PDA

Դիտել ողջ տարբերակը : Հայաստանը կդառնա՞ Եվրամիության անդամ



Philosopher
15.02.2007, 08:39
Երբևե Հայաստանը կդառնա՞ Եվրամիության անդամ, եթե այո, ապա՝ երբ, եթե՝ ոչ, ապա՝ ինչու՞, ի՞նչն է խանգարում դրան. հասարակության կյանքն ու մտածողությու՞նը, թե՞ Եվրամիության հեգեմոն երկրների վերաբերմունքը Հայաստանի նկատմամբ...

Երվանդ
15.02.2007, 15:26
Կդառնա իհարկե, բայց կարծում եմ ոչ մոտ ապագայու, Եվրամիության անդամ դառնալու համար տնտեսական չափանիշներ են հարկավոր, մենք դեռևս շատ ենք հեռու էտ չափանիշներից, իսկ կոնկրետ մտածողության առումով մենք ավելի շատ Եվրոպացի ենք քան Ասիացի, ու ինչքան կյանքի մակարդակը տնտեսական առումով բարձրանա ավելի ու ավելի շատ մեր մեջ կգործեն Եվրոպական օրենքները, ուղղակի էս հարցում նաև խնդիրներ կան ու ավելի լավ որ միանգամից չի լուծվի էտ հարցը, Եվրոպայում ամեն ինչ չէ որ իդեալական է ու կան բաներ որոնք պետքա պահպանել , էս արդեն մի քիչ ուրիշ հարցա չեմ խորանում:

Խաչակիր
15.02.2007, 15:40
Հայաստանի Եվրամիության անդամ դառնալն իսկապես ուրիշ շատ հարցերի հետ է կապված: Օրինակ` հարևան երկրների անդամակցության: Եթե Հայաստանը ցամաքային սահման չունենա Եվրոմիության հետ, ապա շատ դժվար կլինի ինտեգրվել նույն այդ Եվրոպային: Կողմ դնելով "գերտերությունների" իրար բախվող շահերը` նշենք, որ ինքը Եվրամիությունը ներքին այնքան խնդիրներ ունի, որոնք հրացականի տակ են դնում նրա գոյատևության երկարաժամկետությունը: Այնպես, որ միանշանակ չի կարելի ասել, թե արդյո?ք Հայաստանը կհասցնի միանալ այդ կառույցին:

Philosopher
15.02.2007, 16:26
Եթե այդպիսի խնդիր դրված է Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարության մեջ, իսկ այդպիսի խնդիր դրված է, ապա երևի արժի հասկանալ նաև Եվրամիության բնույթը, ներքին դրական ու բացասական կողմերը՝ մի կողմից և հայ հասարակության ընկալումը այդ խնդիրների՝ մյուս կողմից։

Vive L'Armenie
16.02.2007, 14:34
ՀԱՄՈԶՎԱ՛Ծ ԵՄ :ok

Philosopher
16.02.2007, 14:49
ՀԱՄՈԶՎԱ՛Ծ ԵՄ :ok
Հիմնավորումներ ունե՞ս։ Առավել լավ կլիներ մանրամասնել, հատկապես հետաքրքիր է Եվրամիության երկրներում ապրող անդամների հիմնավորումները կարդալն ու վերլուծելը։

Մելիք
16.02.2007, 17:09
Եվրամիությունը դեռ ինքն էլ իր համար չի որոշել` շարունակելու է ընդլայնման քաղաքականությունը, թե ոչ: Էնպես որ հայաստանի անդամակցության հարցը, իրոք, մեծ հարցականի տակ է:

Philosopher
16.02.2007, 17:43
Եվրամիությունը դեռ ինքն էլ իր համար չի որոշել` շարունակելու է ընդլայնման քաղաքականությունը, թե ոչ: Էնպես որ հայաստանի անդամակցության հարցը, իրոք, մեծ հարցականի տակ է:
Հենց հարցն էլ դա է. գուցե Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարությունը հաշվի չի առնում Եվրոպայի Հարավկովկասյան քաղաքականության էությունը, դրա պատմական ու փիլիսոփայական ասպեկտներով։ Եվ առանց հաշվի առնելու՝ հռչակում է մի ուղղություն, որն ի սկզբանե տանում է դեպի փակուղի։

քաղաքացի
16.02.2007, 17:51
Ես կասեի այդ նույնն է, եթե օրինակ Կանադան սկսի բանանի արտադրությունը իր երկրում:
Ցավոք հույս չունեմ, որ ես և իմ թոռներս այդ հետաքրքիր երևույթին վկա լինեն:

Vive L'Armenie
16.02.2007, 17:57
Հիմնավորումներ ունե՞ս։ Առավել լավ կլիներ մանրամասնել, հատկապես հետաքրքիր է Եվրամիության երկրներում ապրող անդամների հիմնավորումները կարդալն ու վերլուծելը։

Եթե Հայաստանի սոցիալական վիճակը բավարարեր Եվրոմիության պահանջներին, մենք արդեն մեջը կլինեինք:
Քանի որ այս տարի Հայաստանի տարին է Ֆրանսիայում, շատ խոսակցություններ են լինում այդ մասին Եվրոպառլամենտում: :ok

dvgray
16.02.2007, 18:00
Եվրամիությունը երբեք էլ (տեսանելի ապագայում) Հայաստանի նման երկիրը չի դարձնի անդամ; Դա լավ գիտեն և այնտեղ և այստեղ;
Մնացածը արտաքին քող է, որով երկուսն էլ քողարկում են իրենց քայլերը; Իսկ քայլերը սրանք են - Եվրամիությունը ցանկանում է, որ իր սահմանները լինեն հանգիստ, իսկ Հայաստանի նման երկիրների վարչախմբերը կանխատեսելի; Դրա համար էլ նրանք փող են տալիս և քայլ առ քայլ գնում դեպի իրենց ուզածը, ստիպելով փոխել օրենսդրություն և այլն ; Իսկ մերոնք էտ փողը վերցնում են, և կատարում նրանց պահանջները, սեփական ժողովրդին ասելով, որ դա անում են հանուն Եվրամիությանը անդամակցելու;

Ֆելո
16.02.2007, 18:34
միանշանակ ոչ. մինչև Հայաստանը բավարի Երամիթյան պայմաններին, Եվրամիթյունը արդեն չի լինի;)

Գոռ Ջան - Հայ
16.02.2007, 20:40
Ճիշտն ասած մի քիչ անկանխատեսելիա: Ներկայիս իրավիճակը ձեռնտուա եվրոպային, Հայաստանը հիմա խաղումա իրանց կանոններով , իսկ իրանց ձեռքին էսօր «Ղարաբաղ» խաղաքարտնա, որը շահարկելով Եվրոպան թելադրումա Հայաստանին…Բայց հնարավորա գա մի պահ, որ եվրոպային հետաքրքրենք ոչ թե մենք այլ ասենք Ադրբեջանը, էդ դեպքում համոզված եմ, Եվրոպան դեմ դուրս կգա մեզ, ու նորից շահարկելով Ղարաբաղի խնդիրը , բռի մեջ կհավաքի «բարեկամ» ադրբեջանը:
Մի խոսքով , իմ կարծիքով չի դառնա, որովհետև Հայաստանը Եվրամիություն ընդունելով, Եվրոպան ստիպված կլինի հսկայական բեռ , պատասխանատվություն ու պրոբլեմներ իրա վրա վերցնել, ինչը ոչ մի անդամ երկրի էլ ձեռնտու չի լինի…
Մի քիչ էլ, անկանխատեսելիա, որովհետև հնարավորա օրինակ, զուտ կրոնական նկատառումներով, կամ ռազմավարական նկատառումներով մեր երկիրը անհրաժեշտություն դառնա Եվրոմիության համար...
Օրը կգա բարին հետը...
Հ.Գ. Ես դեմ եմ Եվրամիությանը Հայաստանի անդամակցելուն...:think

Basaeff
17.02.2007, 00:18
Եթե Հայաստանի սոցիալական վիճակը բավարարեր Եվրոմիության պահանջներին, մենք արդեն մեջը կլինեինք:
Քանի որ այս տարի Հայաստանի տարին է Ֆրանսիայում, շատ խոսակցություններ են լինում այդ մասին Եվրոպառլամենտում::ok :ok :okՄի՞թե եվրոմիությանն անդամակցելու համար հարկավոր է միայն սոցիալական ստանդարտների ապահովում:

Vive L'Armenie
17.02.2007, 02:26
Մի՞թե եվրոմիությանն անդամակցելու համար հարկավոր է միայն սոցիալական ստանդարտների ապահովում:

Իհարկե չի կարելի ասել, որ մենակ դա՛ է պետք, բայց ամենակարևորներից մեկն է:

Philosopher
19.02.2007, 13:20
Մի՞թե եվրոմիությանն անդամակցելու համար հարկավոր է միայն սոցիալական ստանդարտների ապահովում:


Իհարկե չի կարելի ասել, որ մենակ դա՛ է պետք, բայց ամենակարևորներից մեկն է:
Որպես Եվրամիությունում ապրող մարդ, բացի տնտեսական աճի ցուցանիշներից ու սոցիալական պաշտպանվածության մյուս չափանիշներից, ո՞ր խնդիրները կնշես, որոնք կարող են խանգարել Հայաստանին՝ Եվրամիության անդամ դառնալ։