PDA

Դիտել ողջ տարբերակը : Saturnus, համերգ Երևանում



Oasis
07.04.2011, 10:04
http://www.hahr.am/other/poster.jpg

Մայիսի 21-ին melodic death/doom մետալի լեգենդը, դանիական Saturnus խումբը հանդես կգա Հայաստանում: Համերգը կկայանա Giza ակումբում (նախկին Astral), Օպերայի հարևանությամբ: Համերգը կբացի Daeron խումբը:

Տոմսերը կարող եք ձեռք բերել Մայիսի 1ից սկսած: Գինը՝ 5000 դրամ: Մանրամասները տոմսերի ձեռք բերման վերաբերյալ կհրապարակվեն ավելի ուշ:





SATURNUS

http://www.hahr.am/other/saturnus1.jpg

Դանիական Սատուրնուսը, կյանքի կոչվելով ուղիղ 20 տարի առաջ ու իր հասակակից Anathema, My Dying Bride և Paradise Lost խմբերի հետ միասին առաջնորդելով doom metal շարժումը 90ականներին, մինչ օրս հանդիսանում է այդ ոճի վառ օրինակներից մեկը: Ի տարբերություն իր լիվերպուլյան կոլեգաների՝ Սատուրնուսը դեռևս այն ժամանակվանից լիրիկական ու քնարական հնչերանգները գերադասում էր ագրեսիվ ու կոշտ հնչողությունից՝ իրենց երաժշտության մեջ օգտագործելով ակուստիկ գործիքավորումներ և ստեղծելով թանձր և զգացմունքային մթնոլորտ, իսկ երաժշտական թեմաները պտտում թախծոտ ռոմանտիզմի շուրջ։

http://www.hahr.am/other/saturnus2.jpg

Չնայած այն բանին, որ խումբը գերադասում է նոր ձայնագրություններ թողարկել ոչ այնքան մեծ հաճախականությամբ (նրանց վերջին ալբոմը՝ «Վերոնիկան», թողարկվել է 5 տարի առաջ), նրանց ամեն մի ալբոմ մի մեծ իրադարձություն է դում մետալի աշխարհում, հանդիսանում է մելանխոլիկ և լիրիկական ծանր երաժշտության էտալոնային նմուշ և ամբողջ աշխարհում օրինակ է ծառայում հազարավոր նորաստեղծ խմբերի համար՝ ոգեշնչելով և ուղղորդելով նրանց:

http://www.hahr.am/other/saturnus3.jpg

Facebook link (http://www.facebook.com/pages/Saturnus/8935853109?ref=ts)




DAERON

http://www.hahr.am/other/daeron.jpg

Daeron-ը նոր անուն է հայկական մետալ ասպարեզում, բայց այնուամենայնիվ խումբը որպես այդպիսին նոր չէ ՝ հանդիսանալով քաջ հայտնի Sworn խմբի երաժշտական ու գաղափարական ավանդույթների շարունակողը: Daeronը ստեղծվեց 2010 թվականի վերջում և բաղկացած է կազմալուծված Sworn և Ֆլեգեթոն խմբերի նախկին անդամներից: Երաժշտապես խմբին չափազանց դժվար է բնութագրել ընդունված տերմիններով, այն նոր խոսք է ոչ միայն հայկական բեմում, այլ նաև ըստ համաշխարհային չափանիշների, հանդիսանալով բազում երաժշտական ոճերի խելամիտ զուգակցման և ինքնատիպ ու անկեղծ մատուցման արդյունք:

Facebook link (http://www.facebook.com/Daeronband)

CactuSoul
07.04.2011, 10:22
Մայիսի 21-ին melodic death/doom մետալի լեգենդը, դանիական Saturnus խումբը հանդես կգա Հայաստանում:
Չեմ հավատում:o…

:yahoo

Oasis
07.04.2011, 10:39
Այնինչ սա արդեն փաստ է :)
Խնդում եմ բոլոր նրանց, ովքեր կան Facebookում և պատրաստվում են գալ այս համերգին հաստատեն իրենց մասնակցությունը այստեղ (http://www.facebook.com/event.php?eid=208073725869817&ref=ts)

AniwaR
07.04.2011, 11:24
-___________- Ո՞նց կարելի ա չգնալ էս համերգին: Չգնացողները չեն էլ պատկերացնում, թե ինչ սիրուն երաժշտություն լսելու հնարավորություն են բաց թողնելու: Ընենց կուզեի էս մեկը կատարեին.


http://www.youtube.com/watch?v=V97H7a_6VXE

Չնայած ինչ էլ լինի, լավ ա լինելու: Մեկ էլ հուսով եմ՝ կողքից շատ չեն ծխախեղդ ու պիվայախեղդ անելու: :cry Զզվում եմ տենց վերաբերմունքից: :cry2 Իրանց պետք ա ուղղակի լսել:

Հայկօ
07.04.2011, 12:32
Հետաքրքիր ա :): Կարելի ա գնալ:

Ռուֆուս
07.04.2011, 14:28
Վելվետի դրած երգը մենակ լսեցի ու դուրս եկան :) Կարելի ա գնալ :) Ո՞վքեր են հաստատ գալիս :)

Yellow Raven
07.04.2011, 14:42
Ես դեռ չեմ կողմնորոշվել, մի քանի երգ կլսեմ կորոշեմ:))

AniwaR
07.04.2011, 14:57
Վելվետի դրած երգը մենակ լսեցի ու դուրս եկան :) Կարելի ա գնալ :) Ո՞վքեր են հաստատ գալիս :)

Իմ գնալը 1000 տոկոս ա: Ուզում ա էդ օրը ցունամի լինի Հայաստանում: :)) Բայանինն էլ ըստ երևույթին: Ինքն էլ ա շատ-շատ սիրում էս խմբին:

Կստատի, էդ երգի մեջ մանավանդ վոկալը էդքան էլ իրանց հիմնական ոճը չի: Ավելի ճիշտ ոչ թե ոճը չի, այլ ուղղակի աղջիկ վոկալիստ չունեն մշտական էլի: Իրանց վոկալիստը սարսափելի խորը ու սիրուն գրոուլ անող մե'ամ ձյաձյա է, բայց երաժշտությունը միշտ գերմելոդիկ ա ու պուպուշ: Այ սրա նման.


http://www.youtube.com/watch?v=NlXENjvDsqc

:love:love:love

Ռուֆուս
07.04.2011, 15:04
Միտքս փոխեցի, չեմ գալիս :beee

CactuSoul
07.04.2011, 15:29
Ես գնալու եմ անպայման:love

AniwaR
07.04.2011, 15:47
Միտքս փոխեցի, չեմ գալիս :beee

Անճաշակ::beee Բայց ի՞նչը դուրդ չեկավ է: :/ Վոկա՞լը

Ռուֆուս
07.04.2011, 15:54
Անճաշակ::beee Բայց ի՞նչը դուրդ չեկավ է: :/ Վոկա՞լը

Գրոուլն :[ ու աղմուկը: Զզվում եմ գրոուլից, էն տպավորությունն ա, որ ուզում են բեմի վրա սիրտը հետ տալ :[

Ես մտածում էի Anathema-ի ուշ շրջանի պես մելոդիկ, ատմոսֆերային թեթև բան կլինի, պարզվեց հեչ էլ իմ ճաշակով չի :(

CactuSoul
07.04.2011, 16:26
Գրոուլն :[ ու աղմուկը:
Saturnus-ն ի՞նչ կապ ունի աղմուկի հետ:o: Կարող ա լավ որակո՞վ չես լսել, Ռուֆ:))

Ռուֆուս
07.04.2011, 16:35
Saturnus-ն ի՞նչ կապ ունի աղմուկի հետ:o: Կարող ա լավ որակո՞վ չես լսել, Ռուֆ:))

Չէ, լավ էլ որակով էր, Վելվետի դրած I Long-ը լսեցի, էն էլ կիսատ :) Իմը չեն :)

Հայկօ
07.04.2011, 18:53
Գրոուլն :[ ու աղմուկը: Զզվում եմ գրոուլից, էն տպավորությունն ա, որ ուզում են բեմի վրա սիրտը հետ տալ :[

Ես մտածում էի Anathema-ի ուշ շրջանի պես մելոդիկ, ատմոսֆերային թեթև բան կլինի, պարզվեց հեչ էլ իմ ճաշակով չի :(

Growl-ից ես էլ եմ նույնքան զզվում, եթե ոչ ավել: Կյանքում չեմ հասկանա, թե ինչու են մեկը մյուսից գյոզալական երգերը ուղղակի հարամ անում էդ աննասուն ոռնոցով: Հենց նույն Saturnus-ը կամ Opeth-ը, հեռու չգնանք: Համեստաբար խնդրում եմ բացատրել:

CactuSoul
07.04.2011, 23:52
Opeth-ին առավել ևս բան չասեք:goblin:gobliiiinnnn
Կան խմբեր, որոնց դեպքում ես ոչ միայն «տանում» եմ էդ ձեր ասածը (տերմիններից լավ չեմ:pardon), այլև հենց դրանով եմ սիրում, ու առանց դրա չեմ էլ ուզում պատկերացնել, հաստատ այն չի լինի, ինչ կա, այնքան չեմ սիրի, ինչքան հիմա: Մասնավորապես (ամենաշատ սիրածներիցս մի քանիսը)՝ Saturnus, Opeth, Tristania, Estatic Fear, Finntroll… Դե արի ու պատկերացրու էդ հատվածները «մարդավարի» երգելով… Լրիվ ուրիշ բան կստացվի, ու չեմ էլ պատկերացնում՝ ընդհանրապես դուր կգար, թե չէ:think…

CactuSoul
08.04.2011, 00:13
Էս երգն էլ եմ շատ սիրում:love

http://www.youtube.com/watch?v=fNC4p7V2SdU

Դե, ամոթ չլինի ասելը, մի հատ փորձեք պատկերացնել, որ նորմալ ձայնով ասվի/երգվի "Christ, Goodbye":} Ախր լրիվ ուրիշ բան կստացվի… Եթե "grawl"-ով գոնե մի (մեծ;)) խումբ մարդիկ սիրում են խումբը, առանց դրա ոչ ոք չի սիրի, գրազ կգամ, նույնիսկ դուք, որ ասում եք, թե «գյոզալական երգերը ուղղակի հարամ են անում էդ աննասուն ոռնոցով»:P: Չի սիրվի, քանի որ անկեղծությունը կպակասի, ասելիքը ու այն, ինչ ուզում էին փոխանցել, կաղճատվի:
Այս տիպի երգերը (եթե ոչ ամբողջական ալբոմները) պիտի սկզբից մինչև վերջ լսել, որ զգաս: Թե չէ՝ ես էլ գիտեի, թե Tool-ը զիբիլ ա(:oy), բայց մի օր ռադիոյով լսեցի ու նոր գիտակցեցի, որ արժե իրենց լսել: Ի միջի այլոց, այդ օրվանից "Stinkfist"-ը դասվեց իմ ամենասիրած երգերի շարքում:


Հ.Գ.
Իսկ ճաշակին ընկեր, այնուամենայնիվ, չկա:pilisopa:

CactuSoul
08.04.2011, 00:19
Saturnus, "Softly On The Path You Fade"


http://www.youtube.com/watch?v=xBMnqZtHNOk


AniwaR
08.04.2011, 00:40
Growl-ից ես էլ եմ նույնքան զզվում, եթե ոչ ավել: Կյանքում չեմ հասկանա, թե ինչու են մեկը մյուսից գյոզալական երգերը ուղղակի հարամ անում էդ աննասուն ոռնոցով: Հենց նույն Saturnus-ը կամ Opeth-ը, հեռու չգնանք: Համեստաբար խնդրում եմ բացատրել:

Վաաա՜խ: Ասեմ կայֆը որն ա: :love Դում/մելոդիկ դեթ/գոթիկ մետալում գրոուլը (լիքը ախմախ քոռ-մոռ ժանրեր կան, որ նմանատիպ տեխնիկայով վոկալ են էլի օգտագործում, բայց ես էլ եմ զզվում դրանցից) իմ ականջներում ահավոր սիրուն ա հնչում, չգիտեմ էլ ոնց բացատրեմ: Մանավանդ Սատուրնուսինը: Ախր շատ սիրուն ա: Ինքը ոռնոց չի, ինքը խորը, պարապած ու մշակում պահանջող երգելու տեխնիկա ա: Պրոֆեսիոնալ, լավ գրոուլ անողը պիտի կարանա դա նույնիսկ շատ ցածր անել, որ կողքի սենյակում էլ չլսվի, ի՞նչ ոռնոց, ի՞նչ բան: Իսկ զգացմունքային տեսանկյունից ինքը ինձ մոտ ընկալվում ա հա՛, հաճախ որպես ցավից ոռնոց, ստեղծագործությանը պաթետիկ (զգացմունքայնության, տխրության առումով) ու դրամատիկ շունչ հաղորդող ամենակարևոր էլեմենտներից մեկը: Ախր իրոք, ՇԱՏ սիրուն ա: Գժվում եմ, որ մաքուր վոկալով երգում են, հետո գրոուլ մտնում::love Չգիտեմ... Երևի խիստ ճաշակի հարց ա: :)

CactuSoul
08.04.2011, 00:45
Հիշեցի, որ Saturnus-ի երգերից կազմած մոտ 1 րոպեանոց mix ունեի, ուզում էի «հանձնել հանրության դատին», էն էլ չի կցվում, մեծ ա:cry Ի՞նչ անեմ…

AniwaR
08.04.2011, 00:45
Հահա, նոր death growl-ի մասին վիկիում կարդում էի, պարզվում ա Փինք Ֆլոյդի Նիք Մեյսոնն առաջին գրոուլ անողներից ա եղել::D ONE OF THESE DAYS I'M GOING TO CUT YOU INTO LITTLE PIECES!!! :D Ու իրոք ճիշտ ա է: :D

AniwaR
08.04.2011, 00:45
Հիշեցի, որ Saturnus-ի երգերից կազմած մոտ 1 րոպեանոց mix ունեի, ուզում էի «հանձնել հանրության դատին», էն էլ չի կցվում, մեծ ա:cry Ի՞նչ անեմ…

Youtube :esim

CactuSoul
08.04.2011, 00:58
Youtube :esim

Իսկ ես չգիտեմ, թե ինչպես են mp3-ը վիդեո դարձնում:oy:mimi…

Kita
08.04.2011, 00:59
Գալիս եմ, ով է տոմսերը առնում?
ԼԱվ կլինի մեկից առնենք:))

CactuSoul
08.04.2011, 01:19
Իսկ ես չգիտեմ, թե ինչպես են mp3-ը վիդեո դարձնում:oy:mimi…

Ստացվե՜ց:yahoo


http://www.youtube.com/watch?v=l3ZUg1grRmA

:oy

Oasis
08.04.2011, 11:20
CactuSoul, շատ սիրուն րիֆֆեր ես ընտրել, շնորհակալություն!
Saturnusը անձամբ իմ ամենասիրելի խմբերի շարքին է պատկանում դեռ հեռավոր 2000 թվականից: Տեսել եմ նրանց live 2007 թվին, կարող եմ միայն ասել, որ անկրկնելի մթնոլորտ են ստեղծում: Հոյակապ համերգ է լինելու:

Yellow Raven
08.04.2011, 13:33
Հահա, նոր death growl-ի մասին վիկիում կարդում էի, պարզվում ա Փինք Ֆլոյդի Նիք Մեյսոնն առաջին գրոուլ անողներից ա եղել::D ONE OF THESE DAYS I'M GOING TO CUT YOU INTO LITTLE PIECES!!! :D Ու իրոք ճիշտ ա է: :D

Մեյսոնը թող գնա իրա բարաբանը խփի ավելի լավա, թե չէ սաքսաֆոնին ու պարզվումա դաժե գրոուլինա իրան տվել:))


Իսկ ես չգիտեմ, թե ինչպես են mp3-ը վիդեո դարձնում:oy:mimi…

Չգիտեմ ոնց արեցիր, բայց լիքը կոնվերտերներ կան մեզ օգնական էդ հարցում:))

Oasis
17.04.2011, 16:47
ՏՈՄՍԵՐ
Երևանում Սատուրնուսի համերգի տոմսերը կկարողանաք գնել սկսած ապրիլի 21-ից՝ հետևյալ վայրերից.

1. Ռոք բար
Հասցեն՝ Երևան, Փարպեցի 16, Նոյան Տապան ռեստորանի դիմաց
Բաց է՝ ամեն օր 19:00 - 02:00

2. Դիսք Ուորլդ
Հասցեն՝ Երևան, Աբովյան 32
Բաց է՝ ամեն օր 10:00 - 22:00

3. MetalFront Black Metal Show-ի ժամանակ, որը տեղի կունենա մայիսի 8-ին՝ Ստոպ ակումբում
Հասցեն՝ Երևան, Մոսկովյան 37
Բաց է՝ 18:00 - 24:00 ՄԻԱՅՆ ՄԱՅԻՍԻ 8-ին!

Տոմսերի գինը՝ 5000 ՀՀ դրամ



ՍԵՂԱՆԻԿՆԵՐԻ ՊԱՏՎԻՐՈՒՄ

Համերգի օրվա համար կարող եք լրացուցիչ գումարով ձեզ կամ ձեր ընկերների համար սեղանիկ պատվիրել Գիզայում (նախկին Աստրալ):

Սեղանիկ 2-3 անձի համար՝ 5000 ՀՀ դրամ (միայն սեղանը՝ առանց համերգի տոմսի: Սեղանի շուրջ կտեղավորվի 2-3 անձ)
Սեղանիկ 4-8 անձի համար՝ 10.000 ՀՀ դրամ (միայն սեղանը՝ առանց համերգի տոմսի: Սեղանի շուրջ կտեղավորվի 4-8 անձ)



Սեղանիկ պատվիրելու համար վճարեք համապատասխան գումարը տոմսերի վաճառակետերից մեկում և թողեք ձեր անունն ու հեռախոսահամարը: Այնուհետև զանգեք 093199845 հեռախոսահամարով և հաստատեք ձեր պատվերը: Ուշադրություն՝ սեղանիկների քանակը ՍԱՀՄԱՆԱՓԱԿ է, և սեղանիկները կտրամադրվեն առաջին պատվիրողներին:

Oasis
22.04.2011, 09:55
Տոմսերը արդեն վաճառվում են!

Oasis
20.05.2011, 09:36
Վաղը!!!

AniwaR
21.05.2011, 02:08
Վախ, սիրտս կանգնում ա, որ պատկերացնում եմ մոտավորապես 16 ժամից իրանց համերգին եմ լինելու: :love Շուտ եմ ասել՝ բեմի դիմաց տեղ չեք տվել, սաղի տուտուզները սաբոտաժ եմ անելու!!! :))

Skeptic
21.05.2011, 02:16
Վախ, սիրտս կանգնում ա, որ պատկերացնում եմ մոտավորապես 16 ժամից իրանց համերգին եմ լինելու: :love Շուտ եմ ասել՝ բեմի դիմաց տեղ չեք տվել, սաղի տուտուզները սաբոտաժ եմ անելու!!! :))

/նախանձությունից կանաչում ա/

CactuSoul
21.05.2011, 02:18
Ես սրտի թրթիռով լռում եմ:love…

AniwaR
24.05.2011, 21:47
Երևի հետաքրքիր կլինի: Ֆոտոներ համերգից.

http://www.panarmenian.net/photo/10331

http://www.panarmenian.net/photo/wp-content/uploads/2011/05/IMG_8703.jpg