Մուտք

Դիտել ողջ տարբերակը : Ինչպե՞ս ճիշտ տեղափոխել դոմենը



Universe
06.04.2011, 16:52
Հարգելիներս, ունեմ մի կայք, որի դոմենն ուզում եմ փոխել, արդեն գնել եմ, բայց մինչ փոխելս մտածում եմ, որ ինդեքսինգի հետ խնդիրներ հնարավոր են առաջանա… Այդ իսկ պատճառով Ձեր օգնության կարիքն ունեմ, ինչպե՞ս փոխեմ դոմեն անունը, որպեսզի չկորցնեմ օրեկան ավելի քան 500 այցելուներին…
Նախապես շնորհակալություն

My World My Space
06.04.2011, 16:58
Սկզբնական շրջանում պահպանիր հին դոմենը ու ռեդիրեքտ արա նորի վրա` վերահասցեավորի: հետո մի որոշ ժամանակ անց կփոխես

Universe
06.04.2011, 17:01
Սկզբնական շրջանում պահպանիր հին դոմենը ու ռեդիրեքտ արա նորի վրա` վերահասցեավորի: հետո մի որոշ ժամանակ անց կփոխես

Գրեթե նույննեմ արել, սակայն տես ոնց եմ մտածում.
Հիմա հին կայքը գտնվում է իր հին տեղում, և միևնույն ժամանակ մեկ այլ դոմեն կցել եմ հնի կողքին այնպես, որ այցելուն այցելում է հինը, սակայն ցանկացած հղում սեղմելով տեղափոխվում նոր դոմենի նոր նույն էջ...
Իսկ քո կարծիքով այդպես է ավելի գրագետ անել, թե՞ ռեդիրեկտով...

My World My Space
06.04.2011, 17:10
Գրեթե նույննեմ արել, սակայն տես ոնց եմ մտածում.
Հիմա հին կայքը գտնվում է իր հին տեղում, և միևնույն ժամանակ մեկ այլ դոմեն կցել եմ հնի կողքին այնպես, որ այցելուն այցելում է հինը, սակայն ցանկացած հղում սեղմելով տեղափոխվում նոր դոմենի նոր նույն էջ...
Իսկ քո կարծիքով այդպես է ավելի գրագետ անել, թե՞ ռեդիրեկտով...

Ռեդիրեկտը ճիշտ ա, նույնիսկ կարաս մի հատ բաներ դնես, որ գրվի "կայքը տեղափոխվել է նոր հասցեով, շուտով կտեղափոխվեք նոր էջ" կամ նման մի բան

Universe
06.04.2011, 17:33
Ռեդիրեկտը ճիշտ ա, նույնիսկ կարաս մի հատ բաներ դնես, որ գրվի "կայքը տեղափոխվել է նոր հասցեով, շուտով կտեղափոխվեք նոր էջ" կամ նման մի բան

Հա դա բնականաբար կարամ, բայց ինձ հետաքրքիրա գուգլի, յանդեքսի ինդեքսինգի պահը... օրինակ հայկական ամենաշատ /եթե ոչ ամենաշատ/ որոնում կատարվող բառերից մի քանիսով եմ օպտիմիզացրել ու հիմա իմ սայթնա առաջին տեղում, որ տեղափոխեմ քո ասած ձևով, կայքը կարծում եմ վառելափայտին կթքի...

e-armenians
08.04.2011, 17:56
Գրեթե նույննեմ արել, սակայն տես ոնց եմ մտածում.
Հիմա հին կայքը գտնվում է իր հին տեղում, և միևնույն ժամանակ մեկ այլ դոմեն կցել եմ հնի կողքին այնպես, որ այցելուն այցելում է հինը, սակայն ցանկացած հղում սեղմելով տեղափոխվում նոր դոմենի նոր նույն էջ...
Իսկ քո կարծիքով այդպես է ավելի գրագետ անել, թե՞ ռեդիրեկտով...

Ամենակարեւոր քայլն արել ես, որը նշանակում է, որ որեւէ հին հղում "անհետ չի կորի", այլ կբերի նոր դոմեյնիդ ՆՈՒՅՆ հոդվածը:

Մնում է համբերել (մինչեւ գուգլի հերթական թարմացումը), իսկ մինչ այդ ամսե-ամիս գուգլից կամաց-կամաց հին հղումներդ կկորեն ու նորերը կհայտնվեն:
Ու մեկ էլ չմոռանաս գուգլ վեբմաստերում հին սայթմափդ փոխարինես նորով:

e-armenians
08.04.2011, 17:58
Ռեդիրեկտը ճիշտ ա, նույնիսկ կարաս մի հատ բաներ դնես, որ գրվի "կայքը տեղափոխվել է նոր հասցեով, շուտով կտեղափոխվեք նոր էջ" կամ նման մի բան

Ոչ մի բաններ ու նման բաներ պետք չեն... 301-ով ավտոմատ ռիդիրեկտը լրիվ հերիք է:

e-armenians
08.04.2011, 18:04
Հա դա բնականաբար կարամ, բայց ինձ հետաքրքիրա գուգլի, յանդեքսի ինդեքսինգի պահը... օրինակ հայկական ամենաշատ /եթե ոչ ամենաշատ/ որոնում կատարվող բառերից մի քանիսով եմ օպտիմիզացրել ու հիմա իմ սայթնա առաջին տեղում, որ տեղափոխեմ քո ասած ձևով, կայքը կարծում եմ վառելափայտին կթքի...

Դե, ժամանակավոր գուցե մի քիչ "թափդ" ընկնի, բայց կարեւորը՝ կտրուկ չի ընկնի:

Իսկ եթե նոր կայքում հոդվածներդ շարունակես նույն թափով ավելացնել (+ նպատակասլացորեն keyword-երի կիրառմամբ), ապա որեւէ անկում չես էլ զգա...

Ու մեկ էլ խորհուրդ կտամ առանձին հոդվածներիդ մետա-վերնագրերից հանես " - Բժշկական նորություններ,հոդվածներ" մասը, որը բոլոր էջերում կրկնվում ու ավելորդ երկարացնում/ծանրացնում է վերնագրերը: Գուգլը չի սիրում կրկնություններ :)

Universe
08.04.2011, 19:33
Այսպես. Ուրեմն այսպես եմ արել, հիմնական հոդվածի դեսքրիփիշնը դրել եմ տվյալ հոդվածի առաջին երեք նախադասությունը որպեսզի բերվի:

Ամեն մեկն իր առանձին քեյերով: