Դիտել ողջ տարբերակը : Րաֆֆի-ն ու մեր պատասխանատվությունը
Զարմացա, որ բաժնում էս թեմայով թեմա չկա (թե կար ես չտեսա?, ... ), համենայն դեպս ուզում եմ երկու խոսք ասել:
Երբ երեկ իմացա որ հացադուլը ավարտվել է, չնայաց իմ քաղաքական բավական մեծ չեզոքությանը ահագին նյարդայնացա: Հետո հասկացա որ հարցը բոլորովին էլ նրանում չի քաղաքկանացվածության ինչպիսիս աստիճան ունես դու, հարցը պատասխանատվության մեջա: Շատերս հաճախ մոռանում ենք որ բոլորս էլ պատասխանատու ենք մեր երկրի համար, կամ հիշում ենք բայց չենք ուզում զբաղվել նման ծանր ու ոչ շահավետ(անմիջականորեն) գործով: Ու երբ հանկարծ հայտնվում է մեկը ու սկսում էտ գործով զբաղվել մենք ներքուստ ուրախանում ենք, որ "ըհը լավա, հենա Րաֆֆին մեր տեղը կանի ամեն ինչ, համ սոված կմնա, համ իշխանության խղճին կազդի, համ Ամերիկային ազդակ-մազդակ կուղարկի" ու շարունակում ենք զբաղվել մեր գործերով, բացի մեկից ....
Ոնց չեմ սիրում «մենք բոլորս պատասխանատու ենքի» կարգի ամպագորգոռ մտքեր: Մենք ամենքս մեր կյանքն ենք ապրում մեր ընտրած ձևով, մեր կարողացած չափով: Րաֆֆի Հովհաննիսյանին ոչ ոք չի խնդրել հացադուլ անի: Գնահատում եմ իր արարքը՝ առանց չափազանցնելու դրա նշանակությունը: Եթե նայենք, թե այս երկրի համար ով ինչքան է արել, նա հաստատ առաջին տեղում չի լինի: Բազմաթիվ իմ չսիրած ու տանել չկարողացած քաղաքական գործիչներ կարող եմ թվարկել, ովքեր շատ ավելին են արել, քան 2 շաբաթ հաց չուտելը, օրինակ...
Մեր գործով զբաղվելը նույնիսկ, եթե հարկ լինի, կարելի է ապացուցել, որ շատ ավելին անել է, քան Րաֆֆի Հովհաննիսյանի հաց չուտելը: Մեր գործը գործ է, որով զբաղվելը, զբաղվել է, ի՞նչ անել- զբաղվել, այսինքն զբաղվելը մի բան անել է: Ուտելն էլ է մի բան անել, իսկ չուտելն արդեն չանել է, չէ՞ ոնց որ...
Մի խոսքով, ասելս էն է, որ էն մարդը, ով ամռան շոգին արևի տակ ասֆալտ է, օրինակ, փռում, որ իր ընտանիքին հաց հասցնի, պակաս մեծ պատասխանատվություն չի վերցնում իր ուսերին, քան Րաֆֆի Հովհաննիսյանը իր ծոմապահությամբ: Էլի կեցցե ինքը, բայց եկեք չչափացանցնենք, դիմացինին մեղավորոթյան զգացմունք էլ չպարտադրենք:
murmushka
31.03.2011, 14:30
որպեսի ոչ չափազանցնենք, ոչ էլ թերագնահատենք Րաֆֆի Հովհաննիսյանի արարքը ուղղակի պետք է սթափ գնահատենք դրությունը՝ նախքան և հետո
ի՞նչ փոխվեց նրա ծոմի արդյունքում, ո՞վ շահեց, ո՞վ տուժեց ու ամեն ինչ հստակ իր տեղում կհայտնվի:
Իմ կարծիքով ոչինչ չփոխվեց, ոչ մի օրհասական հարց չլուծվեց, ոչ մի խնդիր չքննարկվեց. շահեց Րաֆֆի Հովհաննիսյանի վարկանիշը, տուժեց մի ամբողջ ժողովուրդ, որին էլի դրել են անհասկացող երկար ականջներով կենդանու տեղ
Իմ կարծիքով ոչինչ չփոխվեց
Փոխվեց էն, որ հանրության մեջ աճեց... փոխադարձ լարվածությունը:
Ոնց չեմ սիրում «մենք բոլորս պատասխանատու ենքի» կարգի ամպագորգոռ մտքեր:
Ոչ մեկս էլ չենք սիրում, ես էլ էտ եմ ասում որ մենք սիրում ենք որ մեր տեղը պատասխանատու լինեն,
իսկ ասֆալտ թափողի մտքով հաստատ անցած կլինի "տենաս եվրոպայում էլ են ասֆալտ թափելուց սենց տանջվում"?
Ոչ մեկս էլ չենք սիրում, ես էլ էտ եմ ասում որ մենք սիրում ենք որ մեր տեղը պատասխանատու լինեն,
իսկ ասֆալտ թափողի մտքով հաստատ անցած կլինի "տենաս եվրոպայում էլ են ասֆալտ թափելուց սենց տանջվում"?
Է՞:8 «Մենք ենք, մեր սարերը» ես էլ եմ նայել, որ ասում է, թե էն խեղճ Քենեդուն ինչի՞ սպանեցին, հետո՞:
որպեսի ոչ չափազանցնենք, ոչ էլ թերագնահատենք Րաֆֆի Հովհաննիսյանի արարքը ուղղակի պետք է սթափ գնահատենք դրությունը՝ նախքան և հետո
ի՞նչ փոխվեց նրա ծոմի արդյունքում, ոչ մի օրհասական հարց չլուծվեց
ու ինչ? հիմա ավելի հանգիստ էս?
ու ընդանհրապես առավել քան զարմանալի կլիներ եթե ինչ որ մի բան փոխվեր!
murmushka
31.03.2011, 14:56
ու ինչ? հիմա ավելի հանգիստ էս?
ու ընդանհրապես առավել քան զարմանալի կլիներ եթե ինչ որ մի բան փոխվեր!
ընդհանրապես՝ այո, հանգիստ եմ
իսկ մասնավորապես՝ անհանգիստ եմ, որ փորձում են մարդկանց հիմարացնել
«Ժառանգությունը» եռօրյա դիետայի կուրսեր է կազմակերպելու
Թեեւ Րաֆֆի Հովհաննիսյանը դադարեցրել է հացադուլը, սակայն Ազատության հրապարակում այդ ակցիան շարունակվելու է:
Այս անգամ, սակայն, «Ժառանգություն» կուսակցության առաջնորդի փոխարեն հացադուլի են նստելու նրանց հարող ընդդիմադիր մտավորականները:
«Ժառանգություն» կուսակցության վարչության քարտուղար Կարինե Հակոբյանն այսօր տեղեկացրեց, որ ընդդիմադիր մտավորականները, երեք օրը մեկ փոխելով իրար, շարունակում են պայքարել ժողովրդի բարօրության համար:
Ըստ տիկին Հակոբյանի, մտավորականներն այդպես կփորձեն իշխանություններին հասկացնել, որ այս երկրում չի վերջացել հասարակությունը:
Էկեք քաղաքականության մեջ չխորանանք, ես խոսում եմ ներքին պատասխանատվությունից(ոնց անում եմ ամպագոռգոռա լինում:))
murmushka
31.03.2011, 15:07
Էկեք քաղաքականության մեջ չխորանանք, ես խոսում եմ ներքին պատասխանատվությունից(ոնց անում եմ ամպագոռգոռա լինում:))
թեման բացել եք քաղաքականություն բաժնում,կարծեմ Րաֆիի Հովհաննիսյանն էլ պնդում էր, որ իր ծոմը նույնպես քաղաքական ակցիա է
ուրեմն խոսել պետք է այդ ամենի մասին հենց քաղաքականության տեսանկյունից
կրկնում եմ
հարցը բոլորովին էլ նրանում չի քաղաքկանացվածության ինչպիսիս աստիճան ունես դու, հարցը պատասխանատվության մեջա
Էկեք քաղաքականության մեջ չխորանանք, ես խոսում եմ ներքին պատասխանատվությունից(ոնց անում եմ ամպագոռգոռա լինում:))
Որովհետև հենց սկսում ենք որոշակի վեհ տեսքի բերել մեր առօրյան, կատեգորիաներ մշակել՝ ներքին պատասխանատվություն և այլն, և այլն, և մեր վարքը տեղավորել է կատեգորիաների մեջ, ամեն ինչ դառնում է ամպագոռգոռ ու շիծու:
կրկնում եմ
Ես էլ եմ կրկնում, ի՞նչ ես ուզում:
Առաջադրածդ խնդիրը կձևակերպե՞ս:
Դրա լուծումը ցույց կտա՞ս:
Քաղաքականության մասին խոսք ասել ե՞մ:
Ձայնալար
31.03.2011, 15:25
Մոդերատորական: Որոշ կտրուկ գրառումներ ջնջվել են, կան տուժածներ :)) (տուգանված) :Ողջունելով թեմայի հեղինակի մուտքը «Դար» ակումբ, կխնդրեմ ավելի հստակ ներկայացնել թեմայի պահանջը և ակնկալվող քննարկման նյութի էությունը:
Ես էլ եմ կրկնում, ի՞նչ ես ուզում:
Առաջադրածդ խնդիրը կձևակերպե՞ս:
Դրա լուծումը ցույց կտա՞ս:
Քաղաքականության մասին խոսք ասել ե՞մ:
Հարգարժան Գալաթեա, եթե ձեզ նյարդայնացնում կամ ինչ որ մի բան դուր չի գալիս էս էջում . . .
Ես հաճույքով կխոսեյի են մարդկանց հետ ովքեր հասկացան են ամենը ինչ ես ուզում եմ ասել հենց սկզբից, եթե այդպիսիք կան իհարկէ
Մոդերատորական: Որոշ կտրուկ գրառումներ ջնջվել են, կան տուժածներ :)) (տուգանված) :Ողջունելով թեմայի հեղինակի մուտքը «Դար» ակումբ, կխնդրեմ ավելի հստակ ներկայացնել թեմայի պահանջը և ակնկալվող քննարկման նյութի էությունը:
Շնորհակալություն:think ափսոս ջնջված գրառումների համար
Ձայնալար
31.03.2011, 15:41
Հարգելի M.w.w.n, այս թեմայի առաջին գրառումով դուք որոշակի կարծիք եք արտահայտել, որն ինչ-որ չափով հասկանալի է, սակայն ինձ համար դեռ հասկանալի չէ, թե ինչ պետք է քննարկվի, ո՞րն է հարցադրումը: Հնարավոր է, որ հարցադրում որպես այդպիսին չկա, և առանձին թեմա բացելը պայմանավորված է Ձեր նոր անդամ լինելով: Այդ դեպքում ես թեման կփակեմ և գրառումները կտեղափոխեմ այստեղ (http://www.akumb.am/showthread.php/21661-%D5%94%D5%A1%D5%B2%D5%A1%D6%84%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6-%D6%84%D5%B6%D5%B6%D5%A1%D6%80%D5%AF%D5%B8%D6%82%D5%B4%D5%B6%D5%A5%D6%80%D5%9D-%D5%A9%D5%A5%D5%B4%D5%A1%D5%B5%D5%AB%D6%81-%D5%A4%D5%B8%D6%82%D6%80%D5%BD/page374): Եթե այնուամենայնիվ կարծում եք, որ կա առանձին թեմայի քննարկման նյութ, որը չի հասկացվել, կխնդրեմ մանրամասնել, հստակեցնել հարցադրումները:
Հնարավոր է, որ հարցադրում որպես այդպիսին չկա, և առանձին թեմա բացելը պայմանավորված է Ձեր նոր անդամ լինելով::hands սրանից լավ ասել, հնարավոր չեր:)
Չէ? Չկա?
Այդ դեպքում ես թեման կփակեմ և գրառումները կտեղափոխեմ այստեղ (http://www.akumb.am/showthread.php/21661-%D5%94%D5%A1%D5%B2%D5%A1%D6%84%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6-%D6%84%D5%B6%D5%B6%D5%A1%D6%80%D5%AF%D5%B8%D6%82%D5%B4%D5%B6%D5%A5%D6%80%D5%9D-%D5%A9%D5%A5%D5%B4%D5%A1%D5%B5%D5%AB%D6%81-%D5%A4%D5%B8%D6%82%D6%80%D5%BD/page374):
ուզում էք ձեր գործն էլ ես անեմ?
Ձայնալար
31.03.2011, 15:58
Մոդերատորական: Թեման փակվում է: