Դիտել ողջ տարբերակը : Բամբիռ/Bambir
http://media.panarmenian.net/media/issue/54468/photo/big_photo_54468_3cada881f.jpg
http://upload.wikimedia.org/wikipedia/hy/c/ca/Bambir_folk_rock.jpg
http://www.bravo.am/wp-content/uploads/2010/09/IMG_2284-copy.jpg
Բամբիռ խումբը հիմվել է 1978 թվականին Գյումրիյում: Խմբի անդամներն էին Գագիկ "Ջագ" Բարսեղյանը (վոկալ, կիթառ), Գուրգեն Հակոբջանյանը (վոկալ, ֆլեյտա), Արմեն Սարգսյանը (բաս-կիթառ), Վլադիմիր Ոսկանյանը (հարվածային գործիքներ), և Թաթուլ Եղիազարյանը (թավջութակ): Խումբը 1982-ին մասնալցելով Լիդի փառատոնին (Բելառուս) ստացավ "Ֆոլկ-երաժշտություն" մրցանակը: 1992-ին հավաքվում է խմբի նոր սերունդը‘ Նարեկ Բարս (վոկալ, կիթառ), Արիկ Գրիգորյան (վոկալ, ֆլեյտա), Արման Քոչարյան (բաս-կիթառ), և Աշոտ Կորգանյան (հարվածային գործիքներ), և արդեն հաջորդ տարի շրջագայության մեկնում ԱՄՆ: 2003 թվականին Բամբիռը արժանացավ Ազգային Երաժշտական Մրցանակաբաշխութան կողմիցից Լավագույն ռոք-խումբ մրցանակի: 2004-ին Բամբիրը ներկայացրեց "Սալաօ" ռոք-օպերան‘ ըստ Էռնեստ Հեմինգուեյի «Ծերունին և ծովը» պատմվածքի: Նույն թվականին Բամբիռը, առաջինը հայկական ռոք-խմբերից, մի շարք համերգներով ելույթ են ունենում Իրանում: 2007-ին Աշոտը լքում է խումբը, և թմբկահարի տեղը խմբում զբաղեցնում է Վարդան Փարեմուզյանը: 2010 թվականին խումբը մասնակցում է Eurovoice-2010 բիջազգային մրցույթին "That's fine with us" երգով, և զբաղեցնում երրորդ տեղը:
Ես լսել էի խմբի մասին, բայց իրենց երաժշտությանը ծանոթ չէի: Երեկ լսեցի ու մի այլ կարգի դուրս եկավ::)
Ամենաշատը այս երգն եմ հավանել, ուղղակի խոսքեր չեմ գտնում մեկնաբանելու համար... միացնել ու անընդհատ լսեմ, առանց հոգնելու::love
http://www.youtube.com/watch?v=k4Tv7sOLVj0
Սա (http://www.mp3.com/albums/584351/summary.html?tag=albums;title;recent&om_act=convert&om_clk=artalb) էլ Բամբիռի Quake ալբոմը: Այն դուրս է եկել 1999թ-ին, բայց ոնց հասկանում եմ մյուս երգերի պես պոպուլյար չեն:
Ճիշտն ասած ինձ միշտ հետաքրքրել է այն, ինչը դժվարությամբ է ճարվում::)
Անդերսենի «Լուցկիներով աղջիկը» :love :(: Առաջին դասարանի մայրենի լեզվի գրքում էլ կար:
Երգը չէի լսել :oy:
Bambir - Thats fine with us միայն այս երգն եմ լսել ու ահավոր դուրս եկել է:
Կիկոսի մահը դեմք երգ ա::hands
CactuSoul
01.04.2011, 13:57
2004-ին Բամբիրը ներկայացրեց "Սալաօ" ռոք-օպերան‘ ըստ Էռնեստ Հեմինգուեյի «Ծերունին և ծովը» պատմվածքի:
"Salao"-ն հրաշք էր, երբեք չեմ մոռանա:love… Առաջին անգամ կյանքում աչքերս լցվել էին ներկայացում դիտելիս, մինչև դա եթե ինձ ասեին, որ նման բան հնարավոր է, կծիծաղեի:oy
Lusinamara
01.04.2011, 14:24
Շրթհարմոնը ձգիր,մաշված մի հին երգ երգիր,
Հոգիս երազներով պարուրիր...
Ուր կորավ նա գրքերի մեջ այն հաստափոր,
Նկարներում գունավոր...
Այնպես քնքուշ ու լուռ,
Այնպես բարի հեռացավ նա մարդկանց երկրից...
Ոտաբոբիկ այն աղջկան ես երբևէ չեմ մոռանա,
Դառը մանկությանս խորհուրդն է նա...
Գիշերները Նոր Տարվա
Լուցկիներ էր վառում ակամա...
Ոտաբոբիկ աղջիկը...
Գուցե հեռվում հիմա
Ձեռքը բռնած բարի մարդկանց գնում է նա...
Ոտաբոբիկ այն աղջկան ես երբևէ չեմ մոռանա,
Լուցկիներով աղջկան ես երբևէ չեմ մոռանա...
Ա~խխ, ոնց էր մրսում...
Լուցկիներով այն աղջկան, ոտաբոբիկ, ես երբևէ չեմ մոռանա...
Հավանածս խմբերից է: Էս էլ շատ սիրածս երգերից մեկը. «Դղյակ» :)
http://www.youtube.com/watch?v=XfhH1a3B32g&feature=related
Մանկական խաղեր: Դաժան ա::scare
http://www.youtube.com/watch?v=BdaZjow0298
romanista
01.04.2011, 15:37
Ամենասիրածս հայկական ռոք - խումբն է) շատ եմ սիրում ու աշխատում եմ ներկա լինել իրենց բոլոր համերգներին))սա (http://rutracker.org/forum/viewtopic.php?t=1647230) նրանց առաջին ալբոմն է, 2005 թվականի, 12 երգով, ուր գերակշռում է ֆոլկ ոճը ու հայերենը, իսկ սա (http://rutracker.org/forum/viewtopic.php?t=3263521) երկրորդ ալբոմն ա, 2007 թվի, (իմ ռելիզն ա :)), որտեղ գերակշռում են անգլերեն երգերն արդեն ու ֆոլկի հետ միասին կան ավելի ծանր երգեր էլ ;) այս տարի թողարկվելու է նրանց թվով երրորդ, Imitate ալբոմը :)
Yellow Raven
01.04.2011, 16:00
Շատ եմ սիրում Բամբիռին, իրանք հայկական երաժշտության ասպարեզում ունիկալ դեմքեր են:)
Հին Բամբիռն էլա լավը, նորն էլ:) Ու իրարից ահագին տարբերվում են:))
Բամբռիկների երգարվեստի հետ (2-րդ կազմը) ծանոթացել եմ Ֆոտոնի շնորհիվ, :hi ով հրավիրել էր ռոք-համերգի, որին նրանք մասնակցում էին: Շատ դուրս եկան, հաճույքով լսում եմ: Օպերան էլ շատ կուզենայի լսել:
Quyr Qery
02.04.2011, 12:46
Նախ շնորհակալություն Smokie -ին ես թեման բացելու համար.... ընտիր խումբ է,,, Հայաստանում էլ Ռոք երաժշտության մեջ առաջիններից մեկն է.... ենքան եմ սիրում իրանց....մանավանդ դասախոսիս տղային՝Նարեկին.....
romanista
02.04.2011, 19:49
Նախ շնորհակալություն Smokie -ին ես թեման բացելու համար.... ընտիր խումբ է,,, Հայաստանում էլ Ռոք երաժշտության մեջ առաջիններից մեկն է.... ենքան եմ սիրում իրանց....մանավանդ դասախոսիս տղային՝Նարեկին.....
Ջագը փաստորեն դասախոսդ ա :) ի՞նչ ա դասավանդում քեզ) (եթե գաղտնիք չի)))
Ջագը փաստորեն դասախոսդ ա :) ի՞նչ ա դասավանդում քեզ) (եթե գաղտնիք չի)))
Ջագը չի, Նարեկի մայրն ա դասաախոսը, Միրիջանյան Անահիտ: Անգլերեն ա դասավանդում:
Ի դեպ Նարեկի ու Արմանի հետ 6 տարի նույն դասարանում ենք սովորել: Երբ իրար հետ քննարկում էինք, թե որն է լավագույն ռոք խումբը, ես ու Արմանն ասում էինք Բիթլզ, իսկ Նարեկը՝ Ռոլինգ Ստոնզ: Ու հետո մի ժամ Նարեկը մեզ բացատրում էր, թե ինչի ա Ռոլինգ Ստոնզը ավելի լավ խումբ, քան Բիթլզը: Լավ ժամանակներ էին...
Quyr Qery
03.04.2011, 14:23

Հա հա...ճիշտ ես,,,ենքան լավն է,, իրա նման դասախոս չես գտնի,,,համ էլ մարդ է մեծատառով..... կասես Ռուֆ ինչի՞ էր Ռոլինգ Ստոնզը ավելի լավ.......ըստ Նարեկի......:)
Հա հա...ճիշտ ես,,,ենքան լավն է,, իրա նման դասախոս չես գտնի,,,համ էլ մարդ է մեծատառով..... կասես Ռուֆ ինչի՞ էր Ռոլինգ Ստոնզը ավելի լավ.......ըստ Նարեկի......:)
Լավ չեմ հիշում :) Կապված էր երկու խմբերի ֆանատների թվի ու արժանիության հետ :)) Այսինքն բոլորը գիտեն Բիթլզի մասին, բայց Բիթլզը էդքան էլ արժանի չէ էդ փառքին, իսկ Ստոնզի մասին ոչ բոլորը գիտեն, բայց իրենք արժանի են, որ ավելի հայտնի լինեն :)) Իսկ իմ ու Արմանի համար էն գաղափարը, որ Բիթլզը այնքան էլ լավը չի, իսկական սրբապղծություն էր :D
Տեսնեն Նարեկը հիմա՞ էլ ա տենց մտածում, թե արդեն կարծիքը փոխել ա :))
Quyr Qery
03.04.2011, 23:20

Հետաքրքիր տեսակետ ունի:think.... ինձ համար էլ է Բիթլզին կպնելը սրբապղծություն......:( մնա Մրս. Միրիջանյանից կճշտեմ հիմա էլ է եդպես մտածում.....:oy:)
Հարցազրույց 07.06.2010:)
http://www.bravo.am/news/bambir-2/
http://youtu.be/TVWDEAfCTEc
Բամբիռից լիիիքը լավ երգեր youtube-ում չկան, ամենասիրածս երգերը չեմ գտնում:
Մտադիր եմ վիդեոներ սարքել, դնել youtube-ում::))
Հեղինակային իրավունքի հարցեր կան, զգույշ եղիր: :))
Իդեպ, Բամբիռի մանկական ալբոմի երգերի մեծ մասը շատ եմ սիրում ու կուզեի մեր հարսանիքին հնչեր: :)
Ջրահարս :)
http://youtu.be/2sig6ZlAMS4
Կիկոսի մահը:))
http://youtu.be/WkP4AwCoNCw
Լսել ե՞ք Բաբիռի նոր նախագծի մասին:;) «Թումանյան-Burns,» երկու բանաստեղծների ստեղծագործությունները Բամբիռի մեկնաբանությամբ::)
Լավ մեկնաբանություն է.
https://www.youtube.com/watch?v=f-KCYpyp60c
Յոհաննես
18.04.2014, 11:27
Չէի կարող էս բաժնում գրառում չանել :love
https://www.youtube.com/watch?v=GRFDMMNiazU
E-la Via
23.05.2014, 13:02
Jag / The Bambir - Black Blouse
https://www.youtube.com/watch?v=q22-_ZlP3KY
StrangeLittleGirl
23.05.2014, 13:14
Մի քիչ բողոքեմ էլի Բամբիռից: Իրանք շատ լավն են ձայնագրված տարբերակով, նոր երգեր, նոր փորձեր, նոր մոտեցումներ, ակուստիկ: Ամենակարևորը՝ երգերը հիմնականում հայերեն են: Բայց իրանց համերգներն ահավոր են: Տասը տարի առաջ էլ էր նույնը, հիմա էլ: Ինչ-որ անհասկանալի անգլերեն երգեր են երգում (էլի իրանցը), որոնք ոչ մի կերպ չեն ասոցացվում էս ձայնագրված կատարումների հետ, գործիքները վռոձի ավելի ծանր են, ռոքոտ, բայց արդյունքում վոկալիստի ձայնը չի լսվում: Հանդիսատեսի հետ կոնտակտ համարյա չկա: Մի խոսքով, եթե հեդբանգինգ չանես, ձանձրույթից կմեռնես: Ու եթե հեդբանգինգի տարիքդ անցել ա, վաբշե ահավոր ա:
impression
23.05.2014, 13:41
ես էս խմբի հանդեպ սիլնայա լիչնայա նեպրիյազն ունեմ, ու իրանք աշխարհի ամենաթույն երգերն էլ գրեն ու կատարեն, մեկա ես դրանց լսել չեմ կարա: սուբյեկտիվ վերաբերմունքս երբեք չի փոխվի ինձ թվում ա
romanista
24.06.2015, 23:16
Մի քիչ բողոքեմ էլի Բամբիռից: Իրանք շատ լավն են ձայնագրված տարբերակով, նոր երգեր, նոր փորձեր, նոր մոտեցումներ, ակուստիկ: Ամենակարևորը՝ երգերը հիմնականում հայերեն են: Բայց իրանց համերգներն ահավոր են: Տասը տարի առաջ էլ էր նույնը, հիմա էլ: Ինչ-որ անհասկանալի անգլերեն երգեր են երգում (էլի իրանցը), որոնք ոչ մի կերպ չեն ասոցացվում էս ձայնագրված կատարումների հետ, գործիքները վռոձի ավելի ծանր են, ռոքոտ, բայց արդյունքում վոկալիստի ձայնը չի լսվում: Հանդիսատեսի հետ կոնտակտ համարյա չկա: Մի խոսքով, եթե հեդբանգինգ չանես, ձանձրույթից կմեռնես: Ու եթե հեդբանգինգի տարիքդ անցել ա, վաբշե ահավոր ա:
Տասը տարի առաջ էր ձեր ասած երգերը, ու հիմնականում Մեծ Բամբիռն էին կրկնում: Վերջին տարիներին Բամբիռը իրոք մեծացել ա, աճել, իրանց մուզիկայով հիմա իրանք ամենաթույն ռոք-բենդն են ստեղ, էլ չասեմ բեմի վրա իրանց` որպես ռոք-խումբ պահելաձևի մասին: Ռոք-կուլտուրա կա իրանց մոտ, ներվ: Էդ անհասկանալի անգլերեն երգերը էնքան լավն ու խորն են :) նոր Upsessions ալբոմն ա դուրս եկել, իրանց սայթում կա, լսեք: Գրազ եմ գալիս, չեք կարանալու կտրվեք էդ էթնիկ ռոք-ռումբից))