PDA

Դիտել ողջ տարբերակը : Իսկ ինչու հենց Քերի…



Quyr Qery
09.04.2011, 20:20
Մանկուց տարբերվել եմ,, իսկ գուցե դա ուղղակի ինձ է թվացել...կամ էլ ծնվել եմ սխալ տեղ ու սխալ ժամանակ... բայց էլ ոչինչ չես փոխի... ուզում էի նկարել,, ցավոք չստացվեց,,,, ինձնից լավ նկարիչ դուրս չեր գա,,, իսկ եթե անում ես մի բան պետք է լավ անես,, եթե նկարել ,,,օրինակի համար,,ապա նկարել ինչպես Վան Գոգը,, այլ կերպ չեմ ուզում...
Օրագիրս մի տեսակ անկապ կլինի,,ոչ մի բառ ու միտք տրամաբանական հաջորդականություն չեն ունենա,,, կյանքի պես,,մի տեսակ առանց տրամաբանության....
Լավ եթե ոչ նկարել ուրեմն այդ դեպքում ինչ? ես հաստատ երաժշտությունից հեռու եմ,, սլուխ չունեմ,, ուրեմն երգեր գրելը անիմաստ կլիներ....իսկ եթե գրել ոչ թե երգեր այլ.........Նովելներ կամ նորավեպեր`ինչքան չեմ սիրում նորաստեղծ հայկական բառեր.... այո,,,այո նովելներ,,, հանկարծակի ավարտով,, ավարտ,,,որ մտքիդ ծայրով իսկ չէր անցնի,,,,բայց գոնե այդ կերպ դուրս կտամ այն մտքրը ,,,ագրեսսիան,,, երազանքները, որոնք իմ մեջ են... որոնք իմն են... բայց այնքան կուզեի կիսել,,իսկ արդյոք պետք է??.....

Quyr Qery
10.04.2011, 22:42
Չէ..... երևի ես ուղղակի մոռացել էի իմ կյանքի հրապարակում ամենագլխավորի մասին՝ ՇԱՏՐՎԱՆԻ.......:love
Լուս,,, Լուսինը իրոք օգնում է,,, զգում ես ,,որ մենակ չես....:oy

Quyr Qery
11.04.2011, 18:07
Միթե իմ միակ ընկերուհիները Դեպրեսսիան է և Մենակությունը.... չնայած ինչի եմ դժգոհում,,,երբ ես ուրախ եմ,,նրանք ինձ հետ չեն,,իսկ երբ տխուր եմ` ինձ մենակ չեն թողնում,,իսկական ընկերուհիների նման.......
բայց մեկ մեկ ենքան եմ ուզում լրիվ մենակ մնալ....առանց ձեզ` 2-իդ......

Quyr Qery
13.04.2011, 20:06
Մեռնել եմ ուզում......:(:cry ....

Quyr Qery
15.04.2011, 16:42
http://www.youtube.com/watch?v=0Yc4QrvNJ1Q&feature=related

Այսօր էլ այսպես...:love:love

Quyr Qery
15.04.2011, 20:37
Մի բան եմ ուզում գրել...երևի ես երգի ազդեցությունից է,,կամ.... կամ չգիտեմ...

Ինչևէ.... Մի ժամանակ ասում էին Էդգար.... սիրում էի կյանքիս մեջ առաջին անգամ.... շատ երկար-երկար էի սիրում... չէ այսինքն նույնիսկ ծիծաղելի է,,, ինչ սիրել..... ես հիվանդ էի,, հա հա...իրանով էի հիվանդ.... բուժման համար դեղ էր պետք,, դե գիտեք ոնց,, դեղը հենց ինքն էր,,ինքն էր պետք..... Հիվանդի մոտ միշտ էլ էդպես է՝ առանց դեղի ի՞նչ բուժում,, երբ լուրջ հիվանդ ես,, ասենք՝ ոչ թե ուղղակի մրսած.... դե երբ գիտես ,, որ էդ դեղը կա,, գիտես որ հնարավոր է քո բուժումը,,, բայց բավականին հնարավորություն չունես էդ դեղից օգտվելու համար՝ամեն հույս մարում է..... դե իսկ մենակ էդ դեղի անունը լսելը հաստատ չի օգնի,, մի բան էլ կծանրացնի վիճակդ,, կամացից կհասկանաս քո անկարողությունը,, կզգաս,, որ բուժում կա,,, բայց չես հասնի էդ բուժմանը.. կմեռնես..... իսկ գուցե 4 տարի հիվանդ լինելուց հետո արժե մտածել ուրիշ դեղի մասին...
Չէ... դեղի կարիք էլ չունեմ,,, էդ ամենը վաղուց անցյալում է,, ուղղակի պատահական հիշեցի եսօր... կարոտել էի ԷԴԳԱՐ անվանը,, վաղուց է չէի լսել.... չէ ,,չեմ բուժվել,, էդպես էլ դեղը չհայտնվեց ու հոգին մեռավ...հիմա մենակ մարմինն է....
Երևի դրա համար է ,, որ գրառումներս չափազանց տխուր են.... մելանխոլիկ.... ուղղակի հոգու բացակայությունից է..... Գուցե մի օր հոգիս վերածնվի,, երբ քեզ տեսնեմ պատահական.... բայց արդեն Երևանի փողոցներում.. հեռու Գյումրուց ,, եստեղի հիշուղություններից.... չէ,,որ դու վաղուց է արդեն հեռու ես՝ Երևանում.... իսկ Գյումրում միայն հիշողություններն են... Հիշողությունները...

