշտական բնակավայր ընտրեցին Բարբիզոն ոչ մեծ գյուղը, Ֆոնտենբլո անտառում, Փարիզի մոտակայքում: Այնտեղ հաստատվեցին Ռուսոն և Միլլեն, նրանց միացան նաև Դյուպրեն, Դոբինյին, Տրոյոնը, Դիազը: Նրանցից յուրաքանչյուրն ուներ իր ստեղծագործական դեմքը, թեմաները, նկարելու եղանակը, բայց նրանց բոլորին միավորում էին իսկական անկեղծությունը և ոգևորությունը, հայրենի բնության հանդեպ սերը, բնություն, որը ձգտում էին պատկերել իր ամբողջ բազմազանությամբ ու գեղեցկությամբ:

ԿԳԴ
11.04.2011, 23:35
Թեոդոր Ռուսո-(1812-1867), բնության մեջ նրան գրավում էր ամեն ինչի կայունը, հուժկուն, նյութականը, սիրում էր պատկերել լայնարձակ տարածություններ, անտառի եզրեր, բացատում աճած հզոր հսկա կաղնիներ: Նա գերադասում էր դրանց նայել արևի պայծառ լույսի տակ, կամ իրիկնային խաղաղ ժամերին, նրա գույները հագեցած են, առարկաներն էլ ծավալային ու պլաստիկ:

http://www.nationalgallery.org.uk/upload/img_400/rousseau-theodore-c-face-half.jpg

http://www.steveartgallery.se/upload1/file-admin/images/new9/Theodore%20Rousseau-685785.jpg



http://beurret-bailly.com/image/435/800/0/316/Theodore-Rousseau-La-Faisanderieen-foret-de-Compiegne.jpg



http://img1.liveinternet.ru/images/attach/c/0//53/307/53307487_dlo.jpg

ԿԳԴ
11.04.2011, 23:43
Ժյուլ Դյուպրեն (1811-1889), նա պատկերում էր բնությունը դրամատիկ հուզական վիճակներում, սիրում էր պատկերել մոլեգնող ամպրոպ, բոցավառ մայրամուտներ, նրա բնանկարներում ձևի հստակություն,հավասարակշռված կոմպոզիցիոն կառուցվածքայնություն, ինչպես Ռուսոյի մոտ:

http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/3/3d/Jules_Dupr%C3%A9_autoportrait.jpg/220px-Jules_Dupr%C3%A9_autoportrait.jpg

http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/d/d7/Jules_Dupr%C3%A9_001.jpg/498px-Jules_Dupr%C3%A9_001.jpg

http://upload.wikimedia.org/wikipedia/commons/d/de/Jules_Dupr%C3%A9_-_Landscape_with_Cow.jpg

http://img1.liveinternet.ru/images/attach/b/3/19/441/19441415_ZHyulian_Dyupre_Molochnica_szh.JPG

http://upload.wikimedia.org/wikipedia/commons/4/4e/JulesDupr%C3%A9%2C1870.jpg

ԿԳԴ
11.04.2011, 23:52
Շարլ Ֆրանսուա Դոբինյին (1817-1878), նա լուսաբացների և իրիկունների բանաստեղծ է, նա դրանք պատկերում է հորիզոնական տարածվող բնանկարներում: Նկարիչը շատ էր աշխատում գետի ափերին, տղայի հետ ճամփորդում էր նավակով Սեն և Ուազա գետերով:

http://all-biography.ru/wp-photos/20081114-130023-6.jpg

http://oriolablog.ru/wp-content/plugins/wp-o-matic/cache/8284c_10-05-02-022.jpg

http://3.bp.blogspot.com/_vYPIDwOMhm4/S-O4CCpxigI/AAAAAAAAd2w/JtPu-JrGhmA/s1600/10-05-02-024.jpg

http://1.bp.blogspot.com/_vYPIDwOMhm4/S-exr_n4iMI/AAAAAAAAd3o/73DHRIgMG3I/s1600/10-05-02-030.jpg

http://www.kontorakuka.ru/countries/europe/finland/jpeg/dobinie-big.jpg

ԿԳԴ
12.04.2011, 00:01
Նարսիս Դիազ (1807-1876), նրա ներկապնակը ավելի դեկորատիվ ու հագեցած է, նա առաջինը սկսեց նկարել անտառի բուն թավուտը, ոչ մեծ մարգագետինները, սաղարթների միջից թափանցող արևի ճառագայթները:

http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/3/38/Narcisse_Virgilio_D%C3%ADaz.jpg/417px-Narcisse_Virgilio_D%C3%ADaz.jpg

http://en.gallerix.ru/pics/National-Gallery-London-5/image/glrx-1388053010.JPG

http://parkwestgallery.files.wordpress.com/2009/08/239-043.jpg

http://www.artrenewal.org/artwork/062/62/32531/fontainbleau_forest-large.jpg

http://www.artrenewal.org/artwork/062/62/459/the_hunters_return-large.jpg

http://www.artrenewal.org/artwork/062/62/32532/wood_gatherer_in_a_forest-large.jpg

ԿԳԴ
12.04.2011, 00:09
Կոնստան Տրոյոն (1810-1865), նա մեծ վարպետությամբ է նկարել կենդանիներին՝ մշտապես պատկերելով բնության տեսարաններում:

http://dic.academic.ru/pictures/wiki/files/67/Constant_Troyon_1865.jpg

http://www.reproductionsart.com/img/Constant_Troyon_TRC012.jpg

http://www.terminartors.com/files/artworks/4/1/4/41427/Troyon_Constant-Sheep_and_Shepherd_in_a_Landscape.jpg

http://www.brooklynmuseum.org/opencollection/images/objects/size3/1995.64.jpg

http://www.terminartors.com/files/artworks/4/1/4/41430/Troyon_Constant-A_Clump_of_Trees.jpg

ԿԳԴ
12.04.2011, 00:44
Ֆրանսուա Միլլե (1815-1875), Ֆրանսիայի ամենանշանավոր նկարիչ-իրատեսներից մեկը: Նա ոչ միայն թեմա էր ընտրում հայրենի բնությունը, այլև իր ստեղծագործության թեման դարձրեց գյուղացիների կյանքն ու աշխատանքը, որոնց պատկերում էր ջերմությամբ, հուզիչ անկեղծությամբ և ճշմարտացիությամբ: Նրա ստեղծագործությունների հերոս է դառնում աշխատավոր գյուղացին, հենց Միլլեն մեծ կապ ուներ գյուղի հետ, ծնվել և մեծացել է բնության մեջ և միայն 22 տարեկան հասակում հնարավորությոն ունեցել ուսանել: «Ես գյուղացի եմ և ուրիշ ոչինչ, պարզապես գյուղացի», - համեստորեն ասում էր նա իր մասին: Տեղափոխվելով Բարբիզոն սկսեց նկարել գյողացիներին, նրանց կյանքը, աշխատանքը, հուզական աշխարհը: Խաղաղության, անդորրության և հանգստության այս տրամադրություններով են ներթափանցված նրա քնարական նկարները: Միլլեն բնության մեջ որոնում էր ներդաշնակություն, որը նրա կարծիքով անմատչելի էր մարդկային հասարակությանը, բնանկարը ավելի նշանակալից տեղ գրավեց նրա նկարչության մեջ:


http://www.picturalissim.com/i/Millet_Jean_Francois.jpg

http://3.bp.blogspot.com/_By1ld1F-_-o/SyG6hGoD8LI/AAAAAAAAA_A/NnOBCNpJAUA/s400/719px-Jean-Fran%2525C3%2525A7ois_Millet_%252528II%252529_001.jpg

http://pics.livejournal.com/frumiousb/pic/003e9yb4

http://www.oceansbridge.com/paintings/artists/recently-added/march-2006/museum-fine-arts-boston/europe/big/Jean-Francois-Millet-xx-Potato-Planters-1861.jpg

http://www.artrenewal.org/artwork/745/745/4570/shepherdess_with_her_flock-large.jpg

http://arthistori.ru/19_2/ris/image034.jpg

http://4.bp.blogspot.com/_clPIXUgw6dY/TCOi-dl5R9I/AAAAAAAABdo/uR-GRQH-SXs/s1600/jean-francois_millet_fiadeira.jpg

http://www.fineart-china.com/upload1/file-admin/images/new20/Jean%2520Francois%2520Millet-396872.jpg

ars83
21.07.2011, 13:58
Միլեի նկարներից երկու հատ էլ ես տեղադրեմ, շատ եմ սիրում սրանք:

Մայրական հոգածություն, 1855-1857:
Պահպանվում է Լուվրի թանգարանում, Փարիզ, Ֆրանսիա։

http://www.jeanmillet.org/137440/Maternal-Care,-1855-57-large.jpg


Ողորմություն, 1859:
Պահպանվում է Տոմա Անրիի արվեստի թանգարանում, Շերբուր-Օկտվիլ, Ֆրանսիա։
http://images.suite101.com/91097_fr_charit.jpg

ars83
16.11.2011, 16:23
Ժան-Ֆրանսուա Միլե. Դեզեր. աշուն, ~1874:
Պահպանվում է Metropolitan Museum of Art-ում, Նյու-Յորք, ԱՄՆ։

http://pic.paintinghere.com/Jean%20Francois%20Millet/big/Haystacks%20Autumn.jpg