PDA

Դիտել ողջ տարբերակը : Սենց է՞լ սուտ...



Universe
01.04.2011, 01:26
Ժողովուրդ, Լուրերն ո՞վա նայել էսօր...
էսօրվանից բոլորիդ աշխատավարձները եռապատկվումա, ով որ չունի աշխատանք, իրեն որպես նվեր, պետության կողմից ամեն օր թոշակ են տալու մինչև կգտնի, այսուհետ մարշուտկեքը դառալու են անվճար, տաքսի սերվիսները մեկ կիլոմետրը՝ մի շիշ գարեջուր, ֆոյսբուքը փակվելույա ու մայֆրիենդսի մասին թի վի ով խոսելու են...

Մի խոսքով, շնորհավոր ձեր խաբելու տոնը....:))

Gayl
01.04.2011, 02:10
Ես այլևս զրուցարան չեմ մտնելու :))
Շնորհավոր այս անիմաստ, բայց մի քիչ էլ զվարճալի տոնը
:bux:

ՆանՍ
01.04.2011, 08:38
Օրագրիս մեջ այսօր կպատմեմ այստեղ ինձ համար ամենահաճելի մարդկանց մասին ողջ ճշմարտությունը...;)

Շնորհավոր ապրիլի մեկ ժողովուրդ ջան:friends:

Սլիմ
01.04.2011, 09:06
Ժողովուրդ ապրիլի 1-ը "день дурака" , իրար ինչի եք շնորհավորում?:)

ՆանՍ
01.04.2011, 09:23
Ժողովուրդ ապրիլի 1-ը "день дурака" , իրար ինչի եք շնորհավորում?:)

Սլիմ ջան Հայաստանում այսօրը նշվում է `որպես "Ծիծաղի օր";)

Lianik
01.04.2011, 09:44
Սլիմ ջան Հայաստանում այսօրը նշվում է `որպես "Ծիծաղի օր";)

Իսկ ծիծաղը կյանք է...;)
ՇՆՈՐՀԱՎՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՐ :yahoo բոլոր կյանքը սիրողներին......

:D

Նաիրուհի
01.04.2011, 10:22
Գիշերն անտրամադիր էի ու նեղացրի ամենաընկերոջս։ Ինքն էլ հեռախոսն անջատեց։ Բայց ընե՜նց մի սմս եմ գրել դրանից հետո, որ եթե գլխի չընկնի, որ ապրիլի մեկի առթիվ եմ գրել, չեմ էլ կարողանում պատկերացնել՝ ինչ ձևի կվատանա... :(
Նախապես ներողություն, հարազա՜տս... Չվախենաս, ամեն ինչ կարգին է, էդպիսի բան չկա ու չի էլ լինի... :kiss

Chuk
01.04.2011, 10:36
Մոդերատորական. Անիմաստ, քննարկման կոնկրետ պահանջ չունեցող թեման փակվում է:

yerevanci
01.04.2011, 10:38
էլ բարի լույս չեմ մաղթելու, ու թող կորչի Կարմիր գիրքը, կամ էլ ՀՀ տեսարժան վայրերը, իսկ ես նստած «Նախամուսնական սեռական հարաբերություններ» թեմայում, կնկարեմ նապաստակ;)

Գոնե այսօր հաճախ ժպտացեք և Ձեր ժպիտով բարձրացրեք դիմացինի տրամադրությունը, շնորհավոր բոլորիդ Ծիծաղի օրը

Դեկադա
01.04.2011, 11:26
Զանգել ասում են էսօր ժողով կա աղջկաս դասարանում: Հիմի չգիտեմ գնամ թե՞ չէ:

...գնամ...ջհանդամ թե դուռակի կարգավիճակում կհայտնվեմ ու ինքս իմ վրա կծիծաղեմ:

Հաճախ ժպտացեք::)

Universe
01.04.2011, 11:30
!Էս ռուսները լրիվ օղբաթ ազգ են, դրանց մոտ ամեն օր մի անկապ տոն կա, մի օր ակվալանգիստի տոնա, մի օր ժելեզնադառոժնիկի... Մի օր պաչտալիոնի, նույնիսկ հավաքարարի տոն...Mոսկվա ընգերներս պատմում են, ասում են կարողա գնաս դասի, մեկ էլ սաղ ուրախ ուրախ հավաքվեն ասեն. Ս դնյոմ ակվալանգիստով րեբյատա...

Lusina
01.04.2011, 12:13
Վայ առաջին անգամ էս օրով խաբնվեցի:D Chuk.ի գրառմանը հավատացի:D

Smokie
01.04.2011, 12:36
Շնորհավոր ամենաուրախ եւ զվարճալի տոնը: Թող ծիծաղը երբեք չպակասի ձեր պայծառ դեմքից::)


Վայ առաջին անգամ էս օրով խաբնվեցի:D Chuk.ի գրառմանը հավատացի:D

Ես էլ::D Գրառումը կարդացի, տեսա թեման շարունակվել ա, մտածում եմ «երեւի փոշմանեց»::D

Նաիրուհի
01.04.2011, 12:46
Լիոնել Մեսսին տեղափոխվեց Մադրիդի «Ռեալ»

«Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսիի գործակալը հայտարարել է, որ երկար և խիստ գաղտնի պայմաններում անցած բանակցություններից հետո հաջողվել է համաձայնության գալ ֆուտբոլիստի` Մադրիդի «Ռեալ» տեղափոխության հարցում:
«Ռեալը» Մեսսիի տեղափոխության համար «Բարսելոնային» ռեկորդային գումար կվճարի` 150 մլն եվրո: Մեսսիի և «Ռեալի» պայմանագիրը նախատեսված է 5 տարվա համար. արգենտինացին շաբաթական կվաստակի 320 հազար եվրո: Նշենք, որ սա նույնպես ռեկորդային ցուցանիշ է:
Մեսսին իր հերթին «Թվիթերի» իր էջում նշել է, որ «հոգու խորքում միշտ էլ երկրպագել է «արքայական ակումբին», երազել հանդես գալ այդտեղ և խաղալ Ռոնալդուի հետ»:
Այժմ Բարսելոնա քաղաքում մի քանի հազար մարդ փողոց է դուրս եկել: Նրանք այրում են Մեսսիի նկարները և նրան «դավաճան» անվանում:

Ռեալս չհիասթափեցրեց ինձ... (http://haynews.am/2011/04/barca-6/)

Gayl
01.04.2011, 14:00
Կատակ ես անում, բայց իսկականից Ռեալը բանակցություններ ա տանում Մեսսի գործակալի հետ, որը իհարկե անհաջողության է մատնվելու, իսկ Պեպը ասել է, որ Ռեալը սեփական ծոծորակը կտեսնի Մեսսի ձախ ոտքը չի տեսնի:

Ապե Ջան
01.04.2011, 22:00
Էլ ինտերնետի արագությունը չեմ ստուգելու, ու արդյունք էլ չե՛մ դնելու ակումբում: :)
Էլ ակումբ չե՛մ մտնելու… :D
Ապրիլի մեկին անխտիր բոլորին հավատալու եմ:

kitty
01.05.2011, 10:16
մեծ սիրով ու ուրախությունով աամեն օր գնում եմ դասի ու շաբաթվա մեջ ատում եմ շաբաթ ու կիրակի օրերը:D

Altair
01.05.2011, 12:03
Ամեն օր ուրախ ուրախ գնում եմ խանութ :D

boooooooom
06.06.2014, 16:32
Երազումս մտա Ակումբ, տեսնեմ բոլորով նստած գորտի միս են ուտում։ Ջոնը բուսակերություն էր քարոզում։ Ասի մի կտոր էլ ես կծեմ, էն էլ Բյուրը արագ-արագ սեղանը հավաքեց։ Ռայը մեծ կտոր էր կծել ու վերջում մենակ ինքն էր ծամում։ Հաջորդ օրը միսը ավելի էր համովացել բայց բոլորը կշտացել էին։