PDA

Դիտել ողջ տարբերակը : օրագիր N1



yerevanci
11.04.2011, 00:39
Սա իրոք իմ առաջին օրագիրնա, չեմ պատկերացնում ինչպիսի զարգացում կունենա, բայց ակումբում արդեն կարիքը զգում էի, որ հանկարծ մի օր ալարեմ ու չուզենամ ակումբ մտնել, արդեն օրագիրս կպարտավորեցնի մտնել և ...
Եվ առաջին գրառումը օրագրումս արված է :bux:

yerevanci
11.04.2011, 11:37
Ինչ լավ բանա թեյը, ամեն հարցում պատրաստ օգնելու, երբ գլխացավ ունես, կամ ճնշման հետ կապված խնդիրներ, կամ էլ ուղղակի քեզ լավ չես զգում մի բաժակ կանաչ թեյը միանգամից ամեն ինչ դզումա, հա մոռացա ասեմ՝ առանց շաքարի :) Հենց հյուրի կարգավիճակում եմ լինում միանգամից առաջարկում են՝ բա սուրճը դառը, թե՞՝ քաղցր, դե ես էլ ամոթս մի կողմ դնելով ասում եմ, եթե թեյ կա, ապա չեմ հրաժարվի :) Մեկ էլ լսվում են արձագանքները, որ ղարաբաղցի եմ, կամ նրաց հետ ինչ որ կապ ունեմ :) Դե ես էլ ասում եմ մի բուռ ազգ ենք էլի, ղարաբաղցի հայաստանցիս ո՞րնա:
Շատ խորացա, ինչից սկսա ու ...

yerevanci
11.04.2011, 23:55
Ճիշտ են ասում էլի, որ կարկուտը ծեծած տեղնա ծեծում. համակարգչիս մկնիկը փչացավ քիչ չի, հիմա էլ ակումլյատորը սատկեց, ու եթե սրան էլ ավելացնեմ այսօրվա ոչ կայուն ինտերնետը, ուրեմն կարլի է կռահել, որ տրամադրությունս միլլիոն է: Դե հիմա ամեն անգամ համակարգիչս տան մի տեղից մյուսը տանելու համար պետք է անջատեմ ու նորից միացնեմ, որովհետև էս ամսվա բյուջեիս մեջ ակումլյատորային ծախսեր նախատեսված չեն :(

yerevanci
12.04.2011, 16:52
էս վերջերս վրես զարմանում եմ, բա էս բանը ես ո՞նց կարայի մոռանայի, բայց դե ֆակտա, որ մոռացել եմ, ու էս ամենը, որ... սիրահարվել եմ:love

yerevanci
13.04.2011, 00:06
ոնց երևումա էս տարի էլ ծիրան չկերանք. , էսօր սաղ օրն ասում էի հանկարծ սենց եղանակ չանի, էն էլ չլսեց ինձ ու արեց :angry

yerevanci
13.04.2011, 16:32
նախագահն էնքան ասեց էս տարի գյուղատնտեսական տարիա, որ եղանակը որոշեց իրանն անի, ու հերիք չի բոլոր ռադիոներն ու հեռուստաալիքները իրենց առաջին լուրերը հենց ցրտահարությանն են նվիրում, նոր սմս ստացա, թե գյուղնախարարաությունը զգուշացնում է....
մնումա տանս բույսերը ծխահարեմ, որ ցուրտը չտանի :D

yerevanci
16.04.2011, 10:35
Երկար տարիների ընդմիջումից հետո երեկ ավտոդրոմ նստեցի ու գնացի մանկության գիրկը: Ինչ դրայվ էր (մեր քաղաքապետի սիրած բառը), երնեկ շաբաթական գոնե մեկ անգամ ըտենց դրայվ լինի, բա ժամանակ չլիներ

yerevanci
17.04.2011, 11:42
Մտածում եմ, տենաս կգա՞ մի ժամանակ, որ եղանակն էլ մարդ կարգավորի, երբ ուզի, որտեղ ուզի ու ինչքան ուզի անձրև գա, դե որ հետ ես նայում ու տեսնում, թե մարդ ինչ չէր պատկերացնի, որ հիմա կա, ուրեմնա դա էլ հնարավորա

yerevanci
18.04.2011, 01:11
Շուտվանից մետրո չէի նստել, այսօր նստեցի ու հանդիպեցի մի քանի տարի առաջվա փող հավաքող տատիին, որ էլի իր գործին էր: Միասին նույն կայարանում իջանք ու տեսա, թե տատին ինչ առևտուրա անում, մրգերի տարբեր տեսակներով և այլն: Սատանեն ասումա գործից դուրս արի ու... չէ հա չմտածեք թե ու մուրացկան դառի, այլ ավելի լավ գործի անցի :)

yerevanci
20.04.2011, 00:14
էհ մի տարի էլ մեծացա, ու սենց սահուն քայլեորվ գնում եմ, թե ուր եմ գնում, միայն Աստծունա հայտնի

yerevanci
27.04.2011, 07:18
Կյանքում երբեմն պահեր են լինում, որ մեզ թվում է, թե այդպես էլ պետք է լիներ և որ Աստված է դա մեզ տվել, ինքներս մեզ ասում ենք ուրեմն այդպես էլ պետք է լիներ (հայտնի մահմեդական ասածը՝ Մակթուբ, ուրեմն այդպես էր գրված)

yerevanci
27.04.2011, 23:04
Լավ ընկերների հետ օրն անցկացնելը մի այլ հաճույքա, ափսոս, որ ժամանակի սղության պատճառով այդ հաճույքից քիչ ենք օգտվում

yerevanci
29.04.2011, 10:56
էսօր առավոտվանից չեմ կարում զարթնեմ, որ թողեն հենց հիմա էլ կքնեի, ժող ո՞վ գիտի հասարակական վայրերում աշխատանքի պահին քնելը օրենքով դատապարտելիա՞

yerevanci
01.05.2011, 15:46
Գոնե էս տոն օրերը աշխատանքային օր ընկնեն, որ մի բան հասկանաինք, թե չէ կիրակին հա էլ կա :angry

yerevanci
11.05.2011, 01:45
Այ քեզ բան, սենց բան մտքովս էլ չէր անցնում, չնայած լավ եղավ, Հ1-ին տեղնա, իսկական բում եղավ :D թե իմ խելքն ասա, որ քնիս հաշվի նստել ու սրտատրոփ սպասում էի քվեարկության արդյունքներին, լավ եղավ, էսի քեզ դաս լինի Արթուր տղա, որ մյուս անգամները իմանաս ինչ շոու նայես :D

yerevanci
21.05.2011, 22:27
էս հիվանդանալուց վատ բան չկա, նույնիսկ ալարում ես մի բան ուտես, էլ չեմ ասում, որ օրագրիս լրիվ բարձիթողի վիճակում էի թողել, հիմա էլ մտել եմ գոնե մի բան գրեմ, դժգոհում եմ :noti

yerevanci
22.05.2011, 23:22
էտ փաստորեն դուք էլ էք էստեղ ու համերգ չեք գնացել ;) ես էլ կարծեցի ամբողջ քաղաքը համերգիա ու մենակ ես եմ համակարգչի առաջ նստած :sos

yerevanci
29.05.2011, 23:32
էս կիրակին էլ որ գալիսա, սկսում ես մտածել առաջիկա աշխատանքային օրվա մասին ու :[ օֆ էլի դժգոհում եմ, ես իմ վրա արդեն զարմանում եմ, չափից շատ եմ սկսել դժգոհել

yerevanci
03.06.2011, 15:33
կյանքումդ որ փոփոխությունների առջև ես կանգնում, մի պահ վախենում ես, չնայած հասկանալով, որ այդ փոփոխությունն ավելի դրական կլինի քո կյանքում, հիմա ինձ մոտ մի էդպիսի էտապ է, չնայած համոզված եմ, որ լավ կլնի, դուք էլ համոզված եղեք ու լավ կլինի

yerevanci
04.06.2011, 18:14
էս երեկոն էլ ֆուտբոլ նայելով կանցնի :zagar

yerevanci
12.06.2011, 10:31
էս շոգերը խի եկան, ցերեկը դուրս գալ չի լինում, գիշերն էլ՝ քնել, սրան էլ որ գումարում ենք տզզան մոծակներ, գիշերվա «հանգիստ» քունը պատրաստա

yerevanci
14.09.2012, 13:29
կյանքումդ որ փոփոխությունների առջև ես կանգնում, մի պահ վախենում ես, չնայած հասկանալով, որ այդ փոփոխությունն ավելի դրական կլինի քո կյանքում, հիմա ինձ մոտ մի էդպիսի էտապ է, չնայած համոզված եմ, որ լավ կլնի, դուք էլ համոզված եղեք ու լավ կլինի

ինչ ոգևորված սկսեցի ու... հիմա եմ հիշում այս գրառումս, ու, փաստորեն, կյանքիս այդ փոփոխությունը լուրջ ազդեց նաև օրագրումս գրառումների վրա