PDA

Դիտել ողջ տարբերակը : Կեղծ ընդդիմություն. կա՞, թե՞ ոչ

Armtechnology
02.04.2011, 20:51
Ինչ եք կարծում ՀՀ-ում կա կեղծ ընդդիմություն?

Ambrosine
02.04.2011, 20:58
Ինչ եք կարծում ՀՀ-ում կա կեղծ ընդդիմություն?

Դե իհարկե կա, ու գոյությունը լրիվ բնական է: Հատկապես նախընտրական շրջանում այդ կեղծ ընդդիմությունը, որը «խաղաղ» պայմաններում իշխանության կողքին է կամ ոտքերի առաջ, ակտիվանում է և սկսում ձայներ հավաքելը, որը հետո վաճառում է նույն իշխանությանը: Օրինակները մեր երկրում շատ են, զարմանում եմ, որ նման հարց է ծագել:

Armtechnology
02.04.2011, 21:03

Հարցումը չի ստեղծվել հենց այնպես: Հարցման արդյունքներն են պետք:

Gayl
02.04.2011, 21:06
Հարցումը չի ստեղծվել հենց այնպես: Հարցման արդյունքներն են պետք:

Բայց դա չի նշանակում, որ չենք կարող քննարկել, թեման ոչ թե քեզ է պատկանում այլ Դար Ակումբին ;)

Armtechnology
02.04.2011, 21:08
Բայց դա չի նշանակում, որ չենք կարող քննարկել, թեման ոչ թե քեզ է պատկանում այլ Դար Ակումբին ;)

Ես չասեցի, որ թեման ինմն է կամ քննարկվում է կամ ոչ: Արդյունքները իմ կարծիքով ավելի կարևոր են;)

Gayl
02.04.2011, 21:10
Ես չասեցի, որ թեման ինմն է կամ քննարկվում է կամ ոչ: Արդյունքները իմ կարծիքով ավելի կարևոր են;)
Իսկ ինձ օրինակ քո կարծիքը շատ հետաքրքիր է, ես քվեարկել եմ Այո պատասխանը, իսկ դու՞:

Ambrosine
02.04.2011, 21:17
Հարցումը չի ստեղծվել հենց այնպես: Հարցման արդյունքներն են պետք:

Հարցումն ու թեման այս դեպքում մի ամբողջություն են կազմում:
Դեռևս «ոչ» պատասխան չկա: Լավ է, փաստորեն, քաղաքականության հարցում աճ է նկատվում :tu_tu_tu

Armtechnology
03.04.2011, 16:34
Իսկ ինձ օրինակ քո կարծիքը շատ հետաքրքիր է, ես քվեարկել եմ Այո պատասխանը, իսկ դու՞:

Ես քվեարկել եմ դժվարանում եմ պատասխանել, քանի որ կեղծ ընդդիմության փաստեր չկան:

Armtechnology
03.04.2011, 16:35
Դե իհարկե կա, ու գոյությունը լրիվ բնական է: Հատկապես նախընտրական շրջանում այդ կեղծ ընդդիմությունը, որը «խաղաղ» պայմաններում իշխանության կողքին է կամ ոտքերի առաջ, ակտիվանում է և սկսում ձայներ հավաքելը, որը հետո վաճառում է նույն իշխանությանը: Օրինակները մեր երկրում շատ են, զարմանում եմ, որ նման հարց է ծագել:

Խնդրում եմ կոնկրետ նշել և հիմնավորել:

Ambrosine
03.04.2011, 16:39
Խնդրում եմ կոնկրետ նշել և հիմնավորել:

ՕԵԿ, Դաշնակցություն
նօ հիմնավորում...

Հայկօ
03.04.2011, 16:41
Խնդրում եմ կոնկրետ նշել և հիմնավորել:

Խնդրում եմ նախ սահմանել, թե ինչ է կեղծ ընդդիմությունը:

Armtechnology
03.04.2011, 16:45
Խնդրում եմ նախ սահմանել, թե ինչ է կեղծ ընդդիմությունը:

Սահմանեմ` կեղծ, այսինքն ինչ-որ քաղաքական ուժը ոչ թե ընդդիմադիր նպատակներ ունի, այլ իշխանությունը պահելու: Մի խոսքով հենց բառը բացատրում է էլի:

Armtechnology
03.04.2011, 16:47
ՕԵԿ, Դաշնակցություն
նօ հիմնավորում...

Բա որ հիմնավորում էլ չունեք, էդ ինչով եք տենց համոզված???

Ambrosine
03.04.2011, 16:53
Բա որ հիմնավորում էլ չունեք, էդ ինչով եք տենց համոզված???

Հումորի իմաստը կորավ... նօ քօմմընթի կագով, էլի:
Լավ, ասեմ. ուրեմն, երբ ինչ-որ կուսակցություն ընտրություններից առաջ խոսում է իշխանության դեմ, մատնանշում նրա կատարած սխալ քայլերը, վարած սխալ քաղաքականությունը, արտաքին ասպարեզում կրած ոչ թե բարոյական, այլ` շոշափելի պարտությունները, իսկ ընտրությունների ավարտից հետո կոալիցիա կազմում այդ նույն իշխանության հետ ու սկսում իշխանության շվիի տակ պարել, դա արդեն ընդդիմություն չէ. պարզ է դառնում, որ ընտրություններից առաջ ինքը ընդամենը ձայն էր փախցնում իրական ընդդիմությունից: Իսկ քանի որ մեր ժողովրդի մոտ մի անգամից չի հասնում, իրենք հաջորդ ընտրություններին էլ գնում են ու այդ ուժերին ձայն տալիս` նրանց նորից հնարավորություն տալով փակել ընդդիմության ճանապարհը: Իսկ իմ նշած կուսակցությունները այդ ոլորտում անգերազանցելի են: Այսքանը բավակա՞ն է:

Armtechnology
03.04.2011, 16:59

Այ ՕԵԿ-ը հա համաձայն եմ, բայց ՀՅԴ-ն տենց բան արած կա?

Gayl
03.04.2011, 17:06
Այ ՕԵԿ-ը հա համաձայն եմ, բայց ՀՅԴ-ն տենց բան արած կա?

Այդ դեպքում ինչու Այո պատասխանը չես տվել, թե՞ Աստղի գրառումը քեզ համոզեց :think

Ambrosine
03.04.2011, 17:10
Այ ՕԵԿ-ը հա համաձայն եմ, բայց ՀՅԴ-ն տենց բան արած կա?

ՀՅԴ-ն ե՞րբ դուրս եկավ կոալիցիայից... այն ժամանակ, երբ արձանագրությունները ստորագրվեցին, սփյուռքը փոթորկեց: Այսինքն` իր ֆինանսական աղբյուրը փոթորկեց: Իրենք բողոքեցին, իբր ցույց արեցին, հենց արձանագրությունների վավերացումը առկախվեց, ձայները կտրեցին, իսկ մինչ այդ Նալբանդյանի հրաժարականն էին պահանջում: Առաջանում է հետևյալ հարցը` եթե էն ժամանակ Նալբանդյանը վատ նախարար էր, ապա հիմա լա՞վը դարձավ: Ինչու՞ հիմա էլ չեն պահանջում հրաժարականը: Իրենք ուղղակի չկան ասպարեզում: Անգամ Կարապետիչն է ակտիվացել, իսկ իրենք չկան:

Armtechnology
03.04.2011, 17:10
Այդ դեպքում ինչու Այո պատասխանը չես տվել, թե՞ Աստղի գրառումը քեզ համոզեց :think

Չէ դե ՕԵԿ-ը միշտ էլ իշխանության կողմից ա եղել էլի: Հետո ՕԵԿ-ին ով աձեն տալի որ?

Gayl
03.04.2011, 17:14
Չէ դե ՕԵԿ-ը միշտ էլ իշխանության կողմից ա եղել էլի: Հետո ՕԵԿ-ին ով աձեն տալի որ?

Հը՞ :o
Ապեր չանցավ, ուրիշ պատասխան մտածի, այսինքն առանց Աստղի գրառման էլ գիտեիր, որ ՕԵԿ ը իշխանության կողմից ա եղել, հարցս նորից եմ կրկնում ինչու Այո պատասխանը չես նշել ու պատասխանելուց առաջ հիշի, որ ՕԵԿ ը շատ մեծ քանակի ձայն հավաքեց, =ող. ՕԵԿ ը երրորդն էր, թե՞ չորրորդը:

Armtechnology
03.04.2011, 17:21

ՕԵԿ-ը ընդդիմադիր ուժ չէր, ընդդիմության ու իշխանության մեջտեղում ինչ-որ բան էր էլի:
Հ.Գ. ԼՏՊ-ն չէր երկրորդը?

Gayl
03.04.2011, 17:35
ՕԵԿ-ը ընդդիմադիր ուժ չէր, ընդդիմության ու իշխանության մեջտեղում ինչ-որ բան էր էլի:
Հ.Գ. ԼՏՊ-ն չէր երկրորդը?

Կարա՞ս գրածդ նորմալ հիմնավորելով գրես, ինչ ա նշանակում մեջտեղում էր: Եթե թեկնածու ա ուրեմն իշխանություն չի համարվում:

Armtechnology
03.04.2011, 17:39
Կարա՞ս գրածդ նորմալ հիմնավորելով գրես, ինչ ա նշանակում մեջտեղում էր: Եթե թեկնածու ա ուրեմն իշխանություն չի համարվում:

Ռուսի ասած не рыба, не мясо:

Gayl
03.04.2011, 17:42
Ռուսի ասած не рыба, не мясо:

Չէ ախպերս չանցավ :)) ռուսի ասածն էլ չի օգնում: Լավ դու տես քանի հոգի ոչ պատասխան կտա

haik
22.04.2011, 17:14
Իհարկե կա… Դա Հայ Ազգային Կոնգրեսն է ու Լևոնը… Ամենամեծ կեղծ ընդդիմությունն է…