PDA

Դիտել ողջ տարբերակը : Գրքերն ու մեր աշխարհը



Vive L'Armenie
15.02.2007, 11:00
Գրքերը շատ մեծ դեր ունեն մեր կյանքում, դրանք մի պահ մեզ շեղում են արտաքին աշխարհից տույլ տալով մեզ զգալ տարբեր ժամանակների շունչը՝ ետ կամ առաջ տալ ժամանակը: Զգալով մեզ մի պահ գրքի գլխավոր հերոս` կարծես սկսում ես ինքդ քեզ հետ վիճել թե ինչու՞ այսպես վարվեցի և ո՛չ այնպես::8

Array
15.02.2007, 22:26
Գրքերն իրոք շեղում են երբեմն մեզ իրականուտյունից,սակայն բոլորը չէ,որ սիրում են գիրք կարդալ ,սակայն արդյոք դա նշանակում է,թէ նրանք ավելի մոտ են գտնվում իրականուտյանը:
Ցավոք սրտի մարդկանցից շատերը այսօր նախընտրում են սրիալներ նայել քան՝գիրք կարդալ,սակայն կարծում եմ դա ժամանակավոր է,հակառակ դեպքում մեկ ապացույց ևս,որ մարդիկ գնում են դեպի կործանում…

Vive L'Armenie
16.02.2007, 12:31
Գրքերն իրոք շեղում են երբեմն մեզ իրականուտյունից,սակայն բոլորը չէ,որ սիրում են գիրք կարդալ ,սակայն արդյոք դա նշանակում է,թէ նրանք ավելի մոտ են գտնվում իրականուտյանը:
Ցավոք սրտի մարդկանցից շատերը այսօր նախընտրում են սրիալներ նայել քան՝գիրք կարդալ,սակայն կարծում եմ դա ժամանակավոր է,հակառակ դեպքում մեկ ապացույց ևս,որ մարդիկ գնում են դեպի կործանում…


Շատ ճիշտ միտք ասեցիր :ok , սերիալները տանում են դեպի կործանում, ախր մեծերը դիտում են բավական չէ, մի հատ ել գոռում են.
_Երեխե՜ք եկեք, կինոն սկսավ::nea
Բա վաղը, մյուս օրը ի՞նչ են սովորելու էտ երեխեքը

Tumbler
16.02.2007, 13:14
ընդհանրապես սերիալները դիտում են նրանք ովքեր անձնական կյանք չունեն.:D
Համել ետ եշուտյունները ոնցեք նայում՞:D :D :[ ]

Array
19.02.2007, 17:41
Մի սենց բան էլ կարող եմ ասել,որ գրքերը ձևավորում են մեր աշխարը:Եթե մեր աշխարհի կամ ներաշխարհի ձևավորումը վստահենք գրքերին վատ բան հաստատ չի ստացվի:

Vive L'Armenie
19.02.2007, 20:41
Մեր ամբողջ կյանքը մի գիրք է,որը գրվում է հենց իսկ մեր կողմից:
Այնպես որ, առանց գրքի մարդ գոյություն չի կարող ունենալ, ինչքան ել չսիրի կարդալ…:oy

Array
19.02.2007, 21:00
Երջանիկ է այն մարդը,ում կյանքը կարդացող է լինում

Վազգեն
20.02.2007, 05:35
Ինձ գիրք կարդալը նաև այն առումով է դուր գալիս (ի տարբերություն կինոներ դիտելու), որ այն կարդալիս դու ինքդ ես «ռեժիսորի» գործը անում, գրքի մեջ գրվածը պատկերացնելը ամբողջովին քո վրա է: Այդ առումով գրքեր կարդալը մարդու մեջ զարգացնում է վառ երևակայություն ունենալու ունակություն:

Բարեկամ
23.02.2007, 09:10
Գիրքը հաղորդակցության ձեւ ա` միակողմանի, բայց ներքին արձագանքով:
Գիրքը կարող ա լրացնի պրոբելները,
գիրքը կարող ա կարգավորի գլխումդ եղած շիլաշփոթը,
գիրքը կարող ա ցրի շուրջդ եղած դատարկությունը ու ապրեցնի հարուստ, լիուլի աշխարհում
գիրքը վիրտուալ քանդում ա մարդու ռեալ մենակությունը
Գիրք կարդալն իմ համար մեծագույն հաճույքներից ա:
ու ինձ արդեն սկսել ա թվալ, որ մարդկության մեծագույն բարերարները գրողներն են:
Գիրքը կարա փոխի:

Fantazy
16.10.2007, 22:31
Գրքերը շատ տարբեր են ու չեմ կարծում, որ կգտնվի մեկը, որ իր ճաշակով գիրք չգտնի: Ես էլ եմ կարծում, որ գւրք կարդալը օգնում է երևակայությունը ավելի վառ դարձնել, որովհետև կարդալիս մենք մեր մտքում տեսնում ենք այն ամենը ինչ կատարվում է, մենք մեր երևակայության մեջ նկարում ենք հերոսներին, այնպես ինչպես, որ մենք ենք ցանկանում: Ես շատ եմ սիրում գիրք կարդալ ու դրա համար միշտ էլ ժամանակ գտնում եմ:
Գրքերը օգնում են կյանքի փորձ ձեռք բերել: Չէ՞ որ մենք այնտեղ կարող ենք կարդալ մարդկանց սխալների մասին ու խուսափենք նմանատիպ սխալ թույլ տալուց և պետք չի լինում ոտքդ քարին խփել, որպեսզի հասկանաս սխալդ: Այնտեղ ամեն ինչ գրված է, այնտեղ ամեն հարցի լուծում կա…

Հ.Գ. Պարզապես պետք է սիրել գիրքը և այն կսիրի ձեզ և կներկայանա ձեզ իր ամբողջ հմայքով…

Apsara
17.10.2007, 10:48
Դեռ շատ մանուկ հասակից գիրքը դարձել է իմ ամենամտերիմ բարեկամն ու ընկերը, գիրքն է զարգացել իմ այսօրվա հարուստ ֆանտազիան: Ես ապրում եմ ամեն մի գրքով, երբ կարդում եմ այն: Ինձ դեռ երբեք չի հանդիպել վաը գեղարվեստական գիրք, գուցե դա իմ մոտեցումից է, չգիտեմ, բայց ամեն մի գիրք ինձ կարողացել է ասել ինչ-որ բան: Մայրս դեռ փոքր ժամանակից սովորեցրել էր, որ գիրքը շատ կարևոր է և չի կարելի այն փչացնել, գրել վրան, ճղել և այլ բարբարոսություններ: Սիրում եմ հաստ գրքեր, վերցնում են նրանք և կարդում այն ակնկալիքով, որ երբեք չի վերջանա և իմ սիրելի դարձած հերոսները միշտ ինձ հետ կլինեն:
Իսկ ամենաշատը սիրում եմ հեքիաթների գրքերը::love

gayane70
18.10.2007, 13:38
Մենք իրականությունն ենք , իսկ գիրքը ՝ նրա արտացոլումը: Աընպես որ արժե կարդալ՝իրականությունից հետ չմնալու համար:Եվ ընդանրապես գիրքն է ,որ մտքին տալիս է ճկունություն, իսկ լեզվին՝ ճարտարություն:

gayane70
18.10.2007, 13:40
Մենք իրականությունն ենք , իսկ գիրքը ՝ նրա արտացոլումը: Այնպես որ արժե կարդալ՝իրականությունից հետ չմնալու համար:Եվ ընդանրապես գիրքն է ,որ մտքին տալիս է ճկունություն, իսկ լեզվին՝ ճարտարություն:

E-la Via
12.07.2009, 17:16
Գրքերը շատ մեծ դեր ունեն մեր կյանքում, դրանք մի պահ մեզ շեղում են արտաքին աշխարհից տույլ տալով մեզ զգալ տարբեր ժամանակների շունչը՝ ետ կամ առաջ տալ ժամանակը: Զգալով մեզ մի պահ գրքի գլխավոր հերոս` կարծես սկսում ես ինքդ քեզ հետ վիճել թե ինչու՞ այսպես վարվեցի և ո՛չ այնպես::8

Գիրք միշտ էլ սիրել եմ կարդալ: Բայց սկսեցի առավել գնահատել գիրքը, երբ կյանքիս ամենածանր պահին կարելի է ասել բառիս բուն իմաստով գիրքը փրկեց կյանքս: Այժմ գրքից կախվածության մեջ եմ: Եթե գոնե մեկ օր գիրք չեմ կարդում, կարծես օրս անիմաստ է անցնում:
Ես էլ եմ ցավում, որ հիմա գիրք քիչ են կարդում, բայց հույսով եմ ժամանակի ընթացքում ամեն ինչ կփոխվի դեպի լավը: Ես էլ այդ լավի համար ուժերիս ներածին չափով ամեն ինչ կանեմ: Շնորհակալ եմ այս թեմայի համար:

Lanterfant
15.07.2009, 14:58
Ինձ գիրք կարդալը նաև այն առումով է դուր գալիս (ի տարբերություն կինոներ դիտելու), որ այն կարդալիս դու ինքդ ես «ռեժիսորի» գործը անում, գրքի մեջ գրվածը պատկերացնելը ամբողջովին քո վրա է: Այդ առումով գրքեր կարդալը մարդու մեջ զարգացնում է վառ երևակայություն ունենալու ունակություն:

Շատ լավ ես նկարագրել: Հաճախ ինքս ինձ հարց տվեցի, թե ինչո՞ւ սենց հիասթափված դարձա երբ տեսա մի կինո, որի արդեն գրքի տարբերակը գիտեի: Վստահ եմ, որ դժվարությունը, որի հետ ես ընթերցողի «ռեժիսորի դերն» եմ զիջում պատճառներից մեկն է:

Բարեկամ
20.11.2009, 07:24
Գիրք` գեղարվեստական (fiction) կարդալու ամբողջ կայֆը նրանումն ա, որ լցնում ա մի վիրտուալ դատարկություն, ինչն այլ բանով չի լցվի, քան հենց գրքով: Դա էն տարածքն ա, ուր ապրում ա մեկը, որի հետ դու նույն սենյակում ես, ու էդ մեկը հեղինակն ա:

Դու ապրում ես նրա ապրումները, քեզ փաթաթում ա նրա ներվերից պրկված էներգիան, դու նրա հետ միասին գրոտում ես թուղթը կամ տպում ստեղնաշարի վրա, հետո գնում սուրճ լցնում հետ գալիս, ու նրա կրծած բիսկվիթից թափվող փշրանքները քո սեղանին են թափվում: Դու քնում ես իր անհանգիստ քունը, քայլում իր հետ զբոսայգում ու նայում գրքիդ հետ ոչ մի կապ չունեցող գնացող-եկող մարդկանց կամ շարժվող ծառերին, հանկարծ կտրուկ մի բան գլխի ընկնում ու շտապում տուն էդ ամենը ֆորմայի բերելու:

Դու դառնում ես հեղինակի հիշողությունները, նրա կյանքի մասնիկը` էդ պահին:

Դառնում ես կատարելապես ոչ մենակ: Ու ոչինչ քեզ չի կարող դարձնել էդքան կատարելապես ոչ մենակ, ինչքան լավ գիրքը:

Դու շարունակում ես ապրել քո սովորական առօրյա կյանքը, բայց մտքումդ թաքուն սպասում, թե երբ է գալու ազատ ժամանակդ, որ վերցնես գիրքդ, ու շրխկոցով բացվեն դռները, ու ինչ-որ մեկի կյանքը` այնտեղ բանտարկված, դուրս գա ազատություն, դառնա ամենամոտիկն էդ պահին ու պատմի իր պատմությունը:

alicedisney
26.04.2012, 17:12
բարև ձեզ,,,ես նոր եմ գրանցվել,,,,ու ինձ շատ դուր եկավ կայքը,,,,,,հիմա գրքերը մեծ դեր են խաղում մեր կյանքում,,,,ու նկատել եմ որ նոր սերնում կարդացողները քիչ են,բայց կան,,,,,,,,,,,շատ շնորհակալ եմ այստեղ գրած մտքերի համար ,,,ձեր շնորհիվ ես մի հրաշալի շարադրություն եմ գրել

Ruby Rue
12.07.2012, 19:20
Մանկությունս գրքերի մեջ ա անցել, միշտ գրապահարանը քանդում էին գրքերի մեծ կույտ հանում ու սկսում դրանից հետաքրքիրներն ընտրել: Մեր բակում կարդացողներ համարյա չկային, կարելի է ասել միակն է ` «Գիտունիկ » էին ասում: Միշտ փորձել եմ բոլորին «շախի՞ գցել, ինչ-որ բանով հետաքրքրություն առաջացնել դեպի գիրքը, որովհետև ինքը քո աշխարհայացքը գունավոր ա դարձնում: Հաճախ հաջողվում էր, ու երբ որ ինչ-որ մեկն իմ պատմած գիրքն արդեն կարդացած էր լինում, ինձ այքան երջանիկ էի զգում: Աշխարհն իմն էր, երբ որ ինչ-որ մեկի համար գրքերի աշխարհի երկար ճանապարհն եմ լուսավորել: Հիմա շատ բան չի փոխվել: Երազում եմ, որ կարդան... Բոլորը կարդան գեղարվեստական գիրք, որովհետև դա մարդուն դարձնում է ավելի լավ ու պայծառ... Արել եմ մի բան ու միշտ կանեմ... Պատմել , խոսել, քննարկել գրքերից այնպես, որ ինչ որ նոր մարդ գիրք բացի...:love
Երազում եմ, որ բոլոր երեխաներն իրենց տառաճանաչությունը կնքեն բազմահազար հեքիաթներով , ապացուցեն գոնե Էքզյուպերիի «Փոքրիկ իշխանը», Քերոլի «Ալիսան հրաշքների աշխարհում» , Տոլկինի «Հոբբիտը», Դարելի «խոսող կապոցը» կարդալով ու հաստատեն այն բազմահազար գիտության ադամանդներով, որ թվելն անհնար է:love

P.S. Առանց գրքերի իրականությունն ահավոր ձանձրալի կլիներ