Կարոտցել եմ քեզի.....

Quyr Qery
17.04.2011, 22:56
Ամբողջ օրը անձրև...անձրև,, անձրև,, ու էլի անձրև.... Հա դե ինչ անենք.. եսպես էլ է լինում....
Բայց դա չէ որ եսօր կարևոր է... այլ այն ,,որ եսօր իրա ծնունդն է... քեզ ցանկանում եմ,, են ամենը,, ինչ մայրդ ցանկացավ,,երբ ծնվում էիր... ինչ միանգամից կյանքս մտար...բա ես ինչ միանգամից քեզ նվիրվեցի..... Իսկ անունդ` աստվածային...հա հա,,, չնայած որ աթեսիտ եմ վստահ կարող եմ ասել հավատում եմ քեզ,, իսկ դու երկրիս երեսին իմ աստվածն ես....
Արագ արագ գրում եմ,, որ հասցնեմ ուղիղ 12-ին զանգել...առաջինը ես շնորհավորեմ.... սիրում եմ....երջանիկ եղիր... թեկուզ հիմա հեռու ես....
Մի օր իրար հետ կլինենք,,,ու ես պահը միասին կնշենք.....
:oy:love

Quyr Qery
17.04.2011, 23:01
http://i.imgur.com/PGVSJ.jpg

Quyr Qery
18.04.2011, 17:28
Ինչ լավ էր ամառը... հա անցյալ ամռանը.... ինչքան փոփոխություններ.... ինչքան հիշողություններ.... Հիմա ինձնից հեռու ես... ժամերով քո հետ խոսում էի.... նստում ու ուղղակի խոսում.... բա հիշում ես,, որ ժամը առավոտվա 7-ին ձեր դռան մոտ էի.... վազելու եինք գնում.... կյանքումս լիքը նոր մարդիկ հայտվեցին,, մեծամասնության համար քեզ պիտի շնորհակալ լինեմ.... դե գիտեիր,,,որ պաշտում եմ նոր ծանոթությունները... դե սիրում եմ էլի մարդկանց,, չնայած մեկ մեկ նեռվերիս վրա ազդում են...դե ինչ մեղքս թաքցնեմ,,ես էլ իրանց նեռվերի վրա եմ ազդում.... իսկ ամենազարմանալին այն է,, որ էդ մարդկանցից ոչ մեկը էլ չկա.. դու էլ չկաս.... հեռու ես... ինչ լավ էր իրար հետ,,,, իրար հասկանում եինք... գիտեի,,որ սխալներ շատ էիր անում,, ես էլ.... բայց դա քո սխալներն էին,, իրավունք չունեի խառնվելու,, քեզ քո սխալներով հանդերձ էի սիրում... ինչ թեթև էիր կյանքին նայում...Անժս... շուտով փոքրիկ կունենաս,, ու նա էլ քեզ նման կենսախինդ կլինի ու շատ սիրուն... մի օր էլ ես փոքրիկ կունենամ ու գուցե մոտ ընկերուհիներ դառնան.... գիտեմ որ դու սա չես կարդա,, բայց գրել էի ուզում.... դե օրագիրն էլ նրա համար է ,,որ կիսվես.... ինչ լավ է ,,որ կաս` Օրագիրս.... շնորհակալ եմ ակումբին....
Լավ է երբ ընկներներ ունես,, բայց վատ է,, երբ քո կողքին չեն....:(
Մեր սիրած նկարներից էր.....:oy http://i.imgur.com/Pix3W.jpg

Quyr Qery
20.04.2011, 17:49
Մի քիչ առաջ դրսում էի... եղանակը լավն էր.... անձրևոտ,,բայց տաք.....Ժպտացի...սիրեցի կյանքը.....
Փողոցով քայլելիս,,մի 10 ամյա աղջնակ վազելով կողքիցս անցավ.....մամայի մոտ էր վազում,, ենքան ամուր գրկեց....ակամայից ժպտացի...սիրեցի կյանքը....
Խանութում հերթ չէր... և հանգիստ գնումներս արեցի..Ժպտացի,,սիրեցի կյանքը....
Մի տղա անցավ կողքովս,, որ հեռախոսով էրխոսում ու ասում` հիշիր,,որ քեզ շատ եմ սիրում......Ժպտացի...սիրեցի կյանքը....

ՄԻ պահ մտածեցի,,որ չեմ ուզում մարդիկ մեռնեն,, բայց հետո հասկացա,,,որ նման բան անհնար է....մարդիկ պետք է մեռնեն բայց 80-ից հետո գոնե,, ու մինչ այդ էլ առողջ ապրեն,, իսկ երիտասարդները հանկարծ չմեռնեն... ու լույս աշխարհ գան շատ սիրուն ու պուպուշ բալիկներ...որոնք կմեծանան երջանիկ ու բարի մարդ կդառնան....Ուզում եմ,,որ բոլորը երջանիկ լինեն,, սիրեն ու սիրվեն...գնահատեն ու հասկանան միմյանց.... Ուզածս շատ բան չէ,, հասարակ մարդկային ցանկություններ....Սիրեցի մարդկանց......

Վաղը քո կողքին կլինեմ.... չգիտեմ սխալ եմ անում,, թե ճիշտ,,,բայց կլինեմ.... Ժպտացի...Սիրում Եմ Քեզ....:love:love

http://i.imgur.com/kvqwg.jpg

Quyr Qery
21.04.2011, 18:44
Երջանիկ....:love:B

Quyr Qery
24.04.2011, 16:38
Ուզում եմ գրել.... բայց ինչից սկսեմ??

Համ էլ գրելս որն է?? Դե օրագիրը հենց գրելու համար է,, բայց այն ինչ զգում ես,,, դե եթե նկատել եք օրագրերում հիմնականում գրում են այն ժամանակ,,,երբ սիրտդ լիքն է,, կապ չունի թախծով թե սիրով,,, դժվարություններով թե երջանկությամբ.... Հիմա իմ մոտ են վիճակն է,,,որ ոչինչ չեմ զգում,, ոչնչով լցված չեմ....դատարկություն է..

Մարդիկ ներեք մեկդ մյուսիդ թերությունները,,, ներեք ինքներդ ձեզ`ձեր թերությունները..... սիրում եմ բոլորին,, բայց հարգում եմ ազատությունը սիրողներին,, նրանց,,ովքեր ոչ թե ձևականորեն ,, այլ իրոք սիրում են ու զգում են իրենց երկաներում ազատությունը....

Я не упала,, я прыгнула....

Բոլորին ուզում եմ ուրախ տեսնել.... Բայց ակումբցիներին,,, ոչ միայն ուրախ այլ նաև երջանիկ.... ախր ամենատխուր ժամանակ էլ ձեր բոլորի գրածները ենքան լուսավոր են,,կապ չունի ինչ է գրած.... թեկուզ ոչ մեկին բնականից չեմ ճանաչում,, բայց ձեր շնորհիվ ինձ մենակ չեմ զգում....

Սաֆարյան.... Impression..... Լուս....

Quyr Qery
28.04.2011, 15:33
Միշտ էլ էսպես է....
Երբ փորձում ես նվիրվել ու հավատալ՝կորցնում ես... բոլորն են ստում,,թեկուզ հանուն իրենց օգուտի... բայց խաբելը տարբեր է,,,ստից էլ վատն է...իսկ ես նորից խաբվեցի՝հավատացի ու խաբվեցի... ինձ կյանքի հույս սրսկեցիր,,ու ինչ՞՞ ,,առանց վերջնական բուժման հեռացար.... Հա ,,հա ,,նորից,,նորից... կապ չունի ոչ տարիքը,,ոչ էլ սեռը՝ բոլորն են ստում....կամ խաբում...
Երևի սերն ինձ համար չէ....

Որքան կուզեի հիմա կանգնած լինել մի բարձր ,,շատ բարձր շենքի կտուրին.... զգալ ազատությունը,, արևը,, քամին... հետո նայել երկինք՝ վերև՝ շնորհակալություն հայտնել Նրան,,որ էլ չեմ հավատում....Հետո նայել երկրին՝ ներքև՝ շնորհակալություն հայտնել,,որ էլ Նրան էլ չեմ հավատում... 2-ին էլ չեմ հավատում.... արժի էլ ապրել՞՞...

Некому не надо верить... уж вы меня поверте....

Ինչ է կյանքը՞՞.... եթե ոչ մի լիքը դատարկություն....

Բայց մեկ է տխուր չեմ... կյանք է.... եսպես էլ է լինում,,շատ է եղել....կլինի....կանցնի.... մի տեսակ լուսավոր է հոգիս.... Դատարկ է,,, բայց հանգիստ...լսում եմ դատարկության ձայնը... հանգստի շունչը.... ուղիղ մեկ շաբաթ առաջ՝ հենց այս օրը,,,ես լիակատար երջանիկ էր.... իսկ հիմա չէ.... դժբախտ էլ չեմ.... հանգիստ եմ,, խաղաղ....

Quyr Qery
30.04.2011, 22:00
Չիշտ է.... ենքան էլ հավես բան չեղավ... բայց ոչինչ կանցնի... շուտով ամեն ինչ կանցնի... կթեթևանա.....

Անկախ ամեն ինչից քեզ սիրեցի ակումբ.... էդ սերը ինձ հետ կտանեմ....Բոլորիդ շատ սիրեցի ...

Իսկ ամենաշատը քեզ... կներես ինձ,, կնեսրես,,որ քո պատկերացրածի պես լավը չէի,,,նույնիսկ ավելին` շատ վատն էի,, կներես,, որ ուղղակի սխալ էմ ծնվել... Ինչ հիմարություն ասես ասեցի,,, բայց ոչինչ,,, մեկ է քեզ չեմ մեղադրում,, միակ մեղավորը ես էի... չնայած դու գիտեիր,, որ անկախ ամեն ինչից դա մի օր կանեմ,, ուղղակի ` թույլ եմ,, վախկոտ ու չեմ թաքցնում դա..... ուզում էի դու ինձ պաշտպանես` չարեցիր.... էլի չեմ մեղադրում,, իմ ամենասիրելի ակումբցի.... ախր ագրեսիվ էի ու չէի հասկանում... Մի քիչ մերոնց մասին եմ մտածում,, մի քիչ էլ ընկերներիս... բայց մի օր կանցնի,, կմոռանան....

Երեքշաբթի.... Լիքը բան կա ասելու,, բայց դե ասելու իմաստ չկա.... կներես Աստված,, որ Քեզ էդպես էլ չհավատացի.....

Quyr Qery
09.05.2011, 18:38
Ըմմմ.. ինձ թվում է եսօր նոր եմ ծնվել..... Ծնունդը լիքը լավ կողմեր ունի.....
Ենքան լավ է.... զգում եմ ինձ ինչպես նորածին.. ուրախ ու երջանիկ... Դե երբ կողքից կյանքին ես նայում ենքան հետաքրքիր է... ախր իրոք կյանքը շատ հետաքրքիր է..լի է ամեն տեսակի դժվարություններով,, ուրախություններով.... պայքարով,,, հաղթանակներով..... իսկ ամենակարևորը ինքդ քո հանդեպ տարած հաղթանակն է,,ավելի շուտ քո թերությունների հանդեպ տարած հաղթանակը... ներում ես քեզ,,,ներում ես բոլորին,, և ուզում ես որ բոլորն էլ քեզ ներեն....Պարտությունն էլ լիքը լավ կողմեր ունի....
Լուրջ եմ ասում,, ամեն անգամ դժվարությունը հաղթահարելուց հետո էն տպավորությունն է,, որ նոր ես ծնվել...ասենք երբ նոր ես ծնվում՝ քեզ բժիշկն է օգնում լույս աշխարհ դուրս գալ,, իսկ երբ արդեն ծնվել ես բայց վերածնվում ես՝ օգնում են,, ձեռք են մեկնում նրանք ովքեր քո կողքին են,, քո ընկերները... նրանք ովքեր քեզ հավատում էին,, երբ դու ինքդ էլ կորցրել էիր քո հանդեպ ունեցած հավատդ....
Ինչևէ,,, պիտի հասկանաս կյանքի ամեն պահը,, պիտի զգաս ու վայելես ,, իհարկե կյանքը արդար չէ,,,, մենք ինքներս էլ արդար չենք.... բայց կյանքը ուրիշ լավ կողմեր ունի... Կյանքը լիքը լավ կողմեր ունի....
http://i.imgur.com/UdK6f.jpg

I like Tulips in the garden,,
I like Tulips in te park,,
But the Tulips I like best,,
Are your two lips in the dark....
Չէ ,,,երևի հասմիկից ու պիոնից շատ մենակ կակաչ եմ սիրում..... են էլ ինչքան.....:love Կակաչ եմ ուզումմմմմմմ.......:oy
http://i.imgur.com/s14vz.jpg

Quyr Qery
30.06.2011, 17:43
Յաաաաաաա,, ես ստեղ օրագիր էլ ունեի հա?? մի ամիս ու կես է անցել,,բայց մի հավերժություն է թվում.... ինչքան էի կարոտել քեզ Ակումբ......:B
Տակ` ես մի ամիսը առանձնապես մյուս ամիսներից շատ բանով չէր տարբերվում,,բայց դե տխուր էր ենքանեվ ,,,որ ակումբ չկար....
Իսկ հիմա կա,,,,,,ուռաաաաաաա...ինչքան լավ էմոցիաներ ու ընկերներ եմ գտել էստեղ..ինչքան եմ շնորհակալ....:kiss Հիմա ամեն ինչ արդեն լավ է,,դե ոնց որ միշտ.... ;)
Առա~ջ...... ուղղակի առաջ....


Հա մի բան էլ,,, մի քանի օր առաջ քուրիկս ասեց`Հաս ,, էս քեզանից չի,, ակումբից ինչ որ չես խոսում.... է ասում եմ ` ինչ խոսեմ,, էլ խոսել չեմ ուզում,, հիմա զգում եմ մենակ որ կարոտում եմ...
Ժող մեր անուշ բառբառով գրեմ էլի` Ես ձեր ցավը տանիմ...

Quyr Qery
14.12.2011, 20:43
Սևակը մի անգամ ասեց, որ հոգնել է, ես էլ եմ հոգնել:
Հոգնել եմ այն աստղերից, որոնք բոլորովին էլ երազանք պահելու համար չեն,
Այն կրակից եմ հոգնել, որ վերացնում է, այրում, բայց չի տաքացնում,
Եվ այն գրքերից, որոնք բացել անգամ չեմ ուզում` կյանքից շատ հեռու են գրվել,
Եվ այն մեղեդուց եմ հոգնել, որ վաղուց է փնտրում եմ, բայց գտնել չի ստացվում,
Հոգնել եմ այն կենդանիների տեսակներից, որոնք իրենց մարդ են կոչում,
Եվ այն մարդկանցից, որոնք դիակից տարբերվում են միայն շնչելու կարողությամբ, իսկ մտածել վաղուց է չեն կարողանում,
Այն ժամանակից եմ հոգնել, որ միշտ ոչ ժամանակին է գալիս, և այն մյուս ժամանակից, որին սպասում եմ, բայց չկա ու չկա;
Այն կատվից եմ հոգնել, որին ինչքան էլ սիրեմ, մեկ է ինձ կմոտենա միայն, երբ սոված լինի,
Եվ այն դերից, որ էլ հանդիսատեսի կարիք չունի, բոլորին է ծանոթ,
Հոգնել եմ և այն հուշերից, որ մի ժամանակ երազանք էին, ու այն երազանքներից, որոնք հուշ դարձան առանց իրականանալու,
Մի քիչ էլ հոգնել եմ այն հայելիներից, որոնք հենց մեզ են ցույց տալիս, հոգնել եմ մեր արտաքինները տեսնելուց,
Ու այն դռներից եմ հոգնել, որոնք բացում ենք թարմ օդի համար, մինչդեռ միայն ցուրտն է ներս թափանցում,
Ինչ մեղքս թաքցնեմ, ինձնից էլ եմ հոգնել, քեզնից էլ. ինձնից, քանզի քոնը չեմ և ոչ էլ կյանքինը, քեզնից, քանզի իմը չես, բայց կյանքինն ես,
Եվ այն հավերժությունից, որ վայկրյան անգամ չի ձգում, և այն վայրկյանից, որ հավերժություն է թվում,
Վերջապես այն ազատությունից եմ հոգնել, որ վանդակում է, ու ազատվել չի էլ փորձում....

Quyr Qery
17.12.2011, 22:22
Ես ահավոր, ահավոր , ահավոր դեպրեսիոն մարդ եմ, էլ չասեմ, ինձ ճանաչողները գիտեն, սիրում եմ տանջել թե ինձ, թե կողքիններիս, ինձ տանջելն ավելի հեշտ է ստացվում.. Մոտս հերթական պահերից էր, են պահերից երբ էլ ոչինչ չես կարող զգալ, երբ քեզ լքում են քո բոլոր սիրելիները` հատիկ-հատիկ, քեզ թողնելով անորոշության մեջ ու կոտրված, երբ հասկանում են, որ ինձ մոտ խնդիրներ կա, որոնք մենակ չեմ հաղթահարի, սիրուն նայում են դեմքիս, ժպտում ու ասում, որ ինձ համար կաղոթեն, աստված ինձ հետ է.. բայց դե իրանք գնում են, գնում են.. գնում են.. ում են պետք ձեր աղոթքները, ձեզ պահեք դրանք, երբ դուք գործով չեք կարող ոչինիչ անել. եթե ինձ կանգնեցնեն և բոլորով ասեղ մտցնեն մարմնիս մեջ, ես էդքան ցավ չեմ զգա, որքան էդ պահին էի զգում, որովհետև իրանց ասեղները մարմնիս փոխարեն հոգիս էին ծագում...
Ա դե գնացեք գրողի ծոցը էլի... ֆիգ ս վամի... մենակովս կանցնեմ ու էլի կանցնեմ.. բոլորիդ հակառակ կանցնեմ...

Quyr Qery
22.12.2011, 23:24
Կ~իրք, տարօրինակ բառ է, բառ ,որ ստիպում է չմտածել, ստիպում է սրտին ավելի տենպով աշխատել, ստիպում է, որ արյունը երակներումդ չսառի. ստիպում է, որ մտքերդ չաշխատեն, որ զգաս ծայրամասերիդ դողը, որ ամբողջ աշխարհի հաճույքը ամփոփվի` մի հայացքի մեջ, մի էակի մեջ, մի ժպիտի մեջ, ստիպում է ,որ ազատվես ինքդ քեզնից, որ քո մեջ էլ քեզ չգտնես, որ մոռանաս են ամենը ինչ եղել է մինչ այդ կամ կլինի դրանից հետո:
Ուզում ես սպանել? հա դա ամենաուժեղ մահը կլինի, ամենահաճելի մահը, կսպանես ինձ մեղմորեն, զգալով, վայելելով, իսկ ես կմեռնեմ, հպումներից, քո շնչից, քո փայլից: Ու ես երազնեորվ կսլանամ, արագ` առհամարելով ամեն վտանգ ու ամեն ազարտ, կսլանամ լեռներով, օվկիանոսներով, երկնքով, կսլանամ դեպի անդունդը:
Ամենախորը անդունդը կդառնա ամենակրքոտ կանգառը:
Ամենախորը անդունդը կդառնա ամենավառ կրակը` հենց դրա մեջ դժողք, դրանից այն կողմ կյանք:
Ընդամենը ծեր խելագարի զառանցանք... իսկ կիրք դեռ տանում է իր թևերին նստած: այն շարունակվում է, իմ մեջ, կրակի մեջ, անդունդի մեջ: Քո մեջ մեռած է:
Մի քիչ տարօրինակ է, մի քիչ էլ սարսուռ ներշնչող այն միտքը, որ.... որ կմեռնի անդունդը, կրակը, կիրքը, ժամանակը, միմյանց ճանաչելը, կիրքը:
Կսպասեմ... են ամենին, ինչ երբեք չի լինի: Գոռում եմ: անդունդը արձագանքում է, չես լսում....

Quyr Qery
23.12.2011, 19:05
Գնում էի նրա հետքերով, գետնի վրա չէի տեսնում, այլ զգում էի այդ հետքերը: հետքեր չկային, ես էի ստեղծում իմ մտքում, ու գնում էի, հետևում էի այդ հետքերին:
Մեկ - մեկ դավաճանում էի ինձ, հենց իմ ստեղծածը, իսկ մեկ-մեկ ճիշտ ուղով գնում, երբեմն հետքերիս հաշվարկի մեջ սխալ էի դուրս գալիս, ու սխալ մարդկանց էի հանդիպում, հազվադեպ տեսնում էի մարկանց որոնք սկսում էին քայլել ինձ հետ, իմ կողքին, սակայն ժամանակին իմ ստեղծած հետքերը չհավանելով հեռանում էին, իսկ շատ քչերը դեռ գալիս են` անցնելով նույնիսկ ըստ իրնեց սխալ կառուցածս հետքերով:
Ձմռանը հետքերն ավելի պարզ են դառնում: ներքին սառնությունից մղված փորձում եմ ավելի արագ անցնել, որ դուրս գամ ցրտից: Դուրս եմ գալիս, եղանակները փոխվում են: ես դեռ նույն հետքեր ստեղծողն եմ, քո հետքերը ստեղծողը, որ քեզ հանկարծ չկորցնեմ:

Quyr Qery
24.12.2011, 21:33
Էս կյանքի ամենալավ բանը ծխախոտն է ու շոկոլադը, հա, մեկ էլ լավ երաժշտությունը, որը հնչում է, հնչում է, հնչում է իմ ներսում, կամ էլ ինձնից դուրս, բայց իմն է, մենակ իմը:
Չեմ հասկանում, դրախտի ինչն է դրախտ, երբ ոչ ծխել է կարելի, և ոչ էլ շոկոլադ կա, նույնիսկ վիսկի չկա: Էհ...
Ինձ իմ դժոխքը լրիվ ձեռ է տալիս: Ես էմ իմ դժոխքի սատանան: Ես եմ իմ և իմ ստեղծածի միակ արդար տերը: Ատում եմ երբ առանց թույլտվության փորձում են խcկվել ներս, ցավոք երբեն նրանց հաջողվում է:
Տխուր է, չեմ կարողանում կենտրոնանալ, չի ստացվում: Տխուր է, չեմ զգում: Տխուր է, մտքերս անկապ են: Տխուր է, հոգնել եմ բացատրելուց:
Քնել եմ ուզում, կտրվել աշխարհից, մարդկանցից, ձյունից, արևից, ուրախ օրերից, ինձնից, այն թելից, որ ինձ ու կյանքին կապումէ իրար: տեսնես սատանան քնում է??

Quyr Qery
26.12.2011, 22:24
Սրտիս ճաքերի ձայնն եմ լսում: Չի ցավում, վաղուց սովոր եմ ցավին, ուղղակի մի թեթև հոգնել եմ: Հոգիս էլ շուտով ճեղքվածք կտա, ու կմեռնեմ: կանցնեմ կգնամ:
Էլ չի բացվի արև, էլ չի լսվի քամու ձայնը, էլ մութը իմ երակներում չի զգացվի, ծիածանը էլ չի գունավորի երկինքը, էլ անդունդի ձայնը ինձ չի կանչի, էլ կարոտ բառին չեմ անդրադառնա, էլ չեմ հիշի, էլ արցունքների կարիք չեմ ունենա, էլ սառնություն չեմ զգա, երազներ չեմ տեսնի, ոչ էլ հուշեր կունենամ, կանցնեմ, չեմ հիշվի, չաղոթեք` չեմ հասականալու, աստված ինձնից շուտ անցավ, տխուր է, իմ անցնելը ընդհանրապես չի խանգարի, աստված էլ չի ծնվի, աղոթքներ էդպես էլ չեմ հիշի:
Ու էսպես հավերժ, վերջին չեմ հասնի, համարձակությունս հերիք չի անի:

Quyr Qery
30.12.2011, 21:32
Իմ ներսը միշտ լցված է դատարկությամբ, իսկ այ դատարկությունը, քանզի դատարկ տարածություն է, հիմա լցված է ջերմությամբ, հավատով, սիրով, լիքը լավ բաներով, են ամենով, ինչը մի ժամանակ հիմարություն էի համարում:
Իմ դատարկությունն էլ լցվեց....

Quyr Qery
31.12.2011, 19:42
Չգիտեմ ինչ գրել, չգիտեմ ինչ ցանկանալ Ամանորին: Ենքան բան կա ուզելու, ենքան բան կա մաղթելու:
Ուզում եմ առողջություն բոլորի համար և խաղաղություն աշխարհին ու հենց ինձ, իմ ներսի պատերազմին, ուզում եմ հաշտ ապրեմ ինքս ինձ հետ, ուզում եմ գտնել այն մարդկանց որոնք իսկապես իմը կլինեն, ում մեջ ես հենց ինձ կգտնեմ, ու կընդունվեմ էնպիսին ինչպիսին կամ: Հուսով եմ ընտանիքիս հենց կողքին կքայլի հաջողությունը, իսկ ես վերջապես կազատվեմ այս վանդակից.... Եսքանն էլ, որ լինի եկող տարի գոհ կլինեմ:

Quyr Qery
04.01.2012, 22:57
Սկսվեց, ու էլի սկսվեց:
Էլի կյանքը սկսեց պայքարել, որ իմ մեջ հենց ինձ հաղթի: Լույսերը վառվեցին, որ միտքս լուսավորեն: Պատերազմը սկսվեց իմ աչքերի մեջ: Նորից տեղս չեմ գտնում, նորից հաղթում է ինքս էլ չգիտեմ ինչը, նորից զառանցում եմ, նորից եմ ցնորվում: Էլի?, նորից?
Ոչինչ չփոխվեց, գուցե փոխվի?
Գուցե դեռ գտնեմ ինձ հաղթելու ուղին: Գուցե Էլ չլսեմ կոտրվող ապակիների ձայնը, գուցե հոգիախառն սիրտս, որի գույությանը սկսել եմ կասկածել, ինձ օգնի դիմանալ, գուցե ուժերս էլ ինձ չդավաճանեն, գուցե արյան խաղ նորից զգամ, գուցե էլ չատեմ, գուցե մոռանամ: Գուցե կատու դառնամ, որ ինձ գնահատեմ:
Սկսում եմ ձանձրանալ ինքս ինձնից:
It's a bad men's world....

Quyr Qery
10.01.2012, 18:36
Նստեց հենց այդ մեքենան. գույնը` սև, 2 դռնանի, մակնիշը` ազատություն, սալոնը` կարմիր, արագությունը` անսահմանափակ: Հա, մեկ էլ ավելացնեմ` այն գոյություն չուներ:
Գույնը` սև, քանզի ատում էր բաց գույները, պատճառները ինքը գիտեր: Դուռը 2 հատ, քանզի միայն 2-ի համար էր այն նախատեսած: Մակնիշը իր անունով էր ընտրված: Սալոնը` կարմիր, քանզի իր մեջ կիրք ու ազարտ էր ծնում: Արագությունը` անսահմանափակ, քանզի երբեք չէր մտածել սահմանափակել արագությունը:
Նստեց: Գիտեր, որ չի դիմանա ու կնստի: Նստեց նրա կողքին: Ազատությունն ու Պայքարը, Ազատությունը այս անգամ էլ չվախեցավ նստել Պայքարի կողքին: Սլացան միասին: Անցնում էին ծովերի ու օվկիանոսների վրայով, լեռների գագաթներով, անտառներով, տիեզերքով: Կանգ էին առնում լուսնի կամ արևի վրա: Կանգ էին առնում ծխելու և ... միմյանց վայելելու...
Անցնում էին: Ճանապարհները կանաչ էին: Ճանապարհները դեղնեցին, արդեն մոխրասպիտակ են, գունաթափվեցին: Դեռ անցնում են: Ձգտում էին` անհայտին: Կանգ չեն առնում, կառնեն ` հետո:
Կկանգնեն, երբ կրկին անգամ հաղթի Ազատությունը, կհաղթի, կիջնի: Մյուս անգամ նորից կնստի, մեքեքնան չեն փոխի: Կսլանան` մինչև մյուս հաղթանակը:
Ազատության համար պայքար մղողի ցնդաբանություններ: Դեռ չեմ հաղթել, գուցե հաղթել եմ. դեռ չեմ գիտակցում:

Quyr Qery
13.01.2012, 17:33
Կորցրել եմ ազատությունս, գտել եմ մենակություն:
Ուզում եմ կորցնել մենակությունս, ուզում եմ գտնել ազատություն:


Կարոտել եմ... ինձ...

Quyr Qery
14.01.2012, 18:21
Կարուստ, տագնապ, վախ?
Հա, մոռացել էի, փնտրում եմ... Նրան... Չէ` Ինձ:
Չեմ գտնում: Կարծես մի ծխախոտ լինեմ, ու կյանքն ինձ ծխում է, կամ էլ մի ժամանակ լինեմ, որը սպառվում է, չէ, ընդամենը մի լույս եմ, որը հանգչում է:
Դիմանում եմ, դիմադրում եմ:
Կապրեմ, չեմ ապրի:
Ուզում եմ ` փրկվել:

Quyr Qery
15.01.2012, 17:10
Էհ, մի քանի օր առաջ քեզ տեսա, արդեն 4 տարի է չեինք հանդիպել: Լուս, միասին էինք պարապում անգլերեն ու հայոց, ես պարապում էի, որ ընդունվեմ, իսկ դու ուղղակի ազատ ժամանակդ էիր սպանում` էսպես թե էնպես ընդունվելու էիր: Օրվա մեծ մասը, ոչ մեր կամքով, այլ պարապմունքների պատճառով, իրար հետ էինք: Միշտ ինձնից առաջ էիր, քեզ սիրում էին որպես ուրախ, կյանքից գոհ, բոլորի հետ լավ հարաբերություններ ունեցողի, ժպտում էիր նույնիսկ նրանց, ում չէիր սիրում, իսկ ամենակարևորը ` քեզ սիրում էին, որովհետև դու ամեն տեղ կարողանում էիր քեզ ներկայացնել, ինչը ես էդպես էլ չսովորեցի: Ծնողներդ լավ գործի էին, գրպանումդ էլ միշտ փող կար, իսկ իմ գրպանում մենակ տրանսպորտի փող էր: Ամեն անգամ պարապմունքնեից հետո մտնում էինք խանութ, դու միշտ սոված էիր, իսկ ես` միշտ կուշտ: Զարմանում էիր, ոնց չեմ սովածանում: Երկու տարի միասին գլորեցինք, և եթե էդ պարապմունքները չլինեին, երբեք էլ իրար հետ չեինք շփվի: Դու ընդունվեցիր` գնացիր Լեհաստան, ես էլ ընդունվեցի` այստեղ, լացով, քանզի միայն 0.25 բալ էր պակասում անվճարիս համար: Որքան ծանր էի տանում կյանքը, երևի հիմա էլ:
4 տարի անց քեզ հանդիպեցի, լրիվ միամիտ, մի քանի օր առաջ` փողոցում, չէիր փոխվել, նույն աշխույժ ու ուրախ աղջիկն էիր: Նորից ոչինչ չէիր նկատում քո կողքին: Տխուր ժպտացի քեզ, մի պահ հիշեցի անցաց օրերը, դու ինչպես միշտ նկատեցիր մենակ ժպիտս, դու դիմացինի թախիծը երբեք չէիր նկատում:
Լավ մնա, համ էլ էդպես հեշտ է ապրելը, էդ 2 տարվա պարապմունքների ժամանակ, պիտի քեզնից հենց դա սովորած լինեի: Չստացվեց, չի էլ ստացվի:

Quyr Qery
16.01.2012, 22:33
Եսօր ընկերուհուս հետ իրանց տանը նստած ենք, մեկ էլ իրա ընկերը եկավ: Դե մի քիչ զրուցեցինք էսկողմ էնկողմ, տենց էլի: Մեկ էլ էս ընկերուհուս ընկերը լուրջ դեմքով, բա.
- Աիդ, հըլը նայի ոնց է փորս մեծացել, հաստատ հղի եմ, բայց լուրջ եմ ասում քեզնից է:
Ոչ պակաս դեմքի լուրջ արտահայտությամբ ընկերուհիս պատասխանում է.
- Իյա, կարող է գիտես հղիությունը վիրուս է, փռշտացի, հղիացար:
....

Մի քիչ հետո , որ արդեն ընկերը գնացել էր, ընկերուհիս դարձավ ինձ.
- Հաս, բայց պատկերացնում ես, փռշտալուց հղիանաինք: Ինչ ահավոր կլիներ, մենք էլ չեինք իմանա, որ մեկի փռշտոցից տենց եղավ: :8

Quyr Qery
19.01.2012, 16:32
Դե լավ էլի, լավ էլի... Նենց քրֆելու տրամադրություն ունեմ: Էլ չեմ դիմանում, սիրտս մեջտեղից կիսվում է: Չգիտեմ ինչ անեմ: Էսքան էլ անկապ վիճակ լինի: Ոնց կուզեի սաղ էն մարդիկ, ումից ես զզվում եմ հավաքվեին մի տեղ ու պայթեին: Չէ է, ավելի լավ է ուղղակի գային ներեղություն խնդրեին: Չէ բայց վսյո տակի խնդերլուց հետո գնային հավաքվեին ու պայթեին:

Quyr Qery
22.01.2012, 18:19
Էլ չեմ պատկերացնում` կարող է մի օր գալ, որ ես ու մամաս կռիվ չանենք: Արդեն էնքան եմ սովոր առավոտնից իրիկուն կռվով կյանքին, որ դա արդեն ինձ նոռմալ է թվում, այ, որ չվիճենք, գուցե դրան սկսեմ աննոռմալ վերաբերվել:

Quyr Qery
12.02.2012, 12:59
Լավ մնացեք:

Եվ ևս մեկ պտույտ ու օրը կփոխվի, իսկ կյանքը?
Կյանքը չի փոխվի, մենք էլ չենք փոխվի: