Դիտել ողջ տարբերակը : Պետրոս Գետադարձ կամ կաթողիկոսը, որ երեք անգամ վաճառեց հայրենիքը
Այս մարդու մասին քիչ է խոսվում, մինչդեռ սա մի պետական գործիչ էր, ցավոք բացասական, ով հաճախ ազդում էր պետության քաղաքականության վրա: Ընդգծված հունամոլ էր, իր ձեռքերում բազմաթիվ բանսարկու թելեր էր պահում, որոնք իրեն հարմար ժամանակ գործի էր դնում:
Խնդրում եմ կարծիքներ արտահայտել այս մարդու մասին:
Անցած-գնացած բան ա, Մալխաս ջան, ի՞նչ կարիք կա անցյալի կեղտերը փորփրել, երբ ներկան լի ա աղտեղությամբ:(

Ես մոտավոր հիշում եմ, թե ինչու են Պետրոս կաթողիկոսին կնքել «Գետադարձ» «մականվամբ»:
Ավանդություն կա, թե իբր վերոհիշյալը կարողացել է փոխել գետի հոսանքի ուղղությունը (ցավոք՝ չեմ հիշում, թե որ գետի), այսինքն՝ «դարձրել, շրջել է գետի ուղղությունը» և դարձել Պետրոս Գետադարձ:
Իսկ նրա անձի մասին ընդամենը կարող եմ կարծիքս արտահայտել, որ նա եղել է 11-րդ դարի Վասակ Սյունին (համեմատությունս բացարձակ չընդունել :oy)՝ այն իմաստով, որ նա, իբր մտածելով իր ազգի մասին, որպեսզի հայրենիքի պաշտպանության համար Բյուզանդիայի դեմ անհավասար պատերազմի արդյունքում ազգը չկոտորվի, բյուզանդացիների առջև բացել է Անիի դարպասները: Բայց եթե հարցի մյուս կողմից նայենք, արշավանքներով մոտենում էին սելջուկները, միգուցե նման քայլով Պետրոս Գետադարձը փորձել է ապահովել թուլացած երկրի ժողովրդի պաշտպանությունը: Ի՞նչ իմանաս: :esim
Այդ իրադարձությունների մասին է պատմում Արմեն Մարտիրոսյանի «Մազե կամուրջ» պատմավեպը:
Պետրոս Գետադարձի մասին պատմող նյութ կա Ստեղծագործողի անկյուն բաժնում Արմեն Մալխասյանի հատված պատմավեպից թեմայում
Հարգելի Հրաչ, նախ շնորհակալություն քննարկմանը մասնակցելու համար:
Ինչ վերաբերում է կաթողիկոսի <գետադարձ> լինելու մասին, ապա ինչքանով, որ ես գիտեմ, նրա կենդանության օրոք խոսվել է ընդամենը հրաշք օրհնանքի մասին: Տասնյակ տարիներանց արդեն խոսել են, որ նա կանգնեցրել է գետը, դե իսկ հարյուրամյակներ անց նա դարձել է Գետադարձ :)
Moonwalker
11.04.2011, 21:21

Այո, մականունն տրվել է նրա մահից շատ ժամանակ անց, իսկ հիշյալ ջրօրհնեքի արարողությունը կատարվել է 1022թ.-ի հունվարի 6-ին Աստվածահայտնության տոնի օրը Տրապիզոնում Բյուզանդիայի կայսր Վասիլի ներկայությամբ::)

Այսինքն՝ գետը հոսում է Տրապիզոնի տարածքով: :think
Անցած-գնացած բան ա, Մալխաս ջան, ի՞նչ կարիք կա անցյալի կեղտերը փորփրել, երբ ներկան լի ա աղտեղությամբ:(
Շինարար եղբայր, իմ կարծիքով դրա կարիքը կա: Էն խեղճ Վասակ Սյունուն այդքան ցեխն են մտցնում, մինչդեռ նա լավ բաներ էլ է արել հայրենիքի համար ու դեռ հարց է, դավաճան է թէ ոչ: Բացի այդ, իմ կարծիքով այդքան էլ հետաքրքիր չէ խոսել միայն դրական կերպարների մասին ... :) Չնայած, գուցե հիմա մարդիկ հայտնվեն ու ապացուցեն, որ նա բոլորովին էլ բացասական կերպար չի եղել ;)
Այո, մականունն տրվել է նրա մահից շատ ժամանակ անց, իսկ հիշյալ ջրօրհնեքի արարողությունը կատարվել է 1022թ.-ի հունվարի 6-ին Աստվածահայտնության տոնի օրը Տրապիզոնում Բյուզանդիայի կայսր Վասիլի ներկայությամբ::)
Դու քայլող հանրագիտարան ես :) Շնորհակալություն ճշգրտման համար :)
Քննարկման մասնակիցներին կխնդրեի անդրադառնալ այն երեք դավաճանություններին, որոնք Գետադարձ կաթողիկոսը կատարել է հայրենիքի հանդեպ իր կյանքի տարբեր ժամանակահատվածներում:
Moonwalker
11.04.2011, 21:36
Այսինքն՝ գետը հոսում է Տրապիզոնի տարածքով: :think
Ճիշտն ասած ես երբևէ կոնկրետ գետի անվան չեմ հանդիպել, բայց կարծում եմ, որ հնարավոր տարբերակները երեքն են՝ Փիկսիդիսը (հիմիկվա թուրքական Դեիրմենդերե), Մանահոսը (Սյուրմենե), Կալոպոտամոսը (Իյիդերե)::think
Գետը պիտի որ արագահոս ու լեռնային լինի::think Կփորձեմ ճշտել:
Այս մարդու մասին քիչ է խոսվում, մինչդեռ սա մի պետական գործիչ էր, ցավոք բացասական, ով հաճախ ազդում էր պետության քաղաքականության վրա: Ընդգծված հունամոլ էր, իր ձեռքերում բազմաթիվ բանսարկու թելեր էր պահում, որոնք իրեն հարմար ժամանակ գործի էր դնում:
Խնդրում եմ կարծիքներ արտահայտել այս մարդու մասին:
Օֆֆֆ, ընենց հայհոյելու ցանկություն ունեի - ինչ լավա այս, մեղմ ասած, անառակի որդու անունը տվեցիր... :)

Լիոն ջան, Քրֆի հանգստացի :)
Փորձեմ ուղղակի հարց տալ քննարկման մասնակիցներին:
Ինչքանով էր արդարացված Պետրոս Գետադարձի առաջին դավաճանությունը:
Հիշեցնեմ, որ հենց նրա միջնորդությամբ է կնքվել պայմանագիր, ըստ որի Հովհաննես Սմբատ թագավորի մահվանից հետո Անիի թագավորությունը Բյուզանդիային պետք է անցներ:
My World My Space
11.04.2011, 23:08
Եվ Վասակը և Պետրոսը եղել են այն ինչ եղել են՝ բացահայտ և առճակատ: Ամեն դարաշրջան նրանց համար պահել է իր գույներն ու հաշիվնեերը: Սրա մասին մտածեք:
Պանդուխտ
11.04.2011, 23:39
Փորձեմ ուղղակի հարց տալ քննարկման մասնակիցներին:
Ինչքանով էր արդարացված Պետրոս Գետադարձի առաջին դավաճանությունը:
Հիշեցնեմ, որ հենց նրա միջնորդությամբ է կնքվել պայմանագիր, ըստ որի Հովհաննես Սմբատ թագավորի մահվանից հետո Անիի թագավորությունը Բյուզանդիային պետք է անցներ:
Հաւանական է Յիսուսի պատգամը՝ «Կայսրինը տուր կայսրին, Աստծունը՝ Աստուծոյ» ոչ հայանպաստ ձեւով է հասկացել:

