PDA

Դիտել ողջ տարբերակը : Զինկոմիսարիատ. հավաքներ ըստ մասնագիտության



Malxas
29.03.2011, 20:38
Խորհրդային բանակում եմ ծառայել: Քանի որ բանակ գնալուց առաջ որպես գործիքագործ բանվոր էի աշխատում գործարանում, զինգրքույկիս մեջ նշված էր մասնագիտությանս մասին:
Մի ժամանակ առաջ կանչեցին զինկոմիսարիատից: Գնացի: Վերին աստիճանի քաղաքավարի բացատրեցին, որ պետք է գալ հավաքների: Մի քանի աննշան հարցեր տալուց հետո տվեցի իմ համաձայնությունը: Նշված օրը ներկայացա: Մոտ երեք ժամ ներկա բացակա անելուց հետո ասացին, որ գնալու ենք Սովետաշենի զորամաս: Հիմա ինձ համար շատ զվարճալի է հիշել: Փաստորեն իմ սեփական մեքենայով բանակ գնացի: :)) Մինչև ժամը 3 - 4 ը մնացինք: Արևի տակ կարգին ճլորել էինք: Նաև սոված էինք, բայց մոտակայքում ճաշարանատիպ բան չկար, մեր մասին մտածող նույնպես: Մերթ ընդ մերթ ազգանուններ էին արտասանում, որոնք դարպասից ներս էին մտնում ու վերադառնում զինգրքույկները ձեռքներին: Քանի որ իմ ազգանունը համառորեն բացակայում էր, սեփական դիտարկումներ կատարեցի և եկա այն եզրակացության, որ տամ գլուբոկի բառդակ, ու իմ ազգանունը ոչ մի շանս չունի այդ օրն արտասանվելու: Նստեցի մեքենաս ու տուն եկա: Մի քանի օր անց զանգեցին ու տեղեկացրին, որ գնամ զինգրքույկը ստանալու: Միառժամանակ ասացին, որ մի երկու ամսից էլի կկանչեն: Քանի որ անիմաստ բաներով ու հիմարություններով զբաղվելու նկատմամբ սեր չունեմ անտեսեցի նրանց բոլոր կանչերը:
Սակայն մի քանի շաբաթ առաջ նորից ստիպված էի նրանց մոտ գնալ: Մեր կադրերի բաժնից թերթիկ էին տվել զինկոմիսարիատում կնքելու: Ստիպված էի գնալ: Տեսնելով զինգրքույկի մեջ նշված գործիքագործ բանվոր որակավորումը ինձ խնդրեցին մի փոքր սպասել: Այնուհետև զինկոմի տեղեկալի մոտ հրավիրեցին: Հասուն տարիքում գտնվող փոխգնդապետ էր: Պատրաստակամորեն ու ամբողջ տեսքով ցույց տալով, որ իմ շահերից էլ է բխում հավաքների գալ, նա ներկայացրեց իրենց հավաքների ևս մեկ հիմարագույն ծրագիր, որի մասին արդեն ավելին քան լավ պատկերացում ունեի: Սկսեցի բացատրել, որ իրականում գործիքագործ բանվորի մասնագիտությանը չեմ տիրապետում: Ուղղակի բանակից առաջ աշխատել եմ, որպեսզի համատեղեմ երեկոյան ուսման հետ: Ասացի նաև, որ ռազմական մասնագիտություն ունեմ ու կարող եմ այդ մասնագիտության շրջանակներում ինձ ռազմական ուժերի տրամադրության տակ դնել: Զինկոմի ռեակցիայից մազերս բիզ բիզ կանգնեցին (ինչքան որ ունեմ :)) ) Բառ անգամ չուզեց լսել: ասաց. (բառացի մեջբերում եմ) - դու գնում ես այնտեղ քո մանկությունը հիշելու:
Հիմա ես պայթում տրաքվում եմ, փորձում եմ բացատրել: Փոխգնդապետը լսել իսկ չի ուզում: Այդ կետում էլ հրաժեշտ տվեցինք մեկմեկու:

Ի դեպ: Պատմությունը ներկայացրել եմ ավելին քան կարճ տեսքով: Եթե ընթացքում հարցեր ծագեն, սիրով կպատասխանեմ: :)