PDA

Դիտել ողջ տարբերակը : Ավտոմեքենաների տեխզննման նոր կարգը



h_jak
08.04.2011, 10:30
Ավտոմեքենաների տեխզննումը Հայաստանում միշտ էլ թաղված է եղել կոռուպցիայի մեջ: Դեռ խորհրդային տարիներից այս համակարգն աչքի էր ընկնում իր թափթփվածությամբ: Շատերը հավանաբար կհիշեն, որ տեխզննումն այն ժամանակ էլ փաստացի գոյություն չուներ, իսկ կաշառք վերցնում էին բացահայտ: Նույնիսկ մի այսպիսի հետաքրքիր փաստ եղավ. Հանրապետական մարզադաշտի հարեւանությամբ գտնվող տեխզննման կայանում պատասխանատուն մի ադրբեջանցի մայոր էր (տեխզննումը գտնվում էր միլիցիայի համակարգում): Նա հավանաբար Հայաստանից հեռացած վերջին ադրբեջանցին է, քանի որ ղարաբաղյան շարժումից հետո դեռ երկար ժամանակ շարունակում էր վարորդներից 3 ռուբլի վերցնել` տեխզննման կտրոնը տրամադրելու համար: Ընդ որում` դա անում էր բացահայտ` չնայելով նույնիսկ այն մեքենային, որի համար կտրոն էր տալիս:

Անկախացումից հետո այս համակարգում երկար ժամանակ արմատական փոփոխություններ չեն նախաձեռնվել, սակայն վերջին տարիներին որոշ քայլեր իրականացվեցին: Նախ` տեխզննման կայանները հանվեցին ոստիկանության համակարգից եւ սեփականաշնորհվեցին: Այնուհետ որոշվեց, որ վարորդներն ինքնուրույն են ընտրում, թե որ կայանում տեխզննում անցնեն` անկախ նրանից, թե մեքենան որտեղ է գրանցված: Սա արվեց այն նպատակով, որ տեխզննման կայանների միջեւ մրցակցություն լինի, բարձրանա սպասարկման որակը;

Սակայն այս փոփոխությունները ակնհայտորեն բավարար չէին; 2011 թվականի մարտի 31-ի կառավարության նիստում նոր, շատ ավելի արմատական փոփոխություններ կատարվեցին տեխզննման կարգում:

Մինչ այդ ավտոմեքենայի վարորդը կամ ավտոմեքենայի սեփականատերը պարտադիր տեխնիկական զննության կտրոնը ձեռք բերելու համար պետք է այցելեր մի քանի պետական հիմնարկ; Մասնավորապես` վճարեր գույքահարկը թաղապետարանում, այցելեր բանկ բնապահպանական վճար կատարելու համար, որից հետո միայն այցելեր տեխզննման կայան` այնտեղ էլ որպես կանոն վճարելով 8000 դրամ: Վճարումը կատարելուց հետո նա տեխնիկական զննության կայանից ստանում էր դիմապակուն փակցնելու համար անհրաժեշտ կտրոնը` տալով 5000 դրամ ապօրինի վճար:

Այժմ, նոր կարգի համաձայն, վարորդը պետք է առաջնորդվի հետեւյալ սխեմայով. Հարկավոր է նախ այցելել թաղապետարան`տեղեկանալու գույքահարկի պարտքի չափի մասին; Այնուհետ պետք է գնալ բանկ ու կատարել բոլոր վճարումները (բնապահպանական, տեխնիկական զննության վճարները եւ պետ.տուրքը): Բանկը վարորդին տրամադրում է տեխնիկական զննության վկայականը, որն արդեն կարող է փակցնել իր դիմապակուն, եւ համարվում է, որ վարորդն այդ առումով իր պարտականություններն արդեն կատարել է:

Միեւնույն ժամանակ քաղաքացուն բանկում տրամադրում են երկրորդ թերթիկը: Դա մի կտրոն է, որով վարորդը տեխզննման կայանից կարող է պահանջել իրականացնել ավտոմեքենայի տեխնիկական զննում: Այդպիսով` ավտոմեքենայի տեխնիկական վիճակի ստուգումը ավտոմեքենայի սեփականատիրոջ խղճի հարցն է դառնում, իսկ տեխնիկական զննման կայանը գումարը ստանում է միայն վարորդի կողմից տրամադրվող թերթիկը ֆինանսների նախարարություն ներկայացնելուց հետո: Այս սխեման բերում է նրան, որ ապօրինի 5000 դրամի վճարումը բացառվում է, էապես պակասում են բյուրոկրատական քաշքշուկները:

Այս ամենի արդյունքում տեխզննության կայանների աշխատանքը դառնում է ինքնակարգավորվող. մեքենաների տերերն իրենք են որոշում, թե տարվա ընթացքում երբ եւ որտեղ կատարեն տեխզննումը, իսկ կայաններում ոչ մի վճարում չի կատարվելու: Այս պարագայում կայաններն իրենք են շահագրգռված, որ վարորդները հենց իրենց մոտ գնան: Հույս կա, որ նրանք կսկսեն ավելի որակյալ ու հնարավոր է` հավելյալ ծառայություններ առաջարկել վարորդներին (ասենք, գուցե ավտոմեքենայի լվացում և այլն):

http://news.am/arm/print/54504.html

Մոդերատորական: Թյուրիմացությունից խուսափելու համար ավելացվել է հղում, քանի որ հակառակ դեպքում տպավորություն էր ստեղծվում, թե հեղինակը նյութը տեղադրողն է:

h_jak
08.04.2011, 10:31
հլը սրանց ագահությանը նայեք, ջանները քոր եկավ որ իրանցից բացի տեխզննման կետերն էլ են փող աշխատում.

Lion
20.05.2011, 15:52
Որևէ մեկը կարող է հուշել այս որոշման համարը?

Universe
20.05.2011, 19:32
Տեսնես արանքում ո՞րտեղ են ուզում խաբեն

Kuk
20.05.2011, 20:16
Ապշելու բան ա: Այսինքն կարա իմ ավտոն տոռմուզի պեդալ նույնիսկ չունենա, բայց ես հանգիստ քշեմ էդ ավտոն՝ առանց որևէ օրենք խախտելու: Հետո ասում են՝ պայքարում ենք ավտովթարների քանակական աճի դեմ:
Մի նոր օրենքի նախագիծ ա պետք առաջարկել այն մասին, որ ՀՀ տարածքում գործունեություն ծավալող յուրաքանչյուր անձ պարտավոր է մտածել միայն գլխում գտնվող օրգանով: Թեչէ այսպիսի՝ կյանքի համար վտանգավոր «բարեփոխումների» թիվը կհասնի ահռելի չափերի:

Lion
23.05.2011, 11:27
Որևէ մեկը կարող է հուշել այս որոշման համարը?

Խնդիրը կարգավորվում է ՀՀ կառավարության 30.03.2011 թ-ի թիվ 350-Ն որոշմամբ, որն ուժի մեջ է մտնում 2011 թ-ի հունիսի 1-ից:

h_jak
24.05.2011, 16:23
Ապշելու բան ա: Այսինքն կարա իմ ավտոն տոռմուզի պեդալ նույնիսկ չունենա, բայց ես հանգիստ քշեմ էդ ավտոն՝ առանց որևէ օրենք խախտելու: Հետո ասում են՝ պայքարում ենք ավտովթարների քանակական աճի դեմ:
Մի նոր օրենքի նախագիծ ա պետք առաջարկել այն մասին, որ ՀՀ տարածքում գործունեություն ծավալող յուրաքանչյուր անձ պարտավոր է մտածել միայն գլխում գտնվող օրգանով: Թեչէ այսպիսի՝ կյանքի համար վտանգավոր «բարեփոխումների» թիվը կհասնի ահռելի չափերի:



Դե եթե մի կողմ դնենք մարդկային զոհերը և առողջությանը պատճառված վնասը, ապա սա տրամաբանական է քանի որ , եթե վթար լինի, ԱՊՊԱ-ն վճարում է դիմացի մեքենային կամ գույքին պատճառված վնասը ապա խնդիր չեմ տեսնում առանց արգելակի քշելու մեջ, եթե իհարկե ինքդ քո մեքենան չես ափսոսում. Բայց հաշվի առնելով վիրավորներին ու զոհերին լրիվ աբսուրդ օրենքա, որը ի դեպ ուզում են ընդունեն նաև Ռուսաստանում.