PDA

Դիտել ողջ տարբերակը : Ամենամեծ ՕԳԳ ունեցող ֆուտբոլիստը (2010/2011):

Ambrosine
11.04.2011, 17:42
Մոդերատորական. ավելացված տարբերակները վերջնական չեն: Եթե դուք կարծում եք, որ ամենամեծ ՕԳԳ ունեցող ֆուտբոլիստը չկա ցուցակում, մի քվեարկեք առաջարկված տարբերակների օգտին: Այդ մասին գրեք թեմայում, միասին կորոշենք` որքանով է այդ ֆուտբոլիստը հավակնում հարցման մեջ ներառվելուն:

Malxas
11.04.2011, 20:37
Քվեարկել եմ Ռոնալդուի օգտին: Նրա համակիրը չեմ, բայց ըստ իս անթերի ֆուտբոլիստ է: Կատարելապես տիրապետում է խաբկերի, ունի բարձր արագություն, երկու ոտքերով էլ կարողանում է ուժեղ և դիպուկ հարվածել, գլխով նույնպես լավ է խաղում: Շատ գոլեր խմվում են նրա փոխանցումներից: Ֆիզիկապես ուժեղ է, օգտակար է նաև գնդակ խլելիս:

Yellow Raven
11.04.2011, 22:28
Երեկ Արագոնեսի հարցազրույցն էր կարդում, որտեղ ասում էր, որ Եվրո-2008-ում Իսպանիայի հավաքականի ողջ խաղը կառուցել է Չավիի շուրջ:)
Կարծում եմ սրանով ամեն ինչ ասված է ` Չավի:love

Մխիթարյան, դեռ չես ձգում:))

Barcamaniac
11.04.2011, 23:54
Մոտ մի ամիս առաջ խաղերից մեկի ժամանակ ռուս մեկնաբան Գենիչը ասեց, որ ըստ անգլիական չգիտեմ որ ամսագրի մասնագետների հաշվարկի եվրոպական առաջատար առաջնություններում ամենամեծ ՕԳԳ-ն իր թիմում ունի Լեո Մեսսին: Ասեց, որ նկատի են ունեցվել փոխանցումները, հարվածները, գոլերը, պասի տակ բացվելը, գրոհների սրացումները, պրեսսինգը, ու սենց բաներ: Ու ըստ դրա նույնիսկ Չավին իրա արդյունքներով մոտիկ չի Մեսսիին:
Եթե ուշադիր հետևենք հենց Մեսսիի խաղին հանդիպման ժամանակ, երևի կհամոզվենք, որ Գենիչը ճիշտ ա ասել:

Altair
12.04.2011, 14:22
Ես Կասիլյասը ի՞նչ գործ ունի ըտեղ, հն Աստղ ջան:

Ambrosine
12.04.2011, 17:45
Ես Կասիլյասը ի՞նչ գործ ունի ըտեղ, հն Աստղ ջան:
Քեզ փոքր ժամանակ չե՞ն ասել, որ լավ դարպասապահը թիմի կեսն է :P: Իսկ այժմ նաև ավագն է, այսինքն` թիմի մյուս կեսն էլ :)):
Ինչքան թիմը չոր հաշվով է հաղթում, այնքան մեծանում է դարպասապահի ՕԳԳ-ն: Դարպասապահն էլ ֆուտբոլիստ ա, հանդբոլի մարզիկ չի :D:

Կասիլյասը լավագույն ֆուտբոլիստի տիտղոս էլ է նվաճել, այնպես որ տարօրինակ ոչինչ չկա ;):

Altair
12.04.2011, 23:40

Քո ասածների մեջ իմաստ չկար:
Վալդեսը իրար հետեվից փրկում ա դարպասները, ու իրա շնորիվ է Բարսելոնան չոր հաղթանակներ տանում: Մեկել, խի Վադեսը կապիտան չի՞ եղել:

Ambrosine
13.04.2011, 18:51
Քո ասածների մեջ իմաստ չկար:
Վալդեսը իրար հետեվից փրկում ա դարպասները, ու իրա շնորիվ է Բարսելոնան չոր հաղթանակներ տանում: Մեկել, խի Վադեսը կապիտան չի՞ եղել:

Ո՞նց թե իմաստ չկար: Մի քանի անգամ կարդա, կարող ա գտնես:
Վալդեսը, ինչքան որ ես եմ հիշում, էդ թևկապի երեսը չի տեսել:
Եթե ուզում ես ասես, որ Վալդեսը Կասիլյասի ՕԳԳ-ն ունի կամ ավելին` նրանից էլ բարձր ՕԳԳ ունի, ապա պետք է չհամաձայնվեմ: Եվ իրոք, ինչ-որ մեկը կարծու՞մ է, որ Կասիլյասի ՕԳԳ-ից բարձր է :': Ինձ համար դժվար չի Վալդեսի անունն էլ ընդգրկել այս ցուցակում, բայց չգիտես ինչու համոզված եմ, որ 0 ցուցանիշ է ունենալու: Վալդեսը ուժեղ պաշտպանության շնորհիվ քարշ էր տալիս իր գոյությունը, մի երկու մրցաշրջան սկսեց գնդակ որսալ, կարծեցիք թե դարձավ ֆուտբոլային Օլիմպոսի աստվածը:

Վալդեսի շահերը կողքի թեմայում կպաշտպանես :)): Այս թեմայի համար ինքը դեռ պիտի աճի:

Altair
13.04.2011, 22:16

Ինչոր չեմ հիշում, որ Վալդեսը 5-6 գոլ թողի:
Իսկ դու գոնե հաշվե՞լ ես քանի անգամա Ռոնալդուհու հետ խաղացել ու գոլ չի թողել:
Թե՞ դա հաշվ չի…

Barcamaniac
13.04.2011, 23:32
Էս արդեն էնքան ա Ռեալի վիճակը լրջացել, որ թիմում ամենաշատ ՕԳԳ-ն դրապասապահն ունի՞: Աստղ, կասե՞ս վերջին անգամ երբ է Կասոն փրկել իր արքայական թիմին: Ես էլ կասեմ, թե երբ վերջին անգամ Վալդեսը սուպեր սեյվ չի արել: Հենց նոր տեսա ոնց են Կասիլյասին գոլ խփում, բայց դե խաղից դուրս էր:)

Barcamaniac
13.04.2011, 23:34
Ցուցակում մի քանի անուն կա, որ իրոք ավելորդ են: Օրինակ՝ կասը, Վիլյան կամ վան Պերսին: Իսկ փոխարենը զարմանալիորեն չկա Դանի Ալվեսը, որի ՕԳԳ-ն իր թիմում եռակի անգամ շատ ա Վիլյայից:

Ապե Ջան
13.04.2011, 23:39
Ցուցակում մի քանի անուն կա, որ իրոք ավելորդ են: Օրինակ՝ կասը, Վիլյան կամ վան Պերսին: Իսկ փոխարենը զարմանալիորեն չկա Դանի Ալվեսը, որի ՕԳԳ-ն իր թիմում եռակի անգամ շատ ա Վիլյայից:

Զարմանալ պետք չի, Աստղը ակումբցիների կարծիքները հաշվի առնելով ստեղծել նոր հարցում: Այ դու, որ գրած լինեիր Ալվեշի անունը, կլիներ հավանաբար: :)

Ambrosine
14.04.2011, 09:49
Ինչոր չեմ հիշում, որ Վալդեսը 5-6 գոլ թողի:
Իսկ դու գոնե հաշվե՞լ ես քանի անգամա Ռոնալդուհու հետ խաղացել ու գոլ չի թողել:
Թե՞ դա հաշվ չի…

Էս արդեն էնքան ա Ռեալի վիճակը լրջացել, որ թիմում ամենաշատ ՕԳԳ-ն դրապասապահն ունի՞: Աստղ, կասե՞ս վերջին անգամ երբ է Կասոն փրկել իր արքայական թիմին: Ես էլ կասեմ, թե երբ վերջին անգամ Վալդեսը սուպեր սեյվ չի արել: Հենց նոր տեսա ոնց են Կասիլյասին գոլ խփում, բայց դե խաղից դուրս էր:)
Կոնկրետ մի թիմի խաղով եք դատու՞մ: Եթե Ռեալի հետ խաղում գոլ բաց չի թողել, դա չի նշանակում, որ ինքն է փրկել թիմին. պաշտպանությունն է ուժեղ եղել, մեկ էլ Ռեալի հարձակումը` թույլ: Այդ դեպքում պաշտպաններից մեկին առաջարկեիք` որպես ամենաբարձր ՕԳԳ ունեցող: Իսկ քանի որ Ռեալի պաշտպանությունը դեռ այն ամրությունը չունի, ինչ պետք է, ուստի Կասիլյասի ՕԳԳ-ն էլ դեռ բարձր է: Դա, սակայն, չի նշանակում, որ Ռեալի վիճակը լուրջ է: Ուղղակի ընդգծված առաջատար` որպես ամենաբարձր ՕԳԳ ունեցող, ես Ռեալում չեմ տեսնում: Մի քանի իրար հավասար խաղացող կան` իմ կարծիքով: Ինչքան էլ ասեն, որ Ռոնալդուն է առաջատարը, ես համաձայն չեմ:
Ինչ ծանր եք տարել բայց :)):

Ցուցակում մի քանի անուն կա, որ իրոք ավելորդ են: Օրինակ՝ կասը, Վիլյան կամ վան Պերսին: Իսկ փոխարենը զարմանալիորեն չկա Դանի Ալվեսը, որի ՕԳԳ-ն իր թիմում եռակի անգամ շատ ա Վիլյայից:
Ապե Ջանը արդեն պատասխանեց, ես էլ ասեմ, որ աշխատել եմ յուրաքանչյուրի առաջարկածներից գոնե մեկին ընդգրկել ցուցակում: Եթե էլի մարդիկ կան, որ կարծում են` Ալվեշը բարձր ՕԳԳ ունի, կավելացնեմ:

Yellow Raven
14.04.2011, 11:13
Ապե Ջանը արդեն պատասխանեց, ես էլ ասեմ, որ աշխատել եմ յուրաքանչյուրի առաջարկածներից գոնե մեկին ընդգրկել ցուցակում: Եթե էլի մարդիկ կան, որ կարծում են` Ալվեշը բարձր ՕԳԳ ունի, կավելացնեմ:

Եվս մեկ մահկանացու...:))

Աբելյան
14.04.2011, 11:52
Զարմանալի ա որ Մխիթարյանի օգտին ձայն չկա::))

Ապե Ջան
14.04.2011, 12:25
Ապե Ջանը արդեն պատասխանեց, ես էլ ասեմ, որ աշխատել եմ յուրաքանչյուրի առաջարկածներից գոնե մեկին ընդգրկել ցուցակում: Եթե էլի մարդիկ կան, որ կարծում են` Ալվեշը բարձր ՕԳԳ ունի, կավելացնեմ:

Ցուցակում կուզենայի տեսնել՝ Ալվեշի անունը: :))

Ambrosine
14.04.2011, 15:38
Մոդերատորական. ձայն մահկանացուների` ձայն աստծու :)):

Altair
14.04.2011, 19:52
Ապե Ջանը արդեն պատասխանեց, ես էլ ասեմ, որ աշխատել եմ յուրաքանչյուրի առաջարկածներից գոնե մեկին ընդգրկել ցուցակում: Եթե էլի մարդիկ կան, որ կարծում են` Ալվեշը բարձր ՕԳԳ ունի, կավելացնեմ:

Աստղ ջան ես հենց նոր մտել էի, որ ասեմ Դանի Ալվեսին ավելացնես, Ենել Բարսամանիան գրել էր, այնպես որ Եվս մեկ մահկանացու:

Altair
14.04.2011, 20:13
Եթե Ռեալի հետ խաղում գոլ բաց չի թողել, դա չի նշանակում, որ ինքն է փրկել թիմին.

Եթե մի բանը ես անձամբ տեսած չեմ լինում բերանս փակ եմ պահում.
Սա մեկ.
http://www.youtube.com/watch?v=oV6f-I6WROE
Սա երկու. Եսմեկի մեջ վերջը ուշադիր կնայես(3:03)
http://www.youtube.com/watch?v=0buaqSs9PdI
Իրա սխալի պատճառով գոլել ա բաց թողել(երկրորդ վիդյոյի մեջ կա)
Սրանցից մեկի մեջ միքանի անգամ սեյվա արել Ռոնալդուհու հարվածը՝
http://www.youtube.com/watch?v=pI8VWgAWSnQ
http://www.youtube.com/watch?v=9aeM3GlHlNs

Altair
14.04.2011, 20:33
Ես կցանկանայ հարցման մեջ տեսնել Ռոբբենին:hands

Ambrosine
15.04.2011, 00:18
Ես էսքան վիդեո պետք է նայե՞մ :o Գործերս թողած` թիթեռ նկարեմ :)):
Մեսսի ջան, մի քիչ հանգիստ արտահայտվի: Եթե ինձ ուղղված չլիներ («բերանս փակ եմ պահում» ու չգիտեմ` ինչ), հաստատ կպատժվեիր ;):

Աստղ ջան ես հենց նոր մտել էի, որ ասեմ Դանի Ալվեսին ավելացնես, Ենել Բարսամանիան գրել էր, այնպես որ Եվս մեկ մահկանացու:
Այդ դեպքում ինչու՞ եք Մեսսիի օգտին քվեարկել :clean:
Կեղծ ընդդիմադիր էիք մտցնում ցուցակի մեջ, հա՞ :D

Ես կցանկանայ հարցման մեջ տեսնել Ռոբբենին:hands
Խնդիր չկա, Մեսսի ջան, բայց Ռոբբենը ի սկզբանե կար :)):

Altair
15.04.2011, 14:31
Ես էսքան վիդեո պետք է նայե՞մ :o Գործերս թողած` թիթեռ նկարեմ :)):
Մեսսի ջան, մի քիչ հանգիստ արտահայտվի: Եթե ինձ ուղղված չլիներ («բերանս փակ եմ պահում» ու չգիտեմ` ինչ)

Աստղ ջան ես ուղղակի ասում եմ որ առանց փաստի ոչինչ չեմ գրի:Մեկել, էն Կասիլյասը չէ՞ր, որ 40-մետրից շտռաֆից խփին:)

Ambrosine
15.04.2011, 17:10
Աստղ ջան ես ուղղակի ասում եմ որ առանց փաստի ոչինչ չեմ գրի:Մեկել, էն Կասիլյասը չէ՞ր, որ 40-մետրից շտռաֆից խփին:)

Առանց փաստը ո՞րն ա է, չեմ հասկանում: Եթե պետք ա հատուկ դեպքերով ամեն ինչ քննարկենք, ուրեմն ընդհանուր որոշման չենք գա: Ես էլ Ռաուլի օգտին եմ քվեարկելու, որովհետև մարդը իրա ռեկորդը գերազանցում ա, ստաբիլ արդյունավետ խաղ ա ցույց տալիս. շատերիդ համար դա սուբյեկտիվ կլինի, չէ՞: Բայց, ընդհանուր առմամբ, վերջնական արդյունքը սուբյեկտիվի գումարն ա:
Ընդհանուր ա պետք նայել` ամբողջ տարվա կտրվածքով: Թեմայի վերնագրի մեջ այդ պատճառով էլ նշել եմ` 2010-2011, որ հանկարծ ապրիլի 4-ի լավագույնին չընտրենք: Դու համաձայն չես, որ Կասիլյասը ամենամեծ ՕԳԳ-ն ունի, խնդիր չկա, Մեսսի ջան, մի քվեարկի իր օգտին, քո նախընտրած տարբերակի օգտին դու քվեարկել ես արդեն: Իսկ Վալդեսը հաստատ չի ձգում այս թեմայի համար. ընդունի :)):

Մարկիզ
15.04.2011, 17:32
Իհարկե, բոլոր ժամանակների լավագույն հենակետային կիսապաշտպանները (մի քիչ էլ երևի փլեյմեյքերները): Կասիլյասը, Վալդեսը կամ Դասաևը գնդակին կպնում են, երբ այն գալիս է իրենց դարպասի վրա:
Այլ է, որ անգամ լավագույն հենակետայինների աշխատանքը չի արտացոլվում, տեսանելի չէ, չի երևում: Ֆուտբոլում ոչ կարևոր դիրք չկա: Բայց լավ թիմ առանց լավ դարպասապահի կամ հարձակվողի հնարավոր է ստեղծել: Բայց առանց լավ հենակետայինի ցանկացած թիմ դատապարտված է անհաջողության:

Freeman
15.04.2011, 17:32
Մեսսի,եթե Վալդեսն ավելացվի,դու իրան ձայն կտա՞ս,թե Մեսսիին,իսկ Կասը երրորդ տեղում ա. ձայն բազմաց՝ձայն Աստծո

Sagittarius
17.04.2011, 02:20
Այստեղ ուզում եմ գրել աշխարհի ամենացածր ՕԳԳ ունեցող ֆուտբոլիստի՝ Ռոնալդուի մասին :))

այո, այո, ամենացածր, խնդրում եմ ՕԳԳն մի շփոթեք տեխնիկայի և տաղանդի հետ: Չեմ վիճում, Ռոնալդուն /կամ Ղոնալդուն :)՝ պորտուգալացիքի ասած/ հզոր տեխնիկա ունի, բայց իրա թույլ մարդկային հատկանիշները իրան չեն թույլ տալիս մաքսիմում օգտագործել իր տաղանդը: Բավականին էգոիստ է, կարծես թե նա թմի հաղթանակը առանց իրա՝ «կինոյի տղեն» լինելու չի պատկերացնում: Հնարավոր է տեխնիկապես ավելի թույլ թմերի դեմ /իսկ Մադրիդին հավասար կազմ ունեցող թմեր այսօր մեկ ձեռքի մատերի վրա կարելի է հաշվել/ այդ մոտեցումը աշխատում է: Սակայն արդեն որեորդ անգամ պատասխանատու խաղերում իրա բնավորությունը իրան դավաճանում է:

Կարող եք կրկին ուշադիր դիտել այսօրվա, և նախկին մնացած սկզբունքային խաղերը. այո՝ ահագին բան է ստեղծում, սակայն դրանի ավելի շատ փչացնում է: Դա նոր բան չէ, դեռ Մանչեսթերում նա ուներ իրա «եսով» տարվելու խնդիրը: Ռոնալդուի բախտը դեռ բերել է, որ Ֆերգուսենյան դպրոց է անցել՝ հակառակ դեպքում նա սեփական տաղանդը ֆինտերի մեջ կկորցներ:

Սակայն ի դժբախտություն Ռոնալդուի, Ռեալում իրա թուլությունների ծաղկման պարարտ հող կա, Ռեալի ղեկավարությանը ֆինանսապես ձեռ է տալիս Ռոնալդուի «ֆիքստուլ» ֆուտբոլը՝ դեռահասներին գրավելու ամենակարճ միջոցն է: Պոպ արվեստը շատ դաժան բան է, այն ինտեսիվ «օգտագործում» է աստղերին և շատ արագ դեն նետում:

Իսկ ահա լրիվ այլ պատմություն է Օզիլը: Օզիլի մակարդակի ֆուտբոլիստներն են այսօրվա Ռեալը տարբերում վերջին տարիների «բարբիների» Ռեալից: Վերջինս, չունենալով Ռոնալդուի տեխնիկան, խաղում է շատ ավելի ինտելեկտուալ և գրագետ ֆուտբոլ: Եվ, ըստ իս, իրա ՕԳԳն Ռոնալդոինից շատ ավելի բարձր է: Իմիջայլոց, իրա խաղը բավականին նմանեցնում եմ մեր Հենոյի խաղին: