Դիտել ողջ տարբերակը : Կինոների պոստերների մասին
«Խաչագողի հիշատակարանը», «Սպանված աղավնին» ու հայկական սերիալների 99.9%-ը մինչ օրս ապացուցել են մեկ բան. դերասանների մեծամասնության ռեպերտուարում կա դեմքի ընդամենը մեկ արտահայտություն, որ կոչվում է «պողպատե ձուլակտոր»: Կամ «երկաթբետոն», ըստ ճաշակի: Դեմքի մեկ արտահայտության համախտանիշով տառապում են նաև սոցցանցերում գրանցված բազմահազար մարդիկ, որոնց բոլոր նկարները այս կամ այն չափով նույն «երկաթբետոնի» վարիացիաներ են: Դա կարող է լինել ժպտացող, ռոմանտիկ կամ քյառթու ֆիզիոնոմիայի պատկեր, որը, սակայն, երբեք չի փոխվում: Պարզվում է, որ Հոլիվուդի ամենակարկառուն դեմքերը նույնպես ոչ մի բանով չեն տարբերվում նույն Նազենի Հովհաննիսյանից, երբ գործը հասնում է իրենց կինոների համար նկարվելուն (Նազենի, տպիր ընդգծված հատվածը, կպցրու սառնարանին և օրը երեք անգամ երկրպագիր դրա դիմաց): Եվ այսպես...
Էդդի Մերֆին միշտ բարձրացնում է իր առասպելական Հոնքը
http://i.imgur.com/2jPLv.jpg
Իմ հոնքը իմ ջոկերն է: Այնտեղ, որտեղ ավարտվում է տաղանդը, սկսվում է Հոնքը: Տեսեք, թե ես ինչ կարող եմ անել իմ հոնքով: Հո՛պ: Հո՛պ: Ավելի՜ բարձր: Խնդրեմ. սկսենք «Ոստիկանը Բևերլի Հիլզից» կինոյի պոստերից.
http://i.imgur.com/YsdZU.jpg
Մերֆին իր հոնքով այստեղ ասում է բառացիորեն հետևյալը. «Բա՞ (ես ձեր հոլիվուդյան սրիկա հեռռռն եմ անիծել)»:
Հետո ասպարեզ է դուրս գալիս «The Golden Child»-ը, որտեղ Հոնքը բառացիորեն ասում է հետևյալը. «Բա՞ (ես ձեր չինական սրիկա հեռռռն եմ անիծել)»:
http://i.imgur.com/H6IKh.jpg
http://i.imgur.com/W4GQK.jpg
Ապա գալիս են նրա մեղմ ասած՝ ոչ այնքան լավ ֆիլմերը, որտեղ ամենազոր Հոնքը պոստերի վրայից ծիծաղում է ալամ-աշխարհի վրա.
http://i.imgur.com/SuzsO.jpg http://i.imgur.com/1ECgb.jpg
http://i.imgur.com/uPxYD.jpg http://i.imgur.com/twnGC.jpg
«Բա՞: Էդ հոլիվուդյան սրիկաները սրանց համար ինձ միլիոններով փող են տվել (ես դրանց հեռռռն եմ անիծել)»:
Հոնքը, ըստ երևույթին, նաև կենդանիների լեզուն թարգմանող զարմանալի մի օրգան է: Ինչքան բարձր, այնքան հստակ.
http://i.imgur.com/9PfnD.jpg
http://i.imgur.com/tUiOj.jpg
Հոնք
Չի բացառվում, որ Էդդի Մերֆիի հոգու խորքում ինչ-որ տեղ դեռ ողջ է 80-ականների խոստումնալից կատակերգուն, ով տանել չի կարողանում հոլիվուդյան սրիկաներին (ես դրանց հեռռռը), ովքեր խեղճ Էդդիին ստիպում են խաղալ մեկը մյուսից տխմար ֆիլմերում: Եվ այդ կատակերգուն, ի նշան բողոքի, գործի է դնում արտաքին աշխարհի հետ կապի իր միակ միջոցը (համարյա ինչպես «Թիթեռնիկն ու սկաֆանդրը» ֆիլմի հերոսը, բայց ավելի արտահայտիչ Հոնքով):
Ի՞նչ կասեք, պարոն Պլուտո Նեշ.
http://i.imgur.com/qAEYZ.jpg
http://i.imgur.com/8Q8DU.jpg
Հո՞նք...
Փաստորեն՝ հը-ըն: Եվ որպես ամփոփում...
http://i.imgur.com/o5W13.jpg
Ժան-Կլոդ Վան Դամը միշտ ձգում է իր աջ բիցեպսը
Դերասան լինելու համար հարկավոր է ունենալ որոշ քանակությամբ, ըըը, տաղանդ: Կամ առնվազն կարողանալ ինչ-որ էմոցիաներ ցուցաբերել: Սակայն մի վախեցեք. վերոհիշյալ չափանիշների բացակայությունը կարելի է հաջողությամբ լրացնել ձեր ամենասիրելի վերջույթի օգնությամբ: Օրինակ՝ Ժան-Կլոդ Վան Դամը ամեն գնով ձգտում է մեզ ցույց տալ իր աջ ձեռքը.
http://i.imgur.com/apOvp.jpg
Ձեռնաշարժու... Ձեռնաձգություն
http://i.imgur.com/T8ZNK.jpg
Զգուշացեք. չար ձեռք
Վան Դամի ողջ կարիերայի միակ իրական ցուցանիշը նրա աջ ձեռքն է: Կարելի է հստակ հետևել նրա դերասանական նվաճումներին ու անկումներին՝ կենտրոնանալով միայն նրա աջ ձեռքի վրա: Օրինակ՝ նրա ստեղծագործական ուղու ամենասկզբում ռեժիսորները դեռ չէին կարողանում որսալ ճիշտ պահը՝ չնայած Վան Դամի գործադրած տիտանական ջանքերին.
http://i.imgur.com/NOYBo.jpg
Իմ զենքը իմ բիցեպսի կեսի կեսն է
Ապա «Black Eagle»-ի պրոդյուսերը սրբապղծորեն ծածկեց Ժան-Կլոդի աջ ձեռքը ինչ-որ փոքրիկ ասիացի մարդուկով: Ձեր ուշադրությունն եմ ուզում հրավիրել մեծն Աջ Ձեռքի վրա. ինչպիսի՜ փչացած կադր.
http://i.imgur.com/E2LhS.jpg
Ուր է քո ձեռքի էսքպրե՜սիան.. Որտեղ է էմո՜ցիան... [ջնջված է գրաքննության կողմից]
Սակայն իր կարիերայի գագաթնակետում Ժան-Կլոդի կինոների շապիկները արդեն նման են ֆաշիստական դիկտատուրայի պրոպագանդիստական պոստերների, որտեղ դիկտատորը Վան Դամի մկանոտ աջ ձեռքն է.
http://i.imgur.com/mCjPS.jpg
http://i.imgur.com/Ef3QV.jpg
«Հրաշալի է, պարոն Վան Դամ: Անգերազանցելի է: Բայց դուք արդեն մոտ վեց ժամ է՝ նույն դիրքով կանգնած եք: Կարելի՞ է գնանք հաց ուտենք, սոված մեռանք»
Վերջում, ըստ երևույթին, պրոդյուսերներն արդեն ուղղակի ինչ-որ զենք էին ճխտում նրա ձեռքի մեջ ու աշխատում էին շատ արագ նկարել, քանի դեռ Վան Դամը առանց զենքը նկատելու ինքնամոռաց ձգում էր աջ բիցեպսը: Այս մարտավարությունը շատ լավ երևում է, օրինակ, «Double Team» ֆիլմում.
http://i.imgur.com/oxnYR.jpg
Իմ զենքի զենքը
Երբ հայտարարվեց, որ Վան Դամը «Double Impact» ֆիլմում մարմնավորելու է երկվորյակ եղբայրների, ֆանատները թևեր առան: Նրանք հույս ունեին, որ գոնե այս անգամ կհաջողվի տեսնել Վան Դամի մյուս կողմը, կամ առնվազն նրա ձախ բիցեպսը.
http://i.imgur.com/7q6WU.jpg
Ինչ-որ բա՞ն եք թաքցնում, պարոն Վան Դամ
Ի վերջո՝ երբ Վան Դամի կարիերան քարուքանդ եղավ, և նա զրկվեց իր սիրելի աջ ձեռքը ցույց տալու իրավունքից, ամբողջ աշխարհը ականատես դարձավ նրա սարսափելի գաղտնիքին՝ նրա ձախ ձեռքին.
http://i.imgur.com/24zWU.jpg
Ասք այն մասին, թե ինչպես ինչ-որ մեկը Վան Դամի գլուխը ֆոտոշոփով կպցրեց Շուշան Պետրոսյանի մարմնի վրա
Ջեկի Չանի բռունցքը կամ ոտքը միշտ ավելի մեծ է, քան գլուխը
Ի տարբերություն նախորդի՝ արևելյան մարտարվեստների որոշ վարպետներ խորապես թքած ունեն, թե մենք իրենց որ ծայրանդամին ենք նայում, քանի դեռ այդ ծայրանդամը իրենք գլխից մեծ է: Ջեկի Չանը շատ է սիրում ցույց տալ, թե ի՜նչ մեծ է իր բռունցքը/ոտնաթաթը իր գլխից՝ ամեն անգամ, երբ ձեռքի կործանիչ հարվածով պատռում է բարակ թուղթը...
http://i.imgur.com/ijQQD.jpg
...աներևակայելի ցատկով պոկում է ինչ-որ դեղին ժապավեն...
http://i.imgur.com/gLyPn.jpg
...հողին է հավասարեցնում 19-րդ դարի Անգլիայի մասին մեր պատկերացումները...
http://i.imgur.com/p0C7u.jpg
...կամ թիթիզանում է զինված ու շատ վտանգավոր ծիտիկների առաջ.
http://i.imgur.com/uA1Mz.jpg
«Սմոքինգ» ֆիլմի պոստերում (միշտ երազել եմ Ջենիֆեր Լավ Հյուիթին փակ ու ոչ մի բան ցույց չտվող կոստյումով տեսնել) Ջեկի Չանի ոտքը նույնիսկ թվայնացրել են, որպեսզի չափելը հեշտ լինի, և այլևս ոչ մեկի մեջ կասկածի նշույլ անգամ չառաջանա, թե մարդու ինչն է ավելի մեծ՝ ո՞տքը, թե՞ (կներեք արտահայտությանս համար) գլուխը.
http://i.imgur.com/UZCB4.jpg
Եթե ուզում եք վիրտուալ իրականություն և զանազան այլ վեկտորներ տեսնել, դիտեք «Tron»-ը: «Սմոքինգ» ֆիլմը միայն ու միայն, ըըը, սմոքինգի մասին է: Իսկ պոստերի վրայի զարմանալի էֆեկտների միակ նպատակը վերջնականապես հաստատելն է Ջեկի Չանի վերջույթների գերակայությունը նրա գլխի հանդեպ:
Մեզ մնում է լոկ փառք տալ արարչին, որ Ջեկի Չանը պոռնոներում չի նկարվում: Երևի:
Շարունակությունը՝ հետո :):
Հ.Գ. Թեմայում ուրիշ օրինակները, հավելումներն ու մեկնաբանությունները բնավ չեն արգելվում ;):
Ասք այն մասին, թե ինչպես ինչ-որ մեկը Վան Դամի գլուխը ֆոտոշոփով կպցրեց Շուշան Պետրոսյանի մարմնի վրա
[/CENTER]
Ես դրա հեռռռռռռն եմ անիծել (c) Էդդի Մերֆի
Դենզել Վաշինգտոնը երբեք աչքերի մեջ չի նայում
Դենզել Վաշինգտոնը իր ֆիլմերի համար նկարվելիս երբեք ուղիղ օբյեկտիվին չի նայում: Ըստ երևույթին՝ նրա շեշտակի հայացքը ունակ է տեղնուտեղտը չորացնելու բոլոր այն անզգույշ մարդկանց, ովքեր կնայեն Դենզելի աչքերի մեջ: Օրինակ՝ «Remember the Titans» ֆիլմի պոստերի վրա ինչ-որ տեղ վերևում երկինքը պարզապես ցնցվում է նրա հայացքից.
http://i.imgur.com/ZN5aB.jpg
Ավիավթարների հախաճականությունը հենց նոր կտրուկ աճեց
«The Hurricane» ֆիլմի պոստերի վրա, ընդհակառակը, ամենազոր Դենզելն իր հայացքը ուղղեց ներքև, և հենց նույն օրը հազարավոր կանայք հասկացան, որ իրենք հղի են.
http://i.imgur.com/qZwi8.jpg
Ստեղծվում է հերթական չար ու սև գանգստա-երեխան
2001թ-ին «Training Day» ֆիլմի համար նկարվելիս Դենզելը դեռ որոնում էր, թե որն է խորիմաստ հայացք գցելու լավագույն ուղղությունը, երբ աջի վրա ինչ-որ զիբիլ շեղեց նրա ուշադրությունը: Պոստերում երևում է, թե ինչպես է պարոն Վաշինգտոնը հայացքով շանթահարում զիբիլը.
http://i.imgur.com/qapC3.jpg
Զիբիլը երեք ամիս պառկած մնաց հիվանադնոցում, ապա մահացավ
Սակայն այդ կինոն Օսկար շահեց: Վերլուծությունները ցույց տվեցին, որ ֆիլմն իր հաջողության մոտավորապես 94.6%-ի համար պարտական է Դենզել Վաշինգտոնի՝ դեպի աջ ուղղված հայացքին: Հոլիվուդյան շնաձկները շտապ արձանագրեցին սույն փաստն իրենց ծոցատետրերում, և սկսվեց «աջ հայացք» պոստերների հեղեղը.
http://i.imgur.com/48oh1.jpg
Այս հայացքն արգելված է Ժնևյան կոնվենցիայի կողմից
http://i.imgur.com/ESF0g.jpg
...ինչպես նաև այս բեղերը
Դենզելի հայացքը երբեմն նաև ինչ-որ հարց է պարունակում.
http://i.imgur.com/ZRbAV.jpg
Երկուսին միասի՞ն, թե՞ հերթով
http://i.imgur.com/PqdmD.jpg
Ո՞վ է դեզինտեգրացնում իմ դեմքի կեսը
http://i.imgur.com/65IeF.jpg
Տրավոլտա՞: Դու՞ ես:
Բայց շատ ավելի հաճախ նա ուղղակի գազազած է, ու հավանաբար պատրաստվում է հայացքով ոչնչացնելու պոստերի ձախ եզրից այն կողմ թաքնված ինչ-որ դժբախտ արարածի / կենդանու / պետության:
http://i.imgur.com/FbPSs.jpg
Ուիլլ Սմիթը միշտ նայում է քո աչքերի մեջ
Իսկ այ Ուիլլ Սմիթն իր բոլոր ֆիլմերի պոստերների վրայից միշտ նայում է ուղիղ ձեր հոգու խորքը: Ու կարևոր չէ՝ այդ պահին նա լուրջ ու դաժա՞ն է...
http://i.imgur.com/8IGVY.jpg
...թե՞ սիրալիր ու ժպտադեմ.
http://i.imgur.com/HI2i1.jpg
Ջեթ Լին ընդամենը մեկ արևային ակնոց ունի
Ջեթ Լին իր բոլոր ֆիլմերում խաղում է դեմքի միևնույն արտահայտությամբ և միևնույն ակնոցով.
http://i.imgur.com/u0Awc.jpg
Ամեն...
http://i.imgur.com/c3qyY.jpg
...անգամ...
http://i.imgur.com/G7ruc.jpg
...նույն...
http://i.imgur.com/PrO7C.jpg
...ակնոցը