PDA

Դիտել ողջ տարբերակը : Ստեղծագործական մրցույթ. «Հայկական սարսափ»



Էջեր : [1] 2 3

Chuk
01.04.2011, 23:05
Սարսափ գրական ժանրի հիմնական խնդիրն ընթերցողին վախեցնելն է: Այս ժանրի գրականությունում իրադարձությունները սովորաբար զարգանում են գերբնական երևույթների շուրջ, իսկ կերպարները հիմնականում նույնն են՝ վերցված տարբեր ժողովուրդների առասպելաբանություններից: Այդպիսի կերպարներից են վամպիրները, զոմբիները, գայլդարձակները, ուրվականները, սատանաները և այլն:

Այս մրցույթին մասնակցելու համար պետք է գրել սարսափ ժանրի արձակ ստեղծագործություն: Ցանկալի է, որ ստեղծագործությունը կապվի հայկական իրականությանը, կամ Հայաստանին՝ այլ ասպեկտով, մասնավորապես այս տարբերակներից որևէ մեկը.

Ստեղծագործության դեպքերի զարգացումները կարող են կատարվել ներկայիս Հայաստանում, որը կարող է սուռեալիստական աստիճանի շեղված լինել հիմիկվա իրական իրավիճակից,
Ստեղծագործության մեջ, ի թիվս սարսափ ժանրի հայտնի կերպարների, կարող են կիրառվել նաև հայկական առասպելաբանությունից, դիցաբանությունից կամ հեքիաթներից վերցված կերպարներ,
Ստեղծագործությունը կարող է անդրադառնա Հայաստանում տեղի ունեցած, կամ Հայաստանի պատմությունից հայտնի ինչ-որ դրվագի, այն լուսաբանելով այլ ենթատեքստով, ավելացնելով սարսափ ժանրին հատուկ էլեմենտներ, միստիկա, նոր հանգուցալուծումներ,
Ստեղծագործության հերոսների մեջ կարող են հանդիպել հայտնի հայեր, որոնց կյանքն ու արարքները կլուսաբանվեն այլ ենթատեքստով, կիրառելով սարսափ գրական ժանրին հատուկ երևույթներ,
Եվ այլն:


Ցանկալի է, որ ստեղծագործությունները նման որևէ կերպ կապվեն Հայաստանի ու հայերի հետ, սակայն հաշվի առնելով մի շարք ակումբցիների կարծիքը, սրանք չեմ ներկայացնում որպես պարտադիր պահանջ, այլ միայն որպես ցանկալի: Նպատակն միակն է. փորձել ասել նոր խոսք, ոչ թե մնալ արտասահմանյան սարսափ ժանրից «թխելու» մակարդակում:

Կանոններ

Ստեղծագործությունը պետք է լինի արձակ, հայերեն ու մեքենագրված լինի հայատառ:
Ստեղծագործությունը պետք է նամակագրական համակարգով (PM) ուղարկեք ինձ, վերնագրում գրելով «Մասնակցություն «հայկական սարսափ» մրցույթին»:
Ստեղծագործությունը կարող եք ուղարկել մինչև հաջորդ կիրակի օրվա (10.04.2011) ավարտը՝ 24:00-ն:
Ապրիլի 11-ին ստացված ստեղծագործությունները՝ առանց հեղինակների անունները նշելու կտեղադրվեն թեմայում քննարկման ու քվեարկության համար:
Ստեղծագործությունն ինձ ուղարկելուց հետո չեք կարող ինձ խնդրել այն չտեղադրել կամ Ձեր անունը չհրապարակել, որովհետև այն ստանալու պահից համարելու եմ, որ ստեղծագործությունը ու ստեղծագործողը մասնակցելու են մրցույթին:
Յուրաքանչյուր ակումբցի կարող է ուղարկել մեկից ավելի տարբերակ:
Քննարկման ու քվեարկության ժամկետներն ու պայմանները կհայտարարվեն ստեղծագործությունները տեղադրելիս:




Չմոռանամ նշել, որ նման սյուժետային գծով մրցույթի առաջարկն արել է ivy-ն, (http://www.akumb.am/showthread.php/57598-%D5%8D%D5%BF%D5%A5%D5%B2%D5%AE%D5%A1%D5%A3%D5%B8%D6%80%D5%AE%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6-%D5%B6%D5%A1%D5%AD%D5%A1%D5%A3%D5%AE%D5%A5%D6%80%D5%AB-%D6%84%D5%B6%D5%B6%D5%A1%D6%80%D5%AF%D5%B8%D6%82%D5%B4?p=2205343&viewfull=1#post2205343), այնուհետև առաջարկը հավանության է արժանացել քննարկման գրեթե բոլոր մյուս մասնակիցների կողմից:

Chuk
10.04.2011, 23:27
Քվեարկության կանոնները նախապես չէի հայտարարել, քանի որ հնարավոր էի համարում չափազանց երկար ստեղծագործությունների առկայությունը, ինչի համար գուցե ավելի երկար ժամանակ անհրաժեշտ լիներ: Բայց առկա տարբերակների պայմաններում կարծում եմ, որ լիովին արդարացված է նախորդ մրցույթի ժամկետներն ու պայմանները:

Այսպիսով.


Ստեղծագործությունները տեղադրվում են առանց հեղինակների նշման, «Տարբերակ N. Ստեղծագործության վերնագիր» վերնագրով, որոնք էլ լինելու են քվեարկության ընտրության կետերը,
Քվեարկությունը տևելու է 4 օր,
Ստեղծագործությունների հեղինակները կարող են քվեարկել նաև սեփական տարբերակի օգտին՝ գուշակության փուլում իրենց վրայից կասկածը հանելու տակտիկական նկատառումով, սակայն արդյունքների վերջնական ամփոփման ժամանակ այդ ձայները չեն հաշվելու,
Քվեարկության 4 օրերի ընթացքում կարելի է թե՛ քննարկել ստեղծագործությունները, թե՛ փորձել գուշակել հեղինակներին,
Ստեղծագործության հեղինակներն ինքնաբացահայտվելու իրավունք չունեն,
Քվեարկությունը բազմակի է, կարելի է քվեարկել մեկից ավելի հավանած տարբերակների օգտին, սակայն դա պետք է արվի միաժամանակ: Գրառման տեսքով քվեները չեն հաշվելու,
«Ոչ մեկը չհավանեցի» կետ հարցման մեջ չկա: Այդպիսի կետ ընտրել ցանկանալու դեպքում կարելի է պարզապես չքվեարկել ու թեմայում՝ գրառման տեսքով, ներկայացնել կարծիքը,
Քվեարկությունը բաց է, բոլորը տեսնելու են, թե ով որ տարբերակի օգտին է քվեարկել,
4 օր անց, քվեարկության ավարտից հետո թեման կբացվի քննարկումների համար:




ԿՈՉ ԵՄ ԱՆՈՒՄ
Քվեարկելիս հաշվի առնել, թե

տվյալ ստեղծագործությունը ինչքանով է համապատասխանում մրցույթի պահանջներին, մասնավորապես որքանով է ավելի մոտ «Սարսափ» գրական ժանրին,
ստեղծագործությունն առանձին, ստեղծագործական մրցույթի համատեքստից դուրս ինչքանով է արժեքավոր, առանձին կյանք կարող է ունենալ:

Chuk
10.04.2011, 23:27
Տարբերակ 1.
Վիրավորանք


Նա ինձ վիրավորեց, ու երբեք չկարողացա նրան ներել: Նա ինձ հոգեկան հիվանդ անվանեց: Ընդսմին կարելի էր և սրտին մոտ չընդունել: Քի՞չ մարդիկ են իրար այդպես վիրավորում: Սակայն ճշմարտությունն այն է, որ մեկ շաբաթ եղել եմ այդ սահմռկելի հաստատությունում. ուղիղ մեկ շաբաթ: Իսկ նա ասաց, իբրև հինգ տարին քիչ էր ինձ ու մի հինգ տարի էլ պետք է: Ինչո՞ւ այդպես ասաց: Հստակ հիշում եմ, որ մեկ շաբաթ եմ եղել այնտեղ` ուղիղ յոթ օր: Շաբաթ օրն ինձ տարան, իսկ մյուս շաբաթ օրն արդեն դուրս էի գրվել: Ճիշտ է, սարսափելի օրեր էին այդ յոթ օրերը: Ծերացա այնտեղ: Թերևս մարդիկ դա են հիմք ընդունում, երբ անհրաժեշտ է լինում ճշտել տարիքս: Ասում են, որ քսանյոթ տարեկան եմ, մինչդեռ շատ լավ հիշում եմ, որ քսաներկուսից ավելին չեմ: Հենց այդքան էի, երբ հոգեբուժարան տարան: Ինչպե՞ս կարող էի մեկ շաբաթում քսանյոթ դառնալ: Խելագարվե¯լ են բոլորը: Հարցրեք ծնողներիս, հարցրեք քրոջս ու եղբորս: Նրանք ազնիվ ու հավասարակշռված մարդիկ են, և յուրաքանչյուրը կարող է հավաստել, որ քսաներկու տարեկան եմ: Մեկ շաբաթ զուր ժամանակ կորցրի հիվանդանոցի դատարկագլուխ բժիշկներին ապացուցելու, որ կատարելապես առողջ եմ: Այնուամենայնիվ, նրանցից մեկը խելքը գլխին մարդ էր: Հենց նրա միջնորդությամբ ինձ դուրս գրեցին: Եթե նա չլիներ, գուցե մինչև հիմա այնտեղ լինեի: Բայց մյուս կողմից էլ` շատ վատ էր, որ յոթ սարսափելի օրեր անցկացրի այդ զզվելի վայրում ու ամբողջ հինգ տարով ծերացա: Իսկ հետո ընկերս վիրավորեց ինձ, ու չկարողացա ներել: Նա հոգեկան հիվանդ անվանեց ինձ… Եթե միայն հնարավոր լիներ բացատրել մարդկանց… Իսկ ամեն ինչ սկսվեց նրանից, որ գիշերները չէի կարողանում քնել: Սենյակումս հետուառաջ էի անում մինչև առավոտ ու այդպես` մի քանի շաբաթ: Հետզհետե ըմբռնեցի անքնությանս պատճառը: Այգու կողմից եկող սատանայական ձայներն էին խանգարում: Երկհարկանի է մեր տունը, իսկ իմ ննջասենյակը երկրորդ հարկումն է ու բացվում է այգու վրա: Դուրս եկա պատշգամբ: Ամառային երեկո էր, բայց դեմքիս սառը քամի փչեց: Արյունը սառավ երակներիս մեջ: Այգու հեռավոր անկյունում ուրվականատիպ արարածներ նկատեցի: Շուրջպար էին բռնել ու աղաղակում էին: Հենց նրանցից էր ճառագում աղմուկը, որը օրեր շարունակ չէր թողնում քնել: Շուտով նկատեցի Բեհեղզեբուղին: Իրոք նա էր: Նրա մասին ինձ պատմել էր մի խելացի ու զարգացած մարդ, երբ յոթ օր… Մի խոսքով: Չեմ սիրում հիշել այդ ժամանակները: Նյարդերս պրկված էին: Կուզենայի քնել, բայց չէի կարող այդ ականջ ծակող հնչյունների տակ: Ցած թռա պատշգամբից ու մի փայտի կտոր վերցնելով` վազեցի ուրվականների կողմը: Խուճապահար փախան ողորմելիները և ցանկապատի վրայով հարևանի այգին անցան: Բարձր էր պարիսպը, բայց բարեբախտաբար սանդուղք ունեի: Շուտով հարևան այգում էի հալածում չարքերին: Բայց նենգ էր հակառակորդը: Սկսեցին քարեր նետել վրաս: Մեկը դիպավ հարևանիս տան լուսամուտին ու փշուր փշուր արեց: Չնչին, ողորմելի մարդիկ էին հարևաններս: Իմ ոչ մի խոսքին չհավատացին ու ավելի մեծ աղմուկ բարձրացրին, քան մինչ այդ սատանաները: Հենց նույն օրը հայտնվեցի ճաղապատ լուսամուտների հետևում, որտեղ չարաբաստիկ յոթ օրեր անցկացրի, իսկ երբ դուրս եկա, ընկերս ինձ հոգեկան հիվանդ անվանեց, ու երբեք չկարողացա ներել:

Շաբաթներ շարունակ վիրավորանքը կրծում էր հոգիս: Հավանաբար կխելագարվեի, բայց բարեբախտաբար լուծումը գտա: Պետք էր սպանել նրան: Որևէ պատրվակով կկանչեի մեր տուն, մեկ այլ պատրվակով նկուղ կիջնեի ու կվերադառնայի հսկա դանակը ձեռքիս: Մնացածը դատարկ բան էր: Իսկ դիակը կգցեի փոսը ու կլուծեի թթուների մեջ:

Հենց այդպես էլ արեցի: Չեմ հիշում, թե ոնց համոզեցի, բայց այդ միամիտը եկավ: Երբ տեսավ դանակը ձեռքիս, մի պահ շշմած էր, հետո կարծես հասկացավ ու վախից լայնացած աչքերով վրաս էր նայում: Փորձեց փախչել, բայց դեպի այգու հեռավոր անկյունը հալածեցի: Փորձեց օգնության կանչել, բայց մի՞ թե այնքան հիմար էի, որ տանը մարդ եղած ժամանակ այդպիսի գործ ձեռնարկեի: Երբ այգու ամենահեռավոր անկյունում էր ու մի երկու ձևական հարված էր մնացել, որպեսզի ձևակերպեմ գործարքս, հանկարծ վարանեցի: Պատկերացրի, թե ինչպես եմ խփում, և ինչպես է նրա կարմիր արյունը ցայտում շորերիս ու ձեռքերիս վրա: Խիղճս սկսեց տանջել: Իսկապես. չարժեր նրան սպանել սոսկ այն բանի համար, որ վիրավորել էր ինձ: Չէ որ հետո ներողություն խնդրեց: Չէ որ իմ ընկերն էր, որի հետ լավ ու վատ օրեր էինք կիսել: Իսկ երբ յոթ օր բացակայում էի, ամեն օր, այսինքն ուղիղ յոթ անգամ, տեսակցության եկավ: Իջեցրի դանակն ու ասացի, որ կատակ եմ արել: Սաստիկ ամաչում էի արածիցս: Շրջվեցի ու գնացի տուն: Միջանցքում հետուառաջ անելով` երկար մտորում էի: Հակասական զգացումները խեղդում էին: Հիմա էլ նրանից էի նեղվում, որ փոքրոգի գտնվեցի ու չկարողացա հարկ եղած պահին վճռականություն ցուցաբերել: Ինչո՞ւ պիտի ապրեր, եթե այդպես անգթորեն անպատվել էր ինձ…

ՙՇտապ օգնության՚ մեքենայի զիլ ազդանշանը սթափեցերց ինձ: Երևի հարևանս նորից սրտի տագնապ էր ունեցել: Արագ դուրս թռա տնից: Չեմ կարող ասել, թե ինչու: Հավանաբար ուզում էի օգտակար լինել: Կամ գուցե լոկ հետաքրքրասիրությո՞ւն էր: Սակայն տնից դուրս տարօրինակ պատկերի ականատես եղա: Սպիտակ խալաթավորները իմ տուն էին գալիս: Մենակ էի տանը ու չէի կարողանում հասկանալ, թե ում համար են եկել: Երբեք առողջությունից չեմ բողոքել: Ճիշտ է, գիշերները նորից սկսել էի անքնությամբ տառապել, բայց դրա մասին ոչ ոք չգիտեր, և, համենայնդեպս, բժիշկ չէի կանչել: Զարմանալի էր, բայց ինձ տեսնելով` նրանք զգուշացան ու պատշաճ հեռավորություն էին պահում: Առավել զարմանալի էր, որ ցանկանում էին օղակի մեջ առնել ինձ: Բնազդաբար այգու կողմը նահանջեցի: Շուտ-շուտ հետ էի նայում: Առնվազն տասը սպիտակ խալաթավոր հետապնդում էին ինձ: Մի քանի վայրկյանից այլևս նահանջելու տեղ չկար: Հայտնվել էի այգու ամենահեռավոր անկյունում: Հանկարծ տեսա ընկերոջս դիակը: Վրան դանակի մահաշունչ հետքեր էին: Հարվածներից մեկը վերից վար այլանդակել էր դեմքը, մյուսը կտրել էր կոկորդը, իսկ երրորդը հսկա վերք էր բացել կրծքին: Տեսնես ով էր սպանել նրան: Նկատեցի, որ շրջապատված եմ: Բոլորը վախից պլշած ինձ էին նայում: Հայացքներն այնքան սևեռուն էին, որ անհարմարության ակնթարթային զգացում ունեցա: Հնարավոր է, որ դա ամենամեծ բացահայտումն էր իմ կյանքում, բայց նոր միայն նկատեցի, որ նկուղից վերցրած հսկա դանակը դեռ ձեռքիս է: Վրան արյան կարմրավուն բծեր կային: Համարյա չորացած: Տեսնես որտեղի՞ց էր արյունը: Ձեռքերիս կպչուն մի բան զգացի ու տեսա, որ ոտքից գլուխ արյան ու ցեխի մեջ եմ: Այլևս չհասցրի ոչ մի բանի մասին մտածել: Սպիտակ խալաթավորներից մեկը ճարպկորեն ձեռքիցս վար գցեց դանակը (Հիմա¯ր մարդ. ինքս կտայի, եթե խնդրեր), իսկ մյուսը ոչ պակաս ճարպկությամբ ոլորեց ձեռքերս: Վերջ. ընկա այս անխիղճների ձեռքը: Մի՞թե ամբողջ մեկ շաբաթ նորից պիտի տանջվեմ: Սոսկալի բան է կյանքը…

Chuk
10.04.2011, 23:27
Տարբերակ 2.
Սեանս

Մուգ պատերով սենյակի կենտրոնում դրված գրասեղանի մոտ նստել էր մեկն ու անթարթ նայում էր սեղանի հակառակ կողմում դրված աթոռին կուչ եկած մարդուն, ով ակնհայտ վատ տեսք ուներ: Սենյակի պատերին գրքերով լեցուն դարակներ էին, իսկ միացրած համակարգչի մոնիտորին էկրանի մի կողմից մյուսն էր գնում Յունգի արտահայտությունը` встреча с самим собой принадлежит к самым неприятным: Աթոռին նստած մարդու աջ ոտքը նյարդային ցնցվում էր, հայացքն անթարթ էր ու անիմաստ: Նրա դեմքը ծածկված էր մի քանի օրվա չսափրած մազերով, իսկ վերնաշապիկը հեռու էր մաքուր լինելուց:

- Հրանտ, ո՞նց ենք մեզ զգում այսօր,-հարցրեց սեղանի մյուս կողմում նստածը:
- Վատ, բժիշկ, վատ,-շշնջաց Հրանտը:
- Դուք ինձ մոտ էիք անցյալ շաբաթ օրը, անցել է արդեն 6 օր: Ըստ իմ նշումների, անցյալ հանդիպմանը դուք լավ տրամադրություն ունեիք, պատրաստվում էիք մի քանի օրով հեռանալ քաղաքի աղմուկից ու ժամանակ անցկացնել բնության գրկում,- ասաց բժիշկը` բլոկնոտը թերթելով: - Ի՞նչ պատահեց այս մի քանի օրվա ընթացքում, ինչու՞ եք ձեզ վատ զգում:
- Հա, ես ուզում էի գնալ քաղաքից, բայց չստացվեց, դեպք պատահեց, բժիշկ,- հատակին նայելով խոսում էր Հրանտը:
- Ի՞նչ դեպք,- հարցրեց բժիշկը:
- Ընկերս... Մանկության ընկերս մահացավ: Ինքնասպան էր եղել,- Հրանտը ձեռքերով ծածկեց աչքերը:
- Հրանտ,- բժիշկն ուղղեց ակնոցը,- խնդրում եմ, պառկեք բազմոցին, ձեզ հարմար չէ աթոռի վրա, պառկեք ու պատմեք:

Հրանտը հնազանդվեց, գնաց պառկեց բազմոցին ու գրպանից սիգարետ հանելով` կպցրեց:
- Դե հիմա հանգիստ պատմեք այն ամենն, ինչ կատարվել է այն պահից, երբ վերջին անգամ դուրս եկաք այս սենյակից,- ասաց բժիշկն, ու աթոռ վերցնելով` եկավ նստեց Հրանտից ոչ հեռու:
Հրանտը խորը շունչ քաշեց.

- Այդ օրը գնացի տուն ու սկսեցի իրերս հավաքել, որ մյուս օրը գնամ Դիլիջան:
Արդեն պայմանավորվել էի հանգստյան տան հետ, սենյակ էի պատվիրել: Առավոտ շուտ պիտի Սեդրակը գար, որ ինձ մեքենայով տաներ էնտեղ: Գիշերն ուշ պառկեցի, ֆուտբոլ էի նայում: Լավ քնեցի, կարծեմ թե երազ չեմ տեսել: Հա, հաստատ, ոչ մի երազ չտեսա, երազները սկսվեցին երկու օր անց... Առավոտյան արթնացա գլխացավով, սուրճ սարքեցի ու սպասում էի Սեդրակին: Բայց Սեդրակն էդպես էլ չեկավ: Զանգում էի, չէր վերցնում: Չգիտեմ ինչու չգնացի առանց նրա, մի տեսակ անհանգիստ էի: Մի քանի ժամ անց ինձ զանգեց ընկերներիցս մեկն ու ասաց, որ Սեդրակն ինքնասպան է եղել:
Սեդրակը խմում էր, միշտ ինչ-որ պատմությունների մեջ էր, տոննայով պարտքեր էր կուտակել: Հաջորդ օրը գնացի հոգեհանգստին:

- Ներողություն, Հրանտ,-ընդհատեց բժիշկը,- իսկ դուք ի՞նչ զգացիք, երբ իմացաք Սեդրակի մահվան մասին:
- Չեմ հիշում... Վատ էղա: Մանկության ընկերս էր: Մոտ էինք:
- Լավ, շարունակեք:
- Գնացի հոգեհանգստին: Ընդհանրապես միշտ խուսափում եմ նման տեղեր գնալուց, բժիշկ, վատ եմ տանում շատ: Բայց Սեդրակի մոտ չգնալ չէի կարող: Ճիշտ է, ինձ էլ էր ահագին պարտք, բայց դե ընկերս էր, մանկության ընկերս:

Գնացի, բայց վայ էն գնալուն: Դրսում հավաքվել էին Սեդրակի բարեկամներն ու ընկերները: Բարձրացա մի րոպեով վերև, որ հանգուցյալի ծնողներին ցավակցեմ: Մտա ներս, հյուրասենյակի մեջտեղը տեղ էին ազատել, ու դրված էր դագաղը: Գնացի, մորը գրկեցի, հոր ձեռքը սեղմեցի ու նստեցի դագաղի կողքին: Նայեցի սև մետաքսե ծածկոցով ծածկած ընկերոջս կապտած դեմքին: Այն սմքած էր ու չարագույժ արտահայտություն ուներ: Հանգուցյալների ձեռքերը սովորաբար ծածկոցի տակ չեն դնում, բայց Սեդրակինը տակն էր դրված չգիտես ինչու: Ինքս ինձ համոզում էի, որ չնայեմ վրան, բայց չէի կարողանում: Շուրթերն ու աչքերի հատվածը սկսել էին սևանալ, դեմքը սրվել էր, ու կզակն ավելի արտահայտիչ էր դարձել:

Վեր կացա, որ դուրս գամ, ու մի վերջին անգամ նայեցի ընկերոջս: Հենց էդ պահին, բժիշկ, հենց էդ պահին Սեդրակը հանկարծակի աչքերը չռած նայեց վրաս իր դագաղի միջից, ու կապտած շուրթերից լսվեց խռպոտ մի ձայն, ասես այն աշխարհից. «Հրանտ, քո մահճակալի տակ»: Ես սարսափահար թռա հետ, կպա ողջ սենյակով մեկ շարված ծաղիկներով լեցուն ծաղկամաններից մի քանիսին ու ընկա: Կանայք ճչացին, տղամարդիկ օգնեցին, որ ոտքի ելնեմ: Հարցրեցին, թե ինչ եղավ, բայց բան չասեցի, առանց դրա էլ բոլորը գիտեն, որ քո մոտ եմ գալիս, բժիշկ, առանց էդ էլ բոլորն ինձ գիժ են համարում: Թռա դուրս, ու սկսեցի վազել: Փախչում էի չգիտեմ ումից, չգիտեմ ինչից: Ուղեղումս պտտվում էր դիակի ասածը` Հրանտ, քո մահճակալի տակ:

Գնացի ու մի լավ հարբեցի էդ գիշեր, վախենում էի տուն գնալ, վախենում էի մենակ մնալ: Հետո գիշերվա կեսին ինձ տուն գցեցի մի լրբի հետ, վախենում էի մենակ մնալ տանը, սարսափում էի իմ մահճակալից: Բայց էդ աղջիկը մնաց իր մի ժամը, ինձ մոտ ոչինչ չստացվեց իհարկե, ու ինքն իր փողը վերցնելով` գնաց: Մնացի մենակ: Խմածությունս անցել էր, ես լրիվ ուժասպառ էի ու ի վիճակի չէի մահճակալից վեր կենալ: Բայց պառկած մնալ էլ չէի կարողանում: Մեջքս սառը քրտինք էր պատում, երբ հիշում էի Սեդրակի խոսքերը: Չնայած ինչ իմանամ, դա Սեդրակն էր, թե ինձ թվացել էր ընդամենը, միգուցե իրոք աչքիս էր երևացել, բժիշկ, դուք եք ասում, որ ինձ մոտ նյարդային գերլարվածություն է, գուցե հենց դա էր պատճառը...

Հրանտը նոր սիգարետ կպցրեց: Բժիշկը ուշադիր հետևում էր նրա շարժումներին:

- Հրանտ, ուզու՞մ եք, մի քիչ հանգստացեք, հետո կշարունակեք:
- Չէ, չէ, ինչ հանգիստ, ինձ էլ հանգիստ չկա,- ասաց Հրանտը,- ավելի լավ կլինի պատմեմ, գուցե դուք ինձ հասկանաք:

Էդ գիշեր քնաբեր խմեցի, որ կարողանամ քնել: Աչքերս հենց փակվում էին, Սեդրակի դիակն էր գալիս աչքիս առաջ` դագաղում պառկած, մարմինն արդեն սկսել էր փտել, փակ աչքերը փոս էին ընկել, քիթը սրվել էր, իսկ շուրթերի բացվածքի սև գիծը ավելի էր մեծացել, շուրթերն ավելի էին թեքվել դեպի ներքև, մազերը նոսրացել էին: Մեկ էլ նորից աչքերը չռեց վրաս, մետաքսե ծածկոցի տակ պահված ձեռքերը հանեց դուրս, ու պահեց էնպես, որ ես տեսնեմ դաստակների մոտի հսկայական պատռվածքները, որոնք արդեն նեխել էին, ու մանր որդեր կային վրան: “Հրանտ, մահճակալիդ տակ” նորից կրկնեց նա ու դեմքը շրջեց ինձնից: Երբ գլուխը թեքեց, գանգամաշկը պոկվեց գլխից ու մազերի հետ միասին մնաց դագաղին կպած: Ես արթնացա իմ գոռոցից: Ջերմում էի երևի, ահավոր թույլ էի, բայց հավաքեցի վերջին ուժերս ու մի կերպ ինձ քարշ տվեցի հյուրասենյակ: Պառկեցի բազմոցին ու կամ քնեցի, կամ գիտակցությունս կորցրեցի, չգիտեմ:

Հաջորդ օրը Սեդրակի հուղարկավորությունն էր: Ես շատ վատ էի ինձ զգում, չգնացի: Պառկած էի բազմոցին, ու ամբողջ օրը վեր կենալ էդպես էլ չկարողացա: Վախենում էի քնել, քանի որ աչքերս հենց փակում էի Սեդրակին էի տեսնում: Երկու օր անցավ պառկած, հեռուստացույցը անընդհատ միացրած էի թողնում, որովհետև լռության մեջ ինձ թվում էր, թե Սեդրակի ձայնն եմ լսում: Լույսն էլ էր միացրած, սկսել էի սարսափել մթությունից: Սենյակում ոչ մի մութ անկյուն չկար, որտեղ կկարողանար Սեդրակի ուրվականը թաքնվել ու ինձ սրտաճաք անել: Բայց հենց աչքերս փակվում էին, տեսնում էի նրա մեռելային ու գնալով ավելի դիվային դարձող դեմքը: Սեդրակի ուրվականը որոշել էր ինձ էլ իր հետևից գերեզման տանել:

Մի քանի օր ննջարան չմտա: Չորրորդ օրը հավաքեցի քաջությունս, եթե ընդհանրապես ունեմ դրանից, ու մոտեցա մահճակալիս: Որոշ ժամանակ կանգնել էի ու չէի կարողանում շարժվել: Հետո ինձ ստիպեցի կռանալ ու նայել մահճակալի տակ: Բժիշկ, դուք չեք պատկերացնի, թե ինչ տեսա ես իմ մահճակալի տակ:

- Ենթադրում եմ, որ տեսաք Սեդրակի ուրվականին,- ասաց բժիշկը:
- Այո, բայց դա միայն սկիզբն էր: Ես կռացա ու նայեցի մահճակալի տակ: Էնտեղ պառկած էր արնաշաղախ Սեդրակը, ու նա սկսեց քրքջալ, երբ տեսավ ինձ: Հետո ինձ պարզեց իր քրքրված երակներով դաստակները, ու ես սարսափած հետ-հետ գնացի: Սեդրակը սկսեց դուրս սողալ մահճակալի տակից, թևերն ինձ պարզած, իսկ ես արդեն կպել էի պատին, ու շարժվել չէի կարողանում: Սեդրակը գալիս էր դեպի ինձ: Նրա դիվային քրքիջը երևի թե լսվում էր ողջ շենքով մեկ: Սեդրակը սողում էր իմ կողմն, ու իր հետևից թողնում արյան հետքեր: Երբ արդեն հասավ ինձ, ու ձեռքերը տարավ կոկորդիս, ինձ թվաց, թե կխելագարվեմ սարսափից: Նա իր անկենդան, սառը մատներով բռնեց կոկորդս, ու սկսեց սեղմել: Աչքերը վառվում էին չարությունից, նեխած մարմնից ահավոր հոտ էր գալիս, նրա կտրտված երակներից արյունը հոսում էր ինձ վրա:

Երբ ուշքի եկա, փռված էի գետնին, Սեդրակի ուրվականն անհետացել էր: Նայեցի վրաս, շորերս արյունոտ չէին, բայց կոկորդս դեռ ցավում էր, ասես ինչ-որ մեկն անհնարին ուժով սեղմել էր այն: Չորեքթաթ մոտեցա իմ չարաբաստիկ մահճակալին, ու կամքի գերլարումով նորից նայեցի դրա տակ: Ու գիտե՞ք ինչ տեսա էնտեղ:

Հրանտը խորը շունչ քաշեց: Բժիշկը սպասում էր: Հրանտը նյարդային շփեց ձեռքերն ու շարունակեց.

- Մահճակալիս տակ էս անգամ ուրվական չկար, բայց կար արյունոտ ածելի: Սեդրակը ածելիով էր կյանքին վերջ տվել: Հենց դրանով: Ես այն հազարի միջից կճանաչեի, որովհետև արծաթից էր, ու Սեդրակը հատուկ պատվիրել էր այն: Խախտված էր ածելիների վրա: Ու մեկ էլ հանկարծ Սեդրակը տնկվեց դիմացս: Նայում էր ածելուն, սևացած աչքերից արցունքները գլորվում էին: Դաստակները ցույց տվեց ինձ, հետո արնակոլոլ մատով ցույց տվեց ածելին ու անհետացավ:
Հրանտը լռեց: Ողջ մարմնով դողում էր: Կզակը ցնցվում էր: Բժիշկը վեր կացավ:
- Դրանից հետո Սեդրակի ուրվականին տեսե՞լ եք,- հարցրեց:
- Չէ, դա վերջին անգամն էր: Բայց դա ամենը չէ, բժիշկ: Երբ ուրվականը չքվեց, ես նայեցի ձեռքիս, ու ածելին նույնպես չկար: Ես խելագարվում եմ, խելագարվում եմ,- շշնջաց Հրանտը` աչքերը ձեռքերով ծածկելով:
- Հրանտ, - լուրջ ձայնով շարունակեց բժիշկը: - Ձեզ մոտ նյարդային գերլարված վիճակ է: Ես առաջարկում եմ անցնել հիպնոսի մի կուրս, որի ժամանակ ես կփորձեմ ձեր ենթագիտակցությունից հանել նման սարսափները: Դուք պատրա՞ստ եք:
- Պատրաստ եմ, ամեն ինչի պատրաստ եմ,- պատասխանեց Հրանտը:
- Լավ, հանգիստ պառկեք, սկսեք խորը շնչել: Ես կհաշվեմ մինչև հինգը, ու դուք կվերադառնաք այն առավոտվան, երբ Սեդրակը պետք է գար ձեր հետևից: Եվ այսպես, փակեք աչքերը: Մեկ… Դուք թուլանում եք, աշխատեք խորը շնչել ու չմտածել ոչ մի բանի մասին: Երկու… Թուլանում են ձեր վերջույթները, դուք կատարյալ հանգիստ վիճակում եք: Երեք… Դուք տեղափոխվել եք անցյալ, դուք հիմա ձեր սենյակում եք: Չորս… Դուք սպասում եք Սեդրակին, ու հնչում է հեռախոսազանգ: Հինգ… Պատմեք ինչ որ կտեսնեք:

Հրանտի աչքերը փակ էին, բայց կոպերն անհանգիստ շարժվում էին, ինչպես խորը քնի ժամանակ, երբ ծանր երազ են տեսնում: Նա խոսում էր, պատմում, թե ինչ է տեսնում, իսկ բժիշկը ձայնագրում էր…

- Ես կհաշվեմ երեքից մեկը, ու դուք կարթնանաք: Արթնանալու պահին կմոռանաք այն ամենն, ինչ տեղի է ունեցել ձեր ընկերոջ զանգից հետո: Երեք… Դուրս եկեք այն տարածքից, որտեղ հիմա գտնվում եք: Երկու… Դուք հանգիստ եք, շնչեք խորը ու ազատ: Մեկ… Բացեք աչքերը:

Հրանտի հեռանալուց հետո բժիշկը ևս մի անգամ ուզեց լսել հիպնոսի ընթացքում ձայնագրածը: Նա հագավ ականջակալներն ու միացրեց ձայնագրությունը.

“Սեդրակին պառկացնում եմ վաննայի մեջ, ու քանի գիտակցությունը տեղը չի եկել, կտրում եմ երակները իր ածելիով: Վերջ: Էլ ինձ ձեռք չի առնի, էլ չի խլի ինձնից իմ սիրած աղջկան, էլ չի ասի, որ ես գիժ եմ…”:

Բժիշկն անշարժ նստած էր որոշ ժամանակ: Հետո վեր կացավ, մոտեցավ պատուհանին ու դուրս նայեց:

- Սա դեռ միայն սկիզբն է, Հրանտ,- մրթմրթաց նա: Իսկ երբ շրջվեց, դեմքին անհասկանալի փոփոխություններ կային: Մաշկը սկսեց մգվել, մազերը նոսրացան ու գունաթափվեցին: Քիթն ու կզակը սրվեցին, աչքերը փոս ընկան ու սևացան: Նա նայեց իր փրթված դաստակներին, իր արնաշաղախ մարմնին, ու շարժվեց դեպի դուռը:

Մի քիչ հետո դուռը բացվեց, ու ներս մտավ բժիշկը: Մոտեցավ սեղանին, զարմացած նայեց ձայնագրիչին ու քթի տակ ասաց.
- Բայց ես սա դարակում էի թողել:

Միացրեց այն, մի քանի վայրկյան լսեց անիմաստ ինչ-որ խշշոց, ապա ուսերը թոթվելով` անջատեց:

Chuk
10.04.2011, 23:27
Տարբերակ 3.
Մահը

Բացօթյա սրճարանում մեղմ ու գեղեցիկ երաժշտություն էր հնչում:
Աչքերս փակեցի` փորձելով լսել բոլոր գործիքները, որ ստեղծված հարմոնիայի մասն էին կազմում: Սիրածս զբաղմունքներից է:
Հաշվելով ինձ ծանոթ հինգ գործիք` ժպտացի ու շարունակեցի վայելել մեղմ արևն ու իմ հինգ գործիքով երաժշտությունը:

Օդում ինչ-որ բան փոխվեց: Սկզբում զգացածս անսպասելի ցուրտն էր, որ սկիզբ առավ կոկորդիցս ու տարածվեց վերև ու ներքև: Արևից տաքացած պարանոցիս վրա թվաց սառն ու լպրծուն ձեռք իջավ ու այդ ձեռքից ծորացող սառնության կաթիլները սահեցին մաշկիս վրայով: Սարսռալով բացեցի աչքերս:
Մատուցողուհին կանգնած էր ուղիղ դիմացս: Մի պահ թվաց` սխալ եմ տեսնում: Նորից փակեցի ու բացեցի աչքերս: Ճիշտ էր… Աղջիկը սևուսպիտակ էր: Երբ մի քայլ ևս արեց, տեսա, որ դեմքն այլանդակված է… բերանը տարօրինակ ծամածռությամբ ձգվել էր, կոկորդի վրայով սև գիծ էր անցնում, իսկ աչքերը սառն էին ու անշարժ, ասես անցափանց սպիտակ ապակուց: Նա դատարկ հայացքն ուղղեց աչքերիս ու տարօրինակ ֆշշոցով շշնջաց.
- Օգնիր…
Մի կերպ զսպելով ճիչս` նայեցի կողքերս: Բոլոր գույներն իրենց տեղում էին: Աղջիկը` սովորական գունավորումը վերգտած, արդեն մոտենում էր կողքի սեղանին:

Մինչև երեկո տեղս չէի գտնում:
Չտեսնող հայացքով նայում էի հեռուստացույցին` վերհիշելով կեսօրին կատարվածը, երբ լսածս ու հետո տեսածս ստիպեց ամբողջ մարմնով փշաքաղվել:
Քաղաքի արվարձաններից մեկում, կամրջի տակ հայտնաբերել էին երիտասարդ աղջկա դիակ: Մարմինը դաժանորեն այլանդակված էր: Աղջկա ժպտացող, գունավոր լուսանկարի մեջ ճանաչեցի մատուցողուհուն: Մի քանի ժամ առաջ ապրածս ողջ ուժով ապտակեց դեմքիս.. ի՞նչ է հետս կատարվում…
Գիտեի, որ հեռուստատեսությամբ ամեն ինչ չեն հայտնի սպանության հանգամանքների մասին: Որոշեցի առաջին անգամ օգտվել նրանից, որ ոստիկանությունում աշխատում էր հին ընկերս:

- Հա, ճուտիկ, - Մարատը զանգիս պատասխանեց գրեթե անմիջապես:
Ճուտիկ մականունով ինձ դպրոցում կնքել էին ու շատերը շարունակում էին անվանել հենց Մարատի շնորհիվ. նրա հորինածն էր:
- Լսել եմ` կամրջի տակից մեռած կնանիք եք սկսել հայտնաբերել, - փորձելով ցինիզմով ծածկել տագնապս` հարցրեցի նրան:
- Հա, քեզ ինչ, - Մարատն էլ պակաս ցինիկը չէր:
- Մանրամասներն եմ ուզում:
- Ինչի՞դ են պետք:
- Ես մանկուց շատ հետաքրքրասեր եմ:
- Ճուտ, չեմ կարող, գիտես:
- Լավ էլ կարող ես: Բերանս փակ կպահեմ, խոստանում եմ:
- Եթե ասես կոնկրետ ինչիդ է պետք, կասեմ: Ի՞նչ է եղել:
Խորաթափանց շան տղա…
- Բան էլ չի եղել… ուզում եմ հաջորդ պատմվածքիս համար օգտագործել:
- Նույն գրագողն ես մնացել փաստորեն: Լավ, վաղը, ընդմիջմանը, մեր տեղում:
- Եղավ:

...

- Համոզվա՞ծ ես, որ պատրաստ ես լսել, - Մարատն ախորժակով ուտում էր իր հավի լանգետը:
- Անշուշտ, - ասացի, կում անելով կիսագոլ ու բավականին զզվելի համով կապուչինոյից:
- Մատնահետք չկա, պարզ է, ձեռնոցով են գործել, սպանելուց առաջ բռնաբարել են, բայց ապահով սեքսի կողմնակից է եղել տղան… - քմծիծաղ տվեց, - իրականում, պահպանակով են բռնաբարում, որովհետև գիտեն, որ սերմնահեղուկով կարող ենք գտնել: ԴՆԹ, բան.. տերդ մեռնի գիտություն:
- Ուրի՞շ:
- Աչքերը հանած էին, լեզուն կտրած, կոկորդը նույնպես, շատ սուր սայրով, ածելիով երևի:
- Աչքերն ու լեզուն տարե՞լ էր հետը:
- Համենայն դեպս մարմնի մոտ չէին, - ասաց Մարատը` անցնելով տապակած կարտոֆիլին:
- Վե՞րջ:
- Չէ, նույն սայրով կրծքին սրտիկ էր նկարել: Գոհ ե՞ս:
- Երջանիկ եմ, - ասացի` ժպտալով ընկերոջս:

...

Մարատն իմ կյանքի ամենալավ պատահարներից մեկն էր: Հաշվի առնելով, թե որքան դժվար կյանքով էր նա ապրել իր հարբեցող մոր և վայրենի ու անտաշ հոր հետ, մինչև տնից փախչելը, նա իմ ճանաչած ամենաբարի մարդն էր: Միակ ցավն այն էր, որ քիչ էինք շփվում: Հաճախ էր կորում:

...

Մեկ շաբաթ անց, երբ փոքր-ինչ խաղաղվել էի, սկսել էի մոռանալ, այգում զբոսնելիս տեսա նստարանին նստած սևուսպիտակ աղջկան: Նույն սառնությունն ինձ մեխեց տեղում` ստիպելով դողալ: Բացված գիրքը դրված էր ծնկներին, ապակե հայացքն ուղղված էր ինձ: Թուլացող ոտքերիս վրա մի կերպ կանգնած` տեսա, որ նա շարժում է սևացած, ծամածռված շուրթերը:
- Օգնիր...- ամբողջ այգին սուր շշնջաց ականջիս` արյունս սառեցնող շշուկով:
Այս անգամ չկարողացա ճիչս զսպել:
- Ի՞նչ եղավ, աղջիկ ջան, - կողքից լսվեց զարմացած, անծանոթ ձայն:
Դողացող ձեռքով ցույց տվեցի նստարանը, որի վրա նստած կապույտ շորով աղջիկը հանգիստ իր գիրքն էր կարդում:



- Մար, ես ստեցի քեզ մեկ շաբաթ առաջ: Ամբողջը չասացի:
- Գիտեմ, ճուտիկ:
- Խնդրում եմ, գտիր նրան… Աբրահամյան Վիկտորիա, մի կերպ եմ անունն իմացել… էլ ոչինչ չէի կարող հարցնել… միևնույն է, չէր ասելու: Գժի տեղ դրեց:
- Լավ, ճուտիկ, բայց դու պետք է գաս մեզ մոտ: Խոսենք, ասես` կոնկրետ ինչ է հետդ կատարվում:
- Կգամ:

Աբրահամյան Վիկտորիայի դիակը գտնվեց հաջորդ առավոտյան, քաղաքի աղբանոցներից մեկում:



- Խնդրում եմ… հավատացեք ինձ, ձեզ վտանգ է սպառնում, - փորձելով կասեցնել ձեռքերիս դողը ու ներսս անդամալույծ արած սառնությունը՝ աճող հուսահատությամբ ասացի աղջկան:
Նա ինձ նայեց խղճահար հայացքով:
- Ուզում եք ասել` ես քիչ առաջ ձեզնից օգնությո՞ւն խնդրեցի: Հմ… հետաքրքիր է, ինչո՞ւ այդ զարմանալի փաստը չեմ հիշում: Վատ հիշողությունից չեմ բողոքում առանձնապես:
Նա նայեց մոտեցող ավտոբուսին և կանգնեց:
- Մի գնացեք, խնդրում եմ:
- Ինչո՞ւ, որ այդ ձեր Մարատը, որ իբր ոստիկանությունից է, գա հասնի՞: Ո՞վ է իրականում, ձեր գործընկե՞րը: Շնորհակալ եմ: Ես չեմ ուզում ինձ մեռած գտնեն քաղաքի աղբանոցներում:
Վեր կացա և բռնեցի նրա ձեռքը:
- Բա՛ց թող աղջկան, - կանգառում կանգնած տղամարդկանցից մեկը կտրուկ մոտեցավ, - ի՞նչ ես կպել:
- Շնորհակալ եմ, - ասաց աղջիկն ու արագորեն իրեն նետեց արգելակած ավտոբուսի մեջ:



- Մար, ես էլ չեմ կարող… չեմ ուզում… չեմ ուզում տանից դուրս գալ… վախենում եմ:
- Հանգստացիր, ճուտիկ:
- Ինչո՞ւ եմ նրանց տեսնում:
- Ես հոգեբան չեմ, բայց միակ բացատրությունը կարծում եմ այն է, որ ձեր միջև կապ կա:
- Ի՞նչ կապ:
Մարատը լռեց, երևի մտածում էր:
- Մա՞ր:
- Հա ճուտիկ, տանն ես չէ՞, ուզում եմ գալ: Թեյ կտա՞ս:
Թույլ ժպտացի:
- Հա, Մար, բայց թեյից ավելիի հույս չունենաս: Սպասում եմ:
Լսափողը դրեցի տեղն ու հենվեցի բազկաթոռի թիկնակին:
Լավ է, որ Մարատը գալիս է, մի տեսակ հանգիստ եմ կողքին:
Հիշեցի որ մազերս չեմ սանրել:
- Վե՛ր կաց, - ինքս ինձ հրամայեցի:
Հայելին նախասրահում էր:
Դռան սողնակը հետ քաշեցի ու մոտեցա հայելուն:
Դեռ արտացոլանքս չտեսած` հասկացա, որ մատներս չեմ զգում, իսկ կոկորդս սեղմվում է թաց սառնությամբ:
Հայելուց ինձ էր նայում իմ իսկ աղճատված, սևուսպիտակ, անարյուն կրկնօրինակը:
Արտացոլանքիս օգնության խնդրանքը խլացավ իմ հուսահատ աղաղակի մեջ: Ականջս սղոցող սառը ֆշշոցի միջից մի կերպ լսեցի դռան ձայնը:
- Մարատ…- անզոր ու անձայն արտաբերեցի, - ես եմ.. հաջորդը ես եմ…
Մարատն իր հետևից անաղմուկ փակեց դուռն ու ժպտալով ասաց.
- Գիտեմ, ճուտ:

Վերջինը, որ գիտակցությունս հասցրեց տեսնել, ռետինե բժշկական ձեռնոցներն էին, որ հին ընկերս դանդաղ ու հանգիստ քաշում էր ձեռքերին:

Chuk
10.04.2011, 23:28
Տարբերակ 4.
Երկու շաուրմա ու մեկ թան


Հովոն գնում էր դասի: Բայց մինչև դասի գնալը, Հովոն պիտի գնար այն տեղը, ուր գնացել էր նախորդ ամսվա վերջին հինգշաբթի օրը: Ու այսօր Հովոն դասի էր գնում ավելի արագ քայլքով, քան երեկ, քան նախորդ օրը, ու քան մնացած օրերին, բացի երևի նախորդ ամսվա վերջին հինգշաբթի օրվանից, երբ Հովոն մինչև դասի գնալը, պիտի գնար նույն տեղը, ուր գնում էր այսօր, մինչև դասի գնալը; Հովոն դասի էր գնում նույն պայուսակով, որով ամեն օր գնում էր դասի: Բայց այսօր Հովոն նախորդ ամսվա վերջին հինգշաբթի օրվա պես, պայուսակից բացի, ձեռքին նաև տոպրակ ուներ, որի վրա գրված էր. «SAS, շնորհակալություն գնումների համար»:

Մոտ քսան րոպեում Հովոն հասով ծանոթ դալանին, անցավ դալանի միջով, թեքվեց աջ ու կանգնեց ծանոթ շքամուտքի առաջ, որի վերևում փակցված էր ծանոթ ազդագիրը. «Արշալույս բժշկական կենտրոն ՓԲԸ»: Հովոն մի անգամ էլ աչքի անցկացրեց ազդագրի տակ փակցված հայտարարությունը, որը կարդացել էր նաև նախորդ ամսվա վերջին հինգշաբթի օրը. «Ընդունում ենք միայն թարմ վիճակում, երկու ժամից ոչ ավելի»: Ամեն ինչ նորմալ էր, անցել էր մեկ ժամից ոչ ավել:

Հովոն մտավ ներս: Ընդունարանում նստած էր նույն շիկահերը.

- Բարև Ձեզ-բարևոց Հովոն:
- Բարի լույս: Հանձնելու, թե՞ գնելու:
- Հանձնելու:
- Երկրորդ հարկ, չորրորդ սենյակ:
- Շնորհակալություն:

Հովոն արագ բարձրացավ երկրորդ հարկ, գտավ չորրորդ սենյակը, թակեց ու առանց պատասխանի սպասելու ներս մտավ: Շիկահերի հետ երկար զրույցը կարող էր վնասել պահանջվող երկու ժամանոց թարմությանը:

- Բարև Ձեզ – նորից բարևեց Հովոն:
- Ցու’յց տվեք – աարագ պատասխանեց բժիշկը:

Հովեն հերթով սեղանի վրա դասավորեց տոպրակի պարունակությունը; Այն տոպրակի, որի վրա գրված էր «SAS, շնորհակալություն գնումների համար»:

- Իսկ ինչի՞ միայն չորս հատ – հարցրեց բժիշկը:
- Բնական էս չորսն Էր մնացել, բժիշկ:
- Իսկ էս երկուսը դուք եք վնասել, թե այս վիճակում էին:
- Այս վիճակում էին բժիշկ – անհանգստացած ձայնով պատասխանեց Հովոն:

Բժիշկը արագ վերցրեց սեղանի վրա դրված թղթերից մեկը ու վրան արագ ինչ-որ բան գրեց:

- Իջեք ընդունարան ու տվեք սա ադմինիստրատորին:

Հովոն արագ վերցրեց թուղթը, իջավ ներքև, տվեց թուղթը շիկահերին: Եվս տաս վարկյան, ու շիկահերը բացեց դրամարկղը ու Հովոյին տվեց 1500 դրամ:

- Խնդրում եմ ստորագրեք, այ ասյտեղ, ու այ այստեղ:

Հովոն արագ ստորագրեց, վերցրեց քրիտինքով վաստակած դրամը ու արագ դուրս եկավ: Մինչև դասի գնալը դեռ հարկավոր էր սնվել: Հովոն տաս րոպեում հասավ սիրած «Թումանյանի շաուրմա»:

- Երկու շաուրմա, ու մեկ թան:
- 1500 դրամ:

Առաջին դասին դեռ մոտ մեկ ժամ էլ կար: Իսկ տարեսկզբին բոլորը բողոքում էին, որ երկրորդ հերթ են լինելու: Կարելի էր հանգիստ ուտել շաուրման ու վայելել սառը թանը: Դե իսկ հետո ոտքով մինչև դպրոց: Քայլելն առողջարար է, կերածն էլ կմարսվի: Հովոն դուրս եկավ, խորը շունչ քաշեց, մոտավորապես հաշվեց թե քայլելով որքան ժամանակում կհասնի դպրոց, ու քայլերն ուղղեց դեպի դպրոցը` գլխում ունենալով մի միտք «Պապիի ատամներով ու երիկամներով երթուղայինի փող էլ մնաց անցած անգամ, իսկ հիմա պիտի ոտով դասի գնամ»:

Chuk
10.04.2011, 23:28
Տարբերակ 5.
Նրանք, ովքեր կանգնած են

Երբ վերջին հաճախորդը դուրս եկավ հագուստի խանութից, Սաշան մոտեցավ դռանն ու շրջեց «Բաց է» գրությունը: Խանութը հիմա բաց էր միայն ներսի մարդկանց համար, իսկ անցորդները ստիպված էին կարդալ, որ «Հար-Մար» հագուստի սրահը փակ է (համեցեք ամեն օր՝ 10:00-ից մինչև 22:00): Սաշան հանգցրեց դրսի նեոնե լամպերը, գովազդային փոքրիկ վահանակը ներս տարավ ու քաշեց դռան շերտավարագույրը: Դիմացի լոմբարդի աշխատողը զբաղված էր նույն գործով: Սաշան ձեռքով արեց, հետևեց, թե ինչպես է նա աղումկով իջեցում ցուցափեղկի վրայի մետաղյա ծածկն ու մտավ խանութ: Նեղ փողոցն արդեն գրեթե դատարկ ու լուռ էր:

- Սաշ, ես դուրս եմ գալիս. - Խանութի տերն էր: Սաշան մտքում նրան «Բեղ» էր կոչում. - Մի քիչ շտապում եմ. ստիպված ես լինելու մենակդ տուն գնալ:

- Խնդիր չկա, շեֆ ջան, տեղ կհասնեմ, մի անհանգստացիր:

- Խանութը տեսքի բեր, հետո դուրս արի: Գորգը ներս գցիր, կգողանան: Ցուցափեղկի մանեկեններից մեկը էլի ծռվել է, ուղղիր ու տար սրահի խորքը, գրողի տարածների պատճառով դրսից ոչ մի բան չի երևում:

Սաշան միշտ մի քիչ վախեցել էր մանեկեններից: Նա իրեն մի տեսակ լարված էր զգում այդքան շատ անշարժ կերպարանքների մեջ, որոնք ամբողջ օրը քարացած կանգնած էին նույն տեղում և իրենց անվրդով տեսքով ասես ծաղրում էին մարդկանց: Բոլորն իրար նման ու բոլորն իրարից տարբեր. բոլորն առնական, գեղեցիկ ու բոլորն անկենդան, սառը: Խանութում մենակ մնալու հազվադեպ պահերին Սաշան աշխատում էր չնայել մանեկենների վրա: Մութն ընկնելուց հետո այդ տհաճ զգացումն ուժեղանում էր. կիսախավարի մեջ մանեկեններն ավելի էին նմանվում իրական մարդկանց ու անվրդով ժպիտները մոմագույն դեմքներին՝ կարծես սկսում էին իրենց պլաստմասսայե, քերծված ու կոտրատված աշխարհից հետևել շրջապատի տաք ու փափուկ արարածներին:

Ցուցափեղկի մոտի մանեկենը կանգնած էր՝ աջ ձեռքը բարձրացրած դեպի սրահի խորքը, ոտքը մի քիչ առաջ: Տիկնիկի ճաղատ գլուխն անբնական դիրքով լրիվ շրջված էր դեպի պատուհանի ապակին ու մի քիչ էլ՝ ծռված: Սաշան մոտեցավ մանեկենին, զգուշությամբ հետ պտտեց գլուխը, բայց տիկնիկին չվերցրեց, այլ լուռ ու անշարժ կանգնած մնաց դիմացը՝ աչքերը գամած դիմացի կեղծ մարդու ապակյա հայացքին:

- Հը, ի՞նչ եղար:

Տղան ցնցվեց.

- Չգիտեմ, շեֆ... Մի տեսակ... Մի տեսակ աղաչանք կա հայացքի մեջ...

- «Աղաչու՜մ եմ, գնե՜ք իմ հագի շորերը», - հռհռաց բեղավորը, - տարօրինակ տղա ես դու, Սաշ: Քո նախորդն էլ էր քեզ նման տարօրինակ: Մազերը չէր կտրում, միս չէր ուտում, մի օր էլ մնաց-մնաց, ամբողջ խանութը տակնուվրա արեց ու հաջորդ օրը ուղղակի գործի չեկավ: Էդպես էլ չկարողացանք պարզել՝ ուր է փախել: Դեռ լավ է՝ ոչ մի բան չէր գողացել, ստուգեցինք: Բացառիկ ազնիվ տղա էր: Ազնիվ ու բութ: Իդեալական աշխատող էր:

Սաշան փորձեց ծիծաղել, բայց ծիծաղի փոխարեն ինչ-որ կցկտուր ձայներ դուրս եկան չորացած կոկորդից: Ուժով պոկելով հայացքը մանեկենի քարացած դեմքից՝ տղան մի կերպ գրկեց այն ու քայլեց դեպի խանութի խորքը:

- Միանգամից հագի թիկնոցն էլ հանիր ու իջեցրու նկուղ, վերևում առանց դրա էլ մանեկենները շատ են: Բանալիները դարակի մեջ են:

- Ոնց ասես, շեֆ:

Նա նկուղ իջնել չէր սիրում: Նեղ ու լպրծուն աստիճանները տանում էին դեպի ցածր աղյուսե պատերով ու կոր առաստաղով մի սենյակ, որն ավելի շատ հին ամրոցի բանտախուց էր հիշեցնում, քան հագուստի խանութի պահեստ: Նկուղում իրար վրա լցված արկղերն ու հնոտիների կույտերը ծածկված էին երբեք չմաքրվող փոշու շերտով, պատերի անկյուններում հաստ սարդոստայններ էին կախված, իսկ քսան մոմանոց դեղին լամպը ոչ մի կերպ չէր կարողանում լուսավորել ամբողջ սենյակը: Ծանր, գաղջ օդը լրացնում էր ընդհանուր ճնշող պատկերը:

Ներքևում ամենատարբեր դիրքերով շարված կամ իրար վրա էին լցված ավելորդ մանեկենները:

Նկուղը Սաշային դիմավորեց չյուղված դռան ճռռոցով ու առնետների ծվծվոցով: Լամպի խավար, թրթռացող լույսի տակ թվում էր, թե մանեկենների կույտը թույլ խլրտում է հատակի բազալտե սալերի վրա: Խեղված վերջույթները ծուռումուռ ստվերներ էին գցում բորբոսնած պատերի վրա, իսկ կոտրված աչքերն անվրդով փայլում էին սառը ժպիտների կողքին: Սաշան իր ձեռքի մանեկենը դրեց մյուսների կողքին ու առանց նրա հագի սև թիկնոցը հանելու՝ շտապ դուրս եկավ: «Հետո կհանեմ»: Դուռը ծածկելիս տղան իր մեջքի վրա գրեթե ֆիզիկապես զգում էր բազմաթիվ տիկնիկների դատարկ աչքերի շաղափը:

- Տուն չես գնու՞մ, Սաշ:

- Չէ, շեֆ ջան: Մի երկու էջ ստուգելու բան ունեմ, ուզում եմ մնամ-նայեմ, քանի դեռ խանութը դատարկ է:

- Լավ: Դե ես գնացի: Հաճախորդների փորձած հագուստները կուղղես, մանեկեններին կդասավորես, վերջնահաշվարկ կանես: Չմոռանաս դուռը կողպել:

- Եղավ, շեֆ ջան:

Երբ խանութի տիրոջ մեքենայի աղմուկը լռեց փողոցի խորքում, Սաշան վերադարձավ վաճառասեղանի մոտ ու մի սիգարետ վառեց: Դռան շերտավարագույրը ասես դանակով կտրատում էր լուսնի դեղին լույսը: Սաշան մի պահ հմայված նայեց, թե ինչպես է սիգարետի ծուխը լուսնի մի շերտից գալարվում դեպի մյուսը, հետևեց խանութի օդի մեջ լողացող փոշու կայծերին, հետո սիգարետը հանգցրեց ու բացեց գրանցման մատյանը: Սկսնակ ծխողի գլխապտույտը ինչ-որ տարօրինակ տեսք էր հաղորդում թաց ու մութ փողոցին:

Քամին ոռնում էր դրսում՝ փոշու ամպեր բարձրացնելով, օդում պտտվում էին նախորդ օրվա թերթերը: Դիմացի շենքում մթնեց վերջին լուսամուտը: Սեղանի փոքրիկ լամպը մի կերպ լուսավորում էր Սաշայի դիմացի մատյանը: Օրվա հոգնածությունն արդեն հաղթում էր տղային. աչքերը փակվում էին, թվերը խառնվում էին իրար: Սաշայի գլուխն արդեն սկսել էր դանդաղ խոնարհվել դեպի սեղանը, երբ ինչ-որ խուլ ձայն ստիպեց նրան սթափվել ու հայացքը բարձրացնել: Խանութը դատարկ ու լուռ էր: «Երևի դրսից էր», մտածեց տղան ու մոտեցավ լայն ցուցափեղկին: Դրսում անթափանց խավար էր. միայն վերևում երևում էր ամպերի մեջ կորած լուսնի աղոտ բիծը, իսկ ներքևում՝ դրա լղոզված արտացոլանքը թաց սալահատակի վրա: Սաշան արդեն շրջվում էր՝ սեղանի մոտ վերադառնալու համար, երբ քամու աղմուկը մի պահ լռեց, և հատակի տակից լսվող ձայները նրան ստիպեցին կրկին կանգ առնել ու ականջ դնել: Նկուղից խուլ կրճտոց ու խզզոց էր լսվում, ասես ինչ-որ մեկը եղունգներով քերում էր աղյուսե պատը: «Առնետներն են... Շեֆին պետք է ասել, որ նկուղում առնետներ են բույն դրել...», մտածեց Սաշան: Չգիտես ինչու՝ այդ միտքը նրան այնքան էլ համոզիչ չթված: Առանց որևէ պատճառի՝ անորոշ վախի զգացումը խլրտաց տղայի սրտում: Նրան թվաց, թե ինչ-որ մեկը հետևում է իրեն ու լուռ ծիծաղում է իր այդ թուլության վրա:

- Ի՞նչ եք աչքներդ չռել,- գոռաց նա խանությում կանգնած մանեկենների վրա:

Սեփական գոռոցի ձայնը մի քիչ հանգստացրեց Սաշային: Զգուշորեն շրջանցելով անշարժ տիկնիկներին՝ նա վերադարձավ սեղանի մոտ ու վառեց հերթական ծխախոտը: Մատները դողում էին: Դեռ նոր էր հայացքը ուղղել մատյանի վրա, երբ խեղդված կրճտոցը նրան ստիպեց նորից վեր թռնել: Խանութի լռության մեջ հստակ լսվում էր նույն անբացատրելի ձայնը: Տղային թվաց, թե խավարի մեջ քարացած մարդկային կերպարանքները մի քիչ առաջ են շարժվել, սակայն երբ հայացքը ուղղեց մանեկենների վրա, բոլորն իրենց հին տեղերում էին: «Գրողի ծոցը ամեն ինչ. տուն եմ գնում», մտածեց Սաշան:

Նա արագ, տենդագին շարժումներով ծալեց մատյանը, աթոռը հրեց տեղը, լույսն անջատեց ու վեր կացավ: Երբ դռան մոտի կախիչի վրա խարխափելով փնտրում էր բաճկոնը, նույն խուլ շշուկը արձագանքեց գլխի մեջ. «Սաշշշշ»... Դուռը, չգիտես ինչու, չէր բացվում: «Երևի կողպել եմ, չեմ հիշում», մտածեց տղան, գրպաններում ապարդյուն փնտրեց բանալին ու հետ գնաց վաճառասեղանի մոտ: Սեղանի փոքրիկ լամպը թույլ վառվեց, մի երկու անգամ թրթռաց ու հանգավ: Եվ խավարի ընկնելու հետ միաժամանակ երեխայի լաց հիշեցնող մի ցածր ու տևական ձայն լսվեց նկուղից, որն աստիճանաբար ուժեղանալով՝ վերածվեց վայրի ու անմարդկային ճիչի, իրար խառնված ցավի, ցնծության ու սարսափի ոռնոցի: Այն պահին, երբ Սաշային թվում էր, թե ևս մի ակնթարթ, և ինքն արդեն կխելագարվի, ճիչը հանգավ: Կատարյալ լռության մեջ սեփական սրտի հարվածները ահռելի թմբուկի նման թնդում էին Սաշայի ականջների մեջ: Գիշերվա հնագույն սարսափը կաշկանդել էր տղայի բոլոր շարժումները, և միայն հայացքն էր խենթի պես ցատկում խանութի մի անկյունից մյուսը՝ կանգ առնելով տիկնիկների վրա: Մանեկենները կարծես թե փոխել էին իրենց դիրքերը և մի քիչ էլ էին մոտեցել սեղանին: Մի կերպ ուշքի գալով՝ Սաշան թափ տվեց իրեն ու մի քայլ արեց դռան ուղղությամբ, երբ լսվեց հերթական կրճտոցն ու խուլ կանչը. «Սաշշշ...»: Սաշային թվաց, թե դռան մոտի տիկնիկը գլուխը կտրուկ թեքեց իր ուղղությամբ, սակայն երբ տղան լայն բացված աչքերը հառեց դրա վրա, մանեկենը առաջվա նման դուրս էր նայում: Տղան հանկարծ հասկացավ, որ մանեկենն այլևս նախկին դիրքով չէր կանգնած: Տիկնիկի երկու ափերն ու դեմքը կպած էին պատուհանի ապակուն, հայացքն ուղղված էր դեպի մութ փողոցը, իսկ ամբողջ տեսքն ասես ինչ-որ լուռ ձգտում էր արտահայտում: Ողջ մարմնով դողալով ու ցնցվելով՝ Սաշան ընկրկեց: Նրան թվաց, թե մանեկենները հետևում են իրեն: Ներքևից եկող խզզոցը ուժեղացել էր ու ինչ-որ անբացատրելի ուժով ստիպում էր Սաշային քայլ առ քայլ մոտենալ նկուղի դռանը: Գլխում անընդհատ պտտվում էր նույն միտքը. «Ուղղակի համոզվեմ, որ ամեն ինչ նորմալ է, ու դուրս գամ: Ուղղակի համոզվեմ...»: Ծխախոտի կարմիր կետը թույլ վառվում էր խանութի մթության մեջ, շուրթերն անձայն շարժվում էին: «Ուղղակի համոզվեմ...»: Սաշան դանդաղ բացեց նկուղի դուռը ու կանգ առավ շեմին, սակայն ոչ մի ձայն չլսեց: Կրճտոցը դադարել էր: «Հաստատ առնետներն են», մտածեց նա և շրջվեց:

շարունակելի

Chuk
10.04.2011, 23:28
շարունակություն (տարբերակ 5. «Նրանք, ովքեր կանգնած են»)


Հետևում կես քայլ հեռավորության վրա կանգնած էր մանեկենը: Այնտեղ, որտեղ հենց նոր ոչինչ չկար, հիմա ծխախոտի թույլ կրակը լուսավորում էր մանեկենի անվրդով դեմքը: Սարսափը պողպատե աքցանով ճզմեց Սաշայի սիրտը: Տղան ճչաց, սայթաքեց ու գլորվեց ներքև՝ դեպի կիսախավար նկուղը:

Աստիճանների ներքևում խլրտում էր մանեկենների կույտը: Սաշան զարհուրանքով հասկացավ անխուսափելին: Մերկ ու սառը մարմինների կծիկը հազար աչքեր ու հազար բերաններ ունեցող հրեշի նման սողում էր նկուղի լպրծուն հատակի վրա, դեպի վեր էր պարզում կոտրատվող ձեռքերն ու կանչում էր, կանչում էր, կանչում էր... «Սաշշշշ»... Տղան զգաց, թե ինչպես է խրվում բազում անկենդան ձեռքերի ու ոտքերի լաբիրինթոսի մեջ: Սարսափից կիսախելագար՝ Սաշան սկսեց թպրտալ ու գալարվել՝ փորձելով դուրս պրծնել մոմագույն դիակների գրկից, և ասես մղձավանջի մեջ՝ լսեց իր սեփական խեղդված ճիչը. «Չեմ ուզում... Չե՜մ ուզում»: Մանեկեններից մեկը քարացած դեմքը դեմ էր արել տղայի երեսին ու առանց բիբերի աչքերը հառել էր նրա կոկորդին: Ձեռքերից երկուսը սողացել էին նրա վերնաշապիկի տակ ու սառցե ճիրաններով ծվատում էին կուրծքը: Նկուղի պատերի տակ կանգնած մանեկենները լուռ նայում էին: Տղան մի վերջին ճիգով պոկեց իր մարմնից տիկնիկներին, կառչեց դռան փեղկից ու կծիկի միջից սողաց դուրս: Նա ընկավ առաջին աստիճանների վրա ու սկսեց համարյա չորեքթաթ բարձրանալ վերև: Ոտքի թաթը խրվել էր անգլուխ տիկնիկներից մեկի վզի մեջ: Ձեռքերն ու ոտքերը տարածած՝ տիկնիկը զարհուրելի միջատի նման քարշ էր գալիս Սաշայի հետևից՝ ասես ձգտելով կուլ տալ նրան, խժռել՝ մինչև արյան վերջին կաթիլը: Սաշան մյուս ոտքով ինչքան ուժ ուներ խփեց մանեկենի ուսին ու դուրս քաշեց ոտքը՝ մինչև ոսկորը պլոկելով կոճի մաշկը: Մանեկենն արյունոտված վզով գլորվեց ներքև:

Սաշան խելակորույս դուրս պրծավ նկուղից ու փակեց դուռը: Շունչը կտրվում էր, ծնկները դողում էին, վնասված ոտքի ցավը ալիք-ալիք արձագանքում էր գլխի մեջ, իսկ սիրտը թվում էր ուր որ է՝ դուրս կպրծնի կրծքավանդակից: Նա երերացող քայլերով ուղղվեց դեպի ելքի դուռը:

Դուռը չկար:

Ցուցափեղկի ապակին տարածվում էր պատից պատ: Գիշերվա սև մառախուղն այն վերածել էր մի խավար հայելու, որտեղ, գերբնական կերպով աղճատված ու կերպարանափոխված, արտացոլվում էր մարդկային գիտակցության համար անըմբռնելի ու անիմանալի պատկերների մի ողջ ջրապտույտ: Դեպի իրականության մյուս կողմը բացվող այդ դարպասի մեջ Սաշան տեսավ, թե ինչպես են իր հետևում կանգնած մանեկենները կտրուկ, զզվելիության չափ մարդկային շարժումներով փորձում ազատվել իրենց քարացած դիրքերից ու համր տենչանքով վառվող հայացքները միաժամանակ ուղղում իր վրա: Տղան ասես երազում նկատեց, թե ինչպես հայելու սենյակի խորքում դանդաղ բացվեց նկուղի դուռը, և երևաց աստիճաներով վերև մագլցող մանեկենի մերկ մարմինը: Տիկնիկը միայն ձեռքերով էր սողում. ոտքերը քարշ էին գալիս մարմնի հետևից: Դռնից դուրս գալով՝ ահռելի տիկնիկը նույն անհամաչափ ու նողկալի շարժումներով սկսեց սողալ պատն ի վեր: Սև թիկնոցը կախ էր ընկած նրա ուսերից: Մանեկենի ողջ կերպարանքը նման էր դեպի լույսը խարխափող հսկայական, աներևակայելիորեն մեծ գիշերային թիթեռի: Զազրելի ստվերը մի պահ կանգ առավ ու գլուխն անբնական կերպով լրիվ շրջեց հետ: Սաշային թվաց, թե նրա դեմքին արտացոլված էին դժոխքի բոլոր տառապանքները: Մանեկենի մոմե շուրթերը անձայն հառաչանքով ճեղքվեցին...

Սարսափի ճիչը խրվեց տղայի կոկորդի մեջ ու սկսեց խեղդել: Սաշան աչքերը ամուր փակեց, ճակատը հենեց սառը ապակուն ու լուռլաց եղավ: Գիտակցությունը լքում էր նրան:

Լռություն տիրեց: Սառը օդի հոսանքը ուշքի բերեց տղային: Գուցե մի ողջ հավերժությու՞ն էր անցել. չգիտեր: Ցուցափեղկի ապակու մեջ արտացոլվում էր հագուստի սովորական մի խանութ: «Ինձ թվում էր.. Թվում էր...» մրմնջաց Սաշան ու դողալով շրջվեց հետ: Ամպերի հետևից դուրս եկած կիսալուսինը խանութը լցրել էր իր աղոտ լույսով: Ամեն ինչ կարծես թե նույնն էր՝ հանդերձարանի վարագույրը, հագուստների կախիչները, գլխարկների շարքը... Թե՞, այնուամենայնիվ, ինչ-որ բան տարբեր էր: Ինչ-որ աննշմար փոփոխություն... Անկյունում թույլ փայլում էր գոտու ճարմանդը: Նկուղի դուռը ծածկած էր: «Բանալիները դարակի մեջ են»: Սաշան զգույշ քայլերով մոտեցավ վաճառասեղանին, վերցրեց խանութի բանալիներն ու մոտեցավ նկուղի դռանը: Մի պահ կանգ առնելով՝ նա լարեց լսողությունը. ոչ մի ձայն: Սաշան բանալին արագ մտցրեց անցքի մեջ, երկու պտույտով կողպեց դուռն ու առանց հայացքը հեռացնելու՝ մի քանի քայլ հետ գնաց: Ապա շրջվեց ու հասկացավ, թե ինչն էր փոխվել:

Խանութում ոչ մի մանեկեն չկար:

Ամպերը կուլ տվեցին լուսնի մահիկը, և խանութի հրեշավոր երկվորյակը կրկին հայտնվեց ցուցափեղկի ապակու խորքում: Սաշայի առջև ելքի փոխարեն նորից հայելու խավարում սուզված սենյակն էր: Առաստաղի վրա չորեքթաթ սողում էր սև թիկնոցի մեջ փաթաթված մանեկենը: Խելագար սարսափի փոթորիկը պայթեց Սաշայի կրծքում: Հուսահատության ոռնոցը դեռ չծնված՝ մարեց նրա մեջ. խենթ քրքիջը ցնցեց տղայի ողջ մարմինը: Սաշան հայելու մեջ տեսավ, թե ինչպես մանեկենի սև ուրվագիծը առաստաղից անաղմուկ կաթաց ներքև՝ ուղիղ իր թիկունքի հետևը: Մանեկենը դանդաղ ուղղվեց: Ժամանակն ասես կանգ առավ: Մտքերի կատաղի քաոսը սառեց, արյան աղմուկը լռեց ականջների մեջ: Ինչ-որ անբնական հանդարտություն համակեց տղային: Գիշերվա սարսափը պատառ-պատառ էր արել նրա հոգին, ամայացրել էր գիտակցությունը, արմատով պոկել էր բոլոր զգացումները: Ներսում դատարկություն էր: «Չմոռանամ գորգը ներս գցել», հասցրեց մտածել նա:

Մանեկենը ժպտաց:

***

Քննիչը ցրված դեմքով լսում էր խանութի բեղավոր տիրոջը.

- ...Լրիվ տակնուվրա էր արել: Դուռը բաց էր թողել ու չքվել, թե դրել ես՝ արի տար: Բա որ մտնեին թալանեի՞ն: Չէ, բա որ մտնե՛ին: Նկուղս ոնց որ Ավարայրի դաշտը լինի: Գրողի տարած լակոտը է՜ն գլխից էլ...

Մյուս ոստիկանը ընդհատեց նրան.

- Տղան գժվել է, շեֆ: Հաստատ բան եմ ասում: Փողոցը ավլող կինը առավոտ-գիշերով տեսել է, թե ինչպես ինչ-որ մեկը լրիվ մերկ դուրս է թռել խանութից ու ուղղվել հրապարակի կողմ: Շորերը գտել ենք, էստեղ են: Հագցրել է պատուհանի մոտի մանեկենի վրա ու փախել: Միայն մի հատիկ սև թիկնոց է վերցրել ու վերջ, նույնիսկ փողերին ձեռք չի տվել:

- Պարզ է: Կնոջը գտիր, հարցաքննիր, տես՝ էլ ինչ է հիշում: Էդ մանեկենի հագից էլ շորերը հանիր ու վերցրու, կարող է դեռ պետք գան: Հանգիստ, հանգի՜ստ. ճղում ես: Հը՛, ի՞նչ եղար:

- Չգիտեմ, շեֆ... Մի տեսակ... Մի տեսակ աղաչանք կա հայացքի մեջ...

Chuk
10.04.2011, 23:28
Տարբերակ 6.
Վիշապի վանք


-Այս նկարի վրա պատկերված է “Վիշապի Վանքը”, ցավոք նկարչի անունը մինչ օրս անհայտ է, բայց հայտնի է որ այս վանքը նկարել են բազում նկարիչներ տարբեր տեսանկյունից և օրվա ու տարվա տարբեր ժամանակներում: Մեզ հայտնի նկարներից ոչ մեկի հեղինակի մասին ոչ մի տվյալ դեռ հայտնի չէ, ինչպես նաև նրանց ուրիշ աշխատանքներ: Միայն կարող եմ ասել, որ եթե այս վանքը իրոք գոյություն ունի, ապա այն շատ հին է և շատ լավ է պահպանվել:

-Իսկ Աննա հավատում է վիշապների գոյությանը,- երեխաների խմբից լսվեց Լևոնի ձայնը:

-Հիմա’ր,- Աննան դիտմամբ տրորեց Լևոնի ոտքը:

-Շատերն են հավատում վիշապների գոյությանը,- շարունակեց էքսկուրսավարը,- Այ օրինակ այս նկարի վրա դուք տեսնում եք թե ինչպես է վիշապը այրում գյուղը: Իսկ այս մյուսի վրա,- էքսկուրսավարն անցնում էր պատկերասրահով մի նկարից դեպի մյուսը,- դուք տեսնում էք, թե ինչպես ասպետը պատրաստվում է խոցել վիշապի սիրտը: Բայց ոչ բոլոր ավանդույթներում են վիշապները վատը: Այ, օրինակ, այս նկարի վրա դուք տեսնում էք թե ինչպես աղջնակը ամուր գրկում է վիշապի վիզը և նրանք սլանում են ծովի վրայով, մայր մտնող արևի ներքո:

Էքսկուրսավարը շարունակում էր իր պատմությունը և երեխաների ամբոխը շարժվում էր նրա ետևից: Միայն մի աղջիկ կանգ էր առել հերթական նկարի մոտ և ուշադիր զննում էր այն:

Նկարի վրա պատկերված էր մռայլ սրահ: Թեպետ նա առաջին անգամ էր տեսնում այդ նկարը, բայց նկարը մինչև հոգու խորքը ծանոթ էր իրեն: Իսկ եթե ավելի ստույգ ապա նկարի միջավայրը: Ոչ, Աննան հարուստ ընտանիքից չէր, նա երբեք չի եղել թագավորական պալատներում, և այդ նկարի սրահի կահավորանքը թեկուզ և շատ ճոխ էր, բայց միևնույնն է մռայլ էր: Ու հենց այդ մռայլ միջավայրը շատ հարազատ էր նրան: Թավշյա վարագույներով ծածկված լուսամուտներից, վարագույրների արանքով առաջացած ճեղքի միջով լուսնի արցաթագույն լույսը ներ էր թափանցում սրահ և իր ճանապարհին լուսավորում ինչ որ մեկի ոտքը: Թեպետ և այդ ոտքի տերն ամբողջությամբ թաքնված էր խավարի մեջ, Աննան համոզված էր, որ դա տղամարդ է, քառասունին մոտ, մի քիչ ալեհեր մազերով, անպայման ակնոցով, և որ նա խավարի միջից ուշադիր հետևում է իրեն: Մյուս պատուհանի վարագույրն մի քիչ ավելի շատ էր բացվել և լուսավորում էր փոքր սեղանիկը, որի վրա դրված էր նվագող արկղիկը, իսկ արկղիկի մոտ մի սև վարդ: Սրահի կենտրոնում կախված ճոխ մոմակալը իր տասնյակ մոմերով կարծես չէր կարողանում լուսավորել սրահի ահռելի և միևնույն ժամանակ ոչ այդքան մեծ տարածքը: Այն լուսավորում էր կենտրոնը, և կարծես թանձրացած օդի դիմադրությանը հանդիպելով կանգ էր առնում որոշակի սահմանի վրա, ընդամենը մի թեթեև լուսավորելով սրահի բնակիչներին: Կենտրոնական մասում գահի վրա նստած էր ինչ որ մեկը, բայց նրա մարմնի վերին մասը կրկին ամբողջությամբ խավարի մեջ էր, և միայն ծնկին դրված ձեռքն էր լուսավորված ի ցույց դնելով խոշոր ալ կարմիր ակով մատանին: Այդ մատանին նույն պես շատ ծանոթ էր Աննային, նա շատ հաճախ տեսնում էր իր երազներում մի երիտասարդի, որն ամուր սեղմում էր իր ձեռքը և դա հենց այն մատանին է, որը նրա մատին էր: Գահից աջ և ձախ լույսի կղզին խավարից դուրս էր չանթում մարդկանց ուրվագծեր: Մի պառավ, ում ձեռքերն ավելի շուտ հիշեցնում էին հին կաշվե պայուսակ, փոքրիկ աղջնակ, որն ամբողջությամբ լուսավորված էր, բայց ոնց չէիր ցանկանում, չէիռ կարող տեսնել նրա դեմքը, մատուցող ծառան, որն իր խոնարհությամբ ավելի շատ սառնարյունի էր հիշեցնում: Նկարն ասես ապրում էր, այն շնչում էր, և այն խոսում էր:

“Նա այստեղ է”, “Նա եկել է”, “Այո դա նա է”, “Տիրակալ, նա եկել է”, “Նա կփրկի մեզ”, “Ոչ, նա դեռ շատ թույլ է”, “Բայց միևնույնն է դա նա է”, “Մենք փրկված էնք”:

Աննան զմայլված կանգ էր առել նկարի առջև և չէր կարողանում հասկանալ դա պատրանք է թե իրականություն, չէ որ սա սովորական նկար էր, բայց ինչու այդ դեպքում այդքան ծանոթ մի սրահ: Ով էր նստած սրահի կենտրոնում, հնարավոր է արդյոք որ նա ճանաչում է իրեն:

Աննաի մտորումները խախտեց Լևոնը, որն առանց որևէ տակտի զգազումի բռնել էր նրա ձեռքը և քարշ էր տալիս:

-Մենք հետ ենք մնացել, բոլորն արդեն անցել են Եգիպոսի սրահ, ինչու էիր կանգել ասես զոմբի լինես:

Աննան դեռ ամբողջությամբ ուշքի չեր եկել, նրա գիտակցությունը դեռ նկարի հետ էր, բայց մարմինը հնազանդ հետևում էր Լևոնին:

-Տարորինակ է, նրանք կարծես դեպի ձախ էին գնացել:

Լևոնը քարշ էր տալիս Աննային իր հետևից, բայց ոչ մի կերպ չէր կարողանում կողմնորոշվել թե ուր էր խումբը: Քիչ անց նրանք հայտնվեցին մի սրահում, ուր ընդամենը մի հնամյա դուռ կար: Դա սովորական փայտե դուռ էր, ու այնպիսի տպավորություն էր կարծես այդ դուռը դարեր շարունակ փակ էր մնացել: Սակայն դռան մյուս կողմից լսվում էին խոսակցության ձայներ:

-Ահա, նրանք հաստատ այստեղ են,- ասաց Լևոնն ու շարժվեց դեպի դուռը:

Աննան այդպես չէր կարծում, այդ դուռը չար էր, և թեկուզ դա սովորական փայտե դուռ էր, նրան թվում էր թե այդ դուռը հետևում է իրեն: Այդ բռնակներն ասես իրենք էին հրամայում խաղի կանոնները, “բռնիր ինձ, բաց արա դուռը”, նրանք պահանջում էին, և հակաճառում չէին ընդունում:

Մինչ Աննան հասրեց ինչ որ բան ասել Լևոնն արդեն բռնել էր բռնակը և բացում էր դուռը:

Ամեն ինչ կատարվեց շատ արագ: Դուռը կարծես մի հսկայական բերան բացվեց և սև լեզվի նման շողքը դուրս պրծավ այնտեղից: Լևոնը մի վայրկյանում ամբողջությամբ պարուրված էր այդ սև թանձր շողքով: Աննան ամուր բռնել էր նրա ձեռքը, բայց ինչ որ բան վանում էր նրան, թեկուզ Լևոնին ձգում էր դեպի դռան խավարը, Աննաին այն վանում էր, և լևոնի ձեռքը դուրս սայթեց նրա ձեռքերից: Հենց որ Լևոնն անհետացավ թավշյա խավարում դուռն աղմուկով փախվեց և ամենուրեք լռություն հաստատվեց: Աննա չէր կարող հավատալ դրան, նա վազեց դեպի դուռն ու բացեց այն, դա սովորական դուռ էր, սովորական բոլոր տեսանկյուններից, սովորական փայտե դուռ, թանգարանային ցուցանմուշ: Նրա հետևին սովորական պատ էր: Իսկ ցուցատախտակին գրված էր “Վիշապավանք: Արարողությունների սրահի մուտքի դուռ: XVIII դար”:

Անօգնության զգացումից ու ջղայնությունից Աննան հարվածում էր պատը, հուսալով, որ դուռը նորից կբացվի, բայց ոչինչ տեղի չէր ունենում: Այդ ժամանակ նա որոշեց գտնել ինչ-որ մեկին, դա անհնարին է, սա երևի ուղղակի մղձավանջ է, Աննա արթնացիր, կրկնում էր նա ինէն իրեն, և միևնույն ժամանակ փնտրում ինչ-որ մեկին, օգնության հույսով:

Ցուցասրահներն ասես փոխվել էին: Լույսը կանգ էր առել և համառորեն չէր ուզում լուսավորել մութ անկյունները: Բոլոր վառ նկարներն ասես կորցրել էին գույները, իսկ մռայլները բազմանում էին ինչ-որ աներևակայելի արագությամբ: Սրահներն ամայացել էին: Ոչ զբոսաշրջիկներ, ոչ տեսուչներ, ոչ էքսկուրսավարներ, բոլորը չքացել էին: Նկարներից էլ սառնության շունչ էր փչում: Ցուցասրահներն ասես դասավորվել էին անվերջանալի մի շարան: Արձաննէրն ու քանդակները չար հայացքներ էին նետում նրա վրա, և միայն մի քանդակ, մանկիկն իր կատվի հետ, ասես առանձնանում էր բոլորի մեջ: Նրանից ջերմություն ու բարի զգացմունքներ էին արձակվում: Մանկիկը գրկել էր կատվին, իսկ նա իր հերթուն ուշադիր նայում էր դեպի վարագույրով ծածկված նկարը:

Զարմանալի է, բայց Աննան չէր նկատել սրահի այս հադվածը մինչ այդ: Մուգ կարմիր ծանր վարագույրները կիսով չափ ծածկում էին մի նկար, որն ի տարբերություն մյուսների չէր կորցրել իր գույները: Նկարը սովորականներից տարբերվում էր նաև նրանով, որ այն ավելի շատ պատուհան էր հիշեցնում քան նկար, ասես կտավից այնկողմ ամեն ինչ պատուհանից դուրս էր գտնվում: Աննան շոշափեց նկարը և նրա ձեռքն անցավ կտավի միջով: Փափկուկ, ջերմ, նոր պատրաստված կարկանդակ հիշեցնող կտավի մակերևույթն իր միջով համգիստ ներս էր թուղնում նրա ձեռքը: Մի քիչ վարանելուց հետո Աննան ամուր սեղմեց աչքերը, պահեց շնչառությունը, ինչպես առաջին անգամ լողավազան ցատկելիս և միանգամից քայլեց նկարի մեջ: Ցուցասրահի սալիկապատ հատակի համեմատ այստեղ ֆետինը բնական էր, մեղմ կանաչ խոտը ծածկում էր իրական հողը: Աննան բացեց մի աչքը, ստուգելու համար, իրական է սա, թե իրեն թվում է: Եվ իրոք, նա նկարի մյուս կողմում էր: Նա պահում էր շունչը, հավատալով, որ այստեղ նույնիսկ եթե կան բույսեր օդ չպետք է լինի, և վերջին պահին արդեն անկարող լինելով դիմադրել նա արտաշնչեց և նորից խորը շունչ քաշեց, ինքն իրեն զարմանալով, որ այստեղ կա մթնոլորտ: Նա շրջվեց, որպեսզի համոզվի որ հետդարձի ճամփան իր տեղում է, միևնույն ժամանակ մտածելով, թե ինչ է անելու, եթե հանկարծակի այդպես չեղավ: Բայց ամեն ինչ իր տեղում էր: Սակայն այժմ ցուցասրահն իր մռայլ բնակիչներով արդեն նկար էր, իսկ ավելի ճիշտ պաստառ էր, որը փակցված էր հայտարարությունների վահանակին: Աննան արդեն մեկնել էր ձեռքը, որպեսզի համոզվի նկարի “անցելիությունը” բայց վերջին պահին փոշմանեց, շրջվեց և սկսեց հետազոտել նոր միջավայրը:

Այնտեղ, որտեղ նա կանգնաշ էր եկնքում հավաքվել քին մռայլ ամպեր, և շարժվում էին դեպի առաջ, ուր երկնքում դեռ արևն էր, և այն լուսավորում էր մի հին խրճիթ: Ըստ երևույթի շուտով ամպրոպ էր սկսվելու և Աննան չհապաղեց ապաստան փնտրել այդ խրճիթում: Մի քանի րոպէ էր անցել այն պահից ինչ նա հայտնվել էր այստեղ, բայց ամեն ինչ փոփոխվում էր: Թռչունների երգն ավելի նվազ էր, եղանակը արևայինից փոխվեց ինչ-որ անհասկանալի եղանակի: Երկնքում ճախրող թռչունների քանակը կտրուկ կրճատվել էր: Ներքին ձայնը հուշում էր, որ պետք է շտապել: Աննան արագացրեց քայլերը և մի քանի րոպե անց հասավ խրճիթին:

Դռան մոտ մի ծերունի էր նստած` գլուխը հենաց ձեռնափայտին խաչված ձեռքերին:

-Ա… Դու եկար: Ես արդեն կորցնում էի հույսս:

Ծերունին խոսում էր, բայց նրա ձայնը հեռվից էր հնչում էր: Նա դեռհենած էր իր գլուխը ձեռքերին և ասես նույնիսկ չէր շարժվում:

-Եթե դու հիմա չանես այն, ինչի համար դու եկել էս, ապա քո բոլոր ընկերը, այլ ոչ միայն Լևոնը, ընդմիշտ կմնան նրա մոտ գերության մեջ:

Ծերունու վերջին խոսքերն համընկան այն պահի հետ, երբ շուրջ բոլորը պատեց խավարը: Երաժշտության ձայնը պատռելով խավարը տարաշվում էր ամենուրեք: Կրկեսային կրկնվող երաժշտություն, բայց ահռելի երանգով: Խավարը ջրի նման հոսում էր Աննաի շուրջ: Նա միայն իրեն էր տեսնում, խավարը խուսափում էր իրենից: Այն ամենուրեք էր, բայց ոչ նրա շուրջ: Ծերունին, ում խավարը նույնպես չեր պատել կամաց կամաց հեռանում էր տարածության մեջ: Մեկ պահ երաժշտությունը դանդաղեց և գրեթե կանգ առավ, սակայն հետո, նոր ուժով սկսվեց: Եվ միևնույն ժամանակ թուխ, հանդարտ բայց միևնույն ժամանակ ականջների վրա ազդող տղամարդու ձայնը հայտարարեց:

-Տիկնայք և պարոնայք, բարի գալուստ ձեր ամենա ցանկալի և միևնույն ժամանակ ամենա անցանկանալի վայրը: Այսոր մենք հպարտ ենք ներկայացնելու ձեզ “Մարդ” արարած: Այո’, դիմովորե’ք, նա վերադարձել է: Մենք երկար էինք սպասում այս օրվանը: Նա վերադարձել է փրկելու իր ընկերոջը, իսկ միգուցե ընկերներին: Համենայն դեպս, Աննա, շտապիր, շտապիր քանի դեռ ուշ չէ: Հիշի’ր, երազանքները երբեմն իրականանում են:

Ձայնը ավելի ու ավելի կամաց էր հնչում, մինչև ամբողջովին չանհետացավ: Մեռյալ լռության մեջ լույսի այս պայթյունն ասես աղմուկ էր: Այն ծավացնում էր աչքերը, անհնարին էր նայել նրան: Արևից էլ վառ, բայց միևնույն ժամանակ ընդամենը մի քանի մետր հեռավորության վրա գտնվող այս լույսի կուտակումը լուսավորեց խավարում բացվող ահռելի տեսարանը: Ամեն ինչ վերացել էր, ամենուրեք քաոս էր տիրում: Ահավոր մղձավանջից իհայտ եկաշ հրեշներն ու տարբեր էակներ կրծում էին հենց գոյությունը, վերացնելով այն և վերածելով ամեն ինչ ոչնչի, իրենք նույնպես անհետանալով ոչնչում: Հսկա կարմիր աչքերը բացվում էրն ոչնչից և չռված նայում լույսի այժմ շատ փոքր թվացող կուտակմանը: Այնտեղ ուր շերունին էր, այժմ կանգնած էր սպիտակ առյուծ:

-Շտապիր, Աննա: Միայն դու կարող ես կանգնեցնել այս ամենը: Հիշիր, ինչն ունի սկիզբ ունի նաև վերջ: Դու ինքդ պետք է բացահայտես ամեն ինչ:

Առյուցը քայլեց սևացած խոտածածկույթով և անհետացավ լույսի մեջ, որն ավելի ու ավելի էր խամրում: Երաժշտությունը կրկին նվագում էր ամենուրեք, տարածելով մի ահավոր ծիծաղ, որը կարող էր պատկանալ միայն սարսափելի ծաղրածուի:

Աննան, մի քանի քայլ կատարեց, և նույնպես հայտնվեց լույսի մեջ, ուր չէր լսվում ահռելի ծիծաղն ու երաժշտությունը…


Շարունակելի…

Chuk
10.04.2011, 23:28
Տարբերակ 7.
Աննան

Նոյեմբերյան սառը քամի էր փչում դրսում: Ամբողջ քաղաքի փողոցները պատված էին անընդհատ եկող անձրևներից խոնավացած ու արդեն նեխած տերևներով: Երևանը, հրաժեշտ տալով գորշ ու խոնավ աշնանը` պատրաստվում էր դիմավորել ցուրտ ձմռանը:

Նոր Նորքի ընդհանուր իրավասության դատարանում նիստ էր տեղի ունենում: Քննվում էր 17 ամյա դեռահաս աղջնակի մահվան պատճառները: Մեղադրյալի աթոռին նստած էր Քասախ գյուղի միակ քահանան` Տեր Հովհաննեսը: Նա մեղադրվում էր 18 ամյա Աննայի ողբերգական մահվան մեջ:Նրա կողքին նստած էր իրավապաշտպանը` Լուիզան: Այդ աղջիկը, թեև իր երիտասարդ հասակին, շատ լավ էր տիրապետում իր մասնագիտությանը:

Դահլիճում քար լռություն էր: Աննայի մայրը` Ռուզանը, նստած իր տեղում անդադար հեկեկում էր: Աչքերը կարմրել էին արդեն մեկ շաբաթյա անքնությունից ու անդադար լացից, իսկ մարմինը հյուծվել էր` հաց չուտելու պատճառով: Կողքին իր ամուսինն էր` Վարդանը: Հագին հնամաշ ու բազում կարկատաններով անդրավարտիք ու կապույտ գույնի բլուզ էր, որը թեև շատ հին էր, սակայն մինչև այդ լավ էր պահպանվել: Աննայի քույրը` Լուսինեն, 8 տարեկան շատ հմայիչ ու պարզ աղջնակ էր: Նա, թեև իր փոքր տարիքին, ամեն ինչ հասկանում էր և չէր համակերպվում իր ընտանիքի վրա եկած պատուհասին:

Դահլիճում հավաքված մարդիկ անհամբերությամբ սպասում էին դատավարության սկզբին:
Դատավորը ներս մտավ. Ոտքի՛ Դատարանն է գալիս հրամանը լսելուց հետո խրոխտ քայլերով մոտեցավ իր աթոռի մոտ, շրջվելով դեպի ներկաները սեղանին դրեց ձեռքի թղթապանակը մեղմ ձայնով ասելով կարող եք նստել, ինքն էլ նստեց:

Դատավարության ընթացքում խոսքը տրվեց մեղադրողին:

-Հարգելի Դատարան: Աննան իր գերազանց կարողությունների շնորհիվ անվճար ընդունվել էր Երևանի Պետական Համալսարան: Նա Տեղափոխվել էր Քասախից Երևան և ապրում էր հանրակացարանում: Մինչև այս դեպքերը աղջկա պահվածքի մեջ ոչ մի տարօրինակ բան չեն նկատել իր ծնողները և ընկերները: Իր ուսման առաջին ամսից հետո նա դարձել էր շատ դյուրագրգիռ: Նրա մոտ նկատվում էին սպազմեր: Նա չէր կարողանում քնել: Հաճախ էին մարդիկ նրան ահաբեկված անհանգստացած տեսնում ինչ որ բանից: Ի՞նչ կարող էր պատահել այդ երիտասարդ աղջկան: Բժիշկների եզրակացությունը այն էր, որ աղջիկը տառապում է էպիլեպսիայով: Նրան նշանակել էին ԿԵՊՐԱ դեղամիջոցը, որը կօգներ աղջկան բուժվելու: Հիվանդության հայտնաբերումից հետո աղջկան տեղափոխում են գյուղ, հայրական տուն: Ծնողները որոշում են դիմել քահանայի օգնությանը: Իսկ քահանան` մեղադրյալ Տեր Հովհաննեսը, իմանալով այդ ամենը, չի թողնում որ Աննան ընդունի այդ դեղերը, պատճառաբանելով, որ դեղերը նրան չեն օգնի, նա հիվանդ չէ: Եվ այդ ամեն ինչը նա կապում էր ինչոր դիվային ուժերի հետ, ասելով, որ այդ ուժերն են ամեն ինչի պատճառը: Աղջկա մոտ օրեցոր խորանում էր իր նոպաները: Նա ընկնում էր գետնին մկանների ուժեղ կծկումից, և գոռալով թավալվում էր: Իսկ նրան, որպես հանգստացման միջոց, բռնում ու կապում էին մահճակալից, մինչև նոպան անցներ: Աննան մի ամիս տանջվելուց հետո մահացավ: Ես այս ամենի մեղավոր ճանաչում եմ միայն քահանային, որը ընկնելով ինչ որ թեթևամիտ բաների հետևից, աղջկան չի թողել իրեն նշանակված դեղերը խմել, որի արդյունքում էլ նա մահացել է:

Դատավորը շարունակեց.

- Հրավիրվում է վկա Հակոբը:

Հակոբը Աննայի հետ էր սովորում նույն կուրսում: Աննան ամբողջ խմբում ամենամոտը Հակոբի հետ էր: Վախվորած քայլերով մոտեցավ հակոբը, կանգնեց սեղանի առաջ և դողդոջուն ձայնով սկսեց.

-Ես ու Աննան շատ մոտ էինք իրար հետ: Նա միշտ ինձ հետ կիսվում էր իր գաղտնիքներով: Մենք արդեն սովորում էինք իրար հետ մի ամիս, երբ ամեն ինչ սկսվեց... Աննան սկսել էր արդեն իրեն շատ տարօրինակ պահել: Ես զգում էի իր պահվածքի մեջ վախ, սարսափ ինչ որ բանից, բայց երբ հարցնում էի թե ինչ է պատահել, նա չեր կարողանում խոսել, զգում էի, որ ուզում է ինձ ինչ որ բան ասել, բայց կա՛մ չէր համարձակվում, կա՛մ կարծում էր, որ չեմ հասկանա իրեն: Մի օր էլ որոշեցի այցելել իրեն: Գնացի հանրակացարան: Առավոտ էր: Ներս մտնելուց զգացի տհաճ հոտ աստիճանների վրա: Բարձրացա երկրորդ հարկ, մոտեցա իր սենյակի մոտ, դուռը ծեծեցի: Աննա ես եմ` Հակոբը, ասեցի: Ձայն չլսվեց, բայց ես համոզված էի, որ նա պետք է ներսում լինի լինի: Թեթև հպվեցի դռանը, դուռը բացվեց: Մտա ներս և սարսափեցի: Աննան ընկած էր գետնին, աչքռրը չռած մի կետի և խոսում էր ինչ որ անհասկանալի բաներ: Փորձեցի հասկանալ թե ինչ է ասում, բայց չկարողացա: Արագ շտապ օգնություն կանչեցի հետո փորձեցի բարձրացնել ու իր անկողնու վրա դնել նրան, սակայն երբ դիպչեցի, միանգամից ամբողջ մարմնով սկսեց թափահարել իրեն, նույնիսկ ինձ ապտակեց մի երկու անգամ և շատ ուժեղ: Նա ոչ մի բառ չէր խոսում, միայն գոռում էր բարձր ձայնով: Մինչև շտապ օգնությունը եկավ նա արդեն հանգստացել էր: Ինձ հաջողվել էր բարձրացնել ու դնել նրան մահճակալին: Հիվանդանոցում պառկած ժամանակ ես այցելեցի նրան: Նստա կողքին, ձեռքը բռնեցի ու սկսեցի հետը խոսել: Նա ինձ այդ ժամանակ պատմեց, թէ ինչ էր կատարվել հետը:

-Ես հիվանդ չեմ, - ասում էր նա, ես այս ամեն ինչը մենակ քեզ եմ պատմում, խոստացիր որ ինձ կհասկանաս: Ես գիշերները չեմ կարողանում քնեմ: Իմ առջև տեսիլքներ են գալիս, ես վախից սարսափած կորցնում եմ գիտակցությությունս: Դրանից հետո չգիտեմ, թե հետս ինչ է կատարվում: Ես նույնիսկ չեմ հիշում թե ինչպես եմ քեզ ապտակել, ինչ նոպաներ եմ ունեցել, բայց հավատա ինձ Հակոբ, ես հիվանդ չեմ: Ես հիվանդ չեմ: Մենակ դու կարող ես ինձ հավատալ ու հասկանալ: Երբ բժիշկները պատմեցին ինձ, թե ինչու եմ ես այստեղ, շատ զարմացա:

Ես զարմացած լսում էի: Ու իրոք, ես էլ էի նկատել իր մեջ շատ այդպիսի տարօրինակություններ, բայց երբ հետո նա ասում էր, թե իբրև ոչինչ չի հիշում, զարմանում էի:

Հակոբի պատմությունը ավարտելուց հետո կանչվեց նաև բժիշկը, և փորձեց բոլորին ապացուցել, որ Աննան միայն էպիլեպսիկ հիվանդ է եղել: Այդ ամբոջ ժամանակ քահանան անձայն նստած էր իր տեղում և կարծես անջատված ամեն ինչից նայում էր մի կետի` հայացքը չփոխելով ոչ մի վայրկյան: Վերջապես, երբ խոսքը հասավ նրան, նա հանգիստ, առանց շտապելու վեր կացավ իր տեղից, համբուրեց վզից կախված ոսկյա խաչը և ձայնին տալով փոքր ինչ կոպտություն` սկսեց:

- Հիմա ես ձեզ կպատմեմ ամբողջ եղելությունը, և դուք եզրակացություն արեք, թե իրականում ինչ էր կատարվել աղջկա հետ: Աննային երբ բերել էին գյուղ, Վարդանը ինձ կանչեց իրենց տուն: Գնացի աղջկան տեսակցությության: Ամբողջ գյուղը արդեն գիտեր Աննայի մասին: Երեկոյան ժամը 9-նն էր արդեն: Մութ էր ու անձրև էր գալիս: Գյուղում սովորականի պես լույսերը անջատել էին: Սովորաբար երեկոյան 8-ից մենք լույս չենք ունենում: Մտա Վարդանենց տուն: Ամբողջ տունը լուսավարում էին ամեն տեղ դրված մոմերը: Բոլորը լացակումաց մոտեցան ինձ, համբուրեցին խաչը և հրավրեցին սեղանի շուրջ նստելու: Աննան իր սենյակում էր այդ ժամ, ինչպես ինձ ասեց Վարդանը` քնած է: Նստեցինք, զրուցեցինք, իմացա ամեն ինչ, թե ինչ ձև է իրեն պահում աղջիկը: Հետո, ժամը 10-ի կողմերը Վարդանը իր փոքր աղջկան` Լուսինեին ուղարկեց Աննայի սենյակ, տեսնելու, թե արթնացել է նա, թե ոչ: Լուսինեի բարձրանալուց մի քանի վայրկյան անց մենք լսեցինք նրա շատ բարձր գոռոցը և բոլորս վազելով բարձրացանք վերև: Մտնելով Աննայի սենյակ մենք նրան տեսանք գետնին ընկած, ամբողջ երեսը արյունոտ, և նա պատերն էր քերում իր եղունգներով ու կամաց խոսում էր ինչ որ անհասկանալի արտահայտություններ: Ռուզանը` տեսնելով այդ` ուշաթափվեց: Ամբողջ սենյակը տակն ու վրա էր արված: Երբ մենք ներս մտանք` Աննան միանգամից հայացքը թեքեց ինձ վրա և սկսեց ձայներ հանել կոպիտ տոնով, բայց այնքան կամաց էր խոսում, որ ես չէի լսում: Այդ ընթացքում Վարդանը եկավ, նա տարել էր ուշաթափված Ռուզանին իր սենյակ ու Լուսինեին ասել էր, որ մոր կողքին մնա: Ես հասկացել էի արդեն, թե ինչ էր կատարվում Աննայի հետ: Վարդանին հրամայեցի բռնել աղջկա ձեռքերից և ինչքան էլ որ հակառակվի և չթողնի, դնել մահճակալի վրա ու կապել ձեռքերը: Աղջկա մեջ դև էր մտել, և կառավարում էր իրեն: Մահճակալին դնելուց հետո գնացի կանգնեցի նրա դիմաց, ձեռքս վերցրեցի Աստվածաշունչը ու իմ խաչը և սկսեցի կարդալ: Օրհնեցէ՛ք Աստծուն իր սրբարանում, օրհնեցէ՛ք նրան իր զորության երկնային հաստատության մէջ։ Օրհնեցէ՛ք նրան իր զորութեան մէջ,օրհնեցէ՛ք նրան իր անչափ մեծության մէջ։ Աննայի մարմինը ամբողջությամբ թավալվում էր մահճակալի վրա, նա գոռում էր, փորձում էր ազատվել, բայց չէր կարողանում: Գովաբանեցէ՛ք նրան օրհնության ձայնով, գովաբանեցէ՛ք նրան սաղմոսով և օրհներգութեամբ։ Օրհնեցէ՛ք նրան ցնծութեամբ, գովաբանեցէ՛ք նրան ուրախությամբ։ Գոռոցներից արդեն հարևաններն էին եկել ու կանգնել պատուհանների տակ: Վարդանը փորձում էր ինձ կանգնեցնել, ասելով, որ Աննայի դեղ խնելու ժամանակն է, քանի որ նոպան նորից սկսվել է: Ես չթողեցի նրան դեղը բերելու, որովետև դա ինձ կխանգարեր հանել նրա միջի դևերին: Օրհնեցէ՛ք նրան քաղցր խոսքերով, օրհնեցէ՛ք նրան լսելի բառերով, օրհնեցէ՛ք նրան գոհության ձայնով, շարունակում էի կարդալ: Իսկ Աննան ավելի ու ավելի էր իրեն կոտորում:Բոլո՛ր հոգիներ, օրհնեցէ՛ք Տիրոջը։ Մեր փրկիչ Հիսուս Քրիստոսի անունով եմ քեզ հրամայում` դուրս արի Աննայի մարմնի միջից: Մոտեցա նրան, վզիցս կախված խաչը հանեցի ու դրեցի ճակատին: Աննայի մարմինը կտրուկ ետ շարժվեց, նա պոկեց իր ձեռքի կապանքները ու ինձ այն կողմ գցելով վազեց դեպի լուսամուտը ու իրեն վայր նետեց երկրորդ հարկից: Այս սուրբ խաչով եմ երդվում, ես մեղավոր չեմ, և ձեզ պատմում եմ ամբողջ ճշմարտությունը:

Ամբողջ դահլիճը քարացել էր: Ոչ մի շարժում չէր նկատվում: Քահանան խոսքը վերջացնելուց հետո հանգիստ քայլերով գնաց ու նստեց իրա աթոռին: Բոլորը լուռ էին: Դատավորի ձայնը խախտեց այդ լռությունը:

-Դատարանը հեռանում է վճիռ կայացնելու:

Քահանային ոչ մի պատիժ չտվեցին: Նա ազատ արձակվեց...

Chuk
10.04.2011, 23:34
Բարի ընթերցում ու հետաքրքիր քննարկումներ եմ ցանկանում :)

Արամ
11.04.2011, 01:11
Կարդացի Սեանսը: Թող ներեն ինձ մյուս հեղինակները, բայց մնացածը էլ չեմ կարդալու:
Հեղինակին՝
Հարգարժան ջան իմ հոգեբանի մոտ բուժումը դու ես ֆինանսավորելու:
Վերջ էլ չեմ կարա քնեմ: էէ....սառնարանն էլ նենց թարս պահի միացավ, ոպշմ...ուրա են արծաթե ածելին...
Շատ լավն էր…:love

Edit

Կարդում եմ, բայց գիշերվա սիգարետս էլ հաջորդ հեղինակն է գնելու:

Արամ
11.04.2011, 01:34
Ըհն, ուրեմն սենց:
Վիրավորանք - Գժի կերպարը լավ էր ստեղծված, բայց 7 օրը ու 5 տարին շատ ծեծեցիր, ըստ իս պետք է ուղղակի թեթևակի հուշեիր: Սցենարը ոչ թե անիիմաստ էր, այլ չկար էլի, ճիշտ բանից չէիր բռնվել:
Մահը - Սա մի քիչ վախեցրեց, բայց չե էլի ոոոոուււժս չէր, ոնց որ американскый пирог լիներ:
Երկու շաուրմա ու մեկ թան - Ես հաստատ սա էս թեմայում եմ կարդում ?

Արամ
11.04.2011, 01:43
Աննան - Սա ավելի շատ ողբերգություն էր, քան թե սարսափ, Հ1-ի Աննային հիշեցի:
Հ.Գ. ոչինիչ չէ որ առանձին-առանձին եմ գրում, ուղղակի որ չմոռանամ:)

Շինարար
11.04.2011, 01:49
Առաջինը հասա «ընդսմին» բառին ու էլ չկարողացա շարունակել, արդեն իսկ տեքստից սարսափեցի… Չի կարելի ստեղծագործության հենց սկզբում «ընդսմին» գրել, ընթերցող կկորցնեք, բայց հետո ամեն դեպքում կկարդամ, տպավորություններս կպատմեմ:

Երկրորդի մասին. հեղինակը լավ է տիրապետում հայերենին, գրագետ է ու հարգանքով է մոտեցել լեզվին:

Հեչ վախենալու չէր:

Այս կարգի ստեղծագործություններում պատմողը չպետք է զգացվի, ընթերցողը պետք է իրեն զգար Հրանտի տեղում… Հեղինակը պատմում է, որ Հրանտն ինչ-որ բան է պատմում, ու մենք չենք տեսնում, թե նա ի՞նչ է զգում, մտածում: Նրան, ում պատմում է, ևս չենք կարողանում զգալ: Հեղինակն ամեն ինչ գիտի, ինքն էլ բոլորովին չի վախենում, չի սարսափում...

Իմ խորին համոզմամբ, դիտակետ էր պահանջվում: Լավ կլիներ դիտակետը Հրանտը լիներ, ընդ որում կապ չունի՝ պատումը կտարվեր Հրանտի անունից, թե հեղինակը կպատմեր Հրանտի մասին, բայց ընթերցողը պետք է տեսներ, թե ինչ է զգում Հրանտը, թե չէ էսպես թույլ էր ահավոր...

Հեղինակը ցույց տվեց, որ լավ պատմել գիտի, բայց թե որքանո՞վ է կարողանում զգալ, չերևաց: Այսպես գրում էին ռեալիզմի ձևավորման, ավելի ճիշտ փոխառման շրջանում, երբ մեր գրողները փորձում էին նմանակել ֆրանսիացի կամ ռուս ռեալիստներին, ու ոչինչ չէր ստացվում կամ այնպես չէր ստացվում:

Մնացածի մասին հաջորդիվ, քվեարկելու եմ բոլոր էն ստեղծագործությունների օգտին, որոնց կարդալու ընթացքում գոնե մի պահ կզգամ, նույնիսկ «ընդսմինը» էդ դեպքում կարող է խոչընդոտ չլինել:

Շինարար
11.04.2011, 02:00
Առաջինը. նորից լեզվի նկատմամբ մեծ հարգանք, նորից տիրապետում է լեզվին, չարաբաստիկ ընդսմինից բացի, կրկնությունները շատ էին, ոնց որ իմ վերևի վերլուծության մեջ, բայց դե ինձ կարելի է, ես մրցույթի չեմ մասնակցում, ես ընդամենը իմովսանն վերլուծում եմ: «Իմովսանն» իմ պատասխանն է «ընդսմինին»:

Այստեղ արդեն իբր դիտակետ ունենք, բայց վայ այդ դիտակետին, կներե՞ք, իսկ ու՞ր է էմոցիան, ու՞ր է էքսպրեսիան... (ցե)

Իմպոտենտը ո՞նց պոռնոգրաֆիկ պատմվածք կգրի, այ նույնն այս էր, ինչ-որ վախենալու բան է պատմում անգլիական անվրդովվությամբ, բովանդակային խորությանը, սիմվոլիկա-միմվոլակային չեմ նայում, մանավանդ որ առանձնապես բան չեմ էլ հասկանում վերջինից, միայն մի կաթիլ վախենալու լինի: Սա վախենալու չէր, դե «ընդսմինը» չհաշված...

Շինարար
11.04.2011, 02:12
Երրորդը. լավն էր, գրողը ոճ ունի, լանգետ ուտելու պահը և այլն, և այլն, զուտ արձանագրող չի, դա զգացվում է, բայց պիտի կրկնվեմ. առայժմ բոլոր կերպարները չեն զգում, չեն մտածում, միայն գործում են, ինչը շատ է թուլացնում: Ախր, նենց հանգիստ է նկարագրում էդ մատուցողուհու ծռմռվելը... Երևի ժամանակն է սխալ ընտրված, անցյալի մասին պատմում է, երբ արդեն ամեն ինչ լավ է, երևի ներկայով էր պետք պատմել, կամ խառնել ժամանակները, խոսքն ու միտքն ու զգացմունքը, դժվար է վախացնել, հասկանում եմ, բայց ասել՝ բո, հաստատ ավելի վախենալու է, քան երբ բո-ն չլսողը հարցնում է՝ ի՞նչ, կրկնել, թե ասացի բո...

