PDA

Դիտել ողջ տարբերակը : Ստեղծագործական մրցույթ. «Հայկական սարսափ»



Էջեր : 1 2 [3]

Malxas
16.04.2011, 14:14
Մալխաս ջան, եթե դեմ չես, էդ հեղինակավոր գրականագետտների անունները կասե՞ս:
Մեկ էլ կասե՞ս, ասենք, Սեանսն ու Մահը ինչո՞վ էին թույլ Վիրավորանքից: Կամ եթե ավանդույթի համաձայն ես քեզ սխալ հասկացա, ինչո՞վ էին Սեանսն ու Մահը թույլ վերջակետ:


Գրականագետների անուն չեմ տա: Եթե չես հավատում կարող ես այդ կարծիքին մնալ:
Ավանդույթի համաձայն ճիշտ չհասկացար: Նկատի եմ ունեցել, որ պարզապես թույլ էին:
Երկար չէի ցանկանա ծավալվել: Իմ կարծիքով այդ ստեղծագործություններին պակասում էր կոլորիտը: Չափից ավելի պարզ էին, կերպարները վառ չէին, չէր զգացվում գրողը:
Քո գրածներից կարդացել եմ նաև Ստրադիվարիուսի գործը: Սկզբի ու վերջի միջև ահռելի տարբերություն տեսա: Սկզբում երկխոսությունները պրիմիտիվ էին ու ձանձրալի, իսկ վերջում հաճույքով էին կարդացվում: Բայց դա էլ վերջը չէ: Ըստ իմ համեստ կարծիքի դու կարող ես և պետք է բարձրացնես քո ստեղծագործությունների որակը: Եթե քննադատություններս քեզ հաճելի չեն, սրանից հետո կարող եմ գրել, վայ, էս ինչ լավն էր...

Գալաթեա
16.04.2011, 14:29
Գրականագետների անուն չեմ տա: Եթե չես հավատում կարող ես այդ կարծիքին մնալ:
Ավանդույթի համաձայն ճիշտ չհասկացար: Նկատի եմ ունեցել, որ պարզապես թույլ էին:
Երկար չէր ցանկանա ծավալվել: Իմ կարծիքով այդ ստեղծագործություններին պակասում էր կոլորիտը: Չափից ավելի պարզ էին:
Քո գրածներից կարդացել եմ նաև Ստրադիվարիուսի գործը: Սկզբի ու վերջի միջև ահռելի տարբերություն տեսա: Սկզբում երկխոսությունները պրիմիտիվ էին ու ձանձրալի, իսկ վերջում հաճույքով էին կարդացվում: Բայց դա էլ վերջը չէ: Ըստ իմ համեստ կարծիքի դու կարող ես և պետք է բարձրացնես քո ստեղծագործությունների որակը: Եթե քննադատություններս քեզ հաճելի չեն, սրանից հետո կարող եմ գրել, վայ, էս ինչ լավն էր...

Ես բոլորովին համամիտ չեմ, որ Սեանսը պարզ գործ էր: Հատկապես, երբ համեմատում եմ այն Վիրավորանքի հետ, Մալխաս:
Սեանսում կար մեկից ավելի շերտ խորություն, գաղտնիքի գործոն, այն դեպքում երբ Վիրավորանքը տրիվիալ խելագարի արած տրիվիալ սպանության պատմություն էր: Հուսով եմ չես վիրավորվում, ես սկզբից էլ գրել էի, որ քո գործը թույլ է:
Ընդ որում, Սեանսը երկրորդ անգամ կարդալիս ավելի է դուր գալիս, իսկ Վիրավորանքը, հակառակը, երկրորդ անգամ կարդալիս իր թերություններն է ի հայտ բերում:

Իսկ խորհդավոր գրականագետներիդ էլ իզուր ես տենց թաքցնում, հիմա մենք էլ ենք մարդ, գուցե մենք էլ ենք ուզում "Գրական թերթում" տպվելով օրհնվել :)

Ու հարկ չկա իմ հին գրածների մասին խոսել... ես չեմ խնդրել քեզ ինձ որպես գրողի վերլուծել, մենք խոսում ենք կոնկրետ այս մրցույթի ստեղծագործությունների մասին :)

Ես այսքան չէի ծավալվի, եթե դու չհիմնավորված "թույլ էր, պարզ էր"-ից բացի ուրիշ նորմալ վերլուծություն անեիր, ոչ թե քո գրածով հիացած՝ մնացած հաղթող տարբերակները թույլ ու անարժեք որակեիր :)

Malxas
16.04.2011, 14:32
Իմ գրածով երբեք հիացած չեմ եղել և քննադատելիս իմ գրածի հետ բնավ չեմ կապել:
Ծաղր և իմ անձի հանդեպ վատ տրամադրվածություն եմ տեսնում քո խոսքերի ետևում:
Ընդսմին, ավարտենք այսքանով:

Բարեկամ
16.04.2011, 17:39
Բարեկամին

Մալխասը պետք է գրել մեծատառով: Իսկ ընսմինը, ընդսմին, ձեզ փեշքեշ... :))


Ներողություն:

Հայկօ
16.04.2011, 18:14
Malxas ջան, էն, որ դու գրելիս ավելի քիչ տառասխալներ ես անում, քան ուրիշները, գրվածքի արժեքը բնավ չի բարձրացնում: Ախր առնվազն զարմանալի ա տեսնելը, թե ոնց ա «Վիրավորանքը» մասնակցում ՍԱՐՍԱՓ մրցույթի: Խնդրում եմ պատասխանիր. դու էս թեմայում Չուկի գրած նախաբանից բացի էդ ժանրի մասին ընդհանրապես ի՞նչ ես կարդացել: Էս չեմ ասում՝ էդ ժանրից առհասարակ: Երևի Էդգար Պո՞: Այ էս մասը՝ «Շուտով նկատեցի Բեհեղզեբուղին: Իրոք նա էր», հազար անգամ ավելի սարսափելի ա, քան սարսափ ժանրի ստեղծագործություններ գրող բոլոր հեղինակների բոլոր գործերը միասին վերցրած: Բեհեղզեբուղ: Հրաշալի ա:

Լեզուն անհարթ ա ու համոզիչ չի: Շատ բառեր իրենց տեղում չեն: «Ընդսմինի» մասին շատ խոսվեց, բայց էլի կան: «Ուրվականատիպ արարածներ». էն տպավորությունն ա, որ պատմողը Ghost Busters ֆիլմից ա դուրս թռել, ու ուրվականների խոշոր մասնագետ ա: Այսինքն՝ էնքան էլ ուրվականներ չէին, բայց շատ նման էին իմ տեսած մեկ միլիոն ուրվականներին: «Շուտով Բեհեղզեբուղին նկատելուց» հետո հերոսը որոշում ա ՔՆԵԼ: Բեղեզեբուղին նկատելուց հետո: Հետո փեդի կտորով լարվում ա չարքերի հետևից, որ թողնեն՝ քնի: Ընդհանրապես համոզիչ չի, կամ մոտավորապես նույնքան համոզիչ ա, ինչքան լոռվա ձորերում АКМ-ով չարքերի հետևից վազող լոռեցի Սաքոն:

«Շաբաթներ շարունակ վիրավորանքը կրծում էր հոգիս: Հավանաբար կխելագարվեի, բայց բարեբախտաբար լուծումը գտա: Պետք էր սպանել նրան: Որևէ պատրվակով կկանչեի մեր տուն, մեկ այլ պատրվակով նկուղ կիջնեի ու կվերադառնայի հսկա դանակը ձեռքիս: Մնացածը դատարկ բան էր: Իսկ դիակը կգցեի փոսը ու կլուծեի թթուների մեջ»: Նույնը. համոզնիչ չի: Դու ուղղակի չես կարողացել ընթերցողիդ համոզել, որ խոսողը հոգեկան հիվանդ ա: Գաղափարը պարզ ա՝ աշխարհը հոգեկան հիվանդի աչքերով. հազար անգամ արծարծված բան ա, Ակումբում նույնիսկ տենց թեմա էլ կա, բայց ստեղ էդ չի ստացվել: Առնվազն երկու գործ էի խորհուրդ տվել կարդալ՝ տեսնելու համար, թե հոգեկան հիվանդների կամ թերզարգացած մտավոր ունակություններ ունեցողների մասին ՈՆՑ ա պետք գրել. կրկնում եմ խորհուրդս, վնաս հաստատ չի լինի:

Մի ուրիշ օրինակ. «Բոլորը վախից պլշած ինձ էին նայում: Հայացքներն այնքան սևեռուն էին, որ անհարմարության ակնթարթային զգացում ունեցա»: «Պլշած» բառը իր տեղում չի: «Դանակի մահաշունչ հետքեր» ասողը «պլշած» երբեք չի ասի: Կամ՝ ընդհակառակը: Անհարթ ա: Ընդհանուր առմամբ՝ սխալը մեկն ա. հոգեկան հիվանդ պատկերելը բացարձակապես չի ստացվել՝ ո՛չ լեզվական, ո՛չ վարքային, ո՛չ տրամաբանական առումներով: Մի ուրիշ դեպքում էս՝ «աշխարհը հիմարի աչքերով» հնարքը կարող էր պատմվածքի հաջողության մի ահագին մասը ապահովել (Ուինսթոն Գրում, «Ֆորեսթ Գամփ»), իսկ ստեղ մենակ խանգարում ա, որովհետև անհամոզիչ ա:

Ինտրիգ բացարձակապես չկար. ուղղակի ինչ-որ մոնոտոն շարադրանք էր: Վերևում արդեն կարծիքներ են հնչել, որ գոնե (գոնե՛) ընթացքում ընկերոջը սպանելու մասին ոչ մի բան չասվեր, որ վերջում ինչ-որ ցնցումի ու բացահայտման տեղ լիներ, բայց չէ... Ընդհանուր առմամբ՝ ամբողջ պատմվածքը հանգում ա երկու կարճ հնարքի.


Յոթ օրը հինգ տարի էր (կրկնել n+1 անգամ)
Ոչ թե պատկերացրել էր, այլ սպանել

Վերջ, էսքանն ա, էս երկուսը: Էսքանի համար, Մալխաս ջան (հազար ներողություն), «Վիրավորանքի» զբաղեցրած ոչ էնքան մեծ մակերեսն էլ ա շատ:

Եթե ուզում ես սենց կարծիքներ չկարդալ, միայն «Գրական թերթում» կամ ինչ-որ ուրիշ տեղ գրիր: Կամ դիմիր միայն քո ծանոթ անվանի գրականագետներին: Ստեղ ոչ մեկս էլ անվանի գրականգետներ չենք, բարձրից ու վսեմից էդքան էլ լավ չենք հասկանում, ու ընդամենը ասում ենք մեր՝ հասարակ ընթերցողներիս համեստ կարծիքը:

Ամպ
16.04.2011, 18:48
Աաաաաա՜, 5-րդ տարբերակն է հաղթել :yahoo:
Շնորհավորում եմ, Հայկօ ջան:

Պատմվածքդ գիտե՞ս ինձ վրա ինչ ազդեցություն է թողել. սենյակում երբ մենակ եմ մնում, անկախ ինձանից` առաստաղին եմ նայում :(:
Գործընկեր Սաշան փաստորեն ճիշտ ժամանակին ճիշտ վայրում է հայտնվել. անվան ընտրությունը ինձ հենց առաջին կարդալուց հետո դուր եկավ: «Սատանայի ողնաշարը» ֆիլմը ո՞վ է տեսել (Ռուֆուսը տեսել է, գիտեմ): Այ էդ ֆիլմում Սանչեսի ուրվականը ոնց է սարսափ ներշնչելով կանչում` Կաաարլոսսսսս, հենց նման ձևով էլ լսում էի, թե ոնց են մանեկենները Սաշշշշ կանչում` շատ խորքից եկող խուլ ու ալիք-ալիք տարածվող ձայնով:
Պատմվածքում ինձ դուր եկավ նաև այն, որ արյան տեսարանի ընդհամենը մեկ նկարագրություն կար, ինչն էլ սարսափ ներշնչելու գլխավոր միջոցը չէր: Իսկ արյունոտ տեսարանների ու ուրվականների, չարք ու դևերի փոխարեն անկենդան, արտաքինից վախ չներշնչող տիկնիկի միջոցով սարսափ նկարագրելը բավականին դժվար է: Ապրես, Հայկօ ջան:

«Սեանս»-ի հեղինակին ոչ մի կերպ չէի կարողանում բացահայտել. impression-ը լավ թաքնվել էր, հատկապես պատմվածքի սկզբնամասում: Բայց դե փրթված երակները ոնց որ թե գոգնոցի խիստ անհրաժեշտություն էին առաջացնում :D. պիտի գլխի ընկնեի, էլի: Սյուժեն հետաքրքիր էր և, եթե 5-րդ տարբերակը չլիներ, «Սեանս»-ի օգտին կքվեարկեի: Շնորհակալություն, impression :):

Հ.Գ. Մրցույթը սարսափելի հետաքրքիր էր: Մե՜ծ շնորհակալություն մրցույթի թեմայի գաղափարը տվողին, կազմակերպչին ու բոլոր մասնակիցներին:

Բարեկամ
16.04.2011, 18:59
Չգիտեմ` գրառումս ինչքանով է տեղի կամ անտեղի, կամ որևէ իմաստ ունի սա ասելն առհասարակ. մարդիկ կան, որոնք մի փոքր ավելի զգայուն են իրենց անձի ու ստեղծագործության հանդեպ մարդկանց ունեցած վերաբերմունքի նկատմամբ, ու այդ դեպքում, եթե, օրինակ, աշխատեն ձեռնպահ մնալ մրցույթներին մասնակցելուց, երևի ավելի կշահեն, քան կկորցնեն: Եվ ոչ միայն նրանք:

Դավիթ
16.04.2011, 19:05
Մալխաս: Իմ ոչ գրականագետ կարծիքով եմ ասում, որ Սեանսը լավ կարդացվեց, Հայկօի գրածը մի փոքր երկար էր, Մահը ավելի կասեի հիպ ոճով էր գրված: Քո գործը մի փոքր հապճեպորեն էր շարադրված և գործողությունները մի փոքր խճճված:

Կցանկանայի նորից շնորհակալություն հայտնել բոլոր հեղինակներից անչափ լավ մրցույթի համար:

Շատ մի քլունգեք իրար:)

Chuk
17.04.2011, 02:00
Շատ մի քլունգեք իրար:)
Հասկանում եմ այս խոսքերի իմաստը, հասկանում եմ, թե կոնկրետ որ գրառումներին է ուղղված: Սակայն ուզում եմ հայտնել մի դիրքորոշում: Կարծում եմ ակումբակիցների գերակշռող մասի բացասական վերաբերմունքը բացատրված էր հեղինակներից մեկի՝ ամպագոռգոռ ներկայացման պատճառով: Եթե գրառումները համեստ լինեին, չեմ կասկածում, որ բազմաթիվ ողջունալից ու ոգևորիչ կոչեր կհնչեին այդ հեղինակի հասցեին: Ասածս ուղղակի այն է, որ որոշակի համեստ կեցվածքի պարագայում, հեղինակին կարելի էր ոգևորել, ջերմ ու դրվարտանքի խոսքեր ասել, ինչն անկասկած իր դրական ազդեցությունը կունենա նրա հետագա աճի վրա: Ոչ միայն սեփական դիտարկումներիս, այլև հնչած քննադատության շնորհիվ այն կարծիքին եմ, որ անկախ տվյալ հեղինակի ստեղծագործության ընդհանուր արժեքից, հետաքրքիր կամ հետաքրքիր չլինելուց, այն առնվազն լուրջ խմբագրման կարիք ունի: Իսկ հեղինակին հավանաբար նման էքստազային վիճակի հասցրել են կողքից ծափ տվողներն ու «վայ ինչ լավն է» ասողները, որոնք ընդհանուր առմամբ գրականությունից չեն հասկանում:

ars83
17.04.2011, 02:24
Վայ, ժողովուրդ ջան, էս ի՞նչ ա կատարվում այստեղ: :o Եկել եմ ասեմ, որ իմ նախորդ գրառումը չընդունեք որպես լուրջ կարծիք (որովհետև լուրջ կարծիքը միշտ հիմնավորվում ա), այլ ընդամենը առաջին տպավորություն: :)

Տրիբուն
18.04.2011, 10:56
Էս ի՞նչ մի հատ երկու հատ կրքեր են բորբոքվել :)



Իսկ խորհդավոր գրականագետներիդ էլ իզուր ես տենց թաքցնում, հիմա մենք էլ ենք մարդ, գուցե մենք էլ ենք ուզում "Գրական թերթում" տպվելով օրհնվել :)


Փաստորեն, դու Ակումբի հայտնի գրականագետների տեղը չգիտես, իսկ կյանքիդ միակ նպատակը "Գրական թերթում" տպվելն ա ;) Լիլո, դու գրելը թարգի, հարիսա եփել սովորի, գրելը քո խելքի բանը չի, Սասն էլ երջանիկ կլինի :D

Ակումբի գրականասեր հանրությունից կանխավ ներողամտություն եմ հայցում, բայց ես մի հատ էլ ոչ պրֆեսիոնալ կարծիք պիտի գրեմ: Գլխանց ասեմ, որ սերունդներին թողնվելիք ու դեռևս լիարժեք չգնահատված գրական ժառանգությունս չորս էջից չի անցնում, իսկ սարսափ ժանրի կարդացածս միակ գիրքն էլ Րաֆֆու Սամվելն ա:

Մրցույթը շատ լավն էր, քանի որ Ակումբի լայն շերտերի մասնակցություն էր ապահովել: Գրել էին (1) մարդիկ, որոնք վաղուց են գրում ու գրելու ձիրք ունեն, (1) մարդիկ, որոնք գրելու ցանկություն ունեն, դեռևս ձիրք չունեն, բայց մեծ ներուժ ունեն, (3) ու մարդ(իկ), որ ոչ ցանկություն ունեն, ոչ էլ ձիրք:

Մրցույթն ակնհայտորեն ստավեց, քանի որ առաջին խմբի մեջ մտնողները զբաղեցրել են արժանի առաջին երեք տեղերը: Երկրորդ անգամ առաջին երեք տեղերի գործերը կարդալուց հետո, ես, որպես կողքից շարքային կարդացող, կարող եմ ասել, որ եթե որևէ տեղ երբևէ տպվելու արժանի գործեր դուրս եկան այս մրցույթից, ապա դրանք առաջին երեքն են: Հաճելի է նաև, որ առաջին երեք տեղերը զբացեղնորղները առաձնապես իրենց չեն կոտորում որևէ տեղ տպվելու ցանկությամբ, ակնհայտորեն հաճույք են ստացել գրելուց ու ու հենց Ակումբում մրցույթին մասնակցելուց, ընդունում են բոլորի, այդ թվում ոչ այնքան օբյեկտիվ ու պրոֆեսիոնալ քննադատությունը, ու բոլորին շնորհակալություն են հայտնում: Այսինք, ընդհանուր առմամբ, և գրողները և քննարկողները մեծ բավականություն ստացան մրցույթից:

Դե իսկ, եթե բանը հասնի տպվել-չտպվելուն, Հայաստանում, ու ոչ միայն, էնքան "գլուխգործոցներ" են տպվում, որ ես չեմ զարմանա, եթե մի օր Շավուրմեն էլ տպվի մի տեղ: Կամ ուզու՞մ եք մի տեղ տպել տամ, առանձին գրքույկով, բարձր որակի թղթով ու նկարազարդմամբ - տատիի ու պապիի անատոմիական մանրամասներով, շաուրմայի գովազդով, առաջին էջին էլ իմ նկարով, ու մեծ տառերով գրած "Դարի լավագույն գրող սարսափ-կերակուր նոմինացիայում":

Տրիբուն
18.04.2011, 11:57
Ու առաջին տեղը գրավողին նվիրում եմ էս երգը՝ էս կլիպով :D


http://www.youtube.com/watch?v=vVvt5MxAyug

Հայկօ ջան, կներես, բայց Queen-ի We are the champions-ին չես ձգում :P

Հայկօ
18.04.2011, 18:19
Ու առաջին տեղը գրավողին նվիրում եմ էս երգը՝ էս կլիպով :D

Հայկօ ջան, կներես, բայց Queen-ի We are the champions-ին չես ձգում :P

Յաաաաաաաաաաաախք, էս որտեղից ես գտել :D: Քեզ մինչ ի մահ-գերեզման հետապնդելու ա էդ վիդեոն նայած 103 հոգուց մեկը լինելու խայդառագությունը :D: Վերջ. էն, որ դու «Ստեղծագործողի անկյունում» քլիք-մլիք ես արել, էդ սերունդները հլը քեզ կներեին, բայց որ դու ՏԵՆՑ վիդեո ես նայել Յութուբում, այ էդ արդեն չեղավ: Էս վիդեոն պիտի ներառվեր աստվածաշնչյան յոթ մահացու մեղքերի ցանկի մեջ. որկրամոլություն, սնափառություն, ՎԻԴԵՈ :scare: Մի՛ դիտեսցե: Էս թեմայի ամենասարսափելի բանն ա (շաուրմայից հետո):

Ճիշտն ասա. դռան հետևում ձեներ-մեներ լսելուց վիդեոյի ձենը թափով իջացրել ե՞ս ու ուրիշ բան միացրել :D:

Հայկօ
18.04.2011, 19:14
Ի դեպ՝ պատմվածքին համապատասխան կլիպ հիշեցի.


http://www.youtube.com/watch?v=F5sIXUbMgF0

Stinkfist-ի ու մանավանդ Sober-ի կլիպներն էլ վարդ-մանուշակ չեն, բայց էս մեկը ուրիշ ա:

Ռուֆուս
18.04.2011, 19:17
Մի հատ մեծ, վարդագույն :բեեե քեզ, քանի օր ա Tool եմ լսում :))

Դավիթ
18.04.2011, 21:27
Երևի թե Մանսոնի "Երազին" սարսապ չհասնի:)



http://www.youtube.com/watch?v=m6VojYGrnpg

Հայկօ
18.04.2011, 22:02
Երևի թե Մանսոնի "Երազին" սարսապ չհասնի:)

Էս սարսափ չի, hetanos ջան: Էս զիբիլ ա :)):

ԻՄՀԿ և այլն:

Դավիթ
18.04.2011, 22:10
Էս երգով մտան ասպարեզ մի 15 տարի առաջ: Էլ ում կտեսնես խոզ քշելուց?:)

Adam
20.04.2011, 22:43
Հաղթող պատվածքները հոյակապ էին:
Իսկ Հայկօ-ինը սու՜պեր...
Տպավորված եմ:
Մերսիներ և շնորհավորանքներ: :)