Հետաքրքիր մարդ ես, այ ախպեր, նման բանը ոնց կարող է... արդարացված լինել? Ուղղակի ցավել կարելի է, որ այդ վճռական տարիներին (չնայած հայ ժողովրդի համար "ոչ վճռական տարիներ" դժվար է մատնանշել) հայ ժողովրդի ճակատագիրը տնօրինում էին նման ոչնչություններ` այդ կաթողիկոս կոչվածն ու Հովհաննես-Սմբատ արքան...:(
Եվ Վասակը և Պետրոսը եղել են այն ինչ եղել են՝ բացահայտ և առճակատ: Ամեն դարաշրջան նրանց համար պահել է իր գույներն ու հաշիվնեերը: Սրա մասին մտածեք:
Պետք է ասեմ, որ Պետրոս Գետադարձը ոչ միշտ է եղել բացահայտ: Շնորհազրկման և բանտարկման տարիներին, կարծեմ Բջնիում, լավ էլ ընդհատակ է մտել ու ձևացրել: Դա էր պատ-առը, որ Գագիկ 2 թագավորը Բյուզանդիա բանակցությունների գնալուց առաջ նրան վստահեց Անիի բանալիները: Ի դեպ, մինչև Պ. Գետադարձի դավաճանությունը Գագիկը ոչ մի զիջման չէր գնում:
Հաւանական է Յիսուսի պատգամը՝ «Կայսրինը տուր կայսրին, Աստծունը՝ Աստուծոյ» ոչ հայանպաստ ձեւով է հասկացել:
Չեմ կարծում: Պետրոս Գետադարձը հայտնի արծաթասեր է եղել: Կարծեմ 500 հոգու հետ էր սեղան նստում իր տիրույթներում: Մանրամասները Լիոնն ու Մունուոքերը թող հայտնեն :)
Հետաքրքիր մարդ ես, այ ախպեր, նման բանը ոնց կարող է... արդարացված լինել? Ուղղակի ցավել կարելի է, որ այդ վճռական տարիներին (չնայած հայ ժողովրդի համար "ոչ վճռական տարիներ" դժվար է մատնանշել) հայ ժողովրդի ճակատագիրը տնօրինում էին նման ոչնչություններ` այդ կաթողիկոս կոչվածն ու Հովհաննես-Սմբատ արքան...:(
Իրոք Դժբախտություն էր, որ Գագիկ Ա թագավորի պես մեծությունից հետո, որի հետ ստիպված էին հաշվի նստել շրջապատի բոլոր պետությունները, թագն անցավ Հովհաննես Սմբատին: Ասենք նրա եղբայր Աշոտն էլ մի բան չէր: Քաջ էր ու վերջ :(

Իր թերություններով հանդերձ կարծում եմ, որ Աշոտն ավելի լավ արքա կլիներ - ուղղակի նա այդպես էլ չկարողացավ ինքնադրսևորվել - երեխան ընտանիքի հայելին է, չէ? Գագիկ II-ի օրինակի վրա մոտավորապես կարելի է ենթադրել, թե ինչպես կլիներ Աշոտը, ուղղակի, երևի, Գագիկի ճակատագրական սխալը չէր կրկնի: Ի դեպ, Գագիկ II-ը, իրոք ողբերգական կերպար է - երիտասարդ, եռանդով ու հսկայական նպատակլներով առլեցուն, ափսոս, որ իրականկյանքը չար կատակ խաղաց այս արքայի գլխին - այդ կատակի հետ Գագիկը մինչև իր կյանքի վերջն էլ չհաշտվեց... :( Մի խոսքով, ափսոս, վահրամ Պահլավունին ուղղակի պետք է բռներ ու բանտերը լցներ բոլոր այդ Վեստերին ու Պետրոսներին ու ս...իր աներ բյուզանդացիներին Անիի պատերի տակից, ինչպես մինչ այդ 4 անգամ արել էր...

Հովհաննես Սմբատից հաստատ լավը կլիներ: Ուղղակի Աշոտը հետզհետե խճճվեց ու այնպիսի արարքներ թույլ տվեց, որ հաստատ Հայաստանի շահերից չէին բխում: Իսկ Գագիկ Երկրորդը հաստատ լավ թագավոր կլիներ: Ուղղակի էդ Գետադարձի տականքության աստիճանի վրա եմ կատաղում: Պայմանագիրը, որ իր միջնորդությամբ էր կնքվել ու դրա համաձայն Անիի թագավորությունը Բյուզանդիային էր անցնելու, Բյուզանդիայի ազգությամբ հայ կայսր Կոստանդինը հանձնեց Կիրակոս երեցին, որպեսզի սա թագավորին հանձնի այն: Դե էս երեցն էլ նրան տալու փոխարեն Պետրոս Գետադարձին հանձնեց, որը հարմար պահի հաջորդ կայսրերից մեկին վաճառեց այդ պայմանագիրը:
Պանդուխտ
12.04.2011, 11:08
Չեմ կարծում: Պետրոս Գետադարձը հայտնի արծաթասեր է եղել: Կարծեմ 500 հոգու հետ էր սեղան նստում իր տիրույթներում: Մանրամասները Լիոնն ու Մունուոքերը թող հայտնեն :)
Երգիծանքը չհասկացար: Իսկ կղերականների քանի՞ տոկոսը արծաթասէր չէ: Էջմիածինը պէտք է նզովէ Պետրոսին:
Հովհաննես Սմբատից հաստատ լավը կլիներ: Ուղղակի Աշոտը հետզհետե խճճվեց ու այնպիսի արարքներ թույլ տվեց, որ հաստատ Հայաստանի շահերից չէին բխում: Իսկ Գագիկ Երկրորդը հաստատ լավ թագավոր կլիներ: Ուղղակի էդ Գետադարձի տականքության աստիճանի վրա եմ կատաղում: Պայմանագիրը, որ իր միջնորդությամբ էր կնքվել ու դրա համաձայն Անիի թագավորությունը Բյուզանդիային էր անցնելու, Բյուզանդիայի ազգությամբ հայ կայսր Կոստանդինը հանձնեց Կիրակոս երեցին, որպեսզի սա թագավորին հանձնի այն: Դե էս երեցն էլ նրան տալու փոխարեն Պետրոս Գետադարձին հանձնեց, որը հարմար պահի հաջորդ կայսրերից մեկին վաճառեց այդ պայմանագիրը:
Իհարկե, այդ էպիզոդի վրա ես էլ եմ ժամանակին լավ կատաղել ու անիծել այդ անասուն երեցին, մինչև հիմա էլ... ոչինչ :) Ու դու լավ ես "սատկցնում" դրան քո վեպում: Բայց դե, ինչ եղել է, եղած է...

Էջմիածինը էդպիսի բանն ընդունող չի, ջանըմ... :(

Կարծում եմ, պիտի ընդունեն: Թե չէ, արդարացնելով կամ չեզոք վերաբերվելով Պետրոսին, կարծես նրան հանցակից են դառնում...
Իհարկե, այդ էպիզոդի վրա ես էլ եմ ժամանակին լավ կատաղել ու անիծել այդ անասուն երեցին, մինչև հիմա էլ... ոչինչ :) Ու դու լավ ես "սատկցնում" դրան քո վեպում: Բայց դե, ինչ եղել է, եղած է...
Այն էլ եմ ափսոսում, որ Պետրոս Գետադարձը իր ժամանակների ամենաուսյալ մարդկանցից մեկն է եղել: Վարդնանանց մասին ինչ որ բաներ ունի գրած, իսկ Բջնիում բանտարկված ժամանակ Գրիգոր Մագիստրոսի խելքը կերավ ու Անիի հանձնելու ժամանակ վերջինս այլևս այդքան ակտիվ չէր պայքարում:
Գրիգոր Մագիստրոսի պահով կարծես այնքան էլ վստահ չեմ - մի տեղ, դեռս սովետահայ մասնագետների մոտ, կարդացել եմ, որ սխալվում են Լեոն և այլոք, որ Մագիստրոսին մեղադրում են այս գործում: Բայց հիմնավորումները չեմ հիշում...

Դե Գրիգոր Մագիստրոսի մեղքը բացահայտ չկար: Ուղղակիառաջվա պես ուժեղ չէր դիմադրում: Տեսնելով, որ ոչ վերևն այլևս կողմնակիցներ ունի, ոչ էլ կողքերը, Վահրամ Պահլավունին էլ կոտրվեց....
Պանդուխտ
12.04.2011, 15:23
Մենք խօսում ենք այնպիսի ժամանակի մասին, երբ երկրներն ու ժողովուրդները պատկանում էին անձերին: Ի՞նչ է նշանակում բանալին յանձնեց. ո՞ւմ յանձնեց եւ ինչի՞ բանալին:
Մի կամ մի քանի անհատների բարոյական արժէքներից է կախուած մի ամբողջ երկրի ու ժողովուրդի ճակատագիրը:
(Փառք Աստծուծոյ հիմա այդպէս չէ;). իշխանութիւնը պատկանում է ժողովրդին :o) :

Խոսքը Անի քաղաքի դարպասների բանալիների մասին է, որոնք ի պահ էին տված Պետրոս Գետադարձին և նա դավաճանաբար հանձնեց հույներին:
Շատ կատակասեր տղա ես երևում պանդուխտ ախպեր :)
Պանդուխտ
12.04.2011, 16:12
Խոսքը Անի քաղաքի դարպասների բանալիների մասին է, որոնք ի պահ էին տված Պետրոս Գետադարձին և նա դավաճանաբար հանձնեց հույներին:
Շատ կատակասեր տղա ես երևում պանդուխտ ախպեր :)
Շնորհակալ եմ, համբերութեամբ՝ իմ իմացած պատասխանների հարցերին պատասխանելուդ համար:
Բայց մենք ոչ մի ապացոյց չունենք, որ հայ ժողովուրդը, մեծամասնութեամբ, ընդդիմացաւ այս գործարքին, այլապէս կողպէքը կը փոխէր: Չէ՞:

Պետրոս Գետադարձը միայնակ չի կատարել այս գործարքը և ունեցել է կողմնակիցներ:
Երբ ժողովուրդը թագավոր ուներ գլխին ընդիմանում էր: Մինչ այդ Վահրամ Պահլավունին մի քանի հունական բանակներ էր կոտորել:
Moonwalker
12.04.2011, 16:37
Շնորհակալ եմ, համբերութեամբ՝ իմ իմացած պատասխանների հարցերին պատասխանելուդ համար:
Բայց մենք ոչ մի ապացոյց չունենք, որ հայ ժողովուրդը, մեծամասնութեամբ, ընդդիմացաւ այս գործարքին, այլապէս կողպէքը կը փոխէր: Չէ՞:
Մալխասի հետ միանշանակ համաձայն եմ: Հենց քո նշած ժողովուրդը՝ անեցիները մի քանի անգամ ջախջախեցին բյուզանդական զորքերին: Նախ Հովհաննես-Սմբատի մահից հետո (կարծեմ 1043թ.-ի սկզբին), ևս 3 անգամ մինչև 1044թ.-ը, 1044-ի աշնանը (հայտնի Ասիտ զորավարի արշավանքը): Ուղղակի ժողովուրդը ընթարկվեց քննարկվող կաթողիկոսի ու Վեստ Սարգսի քարոզչությանը: Մի բան էլ մարդիկ հիասթափվեցին, այն բանից որ Գագիկ արքայի հետևից գնացած Գրիգոր Մագիստրոսը չվերադարձավ: Չես կարծում, որ չդիմադրող ժողովուրդը 5 անգամ իր կյանքը չէր վտանգի քաղաքի ու արքայի համար::think
Պանդուխտ
12.04.2011, 17:37

Նոյն բանն ենք ասում. արքայի վերացմամբ վերանում է հայրենիքի համար կեանքը վտանգի ենթարկելու նշանակութիւնը:
Եւ Պետրոսի կրօնական հանգամանքը, կարծում եմ, հեշտացրեց սնահաւատ ժողովուրդին ուղեղալուացումի ենթարկելը:
Ոչ թե արքայի վերացմամբ, այլ առաջնորդի բացակայությամբ և հունամետ ուժերի ուժեղացմամբ:
Դու ինչ որ շատ ես ամեն ինչ սև ու սպիտակ ասում: Աշխատիր մանրամասները պատկերացնել:
Պանդուխտ
12.04.2011, 19:50
Ոչ թե արքայի վերացմամբ, այլ առաջնորդի բացակայությամբ և հունամետ ուժերի ուժեղացմամբ:
Դու ինչ որ շատ ես ամեն ինչ սև ու սպիտակ ասում: Աշխատիր մանրամասները պատկերացնել:
Երբ Հայկական պետութեան վերացման մասին եմ խօսում, սեւ ու սպիտակ պիտի տեսնեմ. մերժելով միջին լուծումները:
Այն ինչ դու անուանեցիր «յունամէտ ուժերի ուժեղացում», ես կանուանեմ պետութեան հանդէպ դաւաճանութիւն:
Երբ Հայկական պետութեան վերացման մասին եմ խօսում, սսպիտակ պիտի տեսնեմ. մերժելով միջին լուծումները:
Այն ինչ դու անուանեցիր «յունամէտ ուժերի ուժեղացում», ես կանուանեմ պետութեան հանդէպ դաւաճանութիւն:
Ես մեղմ ասացի, դու ավելի ռեալ :)
Ես ուղղակի ցանկանում էի ասել, որ մեր գրած մի քանի տաղերի ետևում տարիներ տևաց, բազմաթիվ մարդկային կյանքեր արժեցած իրադարձություններ են տեղի ունեցել: Իսկ ժողովրդի մեղը այստեղ չկա: Քանի առաջնորդներ ուներ ամենաարժանի կերպով էր պահում իրեն: Զրկվելուց հետո կոտրվեց:
Խորհուրդ կտայի մի փոքր մանրամասնորեն ուսումնասիրել Հայաստանի այդ ժամանակվա պատմությունը:
Հովհաննես Սմբատից հաստատ լավը կլիներ: Ուղղակի Աշոտը հետզհետե խճճվեց ու այնպիսի արարքներ թույլ տվեց, որ հաստատ Հայաստանի շահերից չէին բխում: Իսկ Գագիկ Երկրորդը հաստատ լավ թագավոր կլիներ: Ուղղակի էդ Գետադարձի տականքության աստիճանի վրա եմ կատաղում: Պայմանագիրը, որ իր միջնորդությամբ էր կնքվել ու դրա համաձայն Անիի թագավորությունը Բյուզանդիային էր անցնելու, Բյուզանդիայի ազգությամբ հայ կայսր Կոստանդինը հանձնեց Կիրակոս երեցին, որպեսզի սա թագավորին հանձնի այն: Դե էս երեցն էլ նրան տալու փոխարեն Պետրոս Գետադարձին հանձնեց, որը հարմար պահի հաջորդ կայսրերից մեկին վաճառեց այդ պայմանագիրը:
Հայերեն էլեկտրոնային տարբերակը չունեմ.
Аристакес Ластиверци.
Повествование вартапета Аристакеса Ластиверци о бедствиях, принесенных нам инородными племенами.
Х
ЦАРСТВОВАНИЕ КОНСТАНТИНА, МОНОМАХА ПО ПРОЗВИЩУ, СЫНА ФЕОДОСИЯ
...Когда великим Константином овладел недуг, от которого он и умер, он приказал своим ближним, мол, разыщите кого-нибудь в Армении и приведите его сюда. И отправленные на розыски нашли некоего иерея Кюракоса, ведающего странноприимным домом при патриарших палатах, и доставили его к императору. Император увидел его, вручил грамоту по поводу Армении и сказал: «Доставь это письмо, передай царю Армении. И скажи ему, что нас, как и всех смертных, достиг зов смерти, поэтому, мол, возьми свою грамоту и передай царство сыну своему, а сын твой—своим отпрыскам навечно». И он улегся на своем ложе и умер.
А Кюракос припрятал у себя грамоту до воцарения Михаила и тогда продал ему, взяв великие ценности. О, горькая сделка! Сколь великой крови стал он виновником! Сколько церквей разорила эта продажа! Сколько гаваров обезлюдело, обратившись в пустыню. Сколько больших аванов потеряло своих жителей...
Կարող է մի փոքր խորանանք պարզվի, որ այս կաթողիկոսը սրբերի շարքում է: :o
Պանդուխտ
14.04.2011, 11:22
Կարող է մի փոքր խորանանք պարզվի, որ այս կաթողիկոսը սրբերի շարքում է: :o
Հաստատօրէն սուրբ է, քանի որ հրաշագործ է:

Էջմիածինի կողմից ընդունված, թե ենթադրաբար ես ասում: ?
Moonwalker
14.04.2011, 12:08
Էջմիածինի կողմից ընդունված, թե ենթադրաբար ես ասում: ?
Մալխաս, եթե հիշողությունս չի դավաճանում Գրիգոր Լուսավորչից սկսած մեր կաթողիկոսներից 12-ն են սրբերի շարքը դասվել: Ընդ որում առաջին 9-ը մինչև 5-րդ դարի վերջերը (Սբ. Հովհաննես Մանդակունի): Կարճ ասած առաջին 15 հայրապետներից 9-ը սրբացվել է: Հետո սրբերի կարգն են դասվել նաև Սբ. Հովհան Օձնցին (8-րդ դար), Սբ. Ներսես Շնորհալին (12-րդ դար) ու Սբ. Մովսես Տաթևացին (17-րդ դար): Պետրոս Գետադարձը Հայ առաքելական սուրբ եկեղեցու սրբերից չէ::)

Ապրես, սիրտս տեղը գցեցիր: Թե չէ Հռոմի պապերին որ հիշում եմ..... Ալեքսանդր Վեցերորդը պաշտոնապես սուրբ էր չէ?
Հաստատօրէն սուրբ է, քանի որ հրաշագործ է:
Ճիշտն ասած չհավատացի, որ սա լուրջ է գրված...