Համենայն դեպս, չնայած վախենալու չէր, բայց այս երեքից ընտրելու եթե լինեմ, երրորդն եմ ընտրելու, որովհետև հեղինակը քչից-շատից ոճ ունի:

Շինարար
11.04.2011, 02:22
Չորրորդը. :D հումորը գնահատում եմ, ինչո՞վ նախորդներից ավելի կամ գոնե նույն չափով սարսափ չէ, համենայն դեպս էլի գոնե զգացմունք արթնացրեց, թեև ոչ վախի:)) Մեկ էլ լավ է, որ Հովոն, երբ ասում է՝ բարև, բարևում է, ոչ թե հրաժեշտ տալիս:

Հաջորդը ոնց որ շատ երկար է, մնաց հետո, եթե առաջնորդվեմ նրանով, թե որն է սարսափ, մինչև հիմա կարդացածներից և ոչ մեկն էլ քվեարկվելու արժանի չէին լինի, բայց եթե պետք է քվեարկել, սա միացավ երրորդին, եթե իհարկե վախենալու ստեղծագործություն չհանդիպի:)

Դավիթ
11.04.2011, 03:39
Առաջի 4 ից, ինձ դուր եկավ Սեանսը:
Առաջինը վատ չէր, բայց մի տեսակ արագ եր գրված, ու մի փոքր զգացվում եր, որ շտապել է: Չգիտեմ ինչու, ինձ հիշեցրեց Ամերիկյան Սայկո կինոն:

Սեանսը լավ էր! Իրոք մտածված էր գրված, սյուժետը հետաքրքիր էր բժշկի և Հրանտի դիալոգով: Իհարկե վախենալու բան չկար, բայց հետաքրքիր էր կարդալը:

Մահը նորմալ էր, ես կասեի մի պոքր արևմտական դրվածքով եր գրված: Լանգետի և բռնաբարման պահը լավ էր նկարագրված, բայց վերջավորությունը առանձնապես չհուզեց:

Շաուրման երևի պապիկի երիկամների պահով էր հուզիչ:) Ակամա հիշեցի "Կյանքի Գնի" երիկամների աժիոտաժը:

Ամպ
11.04.2011, 03:40
Շինարա՜ր, на самом интересном месте. Էս գիշերվա կեսին գոնե 5-րդն էլ կարդայիր:

Ես էլ իմ կարծիքր գրեմ.
Սահուն և գրագետ շարադրանք ունեին 1-ին, 3-րդ և 5-րդ(:good) տարբերակները:

Տարբերակ 1. Վիրավորանք - լավն էր. գրված էր անկաշկանդ: Խենթի կերպարը շատ տիպիկ էր նկարագրված: Հեշտությամբ կարդացվում էր, բայց սարսափելի չէր, դրա համար էլ չքվեարկեցի:pardon:

Տարբերակ 2. Սեանս - սկզբի երկխոսությունները նյարդայնացնող էին, սահուն չէին, բայց Հրանտի՝ մեռելատուն գնալուց հետո արդեն հեշտությամբ կարդացվում էր :D: Սյուժեն հետաքրքիր էր մտածված, ուղղակի սա էլ առաջին տարբերակի նման սարսափելի չէր:

Տարբերակ 3. Մահը - էն Մարատի անունը հենց կարդացի, պատմության վերջաբանն արդեն գիտեի: Սեքսուալ-մանյակային սարսափներ…:nea:

Տարբերակ 4. Երկու շաուրմա և մեկ թան - :[(հազար ներողություն): Պատմվածքի հենց սկզբում Հովոյի գնալ-գալուց գլուխս պտտվեց: Էն անտեր բժշկական կենտրոնի ազդարարն էլ հենց կարդացի, արդեն գլխի ընկա, որ տոպրակի մեջ մարմնամասեր են :bad:

Տարբերակ 5. Նրանք, ովքեր կանգնած են - օրիգինալ էր, հոյակա՜պ նկարագրություն… սարսափելի՜ :scare: Ամբողջովին ընկղմվել էի նկարագրությունների մեջ ու ասեմ՝ իրոք սարսափի զգացողություն ունեցա: Հեղինակը շատ հարուստ երևակայություն և բառապաշար ունի: Նույնիսկ հերոսի անվան արտասանությունն էր վախի մթնոլորտ ստեղծում: Պատմվածքը լիովին համապատասխանում է մրցույթի գրական ժանրին և որպես առանձին գործ՝ արժեքավոր է:

Տարբերակ 6. Վիշապի վանք - Որքան էլ փորձեցի՝ չկարողացա տեսնել նկարի ո՛չ ապրելը, ո՛չ շնչելը, ո՛չ էլ խոսելը: Նկարագրություններն ահավոր խճճված էին, անկենդան: Սարսափի մթնոլորտ ստեղծելու համար պատմվածքը արհեստականորեն ածականախեղդ էր արված:

Տարբերակ 7. Աննան - Նար-Դոսին հիշեցի… :}: (Ինչպես բժշկեցին) մի քիչ նման էր:

Դավիթ
11.04.2011, 05:23
փոքր արևմտական(յան) դրվածքով էր գրված


Փաստորեն, նոր բառ հայտնաբերեցի::oy

Ուլուանա
11.04.2011, 06:20
Փաստորեն, մտերիմ ընկերոջը սպանելու գաղափարը շատ պոպուլյար էր էս մրցույթում :))։
Հավանեցի 2–րդ, 3–րդ և 5–րդ տարբերակները, որոնց օգտին էլ քվեարկել եմ։ Կարծում եմ՝ միայն դրանք կարելի է համարել սարսափ ժանրի ստեղծագործություններ։
Հիմա՝ յուրաքանչյուր տարբերակի մասին ավելի մանրամասն։

1. Վիրավորանք – Շարադրանքն ընդհանուր առմամբ սահուն ու գրագետ էր։ Ինչպես մի քանի հոգի արդեն նկատեցին, գժի կերպարն էլ վատ չէր կերտված, բայց ոչ մի սարսափելի բան չկար, հետևաբար գոնե ինձ համար սարսափ ժանրի ստեղծագործություն չէր։ Զուտ մարդասպանությունը դեռ սարսափ չի։ Նույնիսկ կողքի շենքի բակում շուրջպար բռնած ուրվականները, որոնք, ըստ երևույթին, նախատեսված էին տվյալ պատմվածքի սարսափ–բաղադրիչը լինելու, չափից դուրս ծեծված ու թույլ ատրիբուտ էին էդ նպատակին ծառայելու համար։ Մի բան էլ. կարծում եմ՝ հերոսի՝ իր ընկերոջը սպանելու մասին սկզբում պատմելը լրիվ անտեղի էր ու փչացրեց ամբողջ էֆեկտը։ Լավ կլիներ՝ սկզբում չհասկացվեր, որ ինքն է սպանել, ու դա վերջում պարզվեր ուրիշի ասածից։ Ըստ իս, պատմվածքը պիտի հենց էդ առեղծվածի վրա հիմնված լիներ, ու վերջում դա բացահայտվեր։

2. Սեանս – Շարադրանքը շատ լավն էր, սյուժեն էլ էր հաջող, միայն թե սկզբի խոսակցությունը, ինչպես Ամպը նշեց, մի տեսակ սահուն չէր կարդացվում, ծանր էր, ու հոգեհանգստի գնալու պահից սկսած՝ նոր հետաքրքրացավ։ Ճիշտ է, էլի առանձնապես սարսափելի չէի անվանի, բայց ամեն դեպքում սարսափի մեջ տեղավորվում էր։ Ընդհանրապես սարսափ ժանրին քիչ եմ առնչվել՝ թե՛ գրականության, թե՛ ֆիլմերի առումով, ու չգիտեմ՝ ներկայացված գաղափարն ինչքանով է տարածված, բայց կարդալիս հիշեցի «Պահմտոցի» ֆիլմը՝ Ռոբերտ դե Նիրոյի մասնակցությամբ։

Ուլուանա
11.04.2011, 06:36
3. Մահը – Սա ինձ ամենաշատ դուր եկած տարբերակն է։ Նկարագրությունները համառոտ էին, բայց պատկերավոր։ Միակ տարբերակն էր, որում, ըստ իս, ոչ մի ավելորդ բան չկար։ Հատկապես մահապարտների գունազրկվելու պահն էր պատկերավոր։ Չգիտեմ՝ հեղինակն ինչքան ժամանակ է ծախսել սա գրելու վրա, բայց լավ մշակվածի տպավորություն էր թողնում։ Չէի ասի, թե կարդալիս սարսափեցի, բայց վախի զգացում ապրեցի։ Մի խոսքով՝ իսկապես լավն էր :)։

4. Երկու շաուրմա և մեկ թան – Ենթադրում եմ, որ հեղինակը սկսնակ է ստեղծագործելու գործում, քանի որ շարադրանքը բավական թույլ էր, բառապաշարն՝ աղքատիկ, պատկերավորություն ընդհանրապես չկար։ Ես էլ հենց սկզբից գուշակեցի, թե տղան ինչ էր տանում «հանձնելու»։ Մի խոսքով՝ կանխատեսելի էր, ինչը, հատկապես սարսափ ժանրում, ինչպես գիտենք, բոլորովին լավ նշան չի։ Երևի կարիք չկա ասելու, որ հեչ վախենալու չէր։ Բայց պիտի խոստովանեմ, որ տեղ–տեղ մի քիչ ծիծաղելի էր :))։ Մեկ էլ, չնայած շարադրանքի վերաբերյալ նշածս թերություններին՝ հենց սկզբից պատմվածքում մի տեսակ անմիջականության շունչ կար, ինչն էլ հենց սկզբից ստիպում էր շարունակել կարդալը։

5. Նրանք, ովքեր կանգնած են – Սա էլ էր հաջող տարբերակներից։ Իմ համեստ կարծիքով, մի քիչ անտեղի երկար էր, բայց կարդացվում էր։ Նկարագրությունները հմուտ ու պատկերավոր էին։ Հեղինակը կարողացել է շարադրանքի միջոցով ընթերցողին տեղափոխել դեպքի վայր։ Վախի զգացում առաջանում էր կարդալիս։

6. Վիշապի վանք – Էս տարբերակը հենց սկզբից չձգեց։ Մի կերպ կեսը կարդացի (դեռ լուրջ սարսափ–հատվածներին չհասած)։ Առաջին նախադասությունից էլ արդեն գիտեի, որ սրա օգտին չեմ քվեարկելու։ Նկատեցի, որ հեղինակը ռուսերեն է մտածում, քանի որ որոշ արտահայտություններ լրիվ ռուսական ձևակերպումներ ունեին։ Բայց քանի որ մինչև վերջ չեմ կարդացել, սրանից ավելին ասել չեմ կարող։ Կփորձեմ հետո տրամադրվել, կարդալ, էն ժամանակ էլ կգրեմ։

7. Աննան – Ճիշտն ասած՝ չհասկացա, թե էս պատմվածքն ինչով էր սարսափ։ Սա ամենաքիչն էր նման սարսափի։ Կարծես հեղինակը մեծ ճիգեր է գործադրել Աննայի վիճակը հնարավորինս սարսափելի ներկայացնելու համար, բայց, առնվազն իմ կարծիքով, դա նրան բոլորովին չի հաջողվել։ Էն հատվածները, որոնք, ըստ երևույթին, նախատեսված էին սարսափ հարուցել, հաճախակի կրկնվում էին՝ երևի նախատեսվող սարսափի էֆեկտն ուժեղացնելու նպատակով, բայց դե եթե մի բան սարսափելի չի, ինչքան ուզում է՝ կրկնվի, դրանից սարսափելի չի դառնա։ Նկարագրությունները թույլ էին։ Սյուժեն էլ ինչ–որ սովորական, առօրեական պատմություն էր. ոչ մի հետաքրքիր բան։

Շինարար
11.04.2011, 08:53
Հինգերորդ. էս մեկը գոնե զգացվում էր, որ էսօրվա մարդ էր գրել, ինտենսիվություն, շարժ կար, ընդհանուր բոլոր պատմվածքներից մի փոքր ապշած եմ, հեչ չի զգացվում, որ էսօրվա մարդիկ են գրողները, պատումները շատ դանդաղ են, ռիթմ չկա, սրանում կար, էլի դիտակետը թույլ է, էլի չես վախենում, բայց գոնե ինչ-որ չափ տեսնում ես դիմացինի վախը, սա էլ քվեարկվեց, մի քանի տեղ հեղինակային պարտադրանք կար, օրինակ՝ ծանր մթնոլորտ և այլն, դու էնպես նկարագրիր, որ ես զգամ, որ ծանր է, ինձ հուշել պետք չէ, ընդհանուր առաջին անգամ եմ սարսափ կարդում, ու եթե այստեղ կար իրապես սարսափ, ուրեմն ահավոր անհետաքրքիր ու ձանձրալի բան է էդ սարսափը, ինչևէ, հինգերորդի օգտին էլ կքվեարկեմ, երևի:

Շինարար
11.04.2011, 09:00
Վեցերորդ. թույլ էր, կարծես մանկան առաջին թոթովանք լիներ:

2-րդ. Ինձ թվում է հեղինակը Գալաթեան է, կամ էլ դեռ իր դեդեկտիվի ազդեցության տակ եմ, համենայն դեպս կար դեդեկտիվ ինչ-որ տարր, որ սպասում ես, թե ինչ է լինելու:

5-րդ. Էս ստեղծագործական նախագծերում շատ է շոշափվում Հայկօի անունը, ու միշտ բոլորը սխալվում են: Էս անգամ էլ ես փորձեմ սխալվել:

Շինարար
11.04.2011, 09:06
Յոթերորդ. թույլ էր ահավոր, մեկ էլ երկխոսություններն էին շատ ծանր, դժվարամարս, ժամանակից 50 տարի, ամենաքիչը, հետ գրվածք է:

Քվեարկում եմ՝ 3-րդ՝ ոճի համար, 5-րդ՝ ռիթմի համար, 4-րդ՝ ի նշան բողոքի բոլոր մնացած պատմվածքներին, որովհետև ըստ էության վախենալու բան չկար, չնայած 4-րդում -Բարև,- բարևեց նա-ի տիպի նախադասությունները ինձ ստիպում են կասկածել, թե արդարացի եմ, բայց հուսամ՝ պարզապես հեղինակը ժամանակ չի ունեցլ շտկելու:

einnA
11.04.2011, 10:19
իսկ քսան մոմանոց դեղին լամպը ոչ մի կերպ չէր կարողանում լուսավորել ամբողջ սենյակը: - V տարբերակ


Սրահի կենտրոնում կախված ճոխ մոմակալը իր տասնյակ մոմերով կարծես չէր կարողանում լուսավորել սրահի ահռելի և միևնույն ժամանակ ոչ այդքան մեծ տարածքը: - VI տարբերակ

երևի թարմ ուղեղով կարդացի տպավորվոց, բայց էս նմանություններն ակնհայտ են ինձ համար, հեղինակը նույն մարդն է: Մոտս նենց տպավորություն է, որ մտածված էր VI տարբերակում այդքան սխալներ արված :think



Սեանսն իսկն այս մրցույթի համար էր: Վերջին մասը մի քանի անգամ կարդացի ու դեռ վստահ չեմ, որ էն, ինչ հասկացա, նույնն էր, ինչ որ հեղինակը ցանկացել էր ասել :))

Մահը լավն էր, հետաքրքիր էր, բայց սյուժեն խիստ ծեծված էր:Ամեն դեպքում մրցակցային էր :)

Նրանք, ովքեր կանգնած են - էլի լավն էր, բայց սյուժեն անիմաստ երկար էր, նկարագրությունները չհամոզեցին...

Մնացած տարբերակները հեչ էս ֆորմատի մեջ սազական չէին:
Շատ չեմ ընդարձակվում, որովհետև հիմնականում արտահայտած կարծիքների հետ համամիտ եմ:

Արամ
11.04.2011, 10:39
Մենակ ես եմ Սեանսից վախեցել ՞ :(

Hagrig
11.04.2011, 12:05
Չէ, ես էլ :) իսկ եթե պատկերացնենք որ երկուսն էլ ուրվական էին, ավելի վախելի կլինի :) պեպչ բժիշկ :D

Lem
11.04.2011, 12:50
Սպասելիքներս արդարացան. վախեցնել չի ստացվել: :))
«Վիրավորանք»-ը վախեցնելու փոխարեն տխրեցրեց, միակ պատմությունն էր, որ իրականության հետ կապ ուներ: Հերոսի նկարագրությունն էլ դուր եկավ: Անգամ մտածում եմ, որ հեղինակը հոգեբուժության հետ կապ ունի, կամ էլ ուղղակի լավ տեղեկացված է:
«Սեանս»-ը ոնց-որ «Սեւ Ձեռքերը» լիներ, շինծու «Բոոոո, վախեցեք» պատմություն էր ինձ համար:
«Մահ»-ը ճիշտն ասած վերջում ահագին ծիծաղեցրեց, շնորհակալություն հեղինակին հումորի համար: Թե՞ հումոր չէր: :))
«Երկու Շաուրմա ու մեկ թան»-ն էլ նախորդի պես հումորային էր, էլի շնորհակալություն: :))
Ներողություն վերջին 3 հեղինակներին, չեմ կարդացել, առաջին իսկ տողերից չեն հետարքրքրել:
Քվերարկելս ազնիվ չէր լինի, չեմ մասնակցի:

Mark Pauler
11.04.2011, 13:48
"Մահը" - Պատմվածքի կառուցվածքն ու տրամաբանությունը համահունչ էին:
"Նրանք, ովքեր կանգնած են" - Նկարագրությունների լեզուն ավելի հարուստ էր քան մնացածինը, բայց մի տեսակ անտրամաբանական սյուժե ուներ:
Մեկ էլ, "Սեանսն" էր սարսափ ֆորմատի մեջ, բայց էտքան էլ դուրս չեկավ:

Գալաթեա
11.04.2011, 14:15
Էրեկ գիշեր քնաթաթախ կարդացել եմ, մի թեթև գաղափար կազմել եմ, հեսա մի հատ թարմ ուղեղով վերակարդամ ու սկսեմ քլնգել :dance

Գալաթեա
11.04.2011, 14:46
Վիրավորանք

Անկեղծ ասած՝ "ընդսմին" բառը կարդալով ես էլ ինձ վիրավորված զգացի :D Տնաշենի հետ համամիտ եմ էդ պահով, վախենալու էր :D Ասում ա ընդսմին, հետո էլ նեղվում ա, որ ընկերն իրան գիժ ա ասել:

Լավ, եթե ավելի լուրջ՝ շարադրանքը վատը չէր, բայց մի տեսակ թեթևության պակաս կար: Կպչուն էր մի տեսակ:
Հակասություններ կային՝ ընտրված բովանդակության ու ձևի մեջ:
Միայն նույն բանը կրկնելով գժի տպավորություն ստեղծելն այնքան էլ չի ստացվել, 7 օր, 5 տարի, հասկացանք: Շատ ավելի ազդեցիկ կլիներ, եթե դա մեկ անգամ նշվեր: Հա, ու չհասկացա, անչափ վիրավորված խելագարի մարդ սպանելը ինչպես կարող է "գործարք" լինել, ինչպես նշել էր հեղինակը: Կակ ռազ գործարք լինելուց շատ հեռու էր:
Էն Բ տառով արարածին տեսնելն էլ արհեստական էր... ոնց որ դիտմամբ ուզեցած լինի ճանաչված բոբո մտցնի, որ վախենանք: Ի դեպ, այդ հնարքն ինձ մոտ կասկած առաջացրեց, որ հեղինակը կարող է Մալխասը լինել: Բայց ինչպես միշտ, չեմ բացառում, որ սխալվում եմ:

Rammstein
11.04.2011, 15:02
Տարբերակ 1. Վիրավորանք
Բավական թույլ էր: Սկզբի մասը կարդալուց ինձ հազիվ ստիպեցի առաջ անցնել, որտեւ տպավորություն էր, որ անընդհատ նույն բան է կրկնվում: Այս տարբերակի օգտին հաստատ չեմ քվեարկի:

Տարբերակ 2. Սեանս
Վատ չէր, հիանալի էլ չէր:
Երկու բան կասեմ.
ա) Բլոկնոտին հայերեն նոթատետր են ասում: Նման աշխատված գործերի մեջ (զգացվեց, որ աշխատված ա) էդպիսի օտար բառ կարդալը ոնց որ սառը ցնցուղ լինի:
բ) Ի գիտություն հեղինակին ասեմ, որ ինքնասպան եղածներին հոգեհանգիստ անելը բացառվում է:


Դեռ էս երկուսն եմ կարդացել:

Դավիթ
11.04.2011, 15:37
Տարբերակ 1. Վիրավորանք
Բավական թույլ էր: Սկզբի մասը կարդալուց ինձ հազիվ ստիպեցի առաջ անցնել, որտեւ տպավորություն էր, որ անընդհատ նույն բան է կրկնվում: Այս տարբերակի օգտին հաստատ չեմ քվեարկի:

Տարբերակ 2. Սեանս
Վատ չէր, հիանալի էլ չէր:
Երկու բան կասեմ.
ա) Բլոկնոտին հայերեն նոթատետր են ասում: Նման աշխատված գործերի մեջ (զգացվեց, որ աշխատված ա) էդպիսի օտար բառ կարդալը ոնց որ սառը ցնցուղ լինի:
բ) Ի գիտություն հեղինակին ասեմ, որ ինքնասպան եղածներին հոգեհանգիստ անելը բացառվում է:


Դեռ էս երկուսն եմ կարդացել:

Նոթատետրն էլ այդքան հայկական ծագում չունի:

Գործընկերս մոտ մի 18 տարի առաջ կախեց իրեն տան մեջ...Հոգեհանգիստը եղավ Հոլիվուդի Սուրբ Հովհաննես Եկեղեցում...Փող, փող և միայն փող...

Adriano
11.04.2011, 15:37
Նախքան որևէ պատմվածքի օգտին քվեարկելը՝գրեմ իմ կարծիքը: Նախ շնորհակալ եմ բոլոր հեղինակներց ակտիվություն ցուցաբերելու համար: Բոլորիդ կողմից գրված պատմվածքները մանրամասն կարդացել եմ, փորձել եմ գտնել ինձ համար ամենահետաքրքիրը: Ինչ մեղքս թաքցնեմ այս ժանրի ստեղծագորություններ կարդալու հակում ունեմ ու հենց հայտարարվեց նման մրցույթի մասին, միանգամից հետաքրքրեց: Նշեմ, որ իմ դիտարկումները բավականին օբեկտիվ են լինելու և կխնդրեմ հեղինակներին չնեղվել, եթե բացահայտ նշվի ստեղծագործության վատ լինելու մասին: Իհարկե «վատ» ասվածը չի նշանակում, որ այն որևէ կերպ չի ընկալվի, այլ ուղղակի «վատ» այս ժանրում տեղավորվելու իմաստով:
Ուրեմն սկսենք
Վիրավորանք - սյուժեն բավականին հետաքրքիր է, ինչ-որ անսպասելիության կտոր կա մեջը, սակայն եթե գնահատելու լինենք 5 բալային համակարգով, ապա որպես «սարսափ» ժանր այն կգնահատեմ 2: Բացակայում էր նաև «հայկական» գործոնը: Չգիտես ինչու համոզված եմ, որ հեղինակը աղջիկ է:
Սեանս - սյուժեն հետաքրքիր է, իսկականից տեղավորվում է «սարսափ» ժանրի մեջ, վերջինում առկա է «հայկական գործոնը»… Եթե նորից դիտարկեմ հինգ բալային համակարգով, ապա այս պատմվածքին կարելի է տալ 4 բալ: Հեղինակը Բյուրնա կարծես թե: Մեջբերեմ մի հատված, որը ըստ ինձ լավ էլ արտահայտում է սարսափ ոճի մեջ լինելը.«Էդ գիշեր քնաբեր խմեցի, որ կարողանամ քնել: Աչքերս հենց փակվում էին, Սեդրակի դիակն էր գալիս աչքիս առաջ` դագաղում պառկած, մարմինն արդեն սկսել էր փտել, փակ աչքերը փոս էին ընկել, քիթը սրվել էր, իսկ շուրթերի բացվածքի սև գիծը ավելի էր մեծացել, շուրթերն ավելի էին թեքվել դեպի ներքև, մազերը նոսրացել էին: Մեկ էլ նորից աչքերը չռեց վրաս, մետաքսե ծածկոցի տակ պահված ձեռքերը հանեց դուրս, ու պահեց էնպես, որ ես տեսնեմ դաստակների մոտի հսկայական պատռվածքները, որոնք արդեն նեխել էին, ու մանր որդեր կային վրան: “Հրանտ, մահճակալիդ տակ” նորից կրկնեց նա ու դեմքը շրջեց ինձնից: Երբ գլուխը թեքեց, գանգամաշկը պոկվեց գլխից ու մազերի հետ միասին մնաց դագաղին կպած: Ես արթնացա իմ գոռոցից: Ջերմում էի երևի, ահավոր թույլ էի, բայց հավաքեցի վերջին ուժերս ու մի կերպ ինձ քարշ տվեցի հյուրասենյակ: Պառկեցի բազմոցին ու կամ քնեցի, կամ գիտակցությունս կորցրեցի, չգիտեմ: »
Մահը - կարելի է ասել իմ հավանած երկրորդ պատմությունն է: Չնայած, որպես «սարսափ» ժանր կարելի է գնահատել 2: Այս պատմվածքում ինձ գրավեց մոտիկ ընկերոջ հանգամանքը, անընդհատ ցանկանում էի կարդալ տեսնել բա հետո ինչ եղավ ու պարզվավ, որ ընկերը...................:o: Իմ խորին համոզմամբ հեղինակը աղջիկա:
Երկու շաուրմա ու մեկ թան - Իսկականից շաուրմայոտ ու թանոտ պատմվածք է;)… «Հայկական սարսափ» ժանրին ընդհանրապես չի համապատասխանում: Եթե գնահատելու լինենք, ապա կարելի է տալ 0 միավոր: Հեղինակը տղա է:
Նրանք, ովքեր կանգնած են - այս պատմվածքը ընդհանրապես հետաքրքրություն չառաջացրեց: Որպես սարսափ ժանր կարելի է տալ 1 բալ: Հեղինակը տղա է:
Վիշապի վանք - շատ մանկականոտ էր: Կոնկրետ ինձ չհետաքրքրեց: Որպես սարսափ ժանր կարելի է տալ 1 բալ: Այս պատմությունը կարելի է տեղավորել ուրիշ ժանրերում: Հեղինակը աղջիկ է:
Աննան - պատմությունը սկսզբում ինձ գրավեց, սակայն հետո հասկացա, որ ավելի շատ կարծես ինչ-որ ֆիլմի կրկնօրինակ է: Ինձ դա զգացնել տվեց այ այս դրվագը.« Մտնելով Աննայի սենյակ մենք նրան տեսանք գետնին ընկած, ամբողջ երեսը արյունոտ, և նա պատերն էր քերում իր եղունգներով ու կամաց խոսում էր ինչ որ անհասկանալի արտահայտություններ: » Կարծում եմ ևս բավարար չէ, ավելի հետաքրքիր կլիներ, եթե առավել առանձին սյուժե ներկայացվեր, կամ այնպես գրված լիներ, որ թվար թե ինչ-որ նո էլէմենտներ կա մեջը: Չնայած դրան «սարսափ» ժանրին համապատսխանությունը գնահատում եմ 3: Հեղինակը աղջիկ է…

Գալաթեա
11.04.2011, 15:40
Սեանս

Շարադրանքն այնքան էլ ուժեղ չէր, բայց կարդացվում էր, ոչինչ:
Բովանդակությունից մի քիչ հիպնոսի պահն էր ոչ համոզիչ... շատ արագ համաձայնեց հիպնոսի ենթարկվել մի մարդ, որը մարդ էր սպանել... հասկանում եմ, չէր հիշում, ավելի ճիշտ մոռացել էր այն ինչ իրեն պետք չէ, բայց եթե կարդում ենք զուտ հոգեբանական մակարդակի ապրումներով գործ, ապա Հրանտը գոնե ենթագիտակցաբար պետք է հասկանար, որ հիպնոսն իրեն պետք չէ, գոնե մի քիչ տատանվեր:
Սեդրակի դիակի ջղաձիգ նկարագրություններն էլ էին մի քիչ չափն անցած, թեև հասկանալի է, արված էր վախ հարուցելու համար:
Կարգին ամենահաս, ամեն ինչի մեջ քիթը խոթող ուրվական էր բայց Սեդրակը... անվան ընտրությունը հետաքրքիր էր, ինձ մոտ կոնկրետ ասոցիացիա առաջարցրեմ ոմն ուրիշ Սեդրակի հետ :D

Ընդհանուր առմամբ՝ վատը չէր: Թեմատիկայի մեջ էր:

Շինարար
11.04.2011, 15:51
Նշեմ, որ իմ դիտարկումները բավականին օբեկտիվ են լինելու և կխնդրեմ հեղինակներին չնեղվել, եթե բացահայտ նշվի ստեղծագործության վատ լինելու մասին: Իհարկե «վատ» ասվածը չի նշանակում, որ այն որևէ կերպ չի ընկալվի, այլ ուղղակի «վատ» այս ժանրում տեղավորվելու իմաստով:
:o Ադրիանո ջան, քիչ ըմ ապշեցի, գրականության մասին օբյեկտիվ կարծիք ունենալու վստահություն ունենալ, հրաշք է, կեցցես դու:))
օբյեկտիվ չափանիշներն արվեստում վերջին հաշվով անիմաստ են, իմ կարծիքով. սա տնտեսագիտություն չի, սա ստեղծագործել է;)

Սեանս - սյուժեն հետաքրքիր է, իսկականից տեղավորվում է «սարսափ» ժանրի մեջ, վերջինում առկա է «հայկական գործոնը»… Եթե նորից դիտարկեմ հինգ բալային համակարգով, ապա այս պատմվածքին կարելի է տալ 4 բալ: Հեղինակը Բյուրնա կարծես թե:
Չեմ հավատում, Բյուրի վերջին պատմվածքը ահա (http://www.akumb.am/showthread.php/59785-?????-????????????????), մինչ էդ էլ գիտեի, որ Բյուրը գրում է, բայց վերաբերվում էի որպես գրել-մրելու, բայց էդ պատմվածքով համոզվեցի, որ իսկապես գրում է ու էն էլ ոնց, ուղղակի երբ ուզում է, դա Բյուրը չէր, մեկ էլ լեզվի հանդեպ էդ աստիճան հոգածություն Բյուրը չունի, էդ առումով էլ Բյուրը չէր, հմենայն դեպս ես չեմ հավատում:

Գալաթեա
11.04.2011, 16:04
Մահը

Մի բան լավ էր, որ կարճ էր, ալարում եմ ախար երկարները կարդամ :(
Բայց երևի հենց դրա հետ կապված՝ թերություններ կային:
Մյուս գործերում սարսափի/կամ դրա փորձի/ պահը կեսերից էր սկսվում, իսկ այստեղ, դեռ չսկսած, վրա տվեց: Սառնամանիք, սևուսպիտակ, ես շատ գիտեմ ինչ...
Շարադրանքին կպչել չեմ կարող... վատը չէր, բայց բովանդակությունն աշխարհի պես հին էր, հետն էլ՝ Holywood-style murder մոտիվներով: Արամիկի հետ մի քիչ համամիտ եմ, բայց էնքան "Պիռոգ"ոտ չէր ինչքան էն ախմախ "Կրիկ"ոտ:
Ու էլի փորձ կար հայկական իրականությունից խուսափելու... ասենք ինչի Մարատ ու ոչ Արտաշես, էլի...

Ընդհանուր առմամբ, նույն գնահատականն, ինչ Սեանսին, վատը չէր:

Գալաթեա
11.04.2011, 16:20
Երկու շաուրմա ու մեկ թան

Սրա հեղինակը կարող է ասել. "Հայկական սարսափ ե՞ք ուզում, առը ձեզ, կերեք, շաուրմայի տեսքով" :D

Մյուսներից շատ է տարբերվում ընտրված սյուժեի պարզությամբ, "սահմռկեցուցիչ" մանրամասների նկարագրության բացակայությամբ ու չոր իրականությամբ: Ու հեգնանքով... "քրտինքով վաստակած 1500 դրամը"... Կարդալուց մտքովս անցավ՝ ով կարող է լինել հեղինակը, բայց մի քիչ թեթև հավանական է, որ նա կմասնակցի մրցույթին: Դրա համար՝ հետո կասեմ ում էի մտածել, ճիշտ էի թե ոչ :)

Շարադրանքը թույլ էր, մի տեսակ ստեղծագործական չէր, ոնց որ քննիչի զեկույց լիներ, անէմոցիա, անհուզում, լոկ փաստեր:

Բայց էլի եմ ասում, մյուսներից առանձնացնում եմ իր օրիգինալ ու չորուցամաք պարզությամբ:

CactuSoul
11.04.2011, 16:33
Ինչ աստիճանի էլ որ հասցրած լինեի սարսափել բոլոր տարբերակներից, վերջինի այս մի հատիկ նախադասությունը «հարամ արեց» անկեղծ ծիծաղով.

Աննայի մարմինը ամբողջությամբ թավալվում էր մահճակալի վրա…
:D

Դավիթ
11.04.2011, 16:42
Կարդացի նորից Սեանսը: Իրոք, որ հիպնոսի պահը մի տեսակ արագ անցավ: Կարելի էր ավելի զարգացնել այդ հատվածը, այլ ոչ թե 1,2, 3, 4: Ընդհանուր առմամբ էլի կասեմ, որ Սեանսը համապատասխանում է ժանրին, չնայած շատ սարսափելի չէր: Նաև դուրս եկավ հայկական շունչը պատմվացքի, որը չէի ասի Մահի և Վիրավորանքի հանդեպ:

CactuSoul
11.04.2011, 16:49
Երկու շաուրմա ու մեկ թան

Սրա հեղինակը կարող է ասել. "Հայկական սարսափ ե՞ք ուզում, առը ձեզ, կերեք, շաուրմայի տեսքով" :D


Հերոսն, ի դեպ, կարող էր շաուրման դասից հետո ուտել, ու ինչ-որ կերպ պարզվեր, որ իր հանձնած թոք-պլոճիկից ինչ-որ բան անպիտան է եղել ըստ նշանակության կիրառելու համար, ու բժիշկը վերավաճառել է շաուրմա սարքողներին, ու հիմա մեր հերոսն ուտում է շաուրմա՝ սեփական պապուց պատրաստված:}:)) Ճիշտ ա, դա ավելի շուտ ոչ թե հայկական, այլ հնդկական սարսափ կլիներ, բայց դե…:8:D

Գալաթեա
11.04.2011, 17:10
Նրանք, ովքեր կանգնած են

Փաստորեն էնքան էլ կանգնած չէին, նենց լավ էլ խլվլում էին :D
Մի բան հաստատ ա, ես խանութից շոր առնելուց էլ մանեկենի հագինը չեմ փորձի, ինչ իմանաս՝ ինչ կլինի, ով կլարվի հետևիցս՝ ոտքս արմատահան անելու նպատակով :D

Շատ հավանեցի լեզուն: Անթերի էր շարադրված, վարպետորեն:
Առանձին պատկերներ նկարագրելիս զգացվում էր հեղինակի վառ երևակայությունն ու կերպարներ ստեղծելու ունակությունը:
Բայց:
Երկարացրած էր, վախ հարուցելու պահով էլի չափազանցրած էր: Քանի որ միակ վախենալու բանը կյանքի եկած մանեկենն էր, ամեն ինչ արվել էր բառերի ու նկարագրությունների քանակի շնորհիվ հնարավորինս խտացնելու համար վախի զգացումը: Ու մեկ-մեկ շատ լինելու պատճառով՝ հակառակ էֆեկտն էր ստեղծվել:
Իսկ բովանդակության մեջ մի երկու պահ էլի հարցեր առաջացրին:
Օրինակ, եթե նախորդ աշխատողը նույնպես էդ առնական/էս որակումը վերջն էր/ մանեկենների ձեռը փախել էր, ուրեմն Սաշան գիժ չէր, մանեկեններն էին կատղած, չէ՞: Էդ դեպքում՝ ինչո՞ւ "բեղի"-ի վրա կայֆեր չէին բռնում: Չէ որ նա ի տարբերություն Սաշայի, շատ անդուր ու ցինիկ ձաձա էր: Լավ կերպար էր, ասեմ :)

Ինչևէ, թեև երկար էր, բայց հաճույքով կարդացի:
Ապրի հեղինակը:
Կարող է ivy-ն լինել, ի դեպ :)

Rammstein
11.04.2011, 17:56
Նոթատետրն էլ այդքան հայկական ծագում չունի:

Ծագման մասին խոսք չի գնացել:


Գործընկերս մոտ մի 18 տարի առաջ կախեց իրեն տան մեջ...Հոգեհանգիստը եղավ Հոլիվուդի Սուրբ Հովհաննես Եկեղեցում...Փող, փող և միայն փող...

Էդտեղից էլ հետեւություն` ամերիկայի եկեղեցականները թափելու ապրանք են (ավելի թափելու, քան մեր մոտինները): :pardon Համ էլ էս մրցույթը հայկական սարսափ ա, ոչ թե ամերիկյան… :))

Ռուֆուս
11.04.2011, 18:19
Ոչ մի կարծիք դեռ չեմ կարդացել (մենակ աչքովս ընկավ, որ ոմանք քլնգել են «ընդսմին» բառը:))) :)

1. Վիրավորանք - դուրս չեկավ, մեջը դինամիկա, անգլերեն ասած suspense չկար, ընդամենը դեպքերի անհետաքրքիր շարադրում էր, որը բնավ չէր տրամադրում հաջորդ նախադասությունը կարդալ: Ինչ վերաբերվում է «ընդսմին»ին, ահավասիկ սույն բառը ընդսմին կարելի է օգտագործել :)

2. Սեանս - բավականին լավն էր, լեզուն շատ լավն էր, suspense-ը կար, ընդհանուր առմամբ դուրս եկավ: Միակ մեծ մինուսը կանխատեսելիությունն էր:

3. Մահը - լավն էր, նախորդի համեմատ լեզուն ավելի թեթև էր, ավելի հեշտորեն էր կարդացվում: Suspense-ը էդքան էլ զգալի չէր, ինչ Սեանսում, մի փոքր հումորային էր, վերջը դուրս եկավ (չնայած կանխատեսելիությանը)

4. Երկու շաուրմա ու մեկ թան - :[ Հաշվենք, թե սրա հեղինակը ոչ մի բան էլ չի գրել :[ Մանյակ մարդասպանի հումորային պատմվածքը բնավ չէր ստացվել ու ծիծաղելի չէր... Էն տպավորությունն է, որ գրվել է յաբախտի, 15 րոպեում, էնքան որ մի բան գրվի...

Գնամ սուրճ պատրաստեմ ու վալերիան խմեմ գամ :}

5. Նրանք, ովքեր կանգնած են - Բռռռռ, շատ լավն էր :o Ընթացքում նույնիսկ մի քանի անգամ փշաքաղվել եմ: Մինչև հիմա կարդացածներիցս լավագույն տարբերակն ա, ընտիր ձևով շարադրված, սարսափ պատմվածքին բնորոշ suspense-ով, ամբողջ թաշախուստով: Հեղինակին՝ հարգանքներ :) Այ սրա ժամանակ վալերիանը հաստատ չէր խանգարի :) Հ.Գ. Ես էլ էդ անտեր մանեկեններին հեչ չեմ սիրում :(

6. Վիշապի վանք - հմմ :think բա շարունակությունն ու՞ր ա... Տառասխալներն ու վրիպակները չափից դուրս շատ էին, չէին տրամադրում կարդալ: Դուրս չեկավ, սարսափելի չէր, ավելի շուտ հիշեցնում էր հոլիվուդյան դեռահասների համար նախատեսված «սարսափ» ֆիլմերը, որոնք հեչ սարսափելի չեն: Եթե նույնիսկ շարունակություն լիներ, շատ կասկածում եմ, որ դուրս կգար:

7. Աննան - Վատն էր, տառասխալներն ու վրիպակներն էին համը հանում, համ ծեծված թեմա էր, համ էլ ընդհանրապես համոզիչ չէր: Մեկը ես էդ քահանային կախել կտայի :}

Սովորաբար ստեղծագործական մրցույթներին քվեարկում եմ մի քանի տարբերակների համար, որոնք ամենաշատն են դուրս եկել: Այս մրցույթին սիրով կքվեարկեի Սեանս, Մահը, Նրանք, ովքեր կանգնած են տարբերակների օգտին, բայց այս անգամ քվեարկելու եմ միայն Նրանք, ովքեր կանգնած են տարբերակի օգտին, որովհետև ոչ միայն մյուս ստեղծագործություններից մի գլուխ բարձր էր (որոշներից նույնիսկ մի քանի գլուխ), այլ անկեղծորեն ուզում եմ, որ հենց այս տարբերակը հաղթի :)

Լավ, գնամ տեսնեմ էսքան ինչ եք գրել :))

Ռուֆուս
11.04.2011, 18:49
Քննարկումները կարդացի, մյուսների կարծիքները բավականին հետաքրքիր էին ու հիմնականում համակարծիք եմ :) Մենակ մի բանում համաձայն չեմ, Նրանք, ովքեր կանգնած են տարբերակը բոլորովին արհեստականորեն ձգած չէր, ընդհակառակը, ամենաօպտիմալ երկարությունն ուներ: Նկարագրությունները ընտիր էին, հեղինակի մոտ շատ լավ էր ստացվել վախի ու սարսափի մթնոլորտը ստեղծել (ինչը մնացած բոլոր տարբերակներում կամ շա՜տ թույլ էր, կամ էլ ընդհանրապես բացակայում էր), եթե մի փոքր տեքստը կրճատվեր, ամբողջ էֆեկտը կկորեր: :)

Հայկօ
11.04.2011, 18:54
1. Լավը չէր
2. Լավն էր
3. Վատը չէր
4. Վատն էր
5. Լավն էր
6. Վատն էր
7. Վատն էր


Հիմնվելով սույն բարդ վերլուծության վրա՝ քվեարկում եմ հինգերորդի օգտին :)): Հետո կփորձեմ ավելի մանրամասն անդրադառնալ ամեն մեկին :):

Իսկ առայժմ եկեք համաձայնենք, որ լավ մրցույթ էր, ու երեք նոր ու լավ պատմվածքներ ստեղծվեցին էս մրցույթի արդյունքում :):

Ռուֆուս
11.04.2011, 19:03
Իսկ առայժմ եկեք համաձայնենք, որ լավ մրցույթ էր, ու երեք նոր ու լավ պատմվածքներ ստեղծվեցին էս մրցույթի արդյունքում :):

Ահա, լրիվ համաձայն եմ: Նույնիսկ կասեի մինչև հիմա եղած բոլոր մրցույթներից լավագույնն էր :)

Chuk
11.04.2011, 19:04
Ահա, լրիվ համաձայն եմ: Նույնիսկ կասեի մինչև հիմա եղած բոլոր մրցույթներից լավագույնն էր :)

Բա որ տենց ա էն վերևի like կնոպկեն սեղմե՛ք :angry :))
Լուրջ, ժող, իրազեկենք հնարավորինս շատ մարդկանց :)

Հայկօ
11.04.2011, 19:16
Բա որ տենց ա էն վերևի like կնոպկեն սեղմե՛ք :angry :))
Լուրջ, ժող, իրազեկենք հնարավորինս շատ մարդկանց :)

Գրանցված չեմ, ափսոս :(:

Ի դեպ՝ հենց նոր մտքովս մի շատ կայֆ բան անցավ, որ դեռ հարկավոր ա հստակ ձևակերպել :)): Բայց եթե ես ճիշտ եմ, ուրեմն Գալը սխալ ա (մասամբ) :)):

Malxas
11.04.2011, 19:45
Բա որ տենց ա էն վերևի like կնոպկեն սեղմե՛ք :angry :))
Լուրջ, ժող, իրազեկենք հնարավորինս շատ մարդկանց :)

Էդ like կնոպկան ինձ մոտ ոնց որ չկա: Էջի որ մասում է գտնվում ?

Ռուֆուս
11.04.2011, 19:47
Էդ like կնոպկան ինձ մոտ ոնց որ չկա: Էջի որ մասում է գտնվում ?

Նախ պետք է www.facebook.com -ի հաշիվ ունենաս: Էջի ամենավերևում կա կապույտ իկոնկա "Connect", սեղմում ես դրա վրա, լոգին ես լինում Ֆեյսբուքի հաշվով ու like կնոպկան հայտնվում ա բոլոր թեմաների վերևում:

Malxas
11.04.2011, 19:54
Նախ պետք է www.facebook.com -ի հաշիվ ունենաս: Էջի ամենավերևում կա կապույտ իկոնկա "Connect", սեղմում ես դրա վրա, լոգին ես լինում Ֆեյսբուքի հաշվով ու like կնոպկան հայտնվում ա բոլոր թեմաների վերևում:

Ռուֆուս, քեզ հալալ է: Ամեն ինչին արագ արձագանքում ես: Մեկ ուրիշը քո տեղը լիներ ընդունարանում մի կես ժամ սպասեցնել կտար: :))
Շնորհակալ եմ, արդեն սեղմել եմ like - ը:

impression
11.04.2011, 19:58
Ճիշտն ասած վերջին երկուսը ընդհանրապես կարդալ չկարողացա, դե էլ ինչ իմփրեշն, որ սենց մի ախմախ բան չասի :) բայց ես տենցն եմ՝ մի երկու տողը որ չտրամադրեց, էլ չեմ շարունակում, ու որակումը՝ վատ:

Հիմա գանք հերթով.

Վիրավորանք - հետաքրքիր չէր, ուրիշ ասելու բան չունեմ
Սեանս - հետաքրքիր էր, բայց լավ չմտածված, մանավանդ վերջը. կարելի էր հազար ու մի ձևով վերջացնել, ու հեղինակն ընտրել էր ամենականխատեսելին, ոնց ասեց Ռուֆը... կամ էլ Ռուֆը, ու ես էլ իր շնորհիվ, էնքան ենք տենց փսիխո կինոներ նայել, որ արդեն ամեն ինչ կանխատեսելի ա դարձել :D
Մահը - փորձած էր հոլիվուդյան էքշն, սպեցէֆեկտներ բան ստանալ, ու դա հաջողվել էր ինչ-որ տեղ, բայց ընդհանուր առմամբ էնքան էլ դուր չեկավ ինձ
Երկու շաուրմա ու մեկ թան - ճիշտն ասաց հումոր չտեսա էստեղ, թող ներեն ինձ նրանք, ովքեր տեսել են... սա ավելի շուտ նաիվ սենտիմենտալ ու բնավ ոչ վախենալու պատմվածք էր, գնահատականը՝ միջինից ցածր
Նրանք, ովքեր կանգնած են - գրողը դեմք ա, բացահայտվելուց հետո հիշեցրեք ճակատը պաչեմ :) նյութն ընդհանրապես ինձ դուր չեկավ, ու կանխատեսելի էր, ու իմը չէր, բայց շատ հավես էր գրել, ապրի ինքը

Գալաթեա
11.04.2011, 20:02
Գնամ քլունգս բերեմ, թե չէ վերջին երկու հատը դեռ չեմ նախշել:

Moonwalker
11.04.2011, 20:22
Ճիշտն ասած մեկնաբանությունները վաղը. էսօր հոգնած եմ::cry2

Քվեարկել եմ «Սեանս»-ի, «Մահ»-ի ու «Նրանք, ովքեր կանգնած են»-ի օգտին: Սպասում էի, որ շաուրմայատիպ մի բան լինելու էր::))

Գալաթեա
11.04.2011, 20:30
Տակ... նույնիսկ չգիտեմ Վիշապի վանքի մասին ինչ ասեմ... ու ոնց ասեմ, որ շատ կոպիտ չհնչի:
Ախր շատ թույլն ա :(
Թող ների ինձ գրողը, բայց ինքն ավելի լավ էր իմ առաջարկած տարբերակից օգտվեր... էն, որ երբ որ գրել չի ստացվում, պարզապես պետք չի մասնակցել, մեղք են կարդացողները:
Օրինակ առաջին պարբերությունը՝

... Այս նկարի վրա պատկերված է “Վիշապի Վանքը”, ցավոք նկարչի անունը մինչ օրս անհայտ է, բայց հայտնի է որ այս վանքը նկարել են բազում նկարիչներ տարբեր տեսանկյունից և օրվա ու տարվա տարբեր ժամանակներում: ...Մեզ հայտնի նկարներից ոչ մեկի հեղինակի մասին ոչ մի տվյալ դեռ հայտնի չէ, ինչպես նաև նրանց ուրիշ աշխատանքներ: Միայն կարող եմ ասել, որ եթե այս վանքը իրոք գոյություն ունի, ապա այն շատ հին է և շատ լավ է պահպանվել...

Ընդգծածս մասի իմաստը որևէ մեկը կարող է՞ ինձ բացատրել, ես որովհետև չեմ հասկանում:

Պատմվածքի ոչ մի պարբերությունն ասես մյուսների հետ կապ չունի: Անկապ իրար հետևից գրված են:
Պատկերները շատ թույլ են, ոչ համոզիչ:

Ուղղագրական ու ոճական բազում սխալներ կային, էլ չեմ ասում վրիպակները: Նման մրցույթի այսպիսի փնթի աշխատանք ներկայացնելը ես համարում եմ հարգանքի բացակայություն ընթերցողի նկատմամբ... ասենք, ինչո՞ւ պետք է մանեկենների մասին գրողը այդպիսի մաքուր, մշակված ու իդեալական տեքստ ներկայացնի, իսկ մեկ ուրիշը՝ վերստուգող սրբագրիչի ու խմբագրի սաստիկ կարիք ունեցող գործ:

Վերջում գրված "շարունակելի"-ն լրիվ ավելորդ էր, առանց այն էլ պարզ էր, որ այնտեղ ավարտ չկա, ոչ տրամաբանական, ոչ էլ մեկ ուրիշ:

Գալաթեա
11.04.2011, 21:02
Աննան

Ինչ-որ մեկը "Exorcist" (http://www.imdb.com/title/tt0070047/) ֆիլմը շատ ա նայել :)

Այդպես էլ չհասկացա, էդ աղջկան ինչ եղավ Երևան տեղափոխվելուց հետո... հասկացանք, մայրաքաղաքն իր վատ ազդեցություններն ունի, բայց դե էդքան չէ էլի :)
Արհեստական էր: Աննայի վատ լինելու ու տառապելու տեսարանները համոզիչ չէին, երբեմն նույնիսկ ծիծաղելի:

Միայն մի բանի հետ եմ համամիտ պատմվածքի ներկայացրածից, որ Տեր Հովհաննեսն առաջին եկեղեցականը չէ, որ մարդու գլուխ է կերել... թեև պատմվածքի թերի շարադրանքն այդպես էլ չբացատրեց, կոնկրետ ինչն էր պատճառը, որ տերտերն իր աղոթքներով դաբիծ արեց խեղճ էրեխուն:


Թույլ էր:

Գալաթեա
11.04.2011, 21:08
]Վերջ, քլունգս մաշվեց, ես տենց էլ նորմալ չվախեցա:
Պատճառն էն չի բայց, որ գրածները միանշանակ վախենալու չէին, գիտե՞ք :)

Պարզապես էս լուսավոր դարում, շատ բան տեսած ու երես առած մեզ, մենքին :), շատ քիչ բան ա մնացել, որ կարա վախեցնի:

Մրցույթը հաջողված եմ համարում ու տվյալ պահին հաղթում է ամենաարժանին :)

Ռուֆուս
11.04.2011, 21:18
]Վերջ, քլունգս մաշվեց, ես տենց էլ նորմալ չվախեցա:
Պատճառն էն չի բայց, որ գրածները միանշանակ վախենալու չէին, գիտե՞ք :)

Պարզապես էս լուսավոր դարում, շատ բան տեսած ու երես առած մեզ, մենքին :), շատ քիչ բան ա մնացել, որ կարա վախեցնի:

Մրցույթը հաջողված եմ համարում ու տվյալ պահին հաղթում է ամենաարժանին :)

Ինձ թվում ա մոռացել ես քվեարկել :))

Գալաթեա
11.04.2011, 21:21
Ինձ թվում ա մոռացել ես քվեարկել :))

Ռուֆ, բոլորից լավ ես նկատել, քվեարկելու հետ չունեմ :D
Դեռ կհասցնեմ ;)

Հայկօ
11.04.2011, 21:45
Տարբերակ 1. Վիրավորանք

Ընդսմինը արդեն ոնց որ թե շատ ա տրորվել, ու հեղինակը հիմա հաստատ մտածում ա «Ձեռս չորանար չգրեի էդ բառը, ախր դրանից էն կողմ հլը եքա տեքստ կա, ժողովուրդ, էդ էլ կարդացեք ախր»: Շտապեմ մխիթարել հեղինակին. մնացածն էլ էր ընդսմին :D: Չէ, եթե լուրջ, ապա համոզիչ չէր. մի քիչ անփորձ էր գրած, ոչ մի ճնշող, դիսկոմֆորտ ստեղծոց բան չկար, ու չնայած որ առաջին դեմքով էր գրած, չէր ստիպում հերոսի հետ միասին զգալ նրա զգացածը: Մեկ շաբաթ - հինգ տարվա հնարքը գուցե լավն ա՝ մի երկու տեղ հպանցիկ հիշատակելու համար, բայց անընդհատ կրկնելը էֆեկտը թուլացնում ա: Ուրվականները ու մանավանդ Բեհեղզեբուղին քարով-փեդով քշելը լրիվ ֆարս էին :(: Այլաբանությունը, պարզ ա, էն էր, որ հոգեկան հիվանդը սովորական մարդկանց ա հալածել, մինչդեռ իրեն թվում էր, թե չարքեր ա քշում, բայց մի քիչ անմշակ էր, կարելի էր ավելի լավ ներկայացնել:

«Ողորմելի, չնչին մարդիկ» արտահայտությունը Պանիկովսկուն հիշեցրեց :)): Լիոն, չլինի՞ դու ես գրել: Դու իմ իմացած էն քիչ մարդկանցից ես, ովքեր Օստապ Իբրահիմովիչի հետ կապված ամեն ինչ անգիր գիտեն (համարյա իմ չափ լավ :))):

Դժվար ա ասել՝ ով ա գրել: Ինձ թվում ա՝ Ակումբի համեմատաբար «երիտասարդ» անդամներից ա հեղինակը: Ընդհանուր ոճը արևոտ եղանակի պիկնիկ էր հիշեցնում: Ինձ դուր չեկավ: Եթե ուզում եք մտավոր թերզարգացածների կամ հոգեկան հիվանդների մասին հրաշալի բան կարդաք, կարդացեք «Ծաղիկներ Էլջերնոնի համար» կամ «Թռիչք կկվի բնի վրայով» գործերը: Հեղինակին նույնպես խորհուրդ կտայի :oy:

Հեղինակին անկեղծ շնորհակալություն՝ գործադրած ջանքերի ու ծախսած ժամանակի համար :):

Գալաթեա
11.04.2011, 22:06
Հետաքրքիր ա, էս որ անընդհատ թեմայում մի տաս հոգի առանց լոգին լինելու կա, պատահական մարդիկ են, թե՞ հեղինակներն են գողտուկ լցվել, որ գյոզերով տեսնեն ինչ ա կատարվում :D

Հայկօ
11.04.2011, 22:10
Տարբերակ 2. Սեանս

Միանգամից ասեմ, որ 2-րդ տարբերակը շատ լավն ա: Որովհետև, նախևառաջ, լավ մտածված ինտրիգ ու բեքգրաունդ կա մեջը, բայց ոչ միայն էդ պատճառներով: Վարպետորեն ա գրված, լուրջ մշակված ա, գրողը հաստատ տաղանդավոր մարդ ա ու խորթ չի ո՛չ գրելուն, ո՛չ էլ կարդալուն (երկրորդը շատ կարևոր ա): Մթնոլորտը լավ էր ստեղծված, ինտրիգը չէի ասի, թե հեշտ ու միանգամից էր հասկացվում, բայց կարելի էր գուշակել: «Եթե պատից հրացան ա կախված, ապա էդ հրացանը վերջում պիտի կրակի», ասում ա մեկը: Մյուսը ասում ա. «Եթե մինչև մոտավորապես կեսերը նոր հերոսներ չեն հայտնվում, ապա ամենաանսպասելի թեկնածուն հաստատ էն պատից կախված հրացանն ա, որ վերջում պիտի կրակի»: Բայց էդ ոչ մի բան չի փոխում. պատմվածքը շատ լավն էր, լեզուն մշակված ու հիմնականում դիպուկ էր, հանգուցալուծումը ճիշտ էր շարադրած (նույն գաղափարը հազար ձևի կարելի ա մատուցել, հեղինակը մտածել ու գտել ա ճիշտ՝ գերբնականը իրականի հետ կապելու ձևը): Մենակ մի բան ա հետ պահել սրա օգտին էլ քվեարկելուց՝ պատմվածքի հիմքը: Այսինքն՝ էն աշխարհից վերադարձած կենդանի մեռելները: Չգիտեմ, ես զուտ սուբյեկտիվորեն սարսափի էն «մսոտ-արյունոտ-ուրվականոտ» տարատեսակները չեմ սիրում, մի քիչ ավելի պակաս տարածված բաներ եմ հավանում, ու մի քիչ ավելի, ըը, հոգեբանական, ինչ ասեմ: Ռուֆուսի ասած suspens-ն էլ էր քիչ, ստեղ ավելի շատ էն «բո՛» էֆեկտն էր, քան թե աստիճանաբար խորացվող տագնապի ու վախի զգացումը (չնայած կիսամղձավանջային պատկերներն ու Սեդրակի նկարագրությունները շատ լավ նպաստում են ընդհանուր էն մթնոլորտի ստեղծելուն, ինչ որ ուզեցել ա հեղինակը, որովհետև լավ են գրված): Մի խոսքով՝ ճաշակի հարցերը մի կողմ, մնացած բոլոր առումներով շատ լավն ա:

Ինձ թվում ա՝ հեղինակը Գալաթեան ա, ինքը կարողանում ա սենց գրել:

Հեղինակին անկեղծ շնորհակալություն՝ գործադրած ջանքերի ու ծախսած ժամանակի համար:

Նաիրուհի
11.04.2011, 22:11
Հետաքրքիր ա, էս որ անընդհատ թեմայում մի տաս հոգի առանց լոգին լինելու կա, պատահական մարդիկ են, թե՞ հեղինակներն են գողտուկ լցվել, որ գյոզերով տեսնեն ինչ ա կատարվում :D

Ֆեյսբուքի լայքի արդյունքն է, Լիլ։ :)

Yellow Raven
11.04.2011, 22:20
Ըհը, բացեցինք Word Document-ը, հիմա սկսում եմ հերթով կարդալը… Վայ նրանց,որոնք ինձ դուր չեն եկել:goblin)

1.Վիրավորանք- Զգում եմ, որ շատ ծանոթ ձեռագրով է գրված, բայց այնուամենայնիվ պետքա ասեմ` սրանից ի՞նչ սարսափ:)) ) Որպես ստեղծագործություն շատ վատը չէի անվանի, աբսուրդային հետաքրքիր պահեր կային մեջը, որոնք իհարկե լավացման կարիք ունեին… Բայց ամեն դեպքում սարսափից այնքան հեռու էր, ինչքան ես Անդրեյ Գուբինի երգերից:oy

2.Սեանս- Դզեց)) Հասուն ստեղծագործություն էր` հասուն սկիզբ-ընթացք-ավարտ հստակ ստորաբաժանումով… Կարելի էր ավելի սարսափելիացնել, բայց հեղինակը որոշել էր ավելի իրական դարձնել պատմությունը ու չօգտվել զարհուրելի հրեշների ու առասպելական հերոսների օգնությունից: Եթե ավելի հաջող ստեղծագործություն չլինի ձայնս սրան կտամ, համենայն դեպս դեդեկտիվի ու սարսափի հաճելի խառնուրդ էր:

3.Մահը-Ճուտիկները որ չլինեին ավելի լավ կստացվեր… Համենայն դեպս երբ փորձում ես մարդկանց վախեցնել ցանկալի է փաղաքշական բառերի տեղը ավելի սարսափելի բառեր օգտագործել: Եթե համեմատենք նախորդի հետ, նախորդն ինձ ավելի դուր եկավ: Մի բան պակասում էր Մահին… Կանխատեսելի էր մի փոքր էլ: Բացի այդ էլ ավելի մոտ էր դեդեկտիվին...

4.Երկու շաուրմա ու մեկ թան- Գլուխգործոց… Սարսափելի, զարհուրելի… Մի վայրկյան անգամ չի թողնում շնչես :D Նման հանճարեղ գործեր անգամ մեծն Լովերկրաֆտ ձյան չէր կարողանում ստեղծել:love) Իսկ հիմա հարց` Chilly սա դո՞ւ ես գրել:P

5.Նրանք, ովքեր կանգնած են- Չգիտեմ էլ ինչ ասեմ էս ստեղծագործության մասին: Շատ լավ էր գրված, հայկական գրականության մեջ անխոս շատ լուրջ աշխատանք է… Կքվեարկեմ սրա օգտին ևս… Բայց պլագիատը շատ էր: Նման ստեղծագործություններ էլի եմ կարդացել: Ամեն դեպքում ապրի գրողը՝repect:)

6.Վիշապի վանք- Եթե վերջին <<Շարունակելի…>>-ն անտեսենք, ուրեմն` սարսափ չէր, սյուժետային գիծը ձգձգված էր, հստակ վերջակետ չտեսա:

7.Աննան-Ըստ իս ամենաթույլն էր բոլոր ստեղծագործություններից: Էկզորցիզմի մասին լսելուց դահլիճի քարանալու իմաստն այդպես էլ չհասկացա:Գրողը երևի սկսնակ է դեռ, ամեն դեպքում աշխատի մինչև նման մրցույթներին մասնակցելդ գրածներդ տալ մի քանի հոգու, որ կարդան:)

Քվեարկում եմ <<Սեանս>>-ի ու <<Նրանք, ովքեր կանգնած են>>-ի օգտին:)

impression
11.04.2011, 22:27
ժող, ինձ թվու՞մ ա, թե՞ իրոք էսքան աշխույժ մրցույթ դեռ չէր եղել :)
ինչ հավես ա, ապրեն մասնակցողները
ընդսմին, հիմա քոմենթողներն էլ են ակտիվ մասնակիցներ, ոչ միայն հեղինակները ;)

Գալաթեա
11.04.2011, 22:30
ժող, ինձ թվու՞մ ա, թե՞ իրոք էսքան աշխույժ մրցույթ դեռ չէր եղել :)
ինչ հավես ա, ապրեն մասնակցողները
ընդսմին, հիմա քոմենթողներն էլ են ակտիվ մասնակիցներ, ոչ միայն հեղինակները ;)

Հա, իսկապես հավեսը ստացվեց, ապրի Այվին, իր միտքն էր չէ՞:
Ափսոսում եմ, որ մի քիչ շատ չէին հեղինակները, ձեռքերս քոր են գալիս, ուզում եմ էլի քլնգեմ :D
Բռնեմ երկրորդ կռուգով անցնեմ :D

Ռուֆուս
11.04.2011, 22:31
Ինձ էս մրցույթներում ամենաշատը քննարկման փուլն ա դուր գալիս :nyam

Chuk
11.04.2011, 22:32
Ես էլ եմ ուզում կարծիքներ գրել :cry

Գալաթեա
11.04.2011, 22:35
Ես էլ եմ ուզում կարծիքներ գրել :cry

է գրի, մենք ուղղակի լուրջ չենք ընդունի՝ տեղյակ լինելով քո տեղյակությանը :D
Շատ ընդսմին տղա դուրս եկար բայց, հա:

impression
11.04.2011, 22:36
Ես էլ եմ ուզում կարծիքներ գրել :cry

վույ, խեղճ Չուկը ամեն ինչ պատրաստել, փռել ա դեմներս, հիմա մենք սենց ուրախանում ենք, իկս ինքը մի կարծիքն ինչ ա՝ գրելու իրավունք չունի :( բայց էդ իրավունքից ո՞վ ա իրեն զրկել - ինքը :D

Yellow Raven
11.04.2011, 22:37
ժող, ինձ թվու՞մ ա, թե՞ իրոք էսքան աշխույժ մրցույթ դեռ չէր եղել :)
ինչ հավես ա, ապրեն մասնակցողները
ընդսմին, հիմա քոմենթողներն էլ են ակտիվ մասնակիցներ, ոչ միայն հեղինակները ;)

Ես միշտ էլ էն կարծիքին եմ եղել, որ թեկուզ մեկ հաջող ստեղծագործությունը մրցույթը կարող է հետաքրքրացնել:)
Իհարկե, լավ կլիներ, որ շատ լինեին հետաքրքիր ստեղծագործությունները, բայց երեքով սահմանափակվենք էս անգամ, մյուս անգամ ավելի լավ կլինի:)

Հ.Գ. Շատ լուրջ կասկածներ ունեմ, որ ձեզ շատ գրաված <<ընդսմին>>-ի հեղինակը einnA-ն է:))

Chuk
11.04.2011, 22:42
Սարսափելին էն ա, որ մինչ քվեարկության ավարտը բոլոր կարծիքները կպրծնեն :))
Չէ, լուրջ, համարյա ինչ ուզել եմ ասել, արդեն գրած ա թեմայում.. .կամ գուցե նույնիսկ ամեն ինչը :unsure

Հայկօ
11.04.2011, 22:48
Տարբերակ 3. Մահը

Ինչու՞ հենց Մահը :)): Լավ, էդ մի կողմ:

Դիզայներական ասույթ կա, որ «White is the new black»: Կարելի ա ասել, որ «Ճուտիկ is the new ընդսմին» :)): Էս՝ կատակով: Լուրջը էն ա, որ էլի զգացվում էր, թե ինքչան մտածված ու քցած-բռնած ա էս մի պատմվածքն էլ: Ինձ նույնիսկ թվում ա, թե հեղինակը առաջիններից մեկը մտահղացել ա հայելու մեջ սեփական մեռած արտացոլանքը տեսնելու հետաքրքիր գաղափարը, հետո դրա շուրջ պատմվածք ա շարել: Էն suspens-ը ստեղ էլ էր պակասում, որովհետև խեղճ աղջիկը սրճարանում նստած-չնստած՝ միանգամից սկսում ա ինչ-որ ուրվականներ ու մեռելներ տեսնել, ու պատմվածքի մեջ մնում ա ընդամենը մի կոզր՝ մարդասպան Մարատը: Հա, անաստվածավարի սպոյլերախեղդ եմ անելու եմ ամեն ինչ ու բոլորին, դուք շարունակեք կարդալ: Մի ուրիշ բան եմ նկատել. համարյա մինչև կեսերը տենց էլ չէի զգացել, որ պատմողը աղջիկ ա: Ես տղա եմ, ինձ թվում էր, թե ինքն էլ ա տղա: Էդ նշանակում ա, որ սեռը հուշող բաները էնքան էլ շատ չեն, կներեք արտահայտությանս համար: Այսինքն՝ աղջիկ ընթերցողը ավտոմատ աղջիկ ա համարելու պատմողին: Ու մանավանդ նշանակում ա, որ գրողն էլ իգական սեռի ներկայացուցիչ ա (Ռուֆուս, եթե դու ես գրել, կներես, լուրջ՝ քեզ էլ եմ կասկածում :D):

Ոչ էնքան սարսափ էր, ինչքան միստիկայի տարրերով դետեկտիվ: Շարադրանքը հավանեցի, համարյա ոչ մի «դարուփոս» չէր հանդիպում կարդալիս, ապրի հեղինակը: Բայց նախորդը ավելի լավն էր էդ առումով, կներեք: Ինձ համար միակ լուրջ թերությունը էլի նույնն ա, ինչ երկրորդ տարբերակում էր՝ ուրվականներ-մեռելներ-ածելիներ... Էս կոկտեյլը, մի խոսքով: Էնքան էլ չեմ սիրում, ինչ կարող ես անել: Էս ոնց որ ամենահեշտ տարբերակն ա, որ կարելի ա ընտրել, ու ամենապարզը. սրանցով վախեցնելը հեշտ ա, բայց սա մակերեսային բնույթ ունի, խաղում ա մարդու բնազդային-անասնական վախերի հետ: Ինչևէ, պատմվածքը ավելի լուրջ արժանիքներ ունի, ու էդ էլի մշակված-մտածված սյուժեն ու զարգացումն ա: Նենց ի միջի այլոց չի գրված, էլի:

Կարող ա ivy-ն լինել, չնայած հեչ համոզված չեմ:

Հեղինակին անկեղծ շնորհակալություն՝ գործադրած ջանքերի ու ծախսած ժամանակի համար:

Գալաթեա
11.04.2011, 22:54
Հայկօ, ես էլ ասում եմ քլունգս ուր ա :D

Hagrig
11.04.2011, 22:55
Նախքան որևէ պատմվածքի օգտին քվեարկելը՝գրեմ իմ կարծիքը: Նախ շնորհակալ եմ բոլոր հեղինակներց ակտիվություն ցուցաբերելու համար: Բոլորիդ կողմից գրված պատմվածքները մանրամասն կարդացել եմ, փորձել եմ գտնել ինձ համար ամենահետաքրքիրը: Ինչ մեղքս թաքցնեմ այս ժանրի ստեղծագորություններ կարդալու հակում ունեմ ու հենց հայտարարվեց նման մրցույթի մասին, միանգամից հետաքրքրեց: Նշեմ, որ իմ դիտարկումները բավականին օբեկտիվ են լինելու և կխնդրեմ հեղինակներին չնեղվել, եթե բացահայտ նշվի ստեղծագործության վատ լինելու մասին: Իհարկե «վատ» ասվածը չի նշանակում, որ այն որևէ կերպ չի ընկալվի, այլ ուղղակի «վատ» այս ժանրում տեղավորվելու իմաստով:
Ուրեմն սկսենք
Վիրավորանք - սյուժեն բավականին հետաքրքիր է, ինչ-որ անսպասելիության կտոր կա մեջը, սակայն եթե գնահատելու լինենք 5 բալային համակարգով, ապա որպես «սարսափ» ժանր այն կգնահատեմ 2: Բացակայում էր նաև «հայկական» գործոնը: Չգիտես ինչու համոզված եմ, որ հեղինակը աղջիկ է:
Սեանս - սյուժեն հետաքրքիր է, իսկականից տեղավորվում է «սարսափ» ժանրի մեջ, վերջինում առկա է «հայկական գործոնը»… Եթե նորից դիտարկեմ հինգ բալային համակարգով, ապա այս պատմվածքին կարելի է տալ 4 բալ: Հեղինակը Բյուրնա կարծես թե: Մեջբերեմ մի հատված, որը ըստ ինձ լավ էլ արտահայտում է սարսափ ոճի մեջ լինելը.«Էդ գիշեր քնաբեր խմեցի, որ կարողանամ քնել: Աչքերս հենց փակվում էին, Սեդրակի դիակն էր գալիս աչքիս առաջ` դագաղում պառկած, մարմինն արդեն սկսել էր փտել, փակ աչքերը փոս էին ընկել, քիթը սրվել էր, իսկ շուրթերի բացվածքի սև գիծը ավելի էր մեծացել, շուրթերն ավելի էին թեքվել դեպի ներքև, մազերը նոսրացել էին: Մեկ էլ նորից աչքերը չռեց վրաս, մետաքսե ծածկոցի տակ պահված ձեռքերը հանեց դուրս, ու պահեց էնպես, որ ես տեսնեմ դաստակների մոտի հսկայական պատռվածքները, որոնք արդեն նեխել էին, ու մանր որդեր կային վրան: “Հրանտ, մահճակալիդ տակ” նորից կրկնեց նա ու դեմքը շրջեց ինձնից: Երբ գլուխը թեքեց, գանգամաշկը պոկվեց գլխից ու մազերի հետ միասին մնաց դագաղին կպած: Ես արթնացա իմ գոռոցից: Ջերմում էի երևի, ահավոր թույլ էի, բայց հավաքեցի վերջին ուժերս ու մի կերպ ինձ քարշ տվեցի հյուրասենյակ: Պառկեցի բազմոցին ու կամ քնեցի, կամ գիտակցությունս կորցրեցի, չգիտեմ: »
Մահը - կարելի է ասել իմ հավանած երկրորդ պատմությունն է: Չնայած, որպես «սարսափ» ժանր կարելի է գնահատել 2: Այս պատմվածքում ինձ գրավեց մոտիկ ընկերոջ հանգամանքը, անընդհատ ցանկանում էի կարդալ տեսնել բա հետո ինչ եղավ ու պարզվավ, որ ընկերը...................:o: Իմ խորին համոզմամբ հեղինակը աղջիկա:
Երկու շաուրմա ու մեկ թան - Իսկականից շաուրմայոտ ու թանոտ պատմվածք է;)… «Հայկական սարսափ» ժանրին ընդհանրապես չի համապատասխանում: Եթե գնահատելու լինենք, ապա կարելի է տալ 0 միավոր: Հեղինակը տղա է:
Նրանք, ովքեր կանգնած են - այս պատմվածքը ընդհանրապես հետաքրքրություն չառաջացրեց: Որպես սարսափ ժանր կարելի է տալ 1 բալ: Հեղինակը տղա է:
Վիշապի վանք - շատ մանկականոտ էր: Կոնկրետ ինձ չհետաքրքրեց: Որպես սարսափ ժանր կարելի է տալ 1 բալ: Այս պատմությունը կարելի է տեղավորել ուրիշ ժանրերում: Հեղինակը աղջիկ է:
Աննան - պատմությունը սկսզբում ինձ գրավեց, սակայն հետո հասկացա, որ ավելի շատ կարծես ինչ-որ ֆիլմի կրկնօրինակ է: Ինձ դա զգացնել տվեց այ այս դրվագը.« Մտնելով Աննայի սենյակ մենք նրան տեսանք գետնին ընկած, ամբողջ երեսը արյունոտ, և նա պատերն էր քերում իր եղունգներով ու կամաց խոսում էր ինչ որ անհասկանալի արտահայտություններ: » Կարծում եմ ևս բավարար չէ, ավելի հետաքրքիր կլիներ, եթե առավել առանձին սյուժե ներկայացվեր, կամ այնպես գրված լիներ, որ թվար թե ինչ-որ նո էլէմենտներ կա մեջը: Չնայած դրան «սարսափ» ժանրին համապատսխանությունը գնահատում եմ 3: Հեղինակը աղջիկ է…
Adriano, քօ մոտ բոլորը աղջիկ դուրս եկան :) Բայց օբյեկտիվ վերլություն էր ;)

Սարսափելին էն ա, որ մինչ քվեարկության ավարտը բոլոր կարծիքները կպրծնեն :))
Չէ, լուրջ, համարյա ինչ ուզել եմ ասել, արդեն գրած ա թեմայում.. .կամ գուցե նույնիսկ ամեն ինչը :unsure
դեեեե... դու էլ առավելություն ունես :) մրցույթի ավարտից հետո միանգամից բոլոր կարծիքները կգրես ու կամփոփես :)

Վիրավորանք, հմ... դե, խենթի պարանոյան, եթե դա այդպես է կոչվում, լավ էր նկարագրվախ, սարսափը - ոչ:
Սեանս, արդեն սրա մասին ասել եմ:
Մահը մահը վատը չէր, բայց բացահայտման կարիք ունի :)
Շաուրման ու թանը, ինր թվում էր թե կատվի մասին պետք ա լինի :) կամ միգուցե երկու կատվի մասին :hands
Մանեկեններինը դուրս եկավ հարուստ լեզվով "թախծոտ" Ես էլ եմ ուզում :(
Վիշապի վանք, նօ քոմենթ:
Աննա, հատվածներով եմ կարդացել, բայց կարդացածս չներշնչեց:

Ամփոփում, չվախեցա :B

Հայկօ
11.04.2011, 22:55
Հայկօ, ես էլ ասում եմ քլունգս ուր ա :D

Վախի աչքերը մեծ են, Գալ ջան, քլունգդ աչքիս էքսկավատոր ա երևացել :D: Հեսա կտամ :oy:

Գալաթեա
11.04.2011, 23:00
Վախի աչքերը մեծ են, Գալ ջան, քլունգդ աչքիս էքսկավատոր ա երևացել :D: Հեսա կտամ :oy:

Այ ապրես դու հա, ես էլ մտածում էի էս խաղի bad cop-ը ես եմ :D

Նաիրուհի
11.04.2011, 23:01
Նախ՝ ահավոր հավես է, որ իմ չգրածները սաղ գրեցին արդեն, հատկապես էս երկու Հայկ անվանյալները։ :(

Տարբերակ 3. Մահը

Մի ուրիշ բան եմ նկատել. համարյա մինչև կեսերը տենց էլ չէի զգացել, որ պատմողը աղջիկ ա:

Հիասթափեցնեմ, Հայկ :)
Ես էլ մինչև կեսերը համոզված էի, որ հերոսը տղա է։ «Ճուտ»-ն էլ դրա լրացուցիչ ապացույց էի համարել... :D


Ես տղա եմ, ինձ թվում էր, թե ինքն էլ ա տղա: Էդ նշանակում ա, որ սեռը հուշող բաները էնքան էլ շատ չեն, կներեք արտահայտությանս համար: Այսինքն՝ աղջիկ ընթերցողը ավտոմատ աղջիկ ա համարելու պատմողին: Ու մանավանդ նշանակում ա, որ գրողն էլ իգական սեռի ներկայացուցիչ ա:

Ես (երևի) աղջիկ եմ, ինձ թվում էր, թե ինքը տղա է։ Այսինքն ոչ թե ընթերցողն է պատմողին ավտոմատ իր սեռից համարելու, այլ պատմողն ինքը ահագին հաջող կարողացել էր խուսափել էնպիսի մանրամասներից, որոնք կօգնեին հստակ պատկերացում կազմել հերոսի սեռի մասին։
Ու ինձ դա շատ դուր եկավ...:)

ivy
11.04.2011, 23:02
Ես դեռ ոչ մեկը չեմ կարդացել, բայց ոնց որ զգացվում ա, որ հաջողվել ա մրցույթը, հը՞ն: ;)
Ասեմ, որ ես մրցույթին չեմ մասնակցել, իմը մենակ թեմայի գաղափարն էր, նենց որ իզուր տեղը ինձ վրա բաներ մի կասկածեք: :)
Ստեղծագործությունները չեմ կարդացել, բայց քննարկումները լրիվ կարդացի: Էս անգամ Գալաթեան ինչ-որ թե լավ չի քլնգել հեղինակներին, մեղմ ու փափուկ ա ահագին. էստեղից եզրակացություն՝ ինքն էլ ա մասնակցում: :))

Լավ, էսա կարդամ, ասեմ՝ որն եմ հավանում: ;)

Լուսաբեր
11.04.2011, 23:07
Հիասթափեցնեմ, Հայկ :)
Ես էլ մինչև կեսերը համոզված էի, որ հերոսը տղա է։ «Ճուտ»-ն էլ դրա լրացուցիչ ապացույց էի համարել... :D
Իսկ ես մինչև Հայկի գրելը գիտեի թե տղա է :8 Մարատն էլ էն «խառը» տղաներից:)) Փաստորեն աղջիկ էր...

Հայկօ
11.04.2011, 23:08
Տարբերակ 4. Երկու շաուրմա ու մեկ թան

Ոչ էն ա՝ շաուրմա էր, ոչ էն ա՝ թան: Ոչ էն ա՝ սարսափ էր, ոչ էն ա՝ կայֆավատ :)): Սարսափի համար «բո՛»-ն էր պակասում, կայֆավատի համար՝ «ղժժժ»-ը: Գոնե մի քիչ իրականությանը մոտ լիներ. էսօրվա դրությամբ ո՞վ ա էնքան հարիֆ, որ պապու թարմ երիկամները ընդամենը մի 1500-ով խուրդի: Հովոն, պարզ ա, ներքին օրգանների գռդոնով էր զբաղված քաղաքով մեկ, ու մի հարուրհիցունհազար դոլար էսկոմ-էնկոմը իրա համար թեմա չէր, բայց մեկ ա՝ անկապ էր :)): Պերերիվի երկու սիգարետների արանքում գրված պատմվածքիկ ա :oy: Հազար ներողություն, բայց: Ստիպված եմ կրկնել վերևում հնչած կարծիքներից մեկը՝ մրցույթի վերնագիրը ճիշտ ե՞մ կարդացել:

Ամբողջ պատմվածքը «Զզզզզզզզզզզզզզզզզզզ» խորագրի ներքո էր: looooool, гыыыыыы, ու տենց:

Ուր ա էն շնորհակալությանս տողը, քոփիփասթ անեմ ստեղ էլ :D:

Հեղինակին անկեղծ շնորհակալություն՝ գործադրած ջանքերի ու ծախսած ժամանակի համար:

Hagrig
11.04.2011, 23:09
Իսկ ես մինչև Հայկի գրելը գիտեի թե տղա է :8 Մարատն էլ էն «խառը» տղաներից:)) Փաստորեն աղջիկ էր...

ես էլ մինչև էն մասը ուր ճչալուց հետո հարցնում են, թե ինչ պատահեց աղջիկս գիտեի թե տղա է... մի քանի անգամ կարդացել եմ, որ հասկանամ թե ինչ կապ ունի աղջիկը, համոզված էի որ տղա է, իսկ գրողը իմ կարծիքով տղա է:

Նաիրուհի
11.04.2011, 23:10
Իսկ ես մինչև Հայկի գրելը գիտեի թե տղա է :8 Մարատն էլ էն «խառը» տղաներից:)) Փաստորեն աղջիկ էր...

Բա էս տողե՞րը, Լուս։ Ես էստեղ հասկացա, որ դաժանաբար խաբված եմ եղել... :cry


Այս անգամ չկարողացա ճիչս զսպել:
- Ի՞նչ եղավ, աղջիկ ջան, - կողքից լսվեց զարմացած, անծանոթ ձայն:
Դողացող ձեռքով ցույց տվեցի նստարանը, որի վրա նստած կապույտ շորով աղջիկը հանգիստ իր գիրքն էր կարդում:

Yellow Raven
11.04.2011, 23:11
Ես որ տարբերություն չեմ տեսնում հերոսը տղա կլինի, թե աղջիկ:))
Պատմվածքի բնույթը դրանից չի փոխվում;)

Գալաթեա
11.04.2011, 23:12
Հայկ, վերջին տողդ կարաս էլ չգրես, արդեն բոլորը հասկացան, որ շնորհակալ ես :D
Ոնց որ Օսկարի էն պահը լինի, որ տնեցիքին մեռսի են ասում :D

Yellow Raven
11.04.2011, 23:14
Հայկ, վերջին տողդ կարաս էլ չգրես, արդեն բոլորը հասկացան, որ շնորհակալ ես :D
Ոնց որ Օսկարի էն պահը լինի, որ տնեցիքին մեռսի են ասում :D

ՀայկՕ-ն որոշել էր էդ տողը կտրուկ փոխել վերջին ստեղծագործության ժամանակ:))
Պլանների խառնում:P:oy

impression
11.04.2011, 23:14
Հայկ, վերջին տողդ կարաս էլ չգրես, արդեն բոլորը հասկացան, որ շնորհակալ ես :D
Ոնց որ Օսկարի էն պահը լինի, որ տնեցիքին մեռսի են ասում :D

իյա բա աստծուն :D
Հայկ, լրիվ արժեզրկեցիր էդ հոյակապ շնորհակալական խոսքդ

Հայկօ
11.04.2011, 23:16
Հայկ, վերջին տողդ կարաս էլ չգրես, արդեն բոլորը հասկացան, որ շնորհակալ ես :D
Ոնց որ Օսկարի էն պահը լինի, որ տնեցիքին մեռսի են ասում :D

Լիլ, մի անգամ գրել եմ, հա պիտի գրեմ :(: Երեք հատ մնաց, ոչինչ:

Չէ, ժող, անկեղծ-ազնիվ խոսք. լրիվ սրտանց ա :): Կայֆոտ մրցույթ ա, ու հլը ահագին բան դեռ առջևու՜մ է :)):

Լուսաբեր
11.04.2011, 23:20
Բա էս տողե՞րը, Լուս։ Ես էստեղ հասկացա, որ դաժանաբար խաբված եմ եղել... :cry

Դե քանի որ ես ահավոր սարսափ եմ ապրել այս մրցույթի որոշ գործերից, էտ պահը ինձ թվաց ուղղակի կողքից մեկը զոհինա հարց տալիս կամ էլ ինչ-որ նման բան, ուշադրություն չեմ դարձրել..

Ու անկեղծ ասած, եթե վերլուծությունները չլինեին, ես կարդացածիս տպավորությունների տակ գիշերը մանեկեններ էի տեսնելու կամ էլ ածելիով իրենց փրթած մարդիկ, :scare ես ժանրը ինձ համար չի, բայց նենցա, որ անտարբեր չեմ կարողանում անցնեմ ու մի տող էլա բաց թողնեմ: Հաջորդ մրցույթը ծիտիկների, ծաղիկների ու երկնքի անհունության մասին կազմակերպեք էլի :)))

Ուլուանա
11.04.2011, 23:21
Տարբերակ 3. Մահը

Ինչու՞ հենց Մահը :)): Լավ, էդ մի կողմ:

Մի ուրիշ բան եմ նկատել. համարյա մինչև կեսերը տենց էլ չէի զգացել, որ պատմողը աղջիկ ա: Ես տղա եմ, ինձ թվում էր, թե ինքն էլ ա տղա: Էդ նշանակում ա, որ սեռը հուշող բաները էնքան էլ շատ չեն, կներեք արտահայտությանս համար: Այսինքն՝ աղջիկ ընթերցողը ավտոմատ աղջիկ ա համարելու պատմողին: Ու մանավանդ նշանակում ա, որ գրողն էլ իգական սեռի ներկայացուցիչ ա (Ռուֆուս, եթե դու ես գրել, կներես, լուրջ՝ քեզ էլ եմ կասկածում :D):
Ես, օրինակ, կարդալիս տղա էի պատկերացրել, հատկապես Մարատի հետ խոսակցությունները լրիվ «տղա–տղա» բնույթի էին, իմ կարծիքով։ Ու նույնիսկ էն «-Ի՞նչ եղավ, աղջիկ ջան, - կողքից լսվեց զարմացած, անծանոթ ձայն» նախադասությունը կարդալուց հետո էլի տղա էի պատկերացնում, ոչ մի կերպ չէր հաջողվում աղջիկ պատկերացնել։

Ես էլ եմ կարծում, որ երկրորդը Գալաթեան է գրել։
Հինգերորդն էլ Հայկօյին կկասկածեի, բայց դե դժվար թե մարդ իր ստեղծագործությունն էդքան հիացմունքով գովեր :D։ Եսիմ։
«Շաուրման» Վիստին եմ կասկածում...
«Մահը» լակոնիկ ոճով impression–ին էր հիշեցնում։
«Աննան» էլ, մտածում եմ, կարող է unknown–ը գրած լինել :think։
Բայց ոչ մեկում էլ համոզված չեմ :))։

Գալաթեա
11.04.2011, 23:22
Ես դեռ ոչ մեկը չեմ կարդացել, բայց ոնց որ զգացվում ա, որ հաջողվել ա մրցույթը, հը՞ն: ;)
Ասեմ, որ ես մրցույթին չեմ մասնակցել, իմը մենակ թեմայի գաղափարն էր, նենց որ իզուր տեղը ինձ վրա բաներ մի կասկածեք: :)
Ստեղծագործությունները չեմ կարդացել, բայց քննարկումները լրիվ կարդացի: Էս անգամ Գալաթեան ինչ-որ թե լավ չի քլնգել հեղինակներին, մեղմ ու փափուկ ա ահագին. էստեղից եզրակացություն՝ ինքն էլ ա մասնակցում: :))

Լավ, էսա կարդամ, ասեմ՝ որն եմ հավանում: ;)

Լավ էլ քլնգել եմ, էլ մի :mimi
Մի քիչ էլ ավել՝ ու ստիպված կլինեի սրա նրա լեղին պատռել՝ Սեդրակի պես կտրած երակներս աջուձախ թափահարելով :D

ivy
11.04.2011, 23:27
Տարբերակ 1.
Վիրավորանք

Սյուժեն գուցե և ուժեղ մի բան չէր, բայց շարադրանքը հավանեցի, որովհետև համոզիչ էր ստեղծել «հոգեկան հիվանդի» կերպարը: Ուրիշ բան, որ ոչ նյութն էր բավականաչափ զարգացվել, ոչ էլ էդ կերպարը...

Նաիրուհի
11.04.2011, 23:35
Սաղ «լուրջ» բանասիրական մտքերս գրեցին արդեն :cry
Ես էլ վախկոտ աղջնակի անլուրջ զգացողություններս կգրեմ հավանածս գործերի մասին :beee Հա, համ էլ ասեմ, որ երկրորդ անգամ չեմ կարդացել, իսկ առաջին անգամ գիշերվա կեսին եմ կարդացել, մենակ, սենյակիս դաժան լռության մեջ...:scare

Սեանս-Առաջին անգամ երակներովս սառնություն հոսեց էս պատմվածքի կեսերից, երբ Սեդրակը բացեց սևացած ու փոս ընկած աչքերն ու բարակած-սեղմված շուրթերով շշնջաց «Մահճակալիդ տաաաաաաաաաաակ»...
Անկեղծ՝ ահավոր էր։ Մանավանդ որ աչքիս առաջ սիրելի մարդկանցիցս մեկի դիակը եկավ... :( Հիմա էլ գրելիս նույն կերպ շունչս պահած եմ գրում։

Մահը-Ճիշտ է՝ կանխատեսելի էր, բայց լավ էր գրված։ Հաճույքով կարդացի, առանձնապես սարսափի նոպաներ չունեցա, բայց դե երևի պատճառը նախորդի սահմռկեցուցիչ տպավորությունն էր։ Սրա մեջ սարսափն ակնհայտորեն ավելի քիչ դոզայով էր, ավելի շատ շարունակությունը շուտ իմանալու անհամբերության էր դրդում։ Ինձ էլ թվաց, որ հեղինակի մեխը հայելում իրեն տեսնելու տեսարանն է եղել, ու ամեն ինչ արել է, որ հնարավորինս տրամաբանորեն հասնի այդ գագաթնակետին։

Նրանք, ովքեր կանգնած են-:love
Ամենահավանածս է։ Էս մեկն իրոք ես եմ կարդացել՝ առանց կողմնակի հիշողությունների, դրա համար սարսափից հաճույք ստացա։ Ահավոր անհամ շաուրմայից հետո ահագին սթափվել էի, ասես առաջին գործն էի կարդում։ Նկարագրություններն ուժեղ էին, տեղին, առանց ավելորդությունների։ Ամեն բառն իր տեղում էր։ «Սաշշշշշշ»... Սիրտս կանգնեց... Լրիվ ապրեցի էդ կիսամութ խանութը, մանեկենի աղաչական հայացքը, ծռված գլուխը, հատակի տակից լսվող ճանկռտոցներն ու սահմռկեցուցիչ շշուկը, մղձավանջը, երբ անկենդան տիկնիկներն աչքիդ երևում են փոքր-ինչ տեղաշարժված։ Էս տիպի մի մղձավանջ էր հենց պտտվում գլխումս. ո՜նց եմ փոշմանել, որ չգրեցի... :(
Ուֆ, մի խոսքով՝ չգիտեմ, թե ով է հեղինակը, բայց իմ կողմից համբուրում եմ էդ տաղանդավոր ճակատը (հեղինա´կ, որ հանդիպենք՝ կհիշեցնես՝ էս խոսքս գործի վերածեմ... :oy)։

ivy
11.04.2011, 23:44
Տարբերակ 2.
Սեանս

Սա ոնց որ առաջինի կատարելագործված տարբերակը լիներ. էս ինչի՞ են բոլորը ընկերներին «հոգեկան հիվանդ» անվանում, հետո էլ արնաշաղաղ մահի ենթարկվում վերջիններիս կողմից: :)) Սա երևի Ակումբի կոլեկտիվ անգիտակցականն է. զգույշ մնացեք: :D

Լավն էր: :) Էն ուժաստիկ մոմենտներին քեֆս էկավ, քիչ էր մնում ձեռքերս շփելով «ո՜ւխ» ասեի: :))
Արդեն լավ հավեսի եմ ընկել, տեսնենք հետո ինչ է սպասվում: :)

Հայկօ
11.04.2011, 23:47
Հինգերորդն էլ Հայկօյին կկասկածեի, բայց դե դժվար թե մարդ իր ստեղծագործությունն էդքան հիացմունքով գովեր :D։ Եսիմ։

Հլը նոր պիտի սկսեմ գովելը, Անահիտ ջան :)):

Տարբերակ 5. Նրանք, ովքեր կանգնած են

Ամենալավ պատմվածքն էր: Տղեք-աղջկեքը հիմնականում ասեցին էն, ինչ պիտի ասեի: Լեզուն շատ լավն ա, շատ պատկերավոր, կարդալիս միանգամից պատկերացնում ես էդ մութ ու թաց փողոցն ու էդ փոքրիկ խանութը: Մի քիչ շատ ա ծամծմված (Ստիվեն Քինգը ասում ա, որ «դժոխքի ճամփան ածականներով ա սալարկված»), հեղինակը կարող էր ավելի քիչ կենտրոնանալ նկարագրությունների ու Սաշայի էս կողմ-էն կողմ գնալ-գալու վրա (թե խի՞ միանգամից փասափուեն չքաշեց խանութից՝ անհայտ ա), բայց Ռուֆուսի հետ համաձայն եմ, ինքը պատմվածքը երկար չէր, շատ օպտիմալ չափի էր, ավելի շուտ մյուսներն էին ավելի կարճ: Իմ սիրած Գիշերային պատմվածքներից էր (հա, ես օրագիր էլ ունեմ :))): Ոնց որ Գալաթեան ասեց՝ ես էլ էլ երբեք նույն կերպ չեմ կարողանա նայել էդ մանեկեններին, բայց ոչ թե էն պատճառով, որ դրանցից մեկը կարող ա հանկարծ ծայրանդամս պոկի, այլ որովհետև դրանցից մեկը կարող ա [spoiler!!!] Սաշան ա, ու ինձ ա նայում: Ի՞նչ երաշխիք ունեմ, որ էդ խանութը Մաշտոցի պողոտայի վրայի «Պալերմոն» չի, օրինակ: Ու ստեղ սահուն անցում ա կատարվում main plot-ին՝ ինտրիգին: Ես սենց եմ հասկացել. սև թիկնոցով մանեկենը հենց էդ խանութի նախկին աշխատողն էր (կամ էլի տենց մի մարդ), ով ոչ թե մի օր վեր էր կացել ու չքվել էր, այլ ում տենց մի գիշեր էլի ժպտացել էր մանեկեններից մեկը: Սաշան դառնում ա մանեկենը, իսկ սև թիկնոցով մանեկենը ազատվում ա իր անձնական դժոխքից ու փախնում ա դուրս: Վախենալուն հենց էդ էր ինձ համար, ոչ թե նկուղում կուտակված մանեկենները, էդ հեչ, ամեն երկրորդ կինոյում կա, չալարեմ ցուցակ կկազմեմ :)): Մանեկենն էլ բացարձակ չարիք չէր, էլի. էլի ինչ-որ խեղճ զոհ էր, որ ստիպված էր չարություն անել: Ոնց որ սև թիկնոցովն էր աղաչանքով նայում Սաշային, նույն կերպ մանեկեն-Սաշան ա հիմա աղաչանքով նայում մարդկանց, ու ըտեղ հասկանում ես, թե ինչ սարսափելի բաներ են տեղի ունեցել մինչև էդ հենց մեր կողքին, որ ոչ մեկ չգիտի ու չի էլ իմանա: Չգիտեմ, ինձ շատ դուր եկավ, քվերակել եմ: impression-ի հետ միասին կպաչեմ հեղինակը ճակատը, եթե իհարկե հեղինակը դեմ չի :oy:

Անգլերեն ասում են lasting appeal. ինչ-որ հետք ա թողել էս մեկը իմ մեջ կարդալուց հետո, մյուսները տենց չէին:

Հեղինակին անկեղծ շնորհակալություն՝ գործադրած ջանքերի ու ծախսած ժամանակի համար:

Էլիզե
11.04.2011, 23:48
:aaa ուժասԾիկի...

Վասն զի սարսափի սիրահար չեմ//էդ անտեր սարսափը կյանքում լիքն ա, գոնե ակուբում դինջանանք սարսափից //, ավա՜ղ քլնգել-տապոռել-բալգառկել չեմ կարող... /չեմ էլ ուզում... էդ հեղնակները, որ տենց պրոֆեսիոնալ սարսափ պատմվածքներ են գրում, վայ թե իրանք անիծել էլ իմանան... Լիիիի՜լ մատերդ խաչ արա գրելուց, Հայկօ՛, ու էլ վզիցդ սխտոր կախի նոր վերլուծի իրանց գործերը/ :))

"Երկու շաուրմա և մեկ թան" տարբերակը նենց թեթևի մեջ աչքի տակով անց եմ կացրել, հասկացել եմ, որ ամենաքիչ արյունռուշտ տեսարան պարունակող պատմվածքն ա... նենց որ վիվ լա "Երկու շաուրմա և մեկ թան": :ok

Հ.Գ. հալալ ա էդ տղու ախորժակին՝ երկու շաուրմա՜... վայ թե հեղինակը գրելու պահին սոված ա եղել :))

Ամպ
11.04.2011, 23:48
Հայկօյի կարգավիճակը.

ընդսմին
:lol

impression
11.04.2011, 23:50
էս վիճակն ինչքա՞ն ա տևելու, քունս տանում ա, էկեք մի ընդհանուր հայտարարի գանք, ես գնամ քնեմ ինչ կլինի...

Kita
11.04.2011, 23:51
Տարբերակ 1.
Վիրավորանք
Շատ լավ շարադրված ստեղծագործություն, սարսափը վառ չէր արտահայտված, չազդեց էտ տեսանկյունից, բայց մնացածը շատ տեղին էր, ու կերպարները իրենց դերում էին:
Տարբերակ 2.
Սեանս
Էս թեման շատ է տարածված, բայց դա ոչինչ չէր նշանակի, եթե մի նոր ձևով ներկայացվեր, բայց նոր բան չկար, չնայած հավեսով ստեղծագործություն էր, բայց էլի սարսափելի չէր:))
Տարբերակ 3.
Մահը
Սենց սցենարներով էնքան շատ բաներ կան, իսկ կոնկրետ սրա մեջ էլի ոչ մի նոր իզյում չկար, չգրավեց: Մինչ ճուտիկն էլ համոզված էի, որ տղա է, հլը դրանից հետո էլ, վերջի պահերում պարզվեց:))
Տարբերակ 4.
Երկու շաուրմա ու մեկ թան
Էս չգիտեմ էլ ինչ ասեմ:))
Նույնիսկ որպես ոչ սարսափ չհավանեցի:))
Տարբերակ 5.
Նրանք, ովքեր կանգնած են
Ամենահաջողվածը, համ լավ շարադրված, համ անսպասելի ավարտ, համ էլ վատիկը չէր:) Ինչ-որ սարսափ զգացվում էր:))
Տարբերակ 6.
Վիշապի վանք
Սենց մրցույթների դեպքերում ավելի լավ էր ընդհանրապես չտեղադրել, քան անվարտ հանձնել, էտ իմ սուբյեկտիվ կարծիքը: Թե չէ սենց ոչ մի բան չջոկնվեց, ինչ էլ ջոկնվեց սարսափի ժանրից չէր մի տեսակ::esim
Տարբերակ 7.
Աննան
Սարսափի պահերը, տոսետ աղջկա պահվածքի պահերը լիովին ֆիլմից էր մի տեսակ ցրած, թող ների ինձ գրողը:esim, ֆիլմի անունը չեմ հիշում:)) ԲԱյց հուշողներ կլինեն:))
Կերպարը վատ էր զարգացրած, անավարտ էր մի տեսակ:

Գալաթեա
11.04.2011, 23:54
Հլը նոր պիտի սկսեմ գովելը, Անահիտ ջան :)):

Տարբերակ 5. Նրանք, ովքեր կանգնած են

Ամենալավ պատմվածքն էր: Տղեք-աղջկեքը հիմնականում ասեցին էն, ինչ պիտի ասեի: Լեզուն շատ լավն ա, շատ պատկերավոր, կարդալիս միանգամից պատկերացնում ես էդ մութ ու թաց փողոցն ու էդ փոքրիկ խանութը: Մի քիչ շատ ա ծամծմված (Ստիվեն Քինգը ասում ա, որ «դժոխքի ճամփան ածականներով ա սալարկված»), հեղինակը կարող էր ավելի քիչ կենտրոնանալ նկարագրությունների ու Սաշայի էս կողմ-էն կողմ գնալ-գալու վրա (թե խի՞ միանգամից փասափուեն չքաշեց խանութից՝ անհայտ ա), բայց Ռուֆուսի հետ համաձայն եմ, ինքը պատմվածքը երկար չէր, շատ օպտիմալ չափի էր, ավելի շուտ մյուսներն էին ավելի կարճ: Իմ սիրած Գիշերային պատմվածքներից էր (հա, ես օրագիր էլ ունեմ :))): Ոնց որ Գալաթեան ասեց՝ ես էլ էլ երբեք նույն կերպ չեմ կարողանա նայել էդ մանեկեններին, բայց ոչ թե էն պատճառով, որ դրանցից մեկը կարող ա հանկարծ ծայրանդամս պոկի, այլ որովհետև դրանցից մեկը կարող ա [spoiler!!!] Սաշան ա, ու ինձ ա նայում: Ի՞նչ երաշխիք ունեմ, որ էդ խանութը Մաշտոցի պողոտայի վրայի «Պալերմոն» չի, օրինակ: Ու ստեղ սահուն անցում ա կատարվում main plot-ին՝ ինտրիգին: Ես սենց եմ հասկացել. սև թիկնոցով մանեկենը հենց էդ խանութի նախկին աշխատողն էր (կամ էլի տենց մի մարդ), ով ոչ թե մի օր վեր էր կացել ու չքվել էր, այլ ում տենց մի գիշեր էլի ժպտացել էր մանեկեններից մեկը: Սաշան դառնում ա մանեկենը, իսկ սև թիկնոցով մանեկենը ազատվում ա իր անձնական դժոխքից ու փախնում ա դուրս: Վախենալուն հենց էդ էր ինձ համար, ոչ թե նկուղում կուտակված մանեկենները, էդ հեչ, ամեն երկրորդ կինոյում կա, չալարեմ ցուցակ կկազմեմ :)): Մանեկենն էլ բացարձակ չարիք չէր, էլի. էլի ինչ-որ խեղճ զոհ էր, որ ստիպված էր չարություն անել: Ոնց որ սև թիկնոցովն էր աղաչանքով նայում Սաշային, նույն կերպ մանեկեն-Սաշան ա հիմա աղաչանքով նայում մարդկանց, ու ըտեղ հասկանում ես, թե ինչ սարսափելի բաներ են տեղի ունեցել մինչև էդ հենց մեր կողքին, որ ոչ մեկ չգիտի ու չի էլ իմանա: Չգիտեմ, ինձ շատ դուր եկավ, քվերակել եմ: impression-ի հետ միասին կպաչեմ հեղինակը ճակատը, եթե իհարկե հեղինակը դեմ չի :oy:

Անգլերեն ասում են lasting appeal. ինչ-որ հետք ա թողել էս մեկը իմ մեջ կարդալուց հետո, մյուսները տենց չէին:

Հեղինակին անկեղծ շնորհակալություն՝ գործադրած ջանքերի ու ծախսած ժամանակի համար:

Հայկ, եթե էդ քո գործն ա, էս ինչ մի վերլուծել ես վերլուծել :D
Որ հանկարծ չհասկացվածության պահեր չմնան ժողովրդի մոտ :D

CactuSoul
11.04.2011, 23:54
Բայց ես էս նախադասությունը շա՜տ սիրեցի.

Աննայի մարմինը ամբողջությամբ թավալվում էր մահճակալի վրա…
:))

Ասում եմ՝ եթե Աննայի մարմինը կտոր-կտոր թավալվեր մահճակալի վրա, ավելի սարսափազդու կլիներ:think:scare…
:D:D

Հայկօ
11.04.2011, 23:55
Հայկ, եթե էդ քո գործն ա, էս ինչ մի վերլուծել ես վերլուծել :D
Որ հանկարծ չհասկացվածության պահեր չմնան ժողովրդի մոտ :D

Պարզապես ես խելացի եմ :oy:D:

Գալաթեա
11.04.2011, 23:56
Պարզապես ես խելացի եմ :oy:D:

Էդ ջանդամ Հայկ, կարևորը համեստ ես, համեստ :D

impression
11.04.2011, 23:57
Ընդսմին ես խելացի եմ :oy:D:

Հայկ, երկուսով նույն լուսապսակ ճակատը պաչելու միտքն ինձ ինչ-որ դուր չի գալիս
մեծահոգաբար քեզ եմ զիջում, իմ տեղն էլ կպաչես :D

Շինարար
11.04.2011, 23:58
Պարզապես ես խելացի եմ :oy:D:

Ու քանի որ նաև շատ համեստ ես, ես խոսքս հետ եմ վերցնում, հնարավոր չի, որ դու գրած լինեիր հինգերորդ տարբերակը ու տենց քեզ գովեիր, բացառվում ա:D

Արևածագ
11.04.2011, 23:58
Չուկ, հենց նոր քվեարկել եմ 2րդ ու 3րդ տարբերակների օգտին,բայց 5րդ ի օգտին չհասցրի քվեարկել: Չգիտեմ, ինչ կոճակի եմ կպել, բայց համակարգն արդեն թույլ չի տալիս 5րդ ի օգտին էլ քվեարկել: Խնդրում եմ, ավելացրու ձայնս:
ներողություն եմ խնդրում այս անգրագետ գրառման համար, վերջապես անհատական նոութբուք ունեմ, բայց կետադրական նշաններն ու ահագին ֆունկցիաներ դեռ չեմ գտնում:

Hagrig
11.04.2011, 23:58
Պարզապես ես խելացի եմ :oy:D:

ու գումարած դրան էլ շատ համեստ :);)

ivy
11.04.2011, 23:59
Տարբերակ 3.
Մահը

Ճուտիկ՝ կապուտ::cry
Լավ էր գրված...
Վախենալու էր... Կամ էլ ես դեռ «Սեանսի» ազդեցության տակ եմ: :))
Լավ, ժողովուրդ, էլ մեռելների մասին մի գրեք, հա՞: Հիմա էն մյուսներն էլ են սե՞նց...:scare

Հայկօ
12.04.2011, 00:00
Հայկ, երկուսով նույն լուսապսակ ճակատը պաչելու միտքն ինձ ինչ-որ դուր չի գալիս
մեծահոգաբար քեզ եմ զիջում, իմ տեղն էլ կպաչես :D

Ընդսմին :D: Օձ :beee:

Գալաթեա
12.04.2011, 00:00
Ու քանի որ նաև շատ համեստ ես, ես խոսքս հետ եմ վերցնում, հնարավոր չի, որ դու գրած լինեիր հինգերորդ տարբերակը ու տենց քեզ գովեիր, բացառվում ա:D

Տնաշեն, երբեք մի ասա երբեք:
Վերջիվերջո սա սարսափի կոնկուրս ա :D

Վայ, էս ինչքան եմ ջրիկացել :)

Նաիրուհի
12.04.2011, 00:03
Հլը նոր պիտի սկսեմ գովելը, Անահիտ ջան :)):

Տարբերակ 5. Նրանք, ովքեր կանգնած են

Ոնց որ Գալաթեան ասեց՝ ես էլ էլ երբեք նույն կերպ չեմ կարողանա նայել էդ մանեկեններին, բայց ոչ թե էն պատճառով, որ դրանցից մեկը կարող ա հանկարծ ծայրանդամս պոկի, այլ որովհետև դրանցից մեկը կարող ա [spoiler!!!] Սաշան ա, ու ինձ ա նայում: Ի՞նչ երաշխիք ունեմ, որ էդ խանութը Մաշտոցի պողոտայի վրայի «Պալերմոն» չի, օրինակ: Ու ստեղ սահուն անցում ա կատարվում main plot-ին՝ ինտրիգին: Ես սենց եմ հասկացել. սև թիկնոցով մանեկենը հենց էդ խանութի նախկին աշխատողն էր (կամ էլի տենց մի մարդ), ով ոչ թե մի օր վեր էր կացել ու չքվել էր, այլ ում տենց մի գիշեր էլի ժպտացել էր մանեկեններից մեկը: Սաշան դառնում ա մանեկենը, իսկ սև թիկնոցով մանեկենը ազատվում ա իր անձնական դժոխքից ու փախնում ա դուրս: Վախենալուն հենց էդ էր ինձ համար, ոչ թե նկուղում կուտակված մանեկենները, էդ հեչ, ամեն երկրորդ կինոյում կա, չալարեմ ցուցակ կկազմեմ :)): Մանեկենն էլ բացարձակ չարիք չէր, էլի. էլի ինչ-որ խեղճ զոհ էր, որ ստիպված էր չարություն անել: Ոնց որ սև թիկնոցովն էր աղաչանքով նայում Սաշային, նույն կերպ մանեկեն-Սաշան ա հիմա աղաչանքով նայում մարդկանց, ու ըտեղ հասկանում ես, թե ինչ սարսափելի բաներ են տեղի ունեցել մինչև էդ հենց մեր կողքին, որ ոչ մեկ չգիտի ու չի էլ իմանա: Չգիտեմ, ինձ շատ դուր եկավ, քվերակել եմ:
....Անգլերեն ասում են lasting appeal. ինչ-որ հետք ա թողել էս մեկը իմ մեջ կարդալուց հետո, մյուսները տենց չէին:

Էս մասով լրիվ +1, Հայկ։ Ես միշտ էլ ներսումս մանեկեններին կենդանի մարդկանց նման եմ վերաբերվել. էս պատմվածքից հետո իմ վիճակը պակերացնո՞ւմ ես... Հիմա նույնիսկ մտածում եմ, որ էդ հայացքը ես հաստատ տեսել եմ... :(


impression-ի հետ միասին կպաչեմ հեղինակը ճակատը, եթե իհարկե հեղինակը դեմ չի :oy:

Պաչողն էլի Լիլ էր, բայց Իմփրեշընը չէր... :oy

Շինարար
12.04.2011, 00:05
Տնաշեն, երբեք մի ասա երբեք:
Վերջիվերջո սա սարսափի կոնկուրս ա :D

Վայ, էս ինչքան եմ ջրիկացել :)
Գալաթեա ջան, եթե քեզ ու Հայկօին ճիշտ գուշակած լինեմ, ես ո՜նց եմ հիանալու ինձնով:D

Միակ երկու ստեղծագործություններն եղել, որ կարծիքիս բացասական մասերը դրանց մասին կույր-կույր չեմ ասել, այլ կոնկրետ Ձեր երկուսին դիմելով:)

impression
12.04.2011, 00:05
Լիլ ջան, դիցուք իմփրեշնն էլ ա ուզել պաչի սույն ճակատը, բայց իմանալով այլ ոտնձգությունների մասին՝ վերոհիշյալ ճակատի պահով, իմփրեշնն ինքնաբացարկ է հայտարարել, ու անպաչ հեռացել
պաչեք ինչքան սրտներդ կուզի :D

Գալաթեա
12.04.2011, 00:06
Գալաթեա ջան, եթե քեզ ու Հայկօին ճիշտ գուշակած լինեմ, ես ո՜նց եմ հիանալու ինձնով:D

Միակ երկու ստեղծագործություններն եղել, որ կարծիքիս բացասական մասերը դրանց մասին կույր-կույր չեմ ասել, այլ կոնկրետ Ձեր երկուսին դիմելով:)

Իսկ դու հաշվի առ, որ կարող ես սխալված լինել, ու լրիվ ճիշտն ասա :)

impression
12.04.2011, 00:07
Իսկ դու հաշվի առ, որ կարող ես սխալված լինել, ու լրիվ ճիշտն ասա :)

Լիլ, տապոռը բերեմ նավսյակի՞

Chuk
12.04.2011, 00:07
Չուկ, հենց նոր քվեարկել եմ 2րդ ու 3րդ տարբերակների օգտին,բայց 5րդ ի օգտին չհասցրի քվեարկել: Չգիտեմ, ինչ կոճակի եմ կպել, բայց համակարգն արդեն թույլ չի տալիս 5րդ ի օգտին էլ քվեարկել: Խնդրում եմ, ավելացրու ձայնս:
ներողություն եմ խնդրում այս անգրագետ գրառման համար, վերջապես անհատական նոութբուք ունեմ, բայց կետադրական նշաններն ու ահագին ֆունկցիաներ դեռ չեմ գտնում:

Ահա, վերջապես ես էլ դեր ունեցա այս թեմայում :yahoo

Մտածում եմ ոնց ձգեմ ասելիքս, որ մի քիչ երկար գոնե գրեմ :))

Արևածագ ջան, ներողություն եմ խնդրում, բայց քվեարկության կանոնների մեջ սևով սպիտակին (ավելի ճիշտ շատ բաց կապտաթույրին) գրված է.


«Քվեարկությունը բազմակի է, կարելի է քվեարկել մեկից ավելի հավանած տարբերակների օգտին, սակայն դա պետք է արվի միաժամանակ: Գրառման տեսքով քվեները չեն հաշվելու»

Ներողություն եմ խնդրում, սակայն համակարգն աշխատում է անխափան ու բաց թողնված քվեն հաշվելու ենթակա չէ:
Սակայն 5-րդ տարբերակի հեղինակը կարող է ոգևորվել քո գրառումից ու իմանալ, որ իր ստեղծագործությունն էլ ես հավանել :)

Շինարար
12.04.2011, 00:08
Իսկ դու հաշվի առ, որ կարող ես սխալված լինել, ու լրիվ ճիշտն ասա :)

Էլի լրիվ ճիշտն եմ ասել, այսինքն իմ հասկացած չափով էլի:

Գալաթեա
12.04.2011, 00:09
Լիլ, տապոռը բերեմ նավսյակի՞

Չէ Լիլ, ես ունեմ, էն կռիս կլօրը քլունգս որ տարավ, իջա նկուղ, բերեցի :D

impression
12.04.2011, 00:10
Չէ Լիլ, ես ունեմ, էն կռիս կլօրը քլունգս որ տարավ, իջա նկուղ, բերեցի :D

բա ձեր նկուղում մանեկեններ չկա՞ն Սաշշշշշշ էէէ Լի՜՜՜՜՜լլլլլլ :D

Շինարար
12.04.2011, 00:11
Լիլ, տապոռը բերեմ նավսյակի՞

Դռուժբեն վերջնականապես նոն գռատե ա էս թեմայում:D

Chuk
12.04.2011, 00:12
Խնդրում եմ դադարեցնել օֆտոպն ու վերադառնալ ստեղծագործությունների քննարկմանը :)

ivy
12.04.2011, 00:13
Չգիտեմ՝ դուք ինչ եք ստեղ խոսում-մոսում, ես շարունակեմ իմ մենախոսությունը: :))

Տարբերակ 4.
Երկու շաուրմա ու մեկ թան

Շատ հավես ուժաստիկ էր, իսկը ճիշտ տեղում. էն մեռելներից հետո մարդ հազիվ շունչ քաշեց: :))
Ընդամենը պապի ատամներ ու երիկամներով վաստակած մի կտոր հաց՝ դպրոցական անշուք կյանքում: :)

Գալաթեա
12.04.2011, 00:13
բա ձեր նկուղում մանեկեններ չկա՞ն Սաշշշշշշ էէէ Լի՜՜՜՜՜լլլլլլ :D

Մինչև տապոռի հայտվելը կային, բայց հիմա լոկ կտրտած ոտիկներ և ձեռիկներ են, սև թիկնոցի կտորտանքով պարուրված :D

Գալաթեա
12.04.2011, 00:14
Սորրի...բայց մենք թեմատիկ ենք օֆֆտոպում :oy

Chuk
12.04.2011, 00:15
Սորրի...բայց մենք թեմատիկ ենք օֆֆտոպում :oy

Սակայն ես չեմ ցանկանում թեմատիկ մոդերատոր լինել :oy

Գալաթեա
12.04.2011, 00:17
Սակայն ես չեմ ցանկանում թեմատիկ մոդերատոր լինել :oy

Ընդսմին ես լռում եմ:

CactuSoul
12.04.2011, 00:19
Ժող, քանի սենց լավ, մենք-մերոնցով հավաքվել ենք, մի հատ ինձ ասեք` հասկանամ. միայն ի՞նձ ա թվում, որ «Կանգնածների» մեջ սև թիկնոցով մանեկենն ուզում էր բռնաբարել Սաշային:think… Ընդ որում՝ ոնց հասկացա՝ դա նրան ի վերջո հաջողվեց:oy…

Օֆֆթոփ չեմ անում, Chuk, ուզում եմ հասկանալ պատմվածքը:pardon

Գալաթեա
12.04.2011, 00:24
Ժող, քանի սենց լավ, մենք-մերոնցով հավաքվել ենք, մի հատ ինձ ասեք` հասկանամ. միայն ի՞նձ ա թվում, որ «Կանգնածների» մեջ սև թիկնոցով մանեկենն ուզում էր բռնաբարել Սաշային:think… Ընդ որում՝ ոնց հասկացա՝ դա նրան ի վերջո հաջողվեց:oy…

Օֆֆթոփ չեմ անում, Chuk, ուզում եմ հասկանալ պատմվածքը:pardon

Կլօրի վերլուծությունը կարդա :D

CactuSoul
12.04.2011, 00:28
- Չգիտեմ, շեֆ... Մի տեսակ... Մի տեսակ աղաչանք կա հայացքի մեջ...


Սաշան հայելու մեջ տեսավ, թե ինչպես մանեկենի սև ուրվագիծը առաստաղից անաղմուկ կաթաց ներքև՝ ուղիղ իր թիկունքի հետևը: Մանեկենը դանդաղ ուղղվեց: Ժամանակն ասես կանգ առավ: Մտքերի կատաղի քաոսը սառեց, արյան աղմուկը լռեց ականջների մեջ: Ինչ-որ անբնական հանդարտություն համակեց տղային: Գիշերվա սարսափը պատառ-պատառ էր արել նրա հոգին, ամայացրել էր գիտակցությունը, արմատով պոկել էր բոլոր զգացումները: Ներսում դատարկություն էր: «Չմոռանամ գորգը ներս գցել», հասցրեց մտածել նա:

Մանեկենը ժպտաց:


Եսի՞մ:8 Երևի միայն ես եմ սարսափի մեջ ռոմանտիկա փնտրում… Մանեկենը սեր էր ուզում, ուզում էր կենդանի լինել, մարդ լինել… Ուզում էր զգալ…
:pardon
Դե ընկերներն էլ իսկական ընկեր էին, ով ինչով կարողացավ, օգնեց, էլի:))

Հայկօ
12.04.2011, 00:30
Տարբերակ 6. Վիշապի վանք

Տենց էլ չհասկացա՝ հեղինակը ինչ էր ուզեցել ասել: Երեք անգամ կարդացել եմ, բայց սյուժեն ոչ մի կերպ իրար չէր կպնում: Համարյա համոզված եմ, որ հեղինակը malxas-ն ա, ով, փաստորեն, ճիշտ էր ասում, որ նման մրցույթների համար մոտ երեք-չորս տարի ժամկետ ա հարկավոր տալ՝ ավարտուն ստեղծագործություն ներկայացնելու համար :D: Սարսափ չէր, ամեն դեպքում, բնորոշ տարրեր չկային, ավելի շատ թեքված էր դեպի ֆենտզիական կողմերը, մի քիչ էլ՝ հեքիաթ (սպիտակ առյուծ): Մեջը մի հատիկ շերունի կար :blin: Ազնիվ խոսք, իսկական շերունի: Չեմ կարող ինչ-որ վերջնական կարծիք կազմել վեցերորդ տարբերակի մասին, կիսատ էր, ինչ արած: Ոնց որ հեղինակը հանկարծ որոշել ու սկսել ա գրել՝ ինչ կստացվի կստացվի, ոչ թե մտքում սյուժեն ուրվագծել ա, հետո սկսել ա գրելու ընթացքում հղկել ու ձևավորել (ոնց որ երկրորդի, երրորդի ու հինգերորդի դեպքում էր): Բայց շատ լավ ա, որ էդքանը գրվել ա. բավարար ուշադրության ու մի քիչ էլ լրացուցիչ աշխատանքի դեպքում կարող ա լավ պատմվածք դառնալ, կարևորը՝ վերնագիրը հետաքրքիր ա :)):

Հեղինակին անկեղծ շնորհակալություն՝ գործա...դրած ջանքերի ու ծախսած ժամանակի համար:

Շարունակելի :)):




Ավելացրած. Կարծիքս փոխեցի, հաստատ Hagrig-ն ա գրել:

Hagrig
12.04.2011, 00:30
Ժող, քանի սենց լավ, մենք-մերոնցով հավաքվել ենք, մի հատ ինձ ասեք` հասկանամ. միայն ի՞նձ ա թվում, որ «Կանգնածների» մեջ սև թիկնոցով մանեկենն ուզում էր բռնաբարել Սաշային:think… Ընդ որում՝ ոնց հասկացա՝ դա նրան ի վերջո հաջողվեց:oy…

Օֆֆթոփ չեմ անում, Chuk, ուզում եմ հասկանալ պատմվածքը:pardon

Ես էլ մտացում էի թե հաջորդ գիշերը Սաշը ոնց պետքա էդ ոստիկանի մոտ գնա... դե որ գործը սեքսինա հասել, հաստատ մի օր էդ մանեկենը կհայտնվի... վայ արա... ես շարունակությունն եմ հորինել :D մանիկենը տանում են ոստիկանության բաժին, որպես փաստանշան.... դե, շեֆն էլ էդ խեխճին ասումա որ թղթերը կարգավորի, բայց քանի որ արդեն ուշ ա ու բաժնում մենակ էդ տղան էր մնացել Սաշի մանեկենը իրա սև գործնա անում :hands

ivy
12.04.2011, 00:31
Տարբերակ 5.
Նրանք, ովքեր կանգնած են

Էս մեկը լրիվ Սթիվեն Քինգ էր: Շարադրանքը՝ ընտիր: Բայց նկարագրությունները տեղ-տեղ չափից շատ էին, դրա փոխարեն կարելի էր Սաշայի կերպարը մի քիչ զարգացնել:
Ես մտածեցի, որ սա Հայկօն գրած կլինի: :think

Ռուֆուս
12.04.2011, 00:33
Ժող, քանի սենց լավ, մենք-մերոնցով հավաքվել ենք, մի հատ ինձ ասեք` հասկանամ. միայն ի՞նձ ա թվում, որ «Կանգնածների» մեջ սև թիկնոցով մանեկենն ուզում էր բռնաբարել Սաշային:think… Ընդ որում՝ ոնց հասկացա՝ դա նրան ի վերջո հաջողվեց:oy…

Օֆֆթոփ չեմ անում, Chuk, ուզում եմ հասկանալ պատմվածքը:pardon

:o :o :o

Ստեղ մենակ ե՞ս եմ, որ Հայկօյի պես եմ էդ պատմվածքը հասկացել :o Կարո՞ղ ա իրոք ինչ-որ մի բան բաց եմ թողել :o

Hagrig
12.04.2011, 00:40
Տարբերակ 6. Վիշապի վանք

Համարյա համոզված եմ, որ հեղինակը malxas-ն ա, ով, փաստորեն, ճիշտ էր ասում, որ նման մրցույթների համար մոտ երեք-չորս տարի ժամկետ ա հարկավոր տալ՝ ավարտուն ստեղծագործություն ներկայացնելու համար :D:

Ուրա Մալխասը :) Ձեռքը սեղմեմ, լիովին համաձայն եմ ժամանակի վերաբերյալ:


Ավելացրած. Կարծիքս փոխեցի, հաստատ Hagrig-ն ա գրել:

Բայց խի հեց ինչ, միանգամից հագրիգնա՞: :8

Նաիրուհի
12.04.2011, 00:43
Բայց խի հեց ինչ, միանգամից հագրիգնա՞: :8

Որովհետև անփութությունն ու սխալներն իսկը Հագրիգի ոճով էին... :P

Hagrig
12.04.2011, 00:44
Ես մտածեցի, որ սա Հայկօն գրած կլինի: :think
Ես էլ :)

Հայկօ
12.04.2011, 00:44
Բայց խի հեց ինչ, միանգամից հագրիգնա՞: :8


Ես էլ մտացում էի թե հաջորդ գիշերը Սախը ոնց պետքա էդ ոստիկանի մոտ գնա... դե որ գորշը սեքսինա հասել, հաստատ մի օր էդ մանեկենը կհայտնվի... վայ արա... ես շարունակությունն եմ հորինել :D մանիկենը տանում են ոստիկանության բաժին, որպես փաստանշան.... դե, շեֆն էլ էդ խեխճին ասումա որ թղթերը կարգավորի, բայց քանի որ արդեն ուշ ա ու բաժնում մենակ էդ տղան էր մնացել Սաշի մանեկենը իրա սև գորշնա անում :hands

Ծ-ի փոխարեն հաճախ ես շ գրում (շ-ի փոխարեն էլ՝ խ):

Hagrig
12.04.2011, 00:46
Որովհետև անփութությունն ու սխալներն իսկը Հագրիգի ոճով էին... :P

թավ թավ չի, էդ ուրեմն ուրիշները չեն կարող սխալմամբ ծ-ի փոխարեն խ սեղմե՞լ:

ivy
12.04.2011, 00:47
Ժող, քանի սենց լավ, մենք-մերոնցով հավաքվել ենք, մի հատ ինձ ասեք` հասկանամ. միայն ի՞նձ ա թվում, որ «Կանգնածների» մեջ սև թիկնոցով մանեկենն ուզում էր բռնաբարել Սաշային:think… Ընդ որում՝ ոնց հասկացա՝ դա նրան ի վերջո հաջողվեց:oy…


Հը՞ն :blin

Ռուֆուս
12.04.2011, 00:50
Cactus, հլը խոստովանիր, էս վերջերս ի՞նչ ժանրի ֆիլմեր ես դիտել :D

ivy
12.04.2011, 00:53
Տարբերակ 6.
Վիշապի վանք

Էս տարբերակին ձայն չեմ տալու::beee
Ու հենց մենակ սարսափելի ուղղագրության համար:
Չի կարելի էդպես աղավաղել լեզուն:
Իսկ սյուժեով ինչ-որ հայկական Ալիսա էր՝ անհասկանալի աշխարհում...

ivy
12.04.2011, 01:05
Տարբերակ 7.
Աննան

Սկզբի տարբերակներում արյունոտ ձեռքերով մի խելագար ընկերը փոխարինվում է մյուսով, հետո գալիս են իրար հաջորդող Աննաները. էս ինչ համահունչ մրցութային տարբերակներ են: :think
Ես դեռ մտորում եմ Ակումբի կոլեկտիվ անգիտակցականի շուրջ...

Էս մի տարբերակի վրա աչքս կպնում էր...
Հեչ սրտովս չէր::nea

Հայկօ
12.04.2011, 01:06
Տարբերակ 7. Աննա

Վատիկը չէր :): Էկզորցիզմի մասին գրելու միտքը լավն ա, բայց իրականացումը կաղում էր, անկեղծ ասած: Հստակ պատճառահետևանքային կապեր չկային, էլի, վերջում էր քահանային արդարացնելու վճիռը մի տեսակ չափազանց շուտափույթ էր, լուրջ հիմք չուներ տակը: Բայց շարադրանքը բավականին լավն էր. զգացվում ա, որ հեղինակը ավելի շուտ ոչ թե գրելու միջոցների պակաս ա զգում, այլ գրելու նյութի, իսկ էդ շատ հանգիստ կարելի ա լրացնել՝ կարդալով, լսելով, նայելով և այլն: Փորձեմ ենթադրել, որ հեղինակը hetanos-ն ա: Ընդհանուր՝ չափազանց չհղված՝ հում պատմվածք էր, ու մանավանդ՝ հեչ սարսափելի չէր: «Exorcist»-ում դիվահար աղջկա՝ 180 աստիճան պտտվող գլուխը սարսափելի ա, ու աստիճաններով սարդի նման իջնելու տեսարանն էլ ա սարսափելի, որովհետև ֆիլմը շատ հմուտ կերպով կամաց-կամաց ա հասցնում դրան, դանդաղ նենց ա լարում նայողի նյարդերը, որ էդ տեսարանները արդեն ուղղակի չափազանց են լինում դիմանալու համար: Մեկ ուրիշ պարագայում դրանց վրա կարելի կլիներ ուղղակի ղժժալ: Նմանապես՝ «Shining»-ը վախենալու ա ոչ թե որովհետև մեջը տապոռով Ջեք Նիկոլսոն կա, այլ որովհետև փոքրիկ Դեննին միջանցքում քշում ա իր երեքակնանի հեծանիվը, ու դու չգիտես՝ հաջորդ անկյունից էն կողմ ինչ կարող ա լինել: Մի խոսքով՝ մշակել ա պետք :):

Հեղինակին անկեղծ շնորհակալություն՝ գործադրած ջանքերի ու ծախսած ժամանակի համար:

ivy
12.04.2011, 01:08
Հոգուս պարտքը կատարեցի՝ կարդացի, գրեցի, քվեարկեցի: :)
Դե դուք գջլտվեք, ես գնացի: :bye

CactuSoul
12.04.2011, 01:19
Լավ, ժող ջան, ես հասկացա, որ մենակ ես էի տենց մտածել, բայց դե նախորդ գրառմանս մեջ մեջբերումներ էի արել, որ... եսի՞մ:oy
Ռուֆուս, երկար ժամանակ ա, ինչ ընդհանրապես ֆիլմեր չեմ նայել, իսկ սարսափ ֆիլմեր կյանքումս մի հատ նայած լինեմ, թե չէ, էնպես որ ինչ ա պետք հասկանալ, ասենք, մանեկենի աղաչական հայացքից կամ ժպիտից, տեղյակ չեմ: Հա, համ էլ հետո ոմն մերկ մարդ գլխապատառ դուրս էր փախնում խանութից, ինձ թվաց, թե Սաշն էր:}…
Բայց որ համոզում եք, ես էլ կհամոզվեմ, Հայկօյի տարբերակն ինձ էլ ա ավելի դուր գալիս:)) Չհաշված էն, որ սրանից հետո «Պալերմոյի» կողքով անցնելիս կարող ա ողնաշարովս մեկ դող անցնի:D

Մեկ էլ երևի էս ժանրին առանձնապես լուրջ չվերաբերվելս ազդեց: Ուզում էի ամեն ինչ բարդել Սաշի վրա ու ես հանգիստ նստեի:)) Բայց փաստորեն «նրանք արդեն այստեղ են… նրանք մեր մեջ են…» և այլն:D
Կներեք:pardon:oy

Chuk
12.04.2011, 01:44
Եվ ակումբում եկավ գիշերը:
Քննարկումները խաղաղվեցին:
Արդյունքներն ինձ, ճիշտն ասած, գոհացնում են: Առնվազն երեք ստեղծագործություն հավանել եմ: Երեքն էլ առանձին կյանք ունեն՝ մրցույթի համատեքստից դուրս: Գլուխգործոց չեն: Բայց լավն են:

Քննարկումներն ակտիվ են: Կամ ավելի ճիշտ ակտիվ էին մինչ այս պահը:
Հիմա գիշեր է, հանգստանում են:
Առաջին իսկ օրը քվեարկությանը մասնակցել է 31 ակումբցի:
Հավատացեք, ստեղծագործական մրցույթի համար լավ թիվ է: Չէ որ ես բոլոր մրցույթները դիտարկել եմ:

Քննարկումներն էլ են ակտիվ: Ընդհանրապես այնպիսի տպավորություն ունեմ, որ ակումբը գրական թմբիրից արթնանում է: միայն թե դա կարճ չլինի:

Իսկ մերոնք ինձ ուղարկում են քնելու: Մի տեսակ վախ է մտել մեջս: Երևի մրցույթն է մեղավոր: Կողքի սենյակից անընդհատ ու թույլ տկտկոց եմ լսում: Քիչ առաջ հարևանն էր զանգել: Ասում էր, որ հեռուստացույցը փչացրել ենք: Չէ, ժող, անկեղծ չեմ հորինում: Իսկապես զանգել ու ասում ա: Ո՞նց: Անհասկանալի ա: Ասում ա ձեր տնից ձեներ էին գալիս, ոնց որ պառավոների տռուբեքի հետ գործ անեք, ու հեռուստացույցը վարի գնաց: Բայց ախր մեր տան պառավոներն իրենց տրուբաներով վաղուց հանված են: Հիմա ես էլ եմ լսում էդ ձենը ու չգիտեմ, գնամ, թե չէ: Իհարկե երկու շիշ խմել եմ ու գուցե դա է պատճառը, բայց պատուհանից ինձ էին նայում, հենց նոր, Մարիի աչքերը... Մարին մեր բակից էր: Մահացել է 5 տարեկանում: Ահավոր դաժան դեպք էր... հայրը տունն էր վերանորոգում, կտրել էր պառավոն, իսկ աղջիկը կողքը խաղացել էր.. ու չգիտեմ ինչպես է եղել, բայց էդ պառավոն շուռ է եկել գլխին... արյունը հոսել է... թաղմանը շատ մարդիկ կային... ես էլ էի դեռ փոքր: Բոլորը սևազգեստ էին, իսկ փոքրիկ դագաղի մեջ պառկած էր իմ առաջին սերը՝ ջարդված գլխով, աղճատված դեմքով...

Կողքի սենյակից շարունակում է կտկտոց գալ: Կարծես պառավոների հետ գործ անեն: Ժող: Ազնիվ խոսք խմածությունից չէ... վախենում եմ գնալ քնելու: Կարծես Մարին քայլում է կողքի սենյակում...

Վաղը ձեզ նոր ու հետաքրքիր քննարկումներ եմ ցանկանում.. իսկ ես հաղթահարեմ վախս...

Malxas
12.04.2011, 08:31
Տարբերակ 6. Վիշապի վանք

Տենց էլ չհասկացա՝ հեղինակը ինչ էր ուզեցել ասել: Երեք անգամ կարդացել եմ, բայց սյուժեն ոչ մի կերպ իրար չէր կպնում: Համարյա համոզված եմ, որ հեղինակը malxas-ն ա, ով, փաստորեն, ճիշտ էր ասում, որ նման մրցույթների համար մոտ երեք-չորս տարի ժամկետ ա հարկավոր տալ՝ ավարտուն ստեղծագործություն ներկայացնելու համար :D: Սարսափ չէր, ամեն դեպքում, բնորոշ տարրեր չկային, ավելի շատ թեքված էր դեպի ֆենտզիական կողմերը, մի քիչ էլ՝ հեքիաթ (սպիտակ առյուծ): Մեջը մի հատիկ շերունի կար :blin: Ազնիվ խոսք, իսկական շերունի: Չեմ կարող ինչ-որ վերջնական կարծիք կազմել վեցերորդ տարբերակի մասին, կիսատ էր, ինչ արած: Ոնց որ հեղինակը հանկարծ որոշել ու սկսել ա գրել՝ ինչ կստացվի կստացվի, ոչ թե մտքում սյուժեն ուրվագծել ա, հետո սկսել ա գրելու ընթացքում հղկել ու ձևավորել (ոնց որ երկրորդի, երրորդի ու հինգերորդի դեպքում էր): Բայց շատ լավ ա, որ էդքանը գրվել ա. բավարար ուշադրության ու մի քիչ էլ լրացուցիչ աշխատանքի դեպքում կարող ա լավ պատմվածք դառնալ, կարևորը՝ վերնագիրը հետաքրքիր ա :)):

Հեղինակին անկեղծ շնորհակալություն՝ գործա...դրած ջանքերի ու ծախսած ժամանակի համար:

Շարունակելի :)):




Ավելացրած. Կարծիքս փոխեցի, հաստատ Hagrig-ն ա գրել:

Ընդսմին, Մալխասին հանգիստ թող, Մալխասը երեք երեխա ունի :angry :D

Բանասիրական կրթություն չունեմ: Խնդրում եմ որևէ մեկը թող բացատրի, թե ինչ է նշանակում ընդսմին բառը :) Ինչ եք ծիխաղում, ես էլ այնպիսի բաներ գիտեմ, որ դուք չգիտեք, օրինակ 1982 թ Իտալիայի հավաքականի կազմը ;)

Տրիբուն
12.04.2011, 09:53
Ակումբում գրական ճաշակի լուրջ պակաս կա :oy

Adriano
12.04.2011, 10:02
Ակումբում գրական ճաշակի լուրջ պակաս կա :oy

Իսկ դա ինչի՞ հետ համեմատեցիր որ ասեցիր… Եթե համեմատությունը արվում է մեկ երկուսի շրջանակում, ապա թույլ տվեք ասել, որ դուք սխալվում եք::)

Տրիբուն
12.04.2011, 10:54
Իսկ դա ինչի՞ հետ համեմատեցիր որ ասեցիր… Եթե համեմատությունը արվում է մեկ երկուսի շրջանակում, ապա թույլ տվեք ասել, որ դուք սխալվում եք::)

Լավ, մի նեղվի, բացի քեզանից, մնացածի մոտ գրական ճաշակը պակասում ա :D

Ռուֆուս
12.04.2011, 10:55
Հեղինակագուշակությամբ չզբաղվե՞նք:

1. ԻՄՀԿ Մալխասն ա կամ Հեթանոսը: Հեթանոսը շատ ակտիվ ա թեմայում, հավանական ա, որ տարբերակ ունի
2. Գալաթեա, լրիվ իր ոճով էր (դետեկտիվախառն), մանավանդ որ չի քվեարկել դեռ ու մանավանդ որ ինքն իրեն իբր թե դատափետել ա, մթոմ լավ չի գրել, սենցն ա նենցն ա :))
3. impression - Ես նկատել եմ, սենց մի բան: Լիլի ստեղծագործությունների հերոսները by default աղջիկ են ու էդ ստեղծագործության կեսերից նոր սկսում ա զգացվել: Իսկ եթե հերոսը տղա է լինում, ամենասկզբում պարտադիր մի հուշում լինում ա հերոսի սեռի մասին: Երրորդը կարդալուց ես մտածեցի տղա է, բայց կեսերում նոր հասկացվեց, որ աղջիկ ա հերոսը: Բացի դրանից հումորն ու թեթև, հետաքրքիր ոճը լրիվ իմպրեսիոնիստական էր: Բացի դրանից դեռ չի քվեարկել, վախենում է ինքնաբացահայտվել:
4. Ընդհանրապես չի հետաքրքրում հեղինակի ինքնությունը, որովհետև հեղինակը ոչ մի ջանք ու եռանդ չի գործածել սա գրելու համար:
5. ivy, քվեարկել ա առաջին հինգի օգտին, որպեսզի պալիտ չլինի :)) Հետո լեզվի կոկիկությունն ու ոճը շատ է իրեն մատնում: Քննարկելիս շատ թեթևակի անցավ էս տարբերակի վրայով, ոչ առանձնապես դատափետեց, ոչ էլ գովերգեց: Եթե վերջում պարզվի, որ իրոք ինքն ա, պատրաստ եմ Գերմանիա հասնել ճակատը պագելու համար :)) Բայց մեկ ա, ivy-ից բացի ուրիշ տարբերակներ էլ մտքովս անցան: Գալաթեային միանգամից բացառեցի, որովհետև ինքն իր գրածի մասին էդքան երկար ու հանգամանալից կարծիք չէր գրի: Ուլուանան էլ կարող էր սենց ոճով գրել, բայց իրեն ինչ-որ չեմ պատկերացնում սարսափ պատմություն գրելիս :oy Բարեկամն էլ մտքովս անցավ, բայց վերջերս գրեթե չի երևում Ակումբում: Հայկօյին բացառում եմ, որովհետև չնայած էգոտիստ մեռնում ա, բայց դժվար թե բռներ մենակ ինքն իրեն գովերգեր, վերջում էլ մենակ իր օգտին քվեարկեր :))
6. Դե արդեն պարզից էլ պարզ ա, որ Հագրիգն ա
7. Չգիտեմ ով ա, բայց զգացվում ա, որ գրողը «Աննա» սերիալի մոլի երկրպագու ա :D Հեթանոսին բացառում եմ, որովհետև էլ ինչ հեթանոս, եթե վերջում քահանային խարույկի վրա վառելու փոխարեն ազատ են արձակում :D

impression
12.04.2011, 10:57
Ռուֆ, բացի մնացած տրամաբանական սխալներից, նշեմ, որ ես քվեարկել եմ :D

Նաիրուհի
12.04.2011, 11:02
Ես էլ ակումբցիներից մեկի (ոչ իմ) գուշակություններն էստեղ հրապարակեմ, չեմ կարծում, որ դեմ լինի։ :)

1-ինը՝ չկա/դեռ չի ասել
2-րդը երևի Whisper
3-րդը՝ միանշանակ impresiion
4-րդը չկա/դեռ չի ասել
5-րդը՝ վերնագրից դատելով՝ Հայկօ, բայց կարդալուց հետո կարծիքը չի հայտնել
6-րդը, իր իսկ բառերով ասած, Ռուֆուսոտ էր, բայց վերջի «Շարունակելի…»-ն ասում է, որ ինչ-որ նորեկ քյառթու է կամ աղջիկ:
7-րդը չկա/դեռ չի ասել

Ռուֆուս
12.04.2011, 11:04
Ռուֆ, բացի մնացած տրամաբանական սխալներից, նշեմ, որ ես քվեարկել եմ :D

Ավելի վատ, ընդամենը հաստատեցիր իմ կասկածները :))

impression
12.04.2011, 11:05
1-եսիմ ով ա
2-եսիմ ով ա
3-հաստատ ես չեմ
4-եսիմ ով ա
5-Հայկօ-ն չի իմ կարծիքով
6-չեմ էլ կարդացել, որ մտածեմ ով ա
7-նայիր 6 կետը

Ռուֆուս
12.04.2011, 11:06
6-րդը, իր իսկ բառերով ասած, Ռուֆուսոտ էր

:blin Նաիրուհի, էլ աչքիս չերևաս, երբեք, ֆսյո, ռազվոդ :beee

Yellow Raven
12.04.2011, 11:16
Հասարակ մահկանացուի կարծիք`

1.einnA
2.Գալաթեա/Mark Pauler
3.impression
4.Chilly
5.ivy
6.Hagrig
7.Արամ

:)

Լուսաբեր
12.04.2011, 11:20
Իսկ մերոնք ինձ ուղարկում են քնելու: Մի տեսակ վախ է մտել մեջս: Երևի մրցույթն է մեղավոր: Կողքի սենյակից անընդհատ ու թույլ տկտկոց եմ լսում: Քիչ առաջ հարևանն էր զանգել: Ասում էր, որ հեռուստացույցը փչացրել ենք: Չէ, ժող, անկեղծ չեմ հորինում: Իսկապես զանգել ու ասում ա: Ո՞նց: Անհասկանալի ա: Ասում ա ձեր տնից ձեներ էին գալիս, ոնց որ պառավոների տռուբեքի հետ գործ անեք, ու հեռուստացույցը վարի գնաց: Բայց ախր մեր տան պառավոներն իրենց տրուբաներով վաղուց հանված են: Հիմա ես էլ եմ լսում էդ ձենը ու չգիտեմ, գնամ, թե չէ: Իհարկե երկու շիշ խմել եմ ու գուցե դա է պատճառը, բայց պատուհանից ինձ էին նայում, հենց նոր, Մարիի աչքերը... Մարին մեր բակից էր: Մահացել է 5 տարեկանում: Ահավոր դաժան դեպք էր... հայրը տունն էր վերանորոգում, կտրել էր պառավոն, իսկ աղջիկը կողքը խաղացել էր.. ու չգիտեմ ինչպես է եղել, բայց էդ պառավոն շուռ է եկել գլխին... արյունը հոսել է... թաղմանը շատ մարդիկ կային... ես էլ էի դեռ փոքր: Բոլորը սևազգեստ էին, իսկ փոքրիկ դագաղի մեջ պառկած էր իմ առաջին սերը՝ ջարդված գլխով, աղճատված դեմքով...

Կողքի սենյակից շարունակում է կտկտոց գալ: Կարծես պառավոների հետ գործ անեն: Ժող: Ազնիվ խոսք խմածությունից չէ... վախենում եմ գնալ քնելու: Կարծես Մարին քայլում է կողքի սենյակում...

Վաղը ձեզ նոր ու հետաքրքիր քննարկումներ եմ ցանկանում.. իսկ ես հաղթահարեմ վախս...

Այ էսքանը ինձ ավելի շատ վախեցրեց սենց լույս առավոտով, քան էն 3սարսափազդուները գիշերվա կեսին((չնայած էն օրը գնալ քնել էի վախենում, իսկ հիմա խոհանոցից մի կտոր հաց բերել ուտելուց :() ու չգիտես ինչի նման գեղեցիկ շարադրանքից հետո մտածում եմ, որ դրանցից մեկի հեղինակը Չուկնա :think թե չի մասնակցում?

Ամպ
12.04.2011, 11:32
Ժող, Հայկօն էս նախագծում կա հաստատ ու առնվազն երկու տարբերակով:
5-րդ տարբերակը գրել է շատ լավ, մշակված, մտածված, իսկ առաջինը՝ շատ արագ: Առաջին տարբերակում իր բառապաշարը զգացվում էր: Չեմ հասկանում, թե ոնց ա իրա ճակատը պաչելու :)): Առաջինը ոճի սահունության պատճառով մի՜ քիչ impression-ին էլ եմ կասկածում:
2-րդը impression-ն է, չնայած խիստ կասկածում եմ, որ ինքը առաջին նախադասության նկարագրությունն էդքան խառը կներկայացներ:
3-րդը Գալաթեան է: 2-րդ ու 3-րդ տարբերակների հեղինակներին միգուցե հակառակ եմ գուշակել:
4-րդը Hagrig-ն է:
6-րդի էն 18-րդ դարի դուռը ինձ ստիպեց մտածել, որ Malxas-ն է:
7-րդը hetanos-ն է:
Այվին, իրոք, չի գրել: Ես իրեն չգտա էս նախագծում:

Malxas
12.04.2011, 11:36
Ժող, Հայկօն էս նախագծում կա հաստատ ու առնվազն երկու տարբերակով:
5-րդ տարբերակը գրել է շատ լավ, մշակված, մտածված, իսկ առաջինը՝ շատ արագ: Առաջին տարբերակում իր բառապաշարը զգացվում էր: Չեմ հասկանում, թե ոնց ա իրա ճակատը պաչելու :)): Առաջինը ոճի սահունության պատճառով մի՜ քիչ impression-ն էլ եմ կասկածում:
2-րդը impression-ն է, չնայած խիստ կասկածում եմ, որ ինքը առաջին նախադասության նկարագրությունն էդքան խառը կներկայացներ:
3-րդը Գալաթեան է: 2-րդ ու 3-րդ տարբերակների հեղինակներին միգուցե հակառակ եմ գուշակել:
4-րդը Hagrig-ն է:
6-րդի էն 18-րդ դարի դուռը ինձ ստիպեց մտածել, որ Malxas-ն է:
7-րդը hetanos-ն է:
Այվին, իրոք, չի գրել: Ես իրեն չգտա էս նախագծում:

Ես էլ պատրաստվում էի գրել, որ դու այս թեմայի ամենալավ քննադատն ես: Վերջ, էլ չխոսես հետս :(

Chuk
12.04.2011, 11:43
թաղմանը շատ մարդիկ կային... ես էլ էի դեռ փոքր: Բոլորը սևազգեստ էին, իսկ փոքրիկ դագաղի մեջ պառկած էր իմ առաջին սերը՝ ջարդված գլխով, աղճատված դեմքով...
Երբ ինձ ասում են, որ խմելը պետք է թարգել, քամահրանքով եմ վերաբերվում: Ախր ալկոհոլիկ չեմ, բան չեմ: Ի՞նչ թարգել: Երբեմն հաճույքիս համար խմում եմ: Բայց երբ այսօր կարդացի, թե գիշերն ինչ եմ գրել, սկսեցի հասկանալ... Չգիտեմ, միշտ խուսափել եմ այս ամենը գրել, պահել եմ մեջ: Ավելին՝ մոռացել եմ: Կամ էլ, գուցե, ինձ թվում էր, որ մոռացել եմ: Բայց բավական է ինչ-որ քանակությամբ ալկոհոլ, ու հանկարծ այդ ամենը նորից կանգնում է աչքերիդ առջև: Ընդամենը 7 տարեկան երեխա էի այդ ժամանակ: Շատ բան չէի հասկանում, չէի հասկանում թե մահն ինչ է, չնայած շատ փոքրիկների նման վախենում էի մահից էլ, ուրվականներից էլ, դագաղներից էլ... Դրա համար էր, երևի, որ չհամաձայնվեցի տանը մնալ: Երևի վախենում էի, որ Մարիի ուրվականը կգա իմ մոտ: Չնայած ես իհարկե չէի կարող մտքիս ծերով անգամ անցկացնել, թե ինչ բան է ուրվականը: Մեծերն էին անընդհատ վախացրել:

Ու իջել էի բակ:
Թաղման:
Առաջին անգամ էի թաղում տեսնում: Ժող, չեք պատկերացնի, թե դա ինչ էր իմ պես, թող ներվի ասել, զգայուն փոքրիկի համար:
Ես մինչև դա թաղում տեսել էի միայն հեռուստացույցով՝ կինոների մեջ: Տեսել էի սևամորթների թաղումներ, որտեղ մարդիկ ուրախ երգում ու պարում էին, ու ես չէի հասկանում, թե ինչի, տեսել էի նաև ոչ սևամորթների թաղումներ, որտեղ բոլորը լացում էին: Ու ես գիտեի, որ էստեղ էլ բոլորը պետք է լացեին:

Բայց լացող չկար:
Բոլորը կանգնած էին ուղիղ, զգաստ: Բոլորը մի տեսակ վախենալու դեմքերով: Ու լուռ: Էդ լռությունը կյանքում չեմ մոռանա: Կծկվել էի մայրիկիս կողքին ու բռնել նրա փեշից:
- Մամ, ինչի՞ չեն լացում, - հարցրի:
Մայրիկս, որ մինչև դա մյուսների նման անշարժ կանգնած էր, նայեց ինձ ու առաջին անգամ ինձ լավ զգացի, զգացի որ չնայած էս ողջ գորշ լռության մայրս կողքիս է: Նայեց ինձ ու... ապակե, անկենդան հայացքիս ոտքերս դողացին: Հենց այդ ժամանակ իջացրին Մարիին: Փոքրիկ դագաղը սև էր: Սև ու կանչող: Մորս փեշը թողնելով առաջ գնացի: Գեղեցկուհի Մարին՝ պառկած գորշ դագաղի մեջ... Լացի ձայն լսեցի: Փաստորեն դեռ կյանք կար: Շուռ եկա: Մարիի հայրն էր: Չէի հասկանում, թե ինչի են նրա ձեռքերը շղթայված իսկ կողքին ոստիկաններ կանգնած: Տարիներ հետո միայն պետք է իմանայի, որ իրեն ձերբակալել են՝ աղջկան սպանելու մեղադրանքով: Իրան այլևս չտեսա: Երբ արդեն հասուն տարիքի էի հասել, ինձ պատմեցին, որ բանտում մնացել է մեկ ամիս, չի քնել ոչ մի վայրկյան, գիշերները հասնելուն պես սկսել է գոռալ. «Աղջիկս, թող ինձ, մի տանջիր, ես քեզ դիտմամբ չեմ սպանել», իսկ մի ամիս հետո քերել է բանտախցի պատերը, կերել այդ քերվածքը, առատ, ու մահացել՝ թունավորումից:

Ոստիկանները տարան նրան: Իսկ 4 տարիքով տղամարդիկ տարան դագաղը: Ու դագաղի հետևից շարժվում էին մարդիկ, լուռ, անշարժ դեմքերով, ապակե աչքերով: Ես կանգնած էի, չէի շարժվում, իսկ նրանք անցնում էին իմ կողքով:

Տեսնես ինչու՞ եմ պատմում...

Malxas
12.04.2011, 11:48
Իսկ ինչ պատճառով էր սպանել? :

Տրիբուն
12.04.2011, 11:49
Hagrig-ն ու Chilly-ն կարգին ժողովուրդ են, ափսոս չեմ ճանաչում: :D

Իսկ դու, Ռուֆուս, կարաս Հայկօ-ի ձեռը բռնես, ու գնաք կինո նայելու, կարդալը ձեր խելքի բանը չի: :B

CactuSoul
12.04.2011, 11:50
Մենք բոլորս ահավոր մազոխիստներ ենք, նույնիսկ ես, որ էսքան քիչ սիրեցի էս մրցույթը:

Գալաթեա
12.04.2011, 11:57
Չուկ, չգիտեմ ինչի ես պատմում, բայց հերիք ա:
Չգիտեմ դիտմամբ, թե խմածիդ ազդեցության տակ, բայց ապացուցեցիր, որ ամենասարսափելին իրականությունն ա, մեր ապրածը:

Malxas
12.04.2011, 11:58
Չուկ, չգիտեմ ինչի ես պատմում, բայց հերիք ա:
Չգիտեմ դիտմամբ, թե խմածիդ ազդեցության տակ, բայց ապացուցեցիր, որ ամենասարսափելին իրականությունն ա, մեր ապրածը:

Ես էլ սպասում էի, որ գդացել ես քլունգդ սրես գաս, ով դաժանագույնդ քննադատներից :))

Գալաթեա
12.04.2011, 12:03
Hagrig-ն ու Chilly-ն կարգին ժողովուրդ են, ափսոս չեմ ճանաչում: :D

Իսկ դու, Ռուֆուս, կարաս Հայկօ-ի ձեռը բռնես, ու գնաք կինո նայելու, կարդալը ձեր խելքի բանը չի: :B

Տրիբուն ձյաս, մի նեղվի, բոլորս էլ շաուրմա սիրում ենք :)
Էլ չեմ ասում՝ թան :)

Chuk
12.04.2011, 12:57
Չուկ, չգիտեմ ինչի ես պատմում, բայց հերիք ա:
Չգիտեմ դիտմամբ, թե խմածիդ ազդեցության տակ, բայց ապացուցեցիր, որ ամենասարսափելին իրականությունն ա, մեր ապրածը:
Պարզապես լրացնում եմ մրցույթային նյութերում զգացականի պակասը :oy

Առնվազն իմ գնահատականով :)
Իսկ եթե լուրջ, ուրեմն նորից ասեմ, առնվազն երեք գործ, որոնք ամփոփումից հետո կասեմ որոնք են ու ինչ առաջնայնությամբ եմ հավանել, համարում եմ լավը, թեմայի համատեքստից դուրս կյանք ունեցող:

Մրցույթն իրապես համարում եմ կայացած: Բայց ճիշտն ասած սարսափ որպես էդպիսին չեմ տեսել գործերից և ոչ մեկի մեջ: Ու կարծում եմ, որ հեղինակները զգացական կողմի վրա քիչ էին աշխատել :)

Malxas
12.04.2011, 13:01
Ուրա Մալխասը :) Ձեռքը սեղմեմ, լիովին համաձայն եմ ժամանակի վերաբերյալ:



Բայց խի հեց ինչ, միանգամից հագրիգնա՞: :8

Այստեղ եմ ես այստեղ :) Թե էս Հայկօ - ն ինչ ա կպել ինձանից չեմ հասկանում: Ախպեր, ինչի է ուզում, որ Վիշապի վանքը ես գրած լինեմ: :think

Chuk
12.04.2011, 13:14
Սիրելի՛ ակումբցի ընթերցող,
չեմ ուզում «կռիսություն» անել, բայց երբ համեմատում եմ դրված շնորհակալություններն ու քննարկման մասնակիցներին քվեարկածների հետ, տեսնում եմ, որ մարդիկ կան, ովքեր այս կամ այն գործը հավանել են, բայց չեն քվեարկում: Քվեարկությանը մնացել է 2.5 օրից քիչ:

Դու՛, այ հենց դու՛, մի՞թե չես ուզում նպաստել քո հավանած ստեղծագործության հաղթանակին:
Կարդացե՛ք, քվեարկե՛ք, շտապե՛ք, քիչ է մնացել:

Տրիբուն
12.04.2011, 14:04
Տրիբուն ձյաս, մի նեղվի, բոլորս էլ շաուրմա սիրում ենք :)
Էլ չեմ ասում՝ թան :)

Հարցը շաուրման չի, Լիլ ջան: Հարցը ուրիշի տքնաջան աշխատանը գնահատելու կարողության մեջ ա: Բա ամոթ չե՞ն անում: Կամ որ բան չեն հասկանում, գոնե իրանց մեջ պահեն:

Տրիբուն
12.04.2011, 14:05
Սիրելի՛ ակումբցի ընթերցող,
չեմ ուզում «կռիսություն» անել, բայց երբ համեմատում եմ դրված շնորհակալություններն ու քննարկման մասնակիցներին քվեարկածների հետ, տեսնում եմ, որ մարդիկ կան, ովքեր այս կամ այն գործը հավանել են, բայց չեն քվեարկում: Քվեարկությանը մնացել է 2.5 օրից քիչ:

Դու՛, այ հենց դու՛, մի՞թե չես ուզում նպաստել քո հավանած ստեղծագործության հաղթանակին:
Կարդացե՛ք, քվեարկե՛ք, շտապե՛ք, քիչ է մնացել:

Ես որ քվեարկել եմ, անկեղծ, ամենահավանածս ստեղծագործության օգտին:

Շինարար
12.04.2011, 14:09
Հարցը շաուրման չի, Լիլ ջան: Հարցը ուրիշի տքնաջան աշխատանը գնահատելու կարողության մեջ ա: Բա ամոթ չե՞ն անում: Կամ որ բան չեն հասկանում, գոնե իրանց մեջ պահեն:

Տրիբուն ձյաձ, ես էլ եմ էդ ստեղծագործության օգտին քվեարկել, բայց հաշվի առ՝ պահանջվում էր հայկական միջավայր, հայկական սարսափ, ու մեկ էլ շաուրմա,էնպես որ մի նեղվի՝ ուղղակի մարդիկ մրցույթի չափանիշներին հավատարիմ եմ մնացել, դրա համար չեն քվեարկել, այ որ Ղարսի խորոված լիներ...:

Գալաթեա
12.04.2011, 14:17
Հարցը շաուրման չի, Լիլ ջան: Հարցը ուրիշի տքնաջան աշխատանը գնահատելու կարողության մեջ ա: Բա ամոթ չե՞ն անում: Կամ որ բան չեն հասկանում, գոնե իրանց մեջ պահեն:

Տրիբուն ձյա, մեկի կամ նույնիսկ երեքի վատ գնահատականը երբեք չի նշանակում, որ ջանքերը չեն գնահատվել: Ես ինքս եղել ա, որ մասնակցել եմ Ակումբի սենց մրցույթների ու ստացել եմ շատ ավելի ցածր գնահատական քան պետք էր, քան արժանի էի, բայց ես երբեք չեմ նեղվել դրանից, քանի որ չեմ համարել, որ ջանքերս իզուր էին:

Չէ որ բոլորս ունենք մեր տեսությունն ու դիտակետը:
Ու չարժի ամբողջ Ակումբին անճաշակ հանել միայն նրա համար, որ չեն հավանել այն ինչ դու ես հավանել կամ գրել :)

Տրիբուն
12.04.2011, 14:33
Տրիբուն ձյա, մեկի կամ նույնիսկ երեքի վատ գնահատականը երբեք չի նշանակում, որ ջանքերը չեն գնահատվել: Ես ինքս եղել ա, որ մասնակցել եմ Ակումբի սենց մրցույթների ու ստացել եմ շատ ավելի ցածր գնահատական քան պետք էր, քան արժանի էի, բայց ես երբեք չեմ նեղվել դրանից, քանի որ չեմ համարել, որ ջանքերս իզուր էին:

Չէ որ բոլորս ունենք մեր տեսությունն ու դիտակետը:
Ու չարժի ամբողջ Ակումբին անճաշակ հանել միայն նրա համար, որ չեն հավանել այն ինչ դու ես հավանել կամ գրել :)

Ես չէի ուզում, ինձ ստիպեցին:

Գալաթեա
12.04.2011, 14:37
Ես չէի ուզում, ինձ ստիպեցին:

Մյուս գործերը կարդացել ե՞ս:
Եթե այո, կվերլուծե՞ս, փիլիզ :)

Lusina
12.04.2011, 15:06
Սիրելի՛ ակումբցի ընթերցող,
չեմ ուզում «կռիսություն» անել, բայց երբ համեմատում եմ դրված շնորհակալություններն ու քննարկման մասնակիցներին քվեարկածների հետ, տեսնում եմ, որ մարդիկ կան, ովքեր այս կամ այն գործը հավանել են, բայց չեն քվեարկում: Քվեարկությանը մնացել է 2.5 օրից քիչ:

Դու՛, այ հենց դու՛, մի՞թե չես ուզում նպաստել քո հավանած ստեղծագործության հաղթանակին:
Կարդացե՛ք, քվեարկե՛ք, շտապե՛ք, քիչ է մնացել:

Մի քանի րոպե առաջ այդ մարդկանց շարքում էի,պատճառը ՝ դեռ բոլորը չէի կարդացել.

Քվեարկել եմ "Վիրավորանքի" և "Սեանսի" օգտին ,ամենաշատը հավանել եմ Վիրավորանքը,մենախոսությունները շատ լավն էին:hands

Freeman
12.04.2011, 15:21
Նախ՝ ահավոր հավես է, որ իմ չգրածները սաղ գրեցին արդեն, հատկապես էս երկու Հայկ անվանյալները։ :(


Հիասթափեցնեմ, Հայկ :)
Ես էլ մինչև կեսերը համոզված էի, որ հերոսը տղա է։ «Ճուտ»-ն էլ դրա լրացուցիչ ապացույց էի համարել... :D



Ես (երևի) աղջիկ եմ, ինձ թվում էր, թե ինքը տղա է։ Այսինքն ոչ թե ընթերցողն է պատմողին ավտոմատ իր սեռից համարելու, այլ պատմողն ինքը ահագին հաջող կարողացել էր խուսափել էնպիսի մանրամասներից, որոնք կօգնեին հստակ պատկերացում կազմել հերոսի սեռի մասին։
Ու ինձ դա շատ դուր եկավ...:)

Ես ճուտիկից հասկացա,որ աղջիկ ա :)
Քվեարկել եմ հինգերորդի օգտին,կարծում եմ էս մրցույթի հետ կապ ունեին էդ ու երրորդը:
Հինգը մի թերություն ուներ՝վախեցնելու օբյեկտն էր սխալ ընտրված,կարծիքներ կարդացի,որ արհեստական երկարացված է՝ես չեմ նկատել:Կարծում եմ հեղինակը Հայկօն ա,համենայն դեպս ոճը նման ա
Հեղինակին անկեղծ շնորհակալություն՝ գործադրած ջանքերի ու ծախսած ժամանակի համար: :))

Տրիբուն
12.04.2011, 15:33
Մյուս գործերը կարդացել ե՞ս:
Եթե այո, կվերլուծե՞ս, փիլիզ :)

Թող սաղ ներեն: Վերլուծելս չի գալիս: Կարճ ասեմ, բոլորը երկար են, ու ջանջալ: :D Իսկ վախենալու բան չկա:

Բայց Շաուրմայից հետո, երկրորդ տեղում պինդ կդնեմ Տարբերակ 5-ը "Նրանք, ովքեր կանգնած են": :ok

Ուղղակի Շաուրմայի պես 15 րոպեանոց անհամ "գլուխգործոցները" պատկերը մի քիչ փչացրել են: Գրողին պետք ա ասել, որ գլխից մեծ ղալաթներ էլ չանի:

Թե չէ, իրականում 5-րդը իրոք որ լավ ա ստացվել:

ivy
12.04.2011, 15:49
Տարբերակ 3՝ «Մահը», Գալաթեան ա գրել:
Տարբերակ 5` «Նրանք, ովքեր կանգնած են», Հայկօն ա գրել:



5. ivy, քվեարկել ա առաջին հինգի օգտին, որպեսզի պալիտ չլինի :)) Հետո լեզվի կոկիկությունն ու ոճը շատ է իրեն մատնում: Քննարկելիս շատ թեթևակի անցավ էս տարբերակի վրայով, ոչ առանձնապես դատափետեց, ոչ էլ գովերգեց: Եթե վերջում պարզվի, որ իրոք ինքն ա, պատրաստ եմ Գերմանիա հասնել ճակատը պագելու համար :))


Ռուֆ ջան, ես չեմ մասնակցել, բայց որ շատ ես ուզում ճակատս պաչել, հեչ դեմ չեմ, արի: :))

Freeman
12.04.2011, 15:53
Եվ ակումբում եկավ գիշերը:
Քննարկումները խաղաղվեցին:



Իսկ մերոնք ինձ ուղարկում են քնելու: Մի տեսակ վախ է մտել մեջս: Երևի մրցույթն է մեղավոր: Կողքի սենյակից անընդհատ ու թույլ տկտկոց եմ լսում: Քիչ առաջ հարևանն էր զանգել: Ասում էր, որ հեռուստացույցը փչացրել ենք: Չէ, ժող, անկեղծ չեմ հորինում: Իսկապես զանգել ու ասում ա: Ո՞նց: Անհասկանալի ա: Ասում ա ձեր տնից ձեներ էին գալիս, ոնց որ պառավոների տռուբեքի հետ գործ անեք, ու հեռուստացույցը վարի գնաց: Բայց ախր մեր տան պառավոներն իրենց տրուբաներով վաղուց հանված են: Հիմա ես էլ եմ լսում էդ ձենը ու չգիտեմ, գնամ, թե չէ: Իհարկե երկու շիշ խմել եմ ու գուցե դա է պատճառը, բայց պատուհանից ինձ էին նայում, հենց նոր, Մարիի աչքերը... Մարին մեր բակից էր: Մահացել է 5 տարեկանում: Ահավոր դաժան դեպք էր... հայրը տունն էր վերանորոգում, կտրել էր պառավոն, իսկ աղջիկը կողքը խաղացել էր.. ու չգիտեմ ինչպես է եղել, բայց էդ պառավոն շուռ է եկել գլխին... արյունը հոսել է... թաղմանը շատ մարդիկ կային... ես էլ էի դեռ փոքր: Բոլորը սևազգեստ էին, իսկ փոքրիկ դագաղի մեջ պառկած էր իմ առաջին սերը՝ ջարդված գլխով, աղճատված դեմքով...

Կողքի սենյակից շարունակում է կտկտոց գալ: Կարծես պառավոների հետ գործ անեն: Ժող: Ազնիվ խոսք խմածությունից չէ... վախենում եմ գնալ քնելու: Կարծես Մարին քայլում է կողքի սենյակում...

Վաղը ձեզ նոր ու հետաքրքիր քննարկումներ եմ ցանկանում.. իսկ ես հաղթահարեմ վախս...
Բա ես ինչ ասեմ
Երեկ տանը մենակ եմ եղել,գիշերն էլ,որ պիտի քնեի ինչ ձեն ասես գալիս էր,ամենավատն էր,որ դրսի դուռը բաց էի թողել,քամին բացում փակում էր,մինչև ինձ համոզեցի գնայի տեսնեի ինչ ա՝ընկա Սաշի օրը :վախեցած_սմայլիկ

Yellow Raven
12.04.2011, 16:01
Ինչպես ես սպասում էի հիմնական պայքարը <<Սեանս>>-ի ու <<Նրանք,ովքեր կանգնած են>>-ի միջևա ընթանում:)

Գալաթեա
12.04.2011, 16:40
Վերջը պարզեցի՞ք ճուտիկն աղջիկ ա թե՞ տղա :D

Հետաքրքիր ա, ինձ էլ ա թվացել, որ տղա ա, բայց լոկ մինչև էն պահը, երբ նա նկարագրեց թե ինչպես է սառը կաթիլը սահում իր պարանոցի վրայով... ինձ թվում ա տղունը մի տեսակ վիզ ա, պարանոց չի :D

5-ը կլօրն ա ու նա իր վերլուծությամբ վառեց իրեն, իսկ ինքնագովասանքը պախկվոցի ա..կամ էլ Հայկօն ինքնագնահատման ավելցուկի լուրջ խնդիր ունի :D

Առաջինը Մալխասն ա
Երկրորդը դժվարանում եմ ասել, հեղինակը դիտմամբ կարծում եմ լղոզել է իր ոճը, որ չհասկացվի՝ ով է:
Երրորդը նույնպես, դժվար է ասել...կարող է Իմպոն լինել, բայց համոզված չեմ
Չորրորդ - Տրիբուն
Վեց - Հագրիգ
Յոթ - Խաբար չեմ

Հայկօ
12.04.2011, 17:42
1. Mark Pauler
2. Գալաթեա
3. einnA՞ :think
4. Չեմմանում
5. Rhayader
6. Hagrig
7. hetanos


Սենց բաներ: Երևի: Ռուֆուսը չկա՞:

Ռուֆուս
12.04.2011, 17:44
Ռայադերը վերջին անգամ ֆորումում մոտ մի ամիս առաջ ա եղել, էնպես որ կռուտիտդ չանցավ :P

Գալաթեա
12.04.2011, 17:45
1. Mark Pauler
2. Գալաթեա
3. einnA՞ :think
4. Չեմմանում
5. Rhayader
6. Hagrig
7. hetanos


Սենց բաներ: Երևի: Ռուֆուսը չկա՞:

Չկամ :D :D :D

Հայկօ
12.04.2011, 17:58
Ռայադերը վերջին անգամ ֆորումում մոտ մի ամիս առաջ ա եղել, էնպես որ կռուտիտդ չանցավ :P

Չկամ :D :D :D
Գրողը տանի :)):

Ֆրեյա
12.04.2011, 19:12
:oy Ահավոր հիասթափված եմ... Իմ պատկերացումներով, լիքը հետաքրքիր սյուժեներ կային, լիքը հայկական առասպելներ, որ կարելի էր զարգացնել, առնվազն մի քիչ ավելի խորը պետք է ինեին սյուժեները...
Բայց մի քանի հոգի միանգամից ընտրել են հոգեկան հիվանդների թեման, շաբլոն :unsure Դե պարզ է, որ չգիտեին, մնացածը ինչ մասին են գրելու, բայց դե :)

Իսկ ստացվել է 99 տոկոսով Ակումբի մնացած պատմվածքների պես...
Ակումբում «ուժս» սիրող չկա, Էդ Գարպո, ականջ կանչի :P

Ռուֆուս
12.04.2011, 19:25
Ինձ էս ոչ ոքին բնավ դուր չի գալիս :(

Ֆրեյա
12.04.2011, 19:34
Ինձ էս ոչ ոքին բնավ դուր չի գալիս :(

Դե երևի ակնհայտ առաջատար չկա, դա ա պատճառը…
Օրինակ, ինչի չես ջանք թափել ու սեփական պատմվածքը առջարկել,հը՞ :)))))

Ռուֆուս
12.04.2011, 19:38
Դե երևի ակնհայտ առաջատար չկա, դա ա պատճառը…
Օրինակ, ինչի չես ջանք թափել ու սեփական պատմվածքը առջարկել,հը՞ :)))))

Ո՞նց չկա (http://www.akumb.am/showthread.php/59900-%D5%8D%D5%BF%D5%A5%D5%B2%D5%AE%D5%A1%D5%A3%D5%B8%D6%80%D5%AE%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6-%D5%B4%D6%80%D6%81%D5%B8%D6%82%D5%B5%D5%A9.-%C2%AB%D5%80%D5%A1%D5%B5%D5%AF%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6-%D5%BD%D5%A1%D6%80%D5%BD%D5%A1%D6%83%C2%BB?p=2214100&viewfull=1#post2214100) :o

Ֆրեյա
12.04.2011, 19:42
Ո՞նց չկա (http://www.akumb.am/showthread.php/59900-%D5%8D%D5%BF%D5%A5%D5%B2%D5%AE%D5%A1%D5%A3%D5%B8%D6%80%D5%AE%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6-%D5%B4%D6%80%D6%81%D5%B8%D6%82%D5%B5%D5%A9.-%C2%AB%D5%80%D5%A1%D5%B5%D5%AF%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6-%D5%BD%D5%A1%D6%80%D5%BD%D5%A1%D6%83%C2%BB?p=2214100&viewfull=1#post2214100) :o
:unsure չհասկացա :(

Արդեն մասնակիցների անունները հայտարարվել են, թե կատակում ես ընթացիկ խոսակցությունները չեմ կարդացել :)

Yellow Raven
12.04.2011, 19:54
:unsure չհասկացա :(

Արդեն մասնակիցների անունները հայտարարվել են, թե կատակում ես ընթացիկ խոսակցությունները չեմ կարդացել :)

Ռուֆուսը վստահա, որ միակ արժանի հաղթողը Հայկօ-նա:))

Rammstein
12.04.2011, 20:25
Տարբերակ 3. Մահը
Լավն էր: :aha Իհարկե թույլ կետեր կային, բայց դուրս եկավ: Վերջը, սկսած մազերը սանրելու մասին հիշելու պահից` բավական կանխատեսելի էր, ու երեւի չարժեր տենց բացահայտ վերջավորություն սարքել, արժեր մի քիչ մութ բաներ թողնել, որ խորհրդավոր լինի: Հետո էլ բավական ուշ հասկացվեց, որ պատմողը իգական սեռի ներկայացուցիչ ա: Ամեն դեպքում շնորհակալություն հեղինակին: Քվեարկո՛ւմ եմ այս տարբերակի օգտին: :)

Տարբերակ 4. Երկու շաուրմա ու մեկ թան
Ի՞նչ ասեմ. թեմայից դուրս ստեղծագործություն: :pardon

Տարբերակ 5. Նրանք, ովքեր կանգնած են
Լավն էր: :ok Բայց Freeman-ը ճիշտ նկատեց, մանեկենը թույլ օբյեկտ ա: Պատկերացնում եմ ինչ սահմռկեցուցիչ գործ կստացվեր, եթե ստեղծագործությունը նույն վարպետությամբ գրվեր ավելի լավ օբյեկտի վրա:
Վերջավորությունը շատ լավ էր, պրոֆեսիոնալ: Էլի շնորհակալություն հեղինակին, քվեարկեցի: :)

Տարբերակ 6. Վիշապի վանք
Բա հետո՞… :unsure
Դատելով անթիվ անհամար վրիպակներից ու անավարտ լինելուց, կարծում եմ` հեղինակը վերջի վայրկյանին ա ստեղծագործությունն ուղարկել: Բայց դե դա արդարացում չի :)), թույլ էր գրված, դեռ ահագին լեզվական սխալներ էլ կային (:P): Անշուշտ հետաքրքիր հատվածներ կային, օրինակ` էն դռան բացվելու ու Լեւոնի ներս մտնելու ու դրան հաջորդող հատվածը:

Տարբերակ 7. Աննան
Թույլ էր: Ավելացնելու բան չունեմ:

Հայկօ
12.04.2011, 20:28
:oy Ահավոր հիասթափված եմ... Իմ պատկերացումներով, լիքը հետաքրքիր սյուժեներ կային, լիքը հայկական առասպելներ, որ կարելի էր զարգացնել, առնվազն մի քիչ ավելի խորը պետք է ինեին սյուժեները...

Օրինա՞կ :8: Չէ, լուրջ:

impression
12.04.2011, 20:30
ճիշտն ասած իմ մտքով Արալեզներն են անցնում միանգամից, բայց էդ ֆորմատի մրցույթ դեռ չենք արել :oy
կամ ասենք սարում փակված Փոքր Մհերը, գնաս բո անես գաս
Վիշապաքաղ Վահագնի թեման էլ ա ծեծված
էն քառասուն կույսերի մասին էլ չասեմ...

Դավիթ
12.04.2011, 20:58
Ռուֆուս ջան, ես միայն ընթերցողի դերում եմ այստեղ:)

ivy
12.04.2011, 21:05
2. Գալաթեա


Գալաթեան երրորդն ա: ;)
Համենայնդեպս երկրորդը հաստատ չի: :))

Ռուֆուս
12.04.2011, 21:07
ճիշտն ասած իմ մտքով Արալեզներն են անցնում միանգամից, բայց էդ ֆորմատի մրցույթ դեռ չենք արել :oy

Հայկական առասպելաբանությունից իմ մոտ էլ էր առաջին ու միակ ասոցիացիան արալեզները :)) Չնայած արժի հաջորդ մրցույթը ինտիմ անկյունում անցկացնել :D

Հայկօ
12.04.2011, 21:11
Գալաթեան երրորդն ա: ;)
Համենայնդեպս երկրորդը հաստատ չի: :))

Միայն «Սեանսը» :goblin:

ivy
12.04.2011, 21:13
Միայն «Սեանսը» :goblin:

Սխալվում եք, պարոն Սաշա :P

impression
12.04.2011, 21:14
Ես Հայկօի հետ համամիտ եմ :)

ivy
12.04.2011, 21:15
Ես Հայկօի հետ համամիտ եմ :)

Դուք էլ եք սխալվում... էլ անունդ չտամ :))

impression
12.04.2011, 21:16
Դուք էլ ես սխալվում... էլ անունդ չտամ :))

:D ոնց ասես, ոնց ասես
բայց միևնույն է, Գալաթեան ա երկրորդը, երդվում եմ Դալիի բեղերով

Հայկօ
12.04.2011, 21:18
Իսկ բովանդակության մեջ մի երկու պահ էլի հարցեր առաջացրին:
Օրինակ, եթե նախորդ աշխատողը նույնպես էդ առնական/էս որակումը վերջն էր/ մանեկենների ձեռը փախել էր...

Լավ հիշեցի: Էն քո ասած վերլուծույթը գրելուն այ էսքանը սադրեց, Գալ :)): Ախ դու ձայնագրիչ:


Աաաաաաա, մոտս պարանոյիկ վիճակ ա. կարող ա՞ Գալաթեան իսկականից երրորդի հեղինակն ա: Նոր մի հատ էլ առանձին կարդացի, դուրըս ավելի շատ եկավ, քան նախորդ անգամ :oy:

impression
12.04.2011, 21:18
բայց մի բան ասեմ էլի, ես Տրիբունին սկի չհասկացա, մեկդ կբացատրե՞ք էդ մարդն ինչի էր վրդովել

Հայկօ
12.04.2011, 21:20
բայց մի բան ասեմ էլի, ես Տրիբունին սկի չհասկացա, մեկդ կբացատրե՞ք էդ մարդն ինչի էր վրդովել

Իշխանափոխություն ա ուզում, Լիլ ջան:

einnA
12.04.2011, 21:24
Մեկը չկա դեռ չքվեարկած? քվեարկեք էլի Սեանսի օգտին :please, հեչ չեմ ուզում V-ը լինի (V-ի հեղինակ :pardon)

impression
12.04.2011, 21:24
էս Այվիի շնորհակալությունները իմ մոտ սենց են մեկնաբանվում՝ ապրե՜ս, արդեն սկսում ես մտածել էնպես, ոնց ես ուզում եմ, որ դու մտածես
:D

impression
12.04.2011, 21:25
Մեկը չկա դեռ չքվեարկած? քվեարկեք էլի Սեանսի օգտին :please, հեչ չեմ ուզում V-ը լինի (V-ի հեղինակ :pardon)

հիմա դու ուզում ես, որ Սեանսը հաղթի՞, թե՞ որ Կանգնածները պարտվեն :esim

ivy
12.04.2011, 21:27
էս Այվիի շնորհակալությունները իմ մոտ սենց են մեկնաբանվում՝ ապրե՜ս, արդեն սկսում ես մտածել էնպես, ոնց ես ուզում եմ, որ դու մտածես
:D

Իյա :(

Հայկօ
12.04.2011, 21:28
հիմա դու ուզում ես, որ Սեանսը հաղթի՞, թե՞ որ Կանգնածները պարտվեն :esim

Ահամ:

Պատասխան տուր ինձ, մատնի՛չ սևաչյա,
Մի՞թե տիկնիկը քաջ չէր ու սիրուն (c):




Ես գիտեի՝ աղջիկները կանգնածներին սիրում են:

Հայկօ
12.04.2011, 21:32
Քաջ էր ու սիրուն քեզնից առավել,
Մի բարձր ու ազնիվ մանեկեն էր նա,
Կնոջ մատնությամբ թիկնոց չէր առել,
Չէր բռնաբարել Սաշին աներկբա:

einnA
12.04.2011, 21:37
հիմա դու ուզում ես, որ Սեանսը հաղթի՞, թե՞ որ Կանգնածները պարտվեն :esim

ես միանգամից երկուսն էլ ուզում եմ :Դ


Ահամ:

Պատասխան տուր ինձ, մատնի՛չ սևաչյա,
Մի՞թե տիկնիկը քաջ չէր ու սիրուն (c):



Ես գիտեի՝ աղջիկները կանգնածներին սիրում են:

հեչ էլ սիրուն չէր տիկնիկը կանգնած :beee
չսիրեցի էս կանգնածին :)

Հայկօ
12.04.2011, 21:46
Բա որ ասում էի՝ չափածո ա պե՞տք:


Երբ արթնանալով
Մահճակալիդ տակ
Գտնես Սեդրակի
Ածելին սպիտակ,

Իմացի՛ր, Հրա՛նտ,
Մարդասպա՛ն հրեշ.
Քեզ հենց նոր դշխեց:
Սեդրակի լեշը:


:D

Հայկօ
12.04.2011, 22:04
ivy, դու խառնակիչ ես: Դիրքորոշումս կտրուկ փոխում եմ, երրորդի հեղինակը Գալաթեան ա: Մենակ ինքն ա էդ կետադրական նշանից դնում (համենայն դեպս՝ հույս ունեմ, թե չէ խայդառագ եմ լինելու): Բայց մեկ ա՝ երկրորդինն էլ ա ինքը :beee:

ivy
12.04.2011, 22:05
ivy, դու խառնակիչ ես: Դիրքորոշումս կտրուկ փոխում եմ, երրորդի հեղինակը Գալաթեան ա: Մենակ ինքն ա էդ կետադրական նշանից դնում (համենայն դեպս՝ հույս ունեմ, թե չէ խայդառագ եմ լինելու): Բայց մեկ ա՝ երկրորդինն էլ ա ինքը :beee:

Երկրորդը ինքը չի: :))

impression
12.04.2011, 22:09
Երկրորդը ինքը չի: :))

ի՞նչ գիտես ախր

ivy
12.04.2011, 22:10
ի՞նչ գիտես ախր

Գաղտնիք ա, բայց հավատացեք :))

Շինարար
12.04.2011, 22:12
Գաղտնիք ա, բայց հավատացեք :))

Չեմ հավատում, առաջին անգամ էս մրցույթներում բան եմ գուշակել, ու հանկարծ սխալված լինեմ:( Նույնիսկ եթե ինքն էլ չլինի, գրականությունը շատ սուբյեկտիվ ա, ինձ համար ինքն ա:))

Mark Pauler
12.04.2011, 22:12
1. Mark Pauler
2. Գալաթեա
3. einnA՞ :think
4. Չեմմանում
5. Rhayader
6. Hagrig
7. hetanos


իզուր իմ բախչեն "ընդսմին" մի քցի - ես ստեղ մենակ ընթերցողի դերում եմ:
Ճիշտն ասած շատ էի ուզում մի բան էլ ես գրեմ, բայց թարսի նման վերջին օրերին ահավոր զբաղված էի ու չհասցրեցի:

ivy
12.04.2011, 22:13
Չեմ հավատում, առաջին անգամ էս մրցույթներում բան եմ գուշակել, ու հանկարծ սխալված լինեմ:( Նույնիսկ եթե ինքն էլ չլինի, գրականությունը շատ սուբյեկտիվ ա, ինձ համար ինքն ա:))

Չես հավատում, մի հավատա, մեկ ա ես եմ ճիշտ :))

impression
12.04.2011, 22:13
Ռիպ, դու հեղինակների հատուկ բացահայտման գաղտնի կոդ ունե՞ս
օրինակ ես ոչ մեկի վրա վստահ չեմ, մենակ կասկածում եմ, որ երրորդը ես չեմ գրել, ու որ երկրորդը Գալաթեան ա
էն որ Հայկօն ա հաղթելու, սաղ վստահ են, բայց ես սկի եղունգիս ծայրով էլ գրազ չէի գա՝ հեղինակն ինքն ա թե չէ
էդ ոնց եք տենց գուշակություններ անում :( սովորացրեք

Շինարար
12.04.2011, 22:14
իզուր իմ բախչեն "ընդսմին" մի քցի - ես ստեղ մենակ ընթերցողի դերում եմ:
Ճիշտն ասած շատ էի ուզում մի բան էլ ես գրեմ, բայց թարսի նման վերջին օրերին ահավոր զբաղված էի ու չհասցրեցի:

Մարկ, բայց ընդհանուր շատ գրագետ էր գրված, մի հատ «ընդսմինի» խաթեր ի զուր մի հրաժարվի:D

Հայկօ
12.04.2011, 22:15
Երկրորդը ինքը չի: :))

Ուրեմն դու ես: Ընտրի. կամ դու, կամ Գալը :P:


Մարկ, բայց ընդհանուր շատ գրագետ էր գրված, մի հատ «ընդսմինի» խաթեր ի զուր մի հրաժարվի:D

Շատ լավ բառ ա ընդսմինը:

ivy
12.04.2011, 22:17
Ուրեմն դու ես: Ընտրի. կամ դու, կամ Գալը :P:


Հայկ ջան, երրորդ տարբերակ էլ կա, ու հենց դա ա Բինգոն: ;)

impression
12.04.2011, 22:19
Բինգո՞ :8

ivy
12.04.2011, 22:19
Բինգո՞ :8

Թե սա ինչ ա հա մեջ ընկնում: :D

Հայկօ
12.04.2011, 22:21
Հայկ ջան, երրորդ տարբերակ էլ կա, ու հենց դա ա Բինգոն: ;)

Իմպո՞ն: Ռուֆուսը՞: Բյուրը՞: Ե՞Ս: Հերթով սաղի անունները էնքան կտամ, մինչև Շինարարը ինձ ստեղից անժամկետ արգելափակի, ինձ մի հրահրեք:

Հայկօ
12.04.2011, 22:22
Բինգո՞ :8

Ես էլ հենց նոր իրան էի ման գալիս, Լիլ, ազնիվ խոսք, ոչ հայատառերի մեջ կա, ոչ էլ լատինատառերի :(: Չեբուրեկի, Չեբաքսարի... Չեբուռաշեկ նետու :noti:

ivy
12.04.2011, 22:23
Իմպո՞ն: Ռուֆուսը՞: Բյուրը՞: Ե՞Ս: Հերթով սաղի անունները էնքան կտամ, մինչև Շինարարը ինձ ստեղից անժամկետ արգելափակի, ինձ մի հրահրեք:

Ես սուս եմ: :)
Կտեսնես մի օրից: ;)

impression
12.04.2011, 22:25
էս Ռիպը դաղալ ա :beee

Հայկօ
12.04.2011, 22:27
Ես սուս եմ: :)
Կտեսնես մի օրից: ;)

[մտածում ա՝ ով կարող էր «փրթված դաստակներ» արտահայտությունը օգտագործել, ու չի հասկանում]


էս Ռիպը դաղալ ա :beee

Ինքն ա, ուֆ: Կամ էլ դու ես :P:

Հայկօ
12.04.2011, 22:30
Ռամշն ա :o: Վսյո, Ռամշն ա: Ռա՞մշ:

impression
12.04.2011, 22:31
Հայկօ, քեզ հիմա մենակ սառը վաննան կփրթի... կփրկի այսինքն :D

Հայկօ
12.04.2011, 22:36
Խուճապ !!!


Վսյո, ես գնացի ծխեմ: Դռան շերտավարագույրով կտրտված լուսնի աղոտ լույսի տակ երևաց, թե ինչպես Սեդրակի փրթված դաստակի երակի միջից դուրս սողաց ցեխոտ անձրևորդը: Ընդսմին լքում եմ ձեզ: Լիլ, դու ես գրել: Բայց թե որ Լիլն ա՝ չեմ ասի:

Գալաթեա
12.04.2011, 22:37
Էրեխեք, էս գիշեր մեր թախտայի տակի դույզն-ինչ սին տարածության մեջ Սեդրակին եմ տեսել՝ գանգամաշկը ներքևի մասին լռված-մնացած, ուղեղը աջ բռի մեջ պահած, սենց նայում էր ապակե աչքերով ու ասում՝ Սասսսսսսսսս.... Լիլլլլլլլ, ընդսսսսսմինննննն հելեք սիգարետ եղեք ձեր տաք տեղերից քանի սսսևևևև թիկնոցսսսսս չեմ մեշշշշտեղղղ հանելլլլլլ....

Նենց որ...Աննան ամենալավն էր :D

Վարպետ
12.04.2011, 22:50
Չարաշահելով իմ պաշտոնեական դիրքը ֆորումում (ներող եղեք), ես այնույամենայնիվ օգտվում եմ ավելի գերակա` արտահայտվելու սահմանադրական իրավունքից, ու ասում եմ, որ իմ սաղ ընկերներին շատ կարոտել եմ:)) Պատմվածքները վաղը կկարդամ:) Իմ անպարկեշտ մոդերատորական դեբոշի համար մեղադրեք Երվանդին եւ Կուկին:D

Գալաթեա
12.04.2011, 23:00
Չարաշահելով իմ պաշտոնեական դիրքը ֆորումում (ներող եղեք), ես այնույամենայնիվ օգտվում եմ ավելի գերակա` արտահայտվելու սահմանադրական իրավունքից, ու ասում եմ, որ իմ սաղ ընկերներին շատ կարոտել եմ:)) Պատմվածքները վաղը կկարդամ:) Իմ անպարկեշտ մոդերատորական դեբոշի համար մեղադրեք Երվանդին եւ Կուկին:D

Վայ :) Վարպետ պրիշոլսա :)

Չուկ, հալալ ա բայց, նենց կարգին մնոգո լյուդեյ պրիշոլսա էս մրցույթին, որ վպրինցիպի վաղուց արդեն թքած ունեն Ակումբի նմանօրինակ նախաձեռնությունների վրա :)

Ապրես դու հա :)

:)

Դավիթ
12.04.2011, 23:00
Անչափ հետաքրքիր է, թե ինչպես Շաուրման չորս անգամ ավելի ձայն ստացավ, քան Աննան և Վիշապի Վանքը: Էլ չեմ ասում, որ նեո-գլուխգործոցը նաև մեկ ձայն ավել ունի Վիրավորանքից...

Շինարար
12.04.2011, 23:03
Անչափ հետաքրքիր է, թե ինչպես Շաուրման չորս անգամ ավելի ձայն ստացավ, քան Աննան և Վիշապի Վանքը: Էլ չեմ ասում, որ նեո-գլուխգործոցը նաև մեկ ձայն ավել ունի Վիրավորանքից...

Կարող ես նայել, թե ովքեր են քվեարկել «Շաուրմայի» օգտին ու իրենցից հաշիվ պահանջել:)) Բայց չեմ հասկանում, թե ինչու՞մն է խնդիրը:8

Հայկօ
12.04.2011, 23:04
Կարող ես նայել, թե ովքեր են քվեարկել «Շաուրմայի» օգտին ու իրենցից հաշիվ պահանջել:)) Բայց չեմ հասկանում, թե ինչու՞մն է խնդիրը:8

Հեղինակության հարց ա: Այսինքն՝ հեղինակ լինելու, էլի, ոչ թե հեղինակավոր :)):

Գալաթեա
12.04.2011, 23:04
Կարող ես նայել, թե ովքեր են քվեարկել «Շաուրմայի» օգտին ու իրենցից հաշիվ պահանջել:)) Բայց չեմ հասկանում, թե ինչու՞մն է խնդիրը:8

Իսկապես...եթե ես սկզբունքիցս հետ կանգնեմ ու քվեարկեմ, հենց էդ գործին եմ ձայնս տալու, ու ես էլ չեմ հասկանում՝ ինչն է խնդիրը:

Դավիթ
12.04.2011, 23:10
Խնդիր չկա իհարկե, ուղղակի հետաքրքիր է:

Շինարար
12.04.2011, 23:11
Հեղինակության հարց ա: Այսինքն՝ հեղինակ լինելու, էլի, ոչ թե հեղինակավոր :)):

Դրա համար էլ նրանով ա լավ էս մրցույթների ձևը, որ մարդիկ քվեարկում են՝ հաշվի չառնելով ոչ հեղինակ, ոչ հեղինակություն: Օրինակ, ես վստահ լինելով, որ 2-րդի հեղինակը Գալաթեան ա, ում գրածները ես կարդում եմ միշտ, այսինքն բացի հեղինակ լինելուց, ինքը էդ առումով ինձ համար նաև հեղինակություն ա, քվեարկել եմ 4-րդի օգտին, որը ավելի եմ հավանել:esim

Մի տեսակ իրա մոտ ինձ վատ եմ զգում, բայց դե լավ ա՝աչքերի մեջ նայելու առիթ առայժմ չունեմ:))

Հայկօ
12.04.2011, 23:14
Դրա համար էլ նրանով ա լավ էս մրցույթների ձևը, որ մարդիկ քվեարկում են՝ հաշվի չառնելով ոչ հեղինակ, ոչ հեղինակություն: Օրինակ, ես վստահ լինելով, որ 2-րդի հեղինակը Գալաթեան ա, ում գրածները ես կարդում եմ միշտ, այսինքն բացի հեղինակ լինելուց, ինքը էդ առումով ինձ համար նաև հեղինակություն ա, քվեարկել եմ 4-րդի օգտին, որը ավելի եմ հավանել:esim

Մի տեսակ իրա մոտ ինձ վատ եմ զգում, բայց դե լավ ա՝աչքերի մեջ նայելու առիթ առայժմ չունեմ:))

Ինչքան մարդ՝ էդքան ճաշակ: Ինչի՞ համար ա պետք ամեն ինչ բարդացնել:

Morg
12.04.2011, 23:18
Իսկականից: Տենց տենց: Թող քվեարկեյին Վիշապի Վանքին կամ Աննային: