PDA

Դիտել ողջ տարբերակը : Ի՞նչ թեմաների գրքեր եք նախընտրում կարդալ



Vive L'Armenie
15.02.2007, 10:45
Ես շատ եմ սիրում կարդալ :scen կախարդանքների:diablo:vayreni :goblin ,արկածների :king:kiss և սիրո :love մասին գրքեր կլինի դա տխուր:cry թե ուրախ:oy : Այն հիմնականում կախված է տրամադրությունից:

Ambrosine
25.02.2007, 01:20
:read Առաջին հերթին :love հայրենասիրական(պատմական), հետո նաև դետեկտիվ::8

StrangeLittleGirl
25.02.2007, 10:52
Ժամանակին ցանկացած ժանրի գեղարվեստական գրքեր էի շատ սիրում, իսկ վերջերս գեղարվեստական գրքեր շատ քիչ եմ կարդում: Ավելի շատ խորացել եմ կրոնական գրականության մեջ:

Rhayader
28.02.2007, 09:49
:read Առաջին հերթին :love հայրենասիրական(պատմական), հետո նաև դետեկտիվ::8

Ֆանտաստիկա ես ել եմ սիրում… Ու հավատում մեկ-մեկ…

Աբելյան
28.02.2007, 13:50
ոչ գեղարվեստական գրքերը ավելի շատ եմ սիրում, քան թե գեղարվեստականները:

Ուլուանա
28.02.2007, 15:42
Երբ նոր էի սկսում, այսպես ասած, լուրջ գրքեր կարդալ, տարվեցի արկածային վեպերով։ :diablo :jagi Բայց որոշ ժամանակ անց մի տեսակ հագեցա այդ ժանրից, սիրավեպերը սկսեցին ինձ գրավել։ :love Հետո դրանց ժամանակն էլ անցավ, սկսեցի խոր հոգեբանական վեպերով հետաքրքրվել։ Պատմավեպեր երբեք չեմ սիրել... :oy
Հիմա շատ հազվադեպ եմ գեղարվեստական գրականություն կարդում, հիմնականում հոգեբանական, կրոնա-փիլիսոփայական գրքեր եմ կարդում։ :love

Amaru
28.02.2007, 16:24
Ֆանտաստիկա հիմնականում, մահվան մասին...

Rhayader
01.03.2007, 09:37
Ֆանտաստիկա հիմնականում, մահվան մասին...
Վայ, էս իմ նման մեկն ել կա՞…
Որ լուրջ պատասխանեմ, սիրում եմ միստիկա, Զախար Մազոխ, ֆանտաստիկա, հոգեբանակա վեպեր /19-րդ դարի վերջ-20-րդ դարի սկիզբ/, նամանավանդ Մոեմ… Գժվում եմ Մարկեսի համար, շատ եմ սիրում Անտոն ԼաՎեյ ու Պաոլո Կուելիո…

teleport
01.03.2007, 12:29
Ասեմ չեք հավատա "սև մագիա".
վերջերս եմ քաշել ել տարբերակով.

Amaru
01.03.2007, 13:10
Վայ, էս իմ նման մեկն ել կա՞…
Որ լուրջ պատասխանեմ, սիրում եմ միստիկա, Զախար Մազոխ, ֆանտաստիկա, հոգեբանակա վեպեր /19-րդ դարի վերջ-20-րդ դարի սկիզբ/, նամանավանդ Մոեմ… Գժվում եմ Մարկեսի համար, շատ եմ սիրում Անտոն ԼաՎեյ ու Պաոլո Կուելիո…

Ահա, կա :) Մենք, կարելի ա ասել, որ գրեթե նույն բաներն ենք սիրում կարդալ :)

PoeT
01.03.2007, 17:32
Ահա, կա :) Մենք, կարելի ա ասել, որ գրեթե նույն բաներն ենք սիրում կարդալ :)Ահա, ՊՌՈՍՏՈ դու Մարկեսի 2pacի կողմից թարգմանված գրքերը, ինքն էլ Սատանայի

Amaru
01.03.2007, 19:17
Վահե, եթե կարելի ա, կրկնի դանդաղ ու երկու անգամ էլի, բան չհասկացա))

Dreamer
04.03.2007, 15:37
Մարկես!!! Ահա այն ժանռը, որ ես սիրում եմ։

Արամ
07.03.2007, 19:55
Արկածային:

Goga
13.03.2007, 00:17
Սիրում եմ իրական կյանքը նկարագրող գրքեր, օրինակ շատ եմ սիրում «Իմ կյանքի վեպը»:
Սիրում եմ նաև սիրային պատմվածքներ:love

Վազգեն
13.03.2007, 00:41
Այս պահին նախընտրում եմ կարդալ վերլուծական, պատմական, գիւտահանրամատչելի գրականության, մեկ էլ ինքնակենսագրական վեպեր։:)

Գոռ Ջան - Հայ
16.03.2007, 19:13
Պատմական՝փաստագրական + դետեկտիվ:
Պատահում են արկածային ստեղծագործություններ ,որ շատ ուժեղ են ներկայացվում, ավելի կոնկրետ գրավում են էն ստեղծագործությունները, որոնք ընթերցելուց շատ պարզ կարողանում ես պատկերացնել նկարագրվածը, կարողանում ես մտնել նկարագրված վիճակի մեջ:
Օրինակ մինչև հիմա Մայն Ռիդի բնապատկերների նկարագրությունից , մատուցման ձևից բարձր ձևի չեմ հանդիպել, կարելիա ասել նույնիսկ կատարյալ ոճա:

helium
26.03.2007, 11:41
Հիմնականում ֆանտաստիկա, հատկապես տիեզերական պատերազմերի ու ճամփորդությունների թեմաներով։ Վերջերս Դանցովայի 2 դետեկտիվ եմ կարդացել....ոչինչ, վատը չէին, բայց իմ ժանրը մնում է SF–ն !

Quadro
13.06.2007, 14:19
Ֆանտաստիկ, Գիտական

John
13.06.2007, 15:20
Պատմավեպեր, արկածային վեպեր…

impression
13.06.2007, 22:08
Այժմ կարդում եմ ընդհանուր հոգեբանությանը վերաբերող գրականություն: Նախընտրում եմ ուսուցողական գրականություն, մոդեռն արձակ ու պոեզիա: Սիրում եմ բացահայտել "փախած" գրողների, անհայտ դեմքերի.... Ճիշտ է, աղբը շատ է, բայց մեկ-մեկ այնպիսի լավ բաներ են հանդիպում, որ փոխհատուցում են տանջանքներս ;)

Dr. M
13.06.2007, 22:30
Ասեմ չեք հավատա "սև մագիա".
վերջերս եմ քաշել ել տարբերակով.

"Սև մագիայով" դեռ տարված էի ուսանող ժամանակ :B հիմա էլ կամ միստիկ կամ խիստ կլասսիկ գործեր եմ կարդում
Ի դեպ ով է կարդացել " Սառամագո"-ն?

Աթեիստ
13.06.2007, 22:31
Դետեկտիվ (Սիմենոն, Ակունին, Պո), սարսափ (Պո).

Dr. M
13.06.2007, 22:32
:handsու ասեմ.... ավելին
ինձ ավելի շատ լատինոամերիկյան գրողներն են դուր գալիս

Philosopher
14.06.2007, 00:14
Կյանքի թեմաներով գրքեր...

Root
14.06.2007, 08:48
Խոստովանեմ թուլությունս ... սիրում եմ կարդալ հետախուզության և հակահետախուզության մասին ցանկացած տեսական պրակտիկ կամ գեղարվեստական աշխատություն:

Մանոն
14.06.2007, 09:25
Այժմ կարդում եմ ընդհանուր հոգեբանությանը վերաբերող գրականություն: Նախընտրում եմ ուսուցողական գրականություն, մոդեռն արձակ ու պոեզիա: Սիրում եմ բացահայտել "փախած" գրողների, անհայտ դեմքերի.... Ճիշտ է, աղբը շատ է, բայց մեկ-մեկ այնպիսի լավ բաներ են հանդիպում, որ փոխհատուցում են տանջանքներս ;)
Ասես ես լինեմ գռած:)
Դրանց գումարած Philosopher-ի նշած` կյանքի թեմաներով գրքեր, ու էլի գումարած` մեծ մարդկանց կյանքի մասին պատմող գրքեր::)
Կարդացածս լավագույն գրքերից մեկը, որ խորհուրդ կտայի մյուսներին էլ կարդալ` Սոմերսեթ Մոեմի «Ստրկություն մարդկային» -ն է:

Killer
21.06.2007, 13:35
Բացի մասնագիտական գրականությունից հիմնականւմ կարդում եմ ֆանտաստիկ ու գիտաֆանտաստիկ գրքեր: Իմ ամենասիրածը Ֆրենկ Հերբերտի "Դյունա"-նա, ֆանտաստիկ ժանրի լավագույն ստեղծագործություններից մեկը: Ստանիսլավ Լեմի "Սոլյարիս"-ը նույնպես դուրս եկավ: Վերջին գիրքը, որ կարդացել եմ Չակ Պալանիկի "Fight Club"-նա("Бойцовский Клуб" ֆիլմը դրա հիման վրայա), չնայած ֆանտաստիկա չի, բայց դզեց մի այլ կարգի:hands

Angelina
21.06.2007, 13:48
Դեդեկտիվ, կամ էլ սիրային:

helium
19.07.2007, 09:02
Իմ ամենասիրածը Ֆրենկ Հերբերտի "Դյունա"-նա, ֆանտաստիկ ժանրի լավագույն ստեղծագործություններից մեկը:

Իսկ դու բոլոր հատորներն ես կարդացել, թե միայն այդ մեկը? Ես ֆիլմն եմ տեսել ու իմ մոտ մեծ ցանկություն է առաջացել նաև կարդալ....բայց երբ փնտրեցի, պարզվեց, որ դա է մեկ գիրք չէ, այլ սաագա։ Ինձ համար կարևոր չէ, իհարկե, քանակը, բայց և այնպես, եթե բոլորը կարդացել ես, ապա կուզենայի իմանալ, թե կոնկրետ որից արժեր սկսել…:)

*e}|{uka*
21.07.2007, 20:33
Սիրում եմ արկածային գրականություն ,միստիկա (Էդգար Պո ).................

Սամվել
21.07.2007, 22:41
Ժողովուրդ մի հատ լավ Սիրային Գիրք Խորհուրդ տվեք կարդամ էլիի :love…հայերեն :oy

Հ.Գ. կներեք Թեմայից դուրս գրառման համար…

StrangeLittleGirl
21.07.2007, 23:47
Գաբրիել Գարսիա Մարկես - «Սերը խոլերայի ժամանակ»

Universe
22.07.2007, 01:12
Ժողովուրդ մի հատ լավ Սիրային Գիրք Խորհուրդ տվեք կարդամ էլիի …հայերեն

«Համաշխարհային Սիրերգության նամականի»

Ժողովածուն իր մեջ ընդգրկում է18-20-րդ դ.դ. Համաշխարհային եւ Մեծահամբավ անհատների սիրային նամակներն ու սիրո խոստովանությունները:

StrangeLittleGirl
22.07.2007, 01:51
Գաբրիել Գարսիա Մարկես - «Սերը խոլերայի ժամանակ»
Մոռացա ասել. Kiborg-ին եմ խորհուրդ տալիս կարդալ:

Սամվել
22.07.2007, 09:16
Մոռացա ասել. Kiborg-ին եմ խորհուրդ տալիս կարդալ:

Ի՞նչ եք կարծում դա Իսահակյանի գրադարանում կլինի :think

malaletka
23.07.2007, 17:49
Ժողովուրդ մի հատ լավ Սիրային Գիրք Խորհուրդ տվեք կարդամ էլիի :love…հայերեն :oy

Ռեմարկ «Երեք ընկերներ»-ը :)

Lapterik
23.07.2007, 19:23
Ռեմարկ «Երեք ընկերներ»-ը :)

Հա Kiborg ջան, լավն ա կարդա, բայց վերջը տխուրա: :(

StrangeLittleGirl
23.07.2007, 23:35
Հա Kiborg ջան, լավն ա կարդա, բայց վերջը տխուրա:
Բայց ես էդ վերջը կռահել էի հենց սկզբից, քանի որ կարդացել էի «Հաղթական կամարը»:

Ուլուանա
24.07.2007, 08:55
Հա Kiborg ջան, լավն ա կարդա, բայց վերջը տխուրա: :(
Հետաքրքիր է, մինչև հիմա էնպիսի մարդ չեմ հիշում, որ էդ գրքով հիացած չլինի, բայց ինձ վրա, չգիտես ինչու, առանձնապես տպավոrություն չէր թողել... :unsure :think

StrangeLittleGirl
24.07.2007, 11:29
Բայց ես էդ վերջը կռահել էի հենց սկզբից, քանի որ կարդացել էի «Հաղթական կամարը»:

Հետաքրքիր է, մինչև հիմա էնպիսի մարդ չեմ հիշում, որ էդ գրքով հիացած չլինի, բայց ինձ վրա, չգիտես ինչու, առանձնապես տպավոrություն չէր թողել...
Կարդա գրածս :P

Ուլուանա
24.07.2007, 11:35
Կարդա գրածս :P
Կարդացել եմ, բայց ի՞նչ կապ ուներ՝ չհասկացա... :esim Եթե կռահել էիր, դա դեռ չի նշանակում, որ պիտի անպայման հավանած չլինեիր...

StrangeLittleGirl
24.07.2007, 11:39
Կարդացել եմ, բայց ի՞նչ կապ ուներ՝ չհասկացա... Եթե կռահել էիր, դա դեռ չի նշանակում, որ պիտի անպայման հավանած չլինեիր...
Լավ, ասեմ: Գրքի որակը կախված է նաև սյուժեի կանխատեսելիությունից: Դրա համար էլ առանձնապես տպավորություն չթողեց:

Ուլուանա
24.07.2007, 11:43
Լավ, ասեմ: Գրքի որակը կախված է նաև սյուժեի կանխատեսելիությունից: Դրա համար էլ առանձնապես տպավորություն չթողեց:
Հա՜, լավ, պարզ է։ Համաձան եմ, էդ կա, բայց դե չեմ կարծում, որ իմ դեպքում հենց դա էր պատճառը։ Եղել են գրքեր, որ էլի կանխատեսելի են եղել, բայց համ էլ շատ տպավորիչ ու հուզիչ են եղել ինձ համար, ինչը չեմ կարող ասել «Երեք ընկեր» վեպի մասին։ Չնայած ես շատ տպավորվող ու զգացմունքային եմ :oy, բայց վրաս չէր ազդել... :oy Մի տեսակ չափից դուրս առօրեական էր ինձ թվում, չգիտեմ...

Սամվել
24.07.2007, 11:48
Ժողովուրդ էսա գնում եմ գրադարան մի հատ գրքերի ցուցակ գրեք / Սիրո մասին էլի ;) /
հետս տանեմ որ մեկը չլինի մյուսը բերեմ…Հայերեն լեզվով…որ դատարկ հետ չգամ…:ok…

StrangeLittleGirl
24.07.2007, 12:17
Դե գրել եմ. «Սերը խոլերայի ժամանակ», բայց դժվար ունենան: Վերջերս է հայերեն թարգմանվել:

Vive L'Armenie
25.07.2007, 01:43
Հիմա՝ այս պահին, նախընտրում եմ սիրո թեմայով գրքեր: :love

Mari
11.08.2007, 19:43
Ժողովուրդ էսա գնում եմ գրադարան մի հատ գրքերի ցուցակ գրեք / Սիրո մասին էլի ;) /
հետս տանեմ որ մեկը չլինի մյուսը բերեմ…Հայերեն լեզվով…որ դատարկ հետ չգամ…:ok…

Հ. Սենկևիչ «Յո երթաս»: Շատ հետաքրքիր գիրք է: Իսահակյանում էլ կա/ավելի շուտ հիմա իմ մոտ է, երկուշաբթի հանձնելու եմ/: Համ էլ սիրո մասին էլ է:

Ավելացվել է 1 րոպե անց
Հ. Գ. Խնդրում եմ ինձ էլ խորհուրդ տվեք ինչ գիրք վերցնեմ: Նախապես շնորհակալություն

Anuta
14.08.2007, 23:19
Nax@ntrum em kardal Ernest Hemingwey (kyanqi tema e himnakanum), Anry Truaya, .... :read

Մոդերատորական: Կարդացեք ակումբի կանոնադրությունը (http://www.akumb.am/showthread.php?t=2437#post67297)։ Մասնավորապես ֆորումում չեն ողջունվում լատիներեն տառերով հայերեն գրառումները:
Եթե ինչ-որ պատճառով հայերեն մեքենագրելու հետ կապված դժվարություններ կան, ապա կարող եք օգտագործել ֆորումում ներդրված հայերեն մեքենագրման համակարգը (http://www.akumb.am/showthread.php?t=497), Տրանսլիտի ձևափոխիչը (http://www.akumb.am/showthread.php?t=42)կամ կարդացեք «Ինչպե՞ս գրել հայերեն (http://www.akumb.am/showthread.php?t=279)» թեման : Կամ էլ օգտվեք Փոխարկիչից։ (http://hayeren.akumb.am/?p=convertor)

Killer
25.08.2007, 18:19
Իսկ դու բոլոր հատորներն ես կարդացել, թե միայն այդ մեկը? Ես ֆիլմն եմ տեսել ու իմ մոտ մեծ ցանկություն է առաջացել նաև կարդալ....բայց երբ փնտրեցի, պարզվեց, որ դա է մեկ գիրք չէ, այլ սաագա։ Ինձ համար կարևոր չէ, իհարկե, քանակը, բայց և այնպես, եթե բոլորը կարդացել ես, ապա կուզենայի իմանալ, թե կոնկրետ որից արժեր սկսել…:)
Մի քիչ ուշացած, բայց պատասխանեմ(պարզապես վերջի մի ամիսը ֆոռում չեմ մտել): Հա սագայա բաղկացած 6 գրքից: Ես կարդացել եմ 4 գիրքը ու 5-ից մի քիչ: Ամենահետաքրքիրը առաջին 3-նա: Դրանից հետո մի քիչ զոռա գնում: Դե բնականաբար պետքա սկզբից սկսես. "Дюна", "Мессия дюны", "Дети дюны": 4-րդ մասը թռնումա 3000 տարի անց ու մի հանքի փիլիսոփայությունա, բայց էլի հետաքրքիրա: 5-ը սկսեցի բայց լռվա, շատ ջանջալա գրած, բայց մի օր անպայման կշարունակեմ:
Հետաքրքիրա կինոներից որն ես նայել?

Հիմա կարդում եմ Дэн Симмонс "Гиперион": Էլի սագայա 5 գրքից, էրեկ պրծա առաջինը: Որոշ մարդիկ համեմատում են Դյունայի հետ: Վատը չի, բայց իմ կարծիքով Դյունան ավելի լավնա: Ֆանտաստիկ ժանրի սիրահարներին խորհուրդ կտամ 2-նել կարդալ:

Superportal
20.05.2008, 03:06
Շատեմ սիրում Սարսափ գրքեր :hands Կոնկրետ ` Սթիվեն Կինգ :ok

dvgray
20.05.2008, 06:58
Սկսել եմ մանկական գրքեր /ոչ հեքիաթներ/ կարդալ: Վերջին գրքերս են "SuperBird", "20000 Leagues Under the Sea" ու ամենավերջինը ՝ իմ պաշտելի "Թոմ Սոերի արկածները" հազարերորդ ընթերցմամբ :D :
Խեր լինի: Վախում եմ, որ սկսել եմ մանկանալ :D :

Մանոն
20.05.2008, 10:03
Խեր լինի: Վախում եմ, որ սկսել եմ մանկանալ :D :
Մեծանալու նշան է, բարեկամս ;)
Ես էլ սկսել եմ կարդալ նշանավոր մարդկանց մասին գրքեր; Մնացածներն ասես մնացել են անցած փուլում:
Մի անգամ, մի իմաստուն մարդ, որ տեսավ ես շատ եմ կարդում, շատ ու շատ հարցերի պատասխաններ եմ փնտրում այդ գրքերում`ասաց. _ Ողջ կյանքում հարկավոր է կարդալ միայն մեկ գիրք: Ու իմանալով որ ինքն էլ կարդացած մարդ է` ամնիջապես վրա բերեցի._ո?ր գիրքը:
_ Այ պետք է բոլորը կարդաս, որ դա իմանաս,_ կատակեց նա:

Հետաքրքրասեր
01.06.2008, 14:43
Ավելի շատ նախընտրում եմ ֆանտաստիկա ժանռը:
Չնայած չեմ սիրում որ գրողը կենտրոնանումա մենակ ետ ուղղությամբ:
Հիմա կարդում եմ "луна-суровая хозяйка" գիրքը:Խորհուրդ եմ տալի: Հետաքրքիրա:Հատկապես հետաքրքիր կլինի նրանց, ովքեր համակարգչից գոնե մի քիչ հասկանում են:Լաաաաավ կուրախացնի ձեզ Mike անունով համակարգիչը:D:
Ինձ համար հատկապես կարևոր ա որ գիրքը չափից դուրս լուրջ չլինի: Գոնե մի քիչ հումոր պետքա ամեն տեղ թե չէ :clean:
Հենց վերջացնեմ ուզում եմ կարդամ "гадкие лебеди" գիրք:
Կինոն տեսա շատ հետաքրքիր էր(դե Гардон-ի(ОРТ) ներկայացրած ցանկացած կինո....) բայց հաստատ գիտեմ գիրքը ավելի հետաքրքիր կլինի:

Սելավի
01.06.2008, 21:18
Իրոք որ այնքան շատ բան պիտի կարդանք, որ հասկանանք թե ինչը ընդհանրապես պետք չեր որ կարդաինք: Միայն շատ բան սովորելուց հետո է մարդը հասկանում թե ինչքան քիչ բան գիտի ու վերջնականապես սկսումա փնտրել այն գիրքը որին ուղղակի թե անուղղակի ակնարկում են գրեթե բոլոր գրքերը, իսկ որն էլ որ չի ակնարկում ապա լինում են այնքան հարցականներ որ քո մեջի հետաքրքրությունը հանգիստ չի տալիս քեզ ու ակամայից ընկնում ես հարցականներիտ փնտրտուքի մեջ և ի վերջո գտնում էս այդ միակ ու անկրկնելի գիրքը որի անունը ԿՅԱՆՔ է:
Չեմ իմանում ովա եղել, բայց ասում են շատ հանրաճանաչ մարդա եղել, երբ մահանալուցա եղել տղային խնդրելա իրեն տալ իր գիրքը, տղան հարցրելա ո՞ր գիրքը, չէ որ դու շատ մեծ գրադարան ունես, հիմա որ գիրքն էս ուզում, իսկ այդ մարդը պատասխանելա աշխարհում ընդհամենը մի գիրք գոյություն ունի դա ՍՈՒՐԲ ԳԻՐՔՆԱ:
Ես համոզված եմ որ մեզանից յուրաքանչյուրը այդտեղ կարող է գտնել իրան հուզող յուրաքանչյուր հարցի պատասխան:

Apsara
01.06.2008, 21:56
Հիմա ինչ ձեռքս ընկնի կարդում եմ, ով ինչ առաջարկի ճարում ուսումնասիրում եմ, ուզում եմ գոնե 0.5 տոկոսը կարդացած լինեմ, որ կարողանամ հասկանամ ու որոշեմ, թե ինչ եմ ուզում, իսկ հիմա ամենը հետաքռքիր է

Իսկ վերջին գիրքերը որ կկարդամ դա կլինի երևի Աստվածաշունչը, Ղուրանը, Բհագավատ Գիտան և էլի նմանատիպ կրոնի հիմք հանդիսացող գրքերը, միայն դրանք ամբողջությամբ կարդալով ուսումնասիրելով ու համատեղելով կարող ես ճշմարտությունը, որ պահած է դարերի փոշու տակ գտնել, էտ էլ հարցա կգտնես, թե չէ:B

dvgray
01.06.2008, 22:07
Իսկ վերջին գիրքերը որ կկարդամ դա կլինի երևի Աստվածաշունչը, Ղուրանը, Բհագավատ Գիտան
Կարո՞ղ է եռյակ միությանը բանալին հենց էս սա է :think

Արշակ
01.06.2008, 22:19
Չեմ իմանում ովա եղել, բայց ասում են շատ հանրաճանաչ մարդա եղել, երբ մահանալուցա եղել տղային խնդրելա իրեն տալ իր գիրքը, տղան հարցրելա ո՞ր գիրքը, չէ որ դու շատ մեծ գրադարան ունես, հիմա որ գիրքն էս ուզում, իսկ այդ մարդը պատասխանելա աշխարհում ընդհամենը մի գիրք գոյություն ունի դա ՍՈՒՐԲ ԳԻՐՔՆԱ:
Ես համոզված եմ որ մեզանից յուրաքանչյուրը այդտեղ կարող է գտնել իրան հուզող յուրաքանչյուր հարցի պատասխան:
Դու ո՞ր Սուրբ գրքի մասին ես ասում։ Տասնյակ տարբեր գրքեր կան, որոնց տարբեր մարդիկ «Սուրբ գիրք» են կոչում։;)
Չնայած գուցե էական էլ չի։ Ամեն մեկը կկարդա իր իմացած «Սուրբ գիրքը» ու մոտավորապես նույն բանը կզգա ու կընկալի, ինչ դու քո Սուրբ գիրքը կարդալիս։:)

Aleksandrovskaya
16.07.2008, 03:48
նախընտրում եմ գրքեր, որոնք բացահայտւմ են ինքնին հենց կյանքը՝ իր բոլոր վատ եվ լավ կողմերով

ԿԳԴ
09.10.2008, 20:15
Հիմնականում գեղարվեստական, սիրո պատմություններ, կենսագրական, փոքր ժամանակ սիրում էի արկածային, Ջեկ Լոնդոն. երբեմն հոգեբանական, շատ եմ սիրում Դրաիզեր, Վիլիամ Սարոյոն...:)

Հայկօ
09.10.2008, 20:36
Տարիուկես է՝ միայն ֆանտաստիկա եմ կարդում, գլխավորապես՝ sci-fi: «Հյուգո» և «Նեբյուլա» մրցանակ ստացած գրեթե բոլոր պատմվածքներն ու վիպակները արդեն կարդացել եմ, վեպերը շուտով կվերջացեմ:

Chuk
13.10.2008, 00:17
Ժողովուրդ վերջին քսան տարվա մեջ կարող ա իմանաք հայկական պատմավեպ գրվել ա?
Նշված ժամանակամիջոցում գրված ինչ հայերեն լավ գիրք կա գրված (արձակ)?

Չգիտեմ թե թեմայի հետ ինչ կապ ունի, բայց բազում լավ գրքեր այո՛, գրվել են այս տարիներին: Գրվել է նաև պատմավեպ, առնվազն մեկի մասին ես գիտեմ, բավական հաջող գիրք է: Հեղինակ՝ Վահրամ Մարտիրոսյան, վերնագիր՝ «Հանուն խաչի ծպտվածները»: Տպագրվել է 2002-ին: Վեպի գործողությունները տեղի են ունենում 1123 թվականին՝ Կիլիկիայի հայկական պետության ձևավորման, հարևան խաչակիրների, սելջուկների և բյուզանդացիների հետ բարդ հարաբերությունների շրջանում:

Gayl
13.10.2008, 01:34
Հ. Սենկևիչ «Յո երթաս»: Շատ հետաքրքիր գիրք է: Իսահակյանում էլ կա/ավելի շուտ հիմա իմ մոտ է, երկուշաբթի հանձնելու եմ/: Համ էլ սիրո մասին էլ է:

Ավելացվել է 1 րոպե անց
Հ. Գ. Խնդրում եմ ինձ էլ խորհուրդ տվեք ինչ գիրք վերցնեմ: Նախապես շնորհակալություն

Կարդացեք «Բոռ» ը,արդեն չեմ հիշում հեղինակին,բայց ընտիր է:

Chuk
13.10.2008, 01:36
Կարդացեք «Բոռ» ը,արդեն չեմ հիշում հեղինակին,բայց ընտիր է:
Վոյնիչ :)
«Բոռն» իրոք բավական հետաքրքիր ու կլանիչ գիրք է, բայց օրինակ ես տպավորություն ունեմ, որ այն ավելի շուտ դարն անցած գիրք է: Թեև ասեմ, երկու անգամ եմ կարդացել, երկու անգամն էլ կլանված:

StrangeLittleGirl
13.10.2008, 06:34
«Բոռն» իրոք բավական հետաքրքիր ու կլանիչ գիրք է, բայց օրինակ ես տպավորություն ունեմ, որ այն ավելի շուտ դարն անցած գիրք է: Թեև ասեմ, երկու անգամ եմ կարդացել, երկու անգամն էլ կլանված:
Իսկ ես կարծում եմ, որ ոչ թե դարն անցած է, այլ «տարիքն» անցած, այսինքն՝ դա կարելի է կարդալ միայն որոշակի տարիքում: Ես էլ եմ կլանված կարդացել: :)

Sokrat
02.11.2008, 18:31
Ես շատ եմ սիրում կարդալ :scen կախարդանքների:diablo:vayreni :goblin ,արկածների :king:kiss և սիրո :love մասին գրքեր կլինի դա տխուր:cry թե ուրախ:oy : Այն հիմնականում կախված է տրամադրությունից:

:8Ինձ համար յուրաքանչյուր գիրք ուրույն աշխարհ է: Նախընտրում եմ կարդալ խոհափիլիսոփայական գրքեր հագեցած ռեալիստական տարրերով: Այդ առումով անկրկնելի է ինձ համար Ֆ.Դոստոյեվսկին:

Չիպ
03.04.2009, 02:04
Իսկ ես կարծում եմ, որ ոչ թե դարն անցած է, այլ «տարիքն» անցած, այսինքն՝ դա կարելի է կարդալ միայն որոշակի տարիքում: Ես էլ եմ կլանված կարդացել: :)

շատ լավ գիրքա:hands մի օրում եմ կարդացել վերջացրել: Նույնիսկ վերջում, չդիմացա ու լաց եղա:cry

Yeghoyan
11.11.2009, 19:43
Նախընտրում եմ կամ ավելի ճիշտ կարդում եմ ինչ պատահի:Dմենակ թե կարդալու բան լինի, բայց չեմ սիրում արկածային, ֆանտաստիկ, սարսափի մասին թեմաները, մնացած ամեն ինչ հետաքրքիր են՝ կյանք, սեր, պատմություն /ամեն ինչ/, շատ եմ սիրում հումորով համեմված ստեղծագործությունները:oy

Ֆոտոն
12.11.2009, 02:51
Նախընտրում եմ գրքեր տվյալ ժամանակաշրջանի՝ իմ հոգեկան ապրումներին համապատասխանող, իմ հարցերին պատասխանող, երջանիկ ավարտով (ցանկալի է, բայց ոչ պարտադիր), ոչ սարսափ, ոչ ֆանտաստիկ, կարելի է նաև հեքիաթ: :love Մոտիկ մարդու խորհրդով լինի: (Անպայման 3 րեկոմենդացիա :D)
Նախընտրում եմ մեծ հույզեր առաջացնող, կյանքի մղող գրքեր:
Էդ կոնկրետ իմ էս շրջանում, հետո չգիտեմ: :oy

Farfalla
12.11.2009, 11:53
Հիմա ավելի շատ նախընտրում եմ պատմական, կենսագրական, կրոնական գրքեր: Մեծ հաճույքով մանկական գրքեր էլ եմ կարդում:

Շինարար
12.11.2009, 12:44
Թեմաները չգիտեմ, տարբեր, բայց պիեսներ եմ սիրում, կամ երկոսություններով հարուստ ստեղծագործություններ: Փոքր ժամանակ ընդհանրապես գիրք կարդալիս միայն երկխոսություններն էի կարդում, հետո հասկացա, որ հեղինակի խոսքը թռնելով՝ գրքից հնարավոր չի բան հասկանալ::)

A.r.p.i.
12.11.2009, 15:13
Փոքր ժամանակ ավելի շատ նախընտրում էի արկածային գրքեր, այժմ ավելի շատ սիրում եմ կարդալ այնպիսի գրքեր, որոնք վերաբերում են մարդուն ու նրա հոգեկան աշխարհին: Վերջերս կարդացել եմ « Քո հնարավորությունները Մարդ» գիրքը, հեղինակ Պեկելիս, շատ հետաքրքիր էր , խորհուրդ կտայի բոլորին կարդալ:

Վոլտերա
10.12.2012, 13:34
Ամեն ինչ, բացի սիրային գրքերից։

Մար.
07.04.2014, 18:40
Սիրում եմ պատմավեպեր :love:hands

Ֆաուստ
11.04.2014, 23:27
Սիրում եմ ռեալիզմ ժանրը: Թեմաները ոչ սիրային, մի քիչ կոշտ, սև, բայց հաճելի: