PDA

Դիտել ողջ տարբերակը : Անհրաժեշտ են նոր մոդերատորներ - 2011

Chuk
10.04.2011, 20:34
Սիրելի ակումբցիներ,
հաշվի առնելով քննարկումների ծավալը, նախկին մոդերատորների մի մասի այլևս մոդերատորությամբ չզբաղվելը կամ քիչ ժամանակ ունենալը, մի շարք բաժինների անհրաժեշտ են (որոշ բաժինների համար միայն ցանկալի են) նոր մոդերատորներ կամ համամոդերատորներ:

Մոդերատորների ընտրությունը կատարելու ենք միասին:
Առաջարկում եմ այս թեմայում առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում առաջարկել մոդերատորների թեկնածուներ հետևյալ բաժինների համար.
Մարդ և շրջակա միջավայր
Կրոն
Սպորտ
Քաղաքականություն
Կենցաղ
Երկիր մոլորակ
Ստեղծագործողի անկյուն
Գրականություն
Գեղարվեստ
Բնական և կիրառական գիտություններ
Հումանիտար և հասարակական գիտություններ
Կրթություն
Զվարճալի
Տեղեկատվական տեխնոլոգիաներ

Մոդերատորի թեկնածու կարող է առաջադրել կամ ինքնաառաջադրվել ցանկացած ակումբցի: Մեկ շաբաթ անց, ամփոփելով արդյունքները, կկազմակերպվեն քվեարկություններ յուրաքանչյուր բաժնի համար: Ընդ որում հնարավոր է, որ նույն ակումբցին մոդերատոր դառնա մեկից ավելի բաժնում, օրինակ ցանկալի է, որ «Գրականություն» և «Ստեղծագործողի անկյուն» բաժինների մոդերատորը լինի նույն մարդը:

Նախապես զգուշացնում եմ, որ ղեկավար կազմը ներքին քննարկման արդյունքում մերժի որոշ թեկնածություններ, այլ կերպ ասած ունենալու ենք վետոյի իրավունք: Սա չի նշանակելու, որ մերժված ակումբցուն համարելու ենք մոդերատորության համար ոչ պիտանի, մասնավորապես կարող է հաշվի առնվի տվյալ ակումբցու կատարած խախտումները, ակումբի ու դրա նկատմամբ վերաբերմունքը, կամ ասենք ունեցած կոնֆլիկտային հարաբերությունները ղեկավար կազմի մեծ մասի հետ, որը կարող է բերել իրար հետ աշխատելու անհնարինության: Ես կարծում եմ, որ նման վետոյի իրավունք կիրառելու կարիք չենք ունենալու, իսկ ունենալու դեպքում այստեղ կհիմնավորենք մեր դիրքորոշումը և ներողություն կխնդրենք տվյալ թեկնածուից:

Տեղեկացնեմ նաև, որ որևէ թեկնածուի հարցը քվեարկության չի դրվի՝ մինչ իր հետ համաձայնեցնելը:

Քվեարկությունը կլինի կամ «կողմ եմ - դեմ եմ - ձեռնպահ եմ» ձևով, եթե լինի տվյալ բաժնի համար միայն մեկ թեկնածություն, կամ էլ «թեկնածու1 - թեկնածու 2 - ... - թեկնածու3 - ոչ մեկին» տարբերակով՝ մեկից ավելի թեկնածությունների դեպքում:

Թեմայում խրախուսվում են ոչ միայն թեկնածությունների առաջադրումը, այլև մոդերատորների ընտրության հետ կապված այլ հարցերի քննարկումները:

Moonwalker
10.04.2011, 20:51
Անկեղծ սպասում էի նման թեմայի բացվելուն: Շնորհակալություններս Չուկին::hi
Իմ համար առավել էականը երևի «Կրոն» բաժինն է: Կցանկանայի իմ կողմից շատ հարգված Մոնքին (ով ըստ հնարավորության բավական լավ է կատարում մոդերական պարտականությունները) զուգահեռ ունենայինք աթեիստ կամ գոնե ոչ քրիստոնյա մոդեր: Նախ կպահպանվի բնական հավասարակշռությունը, հետո էլ աթեիստների կանոնադրազանցություններնին մոդերի համարժեք պատասխանը չի որակվի որպես հալածանք: Քանի որ ակումբցիներից ոչ բոլորի կրոնական պատկանելիությանն եմ ծանոթ ձեռնապահ կմնամ թեկնածություն առաջադրելուց, բայց հուսով եմ, որ գոնե մի պատրաստակամ ակումբցի կգտնվի էս գործի համար::)

Chuk
10.04.2011, 20:54

Որպես արձագանք, քանի որ թեման բաց է բոլոր ակումցինրի, այդ թվում իմ համար, անում եմ առաջին թեկնածության առջարկը.

«Կրոն» բաժին - Moonwalker

Ռուֆուս
10.04.2011, 20:55
Մարդ և շրջական միջավայր - Դատարկություն
Կրոն - Gardmanian, Moonwalker
Սպորտ - Վահիկ, Moonwalker
Քաղաքականություն - davidus
Կենցաղ - Մանուլ
Ստեղծագործողի անկյուն - Impression, ennA
Գրականություն - Impression, einnA
Գեղարվեստ - Ուլուանա :), Մանանա
Բնական և կիրառական գիտություններ - matlev
Հումանիտար և հասարակական գիտություններ - ?
Կրթություն - ?
Զվարճալի - Մանուլ, Yevuk
Տեղեկատվական տեխնոլոգիաներ - matlev

Chuk
10.04.2011, 20:58
Տեղեկատվական տեխնոլոգիաներ - matlev
Քանի հիշել եմ՝ ասեմ: Թեև ես ընդհանուր եմ գրել՝ ՏՏ, բայց կարող են թեկնածություններ առաջարկվել նաև ՏՏ-ի առանձին բաժինների, օրինակ՝ «Վեբ»-ի համար:

Ապե Ջան
10.04.2011, 21:01
Քանի հիշել եմ՝ ասեմ: Թեև ես ընդհանուր եմ գրել՝ ՏՏ, բայց կարող են թեկնածություններ առաջարկվել նաև ՏՏ-ի առանձին բաժինների, օրինակ՝ «Վեբ»-ի համար:

Ինքնաառաջարկություն. :)

Հեռահաղորդակցություն (http://www.akumb.am/forumdisplay.php/24-Հեռահաղորդակցություն)

Skeptic
10.04.2011, 21:23
Կրոն - Gardmanian, Moonwalker

Հայկ ջան, շնորհակալ եմ թեկնածությունս առաջադրելու համար, բայց մոդերատորի կարգավիճակում ինձ չեմ պատկերացնում: :)

Ռուֆուս
10.04.2011, 21:29
Հայկ ջան, շնորհակալ եմ թեկնածությունն առաջադրելու համար, բայց մոդերատորի կարգավիճակում ինձ չեմ պատկերացնում: :)

Կդառնաս, կսկսես պատկերացնել :)

Skeptic
10.04.2011, 21:34
Կդառնաս, կսկսես պատկերացնել :)

Լավ: :think

Moonwalker
10.04.2011, 21:39
Հումանիտար և հասարակական գիտություններ - ?

Իմ տարբերակը Հումանիտար և հասարակական գիտությունների համար (հաշվի առնելով պատմություն ենթաբաժինը) - Lion

Հ.Գ. Շնորհակալ եմ ինձ առաջադրվելու բարձր պատվին արժանացնելու համար, չնայած ես էլ Գագոյից ոչ պակաս չեմ պատկերացնում ինձ էդ կարգավիճակում::think

impression
10.04.2011, 22:18
Ռուֆն իմ նիկն էլ ա նշել, բայց ազնիվ խոսք, տենց բաների ոչ հավես ունեմ, ոչ ժամանակ, ոչ էլ համբերություն
եթե հետո քվեարկություն բան լինի, իմ վրա ժամանակ մի կորցրեք

Malxas
10.04.2011, 22:25
Առաջարկում եմ, որ նոր ընտրված մոդերատորները նաև կոնկրետ առաջադրանքներ ստանան որոշակի պարբերականությամբ թեմաներ զետեղել: Թե չէ երբեմն որոշ բաժիններ երկար ժամկետով մեռյալ վիճակում են մնում: Օրինակ պատմության բաժինը:

Ռուֆուս
10.04.2011, 22:32

Կներես, բայց դա մոդերատորի պարտականությունը չի ու չպետք է լինի: Մոդերատորի պարտականությունը ընդամենը բաժնի կարգուկանոնին հետևելն է:

Txa
10.04.2011, 22:33
ես կուզեմ վեբ բաժնում մոդերատոր լինեմ.եթե քվիարկեն իմ օգտին ուրախ կլինեմ:)

Malxas
10.04.2011, 22:33
Կներես, բայց դա մոդերատորի պարտականությունը չի ու չպետք է լինի: Մոդերատորի պարտականությունը ընդամենը բաժնի կարգուկանոնին հետևելն է:

Եթե ասում ես պարտականություն չի, հասկանալի է: Բայց ինչ է խանգարում, որ լինի, Ռուֆուս ջան:

Chuk
10.04.2011, 22:37
Եթե ասում ես պարտականություն չի, հասկանալի է: Բայց ինչ է խանգարում, որ լինի, Ռուֆուս ջան:

Մալխաս, անձամբ ես բացառում եմ դա պարտականություն սարքելը: Դա ողջունվում է, բայց չի կարող դառնալ պարտականություն: Պարտականություն դառնալու դեպքում բացի նրանից, որ դա մոդերատորին կկանգնեցնի դժվարությունների առաջ, կարող է նպաստել նաև անիմաստ թեմաների բացմանը: Որովհետև եթե մարդը տվյալ պահին չունի առաջարկելու թեմա, ապա ստիպված է լինելու մոգոնել, արհեստական թեմաներ բացել:

eduard30
10.04.2011, 22:38
Առաջարկում եմ կրոն բաժնի մոդերը կրոնից գիտեցող լինի:
Հարգանքներով:

einnA
10.04.2011, 22:39
Հայկ ջան մերսի իմ անունն էլ նշելու համար, բայց ինձ կրակի մեջ ես դնում. ես պատասխանատվությունից խուսափում եմ ահավոր ձևով. հենց վրաս մի բան է դրվում, ես գերի եմ դառնում: Բա մեղք չեմ? :think

Malxas
10.04.2011, 22:43
Մալխաս, անձամբ ես բացառում եմ դա պարտականություն սարքելը: Դա ողջունվում է, բայց չի կարող դառնալ պարտականություն: Պարտականություն դառնալու դեպքում բացի նրանից, որ դա մոդերատորին կկանգնեցնի դժվարությունների առաջ, կարող է նպաստել նաև անիմաստ թեմաների բացմանը: Որովհետև եթե մարդը տվյալ պահին չունի առաջարկելու թեմա, ապա ստիպված է լինելու մոգոնել, արհեստական թեմաներ բացել:

Ինչ որ ասում ես ճիշտ ես ասում և ես դրա հետ համաձայն եմ: Բայց կարելի է գոնե ոչ պարտականության տեսքով հանձնարարել: Այսպես ասած ընկերական ասել: Ուղղակի պատմությունից բացի էլի թեմաներ կան, որոնք համարյա անսպառ են, բայց այնքան էլ աշխույժ չեն, ինչքան որ ցանկալի կլիներ: Եթե իմ առաջարկը գոնե մասամբ աշխատի, կարծում եմ բոլորս կշահենք դրանից:

Chuk
10.04.2011, 22:45

Քեզ ի՞նչն է խանգարում ինքդ ակտիվացնել այդ բաժիններն ու առաջարկել թեմաներ :)

Sagittarius
10.04.2011, 22:49
Եթե ասում ես պարտականություն չի, հասկանալի է: Բայց ինչ է խանգարում, որ լինի, Ռուֆուս ջան:

Դե չնայած «ֆորմալ» պարտականություն չի, բայց որքան ես եմ հետևել, օրինակի համար հենց Ռուֆուսը /կինո, երաժշտություն/ և Հայկօ-ն /կինո, խաղեր/ հնարավոր է նաև մյուս մոդերատորները այլ բաժիներում, բայց ես իմ հետևածն եմ ասում բաժիները միշտ ակտիվ են պահում, առանց իրանց բացած թեմաների այդ բաժիները կիսով կաղքատանային: ՈՒ կարծում եմ, որ մոդերատորը հենց ի սկզբանե պետք է հատաքրքված լինի տվյալ բաժնով և ակտիվ լինի դրանում:

Դրա համար էլ կայանում է այս ընտրությունը, և կարծում եմ կընտրվեն այնպիսի ակումբցիներ, որոնք մինչև մոդերությունը արդնե զգալի ավանդ են ունեցել տվյալ բաժնում:

հ.գ. Սպորտ բաժնի /նվազագույնը ֆուտբոլին վերաբերող/ համար Վահիկ-ի /Ռուֆուսի առաջարկած/ տարբերակը ամբողջովին սատարում եմ:

Malxas
10.04.2011, 22:49
Քեզ ի՞նչն է խանգարում ինքդ ակտիվացնել այդ բաժիններն ու առաջարկել թեմաներ :)

Մի երկու անգամ արել եմ կարծես ստացվել է: Եթե դուխ ես տալիս, ուրեմն էլի կանեմ :))
Բայց առաջարկությունս էլ կյանքի կոչենք` ինչքանով որ դա հնարավոր է :)

Քեզ շատ չխանգարենք, կարևոր գործ ունես էն սրտաճաք թեմայում :))

Kuk
10.04.2011, 22:52
###:D

Chuk
10.04.2011, 22:52
Բայց առաջարկությունս էլ կյանքի կոչենք` ինչքանով որ դա հնարավոր է :)
Առաջարկությունը վաղուց կյանքի կոչված է: Որպես կանոն մոդերատորները լինում են ակտիվ ակումբցիներ, ովքեր թե ակտիվացնում են տարատեսակ թեմաներ, թե նորերն են առաջարկում: Առնվազն իրենց մոդերատոր դառնալու շրջանում:

Malxas
10.04.2011, 22:56
Սագիտարիուսին

Քո նշած մոդերատորները իսկապես լավ են աշխատում: Բայց համաձայնիր, կան բաժիններ, որոնք կամ այնքան էլ ակտիվ չեն, կամ էլ բոլորովին ակտիվ չեն: Ես դրանց նկատի ունեի:

Jarre
10.04.2011, 22:58
Անկեղծ սպասում էի նման թեմայի բացվելուն: Շնորհակալություններս Չուկին::hi
Իմ համար առավել էականը երևի «Կրոն» բաժինն է: Կցանկանայի իմ կողմից շատ հարգված Մոնքին (ով ըստ հնարավորության բավական լավ է կատարում մոդերական պարտականությունները) զուգահեռ ունենայինք աթեիստ կամ գոնե ոչ քրիստոնյա մոդեր: Նախ կպահպանվի բնական հավասարակշռությունը, հետո էլ աթեիստների կանոնադրազանցություններնին մոդերի համարժեք պատասխանը չի որակվի որպես հալածանք: Քանի որ ակումբցիներից ոչ բոլորի կրոնական պատկանելիությանն եմ ծանոթ ձեռնապահ կմնամ թեկնածություն առաջադրելուց, բայց հուսով եմ, որ գոնե մի պատրաստակամ ակումբցի կգտնվի էս գործի համար::)

Համաձայնվելով Moonwalker-ի հետ նշեմ իմ կարծիքը։

Կրոն բաժնի մոդեր լինելու համար ավելի կարևորը ոչ թե կրոնական պատկանելիությունն է, այլ մարդկային որակները։ Ուրիշներին ծաղրող, հարձակվող, թշնամաբար տրամադրված մարդը չի կարող այդ բաժնում հաջող մոդերատոր լինել անկախ այն բանից աթեիստ է թե հավատացյալ։

Monk-ը ՀԱԵ-ի անդամ է, բայց ես այսքան ժամանակ նրա կողմից չեմ տեսել թշնամական վերաբերմունք այլ կրոնական պատկանելիություն ունեցողների հանդեպ։ Բնականաբար եղել են գրառումներ որտեղ նա հստակ արտահայտել է իր դիրքորոշումը, քննադատել կրոնական որոշ ուղղությունների, բայց դա երբեք չի եղել վիրավորական և նվաստացուցիչ մյուսների համար, ավելի շատ եղել է ինֆորմատիվ։ Համենայն դեպս ես այդպիսի տպավորություն ունեմ։

Ես շատ կուզենայի այդ բաժնում տեսնել Monk-ին, Ariadna-ին, Ձայնալար-ին, Վարպետ-ին, Strangelittlegirl-ին, Հայկօ-ին, Ուլուանա-ին, Արշակ-ին, Moonwalker-ին։ (Գրածս հերթականությունը ոչ մի իմաստ չունի)։ Իմ կարծիքով այս մարդիկ կլինեն տոլերանտ և ազդեցիկ մոդերատորներ։ Հուսով եմ հասկանալի է, որ չեմ առաջարկում, որ էտքանով մոդեր լինեն նույն բաժնում (չնայած վատ չէր լինի :P ), այլ ուղղակի ներկայացնում եմ իմ պատկերացմամբ լավագույն թեկնածուներին։

Անկախ իրենց կրոնական պատկանելությունից նշածս մարդիկ ունեն մարդկանց հետ շվելու տարրական կուլտուրա և էթիկա։ Իրենցից շատերը պոզիտիվ են, ինչը պակաս կարևոր չէ։

eduard30
10.04.2011, 22:59
Առաջարկում եմ նոր ընդրված մոդերներին պարդադրել «նետրալ» լինեն, չպաշտպանեն ընկերներին, ծանոթներին, նաև պարտադիր կերպով կարդան Դար Ակումբի կանոնադրությունը:
Հարգանքներով:

Դատարկություն
10.04.2011, 23:02
Մարդ և շրջական միջավայր - Դատարկություն
Իսկ ես ուզում եմ :oy
Մեկ էլ, կուզեի ինձ բնական գիտությունների բաժնում առաջադրել :)):oy

Ռուֆուս
10.04.2011, 23:05
Սագիտարիուսին

Քո նշած մոդերատորները իսկապես լավ են աշխատում: Բայց համաձայնիր, կան բաժիններ, որոնք կամ այնքան էլ ակտիվ չեն, կամ էլ բոլորովին ակտիվ չեն: Ես դրանց նկատի ունեի:

Malxas, բաժինների ակտիվացնելը ոչ թե մոդերատորի, այլ ցանկացած ակումբցու պարտականությունն է (անկախ նրանից, մոդերատոր ա, թե հասարակ անդամ): Մոդերատորների աշխատանքը բավականին ծանրաբեռնված է ու դժվարին, բավականին շատ ժամանակ է գնում բաժնի կարգուկանոնին հետևելու վրա: Ու էս ամեն ինչին հեչ պետք չի մի հատ էլ պարտականություն ավելացնել, որ պարբերաբար ինչ-որ թեմա բացի: Իհարկե շատ լավ է, երբ մոդերատորը ակտիվորեն նոր ու հետաքրքիր թեմաներ է բացում, բայց մի մոռացիր, որ ինքը պարտավոր չէ դա անել ու դա անում է իր ժամանակի հաշվին:

Եթե նոր ու հետաքրքիր թեմաների գաղափարներ ունես, առանց երկմտելու բաց, բաժնի մոդերատորը դրա համար միայն ուրախ կլինի :)

Sagittarius
10.04.2011, 23:08
Սագիտարիուսին

Քո նշած մոդերատորները իսկապես լավ են աշխատում: Բայց համաձայնիր, կան բաժիններ, որոնք կամ այնքան էլ ակտիվ չեն, կամ էլ բոլորովին ակտիվ չեն: Ես դրանց նկատի ունեի:

Առաջադրում եմ Malxas-ին որպես Հումանիտար և հասարակական գիտություններ բաժնի մոդերի թեկնածու: :) Malxas, դե տակից դուրս արի :))

Malxas
10.04.2011, 23:08
Ռուֆուսին

Համոզեցիր :)

Malxas
10.04.2011, 23:09
Առաջադրում եմ Malxas-ին որպես Հումանիտար և հասարակական գիտություններ բաժնի մոդերի թեկնածու: :) Malxas, դե տակից դուրս արի :))

Հլա մի հատ ուշադիր ինձ նայիր էլի: Ինձանից ինչ մոդերատոր :))

erexa
11.04.2011, 04:00
Մարդ և շրջակա միջավայր - Դատարկություն, Գեա
Կրոն - Gardmanian, Moonwalker
Սպորտ - Վահիկ, Sagittarius
Քաղաքականություն – davidus, Tig
Կենցաղ – CactuSoul, Դեկադա
Ստեղծագործողի անկյուն - Արևածագ, Ամպ
Գրականություն - Արևածագ, Ամպ
Գեղարվեստ - Ուլուանա , Մանանա
Բնական և կիրառական գիտություններ – matlev, helium
Հումանիտար և հասարակական գիտություններ - ?Lion, Jarre
Կրթություն - CactuSoul
Զվարճալի –V!k, Rammstein
Տեղեկատվական տեխնոլոգիաներ - matlev

Ամպ
11.04.2011, 04:17
Ստեղծագործողի անկյուն - Արևածագ, Ամպ
Գրականություն - Արևածագ, Ամպ

erexa ջան, հաշվի առնելով Ակումբում գրանցմանս ամսաթիվը, կատարածս գրառումների քանակը, տվյալ բաժիններում և ընդհանրապես Ակումբում իմ պասիվությունը, առաջադրածդ թեկնածությունը արդարացիորեն հանվում է;):

Lion
11.04.2011, 07:24
Իմ տարբերակը Հումանիտար և հասարակական գիտությունների համար (հաշվի առնելով պատմություն ենթաբաժինը) - Lion

Moonwalker ջան, մերսի, Gardmanian, Malxas ու erexa ջան, իրոք շնորհակալություն աջակցության համար, բայց ստիպված եմ հրաժարվել: Հուսով եմ Ձեզ չնեղացրեցի, իմ լավ բարեկամներ, ու դուք ինձ ճիշտ կհասկանաք ;) Միաժամանակ երկու ձեռքով կողմ եմ Malxas-ի թեկնածությանը - իսկը իր տեղն է:

Malxas
11.04.2011, 08:36

Լիոն ջան, շնորհակալ եմ առաջարկի համար, բայց ինձանից մոդերատոր դուրս չի գա :)
Պատմությունն ամենալավը դու գիտես ակումբում (նաև Հայաստանում) : Վերցրու յոլա տար էլի...

Ռուֆուս
11.04.2011, 10:03
erexa ջան, հաշվի առնելով Ակումբում գրանցմանս ամսաթիվը, կատարածս գրառումների քանակը, տվյալ բաժիններում և ընդհանրապես Ակումբում իմ պասիվությունը, առաջադրածդ թեկնածությունը արդարացիորեն հանվում է;):

Միգուցե մտափոխվե՞ս, որովհետև շատ լավ թեկնածու ես :)

Cactusoul-ի ու Saggitarius-ի թեկնածություններին էլ +1 :)

Արևածագ
11.04.2011, 10:28
Ամպի հետ Նաիրուհուն էլ եմ առաջարկում, որպես «Գրականություն» և «Ստեղծագործողի անկյուն» բաժինների մոդերատորի թեկնածու: ;)

CactuSoul
11.04.2011, 10:29
Մարդիկ, շնորհակալ եմ, որ գնահատում եք ինձ:): Բայց չեմ կարծում, թե կարող եմ լավ մոդերատորություն անել. չնայած որ հաճախ եմ օնլայն, իրականում քիչ գրառումներ եմ հասցնում կարդալ: Շաբաթ-կիրակի գրեթե չեմ լինում ակումբում, իսկ ինչքան նկատել եմ, հենց ոչ աշխատանքային օրերին են ավելի շատ գրառումներ կատարվում:
Մի խոսքով, եթե իմ կարողությունների չափով անեմ գործը, ապա հնարավոր է, որ թերացումներ լինեն: Թե մի քիչ ավելի ազատ լինեի, սիրով կհամաձայնեի:

Chuk
11.04.2011, 10:35
Ես մոռացել էի, համամոդերատոր պետք է նաև «Երկիր մոլորակ» բաժնում:

AniwaR
11.04.2011, 10:37
Իսկ իմ կարծիքով կրոն բաժնում անաչառություն պահպանելու համար պետք ա մոդեր նշանակել կրոնի վրա բացարձակապես թքած ունեցող մարդու։ :D

Safaryan
11.04.2011, 10:43
Ես մոռացել էի, համամոդերատոր պետք է նաև «Երկիր մոլորակ» բաժնում:

իմ կարծիքով yerevanci-ն կարող է համամոդերատոր լինել «Երկիր մոլորակ» բաժնում, լավ մոդերատոր կլինի «Մարդ և շրջակա միջավայր» բաժնում, հատկապես «Բնապահպանություն» ենթաբաժնում:

Chuk
11.04.2011, 10:44
Իսկ իմ կարծիքով կրոն բաժնում անաչառություն պահպանելու համար պետք ա մոդեր նշանակել կրոնի վրա բացարձակապես թքած ունեցող մարդու։ :D
Լիովին համաձայն եմ, որ լավագույն տարբերակը դա է: Բայց էդ դեպքում մոդերատորի գործն իր համար լինելու է տանջանք, որովհետև մարդը ստիպված է լինելու ամեն օր տասնյակ՝ իրեն բացարձակապես չհետաքրքրող գրառումներ կարդալ: Հետևաբար գտնում եմ, որ ամեն դեպքում կրոնով հետաքրքրվող, բայց հնարավորինս անաչառ մարդ է պետք: Ես էլ եմ կարծում, որ լավ կլինի, որ քրիստոնյա չլինի, սակայն դա չի կարելի անհրաժեշտ պայման սարքել:

Ռուֆուս
11.04.2011, 10:50
Երկիր Մոլորակում առաջադրում եմ Rammstein-ին ու Ժունդիային (եթե խոստանա, որ ավելի ակտիվ է դառնալու :)))

Ռուֆուս
11.04.2011, 10:56
Մի հատ էլ առաջարկություն

Հեռահաղորդակցությունում առաջադրում եմ afr-ին, ակտիվ է ու բանիմաց:

Chilly
11.04.2011, 11:03
Էկել եմ ասեմ, որ իմ վրա հույս չդնեք, ես ջրիկ եմ :ՃՃՃ

ministr
11.04.2011, 11:23
Սատանեն ասումա Կրոն բաժնում Ռայադերի թեկնածությունն առաջադրի :))

Ապե Ջան
11.04.2011, 12:47
Մի հատ էլ առաջարկություն

Հեռահաղորդակցությունում առաջադրում եմ afr-ին, ակտիվ է ու բանիմաց:

+1 Ես էլ պետք է առաջարկեի:

Shah
11.04.2011, 12:52
Մարդ և շրջական միջավայր - Դատարկություն իսկը իրա տեղն ա :) էդ քեզ քիչ էլ ա :))
Կրոն - Gardmanian, Moonwalker - օպտիմալ կլի
Քաղաքականություն - davidus (Դավ, հույսով եմ "լավություն" չեմ անում)

yerevanci
11.04.2011, 13:00
իմ կարծիքով yerevanci-ն կարող է համամոդերատոր լինել «Երկիր մոլորակ» բաժնում, լավ մոդերատոր կլինի «Մարդ և շրջակա միջավայր» բաժնում, հատկապես «Բնապահպանություն» ենթաբաժնում:

:oy մեծ պատիվ կլինի

Իսկ ՏՏ ոլորտում ամենահարմար թեկնածուներից համարում եմ afr-ին, որովհետև այսքան ժամանակ այս թեմայի շուրջ գրառումներում միշտ աչքի է ընկել ակտիվությամբ և բանիմացությամբ
Գեղարվեստում անփոխարինելի եմ համարում Ուլուանային
Լուսանկարչությունը իսկը Ungrateful-ի տեղնա
Սպորտում իր լիարժեք տեղն ունի Աստղը
Դե Կրոն բաժնում Մոնկը միշտ էլ իր ձեռագիրն ունի
Կրթությունում միանգամից մի քանի թեկնածություն՝ Ռուֆուս, Ձայնալար և Ներսես_AM
Հումանիտար և հասարակական գիտություններ բաժնում Lion-ին, եթե խոստանա մի քիչ ավելի ակտիվ լինել
Կենցաղում շատ լավ թեկնածուներ են CactuSoul և Դեկադա

Ռուֆուս
11.04.2011, 13:19
Սպորտում իր լիարժեք տեղն ունի Աստղը
Դե Կրոն բաժնում Մոնկը միշտ էլ իր ձեռագիրն ունի

Աստղն ու Մոնկը հիմա էլ էդ բաժինների մոդերատորներն են ու մտադրություն չունեն որևէ տեղ գնալու: Ինչ վերաբերվում ա

Կրթությունում միանգամից մի քանի թեկնածություն՝ Ռուֆուս, Ձայնալար և Ներսես_AM

Ներսես_AM-ը ինքն իր կամքով է հրաժարվել մոդերատորությունից ու մտադրություն չունի հետ վերադառնալ ղեկավարության կազմ: Ինչ վերաբերվում է ինձ, իմ բաժինները ինձ լիովին բավարարում են, չեմ ուզում, որ ևս մեկ բաժին ավելանա: Ձայնալարն էլ ավագ մոդերատոր ա, ինքը ցանկացած բաժնում կարող է մոդերատորություն անել:

Elmo
11.04.2011, 13:27
Քաղաքականություն - davidus

Եթե ես ճիշտ եմ հիշում ու Դավոն քաղաքական հայացքներ չուներ՝ ես էլ եմ իրան առաջարկում:

eduard30
11.04.2011, 13:28
afr-ը կրոնից շատ բանիմաց է և ոչ միայն կրոնից, նա լավ մոդեր կլինի առաջարկում եմ մտածել:)
Հարգանքներով:

My World My Space
11.04.2011, 13:42
+1 Չիլիին :))

davidus
11.04.2011, 13:50
Ժողովուրդ ջան, շնորհակալ եմ, բայց էս պահին ժամանակի խիստ սղություն ունեմ։ Նման պատասխանատվություն հիմա չեմ վերցնի։

ars83
11.04.2011, 13:51
+1 Չիլիին :))
+1 ընկերոջս խոսացած ղոզը: :P :D
Հով ջան, մենակ բաժինն էլ ասա, հա՞, թե որում ես առաջարկում: Թե Chilly-ի նման մարդուն ցանկացած բաժնում ա կարելի առաջարկել (կարդա՝ ձեռքիդ վալետներով չորս թուղթ ա նստել):

Կներեք, որ ջրիկություն եմ անում, բայց Chilly-ի օգտին իմ ձայնն էլ հաշվի առեք, խնդրեմ: :))

Yellow Raven
11.04.2011, 14:11
Որպես ամենադժվար բաժին միանգամից Կրոնի մասին կարծիքս հայտնեմ` լրիվ համաձայն եմ Gardmanian+Moonwalker դուետի միաժամանակյա մոդերատորության հետ: Չնայած երկուսի մոտ էլ մեկ-մեկ անհանդուրժողականության նոպաներ լինում են, բայց մոդերատոր դառնալու դեպքում կարծում եմ էդ մոլուցքը կհանեն մեջներից:))
Հատկապես Monk-ի հազվադեպ Ակումբ մտնելու պայմաններում իրար հակակշիռ կստեղծեն:)

Txa
11.04.2011, 14:16
:oy մեծ պատիվ կլինի

Իսկ ՏՏ ոլորտում ամենահարմար թեկնածուներից համարում եմ afr-ին, որովհետև այսքան ժամանակ այս թեմայի շուրջ գրառումներում միշտ աչքի է ընկել ակտիվությամբ և բանիմացությամբ

քո հետ լրիվ համաձայն եմ ես ել կուզեմ afr-ը լինի ՏՏ բաժնի մոդերատորը.կամ եթե սաղ ՏՏինը չէ վեբի կամ ցանցերինը:)

yerevanci
11.04.2011, 15:00
մի բան էլ ավելացնեմ, որ ՏՏ-ում արժանի թեկնածու է նաև AM Zone-ը, իսկ H.a.y.k.o-ն շատ բաժինների համար պոտենցիալ թեկնածու է

AniwaR
11.04.2011, 15:29
Իմ թեկնածությունն եմ առաջադրում Հումանիտար և հասարակական գիտությունների բացառապես Իրավագիտություն, քաղաքագիտություն (http://www.akumb.am/forumdisplay.php/109-%D4%BB%D6%80%D5%A1%D5%BE%D5%A1%D5%A3%D5%AB%D5%BF%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%B8%D6%82%D5%B6-%D6%84%D5%A1%D5%B2%D5%A1%D6%84%D5%A1%D5%A3%D5%AB%D5%BF%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%B8%D6%82%D5%B6) ենթաբաժնում մոդերատոր ընտրվելու համար։ Այդ ենթաբաժնում ինձ ընտրելու համար որպես հիմնավորում ներկայացնեմ հիմնական առավելություններս՝ հնարավոր այլ թեկնածուների նկատմամբ՝

մասնագիտությամբ իրավաբան եմ.
անփորձ իրավաբան եմ, ու բաժնում մոդերություն անելը ինձ համար առաջին հերթին մասնագիտական հետաքրքրություն է ներկայացնում (ուզած-չուզած գիտելիքները ստուգել, նոր բաներ կարդալ, փորձել հարցերին պատասխանել և այլն), քան թե համայն հայոց ազգին կամ ակումբին օգուտ բերելու նվիրական ձգտում, ինչը երաշխավորելու է շատ ավելի արդյունավետ աշխատանք. :roll
կարծում եմ՝ ակումբում կատարածս գրառումները վկայում են, որ հայոց լեզվի ու կոկիկ գրառումներ անելու առումով խնդիրներ չունեմ.
ունեմ այլ ֆորումներում մոդերատորական աշխատանքի փորձ, այդ թվում՝ սուպերմոդերատորի և ադմինիստրատորի.
ակումբում բավական ակտիվ և վարկանիշավոր անդամ եմ։

Մի խոսքով, բացարձակապես չեմ նեղվի, եթե համաձայն չեք կամ նման մոդերատորի կարիք չկա կամ կա ավելի լավ թեկնածու, ուղղակի ամենաշատը հենց իմ օգտի համար եմ ուզում, թե չէ սենց մեկ-մեկ մոռանում եմ թեմաներին հետևել։ ։)

tikopx
11.04.2011, 15:44
Հեռահաղորդակցությունը միանշանակ պիտի տանք aft- Ին ու Amzone ին եթե ուզում են իրանք:
Համակարգչային ծրագրեր - BOBO

BOBO
11.04.2011, 15:48
Հեռահաղորդակցությունը միանշանակ պիտի տանք aft- Ին ու Amzone ին եթե ուզում են իրանք:
Համակարգչային ծրագրեր - BOBO

մերսի, բայց ես պաս:)

Ռուֆուս
11.04.2011, 15:48
Հույս ունենանք թեկնածուներից ոչ մեկը մոտակա ժամանակներում մտադրություն չունի բանակ գնալ, սիրահարվել, ամուսնանալ, երեխա ունենալ :))

Shah
11.04.2011, 15:52
Հույս ունենանք թեկնածուներից ոչ մեկը մոտակա ժամանակներում մտադրություն չունի բանակ գնալ, սիրահարվել, ամուսնանալ, երեխա ունենալ :))
էն մեր կողմից միստիկական_ամերիկայում պայմանագրերի մեջ ծխելն ու քաղաքական հայացքներն էլ ա նշվում:)))

Ամպ
11.04.2011, 15:56
Ռուֆուս, Արևածագ, erexa, անչափ շնորհակալ եմ վստահության համար, բայց ես շատ քիչ գրառումներ եմ կատարում, լինում է, որ օրերով Ակումբ չեմ մտնում: Այդ բաժինների համար առավել հարմար թեկնաժուներ կան:

Ես էլ թեկնածուներ առաջադրեմ.

Մարդ և շրջակա միջավայր - Դատարկություն, Գեա (բժշկություն)
Կրոն – Monk, Jarre, Moonwalker
Սպորտ – Astgh, Moonwalker
Քաղաքականություն – Ձայնալար, Norton, davidus
Կենցաղ – CactuSoul, Դեկադա
Երկիր մոլորակ – Ռուֆուս, Rammstein
Ստեղծագործողի անկյուն – Շինարար, Chuk, Ուլուանա, Նաիրուհի, Արևածագ
Գրականություն - Շինարար, Chuk, Ուլուանա, Նաիրուհի, Արևածագ
Գեղարվեստ – ԿԳԴ, Ուլուանա
Բնական և կիրառական գիտություններ – ars83, Դատարկություն
Հումանիտար և հասարակական գիտություններ.
Պատմություն - Moonwalker
Իրավագիտություն, քաղաքագիտություն - Velvet Bride
Տնտեսագիտություն, տնտեսություն - Katka
Կրթություն - Rammstein
Զվարճալի – ?
Տեղեկատվական տեխնոլոգիաներ - ?

Չնայած davidus-ն ու CactuSoul-ը ոնց որ արդեն հրաժարվել են:

Մի քանի բաժիններում երկուսից ավելի թեկնածուներ եմ նշել, հետո ԳԽ-ն կորոշի :)):

tikopx
11.04.2011, 15:58
Rammstein -ել եթե ուզումա կարա, Հեռահաղորդակցությունը միանշանակ նայի

Monk
11.04.2011, 16:12
Որպես ամենադժվար բաժին միանգամից Կրոնի մասին կարծիքս հայտնեմ` լրիվ համաձայն եմ Gardmanian+Moonwalker դուետի միաժամանակյա մոդերատորության հետ: Չնայած երկուսի մոտ էլ մեկ-մեկ անհանդուրժողականության նոպաներ լինում են, բայց մոդերատոր դառնալու դեպքում կարծում եմ էդ մոլուցքը կհանեն մեջներից:))
Հատկապես Monk-ի հազվադեպ Ակումբ մտնելու պայմաններում իրար հակակշիռ կստեղծեն:)
Ստորագրում եմ :)
«Կրոն» բաժնի մոդերատորների ամենահարմար թեկնածուներ են Gardmanian-ն ու Moonwalker-ը, ընդ որում երկուսը միաժամանակ: Եվ բալանսը կպահպանվի, և երկուսն էլ իրար կփոխլրացնեն: Քանի որ երեք մոդերատորը կարող է մի քիչ շատ լինել բաժնի համար, ես սիրով պատրաստ եմ թոշակի անցնել: Սա ասում եմ ոչ թե արանքը ճղելու համար կամ կեղծ համեստությունից, այլ գտնում եմ, որ բաժնի համար սա ավելի արդյունավետ և օգտակար ճանապարհ է: Իսկ ես միշտ էլ հնարավորության պարագային պատրաստ եմ տեղեկացման համակարգի միջոցով օգնել մոդերատորներին: Մի խոսքով, չնայած կարող եմ նաև այլընտրանքային այլ թեկնածուների անուններ էլ տալ, բայց համարում եմ տվյալ պահին ամենաճիշտ լուծումը Գարդմանյանի ու Մունվոլքերի համամոդերությունը:
Հ.Գ. Այլ բաժինների մոդերատորների համար կփորձեմ իմ պատկերացումների շրջանակում հետո առաջարկել թեկնածուների:

Moonwalker
11.04.2011, 18:59
Կրոն – Monk, Jarre, Moonwalker
Սպորտ – Astgh, Moonwalker
Պատմություն - Moonwalker

Ամպ ջան, ոնց ասում են զգացված եմ, բաաայց...:))
Նախ կարծում եմ իմ նման անփորձ մարդու համար էս չափազանց կլինի: Հետո «Պատմության» համար Lion և/կամ Malxas տարբերակից լավը չկա: «Սպորտում» ինձնից շատ ավելի կոնպետենտ մարդիկ կան (չհաշված շախմատս:love), օր.՝ Վահիկը: Մոնքի գրելուց հետո ես էլ սկսեցի մտածել, որ հարմար եմ էդ պաշտոնին::D Բայց Monk-ը պիտի անպատճառ մնա, տանը մեծա անհրաժեշտ:;)

Ժունդիայի
11.04.2011, 19:09
Գամ ու գնամ...:love

Ասեմ , որ կողմ եմ Երևանցու թեկնացությանը Բնապահպանության բաժնում:

yerevanci
11.04.2011, 19:23
Գամ ու գնամ...:love

Ասեմ , որ կողմ եմ Երևանցու թեկնացությանը Բնապահպանության բաժնում:

Մի քիչ անսովոր է այդ կարգավիճակում ինձ պատկերացնել, բայց որոշեցի ինքս էլ իմ թեկնածությունն առաջարկել «Բնապահպանություն» և «Երկիր մոլորակ» բաժիններում, նախ, որ ունեմ համապատասխան կրթություն ու մոտ հինգ տարվա աշխատանքային փորձ նմանատիպ բնագավառներում, նաև մեծ ցանկություն ու ջիղ Ակումբի հետ ավելի մտերմանալու գործում, Ակումբի պատվավոր անդամ եմ և իմ կյանքն առանց բնության չեմ պատկերացնում: Լավ շատ չգովեմ ինձ :oy, միայն ասեմ, որ ցանկությունս մեծ է, մի քիչ վախ կա այն բանի համար, որ մոդերության փորձ չունեմ, բայց կարծում եմ գլուխ կհանեմ:

Lion
11.04.2011, 19:53
Ժողովուրդ ջան, խնդրում եմ, էլի, իմ թեկնածությունն էլ մի առաջարկեք - իրոք չեմ կարող ու ընենց չեմ ուզում, որ հանկարծ ստացվի, թե իբր ինձ հանկարծ "թանկացնում" եմ :( Պատմության բաժնում Malxas ու Moonwalker, իրավագիտությունում` Velvet Bride: Ի դեպ, շատ կուզենայի Malxas-ին տեսնել նաև "Ժամանակակից Հայ գրականություն" բաժնում;) :)

Ռուֆուս
11.04.2011, 20:49
yerevanci-ու թեկնածությունը Բնապահպանություն ենթաբաժնում ես էլ եմ կողմ, ինքը համ համապատասխան կրթություն ունի, համ տեղեկացված է, համ էլ ակտիվ է այդ բաժնում:

Բայց սենց մի հատ խնդիր կա, Բնապահպանությունը բավականին փոքր ենթաբաժին է, նոր թեմաները քիչ են, ակտիվ քննարկումները հազվադեպ են պատահում, ենթաբաժինը ավելի շուտ ինֆորմատիվ բնույթ է կրում: Այդ պատճառով իմ կարծիքով Բնապահպանության համար առանձին մոդերատոր ունենալը էդքան էլ նպատակահարմար չի: Ավելի հրատապ է նոր մոդերատոր ունենալ ընդհանուր՝ Մարդ և շրջակա միջավայր բաժնի համար, որի համար առաջադրվել է թերևս ամենահարմար թեկնածուն՝ Դատարկությունը, ու ինքը լիովին կկարողանա հետևել թե ընդհանուր բաժնին, թե առանձին ենթաբաժիններին: Բացի դրանից վատ չէր լինի, որ բաժնի առավել ակտիվ Բժշկություն ենթաբաժինն էլ ունենար իր առանձին մոդերատորը ու շատ լավ կլիներ, որ այդ մարդը մասնագիտությամբ բժիշկ լիներ: Թեմայում մի քանի անգամ հնչել է Գեայի անունը: Ես չգիտեմ ինքը բժիշկ է, թե ոչ, բայց բժիշկ լինելու դեպքում, կողմ եմ իր թեկնածությանը, մանավանդ որ ֆորումում շատ դրական տպավորություն է թողել:

Իսկ մնացած բոլոր հարցերը բաժնի ընդհանուր մոդերատորն ու Բժշկություն բաժնի մոդերատորը լիովին գլուխ կհանեն :)

Սա ընդամենը իմ կարծիքն է, որը էապես կարող է չհամընկնել ձեր կարծիքների հետ :)

Yellow Raven
11.04.2011, 22:30
«Սպորտում» ինձնից շատ ավելի կոնպետենտ մարդիկ կան (չհաշված շախմատս:love), օր.՝ Վահիկը:

Էլ մի համեստություն արա:P

Շինարար
11.04.2011, 23:36
Դավիդուսը չնայած հրաժարվեց, բայց ես էլ քաղաքականությունում իրանից հարմար թեկնածու չեմ գտնում, Չուկի, Մեֆիստոֆելի ու Տրիբունի հետ այդ բաժնի ամենաանխոնջ գրառողներից ա, միշտ մի քսանից հարյուրհիսուն տողանոց ասելիք են ունենում մարդա, թող ոնց գրում են, տենց էլ կարդան, խախտումները տեսնեն:))

Sagittarius
11.04.2011, 23:50
Ոչ երնեկ են մարդուն, ով Քաղաքականության բաժնում մոդերատոր է լինելու :))

My World My Space
12.04.2011, 12:40
Աֆր-ի թեկնածությանը միանշանակ կողմ եմ....
Ուրիշ բան չեմ ասում, հա, ստեղծագործողի անկյունում էլ շատ կուզեի ակտիվ ստեղծագործողներից լիներ, ասենք Չիլին

Artgeo
12.04.2011, 13:04
Հեռահաղորդակցությունում ինձ եմ առաջարկում:

Դեկադա
12.04.2011, 23:08
Ես նոր իմացա որ սենց թեմա կա… Էտ դեռ քիչ ա իմ թեկնածությունն էլ ա դրված: Ես ոնց պտտվում եմ իմը էտ անտեր կաթսաներն են: Ռեալում կենցաղ, վիրտուալում կենցաղ: Սա կատակի ձևով::D

Իրականում պիտի հրաժարվեմ: Նախ պասիվ եմ, ժամանակի մեջ չեմ տեղավորվի: Հետո ես մոդերությունից ամենևին գաղափար չունեմ: Շնորհակալություն, որ վստահում եք, բայց ռեալում կարևոր գործերի պատճառով վիրտուալում չեմ կարա պատասխանատվություն վերցնեմ::)

My World My Space
13.04.2011, 11:44
Էկել եմ ասեմ, որ իմ վրա հույս չդնեք, ես ջրիկ եմ :ՃՃՃ

+1 Չիլիին :))

+1 ընկերոջս խոսացած ղոզը: :P :D
Հով ջան, մենակ բաժինն էլ ասա, հա՞, թե որում ես առաջարկում: Թե Chilly-ի նման մարդուն ցանկացած բաժնում ա կարելի առաջարկել (կարդա՝ ձեռքիդ վալետներով չորս թուղթ ա նստել):

Կներեք, որ ջրիկություն եմ անում, բայց Chilly-ի օգտին իմ ձայնն էլ հաշվի առեք, խնդրեմ: :))

Արս ես ջրիկության մոմենտով էի ասում +1 :))

Dayana
13.04.2011, 11:46
Հեռահաղորդակցությունում ինձ եմ առաջարկում:

Դու էդտեղ մոդեր չէ՞իր :unsure

eduard30
14.04.2011, 01:28
Այսքան մոդերատորներ առաջարկվեցին տարբեր բաժիններում և բոլորը արական սեռի ներկայացուցիչներ, առաջարկում եմ մտածել արդյոք ճիշտ է:)

Rammstein
14.04.2011, 01:39
Այսքան մոդերատորներ առաջարկվեցին տարբեր բաժիններում և բոլորը արական սեռի ներկայացուցիչներ, առաջարկում եմ մտածել արդյոք ճիշտ է:)

Առաջարկում եմ գրելուց առաջ ավելի շատ մտածել. էսքան իգական սեռի ներկայացուցիչների մականունները հե՞չ. Մանուլ, Impression, ennA, Ուլուանա, Մանանա, Yevuk, Գեա, CactuSoul, Դեկադա, Արևածագ, Ամպ, Velvet Bride, Katka… գուցե էլի լինի, բայց աչքիցս վրիպած լինի: ;)

eduard30
14.04.2011, 01:52

Առաջարկում եմ մտածել և կարդալ բառերը չշփոթել, մտածելուց ես խոսում;)
Հարգանքներով:

Chilly
14.04.2011, 09:18
Քաղաքականություն բաժնի համար առաջարկում եմ eduard30-ի, h_jak-ի, Աշոտ Երկաթի թեկնածությունները

Ռուֆուս
14.04.2011, 09:31
Դե որ տենց ա Chilly-ին առաջարկում եմ մոդերատոր ստեղծագործողի անկյուն/գրականություն բաժիններում :) Լրիվ լուրջ :)

Chilly
14.04.2011, 09:55
Դե որ տենց ա Chilly-ին առաջարկում եմ մոդերատոր ստեղծագործողի անկյուն/գրականություն բաժիններում :) Լրիվ լուրջ :)

Ռուֆ, Հով, ժամանակս չի ներելու է, փոփոխությունների շրջան ա մոտս, չգիտեմ ինչ կլինի մի կամ երկու ամսից, կարողա սկի չկարենամ ակումբ մտնել... Էնպես որ սպասենք ավելի ստաբիլ ժամանակների, էդ ժամանակ հաճույքով կինքնաառաջադրվեմ :)

Ambrosine
14.04.2011, 10:55
Հը՜մ... :)):
Փնտրվում է/են կոլեգա/ներ: Անհրաժեշտ տվյալներ`
տարիքը` անմահ,
կրթությունը` անգռըագետ,
ընտանեկան դրությունը` ակումբ մտնելուն չխանգարող,
նյարդերի մատերիալը` ցանկալի է աննյարդ...

Որպես մեկ տարուց ավել տուգանային չստացած ակումբցի (իմ համար ռեկորդային ցուցանիշ մը :D), իրավունք եմ ինձ վերապահում սպորտում մոդերներ առաջարկել :beee:
Քանի որ մեր սպորտը ամենալավ ու խենթ ու խելառ բաժինն ա :P :)), առաջին հայացքից թվում ա, թե շատ ագրեսիվ բաժին ա: Հա, չեմ թաքցնում, ագրեսիա կա, հատկապես` ներկայիս մոդերի կողմից :D: Բայց, ամեն դեպքում, երևի թե հաշվի առնելով, որ մոդերը աղջիկ ա, քննարկումների մասնակիցները իրենց մեծ ազատություն չեն տալիս, ինչի համար շնորհակալ եմ: Եղել են թյուրիմացություններ, բայց նրանք այլևս մեր բաժնում չկան, և սպորտում թագավորում է խաղաղությունը :)): Ասածս ի՞նչ ա. հենց ընտրվեք սպորտում մոդեր, անպայման կհամաձայնեք: Եթե չհամաձայնեք, բաժնից կարգելափակեմ :goblin

Իմ թեկնածուներին մինչև առաջարկելը, ասեմ, որ սպորտում կա 2 կրոն` մադրիդիզմ և անտիմադրիդիզմ: Կապ չունի Բարսելոնայի ֆանատ է, թե անգլիական ՊԼ-ի ֆանատ, միևնույն է, Ռեալին ատում են: Այդ պատճառով կուզեի, որ ապագա կոլեգաս/կոլեգաներիցս մեկը լիներ պարտադիր անտիմադրիդիստ: Թե չէ Ռեալի ֆանատներից Ungrateful-ը, Real_ist-ը, Սերխիոն, Moonwalker-ը... իմ համար շատ լավ մոդերների թեկնածուներ են: Այդ պատճառով առաջարկում եմ Վահիկի, Լեոյի, Sagittarius-ի թեկնածությունը: Gayl-ի թեկնածությունն էլ կառաջարկեի, բայց հարգելի պատճառներով ակումբ չի մտնելու մոտ ժամանակներս: Եթե մեկից ավելի մոդերներ ընտրենք, ուրեմն ցուցակին կավելացնեմ առաջին հերթին Ungrateful-ին, եթե ինքն էլ Լուսանկարչության բաժնում չհաստատվի (անկեղծ ասած` տեղյակ չեմ այդտեղ մոդեր նախատեսված է, թե ոչ): Իսկ մեր Էֆենդին կրոնին ավելի անհրաժեշտ ա: Էդ հարցը երևի արդեն փակված ա :)):

h_jak
14.04.2011, 11:18
Քաղաքականություն բաժնի համար առաջարկում եմ eduard30-ի, h_jak-ի, Աշոտ Երկաթի թեկնածությունները

Շնորհակալ եմ ինձ հիշելու համար սակայն իմանալով իմ տաքարյուն վերաբերմունքը ներկա քաղաքական վիճակին, կարծում եմ ,որ լավ չեմ կատարի պարտականությունը դրանով իսկ կվնասեմ ֆորումին. Այդ իսկ պատճառով կխնդրեմ ինձ նկատի չունենալ քաղաքական որևէ բաժնում.

Rammstein
14.04.2011, 23:51
Ստեղծագործողի անկյունում առաջարկում եմ Freeman-ին:

Աշոտ Երկաթ
15.04.2011, 01:05
Քաղաքականություն բաժնի համար առաջարկում եմ eduard30-ի, h_jak-ի, Աշոտ Երկաթի թեկնածությունները

:o:D ես :fool
այ ցավը տանեմ ինչից ենթադրեցիր որ ես քաղաքականության համր լավ մոդերատոր կլինեմ:think
չնայած անկուսակցական եմ համել մեր շատ սիրելի կառավարության հետ վատ չեմ բայց դե անլուջ եմ ելի

Freeman
15.04.2011, 17:16
Ստեղծագործողի անկյունում առաջարկում եմ Freeman-ին:

Ռամշտայն,Շնորհակալ եմ վստահության համար(ինքնագնահատականս ահագին բարձրացրիք:))),բայց կարծում եմ ինձնից արժանի մարդիկ կան,եթե ուրիշ ավելի հարմար թեկնածուներ չգտնեք,ես միայն հպարտ կլինեմ ակումբի աշխատանքին ինչ-որ չափով նպաստելու համար

Ambrosine
15.04.2011, 17:22
Ռամշտայն,Շնորհակալ եմ վստահության համար(ինքնագնահատականս ահագին բարձրացրիք:))),բայց կարծում եմ ինձնից արժանի մարդիկ կան,եթե ուրիշ ավելի հարմար թեկնածուներ չգտնեք,ես միայն հպարտ կլինեմ ակումբի աշխատանքին ինչ-որ չափով նպաստելու համար

Շնորհակալությունս ոչ թե քեզնից արժանի մարդկանց գոյության փաստի հավանությանն էր ուղղված, այլ` պատրաստակամությանդ ու ինքնագնահատականիդ էլ ավելի բարձրացմանը նպաստելուն:)):

Freeman
15.04.2011, 17:28
:o:D ես :fool
այ ցավը տանեմ ինչից ենթադրեցիր որ ես քաղաքականության համր լավ մոդերատոր կլինեմ:think
չնայած անկուսակցական եմ համել մեր շատ սիրելի կառավարության հետ վատ չեմ բայց դե անլուջ եմ ելի
Մեզ էլ հենց տենց մարդ ա պետք ։D

Շնորհակալությունս ոչ թե քեզնից արժանի մարդկանց գոյության փաստի հավանությանն էր ուղղված, այլ` պատրաստակամությանդ ու ինքնագնահատականիդ էլ ավելի բարձրացմանը նպաստելուն:)):

Ինձ շատ երես մի տվեք ։))

eduard30
15.04.2011, 19:29
Քաղաքականություն բաժնի համար առաջարկում եմ eduard30-ի, h_jak-ի, Աշոտ Երկաթի թեկնածությունները

Քաղաքականություն բաժնի համար մոդեր, ես՞ :ok երևի պետք չի ասեմ հետևանքների համար :D ամբողջ թեմաները կխառնվի իրար:D
Դուք ձեր ձեռքով ձեզ արգելափակվել էք առաջարկում:D
Ամեն դեպքում շնորհակալ եմ:

Adriano
15.04.2011, 21:54
Տնտեսագիտություն, տնտեսություն - Katka

Ես լրիվ համաձայն եմ Կատկային այս բաժնում մոդերատոր նշանակելուն::)

Universe
15.04.2011, 22:30
Freeman ը լավ մոդերատոր կլիներ հաստատ: Ստեղծագործական :)

Արամ
15.04.2011, 22:50
համել մեր շատ սիրելի կառավարության հետ վատ չեմ

:D:D Ես էլ եմ կողմ, որ այս հրաշամանուկին նշանակեն քաղաքականություն բաժնի մոդերին:

Աշոտ Երկաթ
15.04.2011, 23:03
:D:D Ես էլ եմ կողմ, որ այս հրաշամանուկին նշանակեն քաղաքականություն բաժնի մոդերին:

Յանիմոդերատորական թեման մի վերլուծեք զրուցարանի այստեղ միյայն քննարկում են լուրջ տարբերակները

դերի մեջ եմ մտել:D, համել մանուկներին երես չեն տալիս:P

Universe
15.04.2011, 23:04
Eduard30 ին առաջարկում եմ միայն «Ո՞վ է ֆորումում» թեմայի մոդերատոր:
Քաղաքականությունում օրինակ davidius եթե ճիշտ եմ..
տիկոՌԽ -ն լավ հեռահաղորդակցության ու ՏՏ ոլորտի նորություններին կհետևեր,

erexa
16.04.2011, 00:13
Շինարար կարծում եմ քեզ կսազի որևէ թեմայում մոդերատոր լինել: :think

Ապե Ջան
16.04.2011, 00:15
Շինարար կարծում եմ քեզ կսազի որևէ թեմայում մոդերատոր լինել: :think

Ստեղծագործողի անկյուն (http://www.akumb.am/forumdisplay.php/9-%D5%8D%D5%BF%D5%A5%D5%B2%D5%AE%D5%A1%D5%A3%D5%B8%D6%80%D5%AE%D5%B8%D5%B2%D5%AB-%D5%A1%D5%B6%D5%AF%D5%B5%D5%B8%D6%82%D5%B6)
Գրականություն (http://www.akumb.am/forumdisplay.php/6-%D4%B3%D6%80%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%B8%D6%82%D5%B6)

Շինարար :)

Ռուֆուս
16.04.2011, 00:15
Ռամշտայն,Շնորհակալ եմ վստահության համար(ինքնագնահատականս ահագին բարձրացրիք:))),բայց կարծում եմ ինձնից արժանի մարդիկ կան,եթե ուրիշ ավելի հարմար թեկնածուներ չգտնեք,ես միայն հպարտ կլինեմ ակումբի աշխատանքին ինչ-որ չափով նպաստելու համար

Դե էլ մի համեստություն արա :)) Դեմ չե՞ս եթե ես քեզ նաև առաջադրեմ որպես մոդերատորի թեկնածու Երկիր Մոլորակ բաժնում: Մարդ ես կարող ա կոլեգաներ դառնանք :)

Գալաթեա
16.04.2011, 00:17
Առաջարկում եմ, որ էս թեմայում փակման մոդերատորական գրվի:
Ժամանակն ա արդեն մի տեսակ :)

Ապե Ջան
16.04.2011, 00:18
Առաջարկում եմ, որ էս թեմայում փակման մոդերատորական գրվի:
Ժամանակն ա արդեն մի տեսակ :)

Մնաց մեկ օր: Ըստ ադմինիստարացիայի, այն պետք է փակվի վաղը, ու հայտարարվի՝ քվեարկություն: :)

Հայկօ
16.04.2011, 00:20
Շինարար կարծում եմ քեզ կսազի որևէ թեմայում մոդերատոր լինել: :think

Շինարարը արդեն իսկ մոդերատոր ա «Ստեղծագործողի անկյուն» և «Գրականություն» բաժիններում:

Բոլորին խնդրում եմ թեմային լուրջ վերաբերվել. էս ամեն ինչի արդյունքը ամենաուղղակի կերպով պայմանավորելու ա Ակումբում ձեր բարի կամ ոչ էնքան բարի ժամանցը: Էկեք, ամեն դեպքում, փորձենք նենց անել, որ էդ ժամանցը բարի լինի:

erexa
16.04.2011, 00:20
Ստեղծագործողի անկյուն (http://www.akumb.am/forumdisplay.php/9-%D5%8D%D5%BF%D5%A5%D5%B2%D5%AE%D5%A1%D5%A3%D5%B8%D6%80%D5%AE%D5%B8%D5%B2%D5%AB-%D5%A1%D5%B6%D5%AF%D5%B5%D5%B8%D6%82%D5%B6)
Գրականություն (http://www.akumb.am/forumdisplay.php/6-%D4%B3%D6%80%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%B8%D6%82%D5%B6)

Շինարար :)

Մեկ այլ թեմայում: :think

Գալաթեա
16.04.2011, 00:21
Մեկ այլ թեմայում: :think

Օրինակ՝ Շինարարությունում, չէ՞:

Dayana
16.04.2011, 00:31
@Katka: Կած, դու մոդերության չհամաձայնվես ջանա, էդ քո գործը չի:

Ժող, մոդեր լինելը մենակ Ակումբում «Դեմք» դառնալ չի, պետք ա պինդ նյարդեր ու մեծ պատասխանատվություն ունենալ, ու մոդերությունը համարել պարտականություն, ոչ թե խրախճանք: Խրախճելու համար մոդեր լինել պետք չի ;)

Շինարար
16.04.2011, 01:37
Շինարար կարծում եմ քեզ կսազի որևէ թեմայում մոդերատոր լինել: :think

Երեխա ջան, ինչպես արդեն Ապե ջանն ու Հայկօն մատնացույց արեցին, ես արդեն իսկ վայ մոդերատոր եմ ակումբի 2 բաժիններում, որոնց համար անկեղծ ու փոքր-ինչ մեծամտորեն ասած՝ ինձնից հարմար թեկնածու չեմ տեսնում, ու ով էլ լինի մոդերատոր, ես ամենայն հավանականությամբ չեմ հավանելու ու մտածելու եմ, թե բա իմ վախտով սե՞նց էր, բայց քանի որ առիթ եղավ, ես էլ ասեմ, բոլոր մոդերատորների թեկնածուներին հորդորում եմ ևս մեկ անգամ կարդալ՝ Դայանայի վերի գրառումը, ու բոլորին կոչ եմ անում հաշվի առնել, թե ինչի՞ են գնում, ի՞նչ են ուզում արած լինել մոդերատոր լինելով, ու որքանո՞վ են պատրաստ և ի վիճակի դա անելու:)

Freeman
16.04.2011, 09:38
Դե էլ մի համեստություն արա :)) Դեմ չե՞ս եթե ես քեզ նաև առաջադրեմ որպես մոդերատորի թեկնածու Երկիր Մոլորակ բաժնում: Մարդ ես կարող ա կոլեգաներ դառնանք :)

Դեմ չեմ,կաշխատեմ վստահությունդ արդարացնել :)

Lion
17.04.2011, 12:02
Ինքնաառաջարկություն. :)

Հեռահաղորդակցություն (http://www.akumb.am/forumdisplay.php/24-Հեռահաղորդակցություն)

Կողմ եմ ու կուզենայի, որ իմ ընկերներն էլ կողմ լինեին - Կարծում եմ, որ Ապե Ջան-ը ոչ միայն տիրապետում եմ, մեղմ ասած, բավարար գիտելիքների բաժինը վարելու համար, այլև իր զուտ մարդկային հատկանիշներով, որը պակաս կարևոր չէ, հիանալի թեկնածու կլինի այդ գործի համար;):ok

Shah
18.04.2011, 15:54
ՏՏ - Արամ (http://www.akumb.am/member.php/2249-%D4%B1%D6%80%D5%A1%D5%B4)

erexa
03.05.2011, 00:34
Հայկ ջան մերսի իմ անունն էլ նշելու համար, բայց ինձ կրակի մեջ ես դնում. ես պատասխանատվությունից խուսափում եմ ահավոր ձևով. հենց վրաս մի բան է դրվում, ես գերի եմ դառնում: Բա մեղք չեմ? :think

Մի գուցե՞ մոդերատորի միջոցով սովորես պատասխանատվությունից չխուսափել: :think

Արամ
03.05.2011, 00:47
ՏՏ - Արամ (http://www.akumb.am/member.php/2249-%D4%B1%D6%80%D5%A1%D5%B4)

Իհարկե չիգտեմ, կընտրվեի, որպես մոդերատոր, թե ոչ, բայց ցավոք չեմ կարող, քանի որ գնում եմ ծառայելու: :)
Շնորհակալ եմ afr ջան:

Vaio
03.05.2011, 01:04
Իրավագիտություն, քաղաքագիտություն (http://www.akumb.am/forumdisplay.php/109-%D4%BB%D6%80%D5%A1%D5%BE%D5%A1%D5%A3%D5%AB%D5%BF%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%B8%D6%82%D5%B6-%D6%84%D5%A1%D5%B2%D5%A1%D6%84%D5%A1%D5%A3%D5%AB%D5%BF%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%B8%D6%82%D5%B6) - _Հրաչ_ (http://www.akumb.am/member.php/9173-_%D5%80%D6%80%D5%A1%D5%B9_)

Shah
19.05.2011, 16:57
ՏՏ - AMzone (http://www.akumb.am/member.php?u=1989)

Ապե Ջան
19.05.2011, 17:14
ՏՏ - Shah (http://www.akumb.am/member.php/24197-Shah)
Վեբ - AMZone (http://www.akumb.am/member.php/1989-AMzone)

Chuk
19.05.2011, 22:58
Շնորհակալություն նաև այս վերջին առաջարկների համար, բայց խնդրում եմ այլևս թեկնածուներ չառաջադրել: Արդեն իսկ սկսվել է մի բաժնի քվեարկությունը, շուտով բացվելու են մյուսները, առաջադրված թեկնածուների հետ արդեն կապվում ու համաձայնեցնում եմ թեկնածությունները: Առաջադրման ժամկետն ավարտված է:

Freeman
21.05.2011, 08:26
Ժող. նոր մոդերները երբվանի՞ց են գործի անցնում,ես կարող ա մի-երկու ամիս չկարանամ ինտերնետ մտնեմ,եթե տենց ստացվի՝ ներողություն եմ խնդրում ,որ չկարողացա խոսքիս տերը լինել :( ու հուսով եմ ինձնից լավ մոդերներ կնշանակվեն

Freeman
28.05.2011, 14:31
Ժող. նոր մոդերները երբվանի՞ց են գործի անցնում,ես կարող ա մի-երկու ամիս չկարանամ ինտերնետ մտնեմ,եթե տենց ստացվի՝ ներողություն եմ խնդրում ,որ չկարողացա խոսքիս տերը լինել :( ու հուսով եմ ինձնից լավ մոդերներ կնշանակվեն

Ժող. եթե արդեն ուշ չի էս մեջբերված գրառումս չեղյալ համարեք :)

Chuk
19.07.2011, 13:18
Նոր մոդերատորների առաջարկված թեկնածուներին դեռևս կանդրադառնանք, կկազմակերպվեն ու կանցկացվեն նոր մոդերատորների ընտրություններ, հաշվի առնելով բոլոր առաջարկությունները:

Սակայն մինչ այդ տեղեկացնեմ, որ հաշվի առնելով.

«Կրոն» բաժնի մոդերատորի ընտրության ժամանակ ստացած ձայների մեծ քանակը, այլ կերպ ասած՝ ակումբցիների վստահությունը,
«Քաղաքական» բաժնով հետաքրքրվածությունը, սակայն բաժնում գրառումների սակավությունը, այլ կերպ ասած բաժնում այս կամ այն շրջանակի կողմից հնարավոր «բացասական վերաբերմունքի» արժանացած լինելու անհնարինությունը,
«Կրոն» բաժինը մոդերավորելիս ցուցաբերած անաչառությունն ու ակտիվությունը,
Մարդկային բարձր հատկանիշները, այդ թվում՝ ուշադրությունը, համերաշխությունը, դիմացինի նկատմամբ հարգալից վերաբերմունքը, պատասխանատվության բարձր զգացումը և այլն,
«Քաղաքականություն» բաժնում համամոդերատորի անհրաժեշտությունը,
այլ հանգամանքներ,

«Քաղաքականություն» բաժնի մոդերատոր Ձայնալարի առաջարկությամբ ու Moonwalker համաձայնությամբ վերջինս դառնում է «Քաղաքականություն» բաժնի համամոդերատոր: