PDA

Դիտել ողջ տարբերակը : Կարդալու հոգեբանություն



phanasonic
15.02.2007, 11:38
Այս թեմայում ես ոչմիայն գրքերի մասին կուզեի խոսել այլ նույն ազդեցությունը թողնող ֆիլմերի հեքիաթների և կյանքում պատահած իրական դեփքերի:

սկսեմ գրքերից.
Ի՟նչ եք կարծում մարդը ինչիա սիրում կարդալ մանավանդ գեղարվեստական գրքեր
կամ սերիալները,որոնք մեծ տեղ են զբաղացնում մարդկանց կյանքում և կարելի է ասել փոխարինում են գրքերին

իմ կարծիքով դա հետաքրքրասիրությունն է դեպի ուրիշի կյանքը ապռելա կերպը, ոճը
բանբասանքներն էլ նման հոգեբանությունով են օժտված կարծում եմ
նորից ուրիշի կյանքով հետաքրքրվելը

ընդունվում են այլ կարծիքներ;)

docart
15.02.2007, 22:00
Գրքերի մասին կարծիքս հետո կասեմ, բայց սերիալների մասին կասեմ, որ դա նայում են ինտելեկտով համեմատաբար ցածր հասարակության մասը, որը չգիտի ուրիշ ինչով իրեն զբաղեցնի:

StrangeLittleGirl
15.02.2007, 23:29
Գրքերի մասին կարծիքս հետո կասեմ, բայց սերիալների մասին կասեմ, որ դա նայում են ինտելեկտով համեմատաբար ցածր հասարակության մասը, որը չգիտի ուրիշ ինչով իրեն զբաղեցնի:
Չէ՛, Արթուր, էդպես պետք չէ ասել: Գուցե մեծ մասամբ ինտելեկտով ցածր մարդիկ են դիտում… Օրինակ, տատիկս, որը պրոֆեսոր է, սերիալներ նայում է… մենակությունից: Այո՛, ոչ ոք չկա նրա մոտ, որ հետը զրուցի, դրա համար էլ սերիալներ է նայում: Ասում է. «Դրանք էլ մեծերի հեքիաթներն են»:

Ես չեմ հիշում, թե ինչու և ինչպես սկսեցի գրքեր կարդալ: Միայն գիտեմ, որ դրանք ինձ շատ բան են տվել, ազդել իմ անձի ընդհանուր ձևավորման, մտածողության, մտքերը շարադրելու կարողության և այլնի վրա: Ավա՜ղ, հիմա միայն արձակուրդներին եմ կարողանում կարդալ, իսկ մնացած ժամանակ շրջում եմ մասնագիտական հաստափոր գրքերով:

Արսեն
15.02.2007, 23:41
Սերիալներ նայում են պարապ մարդիկ: գոնե գիրք կարդան մի քիչ ներքնաշխարհը հարստացնեն, ետ անմիտ սերիալներն են նայում...
Գիրք շատ եմ կարդացել, բայց ափսոս բան չեմ հիշում: նոր էի գնացել ռուսաստան, հարևան ունեինք ծեր կին էր, գիրք էր տալիս որ կարդամ լեզու սովորեմ: դրա շնորհիվ լավ ռուսերեն գիտեմ: