PDA

Դիտել ողջ տարբերակը : Ձվածեղի պակասը



Lusinamara
31.03.2011, 19:20
Աշխարհում ամեն ինչ կարծես տեղին է...ձվածեղն է պակասում...:)



Հասցնեմ մարտին...որ հետո ասեք՝ էս գիժն ո՞վ ա, ասեմ՝ հատուկ եմ մարտին բացել :tsamon:))

Lusinamara
03.04.2011, 01:18
...Հետո լռում են...այսինքն բոլոր գրիչները նեղանում են իրենց տիրոջից,,այսինքն լռում է և ինքը, որն ավելի ցավոտ է, իսկ ո՞նց անցնեմ խոսեցնելուն...
Գրիչս միշտ դեմ է եղել տնավարի բաներին, փորձելով սահամններից դուրս գտնել իրեն, երբեմն օգտագործողից ավելին տեսնել-զգալով, բայց միշտ հավատացնելով թե օգտագործողին է այդպես թվում...Իմաստունս, Թաքունս, ամեն ինչիս լուռ Լսողն ու Պարունակողը, Բացահայտողը, ինքս իմ միջի ու դրսի-ներսի կապերում կորչելուց հանողը, ԻՆՔԸ էլի, ԳՐԻՉՍ...

Երևակայությանս, հնարավորություններիս ու իրականությանս սերտության աստիճանը որոշող միակ հարմարանքը...

Lusinamara
03.04.2011, 17:59
Ինչո՞ւ եմ այսքան սիրում ճանապարհը կամ ի՞նչ խորհուրդ ունեն ծառաշարերն այս փողոցների ու արահետները նշմարվող ու պաստառները` հուշող ինչ-որ անիմաստ կամ իմաստավոր իրականություն: Այս անգամ ինչո՞ւ է ճանապարհը բերում ձեզ մոտ... ավելի ճիշտ` ինչո՞ւ դուք այդտեղ եք թա՜նկ մանուկներ...
Ես ձեզնից մեկն եմ, բայց չգիտեմ կյանքը, թե մեկ այլ անհարթություն է, որ ինձ թույլ տվեց գա'լ ձեզ մոտ... Իսկ դուք միշտ կարոտ ճանապարհի, այս շատ խորհրդավոր ծառաշարերին, նշմարվող արահետների, որտեղ անպայման մոր ոնահետքեր կգտնեիք, ու պաստառների, որը ձեզ համար իմաստավոր կլիներ...

/Այց Գավառի մանկատուն/ (http://lusinamara.blogspot.com/2011/04/blog-post.html)http://lusinamara.blogspot.com/2011/04/blog-post.html

Lusinamara
04.04.2011, 20:14
Բոլոր փոփոխությունները դժվարանում են հասցնել իմ անհամբերության հետևից...

Lusinamara
05.04.2011, 23:23
Հիմարությունս չգիտեմ քեզ, թե բախտ է ուզում,,, բայց այսօր ու վաղը ոչնչի վրա չի կարող հենվել...

Lusinamara
06.04.2011, 23:52
Ես հաշտ եմ քեզ հետ ու խռով ինձնից...:unsure:}

Lusinamara
07.04.2011, 18:20
Որոշել էի "անուններիս" վրա հենվելով ստիխ կառուցել...շատ բազմաընդգրկուն են ու "ավազոտ"...չստացվեց:mda
Հիմա փորձեմ պարզապես թվել ու ներկայանալ այդպիսով :))
Լուսինոկ
Լուսնակլոր
Լուսածեղ/:hands/
Պատալուսին
Լուսնագույն
Գիշերալուս
Լուսավոր աղջիկ
Արև Գարունա /:hands/
Լուսնանման
Lուսնավուն
Լուսածիր
Լուսնայկ
Լուսնյակ
Լուսինյակ
Լուսաչոկ
Լուսինչիկ
Լուսաբաց
Լուսինիմի
Լիսնակ Ճրագան /:hands/
Ճրագալուս
..........................

Ու այս շարքը աճման միտում ունի...էնպես որ շտապեեեք ;):D

Հ.Գ. "Անունների" մեծ մասի հեղինակը Chilly-ն է...:) մերսի :oy

Lusinamara
08.04.2011, 23:04
Ես շարունակում եմ ամեն ինչի տապակածն ավելի շատ սիրել, չնայած ձվածեղին բացառության կարգով եմ նայում :{:))

Lusinamara
09.04.2011, 23:10
Ես առաջին անգամ չէ, որ մեռնում եմ... Փորձառությունս կթաղի ինձ ինչպես հարկն է...:}

Lusinamara
10.04.2011, 22:15
Ինձ հարազատ դարձած ձվածեղի պակաս, քեզ վաղուց գումարված էր նաև չիպսի պակասը, բայց ինչպես իմ գրեթե բոլոր "մեծագույն հայտնագործությունները", այս մեկը նույնպես պատահաբար հասկացա այսօր:)) Եվ մի վրդովվեք, մի Լուս ձեզ ավել ուտի, պակաս ուտի...շարունակեք հագեցնել այն մարդկանց քաղցի կամ "ներում շնորհելու ձիրքի" պակասը, ովքեր դրանք լրացնելում ավել չեն համարում մի Լուսին:oy:D

Lusinamara
12.04.2011, 00:13
Երնեկ ինձ տրվեն բուժող լեզուներ
Անցյալի վերքը լիզելու համար...
:}

Lusinamara
13.04.2011, 00:30
Մնաս բարով թախի՜ծ...

Lusinamara
13.04.2011, 23:33
Լույսը գրկաբաց կանչում է,
Աջ ոտքս չի հասցնում`
Տիղմը կպչուն էր...

Lusinamara
19.04.2011, 00:21
"Ձվածեղի պակասի" պակասը իմ պակասն էլ է...:D

Եթե լուրջ` ես գիտեի, որ սա էլ, ինչպես իմ բոլոր ունեցած-չունեցած օրագրերը ծառայելու է որպես "շաբաթագիր" կամ ասենք "շաբաթը_մի_քանի_անգամագիր":oy:8
Բայց գոհ եմ, որ կարող եմ պակասներս ցույց տալ,,, միգուցե մի օր էլ դրանք լցնելուց խոսամ:mda:esim

Lusinamara
19.04.2011, 23:34
Ցավն ինձ խենթացնող այս ե՞րբ զորացավ,
Որ ես նրանից ջահել մնացի.......:|:love

Lusinamara
23.04.2011, 12:36
Վանդակների մեջ ոչինչ չի մնա...

Lusinamara
29.04.2011, 22:08
Մինչև տատս լուռ ու մունջ տանում էր "ձվածեղը" տակնուվրա անողների բացահայտ անշնորհակալությունը, ես մի անկյուն քաշված` արցունքեղ աչքերս սրբում էի հորքուրի ձեռքերի պակասից...

Lusinamara
30.04.2011, 15:43
Հիշում եմ Հրանտ Դինքի ճաքած կոշիկը.... հիշում եմ, թե ոնց էր սիրտս մղկտում, բայց ես ժպտում էի...
Ժպտում եմ հիմա էլ, երբ գիտակցում եմ, որ նա ու հայրս մի ապահով տեղ ինձ են սպասում...
Սպասեք քիչ էլ. երբ կոշիկս ճաքի` կգամ... Չէ՞ որ դրախտ ճաքած կոշիկով են գալիս...

Lusinamara
01.05.2011, 16:34
http://lusinamara.blogspot.com/2011/05/blog-post.html
Ես հասկացել եմ իմ դեղությունը`

Հալվել-լուծվելով ձեր շրջապատում,
Օգուտ եմ բերում անվարձ ու արագ,
Առանց երկմտանք ըմբոշխնում եք ինձ...
Ու միշտ վնաս եմ հենց այն միակին,
Ով երեկ, այսօր, գուցեև վաղը,
Քնած թե արթուն "Դե՜ղ" է ձայն տալիս...

Lusinamara
01.05.2011, 23:49
Մի դեպք կա պատանեկան հուշերից, որ ոչ մի կերպ` ինչքան էլ մոռացկոտությունը անզուսպ ոտնձգություններ է կատարում, չի ու չի գնում իմ մտքից...
Փորձեմ պատմել այն նույն բառերով, ոնց ընթացել է մեր խոսակցությունը...:)

Հինգ-վեցերորդ դասարանում էինք, որ առաջին ստիխներս էի գրել մոր, ուսուցիչների մասին և այլ թեմաներով,, ու դեռևս կարդացել էին միայն մի քանի դասընկերներ...
Մի անգամ ընկերուհիներիցս մեկը հետաքրքրված հարցնում է``Լուս, ոնց ես է սենց սիրուն գրում?:))
Ես էլ տնավարի իբր բացատրում եմ ինչն ինչոց ա...ասում եմ.
"Դե Շող ջան, որ օրինակ մի նախադասությունս վերջանում ա ջահելանալ բառով, նենց եմ անում, որ մյուսը կամ դրա հաջորդն էլ վերջանա -անալ-ով, որ սիրուն լինի (դեռ չգիտեմ ինչ բան ա հանգ ևն:)) ),,ասենք`խելոքանալ...
այ օրինակ` (էս ասելու ժամանակ աչքիս պոչով տեսնում եմ մի պապիկ ուշադիր լսում ա, ուզում ա հասկանա, թե ինչ ենք խոսում:))
Նորիկ պապը խելոքացավ,
Հենց մտքերով ջահելացավ...:D:hands
Էս Շողը թե` այ Լուս հակառակն ասեցիր...:))
Էս էլ` Ոչինչ, գումարելիների տեղափոխումից Նորիկ պապը ուրախացավ...:D:D

Հետո հիշում եմ Շողի ջերմ ու սրտալի բարեմաղթանքը, որ էն ժամանակ իմ երազանքներից մեկն էր,,ասաց.
"Լուս ջան, էնքան շատ եմ ուզում Վարդանյանը կարդա ու հավանի գրածներդ"...:)

Հ.Գ. Վարդանյանը հայոց լեզվի դասատուն էր
Շող ջան, նեեենց եմ կարոտեեել...

Lusinamara
03.05.2011, 17:40
Այսօր մի տեսակ տափակացած բերկրում եմ...:hands հավես իրավիճակ ա:))

Lusinamara
04.05.2011, 23:17
Բոլորս խրված ենք...և ինչ տարբերություն, որ ես իմ մեջ, նրանք` կեղտի...:}

Lusinamara
06.05.2011, 18:31
"Քո մարդկայինն ու մասնագիտականն իրար կխանգարեն",- ....
...կիսաժպտավուն արտահայտություն, որ լսեցի մի հասկացող մարդուց... մտորումների մեջ եմ...

Lusinamara
07.05.2011, 22:14
Ժամն անատամ,
Օրն արտասվող զուսպ փոքրիկ է...
(c)

Lusinamara
08.05.2011, 00:36
Միշտ երազել եմ, թե մայիս կգա ու մայիսի 8,
որը երազած, հաղթանակած է 9-ից առավել
և 9-ը միայն հիշողությամբ է ապրում 8-երի...



Շնորհավոր իմ մայիսի ութը....:)

Lusinamara
10.05.2011, 19:34
Ինձնից հեռացող ցավի կենտրոնում
Սիրտ է բաբախում զնգուն ձայներով...
...Ու թանձրանում է արյունս անցավ...

Lusinamara
11.05.2011, 00:56
Ինչի՞ն են բոլորն էսքաան եվրատեսիլաֆիկացվել...էն դեպքում, երբ երեկ հաղթանակի տոները գրեթե եղած-չեղած համարեցին...:aggressive

Lusinamara
12.05.2011, 19:26
***
Ինչ որ կար, ունեի ինձ համար...
Ամենը անուն առ անուն,
Մտքի վազք, մասունք ու կամար,
Ամենը, որ չունեն դեռ անուն
Կամովի ես քեզ բաշխեցի...
Ինչ որ կար, ունեի քեզ համար,
Բայց չկար երազի մեր այն ձին
Եվ բախտը սիրուն ու հրայր...

Lusinamara
15.05.2011, 19:22
Երբ ծտերը երկինք-տետրում իրենց մարմնով խզբզում են,
Ես ուզում եմ մեկն ինձ ասի` Ելի՜ր երկինք, չես երևում... :love

Lusinamara
20.05.2011, 23:06
Ես այսօր գիշերը և վաղը ցերեկը չեմ սպասվում...

Lusinamara
26.05.2011, 14:35
Մի քանի տարի առաջ մի տատիկ ինձ "անիծեց", ասելով՝ "Սինդրիկ ուտես ու քեզ թվա, թե քաղցր ա" :hands:D
Հիմա ուզում եմ մի տեղից գտնեմ իրան ու հաղորդեմ՝ տատի՜ անեծքդ տեղ ա հասել :))

Շա՜տ եմ սիրում սինդրիկ:oy

Lusinamara
28.05.2011, 11:20
http://lusinamara.blogspot.com/
Ահա', աչքն ու արևը գրիչիս պահած իմ հեզ տնքոցի զրնգուն ձայնը, սարսափների գիշերներով անցած, բայց հույսե կրակ բոցկլտող առավոտը, տասներկուամսյա բաց հուշագիրք` արտահայտող տասնիննամյա հանգավոր լռությունս և մաքուր-մաքու~ր ինքնաճանաչման ու ինքնահաստատման խորհրդի խորհրդավոր լուսնաէջը:
Նա եղավ իմ մտածողության պատկերը, իմ անթամբ ձիերի ճախրանքի ալիքը, իմ սեպագրերը թարգմանեց ոմանց և համատարած վերին կապույտով ինձ էր թարգմանում:
Երբ ես սանրում էի իմ քնքուշ լուսնաձագի բառերը, հնարավորինս ուշադիր էի նույնիսկ ամենաչնչին բառամազերին... մեկ հնձվոր էի, մեկ` շինարար, մեկ` ոստիկան` բազուկներով բառ էի քամում: ... Արցունքները անուշանում են բառեր դառնալիս: Միասին դրեցինք նախանպատակ` լուսերենը հասանելի դարձնել, ավելի շուտ` գտնել փոխանցումի չկտրվող թելը: Բացահայտեցինք` լուսինը արև ունի, որն ուրիշինն է...ու...խոստացանք ետ չնայել...

Շնորհավոր ծնունդդ բլոգո~ս ...

Այս տարեդարձի անդարձության գոտում, գտնվելով շնորհակալության ոսկեգույն պսակի ներքո, ասուն ու թուխ աչքերիս հիացական թացությամբ ուղարկում եմ այդ պսակը նրա~նց, ովքեր նայեցին խորքն այս բլոգի` իրենց կորցրածը գտնելու համար...
Խոնարհվում եմ......

Սիրով` Լուսին Ամարա

Lusinamara
30.05.2011, 14:42
Փակագծերը մի փակեք, շոգ ա .....:))

Lusinamara
04.06.2011, 00:34
Անբացատրելի սեր, նկարագրեմ՝՝
Երկար ժամանակ լսում էի նրան ու փորձում հասկանալ ասածները. այդպես էլ չէի կարողանում...Անկարելի բան խնդրողի էր նման… Թեև անընդհատ շարժվում էր բերանը, բայց ուշադրությանս կենտրոնում նրա ձեռքերն էին. փոքրիկ սարսուռ, բայց առնականություն կար այդ ձեռքերում...
Նա այնքա՜ն տգեղ էր...
Ու ես սիրեցի նրան իր տգեղության ու թաքցրած տրտմության համար...

Lusinamara
06.06.2011, 08:14
Գնում եմ երիտասարդների պակասները թվելու, որոնք առաջանում են հիմնականում գործատուի մեղքով...
Մի տեսակ հաջողություն եմ ուզում մաղթեք...:)):love

Գործազրկություւււււււււււււււււււն

Lusinamara
06.06.2011, 20:49
Ես ինձ չեմ գտնում ժամանակի մեջ ու վախենում եմ, որ գա ժամանակ, երբ տարածության մեջ կկորչեմ…ՉՉ

Lusinamara
09.06.2011, 14:39
«Մաֆիա»... Խաղում են,,, Քանի փակ են իրենց աչքերը, ես բացեցի էջն ու սկսեցի ինչ-որ գրել...
Սլանում է ժամանակը, սահեցնում ու սլացնում իմ մտքերը, ինչպես մի տիրող, իսկ ամենից առաջ բաց են իմ աչքերը ու բաց հոգիս՝ հասկանալու ու զգալու... Հետո, իհարկե, կգան նաև փակ իրավիճակներ, բայց աչքերիս բացության դեմ դրանք առանձնապես անզոր են...
Առաջին գիշերն է… Իրենք ոչինչ չունեն ասելու, բայց կա մեկը, որ այս խաղում ոչ մեկի չի հավատում… Իսկ իմ մտքերը հետզհետե անցնում են բոլորի կողքով... Հետո հայտնվում է մեկ այլ բաց աչքերովը, իսկ ամենավերջում բոլորն են բացում, բայց չեն «տեսնում» առանձնապես, կարծիքներ են փոխանակում, բայց չեն որոշում ՈՉԻՆՉ...
Թույլ ու ուժեղ,,, ինչ-որ տրամաբանություն են փնտրում, ինչ-որ թեկնածուներ առաջադրում...
Էլի փակ են աչքերը... ես բաց աչքերով էլի գրում եմ... ուզում եմ համաձայնվել ինքս ինձ հետ, որ իմ եռագույնը /շունչ-մարմին-հոգի/ չի ընկրկի որ մի սևուկարմիր «երևույթի» առաջ,, Իսկ մտքերս անընդհատ շրջում են բոլորի կողքով... Ես ներկա՛ եմ, քանի որ բացակա են ձեր աչքերը...
Կասկածներ են...
Ինչ-որ մեկի ժամանակը լրացել են, ոմանք «մեռյալ» դրությունից են խոսում...
Հիմա բոլորը կխոսան, բայց հարց է՝ ո՞ւմ աչքերն են բաց...

Հ.Գ. երբեք չեմ խաղացել այս խաղը,, չեմ խաղա...:)

Lusinamara
11.06.2011, 12:09
Արի՜... լիացրու քո վերադարձի թանկության պահը...
Ու ինձ լրացրո՜ւ...
:love

Lusinamara
13.06.2011, 21:07
ու՝՜՝՜՝՜՝՜՝՜:( իմ արևոտ վայրկյանի վրա ամպոտ դարերը աչք ունեն տնկած....

Lusinamara
15.06.2011, 00:38
Հետ եմ գնում մանկություն... ;)Իմ փոխարեն մնա մորս գրկում ով սե՛ր, անդուլ աղոթեք,, ճերմակը դուրս, սևը՝ սրտում պահած - ես ետ կգա՜մ:yes:)

Lusinamara
16.06.2011, 07:12
Արևամեղուն խենթ ու խելագար իջավ իմ վզին,, ու ինձնից առավ լուսնանեկտար....:love

Lusinamara
21.06.2011, 09:53
պարունգ, վամիդոր:{ այս էլ որերորդ անգամ այսպես եմ ասում:noti
Իսկ դեռ երեկ այն մտայնության էի, որ «Կեցցե՜ խակերի հասունությունը...»:)

Lusinamara
25.06.2011, 23:37
Ցավիս խորքերից, ով ճակատագի՛ր, անսահման ծիծաղ ես ունեմ քո դեմ:scen

Lusinamara
29.06.2011, 21:48
Երեկ 28-ն էր, երկրորդը անընդմեջ, երբ ես չեմ գոհացնում ինձ ու չեմ «սանձում» կարոտը՝ հանդեպ մի մարդու, ում նման եմ դեմքով:
Իմ թվացյալ կորցրած, բայց, այնուհանդերձ՝ ինձնից ինչ-որ բան խլած, ավելի ճիշտ՝ բանտարկված մեջս ու դրանով ինձ կիսատած զգացումս կրկին կանգնեցնում է հայելու առաջ, ինչպես մի ատյանի: Արտասվախառն:
Իբրև բողոք բարձրացող իմ բնազդը ստիպում է, ստիպում է խաղաղման ճամփան անցնել արցունքներով,, իսկ ուղիղ նայելիս տեսնում եմ այն մարդուն, ում նման եմ ամեն ինչով: Խնդրում եմ, որ չարտասվի՝ խնդրում է, որ չարտասվեմ: Միախառնվում են մեր ձայները: Ուզում է հասկանամ, որ ճիչն իր անհույս ծղրտոց չէ ու աղջկան «ուրացողի» կիսատ զղջում, որ պատիժ դարձած այս կարոտը ինձ պարտադիր տրված ցավ չի համարվում:
___
Լռեցի: Սրբեցի աչքերս՝ աչքերդ:
Գնացիր կրկին… ինձ ա՜յլ բառեր բերելու, տողեր բերելու … պապա՜ ………

Lusinamara
01.07.2011, 09:39
Ստոր գտնվեցի … առավոտը արթնանալուս համար սրտիդ ցավ բերելու աստիճան …

Lusinamara
10.07.2011, 19:15
Աչքերիս պատած ծուխը անկրակ
ճակատիցս վեր հենց այնպես անցավ...

Lusinamara
12.07.2011, 20:40
Քարերը միշտ էլ քարավարի են, երբ որ մարդ է պետք:
:(

Lusinamara
21.07.2011, 22:46
Օրագիրը էն ա, որտեղ գրում ես, թե էդ օրը ինչ ես արել, կամ էլ գրում ես «բարև իմ սիրելի օրագիր, ես կրկին վերադարձա»:

Ուզում եմ նենց «օրագիր» բացեմ, որտեղ ոչ մի «բարև իմ սիրելի օրագիր» չի լինի, անձրև ու արցունք էլ չի լինի, կոտրված սրտեր էլ չեն լինի, ու մանավանդ չի լինի ոչ մի ծակ փիլիսոփայություն :)):

Ուզում եմ օրագիրս այնպիսին լինի, որտեղ ոչ մի «բարև իմ սիրելի օրագիր» չլինի, անձրև ու արցունք էլ չլինի, կոտրված սիրտ էլ չլինի, ու մանավանդ՝ ոչ մի ծակ փիլիսոփայություն :)

«Ձվածեղի պակասը» _ եղած-չեղածս, պակաս-պռատս:))

Lusinamara
23.07.2011, 23:26
Նայեք ^

Բայց... ես ապրելուն հետ եմ վարժվում........

Lusinamara
26.07.2011, 16:23
Մարմրող թոնրի կրակը անթեղ
Գուրգուրող տատի կարիք է զգում...
:}

Lusinamara
07.08.2011, 13:58
Վերադարձի կարճատևությունը ձանձրույթի նախասկիզբ է ու հետդարձի նախաարցունք...

Հ.Գ. - այս պարագայում:8

Lusinamara
11.08.2011, 17:40
Ուզում եմ իմ անունն այսօր լինի այն մարդու անունը, ում չեմ տեսել, չեմ ճանաչում, ում հայացքը՝ հովի պես սուրող, չի քսվել երբեք իմ լույս բիբերին, չեմ տեսել նրա դիմախաղերը, խորքերում թաղած հոգու գաղտնիքը և որի ձայնը չի պարգևել ինձ բարեկամական ո՛չ մի անկեղծ խոսք…
Համոզվա՛ծ եմ՝ ինձնից ինչ-որ բան կա նրա մեջ……:)

Lusinamara
14.08.2011, 22:04
Շատ դժվար է դարձել խոնարհել «սիրել» դերբայը..
:(

Lusinamara
23.08.2011, 00:25
Ես սիրում եմ մտատանջ քայլող ու չբախվողներին …
:)

Lusinamara
23.08.2011, 19:17
Արդեն ձեռքերով եմ բացում հիշողությանս դուռը:( ախր չափից շատ եմ մոռացկոտ:(

Lusinamara
25.08.2011, 00:50
Մեղմ քամին ինձ տանում է անցյալ, ուրիշներին՝ կողմնորոշում դեպի ապագա…:love

Lusinamara
28.08.2011, 17:18
Այս արև օրվա տխուր երախը
Արդեն չորս անգամ ինձ կուլ է տվել...

Lusinamara
02.09.2011, 19:59
Հիմա, երբ արդեն գնալ եմ ուզում,
Ո՜նց են հետ պահում աչքերը այն զույգ...
:}

Lusinamara
03.09.2011, 23:16
Իմ ուրախությունն անանձնական է...

Lusinamara
04.09.2011, 17:46
Դատարանը երեխային տվեց մորը… Դատարանը մահն էր…

Lusinamara
06.09.2011, 19:45
Մինչ ես իմ կյանքով կածան եմ բացում, դու հայտնի ճամփով ինձնից առաջ ես …

Lusinamara
10.09.2011, 19:19
Բանաստեղծը չպետք է սիրահարվի, այլ միայն գրի սիրո մասին:love …

Lusinamara
13.09.2011, 17:19
Մայիսներս ո՞ւր մնացին,
Ապրիլներս հիմա հարց են,
Արևներս քուն են մտնում,
Կռունկներս արդեն լաց են…

Տխրությունս, ա՜խ, անդարձ է…
Իսկ աչքե՞րս… վաղո՜ւց թաց են…

Lusinamara
14.09.2011, 17:43
ԲԹԱՑԵԼ ԵՄ

Բթացել եմ ես,
Թմրել է ուղեղս,
Արթուն վիճակում քնած եմ կարծես,
Ցնորք - երազ է դրաձել քնելս…
Ես բթացել եմ,
Լռել է միտքս,

Եթե քունս գա ցնորք - երազեն,
Մոռանամ գուցե մի մեծատառ իքս…
:love
( X )

Lusinamara
15.09.2011, 15:56
Նրանից է երևի
Գլխապտույտս,
Որ բազմաթիվ թվերի
Տվի գլուխս:
___________________:))

Lusinamara
17.09.2011, 23:46
:oy
Ա՜խ չէ, դու ուրիշի սիրտը չես քերում,
Այդպիսով չկաս ուրիշի երգերում.
Քո մասին ո՛չ մի պոետ ինձ պես չի գրում…
:))

Lusinamara
18.09.2011, 22:40
Երբ ուսս ափիդ մեջ առնես,
Տաք արցունքներ կգլորվեն
Սառն աչքերես…
______________________:love

Lusinamara
21.09.2011, 00:28
Կփոխվին տարիքը, կփոխվի մարդը …

Տարիքս այլևս 2-ով է գրվելու:love Միայն հիմա է, որ չեմ ուզում ո՛չ մի թնդացող խոսք այն մասին, որ ՀՀ-ն էլ է նույն կարգավիճակում, թողե՜ք, թողե՛ք՝ հասկանամ ի՜նչ է կատարվում …

Lusinamara
23.09.2011, 18:42
Կգնամ անձայն ու ետ չե՛մ նայի,
Չեմ առնի ոչի՛նչ տվածիս դիմաց,
Միայն խնդրում եմ՝ ժպիտդ վայրի
Էլ մի՛ «շողացնի», եղի՜ր բարեհաճ:

Lusinamara
25.09.2011, 00:14
Ցնծությա՛ն օրեր, Դուք մոռացել եք, էլ ինձ չեք հիշում…
Ու Ձեզ հիշելը կարծում եք հե՞շտ է…

Lusinamara
25.09.2011, 12:19
Ես չեմ հասկանում, մի՞թե դու լու ես,
Մարդկային արյա՞ն ես ծարավ…

Lusinamara
26.09.2011, 19:08
Ամփոփելով

«Դեռ պիտի լինի՜…»-ն այնքա՜ն նման էր
«Եվ կատարվե՛ց»-ին…
«Եվ կատարվե՛ց»-ը այնքա՜ն մեզ մոտ էր ու այնքան հեռո՜ւ…

Lusinamara
27.09.2011, 19:39
Ակամա բախտը սրտիս խորշերը լցրեց քո ջրով,
Որ մինչև խորքս ճամփա ունենա նավդ անխռով:

Lusinamara
28.09.2011, 19:46
Ես շատ խոսքերով ոչինչը ասող, սակայն լույս սփռող իմ քիչով եմ մարդ :love

Lusinamara
29.09.2011, 16:53
Դարձյալ երգով ու ժպիտով.
Երգը՝ լույսի բեկոր
Ու մնացյալն՝ աչքերի փայլ:
____________________________:love

Lusinamara
02.10.2011, 15:47
Աղավնու անմեղ ճախրանքի նման՝
Ղեկավար դարձրած բարուդ ցոլքերը՝
Անգութ ժամերին իշխում ես, մամա՜…

Lusinamara
03.10.2011, 00:04
Ինչքա՜ն չասվելու խոսքեր կան ասվող և ինչքա՜ն խոսքեր, որ պետք են, չեն ասվում…

Lusinamara
04.10.2011, 21:15
Երբ լռությունդ քրքջում է վրաս,
Չեմ շտապում այն ծաղր ընկալել,
Այդպիսով կյանքս դարձնում ես երազ՝
Ստիպելով ինձ երազը ապրել…

Lusinamara
06.10.2011, 17:32
…ություններս

Հաջողությունս, որ երես թեքեց,
Ձախողությունս լիիրավ տեր է,
Համովությունս երեսիս թքեց,
Անհամությունս շատերին բեռ է:

Հրաշքությունս ինձ այնպե՜ս լքեց,
Նախանձությունս ուզեց, որ տնքամ,
Խիզախությունս իրենից ձգեց,
Վախկոտությունս զորեղ է այնքա՜ն:

Հիշողությունս ոտքի տակ գցեց,
Մոռացությունս տիրակալում է,
Երջանկությունս ինձ քացի տվեց,
Դժբախտությունս այնպե՜ս փայլում է:

Ազատությունս ինձ այնքա՜ն բանտեց,
Ճնշվածությունս սեղմում է ուժգին,
Պարիսպությունս հենց այնպես քանդվեց,
Հզորությունս չի գալիս ուշքի:

Ազնվությունս ինձնից ինձ խլեց,
Երազությունս էլ չկայացավ,
Անցյալությունս լո՜ւռ շարունակվեց,
Ներկա-ությունս չապագայացավ…

…Բազիսությունս, որ չնկատվեց՝
Հաշվետվությունս ինձ ներկայացրի…

Lusinamara
07.10.2011, 13:21
Պատահող - չպատահող պատահականություններ… Ես այսօր էլ լրիվ պատահական հավատացի ձեր պատահող գոյությանը… (http://www.akumb.am/showthread.php/59180-%D4%BC%D5%B8%D6%82%D5%BD%D5%AB%D5%B6-%D4%B1%D5%B4%D5%A1%D6%80%D5%A1-%D5%84%D5%AB%D5%A1%D5%B5%D5%B6-%D5%BD%D5%AF%D5%AB%D5%A6%D5%A2-%D5%B8%D6%82-%D5%A8%D5%B6%D5%A9%D5%A1%D6%81%D6%84?p=2210428#post2210428) :love

Lusinamara
10.10.2011, 21:31
:oy
Մինչ լուսաբաց սիրելի է այս երեկոն.
Գիշերն ամբողջ արթուն շրջեմ ու երազեմ,
Կարիք չունեմ էլ խենթության. ես խենթն եմ քո…
Ամբողջ կյանքում առավոտին չվռազե՜մ…
:love

Lusinamara
15.10.2011, 18:23
Կան երազներ (http://www.akumb.am/showthread.php/61660-%D4%B1%D5%B6%D6%81%D5%A1%D5%AE-%D5%A3%D5%B6%D5%A1%D6%81%D5%A1%D5%AE-%D6%85%D6%80%D5%A5%D6%80%D5%AB%D6%81?p=2296877#post2296877), որոնք երբեք չպետք է պատմվեն… ;)

Lusinamara
17.10.2011, 18:10
Լռությունը գին ունի... իսկ լուռ մտածելն ավելին արժե... :8

Lusinamara
18.10.2011, 22:24
Դու չհավատաս կարոտի երգին.
Ես այն երգում եմ շա՜տ սովորական…

Lusinamara
21.10.2011, 00:00
Սիրում եմ, երբ պակաս չկա … Կամ, որ նույնն է՝ ես այն փոխել եմ առավելության ու այստեղ չեմ գրել :)

Lusinamara
22.10.2011, 20:08
Դասագիրք ու դասատետր
Իմ սեղանը դարձրին ախոռ,
Մի քիչ այն կողմ, մի 5 մետր՝
Ձայնս ոնց մի տզտզան բոռ:

:))

Lusinamara
23.10.2011, 19:06
Հիմա ուզում եմ գալ… խնդրում եմ՝ կանչի՛ր,
Հավատա, ձայնդ իմ անհարթ ուղին կշտկի հանկարծ
Ու կնահանջեն բոլոր վախերս…

Բա՛ց նուրբ հոգիդ արևաձայն մի ժպիտով
Ու ընդունի՜ր…

Քո մեջ անթեղիր ինձ…

Lusinamara
28.10.2011, 15:36
Հրաշք խոստացար, ցնծությա՛ն վայրկյան,
Մի՞թե դու կանես խոստացածը քո,
Գծեր կտայիր, որ դարձնեմ սահման
Սիրավոր սրտին…
Ցնծության վայրկյա՜ն, մի՞թե կաս, անգո՛…

Lusinamara
28.10.2011, 18:43
http://lusinamara.blogspot.com/2011/10/blog-post_28.html
Ձեռքդ ինձ մեկնի՛ր:
Տե՜ս, որ վերածնության արևն է բարձրանում:
Տե՛ս, թե ինչ հողմեր են ելնում ինձ ընդառաջ:
Տե՛ս, հողը հսկում է ինձ, կանչում, իսկ ես պայքարում եմ քե՛զ ինձ մոտ բերելու, ոչ թե հակառակը:
Տո՜ւր ինձ քո ձեռքը:
Տե՜ս ինչքան խելահեղ իղձեր ունեմ երկինք հասնող:
Տե՛ս, թե ինչպես է կրծքիս տակ սիրտս ճմլվում, ինչպես եմ ջանում կյանքը հունի մեջ մտցնել:
Տե՛ս, թե այսօր ի՜նչ տհաճ է ինձ թվում ապրելը:
Տե՛ս…ու տո՜ւր…ձե՜ռքդ…կյա՜նք…պապա՜…

Lusinamara
04.11.2011, 01:36
Չգիտեմ որքանով ես դու պատասխան տալու…
Սիրտս խոցեցիր այնպիսի դանակով, որ ոչ ոք չի կարող տեսնել, չի կարող բռնել հանցագործի ձեռքում, Հանցագո՛րծ…
Ոչ մի բժիշկ չի կարող բուժել այդ ՝անվերջ՛ վերքը:
Դու սիրտս խրեցիր բանսարկության դանակ… Մեղավո՛ր, ինձ դարձրիր մեղադրյալ…

Իսկ վե՞րքս …

Lusinamara
04.11.2011, 19:17
Մոլորակն անվերջ վազում է, վազում…
Ու պարտք չունի մեզ մեծ ժամանակը…

Lusinamara
08.11.2011, 19:04
Շատ ձևեր ունես ներթափանցելու
Եվ մուտք փնտրելու կարիք էլ չկա՝
Դուռս դեռ բաց է…

Lusinamara
10.11.2011, 08:11
Մամա՜…

Աչքերիդ քնած քնքուշ կարոտի
Ու լույսի հետքը այնպե՜ս է բխում,
Որ ինձ թվում է շողն առավոտի
Քո աչքերով է Աստված մեզ բաշխում…

Lusinamara
12.11.2011, 00:43
Ամենօրյա անքնությունն ինձ հաճախ է բացել տալիս պատուհանս… Հետաքրքիր է գիշերային քաղաքը, թվում է, թե բոլորն էլ թաքուն իրենց պատուհաններից դուրս են նայում…


Քնում ես կարծես միշտ մի աչքդ բաց (http://lusinamara.blogspot.com/2010/11/33.html)

Lusinamara
13.11.2011, 14:06
Ժպիտներ ես շաղում մերձավորի.
Պիտի տաղա՞նդ լինեմ, որ հասկանամ
Իմաստն այդ խենթ ժպիտների…
Տաղանդդ ժպտալու, ինչպե՞ս հասկանամ…

Lusinamara
20.11.2011, 00:36
Աշխարհը հիմա այնքա՜ն առույգ է,
Այնքա՜ն հարուստ է ու այնքա՜ն տաք,
Կարծես երեկ չէր, որ մեր տան բակում
Հորս փոխարեն լաց էր բովանդակ,
Կարծես երեկ չէր, որ մեր տան տաշտում
Հացի փոխարեն վիշտ էր անհատակ,
Կարծես երեկ չէր, որ տաք անկյունի,
Բաքսիի փոխարեն
Մարմին ենք թրծել խարույկների շուրջ…

:(

Lusinamara
22.11.2011, 00:49
Ոտնահետքի տեղ սրտահետքեր է հողերին հիմա...

Lusinamara
26.11.2011, 23:43
Նա այնքա՜ն անուշ ու խորն է քնած:
Ցաված տեղերը էլ չեմ ցավացնի
Լացիս պատճառով...
:love

Lusinamara
03.12.2011, 01:19
Մի տեսակ փուչություն կա, որ չի լցվում ո՛չ մի բանով…

Lusinamara
03.12.2011, 20:58
Ես ոչ մի կերպ չեմ հասկանում ելումուտը քո,
Երբ պաշարներս գնահատում եմ մեթոդով ՖԻՖՈ,
«Առաջինը մուտք, առաջինը ելք», ահա՛ մեթոդն այս.
Եկա՞ր, դե գնա ու հետդ էլ տար մտքերս անհաս:

:D Հաշվապահությունը գրականությունում ու հակառակ վիճակն ա էսօր

Lusinamara
04.12.2011, 11:20
Bиноват-ը հայերեն «գինարբուք» :))

Lusinamara
05.12.2011, 19:38
Ցավն անցավ տանելն ավելի ցավոտ է` թաքցնելու կարողության չափով. :8

Lusinamara
08.12.2011, 19:54
Ոնց որ սուզանավում լինեմ… Այնքա՜ն եմ ուզում սուզվելս ու բարձրանալս թվով հավասար լինեն:

Lusinamara
15.12.2011, 01:26
Ես Ակումբին հետ եմ վարժվում :(

Lusinamara
17.12.2011, 18:34
Երբ որ այսօրս տանում է դրան,
Ես փուչությունն եմ իմ վաղվա զգում՝
Վառ ապագային դարձրած իրան,
Ցավ ու մոլորյալ անցյալն եմ սգում:

_____________________

Այսօրվանից վերադառնում եմ ապագա… :love

Lusinamara
09.01.2012, 20:46
Ահեղ է այս հարցաշարը՝
Ե՛վ լռում է, և՛ թերթվում,
Իսկ Լուսինը՝ մեր անճարը,
Տետրերի մեջ իր խեղդվում:
:(:))

Lusinamara
20.01.2012, 09:13
Առավոտյան արթնացել եմ այնպիսի տրամադրությամբ ու էներգիայով, որ պետք է այսօր աշխարհը շուռ տամ:B

Lusinamara
25.03.2012, 11:20
Ես չեմ զզվում, որովհետև չգիտեմ, թե զզվելը ո՛ր աստիճանի չսիրելն է…

Lusinamara
06.04.2012, 22:46
Թխություն

Մի մակաբույծ արև միշտ կիզում է դրսից,
Մի գռեհիկ զզվանք՝ ճերմակներս քամում,
Չեմ ազատվում իմ անխաթար սևությունից.
Ո՛չ մի սապոն ինչ անելը չի հասկանում… Լ.Ա.

****

Հ.Գ. Սևին սապոնն ի՞նչ անի...:))

Lusinamara
09.05.2012, 22:28
Լռություն կա, որ ոչ թե անտարբերության արդյունք է, այլ լիովին հարգանքի նշան՝ չարտահայտելու այն արհամարհանքն ու բացասականությունը, որ կծագեր ցանկացած խոսքի, երկխոսության ժամանակ… Եվ, այդպիսի լռության զոհ լինելով հանդերձ, ինքս էլ եմ լռում բազմանշանակ…:8

Lusinamara
15.05.2012, 21:30
Իմ դիմագծերն, ասում են, կանոնավոր է: Բայց ես պատկանում եմ մարդկանց այն տեսակին, որոնց մասին ասում են, թե նրանք ջահելություն չունեն: Ես մռայլ պատանի էի, զուրկ թարմությունից: Միայն տեսքովս արդեն սառեցնում էի մարդկանց և ինչքան ավելի էի գիտակցում դա, այնքան ավելի էի մռայլվում: Ես երբեք չեմ կարողացել անհոգ կերպով զվարճանալ, զվարթանալ, հիմարանալ: Անկարելի էր երևակայել, որ որևէ մեկն ինձ կհրավիրեր զվարթ խնջույքի. ինձ նման հյուրերն իրենց խոժոռ դեմքով կփչացնեն բոլորի տրամադրությունը: Բացի դրանից, ես շատ վիրավորվող էի ու ամենաթեթև ծաղրը չէի հանդուրժում: Դրա փոխարեն եթե ես ուզում էի կատակ անել, ապա ուրիշներին ակամա հասցնում էի մահակի հարվածներ, որոնք չեն ներվի: Ես ծաղրում էի մարդու ծիծաղելի գծերը, ֆիզիկական թերությունները, որոնց մասին հարկավոր էր լռել: Զգալով, որ դուր չեմ գալիս մարդկանց, աշխատում էի իմ մեջ ընդգծել այն ամենը, ինչ նրանց զզվանք էր պատճառում: Մի խոսքով՝ իմ երիտասարդությունը կարճատև ինքնասպանություն էր: Ես դիտավորյալ կերպով շտապում էի դուր չգալ, վախենալով, որ դա, միևնույնն է, կլինի ինքնաբերաբար, առանց իմ ջանքերի:

Չգիտեմ իրավացի էի, թե ոչ, բայց ես ամեն ինչում մեղադրում էի մորս: Ինձ թվում էր, թե հատուցում եմ նրա համար, որ մանկությանս ժամանակ նա, ի դժբախտություն ինձ, ինձ շատ է գգվել, փայփայել, խնամել: Եվ պատանության ժամանակ նրա հետ վարվեցի խիստ կոպիտ: Ես նրան մեղադրում էի, որ նա չափազանց շատ է սիրում ինձ: Ես նրան չէի ներում ինձ չափազանց շատ գուրգուրելու համար, այն անձնազոհ սիրո համար, որ ես ճանաչել եմ միայն նրա միջոցով:

Ֆրանսուա Մորիակ - Իժերի կծիկը

Lusinamara
19.05.2012, 13:58
Սա արդեն վեր է «ինձ թվում է»-ի սահմանից, ես գրեթե վստահ եմ, որ «Չինովնիկի մահով» եմ մեռնելու՝ Չերվյակովին երնե՜կ տալով…:))
Մի՞թե կարելի է այսքան չհասկացված զգալ, հասկացված լինելը չզգալ :8

Lusinamara
22.05.2012, 21:32
Օրինաչափություններ, որոնք վաղուց չկան.

---
Երբ տեսնում էի ինչ-որ մեկի ձեռքին որևէ հաստափոր գիրք, որը նոր է սկսում կարդալ, մի տեսակ խղճում էի իրեն ու գրքին…
---
Ինձ համար ամենառոմանտիկ սերն սկսվում էր Իջևան-Վանաձոր ավտոբուսում պատահական ոտք տրորելուց :))
---
Երբ նոր էի մտահղացել ձվածեղի խիզախ պակասումը, ամեն տեղ ծածկագիրս «ձվածեղ» էի դնում… :D
---
շարունակելի

Lusinamara
04.06.2012, 10:14
Երբ որ գիշերը ծանրանա հոգուս
Եվ ոչ մի ցերեկ կարող չլինի ինձնից այն տանել.
Ես կդառնամ լո՜ւյս...

Երբ որ կարոտած աչքը թացանա
Եվ ոչ մի անկյուն չպարունակի բույրը ինձ վայել.
Ես լո՜ւյս կդառնամ...

Բայց հիմա ազա՜տ սավառնում եմ վեր
Ու ոչ մի անգամ չեմ էլ մտածում ինձնից ինձ վանել.
Սերն ապրո՛ւմ է դեռ: :love

Lusinamara
12.06.2012, 19:47
Ցայսօր ապրում եմ սիրտս կռելով՝
Այսքա՜՛ն ոտնահետք սրտիս կրելով…
:}

Lusinamara
14.06.2012, 18:48
Ինձ քեզ հիշեցնողը
Քեզ ինձ հիշեցնողն է…

---

Lusinamara
19.06.2012, 21:27
Դու այնպես ես խոսում, որ քեզ լսելուն զուգահեռ նաև մտքիս ձայնն եմ լսում: Իսկ զրուցակցի, մարդու մեջ խոսքի այդ ունակությունը գտնելն ինձ երջանիկ է դարձնում: Ես երջանիկ եմ քեզ ականջ տրամադրելիս, այնպես, ինչպես երբեմն կապված թևերս արձակվելիս եմ երջանկանում: «:լավատեսի_դոզայի_տակ»:love

Lusinamara
26.06.2012, 01:45
Անարդարորեն հաղթանակի հասնողի խիղճը միշտ տանջում է իրեն: Դա էլ այն պատիժն է, որը կրում է թվացյալ բավականին ուրախ մարդը, նա, ում մենք հաղթած ենք համարում, իսկ մեզ` ոչ.. Ինչ-որ տեղ` իր սրտի խորքերում, նա պարտվող է..
Գիտես, չեմ սիրում անընդհատ նշել Ես, Ես: Ուզում եմ ընդհանրապես սովորել խոսել այնպես, որ Ես ու Մենք բառերը շատ հազվադեպ օգտագործեմ.. բայց էստեղ պետք է ասել, որ ես իմ ցանկացած հաղթանակի դեպքում ինքնաքննադատաբար եմ մոտենում ու մի քանի դեպքում էլ զգացել եմ էդ խղճի խայթ կոչվածը.. ուղղակի ոչ միշտ ա հաջողվում բացահայտ ասել դրա մասին...

Lusinamara
01.07.2012, 18:41
Ալեքսանդր Մակեդոնացին «հունիսը դարձրեց երկրորդ մայիս»: Ագեսիլայոս II-ը «մեկ օրով կրճատեց օրացույցը»:
Մի զորություն եմ ուզում՝ այսօրը «երեկ» կամ «վաղը» դարձնելու համար…

Lusinamara
03.07.2012, 23:03
«Վախենում եմ», թե նման դեպքերն այնքա՜ն շատ կլինեն, որ այս մեկը կմոռանամ… «:երջանկության–սմայլ»:love

Lusinamara
06.07.2012, 20:15
Միևնույնն է ովքեր կգան...
Ընդդիմադիր, իշխանական.
Թե' պետության լավը ուզող,
Նրա բախտին, ճամփին սազող,
Թե' վեր հանող, ոգևորող,
Թե' տապալող ու տրորող...
Միևնույնն է ովքեր չկան...:cry2

---